Վաղ թե ուշ Թուրքիան կունենա եվրոպական լինելուն հարիր ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում. Սերժ Սարգսյան
Ի պատիվ աշխատանքային այցով Մարսելում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ երեկ երեկոյան Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի կողմից տրվել է ընդունելություն, որին մասնակցել են նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամլո ծառայությունից, Սերժ Սարգսյանը Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Պատգամավորնե՛ր, Քաղաքային խորհրդի անդամնե՛ր,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհակալ եմ Մարսելի քաղաքապետ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ժան-Կլոդ Գոդենին ջերմ ընդունելության և այս հրաշալի հանդիպման համար: Բայց ավելին, ես շնորհակալ եմ նրան հայ ժողովրդին և հայկական հիմնահարցերին շարունակական նվիրված լինելու համար:
Սփյուռքի յուրաքանչյուր գաղութ այցելելիս յուրահատուկ հպարտության զգացում եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչպիսի հաջողությունների են հասել իմ հայրենակիցները:
Մարսելին իրապես հատուկ տեղ է վերապահված ոչ միայն ֆրանսահայ համայնքի, այլև հայության պատմության մեջ: Միջերկրական ծովի ամենանշանավոր նավահանգիստներից մեկը լինելով՝ Մարսելն ընդունեց Հայոց ցեղասպանությունը վերապրած տարագիրներին՝ մարդկանց, ովքեր անցել էին մարդկային զրկանքներ, բայց չէին կորցրել իրենց հավատը մարդկության և արարման հանդեպ:
Ցեղասպանությունը վերապրածներից շատերը հաստատվեցին Մարսելում: Այսօր այստեղ են նրանց ժառանգները: Ձեր ծնողների և նախնիների անցած ուղին վավերագրեց և գեղարվեստական կերպարով արարեց Անրի Վերնոյն իր «Մայրիկ» ֆիլմում: Այդ ֆիլմի առաջին տեսարանները ցույց են տալիս, թե ինչպես էին ունեզրկված հայերը, ովքեր անգամ տանիք չունեին գլխներին, Մարսելի նավահանգստում հետևում Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը: Բեռլինում ընթացող այդ դատավարությունից յուրաքանչյուր նորություն անդրադարձ էր գտնում Մարսելի նավահանգստում իջևանած հայերի մեջ: Եվ այդ մարդիկ ցնծացին այն ժամանակ, երբ ստացան Թեհլերյանի արդարացման լուրը: Դա ոչ թե վրեժի, այլ արդարության ցնծության լուր էր:
Հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ, որտեղ էլ նա լինի` Հայաստանում, Արցախում կամ Սփյուռքում, պահանջում է արդարություն: Մենք ատելություն կամ վրեժ չենք քարոզում, որքան էլ Հայոց ցեղասպանության մեծ ողբերգությունն ուրացողները փորձում են մեզ ուղղորդել և դրդել այդ կողմը: Նրանք պարզապես մեզ թերագնահատում են:
Մենք այնքան ուժեղ էինք, որ կարողացանք վերապրել Մեծ Եղեռնը, և ոչ պակաս ուժ ունենք, որպեսզի պահանջենք արդարություն: Մեր նախնիներին իրենց հայրենիքում ոչնչացնելուց հետո Հայոց ցեղասպանության վերջին փուլն այդ ահավոր հանցագործության մասին հիշողության ոչնչացումն է: Բայց մենք միասնական ենք և երբեք դա թույլ չենք տա:
Մեզ հետ է առաջավոր մարդկությունը, և քաղաքապետի ելույթից, նաև վերջին իրադարձություններից շատ հստակ երևաց, թե ինչպիսի դիրքորոշում ունի Ֆրանսիան և ֆրանսիական ժողովուրդը: Ես ուզում եմ իմ հայրենակիցներին հավաստիացնել, որ Ֆրանսիայի նախագահ պարոն Նիկոլա Սարկոզիի վերջին այցը Երևան, իրոք, պատմական այց էր, և աշխարհի որևէ երկրի ղեկավար մեր ժողովրդի ցավերի՝ կապված հենց հայ-թուրքական հարաբերությունների հետ, ցեղասպանության հետ, որևէ մեկն այդպիսի խոսքեր չէր արտաբերել երբեք, և մենք ուղղակի պետք է երախտապարտ լինենք այս չքնաղ երկրի իմաստուն նախագահին:
Մենք վստահ ենք, որ Թուրքիան պետք է ապաշխարի: Դա ո՛չ նախապայման է, ո՛չ էլ վրեժխնդրությանը հագուրդ տալու ձգտում: Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ: Երբևէ Թուրքիայի ղեկավարությունը կարող է ուժ գտնել և վերարժևորել իր մոտեցումները Հայոց ցեղասպանության հանդեպ:
Մեր դիրքորոշումը չի փոխվել, և այն հստակ է: Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ ունենալ բնականոն հարաբերություններ, ինչպես վայել է հարևան երկրներին: Այդպիսի հարևան երկրներ էին, օրինակ, Լեհաստանը և Գերմանիան, որի կանցլեր Վիլի Բրանդտը, գիտակցելով իր երկրի գործած հանցանքը, ծնկի էր իջել Վարշավայի գետտոյում:
Վաղ թե ուշ իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիան կունենա եվրոպական լինելուն հարիր ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում: Ավելի լավ է` վաղ, բայց դա Թուրքիայի ժողովրդի գործն է: Մենք նրանց ոչինչ չենք պարտադրում. դա իրենք պետք է անեն հանուն թուրք ժողովրդի, ինչպես որ Վիլի Բրանդտը դա արեց հանուն գերմանացիների:
Հարգելի՛տիկնայք և պարոնայք,
Ինչպես պարոն քաղաքապետն ասաց, իմ գլխավորած պատվիրակությունը ժամանել է Մարսել, որպեսզի մասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին: Անկախ մեր ակնկալած և ստացած արդյունքից` սա էական ձեռքբերում է Հայաստանը դեպի Եվրոպա բերելու ճանապարհին: Եվ ուզում եմ իմ հայրենակիցներին ասել, որ այսօր Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահը, մեծ դահլիճում ինձ հանձնելով ԵԺԿ կրծքանշանը, ասաց, որ մենք եվրոպական քաղաքական ընտանիքի անդամ ենք: Սա մեզ համար լուրջ ձեռքբերում է: Մեզ համար նաև էական է, որ այդպիսի կարևոր իրադարձությունը տեղի ունեցավ մեզ համար այդքան հարազատ քաղաք Մարսելում:
Մենք բազմիցս հայտարարել ենք, որ եվրոպական ուղղությունն առաջնահերթ է մեզ համար: Վերջին տարիներին լուրջ հաջողություններ ենք արձանագրել այս բնագավառում: Եվրոպական միությունը դարձել է ոչ միայն մեր կարևորագույն գործընկերներից մեկն արտաքին աշխարհում, այլև շատ լուրջ դերակատարում ունի Հայաստանի ներսում` նպաստելով մեր բարեփոխումների անցկացմանը և մեր երկրի տնտեսական ու ընդհանուր կայունության ամրապնդմանը:
Մեր աշխատանքի էական ուղղություններից մեկը համաեվրոպական կառույցներում Հայաստանին արժանի տեղն ու դերն ապահովելն է: Իսկ դա ճշմարիտ է ամբողջ քաղաքա¬կան համակարգի տեսանկյունից: Այսօր նաև Հայաստանի քաղաքական դաշտն է դառնում եվրոպական և յուրացնում եվրոպական արժեքները, հուսով եմ, որ նաև գործելաոճը:
Ու նաև այս առումով եմ ցանկանում հատուկ շնորհակալություն հայտնել մեր եվրոպացի գործընկերներին և մասնավորապես Ֆրանսիայի Նախագահին՝ հայ ժողովրդի մեծ բարեկամին, մեր ջանքերին սատար կանգնելու համար:
Ո՞վ, եթե ոչ նաև Եվրոպայի հայերը, կարող են օգտակար լինել մեզ՝ հայրենիքին այս ճանապարհին: Երկքաղաքացիության ինստիտուտն այսօր գործում է իրականում: Ըստ էության, վերացել է այն հոգեբանական պատնեշը, որը խոչընդոտ էր սփյուռքահայերից շատերի համար: Ուրախությամբ կարող եմ նշել, որ այսօր բազմաթիվ սփյուռքահայեր Հայաստանի կյանքում աշխույժ ու անմիջական մասնակցություն ունեն: Ես մի քիչ դժվարությամբ եմ այս բառն արտաբերում՝ սփյուռքահայը, որովհետև ինձ համար խորթ է: Հասկանում եք՝ հայը հայ է, որտեղ էլ նա ապրի:
Անշուշտ, դա հեշտ բան չէ: Հեշտ չէ թողնել ծանոթ միջավայրը և նոր գործ ձեռնարկել հարազատ, բայց իրականում անծանոթ հայրե¬նիքում: Իսկ դրա համար անհրաժեշտ է ազատ ու բաց քննարկել առկա խնդիրները, որպեսզի մեր հայրենիքում հաղթեն խաղի եվրոպական կանոնները: Թերությունները մատնանշելը միայն գործի կեսն է, կեսն էլ չկա: Մենք էական առաջընթաց ենք ապրել, բայց ունենք բոլորիս քաջ ծանոթ խնդիրներ, պրոբլեմներ: Եվ անհրաժեշտ է համատեղ փնտրել այդ դժվարությունները վերացնելու ուղիներն ու կիսել հաջողության պատիվն ու պատասխանատվությունը:
Մենք հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու Հայաստանի խնդիրները լուծելու ազնիվ գործին: Սփյուռքի մեր արյունակիցներին մենք դիմում ենք որպես հարազատի: Եվ հենց հարազատության իրավունքով միասին պետք է քննարկենք եղած թերությունները: Պիտի քննարկենք մեր խնդիրները` առանց յուրաքանչյուրս իր պատասխանատվության բաժնից խուսափելու: Եվ առաջին պատասխանատուն այդ թերությունների համար, իհարկե, ես եմ: Բայց ուզում եմ, որպեսզի բոլորդ մասնակցեք, մեզ հետ կիսեք պատասխանատվությունն ու, ինչպես ասացի, նաև հաջողության պատիվը:
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Խոսքիս վերջում ցանկանում եմ ձեզ հետ կիսել ևս մեկ ուրախալի լուր: Վստահ եմ, որ շատերդ տեղյակ եք, բայց ոչ բոլորդ. այս այցի նախօրյակին ես ստորագրեցի «Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին» հրամանագիրը։ Այսուհետև Երևանը և Մարսելը կկապվեն եղբայրական ևս մեկ ամուր օղակով, իսկ Մարսելի հայկական ավանդական հաստատությունների կողքին կլինի նաև մեր երկրի գլխավոր հյուպատոսությունը: Եվ, իհարկե, շնորհակալ եմ պարոն Սրմաքեշին ՝ իր մասնակցության համար:
Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամական սերտ հարաբերությունների և բազմաբնույթ համագործակցության համատեքստում գլխավոր հյուպատոսության հիմնումն առավել արդյունավետ է դարձնելու հյուպատոսական ծառայությունների մատուցումը: Ամփոփելով խոսքս` մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիային և ֆրանսահայերին, մարսելցիներին ու մասնավորապես, մարսելահայերին՝ իրենց վերաբերմունքի համար, իրենց եռանդի համար ու նաև իրենց հաջողության համար, որովհետև աշխարհի որևէ երկրում հաջողության հասած հայը Հայաստանը դարձնում է ավելի ճանաչելի: Շատ շնորհակալ եմ ձեզ: Եվ ուզում եմ մեկ անգամ ևս իմ խորին շնորհակալությունը հայտնել պարոն Գոդենին իր բոլոր գործերի համար և հաճույքով նրան հրավիրում եմ Երևան:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Սոֆիայում լիներ հանդիպումը, թե Եվլախում, Բաքվի պահանջը նույնն էր, բանակցության բովանդակությունը՝ ևս․ Մեսրոպ Առաքելյան
Անհատականության և բիզնեսի ճակատագրի կառավարում. Ալեքսեյ Սիտնիկովը Երևանում էր
Ապաշրջափակման հարցով ՀՀ-ի համար ավելի մեծ վտանգ տեսնում եմ ՌԴ-ից, քան Ադրբեջանից․ Արմեն Պետրոսյան
Ես այստեղ եմ, որովհետև ունեմ արժանապատվություն ու սկզբունքներ. Հրայր Թովմասյան
Արդարանալ չեմ սիրում, իսկ չղջալ՝ չգիտեմ ինչի՞ համար. Հրայր Թովմասյան
Փաշինյանը թղթի կտոր ստորագրելով՝ հիմք է դնում 2026-ի կամ արտահերթով հաղթանակի համար․ Վահե Հովհաննիսյան
«Չի կարելի, մենք բարձր աշխատավարձ ենք ստանում, ինչի՞ եք շտապում», «Պարո՛ն Բագրատյան ինչո՞ւ վրդովվեցիք, Ձեզ ո՞վ բան ասաց». բանավեճ՝ ԱԺ-ում
Հայերը Հայաստանում 2050-ին կդառնան սփյուռք, փոքրամասնություն կլինենք․ Արտաշես Ալեքսանյան
Մինչև 18 տարեկաններն ինքնագլորները հատուկ վայրերում պետք է վարեն. քննարկում՝ ԱԺ-ում
Զիգզագ և Haier ընկերությունների գործակցության շնորհիվ՝ Հայաստանում բացվեց Haier-ի առաջին բրենդ շոփը
«Լռե՛ք ու լսե՛ք», «Ձեր չափերն անցնում եք, ես հանգիստ եմ», «Ինձ մի ընդհատեք». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Հայաստանում աշխատատեղեր կան, դրանք թափուր են ու գնալով մեծանում են. Փաշինյան
Հեղափոխություն, արտահերթ, հերթական ընտրություններ․ բոլոր գործիքներն էլ ուժի մեջ են․ Գեղամ Մանուկյան
Այստեղ ինչո՞ւ ռեստորան կամ հյուրանոց չլինի. Փաշինյանը՝ Ջերմուկում
Հունիսի 17-ը՝ հայրերի օր. հոր դերը երեխայի կյանքում պետք է բարձրացվի. Զարուհի Բաթոյան
«Հեռախոսից չօգտվող 50-ն անց տաքսիստն ինչպե՞ս է հարկը մուծելու», «50 տարեկանների մասին վատ կարծիք ունեք, զարգացած են». քննարկում՝ ԱԺ-ում
4,300 արցախցի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 3,000-ն արդեն ստացել է. ՄՔԾ պետ
Մինչև 18 տարեկանների ամուսնությունները պետք է բացառենք. Ռուստամ Բաքոյան
Ես ակնկալում եմ արդարացման դատավճիռ. Հրայր Թովմասյան
Վաշինգտոնն ու Մոսկվան ակնարկում են արցախցիների վերադարձի մասին, Փաշինյանը «փոխանցումը» չի վերցնում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Այդպես էլ ինձ ոչ ոք բերման չենթարկեց, և լավ է դա, որովհետև այդտեղ իմ իրավունքները կխախտվեր․ Հրայր Թովմասյան
Ինչ այսօր տեղի է ունենում պատմության դասերի ընթացքում, լրջագույն պրոբլեմ է մեր պետության հետագա գոյության համար. Փաշինյան
Չի կարելի ՌԴ-ի հետ խոսել վիրավորանքի ու հեգնանքի լեզվով․ Փաշինյան
Հետ չենք կանչելու մեր ստորագրությունը «Նոյեմբերի 9»-ի փաստաթղթից․ Փաշինյան
Բաքվին առաջարկում ենք ստորագրել մինչև հիմա համաձայնեցված կետերն իբրև պայմանագիր․ Փաշինյան
Ո՞վ Ռուբեն Վարդանյանին գործուղեց ՀՀ, հետո՝ ԼՂ, ապա ասաց՝ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է. Նիկոլ Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձի հարցն այնպես, ինչպես դա ներկայացվում է, հակասում է ՀՀ պետական շահերին. Փաշինյան
Ասել եմ Պուտինին՝ այս փուլում Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով աշխատանքն ավելի արդյունավետ է․ Փաշինյան
Ցանկապատը ժանգոտ թողնելու համար համայնքը կկարողանա մարդու նկատմամբ վարչական լծակ կիրառել. Փաշինյան
Բոլոր ուսուցիչները 5 տարվա կտրվածքով պետք է վերապատրաստվեն՝ անկախ ատեստավորումից. Փաշինյան
Փաշինյանին գլոբալ արձակուրդ են ուղարկել, աշխարհում ոչ ոք նրան լուրջ չի ընդունում․ Լևոն Զուրաբյան
Նախորդ նիստին Տաթևիկ Գրիգորյանի ճառը նման էր դատական դեպարտամենտի ֆիլմի սցենարի տեքստի. Արամ Օրբելյան
Ես իմ ճառը կարդալու եմ մի դատավորի մոտ, որը կողմնակալ է. Հրայր Թովմասյանի պաշտպանը՝ Գրիգորյանին
Նոր ընտրություններում հաղթելով, Փաշինյանը Սյունիքն է տալու, 2021-ից հետո Արցախը տվեց․ Արտակ Զաքարյան
Քրիստոսի արձանը գրեթե պատրաստ է. Ծառուկյանը հետևել է արձանի կառուցման աշխատանքներին
Եկեք թախտի տակ պառկող ընկերությունների հետ պայմանագրերը խզենք, վախենում են ծանուցվեն․ Ավինյան
Ունենք 15 օր հին հարցերին պատասխան տալու համար, ինչից հետո կորոշենք՝ պատժի ինչ միջոցներ կիրառել․ Ավինյան
Փաշինյանն ու ընդդիմությունը պատրաստվում են ընտրությունների, նման տպավորություն կա․ Էդգար Ղազարյան
Հրայր Թովմասյանի գործի շրջանակներում ողջամիտ ժամկետները 4 տարի է՝ խախտվել են, այս քրգործն ընդհանրապես չէր կարող վարույթ ընդունվել․ Արամ Օրբելյան
«Ինձ ուղարկվող ծանուցումը ինչո՞ւ եք ուրիշ տեղ ուղարկել». Հրայր Թովմասյանի գործով դատական հաջորդ նիստին կներկայացվեն պաշտպանական ճառերը
- 20:39 • 16.09.24 Սոֆիայում լիներ հանդիպումը, թե Եվլախում, Բաքվի պահանջը նույնն էր, բանակցության բովանդակությունը՝ ևս․ Մեսրոպ Առաքելյան
- 17:49 • 16.09.24 Անհատականության և բիզնեսի ճակատագրի կառավարում. Ալեքսեյ Սիտնիկովը Երևանում էր
- 20:41 • 13.09.24 Ապաշրջափակման հարցով ՀՀ-ի համար ավելի մեծ վտանգ տեսնում եմ ՌԴ-ից, քան Ադրբեջանից․ Արմեն Պետրոսյան
- 22:30 • 11.09.24 Ես այստեղ եմ, որովհետև ունեմ արժանապատվություն ու սկզբունքներ. Հրայր Թովմասյան
- 22:29 • 11.09.24 Արդարանալ չեմ սիրում, իսկ չղջալ՝ չգիտեմ ինչի՞ համար. Հրայր Թովմասյան
- 20:46 • 11.09.24 Փաշինյանը թղթի կտոր ստորագրելով՝ հիմք է դնում 2026-ի կամ արտահերթով հաղթանակի համար․ Վահե Հովհաննիսյան
- 12:54 • 11.09.24 «Չի կարելի, մենք բարձր աշխատավարձ ենք ստանում, ինչի՞ եք շտապում», «Պարո՛ն Բագրատյան ինչո՞ւ վրդովվեցիք, Ձեզ ո՞վ բան ասաց». բանավեճ՝ ԱԺ-ում
- 20:45 • 06.09.24 Հայերը Հայաստանում 2050-ին կդառնան սփյուռք, փոքրամասնություն կլինենք․ Արտաշես Ալեքսանյան
- 16:04 • 06.09.24 Մինչև 18 տարեկաններն ինքնագլորները հատուկ վայրերում պետք է վարեն. քննարկում՝ ԱԺ-ում
- 20:00 • 05.09.24 Զիգզագ և Haier ընկերությունների գործակցության շնորհիվ՝ Հայաստանում բացվեց Haier-ի առաջին բրենդ շոփը
- 15:16 • 05.09.24 «Լռե՛ք ու լսե՛ք», «Ձեր չափերն անցնում եք, ես հանգիստ եմ», «Ինձ մի ընդհատեք». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
- 12:21 • 05.09.24 Հայաստանում աշխատատեղեր կան, դրանք թափուր են ու գնալով մեծանում են. Փաշինյան
- 20:53 • 04.09.24 Հեղափոխություն, արտահերթ, հերթական ընտրություններ․ բոլոր գործիքներն էլ ուժի մեջ են․ Գեղամ Մանուկյան
- 13:48 • 04.09.24 Այստեղ ինչո՞ւ ռեստորան կամ հյուրանոց չլինի. Փաշինյանը՝ Ջերմուկում
- 13:26 • 03.09.24 Հունիսի 17-ը՝ հայրերի օր. հոր դերը երեխայի կյանքում պետք է բարձրացվի. Զարուհի Բաթոյան
- 12:36 • 03.09.24 «Հեռախոսից չօգտվող 50-ն անց տաքսիստն ինչպե՞ս է հարկը մուծելու», «50 տարեկանների մասին վատ կարծիք ունեք, զարգացած են». քննարկում՝ ԱԺ-ում
- 12:00 • 03.09.24 4,300 արցախցի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 3,000-ն արդեն ստացել է. ՄՔԾ պետ
- 11:53 • 03.09.24 Մինչև 18 տարեկանների ամուսնությունները պետք է բացառենք. Ռուստամ Բաքոյան
- 21:07 • 02.09.24 Ես ակնկալում եմ արդարացման դատավճիռ. Հրայր Թովմասյան
- 20:39 • 02.09.24 Վաշինգտոնն ու Մոսկվան ակնարկում են արցախցիների վերադարձի մասին, Փաշինյանը «փոխանցումը» չի վերցնում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 20:09 • 02.09.24 Այդպես էլ ինձ ոչ ոք բերման չենթարկեց, և լավ է դա, որովհետև այդտեղ իմ իրավունքները կխախտվեր․ Հրայր Թովմասյան
- 16:30 • 02.09.24 Ինչ այսօր տեղի է ունենում պատմության դասերի ընթացքում, լրջագույն պրոբլեմ է մեր պետության հետագա գոյության համար. Փաշինյան
- 14:51 • 31.08.24 Չի կարելի ՌԴ-ի հետ խոսել վիրավորանքի ու հեգնանքի լեզվով․ Փաշինյան
- 14:27 • 31.08.24 Հետ չենք կանչելու մեր ստորագրությունը «Նոյեմբերի 9»-ի փաստաթղթից․ Փաշինյան
- 13:53 • 31.08.24 Բաքվին առաջարկում ենք ստորագրել մինչև հիմա համաձայնեցված կետերն իբրև պայմանագիր․ Փաշինյան
- 13:42 • 31.08.24 Ո՞վ Ռուբեն Վարդանյանին գործուղեց ՀՀ, հետո՝ ԼՂ, ապա ասաց՝ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է. Նիկոլ Փաշինյան
- 13:29 • 31.08.24 ԼՂ հայերի վերադարձի հարցն այնպես, ինչպես դա ներկայացվում է, հակասում է ՀՀ պետական շահերին. Փաշինյան
- 13:08 • 31.08.24 Ասել եմ Պուտինին՝ այս փուլում Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով աշխատանքն ավելի արդյունավետ է․ Փաշինյան
- 13:05 • 29.08.24 Ցանկապատը ժանգոտ թողնելու համար համայնքը կկարողանա մարդու նկատմամբ վարչական լծակ կիրառել. Փաշինյան
- 11:49 • 29.08.24 Բոլոր ուսուցիչները 5 տարվա կտրվածքով պետք է վերապատրաստվեն՝ անկախ ատեստավորումից. Փաշինյան
- 20:46 • 28.08.24 Փաշինյանին գլոբալ արձակուրդ են ուղարկել, աշխարհում ոչ ոք նրան լուրջ չի ընդունում․ Լևոն Զուրաբյան
- 17:29 • 28.08.24 Նախորդ նիստին Տաթևիկ Գրիգորյանի ճառը նման էր դատական դեպարտամենտի ֆիլմի սցենարի տեքստի. Արամ Օրբելյան
- 17:28 • 28.08.24 Ես իմ ճառը կարդալու եմ մի դատավորի մոտ, որը կողմնակալ է. Հրայր Թովմասյանի պաշտպանը՝ Գրիգորյանին
- 20:33 • 26.08.24 Նոր ընտրություններում հաղթելով, Փաշինյանը Սյունիքն է տալու, 2021-ից հետո Արցախը տվեց․ Արտակ Զաքարյան
- 12:44 • 26.08.24 Քրիստոսի արձանը գրեթե պատրաստ է. Ծառուկյանը հետևել է արձանի կառուցման աշխատանքներին
- 11:14 • 26.08.24 Եկեք թախտի տակ պառկող ընկերությունների հետ պայմանագրերը խզենք, վախենում են ծանուցվեն․ Ավինյան
- 11:13 • 26.08.24 Ունենք 15 օր հին հարցերին պատասխան տալու համար, ինչից հետո կորոշենք՝ պատժի ինչ միջոցներ կիրառել․ Ավինյան
- 21:02 • 23.08.24 Փաշինյանն ու ընդդիմությունը պատրաստվում են ընտրությունների, նման տպավորություն կա․ Էդգար Ղազարյան
- 13:16 • 22.08.24 Հրայր Թովմասյանի գործի շրջանակներում ողջամիտ ժամկետները 4 տարի է՝ խախտվել են, այս քրգործն ընդհանրապես չէր կարող վարույթ ընդունվել․ Արամ Օրբելյան
- 13:11 • 22.08.24 «Ինձ ուղարկվող ծանուցումը ինչո՞ւ եք ուրիշ տեղ ուղարկել». Հրայր Թովմասյանի գործով դատական հաջորդ նիստին կներկայացվեն պաշտպանական ճառերը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 10:20 • 16/09 Իրանի խորհրդարանում հայտարարել են, որ ՌԴ-ն «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անընդունելի պնդումներ է անում, և ԱԳՆ-ն պետք է խիստ նախազգուշացում անի Մոսկվային Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին հայտարարել է, որ Ռուսաստանը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ «պնդո
-
Քաղաքականություն 16:04 • 16/09 Հայերը պետք է պատրաստ լինեն դիմանալու ցուրտ ձմեռներին. ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպանը խոսել է ՀՀ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի նպատակների մասին Այս անվտանգային համաձայնագրերը հայերին վստահություն կտան այն պայմաններում, երբ նրանց ղեկավարները բարդ քայլեր են ձեռնարկում Մոսկվայից կախվածությունը նվազեցնելու և անկախ պետություն ունենալու ուղղությամբ։ Մոսկվան կփորձի առաջընթացին խանգարել»,- ասել է նա:
-
Քաղաքականություն 16:26 • 16/09 Փաստ է, որ Ռուսաստանը ռшզմական առումով անպարտելի է. Տոկաևը՝ Շոլցին «Փաստն այն է, որ Ռուսաստանը ռազմական առումով անպարտելի է։ Պատերազմի հետագա էսկալացիան կհանգեցնի անուղղելի հետևանքների ամբողջ մարդկության և առաջին հերթին ռուս-ուկրաինական հակամարտության մեջ անմիջականորեն ներգրավված բոլոր երկրների համար»,- ասել է Տոկաևը։
-
Իրադարձային 14:49 • 16/09 Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին. լրատվամիջոց Ադրբեջանը մտահոգություն է հայտնել, որ ձերբակալված ադրբեջանցիներին, իբր, բռնի ուժով ուղարկել են Ուկրաինայում պատերազմական գոտի։ Այդ կապակցությամբ ադրբեջանական կողմը դիմել է ՌԴ ԱԳՆ՝ իրավիճակը հասկանալու և իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելու պահանջով։
-
Ժամանց 14:29 • 16/09 Ալիևն ընդունել է սուպերմոդել Նաոմի Քեմփբելին (լուսանկարներ) Քեմփբելը շնորհակալություն է հայտնել Ալիևին, նրա օգնական Անար Ալեքպերովին, Երիտասարդության և սպորտի նախարար Ֆարիդ Գայբովին, «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարի նախագահ և գործադիր տնօրեն Ստեֆանո Դոմենիկալիին և «Ֆորմուլա 1»-ի խորհրդատու Ֆլավիո Բրիատորեին։
-
Քաղաքականություն 11:38 • 16/09 Ադրբեջանն անհանգստացած է՝ ՀՀ կառավարությունը մեր անվտանգության մակարդակը բարձրացրել է մի քանի աստիճանով. Անդրանիկ Քոչարյան Քոչարյանի խոսքով՝ մեր խնդիրը մեր անվտանգությունը բարձրացնելն է նոր սպառազինությամբ, անձնակազմով և այն կառույցներով, որը մեզ ավելի վստահ կդարձնի խաղաղության օրակարգին հասնելու համար:
-
Քաղաքականություն 10:20 • 16/09 Իրանի խորհրդարանում հայտարարել են, որ ՌԴ-ն «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անընդունելի պնդումներ է անում, և ԱԳՆ-ն պետք է խիստ նախազգուշացում անի Մոսկվային Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին հայտարարել է, որ Ռուսաստանը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ «պնդո
-
Քաղաքականություն 16:04 • 16/09 Հայերը պետք է պատրաստ լինեն դիմանալու ցուրտ ձմեռներին. ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպանը խոսել է ՀՀ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի նպատակների մասին Այս անվտանգային համաձայնագրերը հայերին վստահություն կտան այն պայմաններում, երբ նրանց ղեկավարները բարդ քայլեր են ձեռնարկում Մոսկվայից կախվածությունը նվազեցնելու և անկախ պետություն ունենալու ուղղությամբ։ Մոսկվան կփորձի առաջընթացին խանգարել»,- ասել է նա:
-
Քաղաքականություն 16:26 • 16/09 Փաստ է, որ Ռուսաստանը ռшզմական առումով անպարտելի է. Տոկաևը՝ Շոլցին «Փաստն այն է, որ Ռուսաստանը ռազմական առումով անպարտելի է։ Պատերազմի հետագա էսկալացիան կհանգեցնի անուղղելի հետևանքների ամբողջ մարդկության և առաջին հերթին ռուս-ուկրաինական հակամարտության մեջ անմիջականորեն ներգրավված բոլոր երկրների համար»,- ասել է Տոկաևը։
-
Իրադարձային 14:49 • 16/09 Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին. լրատվամիջոց Ադրբեջանը մտահոգություն է հայտնել, որ ձերբակալված ադրբեջանցիներին, իբր, բռնի ուժով ուղարկել են Ուկրաինայում պատերազմական գոտի։ Այդ կապակցությամբ ադրբեջանական կողմը դիմել է ՌԴ ԱԳՆ՝ իրավիճակը հասկանալու և իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելու պահանջով։
-
Ժամանց 14:29 • 16/09 Ալիևն ընդունել է սուպերմոդել Նաոմի Քեմփբելին (լուսանկարներ) Քեմփբելը շնորհակալություն է հայտնել Ալիևին, նրա օգնական Անար Ալեքպերովին, Երիտասարդության և սպորտի նախարար Ֆարիդ Գայբովին, «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարի նախագահ և գործադիր տնօրեն Ստեֆանո Դոմենիկալիին և «Ֆորմուլա 1»-ի խորհրդատու Ֆլավիո Բրիատորեին։
-
Քաղաքականություն 11:38 • 16/09 Ադրբեջանն անհանգստացած է՝ ՀՀ կառավարությունը մեր անվտանգության մակարդակը բարձրացրել է մի քանի աստիճանով. Անդրանիկ Քոչարյան Քոչարյանի խոսքով՝ մեր խնդիրը մեր անվտանգությունը բարձրացնելն է նոր սպառազինությամբ, անձնակազմով և այն կառույցներով, որը մեզ ավելի վստահ կդարձնի խաղաղության օրակարգին հասնելու համար:
-
Քաղաքականություն 10:20 • 16/09 Իրանի խորհրդարանում հայտարարել են, որ ՌԴ-ն «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անընդունելի պնդումներ է անում, և ԱԳՆ-ն պետք է խիստ նախազգուշացում անի Մոսկվային Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին հայտարարել է, որ Ռուսաստանը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ «պնդո
-
Մամուլի տեսություն 08:15 • 12/09 Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն տուգանվել է 10 հազար դրամով․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է փաստաթղթերը, որոնք վկայում են տուգանքի եւ դրա դեմ ներկայացված բողոքի մասին: Եվ այս անթույլատրելի երեւույթի դեմ պայքարի լավագույն ձեւը հավատավոր դառնալն ու մեր սուրբ եկեղեցու շուրջ համախմբվելն է։
-
Ժամանց 15:22 • 15/09 25 մլն դոլար. Դեն Բիլզերյանը վաճառում է Լաս Վեգասի իր առանձնատունը (լուսանկարներ) Ամերիկահայ պրոֆեսիոնալ պոկեր խաղացող, սոցցանցերի աստղ Դեն Բիլզերյանը վաճառում է Լաս Վեգասում գտնվող իր առանձնատունը Միլիոնատերն անշարժ գույքի համար պահանջում է 25 մլն դոլար, գրում է tmzcomըԱռանձնատունն ունի 7 ննջասեն
-
Քաղաքականություն 16:04 • 16/09 Հայերը պետք է պատրաստ լինեն դիմանալու ցուրտ ձմեռներին. ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպանը խոսել է ՀՀ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի նպատակների մասին Այս անվտանգային համաձայնագրերը հայերին վստահություն կտան այն պայմաններում, երբ նրանց ղեկավարները բարդ քայլեր են ձեռնարկում Մոսկվայից կախվածությունը նվազեցնելու և անկախ պետություն ունենալու ուղղությամբ։ Մոսկվան կփորձի առաջընթացին խանգարել»,- ասել է նա:
-
Իրադարձային 12:11 • 11/09 «Չի կարելի, մենք բարձր աշխատավարձ ենք ստանում, ինչի՞ եք շտապում», «Պարո՛ն Բագրատյան ինչո՞ւ վրդովվեցիք, Ձեզ ո՞վ բան ասաց». բանավեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ) Բագրատյանն առաջակեց՝ ով շտապում է, թող նա էլ գնա: «Եթե շտապում ենք ժողովուրդ ջան, եկեք այսպես պայմանավորվենք՝ նախագիծը բերենք, ոչ էլ քննարկենք, քվեարկենք գնա»:
-
Տնտեսություն 16:13 • 10/09 BMW-ն հետ է կանչում 1,5 մլն ավտոմեքենա BMW-ի համար դա կհանգեցնի հարյուրավոր միլիոն եվրոների լրացուցիչ երաշխիքային ծախսերի: Ուստի ընկերությունը ստիպված է եղել վերանայել այս տարվա շահույթի իր կանխատեսումը։ Ընկերության արժեթղթերի գինն անմիջապես նվազել է 7%-ով, միտումը պահպանվում է նվազման։
Գիտություն/տեխնիկա
-
18:12 • 14.09.24 Իրանը հետազոտական արբանյակ է ուղարկել տիեզերք
Իրադարձային
-
20:53 • 16.09.24 Ռումինիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
-
20:34 • 16.09.24 Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Էնդրիկն ամուսնացել է