ԼՐԱՀՈՍ
-
Սպորտ   14:43 • 23.04.24 Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Ըստ Ռոմանոյի՝ խոսքը «Պորտուի» հարձակվող Մեհդի Տարեմիի և «Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զիելինսկու մասին է։ Երկու խաղացողների պայմանագրերն էլ իրենց ներկայիս ակումբների հետ ավարտվում են ամռանը, ուստի նրանք անվճար կմիանան «Ինտերին»։
-
Իրադարձային   13:47 • 23.04.24 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Իրադարձային   13:14 • 23.04.24 Երևան-Սևան-Երևան ճանապարհը այս պահին ևս փակ է. ցուցարարները միացել են Տավուշի ակցիային (տեսանյութ) Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
-
Իրադարձային   12:54 • 23.04.24 Սա քո համար է հող, պարոն Փաշինյան, սա մեզ համար սրբազան տարածք է ու հայրենիք․ Տավուշի բնակիչ Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
-
Իրադարձային   12:21 • 23.04.24 Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ Վերսկսվել է կաթնամթերք արտադրող հայկական ևս 4 կազմակերպությունների՝ «Լուլա» ՍՊԸ, «Էկոտավուշ» ՍՊԸ, «Էրփին» գյուղատնտեսական կոոպերատիվ և «Գոլդեն Գոութ» ՓԲԸ, արտադրանքի մատակարարումը Ռուսաստանի Դաշնություն։
-
Քաղաքականություն   12:15 • 23.04.24 Իրանի ԱԳ նախարարը քննադատել է Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին ԵՄ որոշումը Ամիր Աբդոլլահիանը դարձյալ ուշադրություն է հրավիրել Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացվող ռազմական գործողությունների վրա՝ ԵՄ-ին կոչ անելով «գործել պատասխանատվությամբ և պատժամիջոցներ կիրառել» Իսրայելի դեմ։
-
Իրադարձային   11:55 • 23.04.24 Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
-
Իրադարձային   11:54 • 23.04.24 Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին վերաբերող հարցեր Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին, մասնավորապես՝ պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր:
-
Իրադարձային   11:42 • 23.04.24 Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը 2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա։
-
Իրադարձային   11:14 • 23.04.24 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Իրադարձային   11:03 • 23.04.24 Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն Տեղեկացնում ենք նաև, որ լուրերը, թե Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատված հանձնվելու է Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը:
-
Քաղաքականություն   10:31 • 23.04.24 Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները. Իրանի ԱԳՆ Հիշեցնենք՝ օրերս Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել երկրի պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: