Վրաստանի «սիրո քաղաք» Սիգնախին` լուսանկարներով
Աշխարհում կան մի քանի քաղաքներ, որոնք առավելապես գրավում են սիրահարներին ու նորապսակներին, քանի որ դրանք հայտնի են որպես «սիրո քաղաքներ»։ Դրանց շարքում կարելի է առանձնացնել Վենետիկն ու Փարիզը, սակայն հանրահայտ «սիրո քաղաքների» շարքը համալրելու թեկնածու է դարձել ևս մեկը, որը գտնվում է հարևան Վրաստանում։
Սիգնախի փոքրիկ քաղաքը գտնվում է Կախեթի մարզի արևմտյան հատվածում՝ Ալազանի դաշտավայի սրտում։ Այն համարվում է վրացական գինու բնօրրանը և, բացի այդ, հայտնի է որպես «սիրո քաղաք», քանի որ այստեղ բազմաթիվ երկրներից զույգեր են գալիս՝ ցանկանալով հենց Սիգնախիում ամուսնանալ։
Ստորև ներկայացնում ենք սիբիրաբնակ մի զույգի հեղինակած ֆոտոշարքը.










