Հայ ժողովրդի նկատմամբ սերն ու հարգանքը գլխիս թագ են. Նիզար Խալիլի

14:23 • 21.04.12



Սիրիացի մտավորական, Մովսես Խորենացի շքանշանակիր, մեծ հայասեր, թարգմանիչ Նիզար Խալիլին ժամանել է Հայաստան։
Ներկայացնում ենք Նիզար Խալիլիի հետ Խնկո Ապոր գրադարանի միջազգային բաժնի վարիչ Շանթ Մանճյանի հարցազրույցը՝ հատուկ Tert.am-ի համար:

- Ինչի՞ց սկսվեց ձեր կապը հայերենի հետ:


- 1943-ին, երբ 18 տարեկան էի, Հալեպի Զավարյան վարժարանում նշանակվեցի որպես արաբերեն լեզվի ուսուցիչ, և աշակերտների հետ շփվելու, բացատրել-հասկացնելու համար ստիպված էինք մեկմեկու լեզու սովորել. ես նրանցից՝ հայերեն, իսկ նրանք ինձանից՝ արաբերեն: Այդպես սկսվեց իմ «ծանոթությունը» հայերեն լեզվի հետ:


- Ըստ ձեզ, ինչո՞վ է հայ գրականությունն առանձնանում համաշխարհային գրականությունից:


- Աշխարհի բոլոր ժողովուրդների ստեղծած գրական ժառանգությունն ունի իր ուրույն արժեքը: Հայ գրականությունն ամենևին նվազ չէ այլ գրականությունների շարքում, այն շատ հարուստ է, լի գանձերով:


- Ո՞րն է ձեր՝ հայերենից արաբերեն թարգմանած առաջին գիրքը, և ո՞րն էր ընտրության պատճառը:


- Առաջին գիրքը Հովհաննես Շիրազի «Սիամանթո և Խաչեզարե» պոեմն էր: Ընտրությունը եղավ պատահաբար. քայլում էի Հալեպի պողոտաներից մեկով, ինձ մոտեցավ մի ծանոթ տաքսու վարորդ` Հրանտ Բարդաքճյան անունով, ու երբ մեքենայում նստած զրուցում էինք, ինձ առաջարկեց թարգմանել այս գիրքը: Անշուշտ, լավ գիտենալով հայերեն լեզվի էությունը, ընդունեցի առաջարկն ու պրն. Հրանտից վերցնելով գիրքը` թարգմանեցի պոեմը և ուղարկեցի Բեյրութի «Սևան» հրատարակչատուն, ուր և հրատարակվեց: Այն մեծ ընդունելություն գտավ արաբ ընթերցողների շրջանում:


- Հայերեն ո՞ր գիրքն է Ձեզ համար եղել ամենահոգեհարազատը և ինչո՞ւ:

-Ամենահոգեհարազատը, որ խոսում է իմ սրտից՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմն է, քանի որ այն իր մեջ ընդգրկում է մարդկային յուրահատուկ շունչ` կրոնի ու գիտության հետ միախառնած: Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմն ու Աբու Լալա Մահարիու «Ալ ֆուսուլ վալ ղայաթ» («Բաներ և արդյունքներ») գրքերը շատ նմանությունն ունեն, կարծես, մեկը մյուսից թարգմանված լինի, մեկը քրիստոնեական ոգով, իսկ մյուսը՝ իսլամական:


- Ձեր թարգմանություններն ի՞նչ արձագանք գտան արաբ ընթերցողի մոտ և ի՞նչ հետաքրքրական կարծիքներ լսեցիք նրանցից հայ գրականության մասին:


- Ընդհանրապես բոլոր գրքերն էլ լավ ընդունելություն են գտել արաբ ընթերցողների շրջանում, որովհետև արաբ ժողովուրդը՝ հայ ժողովրդին ճանաչում է իբրև արվեստագետ, աշխատասեր, լուրջ և հավատարիմ ժողովուրդ: Կարդալով թարգմանություններս` առավել իմացան հայ ազգի արժեքը, հաղորդակցվեցին հայ գրականության հարստություններին, հիացան ու հետաքրքրվեցին: Արաբ ընթերցողը սկսեց ինձանից ավելին ակնկալել և ես, իմ հերթին, փորձեցի նրան հրամցնել հայ գրական գործերի նոր թարգմանություններ: Թարգմանությունների հետևանքը եղավ այն, որ արաբերենով բեմադրեցի Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպը, ինչպես նաև՝ Հովհաննես Թումանյանի՝ «Քաջ Նազար» հեքիաթը: Ի դեպ, բեմադրությունները ներկայացվեցին նաև Սիրիայի պետական հեռուստատեսությամբ:


- Պարոն Խալիլի, որպես տաղանդավոր ու փորձառու թարգմանիչ, ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք թարգմանչական գործում և, ըստ ձեզ, ինչո՞վ է աչքի ընկնում հաջողված թարգմանիչը, ո՞րն է նրա առանձնահատկությունը:


-Իրականում դժվարություններ չեմ ունեցել, որովհետև երկու լեզուներին էլ լավ եմ տիրապետում: Երբեմն հանդիպել եմ անծանոթ բառերի, նման դեպքերում դիմել եմ բառարանների օգնությանը: Բարդություններ առաջացան ոճական իմաստով. հայերենն իր ոճով ամբողջությամբ տարբերվում է արաբերենից: Եվ որպեսզի համեմատեմ երկու լեզուների ոճերը, ստիպված եմ եղել բազմիցս սերտել տվյալ նյութը, որպեսզի կարողանամ հայտնաբերել իրական ասելիքը: Իսկ ինչ վերաբերում է հաջողված թարգմանիչի առանձնահատկությանը, իմ կարծիքով, հաջողված թարգմանիչը նա է, ով երկու լեզուներին էլ լավ է տիրապետում: Միայն մեկ լեզուն լավ իմանալը թարգմանչի համար բավարար չէ: Ես համոզվեցի, որ լեզուների իմացությունն է հաջողված թարգմանիչ լինելու գրավականը:


- Համաշխարհային մտահոգիչ երևույթ է դարձել այսօր երիտասարդության անտարբերությունը գրքի նկատմամբ, ձեր կարծիքով, ի՞նչն է պատճառը և ինչպե՞ս կարելի է հաղթահարել այս երևույթը:


-Այս երևույթի առաջ կանգնեցինք, երբ ի հայտ եկան նոր տեխնոլոգիաները, ինչպես համացանցը, համակարգիչը, որոնք գրավեցին համայն մարդկությանն ու, մանավանդ, երիտասարդությանը, վերջինս էլ մոռացավ գիրքը, գրքի արժեքը: Այս երևույթի դեմ հնարավոր չէ պայքարել: Մյուս պատճառն էլ այն է, որ, ցավոք, այսօր ծնողներն իրենց զավակներին չեն ներկայացնում գրքի արժեքն ու կարևորությունը: Ծնողները պետք է բացատրեն իրենց զավակներին, որ գիրքը հիմքն է և իսկական աղբյուրը բոլոր նոր գործիքների: Առանց գրքի անհատը չի կարող տիրապետել գիտությանը, չի կարող ծրագրավորել համակարգիչները, մեր զավակները պետք է իմանան այդ մասին:


- Մեծ նշանակություն ունեցավ արաբերեն լեզվով Նարեկացու պոեմի թարգմանությունը. հայտնի է, որ արաբական գրականության մեջ որքան կարևոր տեղ են զբաղեցնում նույնանման թեմաները: Համեմատելով «Մատյան ողբերգության» պոեմն ու արաբական սուֆիզմը (սուֆիզմը՝ կրոնափիլիսոփայական, միստիկական ուսմունք է իսլամում-խմբ.) ի՞նչ կարող եք ասել, մանավանդ, երբ դուք պատրաստվում եք նույն խորագրով ներկայանալու հայ ընթերցողին՝ Հայ տպագրության 500-ամյակին և Երևանի գիրքի համաշխարհային մայրաքաղաք նախաձեռնությունների շրջանակներում:


- Նարեկացու պոեմի թարգմանությանը ստիպված էի երկար ժամանակ տրամադրել, մինչև կարողացա գրաբարից՝ արևմտահայերենի և արևելահայերենի օգնությամբ, արաբերեն թարգմանել: Երբ իսլամ հոգևորականները կարդացին Նարեկացու պոեմը` այն ընդունեցին մե~ծ հաճույքով։ Այս շարժումից քաջալերված` խորապես ուսումնասիրեցի «Մատյան ողբերգության»՝ այս հրաշալի գիրքը: Այդ մասին բազմիցս կարծիքներ եմ հայտնել, որոնք հրապարակվել են արաբական մի շարք թերթերում:


- Վերջում, ի՞նչ կուզենայիք ասել հայ ժողովրդին:


- Ես շատ սիրեցի հայ ժողովրդին և հայերի նկատմամբ մեծ հարգանք ունեմ, հայ ժողովրդի սերն ու հարգանքը գլխիս թագն են և սրտիս շքանշանն ու շարժիչ ուժը: Ես խորապես շնորհակալ եմ հայ ժողովրդին իր ցուցաբերած անսահման հարգանքի ու սիրո համար:

Լուրեր Հայաստանից - Թերթ.am





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

04:06 • 15/11

Դուբլինում զբոսաշրջիկը փրկել է խեղդվող իռլանդացուն

03:37 • 15/11

13 երկիր ցանկանում է ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր գնել. CNBC

03:03 • 15/11

Իսպանիայում ձերբակալել են «Դոն Ժուանին», որի խաբեության զոհը հարյուրավոր կանայք են դարձել

02:30 • 15/11

Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան առջեւ կասկածելի առարկա չի հայտնաբերվել (թարմացված)

02:07 • 15/11

Ինժեներները հրացան են ստեղծել, որը կրակոցից հետո ոստիկանություն է կանչում

01:35 • 15/11

Հնդկաստանում 7-ամյա տղան քնում, ուտում և լողանում է օձերի հետ (տեսանյութ)

01:04 • 15/11

«Արզնու Տոհմային ԹՏԽ» ընկերությունը չի ընդունում ՏՄՊՊՀ-ի որոշումը և պատրաստվում է բողոքարկել այն

00:41 • 15/11

Աշխարհը նոր սպառազինությունների մրցավազքի կարիք չունի. Եվրամիության կոչը՝ ԱՄՆ-ին և Ռուսաստանին

00:16 • 15/11

Volkswagen-ը հավակնում է դառնալ էլեկտական ավտոմեքենաների ամենախոշոր արտադրողը Եվրոպայում

23:59 • 14/11

Չավուշօղլուն կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով

23:51 • 14/11

Գործարար Արմեն Սարգսյանին պատկանող հոլդինգը և Rambler Group-ը 12 մլն դոլարի գործարք են կնքել. Коммерсантъ

23:38 • 14/11

«Յանդեքսն» իր սմարթֆոնը կարող է ներկայացնել նոյեմբերի 19-ին. Ведомости

23:28 • 14/11

Հոլանդիայի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ. Ակնհայտ է, որ Հայաստանի հավաքականի համար չենք եկել այստեղ

23:16 • 14/11

Հարկ է Թրամփին հիշեցնել պարկեշտության կանոնների մասին. Ֆրանսիայի կառավարությունն արձագանքել է Մակրոնի հասցեին հնչած քննադատությանը

23:06 • 14/11

Մենք մինչև վերջ բողոքելու ենք. «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները ակցիա անցկացրին Կառավարության դիմաց

22:52 • 14/11

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպված են հապճեպորեն և կարող են վնասել Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին. ՍԴՀԿ

22:45 • 14/11

Ազնավուրի որդին կթողարկի հոր երաժշտական հետմահու ալբոմը

22:30 • 14/11

Մարադոնա. Մոուրինյուն, անկասկած, աշխարհի լավագույն մարզիչն է

22:23 • 14/11

Ապաստան ստանալու համար Հայաստանին դիմում են հիմնականում Մերձավոր Արևելքից․ Միգրացիոն ծառայության պետը՝ իրենց գործունեության ուղղությունների մասին (տեսանյութ)

22:08 • 14/11

Նախընտրական ցուցակներից մինչև խորհրդարանի ձևավորում. ովքեր և ինչպես են հավակնում կազմել յոթերորդ գումարման Ազգային ժողովը

22:05 • 14/11

Ինչպես կորոշի կուսակցությունը, այդ ոլորտում էլ կաշխատեմ. Beeline-ի և IdeA-ի հանրային կապերի նախկին պատախանատուն «Իմ քայլի» ցուցակում է

21:53 • 14/11

Քարոզարշավում նկատելի կլինի շտապողականություն, ինչի արդյունքում կշահեն 1-2 ուղերձ ունեցող ուժերը․ քաղտեխնոլոգ

21:50 • 14/11

Sky Sports. Մխիթարյանը Եվրոպայի թոփ-100 աստղերի ցանկում 72-րդն է

21:44 • 14/11

Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան որոշում են կայացրել փոքրիկ դստեր խնամակալության հարցում

21:25 • 14/11

95-ամյա հնդիկ տղամարդն արթնացել է իր իսկ հուղարկավորության ժամանակ

21:07 • 14/11

Ուրցաձորի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կնշանակվի

20:56 • 14/11

ՕԵԿ նախընտրական ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը, երկրորդը Հեղինե Բիշարյանն է, երրորդը՝ Մհեր Շահգելդյանը

20:45 • 14/11

Тata Steel Chess India. Արոնյանը գրավել է 3-րդ տեղը կայծակնային շախմատի մրցաշարում

20:40 • 14/11

Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է

20:34 • 14/11

Դասական մոդելների վերածնունդ. Nokia-ն ստեղներով նոր հեռախոսներ է թողարկել

20:31 • 14/11

Ըմբշամարտի Մ23 տարեկանների ԱԱ. Արմեն Մելիքյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

20:29 • 14/11

Կոնգրեսը հանրությանը կներկայացնի իր առաջնահերթությունները և, գործելով խորհրդարանից դուրս, կփորձի համախմբել հասարակությունը այդ օրակարգի շուրջ. ՀԱԿ հայտարարությունը

20:02 • 14/11

Առ այսօր ՊԵԿ-ը ‹‹Գազպրոմ Արմենիա››–ին ՀՀ հարկային օրենսդրության դրույթները խախտելու որևէ դրվագ չի ներկայացրել. «Գազպրոմը» հերքում է ՊԵԿ հայտարարությունը

19:59 • 14/11

Ամփոփիչ մրցաշար. Ջոկովիչը հաղթեց Զվերևին

19:56 • 14/11

Ապօրինի թմրաշրջանառության նոր դեպք է բացահայտվել (տեսանյութ)

19:49 • 14/11

Իսրայելում երկրորդ նախարարն է հրաժարական տվել Գազայի հատվածում հրադադարի հետ կապված խնդրի պատճառով

19:33 • 14/11

Նիդերլանդների վերաքննիչ դատարանը հայերի դեմ բռնություն հրահրած Իլհամ Աշկինի գործով առաջին ատյանի վճիռը թողեց անփոփոխ

19:28 • 14/11

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատված դատապարտյալների թիվը 475 է

19:25 • 14/11

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է հանրային բաց քննարկումների

19:21 • 14/11

Մ19 միջազգային մրցաշար. Պորտուգալիան նվազագույն հաշվով հաղթեց Գերմանիային (տեսանյութ)

19:21 • 14/11

Բրիտանացին մահացել է կատվի կծելու հետևանքով

19:16 • 14/11

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ. ԿԸՀ

19:11 • 14/11

Հրապարակվել է ՀՀԿ նախընտրական ցուցակը, այն գլխավորում են Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը և Դավիթ Շահնազարյանը

18:59 • 14/11

Կրակոցներ «Ցիտադել» բիզնես կենտրոնի դիմաց. ոստիկանները բերման են ենթարկել երկու տղամարդու. shamshyan.com

18:53 • 14/11

Բելառուսական բանկն անջատվել է SWIFT համակարգից Իրանի դեմ սահմանված ԱՄՆ պատժամիջոցների պատճառով

18:51 • 14/11

Օդանավի տեսախցիկից նկարահանել են օդանավի վայրէջքն ուժեղ տուրբուլենտության պահին (տեսանյութ)

18:49 • 14/11

Փաշինյանի սկանդալային հայտարարությունը, թե ՀՀ–ում սոցիալական ծանր վիճակի պատճառը քաղաքացիների ծուլությունն է, հետապնդում էր Աստանայի խայտառակությունը սքողելու նպատակ. Ա. Ենոքյան

18:48 • 14/11

ՊՍԺ-ն հայտնվել է հերթական սկանդալի կենտրոնում

18:38 • 14/11

Դիարբեքիրի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ավերման եզրին է հայտնվել (լուսանկարներ)

18:36 • 14/11

ՀՅԴ-ն հրապարակել է համամասնական ցուցակը

18:34 • 14/11

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցելու քարոզարշավին. Կարինե Աճեմյան

18:23 • 14/11

Մենք կփորձենք ազգային պահպանողական բևեռ ձևավորել. Լևոն Շիրինյանի կուսակցությունը փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ

18:22 • 14/11

«Սասնա ծռերի» ցուցակի առաջին համարը Վարուժան Ավետիսյանն է, իսկ նախընտրական շտաբը կգլխավորի Ժիրայր Սեֆիլյանը

18:21 • 14/11

Մարտուն Գրիգորյանը չի մասնակցելու արտահերթ ընտրություններին

18:13 • 14/11

«Մենք» դաշինքը գլխավորում է Արամ Սարգսյանը, Խաչատուր Քոքոբելյանը 2-րդ տեղում է. Անժելա Խաչատրյան

18:13 • 14/11

Ոչ ոք թող փորձ չանի հանկարծ դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին ներքաշել ընտրական պրոցեսների մեջ, ոչ ոք փորձ չանի որևէ վարչական լծակ օգտագործել. Նիկոլ Փաշինյան

18:09 • 14/11

Կառավարությունը 100 մլն-ից ավել միջոց է փորձում հատկացել տարբեր մարզերի դպրոցների սեյսմիկ անվտանգության ամրացման համար․ Ա.Միրզոյան

18:04 • 14/11

«Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորում է Էդմոն Մարուքյանը, եռյակում են նաև Մանե Թանդիլյանն ու Արման Բաբաջանյանը

18:03 • 14/11

Արգամ Աբրահամյանը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին

18:02 • 14/11

Զավեն Անդրիասյանը դարձել է Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող

17:56 • 14/11

ԲՀԿ 175 հոգանոց ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը, նրան հաջորդում են Միքայել Մելքումյանը, Արթուր Գրիգորյանը և Նաիրա Զոհրաբյանը

17:48 • 14/11

1800 աշխատողներ կորցրել են Ալավերդու տարածաշրջանում իրենց աշխատանքը. Արմենուհի Կյուրեղյան

17:47 • 14/11

Անկարայում քաղաքացին բարձրացել է Մեջլիսի շենքերից մեկի տանիքին ու ցանկացել ինքնասպան լինել

17:36 • 14/11

2019-ին հաջորդող տարիներին տնտեսական քաղաքականությունը պետք է տանի նրան, որ ՀՆԱ-ի տարեկան աճը լինի ոչ պակաս, քան 5%-ը. ՏԶՆ նախարարի պաշտոնակատար

17:35 • 14/11

Թուրքիայում մեկ շաբաթում 182 մարդ քրեական հետապնդման է ենթարկվել՝ սոցցանցերում արած գրառումների համար

17:21 • 14/11

Գեղեցիկ, երիտասարդ ու ազատ. հայ միլիոնատիրոջ դուստրը ներառվել է Ռուսաստանի ամենացանկալի հարսնացուների ցանկում (լուսանկարներ)

17:20 • 14/11

Կա կարգախոսի մոտ 20 տարբերակ, քննարկվել է նաև «Նիկոլ՝ վարչապետ» տարբերակը. ՔՊ խոսնակ

17:18 • 14/11

Դեկտեմբերին Թբիլիսիում Սաուդյան Արաբիայի դեսպանատուն կբացվի

17:17 • 14/11

Արտաքին գնահատման արդյունքները ցավալի են, 12-րդ դասարանում  30-40 տոկոս կտրվածներ ունենք. Ա. Հարությունյան

17:13 • 14/11

ՔՊ ցուցակը քաղաքական է, քաղաքացու սպասելիքները՝ արդարացնող. Հրաչյա Հակոբյան

17:10 • 14/11

Խորհրդարանում ընթանում է ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանը (ուղիղ)

17:08 • 14/11

Աշխարհի չեմպիոնի մրցախաղ. Կարլսենն ու Կարուանան կրկին ոչ-ոքի են խաղացել

17:06 • 14/11

Հնդկաստանում կապիկը սպանել է նորածին տղայի

17:03 • 14/11

«Իմ քայլի» ընտրացուցակով մասնակցելու առաջարկը ՔՊ-ից եմ ստացել, իմ դերը նաև խորհրդարանական դիվանագիտության իրականացման մեջ եմ տեսնում․ Հ. Իգիթյան

16:59 • 14/11

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

16:57 • 14/11

Սերգեյ Բոնդարենկոն և Սարգիս Հովիվյանը պարգևատրվել են սպորտի նախարարության մեդալներով

16:55 • 14/11

Դուք չեք կարող փակել բոլոր կայքերը և անգլերեն լեզվով ծրագրերը. Ալեն Սիմոնյանը՝ բուքմեյքերական գրասենյակների գործունեությունն արգելելու մասին

16:47 • 14/11

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին

16:46 • 14/11

«Մեզ շատ մոտ, բայց շատ հեռու հարևանը». թուրք սյունակագիրը պատմել է Հայաստան կատարած տպավորիչ այցի մասին

16:39 • 14/11

Ճապոնիայում պատուհանի մոտ նստել ցանկացող ուղևորի խնդրանքին ի պատասխան բորտուղեկցորդուհին պատուհանը թղթի վրա է նկարել ու սոսնձել նրա գլխավերևում

16:37 • 14/11

Դադար եմ վերցրել Հանրային ՀԸ լրատվական և վելուծական հաղորդումների տնօրենի գործառույթները կատարելուց. Վ. Թևոսյան

16:28 • 14/11

Նախագահը Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակել

16:23 • 14/11

Վայր եմ դնում նախարարի պաշտոնակատարի իմ լիազորությունները. Մանե Թանդիլյան

16:16 • 14/11

Իդլիբի խնդրի քաղաքական հանգուցալուծման գործընթացը կանգ է առել, քանի որ Թուրքիան չի կատարում ստանձնած պարտավորությունները. սիրիացի նախարար

16:12 • 14/11

Հայաստանի Մ19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Հոլանդիային

16:09 • 14/11

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելը նաև տեխնիկապես է հնարավոր կիրառել․ Ս․ Ֆարմանյան

16:07 • 14/11

Ճապոնիայի կիբեռանվտանգության հարցերով նախարարը խոստովանել է, որ համակարգչով աշխատել չգիտի

15:57 • 14/11

«Իմ քայլի» ցուցակը համարում ենք հեղափոխական, ընդգրկված է մեր ամբողջ քաղաքական թիմը. Վահան Կոստանյան

15:51 • 14/11

Ժամանակն է, որ մենք ընտրություններ և խաղաղություն հասկացությունների խորքում հակադրություններ չնկատենք, այդպես լինելու է միշտ. Ն. Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ին

15:49 • 14/11

Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Պաղեստինի հետ կնքված հրադադարի պատճառով

15:39 • 14/11

Ռուսաստանցիների 5 տոկոսը կցանկանար աշխատանքի նպատակով տեղափոխվել Հայաստան կամ Բելառուս. հարցում

15:39 • 14/11

«Իմ քայլը» դաշինքը ներկայացրեց նախընտրական ամբողջական ցուցակը

15:36 • 14/11

Փաշիկ Ալավերդյան. Աշխարհի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանի անհաջողությունը հանելուկ էր

15:35 • 14/11

Տարատեսակ բուքմեյքերները ՀՀ-ում քաղցկեղ են, չարիք, և դրանց գործունեությունը պետք է օրենքով արգելել. Սամվել Ֆարմանյան

15:32 • 14/11

«Այնքան եմ քեզնով հպարտանում». Սերենա Ուիլյամսն ամուսնու նոր բիզնես նախագծի՝ հայկական կոնյակի բրենդ ստեղծելու վերաբերյալ

15:26 • 14/11

Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ

15:22 • 14/11

Դիվիդենտներ ստանալու համար ընդդիմախոսիդ երեխաներին ներգրավելը ստորության գագաթնակետն է, սա համարեք վերջին նախազգուշացում. Աշոտյանը՝ Ա. Հարությունյանին

15:21 • 14/11

Նոյեմբերի 15-ից Երևանի Սասունցի Դավիթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

15:19 • 14/11

Դժվար էր որոշում կայացնելը, բայց ես առաջադրվել եմ «Իմ քայլի» ռեյտինգային ցուցակով և ազատվել ՃՈ պետի տեղակալի պաշտոնից. Արմեն Խաչատրյան

15:17 • 14/11

«Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմական դաշինքն է հանդիսանում զսպող գործոն Ադրբեջանի ու Թուրքիայի համար». Վլադիմիր Եվսեև