Նիկոլ Փաշինյանը ազատ արձակվեց

20:04 • 27.05.11

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ազատ արձակվեց «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից։ Այստեղ նրան մեծ խանդավառությամբ դիմավորեցին բազմաթիվ համակիրներ, նրա հարազատները, լրագրողներ, քաղաքացիներ։

Դուրս գալով բանտից՝ Նիկոլ Փաշինյանը ողջագուրվեց իրեն սպասող հարազատների ու մտերիմների հետ։ Փաշինյանը կրկին շարժման կոչերը հնչեցրեց՝ «Մեր պայքարն անկասելի է, մեր հաղթանակն՝ անխուսափելի», «Պայքար, պայքար մինչև վերջ»։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ «Դատապարտյալների հիմնարկ» ՔԿՀ-ից ազատ էին արձակել նաև նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանին։

Նրանք երկուսն էլ ազատազրկման էին դդատապարտվել Մարտի 1-ի գործով և ազատ են արձակվում Հայաստանի Հանրապետության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակում։

 

 

Նիկոլ Փաշինյանը ազատ արձակվեց