Ընտրական օրվա հիմնական իրադարձությունները` համառոտ և անընդհատ թարմացվող
Այսօր մեր երկրում Ազգային ժողովի ընտրություններ են. Հայաստանի քաղաքացիներն ընտրում են նորանկախ Հայաստանի արդեն 5-րդ գումարման Ազգային ժողովը:
Առավոտյան ժամը 8-ից պաշտոնապես բացվել են ամբողջ հանրապետությունում առկա 41 ընտրատարածքներում գործող 1982 ընտրատեղամասերը: Վաղ առավոտից սկսած մինչև երեկոյան ժամը 20.00-ը Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան կատարելու իրենց ընտրությունը:
Tert.am–ը ներկայացնում է օրվա հիմնական իրադարձությունները համառոտ և անընդհատ թարմացվող ձևաչափով.
20.01 Հայաստանում ավարտվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունը: Ժամը 20.00-ին, օրենքով նախատեսված կարգով փակվեցին 41 ընտրատարածքաների 1982 ընտրատարածքները:
19.44 Այսօր թիվ 6 ընտրատարածքի 17 ընտրատեղամասում (Երևան, Աջափնյակ) որևէ խախտում չի գրանցվել, այս մասին Tert.am-ին հայտնեցին ընտրատեղամասի վստահված անձինք և դիտորդները:
19.34 ՀՀ ոստիկանությունը հերքում «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի նախընտրական շտաբի՝ առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում տարածած հայտարարությունն այն մասին, թե Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում՝ 24/26 ընտրատեղամասում, ծեծի են ենթարկել ՀԱԿ-ի վստահված անձին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
19.15 Գագիկ Ծառուկյանն ու Վահան Հովհաննրսյանը այցելեցին միասնական շտաբ։ Ծառուկյանը հայտարարեց, որ Ծառուկյանը խոստացավ բոլոր հարցերին պատասխանել այն ժամանակ, երբ կլինեն իրենց բոլոր դիտորդների ու վստահված անձանց ամփոփ տվյալները:
19.12 Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքն ընդգրկող թիվ 7/01 կրկնակի քվեարկության փորձ է կանխվել, այս մասին տեղեկացնում է 7-րդ ընտրատարածքում ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքը:
19.02 Երևանի Մալաթիա-Սեբաստիա թիվ 7 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ընտրակեղծիքները համատարած բնույթ են կրում, և իբրև ասվածի ապացույց նշեց՝ անձնագրերում շարունակվում է կնիքների թանաքների անհետացման խնդիրը:
18.51 Թիվ 6/18 ընտրական տեղամասում 80-անց մի կին սրտի կաթված է ստացել, այնուհետ մահացել հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին կամ հիվանդանոցում։
18.39 Շենգավիթ վարչական շրջանի թիվ 12/18 ընտրական տեղամասում հանձնաժողովը գրավոր նկատողություն է հայտնել «Անկախության սերունդ» դիտորդական կազմակերպության ներկայացուցիչ Գուրգեն Գասպարյանին։
18.24 Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի՝ Հրազդանի նախընտրական շտաբի պետ Հակոբ Ավագումյան տեղեկացնում է, որ Հրազդանի թիվ 24 ընտրատեղամասի առջև վիճաբանություն է տեղի ունեցել:
18.03 Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի նախընտրական շտաբը տարածել է թարմ տեղեկություններ ընտրախախտումների մասին։
17.58 «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ ընտրախախտումների դեմ պայքարելու են բոլոր օրինական միջոցներով:
17.44 Այսօր ժամը 15.40–ի սահմաններում հակերային DDOS հարձակման է ենթարկվել Iditord. org կայքը, որն այսօր ողջ օրը՝ «Ահազանգերի քարտեզ» խորագրի ներքո, հաղորդում էր ՀՀ ընտրատարածքներում ընտրական օրենսդրության տարաբնույթ խախտումների մասին:
17.36 Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից տեղեկացնում են, որ ընտրակաշառքի դեպքերը չեն կանխարգելվում։
17։20 ՀՀ ոստիկանությունն հերքում է «Ժառանգություն» կուսակցության պատգամավորության թեկնածու Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը, թե 4/12 ընտրատարածքում (Երևան, Արաբկիր) գյուղերից եկած բազմաթիվ մարդկանց՝ ապրիլի 14-ին հաշվառվել են սեփական տներում` առանց սեփականատերերի գիտության:
17.12 Թիվ 6 ընտրատարածքի՝ Լևոն Միրիջանյանի անվան դպրոցում գտնվող 6/18 տեղամասում, առավոտվանից խաղաղ է և որևէ խախտում չի արձանագրվել։
17.00 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կաշառք բաժանելու կասկածանքով թիվ 4/27 ընտրատեղամասից (Երևան, Արաբկիր) բերման է ենթարկվել Արմեն Մաթևոսյանը, ում մոտ հայտնաբերվել է ընտրողների անուններով նոթատետրեր, 380 հազար դրամ գումար՝ նրան պատկանող պայուսակում և մոտ 127 հազար դրամի չափ գումար՝ գրպանում։
16.45 Թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանի կայքը տեղեկացնում է, որ նույն ընտրատարածքում նրա մրցակից Սամվել Ալեքսանյանը թիվ 7/25 տեղամասում 2 վստահված անձ ունի։
16.23 Թիվ 1 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով առաջադրված ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի թեկնածու Գայանե Առուստամյանը Tert.am-ին ահազանգում է, որ իր ընտրատարածքի «1/012 ընտրատեղամասի առջև կանգնած 27OT027 «Օպել» մակնիշի մեքենայից մարդկանց ցուցակով գումարներ են բաժանում:
16.00 Այսօր Գլխավոր դատախազությունը 25 հաղորդում է ստացել ընտրախախտումների վերաբերյալ։
15.45 «Ժառանգություն» կուսակցության վստահված անձ Վարդուհի Օհանյանը ականատես է եղել, թե ինչպես է մի կին ընտրողների խմբեր բերում 6/12 ընտրատեղամաս (Երևան, Աջափնյակ, թիվ 102 դպրոց, Ֆուչիկի 2 նրբ, 11), շարունակել մնալ ընտրատեղամասի տարածքում, չնայած իր քաղաքացիական պարտքն արդեն կատարել է:
15.25 Ոստիկանությունը պարզաբանում է, որ Հրազդանում Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների կողմից փող բաժանելու մասին տեղեկություն չունի։
15.00 Ժամը 14:00-ի դրությամբ խորհրդարանական ընտրությունների ընթացքում իրենց քաղաքացիական պարտքն են կատարել ՀՀ 896 568 քաղաքացիներ, կամ ընտրողների 35.54%-ը: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր Սյունիքի մարզում՝ 44.07%։
14.35 Ֆոտոլրագրող Գ. Շամշյանը հայտնում է, որ Մայիսի 9-ի փողոցի վրայից ընտրակաշառք բաժանելու պահին բռնվեց մի քաղաքացի, ով բնակիչների պատմելով ԲՀԿ–ական է
14.28 Մի շարք ընտրախախտումների մասին ահազանգում է «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը։ Ընտրախախտումների ամբողջական ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ։
14. 00-ի սահմաններում թիվ 10 ընտրատարածքի 10/07 ընտրատեղամասում (Երևան, Կենտրոն) իր քաղաքացիական պարտքը կատարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը` նշելով, որ ընտրությունն անելիս միայն մի բան է մտածել, որ դրանք լինեն սահմանակից և վճռորոշ:
13.00-ին Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանն ընդգրկող թիվ 7/03 ընտրական տեղամասում քվեարկեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` քվեարկելուց առաջ կատակելով, թե «Ակնոցներս դնեմ, որ հանկարծ սխալ չքվեարկեմ»: Նա ափսոսանք հայտնեց, որ չի կարող ասել, թե ում օգտին է քվեարկել: «Քվեարկել եմ ծրագրերի համար»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը:
13.00-ի սահմաններում Ս. Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամասում իր քվեարկությունը կատարեց «Հայ ազգային կոնգրես» դաշինքի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը`ընտրելով «հանուն լավ Հայաստանի»: Նա հավաստել է, որիր առողջությունը փայլուն վիճակում է:
12.35 Հայտնի դարձավ, որ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել Գեղարքունիքում տեսախցիկը կոտրելու փաստի առթիվ
12.00 ԿԸՀ-ն հրապարակեց ՀՀ խորհրդարանական ընտրությունների առաջին երեք ժամերին քաղաքացիների մասնակցության տվյալները: Ըստ այդմ ժամը 11:00-ի տվյալներով ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցել են Ընտրական ռեգիստրում գրանցված 380 417 քաղաքացիներ կամ ընտրողների 15.08 %-ը:
12.00 Ավան Առինջի թիվ 28/28 ընտարտեղամասում կնոջ և երեխաների հետ իր ընտրությունն է կատարել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ում փոխարեն քվեաթերթիկը քվեատուփ է գցել նրա որդին: Նախագահական ընտրությունների մասին հարցին Գագիկ Ծառուկյանն արձագանքել է իր հայտնի պատասխանով. «Այդ մասին հաջորդ դասին»:
12.00-ի սահմաններում Ավան համայնքն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում իր ընտրությունն է կատարել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` մտնելով ընտրատեղամաս` չսպասելով իր հերթին:
12.00-ի սահմաններում համատեղ հայտարարությամբ հանդես եկավ Միասնական շտաբը`նշելով, թե տեղի է ունենում «նախօրոք լավ կազմակերպված լայնածավալ մեքենայություն»:
11.00-ի սահմաններում «հանուն Հայաստանի առաջընթացի» տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ իր ընտրությունն է կատարել ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը` մասնավորապես նշելով. «Թե ինչ եմ մտածում, պարզ է. ուզում եմ, որ և՛ այսօր, և՛ վաղը, և՛ մյուս օրը ամեն ինչ հանդարտ, խաղաղ ընթանա, ըստ մեր օրենքների: Եվ կարծում եմ՝ առաջընթացի գրավական ը դրա մեջ է»:
Հանուն մեր ամբողջական ժառանգության, հանուն մեր անցյալի և ապագայի իր ընտրությունը կատարեց նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` խոստանալով ընտրությունների վերաբերյալ համալիր հայտարարությամբ հանդես գալ վաղը:
10.00-ի սահմաններում իր քվեարկությունը կատարեց նաև Հայ Հեղափոխական դաշնակցություն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը զբաղեցնող Վահան Հովհաննիսյանը` հայտարարելով, թե քվեարկել է այն գիտակցմամբ, որ երկրից կվերանա կոռուպցիան, կստեղծվեն աշխատատեղեր և այլ կարևոր քայլեր կկատարվեն:
10.00-ին Նիկոլ Աղբալյան դպրոցում՝ թիվ 10 ընտրատարածքի թիվ 27 ընտրատեղամասում, իր քվեարկությունը կատարեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը` կնոջ և որդու հետ: ՕԵԿ առաջնորդը քվեարկել է հանուն օրինական երկրի կառուցման, հանուն Հայաստանի առաջընթացի ու զարգացման:
Նույն այս ժամերին արդեն ահազանգեր են հնչել «գծից դուրս եկած», ընտրողներին ընտրատեղամասեր տանող, Կարբի գյուղապետի կողմից հանձնաժողովի նախագահին «վեր ընգի տեղդ, դու չպիտի որոշես, թե ես ինչ պիտի անեմ» «դրսևորումների» մասին:
10.00-ի սահմաններում հայտնի էր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանի հայտարարությունն այն մասին, որ ընտրությունների առաջին հրապարակված ցուցակի համեմատ 2012 թ.- մայիսի 5-ին հրապարակված թիվը նվազել է 1841-ով:
09.30-ի սահմաններում իր ընտրությունը կատարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` հույս հայտնելով, որ այս ընտրությունները «կլինեն նոր սկիզբ» հայ ժողովրդի համար:
09.30
Դրոշմակնիքների անհետացման մասին ԲՀԿ քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը մտահոգություն հայտնեց, թե դրանք կարող են հիմք դառնալ կրկնակի քվեարկության, ինչին ի պատասխան` ՀՀԿ խոսնակ Էդուարդ շարմազանովը կոալիցիոն գործընկերոջը կոչ արեց պահպանել սառնասրտությունն ու ամպագոռգոռ հայտարարություններ չանել:
09.30-ի սահմաններում առաջին և ամենաառանցքային մտահոգության` դրոշմակնիքների անհետացման մասին հնչեց առաջին պաշտոնական պարզաբանումը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանեց, որ խնդիրը տեխնիկական է, և պետք է դրոշմակնիքները դնելուց առաջ թանաքանյութը թափահարել:
09.00-ից սկսած հնչեցին ընտրախախտումների մասին առաջին ահազանգերը: Մասնավորապես`Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Tert.am-ին հայտնեց, որ անձնագրերում քվեարկությունից հետո դրվող դրոշմակնիքներն անհետանում են, մինչդեռ պետք է մնան 12 ժամ:
08.00-ից Հայաստանի հանրապետությունում սկսվել են 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները, բացվել են 41 ընտրատարածքներում գործող 1982 ընտրատեղամասերը` բացառությամբ քրեակատարողական հիմնարկներում գործող 7 ընտրատեղամասերի, որոնք ավելի ուշ են բացվել:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
-
Քաղաքականություն 13:00 • 05/05 Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից. Թաթոյան Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Իրավո
-
Իրադարձային 14:12 • 05/05 Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան Սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի գունավորում. այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը:
-
Իրադարձային 08:35 • 06/05 Սեբաստիայի փողոցում Toyota Camry-ում հրդեհ է բռնկվել. վերջինս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Toyota Corolla-ին որն էլ բախվել է «Honda»-ին Փրկարարները Ս. Մ.-ին և «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ք.-ին (ծնված 1996 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, իսկ Ք. Ս.-ն պարեկային ծառայության աշխատակիցների կողմից տեղափոխվել է բժշկական կենտրոն:
-
Իրադարձային 09:18 • 06/05 Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Այսօր նա հայտարարել է, որ սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող, հայրենիք ունեցող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի, որևէ կուսակցության կամ կազմակերպության գունավորում:
-
Քաղաքականություն 16:02 • 05/05 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան։
-
Իրադարձային 11:01 • 06/05 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան (տեսանյութ) «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է:Մենք այս տարի պետք է գանք հանգցուցալուծման, որովհետև պայմանագրում մի բան նախատեսված լինելն ու չլինելը երևանցիներին չի անհանգստացնում:
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
-
Իրադարձային 10:20 • 05/05 Երևանում հսկայական ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր ու պոկել արտաքին լուսավորման սյունը Հրշեջ-փրկարարները կտրել են տապալված ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել երթևեկելի հատվածից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
-
Քաղաքականություն 12:03 • 05/05 Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված լինի մայրաքաղաքում գործողությունների կոնկրետ ծրագիր և այն իրականացնելու մարտավարություններ. Դավիթ Անանյան Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։ Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ
-
Քաղաքականություն 13:00 • 05/05 Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից. Թաթոյան Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Իրավո
-
Իրադարձային 14:12 • 05/05 Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան Սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի գունավորում. այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը:
-
Քաղաքականություն 16:02 • 05/05 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան։
-
Իրադարձային 10:28 • 05/05 Արարատի մարզում հայրը տանը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը Երեկ՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:50-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի քաղաքներից մեկի տան բակում դի կա։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
Քաղաքականություն
-
10:59 • 06.05.24 Սի Ծինփինը կնոջ հետ ժամանել է Փարիզ
-
10:44 • 06.05.24 Միշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ Աղազարյան
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
18:42 • 05.05.24 Երեք խաղ, ինը միավոր, և մենք չեմպիոն կդառնանք․ Գվարդիոլա
-
14:49 • 05.05.24 Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի չեմպիոնությունը
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Իրադարձային
-
12:07 • 06.05.24 Ուկրաինական անօդաչուների հարվածից ՌԴ-ում 7 զոհ, 35 վիրավոր կա
-
11:53 • 06.05.24 Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում