Միասեռական Թեքեյանը
Տունս որ մուկ հայտնվեց, հայտնվեց նաեւ հայկական միասեռական պոեզիան` Վահան Թեքեյանի բանաստեղծությունների գիրքը: Ոնց որ Համլետը «մուկ» խփեց, բայց տակը Պոլոնիուս հայտնաբերեց: Չէ, ոչ Շեքսպիրի չաղլիկ, ոչ էլ, առավել եւս, Թեքեյանի պուճուրիկ գրքով չեմ խփել մկանը, բայց ոչ թե գրքի, այլ մկան հանդեպ միստիկական երկյուղի պատճառով: Ու էս սաղ պատմությունը իսկական «Հայտնություն» էր, էն էլ` կրկնակի. նախ` էդ մի քանի սանտիմանոց արարածն ինձ համար նույն ա, ինչ աստվածաշնչյան «ծովիցը դուրս եկած գազանը, որ յոթը գլուխ ուներ եւ տասը եղջյուր», հետո` Թեքեյանին վերընթերցեցի իբրեւ միասեռական բանաստեղծի` իսկական հայտնություն:
Մկան պատճառով կյանքս հունից դուրս եկավ, գրքերս էլ, ի խույզ մկան` դարակներից: Որ հաստափոր գրքերի հետեւներից դուրս եկավ Թեքեյանի` տարիներով խցկրտված, փոշոտված փոքրիկ գրքույկը, հիշեցի` Մարկ Նշանյանն ասում էր, որ նրա միասեռականության թեմայով մի հոդվածում գրել ա: Դե հո հայաստանցի գրականագետները չէի՞ն գրելու դրա մասին, նրանցը Սովետի վախտ ու սովետական իներցիայով շարունակվող «բուրժուազիայի քննադատության» քարոզչությունն ա, կամ էլ ազգայինով` «Հայերգության» գովերգումը:
Գրքույկի առաջաբանում էլ Վահագն Դավթյանը ավելի բարձր ա գնահատում Թեքեյանի «քաղաքացիական քնարերգությունը», քան` սիրային, ճիշտ էնպես, որ սովետական դպրոցում ու համալսարանում էին սովորացնում ու ոնց որ հիմա ա նորից մոդա դառնում: Իսկ սիրայինի մասին էլ` «կյանքի ու երազի հակամարտություն», «գեղեցկության ու ներդաշնակության պահանջ»... հերթապահ խոսքեր, որոնցով բնութագրում են բոլոր բանաստեղծներին, երբ չեն կարենում կոնկրետ խոսել: Գեղեցկությունն էլ իհարկե միայն կնոջ բնութագիրն ա, ոնց որ Վահագն Դավթյանն ա վերագրում Թեքեյանի տողին` «Նուրբ, ինչպես ձող մը սաթի եւ ինչպես մուշկը` բուրյան», չնայած «ձողը» ավելի շատ տղա ա հիշացնում, էն էլ էն թվերին, երբ դեռ մոդելային բիզնեսը ձող-աղջիկներ չէր արտադրում:
Թեքեյանի միասեռականության մասին խոսակցություններ, իհարկե, լսել էի, ու որպես դրա ապացույց էս հայտնի բանաստեղծությունն էր նշվում.
Կ’անձրեւե, տղա՛ս, աշունը թաց է,
Թա՛ց աչքերուն պես խեղճ խաբված սիրույն...
Պատուհանն ու դուռը գընա գոցե
Եվ դեմս եկո՛ւր նստիլ վեհագույն
Լռության մը մեջ... Կ’անձրեւե, տղա՛ս...:
Կ’անձրեւե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ,
Կը մսի՞ սիրտըդ, եւ կդողդղա՞ս`
Խորհելով պայծառ արեւին անցյալ,
Դռան մը ներքեւ գո~ց ճակատագրին...:
Բայց կուլաս , տղա՛ս... Մութին մեջ հանկարծ
Ծանըր արցունքներ աչքեդ կը գլորին...
Լա՛ց անմեղության արցունքը անդարձ,
Լա՛ց չգիտնալով, խեղճ, անգետ տղա՛ս,
Խե~ղճ որսը կյանքին, ա՛հ, լա՛ց, որ մեծնաս...:
Բայց երբ գիրքը թերթեցի, տեսա` ծայրեծայր լեցուն էր գաղտնի, թաքցված, խորհրդավոր ու անհնարին սիրո ողբերգական անդրադարձներով: Էնքան գաղտնի, որ սիրո առարկայի նկարագրությունն ու պատկերն անգամ կարծես վերահսկված լինի հեղինակի կողմից, որպեսզի չմատնի նրա սեռը: Եվ էդ զգուշավորությունն էն աստիճանի ա, որ նույնիսկ «մազերդ էին ծոծրակիդ վրա ուղիղ կտրված» տողը կարդալուց մտածեցի` կարո՞ղ ա էն ժամանակ էլ կանացի էդքան կարճ սանրվածք ա մոդա եղել, չնայած գոնե Թեքեյանի շրջապատում դժվար ա դա պատկերացնել: Ու չնայած «տղա» բառի առատությանը նրա բանաստեղծություններում` իշխողը խորհրդավոր տաբուն ա.
Ինչո՞ւ անունըդ այստեղ չկարենամ գրել ես
Եվ աշխարհի չհայտնեմ, թե քեզ ինչպե~ս սիրեցի...
Երկու վանկերը անոր կը զրուցեմ գաղտնապես,
Եվ այն ամբողջ կը թվի սիրո մատյան մը ինծի...
Ո՛չ, չեմ ուզեր, չեմ կրնա~ր ես զայն հանձնել աշխարհի.
Կամ`
Ես սիրեցի, բայց ոչ ոք
Սիրածներես գիտցավ թե`
Զինքը որքա~ն սիրեցի...
Ո՞վ կարդալ սիրտը գիտե:
Ամենեն մեծ հրճվանքիս,
Ամենեն սուր վիշտերուս
Ներշնչողները, ավա~ղ,
Զիս չեն ճանչնար այս պահուս:
Էն ժամանակ երեւի միասեռականները դեռ իրար ճանաչելու կոդեր կամ սիմվոլներ չէին օգտագործում, ինչպե՞ս «բազմության մեջ» գտնել նրան, որ քեզ պես չսիրված, մենակ ու անսեր ա.
Ո՞ր մեկը անոնցմե, որոնց նայեցա
Գորովով մ’անհուն, ուներ գաղտնիքներ,
Զոր իբրեւ ընծա
Օր մ’ինծի հանձնել պիտի փափագեր...
Եվ պիտի ուզեր, որ ի փոխարեն
Ծանրածանր, խորունկ խորհուրդը կյանքիս
Ես բանամ իրեն
Որպեսզի անկե թեթեւցընե զիս...
Եվ ան ալ հիմա, չսիրված, մինա՛կ,
Այս բազմության մեջ ինծի պես գուցե
Իր անհիշատակ
Անսեր օրերուն վերջը կ’սպասե...
Էս խորհրդավոր գաղտնախոսությունը էնպես ա տարրալուծված ողջ գրքում, ամենատարբեր բանաստեղծությունների մեջ` որպես ոչ միայն սիրային թեման, այլեւ ողջ կյանքն ու կենսակերպը որոշարկող, որ դժվար ա մեջբերումներ անել, բայց մի քանի պատառիկ էլ մեջբերեմ.
Ամեն անո՛նց, որոնք երբեք չգիտցան
Իրենց համար իմ սրտիս մեջ բարձրացած
Սեղանին վրա ծխվող խունկը սրբազան...,
Ամեն անո՛նց որոնք իբրեւ առեղծված
Մը զիս տեսան, աչքիս բոցով եւ լեզվիս
Լռությունով, եւ քայլերո՛վս փախչող...
Գուցե իր ապրած ժամանակում ու միջավայրում (1878-1945, Պոլիս, Կահիրե), «լռության ու փախչող քայլերի» դատապարտված լինելով` միասեռական սերը հազիվ «քանի մ’անգամ»-ի հպանցիկ ու խուսափուկ բերկրանքը պիտի պատճառած լիներ բանաստեղծին: Բայց ոչ միայն կյանքում, այլեւ բանաստեղծությունների մեջ էլ էր պարտադրված զսպել իրեն «լեզվի լռությունով եւ քայլերով փախչող» ու դրա պատճառով էլ էր տառապում:
Թեքեյանը ճամփորդել ա արեւմտյան Եվրոպայում, ծանթ կլիներ նաեւ Ռեմբոյի ու Վեռլենի սիրային պատմությանը. հենց «Քանի մ’անգամ» վերնագրված բանաստեղծության մեջ մշուշոտ ակնարկները կարծես խոսում են երկու տարբեր աշխարհների հանդիպման մասին, բայց ի՞նչ հանդիպում, արդյոք իրակա՞ն սիրային հանդիպում Եվրոպայում, թե՞ զուտ «ազատ երգերի» բանաստեղծական «հանդիպում», «քովեքով» դնելու համեմատություն.
Լուռ կամ խռպոտ կյանքիս մեջ` միայն քանի մը անգամ
Երկու նվագ, իրարմե ծնած հեռու, շատ հեռու,
Օ~հ, ազատ երգը անոնց, իմ եղանակը կարկամ,-
Գալով հանկարծ քովե քով, դաշնակվեցան իրարու...
Նման մարմնույս քրտնաթոր, կ’ըլլար հոգիս ալ խխում,
Եվ բերքն իր այդ օրերու կ’ըլլար առատ եւ ատոք,
Եվ ի~նչ ուժեղ ու պայծառ զիս կը գտներ ամեն ոք...:
«Կարկամ եղանակից» բացի` բանաստեղծի ձեռագրերում կա՞ն արդյոք իր «ուժեղ ու պայծառ» օրերի «առատ բերքից» «ազատ երգի» օրինակներ` կիմանամ, երբ կարդամ Մարկի ուսումնասիրությունը:
Չկարենալով «ազատ երգել» «լեզվի լռության ու փախչող քայլերի» պարտադրանքի մեջ, Թեքեյանը իր իդեալը տեղափոխում ա անտիկ աշխարհ: Ինքը, որ տարիներով ուսուցիչ էր աշխատում, իր ու աշակերտների հարաբերությունները տեղավոփոխում ա մի իդիլլիկ աշխարհ, ուր միասեռական սերը սիրո բարձր տեսակ էր, եւ փիլիսոփաները, իրենց պարմանի աշակերտներին ուսուցանելիս, նրանց հետ կիսում էին հոգեւոր ու մարմնական վայելքները.
Ինձ կթվի թե ապրած եմ Էլլադայի մեջ հին ատեն,
Սոկրատին պես վճիտ հոգվով իմաստասեր մըն եմ եղած...
Սակավընտիր աշակերտներ զիս ցերեկին կը շուրջպատեն
Հովանավոր ծառի մը տակ, Ակրոպոլի ոտքին ներքեւ...
Ահա ինքը` «տղոց թարմերամ խումբին մեջտեղ», որ «կունկդրեն ագահորեն» իրեն` որպես «այր չափահաս եւ ծանրախոհ»... Սիրահարվե՞լ էր, արդյոք, Թեքեյանը էդ, Չարենցի երազած, «վեշտասնամյա» կամ ավելի փոքր տղաներից մեկին կամ գուցե շատերին, երբ գրում էր` «Ես իմ հոգին անդրադարձած անոնց աչքին մեջ կը գտնեմ»:
Բայց հույն փիլիսոփայի կերպարը երեւի էնքան էլ տեւական ապաստան չէր դառնում, չէր փրկում քրիստոնեական աշխարհընկալման ու մեղսագիտակցության իր ժամանակից, եւ սիրասեռային ակնարկներ չունեցող բանաստեղծությունն ավարտվում է անսպասելի, առաջին հայացքից չպատճառաբանված ողբերգական տոնայնությամբ.
Ի~նչ փույթ, թե զիս չհասկընան, դատապարտեն այլ ուրիշներ,
Ի~նչ փույթ, եթե զիս քարկոծեն, ճամփուս վրա հայհուչ բառնան...
Գուցե նույնիսկ իր աշակերտներից մեկի կամ մի քանիսի հետ սիրային կա՞պ ա ունեցել. չէ, կապ` չէ, բանաստեղծություններում սերը միայն երջանիկ ու հազվադեպ դիպված ա: Իսկ գուցե դիպվածները «քանի մ’անգամ»-ից շա՞տ են եղել, գոնե էնքան, որ մեղքի զգացում արթնացնեն «պզտիկ», «խեղճ որս», «գառնուկ» տղաների հանդեպ.
Եվ տենչս, տե~նչս սիրո, կը նմանի լուռ ու մութ
Քարանձավի մը անծայր, որուն ճամփան կը զեղու
Կմախքներովն անհամար գառնուկներու, ուլերու...
Քրիստոնեական մեղքի զգացման ծանրությունը երբեմն դիմադարձնելու մի ելք ա թողնում` կատաղորեն հանձն առնել «սատանայությունը».
Կ՛ուզեմ նետել ես հիմա, զերթ ծեր սատան մը շռայլ,
Ատելությանս հուրը բորբ չորս անկյուններն աշխարհի...
Բայց շշուկով լինի, թե «քանդումի մրրիկովն անբավ», ողբերգականությունն ա նրա բանաստեղծությունների տիրական տոնայնությունը, գաղտնի, երկատված կյանքով ու տենչերով ապրելու դատապարտվածությունը.
Ողբերգությունն այս անհուն պիտի տեւե ա՛լ այսպես,
Ու պիտ զայն չլսե ու չտեսնե ոչ մեկ անձ,
Ու իմ մութիս մեջ տակավ պիտի մարիմ, հատնիմ ես:
Մայրս անգամ չգիտցավ ու չհարցուց օր մ՛օրանց,
Թե կ՛ապրեի ես ինչպես, ի՞նչ սնունդով հոգիի.
-Ոչ ոք ինծի չափ կրեց անգթությունը երկնի:
Կամ`
Ամեն ինչ վերք կուտար ինձ- բառ մը, նայվածք մը միայն.
Կը բացվեին սրտիս մեջ սերերն հանգույն վերքերու.
Շնչելն իսկ ցավ մըն էր լոկ...
Ուրիշներից չտարբերվելը, բոլորին նմանվելը, «աշխարհն ու ինքզինքզ ալ մի քիչ» խաբելը բախտավոր լինելու միակ ձեւն էր.
Ինձմե զատ ի~նչ օրհնյալ, ի~նչ բախտավոր են մարդիկ.
Հետին աղքատն ալ երբեմն իր պզտիկ գանձն է գտած.
Զիս անոր եւ ամենուն նման ըրե՛, ո՛վ աստված...
Բայց եթե «աստված» նրան «ամենուն նման» չէր դարձրել, մարքսիստական ու ազգայնական գրաքննադատությունը դարձրեց: Ու քանի դեռ մեզանում նախընտրում են նրա անունով հիմնադրամ ու մրցանակ ստեղծել, բայց չեն փորձում նրա բանաստեղծությունները, գոնե հետմահու, ազատել «լեզվի լռությունից», ուրեմն դեռ հնչում ա նրա ողբը.
-Ոչ ոք ինծի չափ կրեց անգթությունը երկնի:
Հ.Գ. Վերջերս կարդացի միասեռական պինգվինների մասին. կենդանաբանները նրանց առանձնացրել էին իրարից ու էգերի հետ գցել նույն վանդակ, իսկ կենդանիների պաշտպանության ու միասեռականների ինչ-որ կազմակերպություններ բողոքել էին` էդ արարքը համարելով բռնություն կենդանիների սեռական ազատ կողմնորոշման վրա: Բայց ես շատ կուզենայի, որ իմ տուն մտած մուկը միասեռական լինի ու չբազմանա, չնայած` դրա հույսին չեմ մնացել, մի ուլտրաձայնային գործիք եմ առել, որ մկների Աստվածաշնչի «Հայտնության» գազանն ա, դրանից փախչում են:
Վիոլետ
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 14:12 • 07/05 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան (տեսանյութ) Ինչ վերաբերում է հրաժարականին նա ասաց, թե տասնյակ անգամներ է պատասխանել։ «Ես ախր տվել եմ հրաժարական, ընդ որոում մի քանի նագամ, մի քիչ անլուրջ է, պատկերացրեք ՀՀ վարչապետ, որն անընդհատ հրաժարական է տալիս, դա անլուրջ է»,- ասաց նա։
-
Քաղաքականություն 12:16 • 07/05 Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Նրա խոսքով՝ Շարժումը ժողովրդի ձայնն է, որով իշխանություններին ասում են՝ չեք կարողանում ապահովել մեր անվտանգությունը։
-
Քաղաքականություն 15:48 • 07/05 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան (տեսանյութ) Ես վստահ եմ, դրա համար մենք ցանկացած բան, որ կպահանջենք 29 հազար 743 քկմ տարածքում լեգիտիմ է և ցանկացած բան, որ ուրիշները կպահանջեն այս տարածքց ոչ լեգիտիմ է»,- նշեց նա։
-
Իրադարձային 11:39 • 07/05 Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված բժիշկը Երևանի բնակիչ 22-ամյա տղամարդ է:
-
Գիտություն/տեխնիկա 15:02 • 07/05 Կրիպտոթրեյդերը շփոթել է հասցեն և 69,3 մլն դոլար արժողությամբ բիթքոինները փոխանցել ուրիշին Խաբեբաները բացել են հաշիվ՝ հասցեով, որը շատ նման է կրիպտոարժույթների հետ աշխատող թրեյդերի հասցեին: Խաբեբաները նրան մանր փոխանցումներ են արել՝ հույս ունենալով, որ մի օր նա իրենց հասցեն իր հասցեի հետ կշփոթի ու գումար կփոխանցի իրենց։ Եվ այդպես էլ եղել է։
-
Իրադարձային 14:41 • 07/05 Եթե պահանջները չկատարվեն, ռուսական հեռուստաալիքները կանջատվեն. Փաշինյան (տեսանյութ) Վարչապետը կարծում է, որ նույն կերպ կվարվեր նաև Ռուսաստանը։ Ըստ նրա` եթե նույն բառապաշարով, կամ անգամ 5 տոկոսի չափով այնտեղի հեռուստատեսությամբ խոսվեր պետական կարգի և կառավարության մասին, այն կփակվեր։
-
Իրադարձային 15:27 • 07/05 Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով «Այս ամիս պետք է վերացել մոտակա տարածքը։ Անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը: Հետո Զելենսկիին նստեցնել և ստիպել ստորագրել բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ՌԴ-ին, մեր պետության, քաղաքացիների, Ուկրաինայի տարածքում ապրող ռուսալեզու բնակչության անվտանգության...
-
Իրադարձային 15:58 • 07/05 Այդ կարգի էժան տրյուկները թերևս իրենց մասին են խոսում. Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին Հիշեցնենք, որ երեկ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ իրենց շարժմանը
-
Քաղաքականություն 17:40 • 07/05 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում. Վանեցյան Բոլոր այդ մեղադրանքների դատարկությունը ժամանակի ընթացքում կբացահայտվեն։ Իսկ հիմա մենք շատ ավելի կարևոր անելիքներ ունենք։ Ճշմարտությունը կհաղթի ստին»։
-
Իրադարձային 16:28 • 07/05 Crocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել է, որ Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչը գտնվում է արտասահմանում։ Նրա խոսքով՝ ծառայությունը «գրեթե կռահում է»՝ ով է նա, գրում է kommersant.ru-ն։
-
Քաղաքականություն 20:36 • 07/05 Կամ ՔՊ-ն ստում է, որ հնարավոր է «վատ մարդը» դառնա վարչապետ, կամ հենց ՔՊ-ն է Փաշինյանի ու այդ «վատ մարդու» հետ պայմանավորվածության արդյունքում նրան ընտրելու վարչապետ․ Առաքելյան Լրագրողներին առաջարկում եմ հարցնել ՔՊ պատգամավորներին, արդյո՞ք նրանք այդ «վատ մարդուն» ընտրելու են վարչապետ։ Եթե չէ, ուրեմն ժողովուրդը հանգիստ կարող է շարունակել պայքարը
-
Քաղաքականություն 14:12 • 07/05 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան (տեսանյութ) Ինչ վերաբերում է հրաժարականին նա ասաց, թե տասնյակ անգամներ է պատասխանել։ «Ես ախր տվել եմ հրաժարական, ընդ որոում մի քանի նագամ, մի քիչ անլուրջ է, պատկերացրեք ՀՀ վարչապետ, որն անընդհատ հրաժարական է տալիս, դա անլուրջ է»,- ասաց նա։
-
Մշակույթ 10:58 • 07/05 Քիմ Քարդաշյանը, Ջեյ Լոն, Պենելոպե Կրուսը, Շակիրան և մյուս աստղերը՝ Met Gala-ի կարմիր գորգին (լուսանկարներ) Daily Mail պարբերականը գեղեցիկ ֆոտոշարքով ներկայացրել է երեկոյի ամենալավ հագնված աստղերին, որոնց շարքում է նաև հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Նա ներկայացել է Maison Margiela զգեստով՝ բոլորի ուշադրությունը գամելով արտասովոր բարակ գոտկատեղին:
-
Քաղաքականություն 12:16 • 07/05 Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Նրա խոսքով՝ Շարժումը ժողովրդի ձայնն է, որով իշխանություններին ասում են՝ չեք կարողանում ապահովել մեր անվտանգությունը։
-
Իրավունք 11:15 • 07/05 Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ «Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է և շարունակելու է իրականացնել բացառապես օրենքով իրեն վերապահված գործառույթներ։
-
Քաղաքականություն 15:48 • 07/05 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան (տեսանյութ) Ես վստահ եմ, դրա համար մենք ցանկացած բան, որ կպահանջենք 29 հազար 743 քկմ տարածքում լեգիտիմ է և ցանկացած բան, որ ուրիշները կպահանջեն այս տարածքց ոչ լեգիտիմ է»,- նշեց նա։
-
Իրադարձային 11:39 • 07/05 Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված բժիշկը Երևանի բնակիչ 22-ամյա տղամարդ է:
-
Գիտություն/տեխնիկա 15:02 • 07/05 Կրիպտոթրեյդերը շփոթել է հասցեն և 69,3 մլն դոլար արժողությամբ բիթքոինները փոխանցել ուրիշին Խաբեբաները բացել են հաշիվ՝ հասցեով, որը շատ նման է կրիպտոարժույթների հետ աշխատող թրեյդերի հասցեին: Խաբեբաները նրան մանր փոխանցումներ են արել՝ հույս ունենալով, որ մի օր նա իրենց հասցեն իր հասցեի հետ կշփոթի ու գումար կփոխանցի իրենց։ Եվ այդպես էլ եղել է։
-
Իրադարձային 14:41 • 07/05 Եթե պահանջները չկատարվեն, ռուսական հեռուստաալիքները կանջատվեն. Փաշինյան (տեսանյութ) Վարչապետը կարծում է, որ նույն կերպ կվարվեր նաև Ռուսաստանը։ Ըստ նրա` եթե նույն բառապաշարով, կամ անգամ 5 տոկոսի չափով այնտեղի հեռուստատեսությամբ խոսվեր պետական կարգի և կառավարության մասին, այն կփակվեր։
-
Իրադարձային 15:27 • 07/05 Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով «Այս ամիս պետք է վերացել մոտակա տարածքը։ Անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը: Հետո Զելենսկիին նստեցնել և ստիպել ստորագրել բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ՌԴ-ին, մեր պետության, քաղաքացիների, Ուկրաինայի տարածքում ապրող ռուսալեզու բնակչության անվտանգության...
-
Իրադարձային 15:58 • 07/05 Այդ կարգի էժան տրյուկները թերևս իրենց մասին են խոսում. Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին Հիշեցնենք, որ երեկ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ իրենց շարժմանը
-
Քաղաքականություն 17:40 • 07/05 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում. Վանեցյան Բոլոր այդ մեղադրանքների դատարկությունը ժամանակի ընթացքում կբացահայտվեն։ Իսկ հիմա մենք շատ ավելի կարևոր անելիքներ ունենք։ Ճշմարտությունը կհաղթի ստին»։
-
Իրադարձային 16:28 • 07/05 Crocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել է, որ Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչը գտնվում է արտասահմանում։ Նրա խոսքով՝ ծառայությունը «գրեթե կռահում է»՝ ով է նա, գրում է kommersant.ru-ն։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Քաղաքականություն
-
10:57 • 08.05.24 Իսրայելն ու Ադրբեջանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
-
09:30 • 08.05.24 Կիմ Չեն Ընը շնորհավորել է Պուտինին
Սպորտ
-
18:08 • 07.05.24 Նաիր Տիկնիզյանն ու կինը սպասում են իրենց առաջնեկին
Իրադարձային
-
10:43 • 08.05.24 Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
-
10:10 • 08.05.24 Արշակ սրբազանին փորձում են լռեցնել, նրան կրկին կանչել են ԱԱԾ. 168.am
Մշակույթ
-
13:46 • 05.05.24 Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի
Գիտություն/տեխնիկա
-
16:25 • 06.05.24 Արեգակի վրա տեղի է ունեցել 2 օրվա ընթացքում 3-րդ հզոր բռնկումը
-
11:39 • 05.05.24 Ֆիննական HMD-ը 25 տարի անց կվերաթողարկի Nokia 3210-ի նորացված մոդելը
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում