ՀՀ Գլխավոր դատախազության դատախազը ՃՈ աշխատակցի կողմից վարչական պատասխանատվության ենթարկվեց (լուսանկարներ)
Այսօր՝ հունիսի 20-ին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակցի կողմից վարչական ակտ է կազմվել ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Նաիրի Մարգարյանի նկատմամբ և վերջինիս վարած «Լեքսուս» մակնիշի 01 PV 001 համարանիշի ավտոմքենայի վրա փակցվել է ԱՊՊԱ–ի և տեխզննման կտրոնները։
Գ. Շամշյանը հայտնում է, որ Ն. Մարգարյանը ՀՀ Գլխավոր դատախազության Անձի դեմ ուղղված հանցագործությունների վարչության դատախազ է։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 19-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Նաիրի Մարգարյանը վարում «Լեքսուս» մակնիշի 01 PV 001 համարանիշի ավտոմքենան, որի դիմապակուց բացակայում էր ԱՊՊԱ-ի և տեխզննման կտրոնը:
Գ. Շամշյանը հայտնել էր, որ երբ ինքը լուսանկարում էր դատախազության աշխատակցին, ով մեքենան վարում էր առանց ամրագոտու, նկատելով իրեն՝ կապեց ամրագոտին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի










