Հայկական մամուլի տեսություն 22.11.08. Մարտի 1. դիպուկահար եղել է
Ներկայացնում ենք այսօր լույս տեսած օրաթերթերի, պարբերականների առավել ուշագրավ ու հետաքրքիր հրապարակումները:
Գրեթե բոլոր թերթերն այսօր անդրադարձել են ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի այցին Հայաստան, որի ընթացքում հանձնակատարը հանդիպումներ է ունեցել իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների հետ: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը հաստատել են նախօրեին տարածված լուրերը, թե մարտի 1-ին դիպուկահար է եղել:
«168 ժամ»
Նոյեմբերի 24-ին Ստամբուլում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների հերթական նիստի ժամանակ նախատեսվում է Հայասատանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպում: «168 ժամի» անդրադարձն այս թեմային:
Նոր պայմաններ
««Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից հետո տարածաշրջանում վեճերի կարգավորման նոր պայմաններ են ստեղծվել»,- երեկ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը։ «Դա կարևոր հնարավորություն է, և մենք պետք է ճիշտ գնահատենք այն»,- ասել է Բաբաջանը։ Անդրադառնալով նոյեմբերի 24-ին Ստամբուլում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ակնկալվող հանդիպմանը՝ Բաբաջանը նշել է. «Հայաստանի և Թուրքիայի երկխոսությունում ներ նպատակը լիարժեք կարգավորումն է։ Մենք պետք է երկուստեք քայլեր ձեռնարկենք այդ նպատակին հասնելու ու, ինչպես Հայաստանի և Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Մյուս կողմից, բանակցությունները տարածաշրջանում ունեն երկու առանձին ուղղություն. մեկը՝ Թուրքիայի և Հայաստանի, մյուսը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ժամանակ առ ժամանակ պետք է անցկացվեն եռակողմ հանդիպումներ՝ ապահովելու երկու առանձին ուղղությունների համակարգումը»։
Ի դեպ, ըստ «Հուրիեթի», Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Բուրակ Օզյուգերգինը հայտարարել է, թե 2 ԱԳ նախարարների ստամբուլյան հանդիպմանը քննարկելու են նաև 1915 թ. իրադարձությունները։ «Սեղանին է ամեն ինչ, որևէ հարց դուրս չի մնալու»,- հայտարարել է նա։ Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարարը նոյեմբերի 24-ին մեկօրյա այցով մեկնելու է Ստամբուլ՝ որպես Սևծովյան տնտեսական համագործակցությունում նախագահող երկրի արտգործնախարար՝ ներկայացնելու կազմակերպության 6-ամսյա գործունեության ծրագիրը և ՀՀ նախագահության առաջնահերթությունները»։
«Ազգ»
Ներկայացնենք երկու լուր այս օրաթերթից, որոնք չնայած տեղեկացնում են այլ երկրներում տեղի ունեցած իրադարձությունների մասին, բայց անմիջական կապ ունեն Հայաստանի ու հայերի հետ։
Նյու Յորքից դատապարտում են բռնարարքը
«Նյու Յորքում գործող «Լրագրողների պաշտպանության կոմիտե» կազմակերպությունը դատապարտել է «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության ղեկավար Էդիկ Բաղդասարյանի դեմ կատարված բռնարարքը և Հայաստանի իշխանություններին կոչ արել անպատիժ չթողնել լրագրողների դեմ հարձակումները, տվյալ դեպքում` հետաքննական լրագրությունը լռեցնելու նպատակ տեսնելով կատարվածի մեջ»։
Հայ ծանրորդը՝ ՌԴ չեմպիոն
«Նովոսիբիրսկում բնակվող Արսեն Թամրազյանը հաջող ելույթ ունեցավ Պենզայում անցկացված ծանրամարտի առանձին վարժությունների Ռուսաստանի առաջնության և գավաթի մրցաշարում։ Մինչև 56 կգ քաշային կարգում Թամրազյանը հրում վարժության 139 կգ արդյունքով հռչակվեց ՌԴ չեմպիոն։ Երկամարտում նա ցույց տվեց 247 կգ արդյունք, որը ևս լավագույն ցուցանիշն էր և հնարավորություն տվեց հայ ծանրորդին դառնալու նաև ՌԴ գավաթակիր։ Իսկ պոկում վարժությունում Թամրազյանի արդյունքը (108 կգ) երկրորդն էր ու 2 կգ-ով զիջում էր չեմպիոն հռչակված Միխայիլ Շևչենկոյի ցուցանիշին։»
«Առավոտ»
Օրաթերթը հարցազույց է ներկայացնում ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ, որից էլ ներկայացնում ենք հատվածներ:
«Ճառեր ասելով Արցախը չես փրկի»
- Պարոն Գրիգորյան, հատկապես նոյեմբերի 23-ին Մոսկվայում եռակողմ Հռչակագրի ստորագրումից հետո դարձյալ հրատապ է դարձել Արցախի թեման։ Գրեթե ողջ քաղաքական դաշտի դիրքորոշումն արդեն հայտնի է։ Սակայն լռում է Երկրապահը։
- Սխալը հենց այնտեղ է, որ կարծում եք, թե Արցախը խոսելով է փրկվելու։ Բայց ես ձեզ չեմ մեղադրում։ Նույնիսկ պատերազմի ամենաթեժ տարիներին ձեր մատնանշած այդ քաղաքական գործիչներին թվում էր, որ Երևանում նստած ճառեր ասելով, հայրենասիրական ելույթներով փրկում են Արցախը։ Ես ու իմ ընկերներն էլ խնդրի կարգավորման մեր տարբերակն ունեինք՝ զենքը ձեռքներիս պահեցինք այնքան ժամանակ, մինչև մեզ պատերազմ պարտադրած ադրբեջանցուն հրադադար պարտադրեցինք...
- Այն, ինչ Երկրապահն է արել ռազմի դաշտում, արդեն հայտնի է։ Այս օրերին կոնկրետ ի՞նչ եք անում։
- Այսօր հանրությունը տեղյակ է չէ՞, թե ինչ է արել Երկրապահը 1988-94 թվերին։ Մի 20 տարի հետո էլ հաստատ կիմանաք, թե 2008-ին ինչով էինք զբաղված։ Բայց եթե չիմացվի ու չգնահատվի էլ՝ հոգ չէ։ Մեր խնդիրն այն չէ, որ ասեն՝ տեսեք, երկրապահ ազատամարտիկներն ինչ հայրենասեր են։ Մեր խնդիրն այն է, որ հարցն իսկապես հայանպաստ լուծում ստանա, որ Հայաստան-Արցախի անվտանգությունը հավետ երաշխավորված լինի...
- Լավ, գոնե կարո՞ղ եք ներկայացնել ԵԿՄ դիրքորոշումը խնդրի հայանպաստ լուծման վերաբերյալ, ո՞րն է զիջումների այն առավելագույնը, որից ավելիին, ըստ ձեզ, չենք կարող գնալ։
- Ի՞նչ զիջումներ։ Երկրապահի դիրքորոշումը հստակ է և արմատական ու ռոմանտիկ էլ չէ, այլ՝ իրատեսական։ Սակարկվող տարածքների ամեն մի քարի, ամեն մի թփի տակ մեր նահատակված ընկերների արյունն է։ Այդ հողը չափազանց թանկ է մեզ համար։ Եթե մենք համաձայնենք տարածք հանձնելուն, մեր նահատակ եղբայրները, մեր Վազգեն սպարապետը մեզ չեն ների։
- ... Փաստորեն, դուք լրիվ բացառո՞ւմ եք, որ հնարավոր է այսօր փաստացի գործող սահմանների որևէ փոփոխություն։
- Չէ, լրիվ բացառել ես չասացի։ Մեր դիրքորոշումը հետևյալն է։ Նախ պետք է լուծվի Արցախի կարգավիճակի հարցը... Այ երբ ԼՂՀ անկախությունը միջազգայնորեն կճանաչվի, դրանից հետո կարելի է բանակցությունների սեղանին քննարկել սահմանների հնարավոր փոփոխությունների հարց, կարելի է քննարկել, թե որ տարածքը որի հետ կարող ենք փոխզիջել։
«Ժամանակ Երևան»
Օրաթերթը ներկայացրել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի կարծիքը մարտի 1-ին դիպուկահարի կամ դիպուկահարների գոյության վերաբերյալ:
Սնայպերներ, միանշանակ, եղել են
«Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը՝ երեկ անդրադառնալով ԱԺ Մարտի 1-ի գործով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի խոստովանությանը, թե մարտի 1-ին դիպուկահար է եղել, ասաց.
«Որ դիպուկահարներ են եղել, դրանում համոզված եմ եղել դեռ բանտում գտնված ժամանակ։ Տեսել եմ տեսաերիզներ, տեսել եմ կրակոցներ՝ ոնց է փամփուշտը կպչում գետնին և ինչ ուղղությամբ գնում... Այսպես ասած՝ ռեկաշետի կայծը տեսել եմ, և որևէ մի լուրջ զինվորական մասնագետ, սա տեսնելով, հստակ կհամոզվեր, որ այդ կրակոցը շատ բարձրից էր։ Որ սնայպերներ՝ նշանառուներ, եղել են տանիքներին, դա միանշանակ է։ Սկսել է կամաց-կամաց բացահայտվել, և լավ է, որ հենց իշխանավորի բերանից է այն հնչում... Մարտի 1-ի գործը բացահայտված գործ է։ Այստեղ ոչինչ չեն կարող իրենք (գործող իշխանությունները – խմբ.) թաքցնել և ուշ թե շուտ՝ պատասխան են տալու։ Ես համոզված եմ, որ այս ռեժիմը հոգեվարքի մեջ է։ Մի քանի ամիս այս կողմ, մի քանի ամիս այն կողմ՝ նշանակություն չունի, մեծ հաշվով; Վախճանը միանշանակ է»»։
«Հայկական ժամանակ»
Թե ինչպես են դիմավորել ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թ. Համմարբերգին քաղբանտարկյալները, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»:
Հիվանդանոցում է
«Երեկ «Վարդաշեն» ՔԿՀ այցելած ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թ. Համմարբերգին քաղբանտարկյալները դիմավորել են մեծ աղմուկով։ Նախօրեին հացադուլ հայտարարած 28 քաղբանտարկյալները հրաժարվել էին նրա հետ հանդիպել։ Իսկ այն պահին, երբ Համմարբերգը մտել է քրեակատարողական հիմնարկ, քաղբանտարկյալները ճաղավանդակների ետևից վանկարկել են «Կեցցե ամենաարդարամիտ և օբյեկտիվ պարոն Համմարբերգը» և բուռն ծափահարել։ Սրանով քաղբանտարկյալներն արտահայտել են իրենց հեգնանքը ԵԽԽՎ-ի հանդեպ։
Համմարբերգը երեկ «Վարդաշենում» հանդիպել է «7-ի գործով» անցնող 2 քաղբանտարկյալների՝ Սուրեն Սիրունյանի և Շանթ Հարությունյանի հետ, իսկ ԱԱԾ մեկուսարանում՝ Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, Ալեքսանդր Արզումանյանի և Գրիգոր Ոսկերչյանի հետ։ Համմարբերգը չի հանդիպել միայն «7-ի գործով» անցնող պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ, քանի որ վերջինս առողջական խնդիրների պատճառով նախօրեին տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց։ Հակոբյանն իր առողջական վիճակի համար բազմիցս դիմել էր պատկան մարմիններին, սակայն նրան հիվանդանոց են տեղափոխել միայն Համմարբերգի գալուց հետո»։
Ներկայացնենք ևս մեկ տեղեկություն այս օրաթերթից:
Չեն օգնի
«Քսան ճանաչված փաստաբաններ երեկ հանդես են եկել մի հայտարարությամբ, որով հրաժարվել են իրավաբանական որևէ օգնություն ցուցաբերել դատավորներին, դատախազներին, քննիչներին և նրանց ընտանիքների անդամներին։
Փաստաբանների այս որոշումը պայմանավորված է իրենց գործընկերոջ՝ Մուշեղ Շուշանյանի դեմ սկսված քրեական հետապնդմամբ։ Շուշանյանը, ով քաղբանտարկյալ Վարդգես Գասպարյանի փաստաբանն է, դատարանի դահլիճում հայտարարել է, որ իր պաշտպանյալի գործը քննող դատարանը քաղաքական հետապնդման գործիք է և, ի նշան բողոքի, լքել է դատարանի դահլիճը։ Դատավոր Արշակ Պետրոսյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված միջնորդության հիման վրա Մուշեղ Շուշանյանի նկատմամբ քրգործ է հարուցվել»։
«Հրապարակ»
Օրաթերթի տեղեկատվություններից մեկը կարելի է համարել օրիգինալ` ուրախ լուր համատարած գորշության մթնոլորտում:
«Այսօր «Օջախ» ռեստորանում կայանալու է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հարսանիքը։ Նրա 21-ամյա հարսնացուն՝ Աննան, վերջերս է ավարտել Սլավոնական համալսարանը և, ճանաչողների ասելով, փայլում է գեղեցկությամբ ու այլ բարեմասնություններով։ ԱԺ պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանի որդին, փաստորեն, շեղվել է միջկլանային ամուսնությունների ավանդույթից և որպես հարսնացու է ընտրել միջին խավի, սովորական ընտանիքի զավակի։ Այս ամուսնությունը հետաքրքիր է նրանով, որ հարսնացուն ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի զարմուհին է։
Մեր տեղեկություններով՝ հարսանիքին ներկա է գտնվելու ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլև ներկա և նախկին իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Այնպես որ, «Օջախում» ոչ միայն ուտել-խմելու հայկական ավանդական ծիսակատարություն է լինելու, այլև տարբեր ճամբարներում հայտնված ուժերի ու գործիչների միջև հարկադիր, բայց բավական հետաքրքիր, չպլանավորված քաղաքական հանդիպում»։
«Չորրորդ իշխանություն»
Մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի նոր բացահայտումներին է անդրադառնում «Չորրորդ իշխանությունը»: Նյութը ներկայացնում ենք կրճատումներով:
Հապճեպ սարքված կոնտր-բացահայտում
«Մարտի 1-ի իրադարձություններին դիպուկահարի մասնակցության վերաբերյալ բացահայտումից հետո իշխանությունները, ըստ երևույթին, ստիպված են եղել հապճեպ ինչ-որ բացատրություն հորինել, և պատկերացրեք՝ հորինել են։
... Բայց անդրադառնանք մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի ասածներին։ Փաստորեն, դիպուկահարն իր կրակոցով կանխել է զինված ցուցարարի երկրորդ կրակոցը։ Հետաքրքիր է՝ ի՞նչ է նշանակում «կանխել»։ Գուցե դաստիարակչական կրակո՞ց է արձակել։ Կամ, ասենք, «համոզչական»։ Համենայն դեպս, չի սպանել (այլապես այդ անձի հետախուզման աշխատանքները չէին շարունակվի)։ Բայց սա, համաձայնվեք, ինչ-որ չի «կպնում» Սամվել Նիկոյանի պատմածների հետ։ Նրա ասածը հետևյալն էր՝ ինքը ոստիկաններին հարցնում է, թե ինչո՞ւ ցուցարարների ոտքերին չեն կրակել, ոստիկաններն էլ բացատրում են՝ որովհետև նրանք ինչ-որ բաներ էին նետում, և հայտնի չէր՝ դրանք քարե՞ր են, թե՞ նռնակներ։ Այսինքն, քանի որ ոստիկաններն իրական վտանգ են զգացել, ոչ թե ցուցարարների ոտքերին են կրակել, այլ «ավելի լուրջ տեղերին»։ Հասկացա՞ք տարբերությունը։
Բայց Վահագն Հարությունյանի հաջորդ պարզաբանումը շատ ավելի հետաքրքիր է։ Նա ասում է բառացիորեն հետևյալը. «Կոնկրետ, եթե զորամիավորումը իր ծառայությունն իրականացնում է մարտական հրազենով, նրա հետ մարտական հերթափոխի է դուրս գալիս նաև դիպուկահար...»։ Այստեղ պետք է ուշադրություն դարձնել «իր ծառայությունն իրականացնում է մարտական հրազենով» բառերի վրա։ Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչպես էր մարտի 1-ի հաջորդած օրերին դատախազությունն իրեն պատառոտում, թե իրավապահներն ընդհանրապես հրազեն չեն ունեցել, հետո ինչ-որ մեկը եթերից ցույց էր տալիս, որ «խալաստոյ» փամփուշտներով են կրակել և այլն»։
Голос Армении
МЭР ПРОДАЛ ЦЕРКОВНЫЕ ЗЕМЛИ?
Даже самое беглое описание криминальных разборок, в которых фигурировало (и продолжает фигурировать) имя гюмрийского мэра Вардана Гукасяна и его родственников, заняло бы уйму газетных полос, так что только экономия газетного пространства и жалость к бумаге не позволяют этого сделать. Да и незачем - похождения Гукасяна в последние годы у всех на слуху. Не успели стихнуть страсти после последнего инцидента с участием родного племянника мэра, нанесшего несколько ножевых ударов соратнику соперника своего дядюшки на выборах, как прессу наводнили слухи о том, что в муниципальных и подведомственных им структурах некто инициировал сбор подписей с требованием "разжаловать" епископа епархии Ширака Микаэла Ачапахяна. Интеллигенция Гюмри в негодовании, газеты подняли шум, а мэр в ответ заявил, что он тут ни при чем, дескать, подписи собирают верующие по собственной инициативе.
В любом другом случае могли бы возникнуть сомнения, но когда речь идет о гюмрийском градоначальнике, то тут, как говорится, двух мнений быть не может, тем паче что градоначальник вот уже 9 лет как сильно недолюбливает епископа, причем настолько, что не считает нужным это скрывать и в отместку поощряет... сектантов. Об этом свидетельствуют как наличие во втором по величине городе страны большого числа сект, так и лично епископ Ачапахян. По его словам, мэр предоставляет сектам земельные участки и строения и всячески поощряет их деятельность, надеясь таким способом избавиться от неугодного епископа под предлогом, дескать, сие его упущение и результат его плохой работы.
…То, что в Армении местечковые царьки мнят себя всемогущими и всесильными - общеизвестно. Проделки местных самодуров не раз становились достоянием СМИ, но Вардан Гукасян - особый случай. Этот господин - в своем роде уникум. Дело в том, что вот уже много лет и оппозиционная и лояльная пресса упоминает о нем не иначе как со ссылкой на медицинский диагноз, дескать, у мэра не все в порядке с головой, у него, мол, и бумага есть.
"Вам неизвестно, через какие испытания мне довелось пройти за эти девять лет, какое титаническое терпение проявлял, сопротивляясь всем тем провокациям, которые имели место.... Полагаю, что сбор подписей - очередная затея мэра, дай Бог, последняя", - заявил епископ Микаэл Ачапахян на днях в интервью одной из газет.
…"Выше всех он ставит себя, выше епископа, выше марзпета. Выше всего его "Я", он фюрер на троне, потом уже Бог или же Бог - это он сам, он отождествляет себя с Богом, как отождествляет с собой город։ где захочет поставит памятник или засеет огород, словом, что захочет, то с городом и сделает", - сокрушается епископ.
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

100-ից 75-ը դավաճան են այսօր, դավաճանը միայն թուղթ ստորագրողը չի. Վահրամ Սահակյան

Շնորհակալություն ԱՄՆ-ին և մյուս գործընկերներին, որ օգնեցին մեզ կանգնեցնել Ադրբեջանի՝ ՀՀ տարածք հետագա ներխուժումը. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի վերջին առաջխաղացումը ռուսների թերացումն է, ինչպես և Փառուխն ու Քարագլուխը․ Լարիսա Ալավերդյան

Խաղաղության պայմանագիրը կթելադրեն ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Չինաստանը, այն չի լինի ոչ Երևանի, ոչ Բաքվի օգտին․ Վարդան Խաչատրյան

Ալիևն ասաց՝ եթե ՀՀ չընդունի իրենց պայմաններով դելիմիտացիան, խաղաղության պայմանագիր չի լինի․ Փաշինյան

ՔՊ-ն վախեցավ իր անդամներին թողնել քվեարկության, որովհետև մի քանի հոգի կողմ կքվեարկեր. Ա. Մինասյան

Իրավիճակը նման է փակուղայինի, դա մեծացնում է հնարավոր մարտական գործողության հավանականությունը. Տիգրան Աբրահամյան

Լավրովն ակնարկ արեց Բաքվին՝ տեսեք Ուկրաինայում ինչ եղավ, երբ պարտավորություն չկատարեցին․ Կարեն Բեքարյան

Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում անցակետ դնելու հարցի շուրջ. Արարատ Միրզոյան

ՔՊ-ին առաջարկել ենք հայտարարել, որ Ալիևը խեղաթյուրում է Պրահայի համաձայնությունը, չեն համաձայնվել․ Արծվիկ Մինասյան

Փաշինյանը դեռ դուրս չի եկել Մոսկվայի ազդեցության գոտուց, վերահսկելու լծակներ դեռ կան․ Վահագն Մելիքյան

Հայաստանի իշխանությունը շպագատ է իջել, բոլորին խոսք է տվել հակասող բաներ. Երվանդ Թարվերդյան

Ինչքան հաճելի է, որ նման դեպքն իրականություն է դառնում. զոհվածի մայրը՝ Աննա Հակոբյանին դիմավորելիս

Դատապարտյալներին տեղափոխող «Ուազիկները» փոխարինել ենք նորմալ, կոնդիցիոներով մեքենաներով. Մինասյան

Արայիկ Հարությունյանն ուզում է փախչել, Արցախի հանձնելը ուրիշի ուսերին թողնելով․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Կայացել է մարշալ Բաղրամյանին նվիրված «Հաղթանակի արվեստը» ֆիլմի պրեմիերան

Ես կաշկանդված եմ. Փաշինյանը՝ «Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում» հայտարարությունն անելու մասին

Մենք պատրաստ ենք մասնակցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը. Փաշինյան

1 տարի է՝ իմ տունն ուզում եմ վաճառել, որ հնարավոր է՝ ես էլ բնակարան ձեռք բերեմ, չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել. Փաշինյանը՝ Պապիկյանի գնած տան մասին

Էսկալացիայի հավանականությունը շատ մեծ է և՛ ՀՀ սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում. Փաշինյան

Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք բոլոր հնարավոր հոդվածներով, բայց մեր գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից. Փաշինյան

Հայաստանում իշխանափոխությունը և վրացական ցույցերը նույն կենտրոնից են կազմակերպված․ Հրանտ Միքայելյան

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գևորգ Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպից

Պետք է հասկանանք՝ առանց առաջնորդի, որն ազգը տանում է իր հետևից, ոչինչ չի փոխվելու․ Ռուբեն Վարդանյան

Արցախում չկան Բաքվի հետ ինտեգրացիայի կողմնակիցներ, նախագահի հայտարարությունը շատ վտանգավոր էր․ Կարեն Միրզոյան

Սամվել Բաբայանը պատրաստ է Ադրբեջանի հետ ինտեգրացիայի, ասաց բացահայտ, ինքն էլ մարզպետ կլինի․ Տիգրան Քոչարյան

Մարտունու ուսումնարանի դասասենյակներից մեկն այսուհետև կրելու է սերժանտ Յուրի Փահրամազյանի անունը

3 հազար զոհ կտան, կխելոքանան, հողերը կհանձնեն, 2020-ին ասել է Նիկոլի ընտանիքի անդամը․ Ալեն Ղևոնդյան

Ուժգին քամին կաթվածահար էր արել Արմավիր քաղաքի Երևանյան փողոցը

Ինֆորմացիա կա, որ կարմրուկի տարածման օղակում եղել է բուժաշխատող՝ չպատվաստված․ Արսեն Թորոսյան

Հային ոչինչ չի սպառնում, բայց Հայաստանին սպառնում է․ Նիկոլ Փաշինյան

Մեքենայի ղեկին եմ նստել, քշում եմ այն, մեկ էլ «պագրիշկեն» թռնում է․ Նիկոլ Փաշինյան

Ես փախչող չեմ ու ինձ վրա դրված պատասխանատվությունը կրելու եմ մինչև վերջ․ Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը հայի հավաքական կերպարը չէ, նա ընդհանրապես ոչ մի բանի հավաքական կերպար չէ․ Հովհաննես Գալստյան

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այցելել են Գերմանիայի նախագահի նստավայր

Մեղավոր եմ, որ 2018-ին հավատացի խոստումների, այս իշխանությունը շարունակեց նախկինների արատները․ Րաֆֆի Հովհաննիսյան

Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ ու դստեր հետ, ժամանել է Բեռլին

Մեզ ընտրելով քաղաքացիները տնտեսելու են, իրատեսական է դառնալու բնակարան ունենալու երազանքը. Երվանդ Թարվերդյան

Փորձ է արվում վերականգնել խորհրդային ժամանակների դատախազական վերահսկողական գործառույթը․ Մինասյան

Ակնհայտորեն շփոթ կա, այո՛, բայց միգուցե հասկանալի դարձնեիք նախագիծը, նո՞ր բերեիք․ Արթուր Խաչատրյան
-
20:51 • 29.03.23 100-ից 75-ը դավաճան են այսօր, դավաճանը միայն թուղթ ստորագրողը չի. Վահրամ Սահակյան
-
16:04 • 29.03.23 Շնորհակալություն ԱՄՆ-ին և մյուս գործընկերներին, որ օգնեցին մեզ կանգնեցնել Ադրբեջանի՝ ՀՀ տարածք հետագա ներխուժումը. Նիկոլ Փաշինյան
-
20:49 • 27.03.23 Ադրբեջանի վերջին առաջխաղացումը ռուսների թերացումն է, ինչպես և Փառուխն ու Քարագլուխը․ Լարիսա Ալավերդյան
-
21:03 • 24.03.23 Խաղաղության պայմանագիրը կթելադրեն ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Չինաստանը, այն չի լինի ոչ Երևանի, ոչ Բաքվի օգտին․ Վարդան Խաչատրյան
-
13:20 • 23.03.23 Ալիևն ասաց՝ եթե ՀՀ չընդունի իրենց պայմաններով դելիմիտացիան, խաղաղության պայմանագիր չի լինի․ Փաշինյան
-
13:20 • 23.03.23 ՔՊ-ն վախեցավ իր անդամներին թողնել քվեարկության, որովհետև մի քանի հոգի կողմ կքվեարկեր. Ա. Մինասյան
-
13:18 • 23.03.23 Իրավիճակը նման է փակուղայինի, դա մեծացնում է հնարավոր մարտական գործողության հավանականությունը. Տիգրան Աբրահամյան
-
10:17 • 23.03.23 Լավրովն ակնարկ արեց Բաքվին՝ տեսեք Ուկրաինայում ինչ եղավ, երբ պարտավորություն չկատարեցին․ Կարեն Բեքարյան
-
17:19 • 22.03.23 Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում անցակետ դնելու հարցի շուրջ. Արարատ Միրզոյան
-
12:14 • 21.03.23 ՔՊ-ին առաջարկել ենք հայտարարել, որ Ալիևը խեղաթյուրում է Պրահայի համաձայնությունը, չեն համաձայնվել․ Արծվիկ Մինասյան
-
20:53 • 20.03.23 Փաշինյանը դեռ դուրս չի եկել Մոսկվայի ազդեցության գոտուց, վերահսկելու լծակներ դեռ կան․ Վահագն Մելիքյան
-
20:51 • 17.03.23 Հայաստանի իշխանությունը շպագատ է իջել, բոլորին խոսք է տվել հակասող բաներ. Երվանդ Թարվերդյան
-
14:28 • 17.03.23 Ինչքան հաճելի է, որ նման դեպքն իրականություն է դառնում. զոհվածի մայրը՝ Աննա Հակոբյանին դիմավորելիս
-
14:26 • 17.03.23 Դատապարտյալներին տեղափոխող «Ուազիկները» փոխարինել ենք նորմալ, կոնդիցիոներով մեքենաներով. Մինասյան
-
20:56 • 15.03.23 Արայիկ Հարությունյանն ուզում է փախչել, Արցախի հանձնելը ուրիշի ուսերին թողնելով․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
-
17:17 • 15.03.23 Կայացել է մարշալ Բաղրամյանին նվիրված «Հաղթանակի արվեստը» ֆիլմի պրեմիերան
-
16:56 • 14.03.23 Ես կաշկանդված եմ. Փաշինյանը՝ «Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում» հայտարարությունն անելու մասին
-
16:48 • 14.03.23 Մենք պատրաստ ենք մասնակցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը. Փաշինյան
-
14:52 • 14.03.23 1 տարի է՝ իմ տունն ուզում եմ վաճառել, որ հնարավոր է՝ ես էլ բնակարան ձեռք բերեմ, չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել. Փաշինյանը՝ Պապիկյանի գնած տան մասին
-
13:46 • 14.03.23 Էսկալացիայի հավանականությունը շատ մեծ է և՛ ՀՀ սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում. Փաշինյան
-
13:45 • 14.03.23 Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք բոլոր հնարավոր հոդվածներով, բայց մեր գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից. Փաշինյան
-
20:50 • 13.03.23 Հայաստանում իշխանափոխությունը և վրացական ցույցերը նույն կենտրոնից են կազմակերպված․ Հրանտ Միքայելյան
-
15:24 • 13.03.23 Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գևորգ Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպից
-
14:36 • 10.03.23 Պետք է հասկանանք՝ առանց առաջնորդի, որն ազգը տանում է իր հետևից, ոչինչ չի փոխվելու․ Ռուբեն Վարդանյան
-
20:48 • 09.03.23 Արցախում չկան Բաքվի հետ ինտեգրացիայի կողմնակիցներ, նախագահի հայտարարությունը շատ վտանգավոր էր․ Կարեն Միրզոյան
-
20:49 • 08.03.23 Սամվել Բաբայանը պատրաստ է Ադրբեջանի հետ ինտեգրացիայի, ասաց բացահայտ, ինքն էլ մարզպետ կլինի․ Տիգրան Քոչարյան
-
13:55 • 07.03.23 Մարտունու ուսումնարանի դասասենյակներից մեկն այսուհետև կրելու է սերժանտ Յուրի Փահրամազյանի անունը
-
20:49 • 06.03.23 3 հազար զոհ կտան, կխելոքանան, հողերը կհանձնեն, 2020-ին ասել է Նիկոլի ընտանիքի անդամը․ Ալեն Ղևոնդյան
-
16:01 • 06.03.23 Ուժգին քամին կաթվածահար էր արել Արմավիր քաղաքի Երևանյան փողոցը
-
14:34 • 06.03.23 Ինֆորմացիա կա, որ կարմրուկի տարածման օղակում եղել է բուժաշխատող՝ չպատվաստված․ Արսեն Թորոսյան
-
13:55 • 04.03.23 Հային ոչինչ չի սպառնում, բայց Հայաստանին սպառնում է․ Նիկոլ Փաշինյան
-
13:54 • 04.03.23 Մեքենայի ղեկին եմ նստել, քշում եմ այն, մեկ էլ «պագրիշկեն» թռնում է․ Նիկոլ Փաշինյան
-
13:15 • 04.03.23 Ես փախչող չեմ ու ինձ վրա դրված պատասխանատվությունը կրելու եմ մինչև վերջ․ Նիկոլ Փաշինյան
-
20:48 • 03.03.23 Փաշինյանը հայի հավաքական կերպարը չէ, նա ընդհանրապես ոչ մի բանի հավաքական կերպար չէ․ Հովհաննես Գալստյան
-
17:29 • 03.03.23 Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այցելել են Գերմանիայի նախագահի նստավայր
-
20:54 • 02.03.23 Մեղավոր եմ, որ 2018-ին հավատացի խոստումների, այս իշխանությունը շարունակեց նախկինների արատները․ Րաֆֆի Հովհաննիսյան
-
16:23 • 02.03.23 Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ ու դստեր հետ, ժամանել է Բեռլին
-
12:53 • 02.03.23 Մեզ ընտրելով քաղաքացիները տնտեսելու են, իրատեսական է դառնալու բնակարան ունենալու երազանքը. Երվանդ Թարվերդյան
-
14:47 • 28.02.23 Փորձ է արվում վերականգնել խորհրդային ժամանակների դատախազական վերահսկողական գործառույթը․ Մինասյան
-
14:46 • 28.02.23 Ակնհայտորեն շփոթ կա, այո՛, բայց միգուցե հասկանալի դարձնեիք նախագիծը, նո՞ր բերեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 19:24 • 30/03 Պատրաստ եմ «Հրազդան» մարզադաշտը շատ էժան հանձնել մեծահարուստներին. Աշոտ Աղաբաբյան. Sputnik Արմենիա «Հրազդան» մարզադաշտին կից պահուստային դաշտը մարզական համալիրի օրգանական մասն է և առանց դրա հնարավոր չէ «Հրազդանում» միջազգային չափանիշներին համապատասխան մրցախաղեր անցկացնել։ Sputnik Արմենիայի հետ
-
Սպորտ 18:39 • 30/03 Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պնդումը, թե ես փող եմ ուզել Հունաստանի հավաքականի ներկայացուցչից, բացարձակ սուտ է. Էրիկ Իսրայելյան Հարգելի հայրենակիցներ, Բնցքամարտի ֆեդերացիայի նախագահը իր հայտարարությունում կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է հայտնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը «Նրա
-
Իրադարձային 19:52 • 30/03 Եղել են քարտեզների տարընթերցումներ, 5 կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել. ԱԱԾ հաղորդմամբ՝ հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ Համաձայն 2022թ օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023թ ապրիլի 1ից ԼՂն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1ից պիտի անց
-
Իրադարձային 17:09 • 30/03 Ասում են՝ վարչապետն «Առաջին ալիքից» ոչ ոքի հեռացնելու լիազորություն չունի, բայց Պետրոս Ղազարյանը կարող է հիշել, երբ 2019-ին իմ եթերը «հրաշքով» չեղարկվեց․ Արսեն Ջուլֆալակյան Պետրոս Ղազարյանը Էդգար Ղազարյանի հետ հարցազրույցում ասում է, որ «վարչապետն Առաջին ալիքից ոչ մեկին հեռացնելու լիազորություն չունի…» Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին «Իմ քայլը»
-
Իրադարձային 17:30 • 30/03 Սյունիքում ստեղծված լարված իրադրությունն ու ադրբեջանցիների ակտիվությունը Տեղ գյուղի ուղղությամբ պայմանավորված է Հայաստանն Արցախին կապող երթուղու փոփոխությամբ. Տիգրան Աբրահամյան Սյունիքում ստեղծված լարված իրադրությունն ու ադրբեջանցիների ակտիվությունը Տեղ գյուղի ուղղությամբ պայմանավորված է Հայաստանն Արցախին կապող երթուղու փոփոխությամբ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ&r
-
Իրադարձային 13:27 • 31/03 Ոստիկանական ուժերը բռնի ուժով ԱԺ-ից բերման են ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին. տեղի է ունենում հարցաքննություն. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) Ոստիկանական ուժերը, բռնի ուժի կիրառմամբ, ԱԺ-ից բերման են ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին: Տեղի է ունենում հարցաքննություն:
-
Քաղաքականություն 16:58 • 30/03 Լավրովը կմեկնի Թուրքիա, որտեղ կքննարկի ղարաբաղյան կարգավորումը. Զախարովա ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա, որտեղ, ի թիվս այլնի, կքննարկի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ինչի մասին հինգշաբթի ճեպազրույցում հայտնել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
-
Իրադարձային 12:15 • 31/03 ՄԱԿ-ի դատարանը ԱՄՆ-ին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել Իրանին Արդարադատության միջազգային դատարանը մասնակիորեն բավարարել է Իրանի հայցն ընդդեմ ԱՄՆ-ի՝ երկրի օտարերկրյա ակտիվների սառեցման հարցի վերաբերյալ։ Այժմ Վաշինգտոնը պետք է փոխհատուցում վճարի Թեհրանին։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։
-
Իրավունք 12:41 • 31/03 ԱՄՆ-ն Հս. Կորեայից ՌԴ զենքի ներկրման փորձի համար պատժամիջոցներ է սահմանել Աշոտ Մկրտիչևի նկատմամբ. Բլինկենը գրառում է արել «Պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը կորցրել է ավելի քան 9000 միավոր ծանր զինտեխնիկա, և մասամբ բազմակողմ պատժամիջոցների և արտահանման վերահսկողության շնորհիվ (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինը գնալով ավելի հուսահատորեն է ցանկանում լրացնել դրանք», - ասել է ԱՄՆ ֆինանսների...
-
Իրադարձային 18:22 • 30/03 Այս թեման քննարկման առարկա է բարձր մակարդակի շփումների ժամանակ. Զախարովան` ՀՀ ՍԴ-ի` Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշման մասին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը Հռոմի ստատուտի վերաբերյալ «Այս թեման քննարկման առարկա է բարձր մակարդակի շփումների ժամանակ՝ ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երևանու
-
Սպորտ 11:53 • 30/03 Իմացա, որ Էրիկ Իսրայելյանն իր կարիքները հոգալու համար փող է ուզել նույնիսկ Հունաստանի հավաքականի ներկայացուցչից․ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի քայլերը որակում է շանտաժի միջոցով փող մուրալու միջոց:
-
Իրադարձային 19:24 • 30/03 Պատրաստ եմ «Հրազդան» մարզադաշտը շատ էժան հանձնել մեծահարուստներին. Աշոտ Աղաբաբյան. Sputnik Արմենիա «Հրազդան» մարզադաշտին կից պահուստային դաշտը մարզական համալիրի օրգանական մասն է և առանց դրա հնարավոր չէ «Հրազդանում» միջազգային չափանիշներին համապատասխան մրցախաղեր անցկացնել։ Sputnik Արմենիայի հետ
-
Իրադարձային 13:44 • 30/03 Վաղը կեսօրից հետո ձյուն կտեղա ՀՀ գրեթե ողջ տարածքում․ Գագիկ Սուրենյան Այս մարտն ամենատաք մարտերից մեկն էր, ամսական միջին ջերմաստիճանը միջինից բարձր էր 4-5 աստիճանով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
-
Մշակույթ 13:10 • 30/03 Շերոն Սթոունը խոստովանել է, որ «Հիմնական բնազդ» ֆիլմի համար իրեն Մայքլ Դուգլասից 13,5 մլն դոլարով քիչ են վարձատրել Հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունը պատմել է, որ իրեն հռչակ բերած «Հիմնական բնազդ» ֆիլմում դերի համար 13,5 միլիոն դոլարով քիչ է աշխատել, քան իր խաղընկեր Մայքլ Դուգլասը: Հաղորդում է Daily Mail-ը։
-
Սպորտ 18:39 • 30/03 Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պնդումը, թե ես փող եմ ուզել Հունաստանի հավաքականի ներկայացուցչից, բացարձակ սուտ է. Էրիկ Իսրայելյան Հարգելի հայրենակիցներ, Բնցքամարտի ֆեդերացիայի նախագահը իր հայտարարությունում կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է հայտնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը «Նրա
-
Իրադարձային 15:39 • 30/03 Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ Լաչինի միջանցքի մասին հայտարարությանը Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ հայտարարելով, թե իբր տարածաշրջանում «իրավիճակը շահարկելու» (չակերտները՝ Tert.am) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին փորձերը անընդունելի են։
-
Իրադարձային 19:52 • 30/03 Եղել են քարտեզների տարընթերցումներ, 5 կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել. ԱԱԾ հաղորդմամբ՝ հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ Համաձայն 2022թ օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023թ ապրիլի 1ից ԼՂն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1ից պիտի անց
-
Իրադարձային 17:09 • 30/03 Ասում են՝ վարչապետն «Առաջին ալիքից» ոչ ոքի հեռացնելու լիազորություն չունի, բայց Պետրոս Ղազարյանը կարող է հիշել, երբ 2019-ին իմ եթերը «հրաշքով» չեղարկվեց․ Արսեն Ջուլֆալակյան Պետրոս Ղազարյանը Էդգար Ղազարյանի հետ հարցազրույցում ասում է, որ «վարչապետն Առաջին ալիքից ոչ մեկին հեռացնելու լիազորություն չունի…» Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին «Իմ քայլը»
-
Իրադարձային 17:30 • 30/03 Սյունիքում ստեղծված լարված իրադրությունն ու ադրբեջանցիների ակտիվությունը Տեղ գյուղի ուղղությամբ պայմանավորված է Հայաստանն Արցախին կապող երթուղու փոփոխությամբ. Տիգրան Աբրահամյան Սյունիքում ստեղծված լարված իրադրությունն ու ադրբեջանցիների ակտիվությունը Տեղ գյուղի ուղղությամբ պայմանավորված է Հայաստանն Արցախին կապող երթուղու փոփոխությամբ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ&r
-
Իրադարձային 11:26 • 30/03 Ադրբեջանը հերթական ներխուժումն է արել ԼՂ-ում, Բաքուն նպատակ ունի նոր էսկալացիայի լեգիտիմություն ստեղծել․ Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը ոչ միայն շարունակել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, այլև ապօրինի ներխուժում է իրականացրել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
Իրադարձային 14:01 • 30/03 Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. թիրախում քաղաքացիական անձինք են Բերդաշեն համայնքի բնակիչներ` Սենորիկ Ալավերդյանը և Գենադի Սարգսյանը` գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասի խաղողայգում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինծառայողների թիրախում։
-
Իրադարձային 14:20 • 28/03 Մի երևույթ կա՝ «Դոգ» մականունով, ում ես վռնդել եմ համակարգից, հենց նրա հայտարարությունների ֆոնին է հարուցվել այս քրեական գործը․ Վլադիմիր Գասպարյանը՝ իրեն ներկայացված մեղադրանքի մասին Բացարձակապես չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը, անպարկեշություն է այս ամենին միս ու արյուն տալու համար շահարկել աղջկաս անունը։ Այս մասին դատական նիստի ժամանակ ասաց նախկին ոստիկնապետ Վլադիմիր Գասպարյանը։
-
Սպորտ 14:29 • 27/03 Ես հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից, մեկնում եմ այլ երկիր՝ անտեղից մենամարտելու. բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյան Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում արած գրառմամբ «Իմ սիրելի հայ ազգ, ուզում եմ ձեզ կրկին տեղեկացնել, որ ես 2022թ դարձել եմ Եվրոպայի
-
Սպորտ 11:53 • 30/03 Իմացա, որ Էրիկ Իսրայելյանն իր կարիքները հոգալու համար փող է ուզել նույնիսկ Հունաստանի հավաքականի ներկայացուցչից․ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի քայլերը որակում է շանտաժի միջոցով փող մուրալու միջոց:
-
Իրադարձային 14:00 • 29/03 Գիլոյանն ասաց՝ ԿԳՄՍՆ-ն կաջակցի ինձ բնակարան ձեռք բերելու հարցում, իսկ հետո ասաց՝ փող չունեն տալու, 800 դոլար բեհը կորավ. ՀՀ քաղաքացիությունից հրաժարված բռնցքամարտիկը դիմում է վարչապետին Հարգելի հայրենակիցներ, նախ շնորհակալ եմ բոլոր այն գրառումների ու մեկնաբանությունների համար, որոնք կապված էին իմ վերջին հայտարարության հետ։ Ես իմ հայրենիքն ու իմ հայ ժողովրդին շատ եմ սիրում, եւ որտեղ էլ լինեմ, այդ
-
Իրադարձային 19:24 • 30/03 Պատրաստ եմ «Հրազդան» մարզադաշտը շատ էժան հանձնել մեծահարուստներին. Աշոտ Աղաբաբյան. Sputnik Արմենիա «Հրազդան» մարզադաշտին կից պահուստային դաշտը մարզական համալիրի օրգանական մասն է և առանց դրա հնարավոր չէ «Հրազդանում» միջազգային չափանիշներին համապատասխան մրցախաղեր անցկացնել։ Sputnik Արմենիայի հետ
-
Իրադարձային 18:59 • 25/03 Ֆուտբոլային երկրպագուները գունավոր ծխով, սուլոցներով, երթով շարժվում են դեպի Հանրապետական մարզադաշտ ՀՖՖ երկրպագուները գունավոր ծխով, սուլոցներով, երթով շարժվում են դեպի Հանրապետական մարզադաշտ Այսօր ժամը 2100ին Վազգեն Սարգսյան հանրապետական մարզադաշտում կմեկնարկի ՀայաստանԹուրքիա ֆուտբոլային հանդիպումը։
-
Իրադարձային 16:03 • 28/03 Եթե Պուտինը եկավ Հայաստան, պետք է կալանավորվի. ՔՊ-ական պատգամավոր. Factor.am Մոսկվային թվում է՝մինչև հիմա մենք կախված ենք իրենցից Իրենք մեզ անկախ չեն տեսել երբեք Այս մասին Factoramի հետ զրույցում ասաց ՔՊական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը «Պետք է մի բան հասկանանք՝ մենք անկախ պետ
-
Իրադարձային 13:22 • 29/03 Տանում էի պարտքերս տայի, ընկերներիս գումարներն էին․Վաչագան Ղազարյանը՝ իր մոտ հայտնաբերված միլիարդների մասին Դատարանում լրագրողները հարց ուղղեցին ՀՀ երրորդ նախագահի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանին այն մասին, թե որտեղից նրան 8 մլրդ դրամ, ինչին Ղազարյանը պատասխանեց․ «Դատախազությունն է այդպես ներկայացրել, ուրեմն իր
Մամուլի տեսություն
-
08:58 • 31.03.23 Ալեն Սիմոնյանը կրկին կվիրահատվի. նա վերադարձել է. «Ժողովուրդ»
-
08:45 • 31.03.23 Իշխանությունները հանցավոր անգործություն են ցուցաբերել․ «Հրապարակ»
-
08:29 • 31.03.23 ՔՊ-ական պատգամավորները կգործուղվեն Սոչի․ «Հրապարակ»
Մշակույթ
-
10:55 • 30.03.23 Ավարտել եմ վերջին ֆիլմիս սցենարը. Տարանտինո
Ժամանց
-
21:17 • 29.03.23 Փաշինյանը կակաչ է տնկում կառավարական առանձնատան պարտեզում