Վերջին զարգացումները Ջավախքում. հայացք անցյալից. Վահե Սարգսյանի հոդվածը
«Միտք» վերլուծական կենտրոնի տնօրեն Վահե Սարգսյանը հերթական ծավալուն անդրադարձն է կատարել Ջավախքի խնդիրներին՝ այս անգամ ուշադրության կենտրոնում պահելով Ջավախքում հայոց լեզվի պահպանման խնդիրների հետ կապված վերջին զարգացումները։ Ներկայացնում ենք այն ստորև.
Օրերս Ախալքալաքի շրջանային ժողովը միաձայն քվեարկությամբ ընդունեց որոշում՝ պաշտոնապես դիմել երկրի խորհրդարան «ՏԵՂԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՄ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՆ» (Ստրասբուրգ, 05.11.1992) վավերացնելու պահանջով: Ախալքալաքի օրենսդիր մարմնի երկար սպասված և միանգամայն ողջունելի այս քայլն իրապես շրջադարձային նշանակություն կարող է ունենալ և ջավախահայության կյանքում, և Վրաստանի ժողովրդավարացման ճանապարհին:
Գործընթացին առավել լայն թափ հաղորդելու և խորհրդարանի կողմից այն շուտափույթ ընդունելու համար հարկ է, որ Ախալքալաքի ժողովի այս քայլին հետևեն նաև Սամցխե-Ջավախք-Ծալկայի բոլոր շրջանների ժողովները: Ինչևէ: Սկիզբը խոստումնալից է, մանավանդ, որ Վրաստանի իշխող քաղաքական ուժի՝ Ախալքալաքի ժողովում ներկայացված անդամների այս նախաձեռնությանը միացել են նաև մնացյալ բոլոր, այդ թվում՝ ընդիմադիր պատգամավորները: Իրականում այս գործընթացի սկիզբն այնքան էլ նոր չէ և ունի շուրջ 25-ամյա պատմություն: Ելնելով սկսյալ գործընթացի հույժ կարևորությունից, հարկ ենք համարում հանրության առավել լայն շերտերին հասու դարձնել Ջավախքի տարածաշրջանում հայերենին կարգավիճակի շնորհման ողջ պատմությունը: Սրանով մենք կօգնենք բոլորին՝ տեղեկանալու նախորդ գործընթացների մանրամասներին, դրանով նաև սրբագրել այն բոլոր էական ու ճակատագրական բացթողումները, որոնք հանդիսացել են այս ոլորտում առկա ձախողումների պատճառ:
Եվ այսպես՝ Սամցխե-Ջավախք-Ծալկա (Ջավախք) տարածաշրջան. ինչու՞ գոյություն չունի հայոց լեզուն` որպես տարածաշրջանում երկրորդ պետական լեզու (հոդվածի առավել ծավալուն և գիտական տարբերակին հնարավոր է ծանոթանալ մեր կողմից 2009 թ. հրատարակված «Ջավախքը 1988-2008 թթ.» գրքում):
Ներկայումս Վրաստանի կազմում գտնվող Սամցխե-Ջավախք-Ծալկա (այսուհետ` Ջավախք) հայկական տարածաշրջանում առկա հիմնախնդիրների մեծ մասը բխում են այն իրողությունից, որ մինչ օրս այս տարածաշրջանը պետական լեզվի` վրացերենի կողքին չի կարողանում իր մայրենի հայոց լեզուն գործածել որպես երկրորդ պաշտոնական լեզու: Քաղաքական այս խնդրի լուծված չլինելը տարածաշրջանի բնակչության համար մշտապես հանդիսացել է գործազրկության և այստեղից բխող` արտագաղթի, երկրի հասարակական-քաղաքական կյանքից մեկուսացված լինելու, ուսանողության շրջանում` սեփական հայրենիքում աշխատանք գտնելու հույսի կորստի, սեփական` հայկական մշակույթից ու ազգային ինքնությունից հետզհետե հեռացման և բազմապիսի այլ չարիքների աղբյուր: Վրաստանը դեռ 1990-ական թվականներից` Հարավային Օսեթիայի և Աբխազիայի ինքնորոշումից և դրան հաջորդող` փաստացի և իրավական անկախության ձեռքբերումներից սարսափահար, լսել անգամ չի ուզում հայերի և ադրբեջանցիների շրջանում որոշակի ազգային “արտոնությունների” մասին, ինչպիսին օրինակ, լեզվի կարգավիճակի տրամադրման հարցն է: Վրաստանն այս քայլով կանխում է նաև իր կազմում ներառված բազմաթիվ ենթաէթնոսների (մեգրելներ, սվաններ և այլն)` այս հողի վրա հնարավոր զարթոնքները:
Ջավախքի տարածաշրջանում, որպես հայապատկան տարածաշրջան, առավել սուր հետևանքներ են թողել վրացական մշակույթի ու լեզվի արհեստական տարածման տարբեր դրսևորումները: Ջավախքից այս ամենին «արձագանքել են» դեռ 1980-ական թվականներից. այսպես, 31.07.1989 թվագրմամբ Ախալքալաք քաղաքից և համանուն շրջանի գյուղերից բնակչությունը դիմում-պահանջագիր է հղել նույն շրջանի շրջկոմի քարտուղար Մ. Ֆիդանյանին (դիմումին հետևում է շուրջ 216 ստորագրություն), որի մեջ, ի շարս այլոց, նշվում է. «…պահանջում ենք մեր ներքոհիշյալ պահանջները ներկայացնել վրացական կառավարությանը. …Բ) օրինականացնել և այս ուս. տարում մտցնել հայ ժողովրդի պատմության ուսուցումը հայկական դպրոցներում»:
Այս ընթացքում Ջավախքում ծնունդ առած «Ջավախք» կոմիտե, Ախալքալաքի «Վերակառուցման ժողովրդական շարժում», «Ջավախք» ժողովրդական շարժում անուններով կազմակերպությունը, որը հետագայում (մինչև 1990-ական թթ. կեսերը) էական դերակատարություն էր ունենալու տարածաշրջանի քաղաքական կյանքում, իր ծրագրերում և որդեգրած մարտավարության մեջ տեղ էր հատկացրել ազգային ինքնության պահպանման խնդրին, որի մեջ գլխավոր տեղը հատկացված էր հայոց լեզվի կարգավիճակի և հայոց պատմության ուսուցման խնդիրներին:
Ախալքալաքի «Վերակառուցման Ժողովրդական Շարժում» ընկերության Կանոնադրության «Ընկերության նպատակներն ու խնդիրները» գլխի Ա կետում նշվում է. «Բարձրացնել շրջանի բնակչության մշակութային մակարդակը, մասսայականացնել մեր երկրի ժողովուրդների և համաշխարհային մշակույթների նվաճումները, առանձնապես ուշադրություն դարձնելով հայոց լեզվի և հայ մշակույթի պրոպոգանդմանը` որպես մեծամասնություն կազմող ժողովրդի լեզվի և մշակույթի…»:
1990թ. հունվարի 27-ին, առաջին կոնֆերանսի ժամանակ «Ախալքալաքի «Վերակառուցման ժողովրդական շարժում» ընկերությունը», վերափոխվելով «Ջավախք» ժողովրդական շարժման, իր նոր ընդունած ծրագրում նշում է հետևյալը. «Մեր շարժումն աստիճանաբար ավելի միասնական է դառնում, հոգեպես, բարոյապես և գաղափարապես հասունանում և ամրապնդվում է պայքարում, որի հիմնական նպատակն է Ախալքալաքի սարահարթում ընդմիշտ պահել ու պահպանել ազգային գիրն ու լեզուն, երաժշտությունն ու արվեստը, գրականությունն ու կենցաղային սովորույթները, նպաստել շրջանի տնտեսական, սոցիալական, մշակութային ու կենցաղային զարգացմանը… …Մեր ժողովրդի գոյատևման ու հոգևոր զարգացման երաշխիքը եղել և մնում է հայոց լեզուն: Առանց մայրենի լեզվի հայ ազգը դատապարտված է»:
«Ջավախք» ժողովրդական շարժման առաջին կոնֆերանսում ընդունվեցին մի շարք բանաձևեր, որոնցից խնդրո առարկա թեմային են առնչվում հետևյալները. «Կազմակերպությունը կարևորագույն համազգային հարց է համարում ազգային դպրոցներում հարազատ ժողովրդի պատմությունը սովորելը: Այս առումով պետք է անբավարար համարել պայքարը, որը ծավալվել էր շրջանում և հայկական դպրոցների ուսումնական պլանում հայ ժողովրդի պատմության դասընթաց մտցնելու և համապատասխան ուսումնական ձեռնարկներ հայթայթելու համար: Այդ պայքարը հարկավոր է շարունակել ու հասցնել ցանկալի արդյունքի»:
«Ջավախք» ժողովրդական շարժմանը կից ստեղծված տարբեր հանձնաժողովներից` մշակույթի պահպանման, ֆիզկուլտուրայի և սպորտի հանձնաժողովը ևս ուներ բավականին հետաքրքրական ծրագրեր. «…Շրջանի կուսակցական ու խորհրդային մարմինների միջոցով հասնել այն բանին, որ հայկական դպրոցների համար ընդունված ուսումնական պլանում Վր. ԽՍՀ ժողկրթմինիստրությունը նախատեսնի հայ ժողովրդի պատմության համար դասագրքեր, և ոչ թե (դասապրոցեսն ընթանա միայն` Վ.Ս.) Վրաստանի ժողկրթմինիստրության դասագրքերով»:
«Ջավախք» ժողովրդական շարժման առաջին կոնֆերանսից (1990թ. հունվարի 27) շուրջ կես տարի անց` 1990թ. հուլիսին, Ջավախքում (ք. Ախալքալաքում) ստեղծվեց Վրաստանում գործող հայկական հասարակական ու բարեգործական միությունների ու կազմակերպությունների կոորդինացիոն խորհուրդ, որի մեջ մտան շուրջ երկու տասնյակ կազմակերպություններ: Նորաստեղծ կազմակերպության նպատակներից էր, ի շարս այլոց, «… - հասնել Վրաստանում գործող հայ դպրոցը, հայ ազգաբնակչության հոգևոր մշակութային կյանքը ինքնուրույնաբար տնօրինելու սահմանադրական իրավունքի…»:
1991թ. Վրաստանի անկախության հռչակումից, անմիջապես հետո Ջավախք տարածաշրջանի բնակչության թիվ մեկ խնդիրներից էր նորանկախ Վրաստանի իշխանությունների կողմից գործադրվող լեզվի մասին օրենքից ձերբազատվելը, որով հասարակական բոլոր ոլորտներում պարտադրվում էր վրացերենի գործածումը: Այդ օրենքի 13-րդ հոդվածում, օրինակ, նշվում էր, որ դատավարությունը պետք է լինի վրացերեն լեզվով: Տարածաշրջանի բնակչությունը բազմիցս դիմում-բողոքներ հղեց այս «ապօրինի» օրենքի դեմ` պատճառաբանելով, որ բնակչության գերակշիռ մեծամասնությունը չի տիրապետում վրացերեն լեզվին: Բողոքների մեջ պահանջվում էր նաև, որպեսզի դպրոցական ծրագրի մեջ մտցնեն հայոց լեզու և հայոց պատմություն առարկաները: Վրաստանի Գերագույն Խորհուրդը տարածաշրջանի հայ բնակչության այս բոլոր հայցադիմումները բավարարեց «մասնակիորեն». 1991թ. հուլիսի 25-ին Վրաստանի Գերագույն Խորհրդի որոշումով «պարզաբանում» մտցվեց Վրաստանի Սահմանադրության 75-րդ հոդվածի կետերի վերաբերյալ: Որոշումով «բացատրվում էր». «…Վրաստանի Սահմանադրության 74-րդ հոդվածով Վրաստանի ողջ տարածքում պետական լեզուն վրացերենն է: Ըստ այդմ, պետական, հասարակական օրգաններում, կրթական, մշակութային և լուսավորչական այլ կազմակերպություններում որպես պետական լեզու օգտագործվում է վրացերենը: Միաժամանակ, 75-րդ հոդվածի 3-րդ կետով վերոնշյալ կազմակերպությունները ազատորեն կարող են օգտագործել այն լեզուները, որն օգտագործում է տեղի բնակչությունը: Սահմանադրության այս կետի հիման վրա պետական և հասարակական կազմակերպություններում, կուլտուր-լուսավորական և այլ տեղերում վրաց լեզվի շարքում կարող են օգտագործվել նաև ռուսերեն և հայերեն լեզուները” (См – Постановление Верховного совета республики Грузия, 25 июля, 1991г., г. Тбилиси.):
1990-ական թթ. Ջավախք տարածաշրջանում զգալիորեն թուլացած և գրեթե իր գոյության մայրամուտն ապրող “Ջավախք” ժողովրդական շարժումը, վերջինիս հետ նաև` մեծ ու փոքր այլ հասարակական կազմակերպություններ (այդպիսիներից էին` “Դեմոկրատների Միությունը”, «Սուրբ Խաչը», «Կանաչների Միությունը», «Օդան», «Ձայն Ջավախքին», «Արշալույսը», «Ժաղավրդավարական Միությունը», «Վրաստանի քաղաքացիների համերաշխության միությունը», «Փարվանա» «Շառլ Ազնավուր» կազմակերպությունները), այլևս ի վիճակի չէին հասնելու ինչ-ինչ հաջողությունների: Ի սկզբանե չունենալով գործունեության հայեցակարգ և Վրաստանին միասնաբար առաջադրվող պահանջներ` Ջավախք տարածաշրջանի հասարակական-քաղաքական կազմակերպությունները այդպես էլ չհասան ոչնչի: Շուտով խնդրո առարկա թեմայով սկսեցին մտահոգություններ հայտնել և հայտարարություններով հանդես գալ առանձին մտավորականներ:
Այս ժամանակամիջոցում և հետագայում Վրաստանի կողմից արված միակ «զիջումը»` Վրաստանի պետության ղեկավար Է. Շևարդնաձեի` «Վրացական պետության ղեկավարի` 1993թ. օգոստոսի 2-ի թիվ 93 հրամանագրով հաստատված «Վրաստանի Հանրապետության շրջանի, քաղաքի պետական իշխանության և կառավարման տեղական մարմինների մասին» 1995թ. օգոստոսի 12-ին ստորագրած փաստաթուղթն էր, որի երկրորդ կետով նշվում էր. «Վրաստանի Հանրապետության շրջանների, քաղաքների և գյուղերի պետական մարմիններում, կազմակերպություններում և հիմնարկներում թույլ է տրվում այն լեզուների ազատ կիրառումը, որոնցից օգտվում է բնակչությունը»:
Այս ժամանակահատվածում իր ընթացքի վերջին փուլում ևս մի վերջին անգամ ակտիվանալով և 1996թ. մարտի 9-ին գումարելով իր հերթական` 5-րդ կոնֆերանսը` «Ջավախք» ժողովրդական շարժումը դարձյալ հարց բարձրացրեց ինչպես այլ, այնպես էլ` խնդրո առարկա ոլորտի հիմնահարցերի կապակցությամբ: 1996թ. մայիսի 5-ին վերջինիս նախաձեռնությամբ Ախալքալաք քաղաքում տեղի ունեցավ Ջավախք տարածաշրջանի բնակչության ներկայացուցիչների բազմահազարանոց ժողով-հանրահավաք, որի ժամանակ ընդունված և երկրի ղեկավար Է. Շևարդնաձեին ուղարկված բանաձևում նշվում էր հետևյալի մասին. «Այսօր մենք ուզում ենք ազատ զարգացնել մեր ազգային ավանդույթները, մշակույթը, սովորել հայոց լեզուն և հայոց պատմությունը, ինքնուրույն ընդունել այն որոշումները, որոնք անհրաժեշտ են և կենսական նշանակություն ունեն մեր տարածաշրջանի բնակչության համար, այսինքն, մենք ուզում ենք տարածաշրջանում ստեղծել համապատասխան քաղաքական ինքնակառավարման ձև, որը կամրագրվի սահմանադրությամբ»:
Ջավախք տարածաշրջանում 1999թ. հունվարի 31-ին ծնունդ առած և իր բնույթով համավրաստանյան ներկայացած «Վիրք» կուսակցությունը նույնպես իր սկզբունքային նպատակներից էր համարում “… ազգային փոքրամասնությունների լեզվի, հոգևոր, մշակութային արժեքների, ազգային ու կրոնական սովորույթների զարգացմանը նպաստելը»:
Իրենց բնույթով հետաքրքրական են նաև 1998թ. ընթացքում «Ջավախք» ժողովրդական շարժման «Ջավախք» պաշտոնաթերթի համարներից մեկում տպագրված` «Ջավախքի կարգավիճակը (նախագիծ), Ջավախքի տարածքային ինքնավարության ստեղծման հիմնավորումը» և «Ջավախքի ինքնավար հանրապետության ապագա Սահմանադրության հիմնադրույթները» խորագրերով հոդվածների բովանդակությունները, որտեղ ևս փորձ է արված բարձրաձայնել խնդրո առարկա հիմնախնդրի մասին:
Հայոց լեզվին Ջավախք տարածաշրջանում 2-րդ պետական լեզվի կարգավիճակ տալու պահանջով արդեն նոր դարաշրջանում հանդես եկավ Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիում գործող հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը, որի կազմակերպած «Ինտեգրում, բայց ոչ ձուլում» նախաձեռնության երեք համաժողովներից երկրորդը ամբողջովին նվիրված էր Ջավախք տարածաշրջանի կրթամշակութային հիմնախնդիրներին: Տվյալ համաժողովըում փաստվում էր այն մասին, որ Ջավախք տարածաշրջանի «…կրթական ոլորտում կոպտորեն խախտվում է Սամցխե-Ջավախքի հայության սեփական պատմությունը, լեզուն և մշակույթը ուսումնասիրելու համընդհանուր ճանաչված իրավունքը (Յունեսկոյի Գլխավոր կողմից ընդունված` Կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիան, 1960թ., Վրաստանի Սահմանադրություն, հոդված 35, Օսլոյի հանձնարարականներ, կետ 14, Լունդյան հանձնարարականներ, 1999թ., կետ 18, Ազգային փոքրամասնությունների կրթական իրավունքի Հաագայի հանձնարարականներ, 1966թ., կետ 1, կետ 9, Տարածաշրջանային լեզուների և փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիա, 1992թ., Ազգային փոքրամասնությունների եվրոպական շրջանակային կոնվենցիա, 1995թ.)»:
Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի` 2007թ. հունիսին կազմված հերթական` «Վրաստանի Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի տարածաշրջանների հայ բնակչության կացությունը բարելավելու անհետաձգելիությունը և Վրաստանի պարտավորություններն ու պարտականությունները Եվրոպայի խորհրդի առաջ» վերնագրով հուշագիրը, որտեղ բարձրաձայնվում էր նաև լեզվական, կրթական և մշակութային խնդիրների մասին, նույն թվականի նոյեմբերի 27-ին խորհրդի ներկայացուցիչներ Արտակ Գաբրիելյանի և Գրիգոր Մինասյանի կողմից հանձնվեց Վրաստանում գործող ՄԱԿ-ի և Եվրոմիության Վրաստանի խորհրդարանի խոսնակ և Վրաստանի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեի գրասենյակներ, ինչպես նաև` Վրաստանում Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի դեսպանատներ: Նշենք, որ Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչների ջանքերով հուշագիրը ստորագրել էին Նինոծմինդայի, Ախալքալաքի, Ասպինձայի, Ախալցխայի, Բորժոմի, Ծալկայի և Մառնեուլիի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շրջանային մունիցիպալիտետների պատգամավորներ, դպրոցների հոգաբարձուների խորհուրդների նախագահներ և այլ պաշտոնատար անձինք, որոնց ընդհանուր թիվը հասնում էր մոտ 130-ի:
Նույն 2007թ. Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ: Նախաձեռնությունն իր առաջ խնդիր էր դրել հասնելու այն բանին, որ տարածաշրջանի սակրեբուլոներից (Շրջանային Ժողով, օրենսդիր մարմին)` Ախալքալաքի և Նինոծմինդայի սակրեբուլոները որոշում ընդունեն հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու խնդրի առնչությամբ: Նշենք, որ Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը, հանձինս խորհրդի ներկայացուցիչ Արտակ Գաբրիելյանի, վերոնշյալ հարցի կապակցությամբ դիմել էր Նինոծմինդայի շրջանային Սակրեբուլոյին և ստացել մերժում: Ինչպես նշում է այդ մասին Գումբուրդո և Զրեսկ գյուղերից Ախալքալաքի Շրջանային Ժողովի (սակրեբուլոյի) պատգամավոր, Ախալքալաքի Սակրեբուլոյի Երիտասարդական ֆրակցիայի նախագահ Անդրանիկ Աբելյանը, “այսօր մենք` սակրեբուլոյի 24 անդամներով (Ախալքալաքի Սակրեբուլոյի անդամների ընդհանուր թիվը 32 է ` Վ. Ս.) ստորագրել ենք մի փաստաթուղթ, որը պետք է ներկայացվեր Վրաստանի խորհրդարան, և որում բարձրացվում էր Սամցխե-Ջավախք-Ծալկայում հայոց լեզուն` որպես տարածաշրջանում երկրորդ պետական լեզու հռչակելու հարցը: Բայց ինչ-ինչ պատճառներով այդ փաստաթուղթը մնում է սեղանին”: Ի՞նչ ճակատագիր ունեցավ լեզվի կարգավիճակի մասին ստորագրված փաստաթուղթը: Այդ փաստաթուղթը, որքան էլ զավեշտալի է և մեր համար ամոթալի, պաշտոնապես ոչ մի տեղ չի ուղարկվել, մնացել է Ախալքալաքի Շրջանային Ժողովի դարակներում: Ի՞նչն է պատճառը: Բանը նրանումն է, որ չի կազմվել Շրջանային Ժողովի նիստի համապատասխան արձանագրությունը, որի հիման վրա այդ դիմում-փաստաթուղթը կհանձնվեր վրացական պատկան մարմիններին: Եթե չկա համապատասխան որոշմամբ արձանագրությունը, իրավաբանորեն վավեր չի ոչ մի որոշում: Իսկ թե ինչու՞ չի կազմվել այդ արձանագրությունը, ոչ թե Շրջանային սակրեբուլոյի` նիստ չլինելու պատճառով է, այլ` նիստերի ընթացքում այդ կարևոր հարցը օրակարգից անընդհատ հանելն ու մյուս նիստ տեղափոխելը: Այդպիսի «տեղափոխումներն» ու «հետաձգումները» տևեցին 6-7 ամիս` այնքան ժամանակ, մինչև որ այն մի գեղեցիկ օր հերթական անգամ օրակարգից հանվելուց հետ այլևս ընդմիշտ չմտցվեց:
Այս պայմաններում Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը Վրաստանի իշխանությունների է հանձնել որոշման տեքստը` Ախալքալաքի շրջանային Սակրեբուլոյի պատգամավորների 24 ստորագրություններով հանդերձ, որը, փաստորեն, չի կարող ունենալ իրավական ուժ և առանց համապատասխան նիստի արձանագրության` անվավեր է:
Ահա սա է այն ամբողջական ուղին, որով ընթացել է Ջավախք տարածաշրջանը` հանուն նրա, որ հայոց լեզուն հռչակվի տարածաշրջանում որպես երկրորդ պետական լեզու:
Հ.Գ. Անշուշտ, ջավախահայության այս պայքարին են միացել նաև Երևանում և արտերկրում գործող մի շարք կազմակերպություններ, պետական և հասարակական գործիչներ, որոնց գործերը նույնպես արժանի են հիշատակման, սակայն սույն հոդվածով մեր առաջ խնդիր էինք դրել հիմնական գծերով արտացոլելու հայերենին կարգավիճակի շնորհման շուրջ բոլոր այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել բուն Ջավախքում:
Վահե ՍԱՐԳՍՅԱՆ
«Միտք» վերլուծական կենտրոն
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Իրադարձային 11:23 • 02/05 «Որտե՞ղ է նախարարը. դե՛, փնտրիր հացահատիկը». Լուկաշենկոն գյուղնախարարից պահանջել է դաշտում փորել հողը (տեսանյութ) Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գյուղատնտեսության նախարարության ղեկավար Սերգեյ Բարտոշից պահանջել է դաշտերից մեկում փորել հողը՝ ստուգելու հացահատիկի ցանքի որակն ու խորությունը, ինչին պաշտոնյան ամիջապես ենթարկ
-
Իրավունք 17:06 • 02/05 Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել Պարզվել է, որ առկա չէ տվյալ մարտկոցների հետագա շահագործման թույլատրության վերաբերյալ զորամասի ներքին հանձնաժողովի համապատասխան ակտ, և այդ պայմաններում դրանք չեն փոխարինվել նորով։
-
Քաղաքականություն 16:41 • 02/05 Ադրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ Ըստ օրենքի՝ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան այս տարվա նոյեմբերին։ Այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողով
-
Քաղաքականություն 15:35 • 02/05 Մակրոնը նշել է 2 պայման, որի դեպքում հնարավոր է Ուկրաինայում արևմտյան զորքի տեղակայումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկնել է այն թեզը, որ դեմ չէ Ուկրաինա զորք ուղարկելուն։ The Economistին տված հարցազրույցում նա մանրամասնել է, որ նման քայլի կգնա, եթե Ռուսաստանը ճեղքի պաշտպանությունը, և Կիևը օգնությու
-
Քաղաքականություն 10:26 • 02/05 Գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և որոշ ժամանակ հետո ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը․ Արտակ Զաքարյան Տեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները:
-
Իրադարձային 11:58 • 02/05 Անազնիվ է. մեր հանրապետությունում կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան (տեսանյութ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս քաղաքականութունը նրա համար չէ, որ մարդկանց դուրս թողնեն համակարգերից, ընդհակառակը՝ նրա համար է, որ ավելի իսնտիտուցիոնալ ներգարվումը ապահովեն։
-
Քաղաքականություն 16:26 • 02/05 Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար Foreign Policy-ին տված հարցազրույցում Կուլեբան ասել է, որ պատերազմական պայմաններում կարևոր է ոչ միայն տրամադրվող օգնության քանակն ու որակը, այլև տարամադրման ժամկետը։
-
Տնտեսություն 12:13 • 02/05 ՌԴ ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Ապրիլի 25-ին Ստարովոյտը հարցում է անցկացրել իր թելեգրամյան ալիքում. կարելի էր «կողմ» կամ «դեմ» արտահայտվել տաքսիներում միգրանտների աշխատանքի սահմանափակումների ներդրմանը։ Այս որոշման օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 82%-ը։
-
Իրադարձային 09:16 • 02/05 Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը 18.04.2024 թվականի հերթական ապօրինի որոշմամբ դատավոր Վահե Դոլմազյանը կրկին մերժեց իմ նկատմամբ կիրառված կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ պաշտպաններիս միջնորդությունը, բայց այս որոշումն իր «տարօրինակությամբ» գերազանցեց նախորդներին:
-
Քաղաքականություն 18:40 • 01/05 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն (լուսանկար) Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ տեխնոլոգիական ներուժ, աշխատանքային փորձ, հաստատակամություն և ուժ, մեր հավատարմությունը հայրենիքին, խորը պատմական հիշողություն և լավ դրված նպատակներ։
-
Քաղաքականություն 17:04 • 01/05 Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը «Արդեն կան երկրներ, որոնք արդեն զենք են տրամադրել Ուկրաինային՝ առանց նման սահմանափակումների»,- ասել է Լատվիայի ԱԳՆ ղեկավարը։
-
Մամուլի տեսություն 09:26 • 01/05 Ինչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը․ «Հրապարակ» Նախարարությունից պատասխանել են․ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև պայմանագրի ստորագրման տեխնիկական խնդիրները հարթված են։ Պայմանագիրն առաջիկայում կստորագրվի, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»։
-
Իրավունք 15:03 • 01/05 Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ 30.04.2024 թվականին լայն քննարկում ստացած Արթուր Սուքոյանի մասնակցությամբ դեպքի շրջանակներում հենց վերջինիս նախաձեռնությամբ փորձել ենք ինքնակամ ներկայանալ և իրավապահներին ներկայացնել ոչ թե կիսաճշմարտություն այլ ամբողջական դեպքի մանրամասները:
-
Իրադարձային 09:16 • 01/05 Այսօր մարդու՝ աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է, կամ դրա ոչ պատշաճ որակը․ Փաշինյանի ուղերձը Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդն այնպես, որ մարդն աշխատանքով իր բարեկեցությունը կառուցելու հնարավորություն ունենա:
-
Ժամանց 12:32 • 01/05 Դերասան Ջո Մանգանյելոն պատմել է 1915-ի իրադարձությունները վերապրած նախնիների և հայկական արմատների մասին (տեսանյութ) Դերասանը բացահայտել է, որ 1915-ին թուրքերը սպանել են մեծ տատի ամուսնուն և յոթ երեխային: Ի վերջո կինը հայտնվել է ճամբարում, որտեղ հղիացել է թուրքերի հետ համագործակցող գերմանացի սպայից: Թավրիզը լույս աշխարհ է բերել խարտյաշ աղջկա, որին անվանել է Սիրարփի: Վերջինս Մանգանյելոյի տատն է:
-
Իրադարձային 11:37 • 01/05 15 երիտասարդ տղա, ուղեղները աշխատում էր, ֆիզիկականը տեղը, այդ բենզինը ի՞նչ պիտի աներ, ո՞ւմ են հիմարի տեղ դնում․ զինծառայողի ծնող Մարտիրոսյանի խոսքով՝ ուղղորդումը սկսել է վարչապետի առաջին օրվա ելույթից, երբ հունվարի լույս 19-ի գիշերը դեպքը տեղի ունեցավ, 19-ի առավոտը ինքը ելավ ծածկեց։
-
Քաղաքականություն 12:53 • 01/05 Սկսված սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ. Ալիև Սկսվել է սահմանազատումը, տարվում են սահմանագծման աշխատանքներ, և այս ամենը տեղի է ունենում հենց հիմա Ադրբեջանին և Հայաստանին հաջողվել է դրան հասնել առանց միջնորդների այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
-
Քաղաքականություն 14:17 • 01/05 Պատրաստվում ենք հերթական ընտրություններին, բայց եթե ժողովուրդը ցույց տա, որ փողոցային պայքարի է պատրաստ, կլինենք կիզակետում․ Հայկ Մարության Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ նա ասաց, որ եթե նախկինում Ադրբեջանը ռազմական ագրեսիայի միջոցով էր ստիպում զիջումների գնալ, այսօր ուղղակի խոսքով է անում դա։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
Սպորտ
-
08:32 • 01.05.24 Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին
Իրադարձային
-
20:15 • 02.05.24 Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայր
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
09:46 • 30.04.24 Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում