Հայաշատ Տուապսեում 600 տուն է հեղեղվել
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում՝ Նովոմիխայլովսկի գյուղում հեղեղվել է 600 տուն, ինչպես նաև՝ 2 ակումբ, հիվանդանոց և մեկ դպրոց, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով ՌԴ ԱԻՆ հայտարարությանը:
Հեղեղված շրջանում «պատանդ» է դարձել 1,5 հազար մարդ: 30 մարդ տարհանվել է: Իշխանությունները 10 տոննա ջուր են հատկացրել աղետյալներին, ինչպես նաև՝ հատուկ միջոցներ՝ սնունդ ապահովելու համար:
ԱԻՆ-ի տվյալներով տարերային աղետներից տուժածներ և զոհեր չկան: Տեղի ոստիկանները հայտնել են, սակայն, որ 4 դիակ են հայտնավերել, որոնք ենթադրաբար հուլիսին Կուբանի հեղեղումների ժամանակ անհետ կորածներն են:
Տուապսեում հայկական հոծ համայնք կա, պաշտոնական տվյալներով՝ մոտ 12 հազար բնակչության 20 տոկոսը, ոչ պաշտոնական տվյալներով՝ 25 հազար՝ բնակչության 40 տոկոսը:










