Վախճանվել է հայտնի ավիակոնստրուկտոր Ելիզավետա Շահատունին
Հոկտեմբերի 28–ին100 տարեկան հասակում վախճանվել է հայտնի ավիակոնստրուկտոր Ելիզավետա Շահատունին՝ հայտնի ավիակոնստրուկտոր Օլեգ Անտոնովի կինը։ Ինչպես հաղորդում է Ռուսաստանում հրատարակվող «Երկրամաս» պարբերականը, Ելիզավետան ծնվել է 1911թ. Երևանում։ 1930թ. ընդունվել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ, որն ավարտելուց հետո սկսել է աշխատել ավիաարդյունաբերության ոլորտում (1935 թվականից)։
Նրա ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ են իրականացվել ռուսական Ан-2, Ан-8, Ан-10, Ан-12, Ан-24, Ан-30, Ан-32, Ан-74, ինչպես նաև աշխարհում խոշորագույններից համարվող Ан-22 «Անտեյ», Ан-124 «Ռուսլան», Ан-225 «Մրիա» ինքաթիռների դիմացկունության փորձարկումները։ Նրա ջանքերով Կիևում ստեղծվել է դիմացկունության փորձարկումների լաբորատորիա, որն ամենախոշորն է Եվրոպայում։










