Ո՞վ է Հեյդար Ալիևը, որ նրա հուշարձանը կանգնեցնում են Վոլգոգրադի կենտրոնում. Ալիև-ավագին չեն ցանկանում տեսնել նաև վոլգոգրադցիները

10:50 • 10.07.13



Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքի Մշակույթի և հանգստի կենտրոնական այգում «Բաքու-Վոլգոգրադ բարեկամության պուրակ» կառուցելու և այնտեղ Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանը տեղադրելու նախագիծը դժգոհությունների ալիք է բարձրացրել: Ինչպես տեղեկանում ենք ռուսական V1.ru կայքից, Վոլգոգրադի կենտրոնում Ադրբեջանի նախկին նախագահի հուշարձանը տեսնելու գաղափարը վոլգոգրադցիներից շատերին ամենևին չի ոգևորել. նրանցից ոմանք քաղաքի սրտում «ադրբեջանական անկյուն» ստեղծելու ծրագիրը որակել են «անհեթեթ» ու «անհեռատես», ոմանք էլ՝ ապօրինի:

 

«Ինչ այսօր կատարվում է Մշակույթի և հանգստի կենտրոնական այգում, զայրացրել է շատ վոլգոգրադցիների,- հայտարարել է ռուս քաղաքագետ Կոնստանտին Գլուշենոկը:-Այնպիսի տվապորություն է, որ մենք «աբսուրդի թատրոնում ենք»: Նախևառաջ՝ նման որոշումները պետք է ընդունվեն միջպետական մակարդակով: Բացի այդ, ո՞վ է Ռուսաստանի համար Հեյդար Ալիևը, որ նրա հուշարձանը տեղադրում են Վոլգոգրադի կենտրոնում: Մենք ունենք բավական թվով հերոսներ, որոնց անուններն արժանի են հավերժացման: Մենք պետք է պատվենք մեր հերոսներին, ոչ թե օտար նախագահների արձանները կանգնենցնենք»:

 

Ռուս ճարտարապետ Անդրեյ Չույկովն էլ Վոլգոգրադի կենտրոնում օտարերկրացի առաջնորդի հուշարձանը խոյացնելու որոշումն անհեռատես քայլ է որակել: Նա կարծիք է հայտնել, որ այդ նախագիծը ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման պատճառ կարող է դառնալ: «Չնայած մեր ժողովուրդների դարավոր բարեկամությանը՝ ես կարծում եմ, որ սա բավական չմատծված և անհեռատես քայլ է: Վոլգոգրադի կենտրոնական զբոսայգին այն վայրը չէ, որը կարելի է, առանց վոլգոգրադցիների կարծիքը հաշվի առնելու, վերածել «Բաքվի մասնաճյուղի»: Եթե ադրբեջանցիները վերցնեին օրինակ Վոլգոգրադի ծայրամասային մի հատված ու այն ձևափոխեին իրենց «ազգային ոճով», որևէ մեկը որևէ բան չէր ասի, նման նախագիծը, սակայն, պետք չէ իրականացնել  քաղաքի կենտրոնում: Կարծում եմ՝ ադրբեջանցիները դժվար թե կհամաձայնեին, որ Բաքվի կենտրոնում կանգնեցվեր օրինակ Ելցինի (1931-2007, Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինը՝ 1991-1999թթ.-Tert.am) արձանը և այնտեղ կեչիներ տնկվեին: Այդ զբոսայգու կառուցումը կարող է ոչ մի թե ամրապնդել երկու ժողովուրդների բարեկամությունը, այլ գժտեցնել նրանց»,-նշել է նա:

 

Իսկ ահա մշակութային ժառանգության հարցերով հայտնի փորձագետ Գալին Շիպիլովան սեփական հետաքննությունն է անցկացրել ու պարզել, որ Մշակույթի և հանգստի կենտրոնական այգու վերակառուցումն ապօրինի է:

 

«Մշակույթի և հանգստի կենտրոնական այգին, ինչպես որ այն առայժմ կոչվում է, գտնվում է Մամաև կուրգան բարձունքի տարածքում, որը 1942-43թթ. (Հայրենական պատերազմի տարիներին, Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ` 1942 թ. օգոստոսի 23-ից 1943 թ. փետրվարի 2-ը) թեժ մարտերի թատերաբեմ է եղել և որը համառուսական նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է ու գտնվում է պետության պահպանության ներքո: Հետևաբար նախագիծն ու աշխատանքները պետք է անցկացվեն Ռուսաստանի Դաշության և Վոլգոգրադի մարզի մշակույթի նախարարությունների համաձայնությամբ: Ես դիմել եմ երկու գերատեսչություններին էլ՝ պարզվում է, որ այդ մարմիններից որևէ մեկը նախագծի մասին չի լսել: Այստեղից էլ հետևություն, որ այդ աշխատանքները կատարվում են ապօրինի: Էլ չեմ խոսում այն մասին, որ այս տարածքում տեղադրվող հուշարձանների թեմատիկան պետք է համահունչ լինի Մամաև կուրգանի մարտերին և ոչ թե այնտեղ պետք է հավերժացվեն օտարերկրացի նախագահների հիշատակը»,-ասել է Շիպիլովան:

 

Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ Վոլգոգրադ քաղաքի Մշակույթի և հանգստի կենտրոնական այգում «Բաքու-Վոլգոգրադ բարեկամության պուրակի» կառուցումն իրականացվում է Վոլգոգրադի կառավարության և Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի (հիմնադրամի նախագահը Հեյդար Ալիևի որդու՝ Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի կինն է՝  Մեհրիբան Ալիևան) միջև կնքված համաձայնագրի համաձայն. հիմնադրամը համաձայնելով սեփական միջոցներով բարեկարգել այգու մի մասը (շատրվաններ, նստարաններ տեղադրել, կանաչապատել տարածքը)՝թույլտվություն է ստացել Վոլգոգրադում հավերժացնել Հեյդար Ալիևին, Հայրենական պատերազմի տարիներին (1941-1945թթ.) զոհված ադրբեջանցիների հիշատակին նվիրված հուշատախտակ տեղադրել և «Բաքու» անունը կրող սրճարան կառուցել:

 

Վոլգոգրադի մարզի մշակույթի նախարարությունը, սակայն, «Բաքու-Վոլգոգրադ բարեկամության պուրակի» կառուցման նախագծում որևէ ապօրինություն չի տեսնում: Գերատեսչության ներկայացուցիչը V1.ru-ի հետ զրույցում ասել է, որ ադրբեջանական կողմն ընդամենը բարեկարգում է զբոսայգին, ինչը չի հակասում մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ որևէ իրավական ակտի: «Այս տարածքը իրոք գտնվում է Մամաև կուրգանի պահպանության գոտում, ինչը նշանակում է, որ այստեղ վերակառուցողական աշխատանքներ իրականացնելիս պետք է հետևել մի շարք սահմանափակումների, ինչպես օրինակ՝ չի թույլատրվում կառուցել 9 հարկից բարձր շինություններ և  ոչնչնացնել կանաչ տարածությունը, իսկ նախագծի շրջանակում նման աշխատանքներ նախատեսված չեն: Ինչ վերաբերում է այգու տարածքի բարեկարգմանը, տաղավարաների, նստարանների տեղադարմանն ու շատրվանների կառուցմանը, ապա դրանք չեն հակասում որևէ օրենսդրության»,- ասել է ներկայացուցիչը՝ չանդրադառնալով սրճարանի կառուցմանը:
 

Վոլգոգրադի մարզպետարանի աշխատակազմի Քաղաքաշինության և ճարտարապետության հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Մոլոժավենկոն իր հերթին նշել է, որ առայժմ սրճարանի կառուցման համար հողատարածք չի հատկացվել: Պաշտոնյան, սակայն, սրճարանի կառուցումը խնդրահարույց չի համարում: Նա էլ  նշել է, թե զբոսայգու տարածքի մեծ մասը պահպանության տակ գտնվող մշակութային ժառանգության գոտուց դուրս է, և սրճարանը, համապատասխան թույլտվության դեպքում, կարելի է կառուցել «հարմար մի վայրում»:
 

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ օտար երկրում Հեյդար Ալիևի արձանը կանգնեցնելու և ադրբեջանական անկյուն կառուցելու Ադրբեջանի իշխանությունների որոշումը դժգհությունների ու քննադատությունների պատճառ է դառնում. 2013թ. հունվարի վերջին Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում ապամոնտաժվեց Հեյդար Ալիևի արձանը: Ադրբեջանի 3-րդ նախագահի արձանն առաջացրել էր իրավապաշտպանների ու Մեխիկոյի բնակիչների զայրույթը. նրանք դժգոհ էին, որ մայրաքաղաքի կենտրոնում Մահաթմա Գանդիի (Հնդկաստանի քաղաքական, հոգեւոր առաջնորդ, 1869-1948թթ.), Միացյալ Նահանգների նախկին նախագահ Աբրահամ Լինկոլնի(1809-1865թթ.) արձանների կողքին խոյանում է բռնապետ Ալիեւի արձանը: Մեխիկոյի քաղաքապետարանն էլ այն ապամոնտաժելու որոշում էր կայացրել: Ալիև-ավագի բրոնզաձույլ արձանը Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի Reforma զբոսայգում տեղադրվել էր ապամոնտաժումից ամիսներ առաջ. Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանատունը համաձայնելով 5 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ վերանորոգման աշխատանքներ իրականացնել զբոսայգում` իրավունք էր ստացել այնտեղ տեղադրել Հեյդարի արձանը:

 

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի (1923-2003թթ. երկիրը ղեկավարել է 1993-2003թթ.) անձի պաշտամունքն Ադրբեջանում սկսվել է դեռ նրա կենդանության օրոք...Նրա պատվին անվանակոչվել և շարունակվում են անվանակոչվել փողոցներ, յուրաքանչյուր տարի Ադրբեջանում, ինչպես նաև օտարերկրյա քաղաքներում նրա ունունը կրող զբոսայգիներ են բացվում, Հեյդարադադ են վերանվանվում ադրբեջանական գյուղերը: Ադրբեջանի հանրակրթական դպրոցների դասագրքերում Ալիևը ներկայացվում է որպես «Ադրբեջանի փրկիչ», «մեծ առաջնորդ», «համազգային առաջնորդ... Նրա մահից հետո Ադրբեջանի ԳԱ Պատմության ինստիտուտում նույնիսկ «Ալիևագիտություն» անունը կրող ամբիոն է բացվել:

Լուրեր Հայաստանից - Թերթ.am





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

06:51 • 19/11

Սալվադորից ԱՄՆ է ուղևորվել միգրանտների չորրորդ քարավանը

06:20 • 19/11

Facebook-ը խիստ ճնշման տակ է. Ցուկերբերգը հայտարարել է «պատերազմական պայմաններ»-ում աշխատելու մասին

05:49 • 19/11

Ռուսաստանի շուկայում սպասվում է երշիկի գների բարձրացում

05:23 • 19/11

Արգենտինայի իշխանությունը հայտարարել է, որ չի կարող «Սան Խուան» սուզանավը ծովի հատակից դուրս բերել

04:55 • 19/11

19-ամյա ֆուտբոլիստն ինքնասպան է եղել

04:39 • 19/11

Ուկրաինայի ԱԳՆ-ը դատապարտել է Կիևում կանադացի լրագրողի նկատմամբ կատարված բռնությունը

03:48 • 19/11

Մեյը հույս ունի Brexit-ի շուրջ համաձայնություն ձեռքբերել նոյեմբերի 25-ին

03:19 • 19/11

Բոլոնիայում Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած ռումբ է հայտնաբերվել. բնակիչները տարհանվել են

02:46 • 19/11

Ֆրանսիայի վարչապետն արձագանքել է ցուցարարների պահանջին

02:17 • 19/11

Apple-ի գլխավոր տնօրեն խոստովանել է, որ հոգնել է iPhone-ից

01:49 • 19/11

Սևանում շունը կծել է 14-ամյա երեխայի

01:24 • 19/11

ԱՄՆ նախագահը հրաժարվել է լսել սաուդցի լրագրողի սպանության «սարսափելի» ձայնագրությունը

00:58 • 19/11

Բուլղարիայի տասնյակ քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվել

00:35 • 19/11

Ալեքսանդր Զվերևը` ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարի հաղթող

00:16 • 19/11

Բենյամին Նեթանյահուն ստանձնել է Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնը

23:56 • 18/11

Թրամփը հայտնել է՝ որն է եղել իր նախագահության օրոք կայացրած ամենաբարդ որոշումը

23:47 • 18/11

Փարիզում բողոքի ակցիա է անցկացվել Apple-ի նոր խանութի բացման դեմ

23:40 • 18/11

Իսրայելցի հաշմանդամ փեսան հատուկ անվասայլակի օգնությամբ կարողացել է կանգնել իր հարսանիքի ժամանակ

23:31 • 18/11

Femen-ի ակտիվիստները փորձել են խափանել Ֆրանկոյի մահվան տարելիցի միջոցառումը Մադրիդում (տեսանյութ)

23:15 • 18/11

Օգտատերերին զվարճացրել է թմրավաճառի՝ ոստիկանության հրապարակած լուսանկարը

22:57 • 18/11

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահին երկրի Ազգային տոնի առթիվ

22:50 • 18/11

«Ռոսսելխոզնադզորը» կարգելի ամերիկյան թռչնամսի տրանզիտը ՌԴ տարածքով

22:40 • 18/11

Վան Պրագ. Գերառաջնության ստեղծման վտանգը եկել է ոչ թե «Բավարիայից», այլ «Ռեալից»

22:39 • 18/11

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության Սուլթանին

22:30 • 18/11

Մերլին Մոնրոյի «Ոսկե գլոբուս»-ը Լոս Անջելեսում վաճառվել է 250 000 դոլարով

22:25 • 18/11

Ակնկալում եմ մեր իշխանություններից դիվանագիտական խողովակներով և մնացած հնարավոր ձևերով հասնել նրան, որ Բելառուսը ներողություն խնդրի. Ա. Զաքարյան

21:58 • 18/11

Եթե 1 կամ 2 մարգինալ ասում է «ահաբեկիչներ», «Սասնա ծռերը» մեղավոր չեն. Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ իրենց պետք է ոչ թե վանել, այլ ներգրավել

21:43 • 18/11

Marca. «Ռեալը» պատրաստվում է առաջարկով դիմել ՊՍԺ-ին

21:41 • 18/11

Մոսկվա-Անթալիա չվերթից հեռացրել են խռովության պատճառ դարձած ուղևորին

21:27 • 18/11

Չեմ տեսնում կոալիցիայի հավանականություն, ունեցել ենք հնարավորություն՝ լինելու «Իմ քայլը» դաշինքում, բայց մենք տարբեր ենք. Էդմոն Մարուքյան

21:15 • 18/11

Գարեթ Սաութհեյթ. Հպարտանում եմ Անգլիայի հավաքականի առաջընթացով

20:58 • 18/11

Թուրքական աղբյուրը «պաղեստինյան հետք» է հայտնաբերել սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործում

20:38 • 18/11

Ադրբեջանը բողոք կհայտնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու համար. երկրի ԱԳՆ

20:16 • 18/11

Սյունիքում մեքենան բախվել է հայ-իրանական սահմանի փշալարերին ու հայտնվել հակառակ կողմում. կա վիրավոր. shamshyan.com

20:11 • 18/11

Ազգերի լիգա. Անգլիայի հավաքականը հաղթեց Խորվաթիային ու դուրս եկավ փլեյ-օֆֆ (տեսանյութ)

19:57 • 18/11

Հարյուրավոր տուժածներ և ձերբակալվածներ. Ֆրանսիայում շարունակվում են բենզինի գնաճի դեմ բողոքի ցույցերը

19:44 • 18/11

Պետք է անհապաղ և առանց վարանելու շարունակել մարդկանց բերել այստեղ. Իլ դը Ֆրանս տարածաշրջանի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

19:23 • 18/11

Նիժնի Նովգորոդում առևտրի կենտրոնից ավելի քան 500 մարդու են տարհանել

19:17 • 18/11

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

19:14 • 18/11

«Չելսին» պատրաստ է բաց թողնել իր երիտասարդ կիսապաշտպանին

19:13 • 18/11

ՀՀ-ի ապագան կախված է ԱԺ արտահերթ ընտրություններից. ԼՀԿ-ն նախընտրական դրամահավաք է անցկացնում

19:00 • 18/11

Լատվիան նշում է իր անկախության հռչակման 100-ամյակը

18:51 • 18/11

Տավուշում մեքենա է այրվել. ըստ «Ղեկը աջ» նախաձեռնության՝ պատճառը վերասարքավորումն է՝ ղեկը փոխելը, և նման դեպքերն անխուսափելի են

18:29 • 18/11

Բելառուսն իր պահվածքով ցանկանում է ասել, որ կարող են ՀԱՊԿ-ում ՀՀ-ին փոխել այլ երկրով, օրինակ՝ Ադրբեջանով. իրավիճակը պետք է շտկի ՌԴ-ը. բանակցային գործի մասնագետ

18:27 • 18/11

Պորտուգալիայի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ. Չպետք է Հայաստանից գոլ բաց թողնեինք

18:09 • 18/11

Սիրիայի կառավարական բանակը կորուստներ է կրել Լաթաքիայում

17:57 • 18/11

Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

17:56 • 18/11

«Ալաշկերտը» պարտվեց Թբիլիսիի «Դինամոյին»

17:44 • 18/11

Ձյան տեղումները դադարել են, հնարավոր է, որ օրվա ընթացքում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապահը բացվի նաև բեռնատարների համար. ՏԿՏՏ

17:33 • 18/11

Ասիա-խաղաղօվկիանոսյան համագործակցության երկրները գագաթնաժողովի ավարտին բացառիկ հռչակագիր են ընդունել

17:23 • 18/11

Հրդեհ Երևանի Բաղրամյան պողոտայում գտնվող բնակարանում, կա տուժած. փրկարարները դեպքի վայրում են

17:13 • 18/11

23 տոկոս համահարթ եկամտահարկ սահմանելը լավագույն լուծումը չէ, բայց ցածր աշխատավարձեր ստացողների նկատմամբ անարդարությունը ժամանակավոր է. Գագիկ Մակարյան

17:03 • 18/11

Թրամփն այցելել է Կալիֆոռնիայի՝ անտառային հրդեհների հետևանքով ոչնչացված շրջանն ու տեղում գնահատել իրավիճակը

16:55 • 18/11

Արցախի գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել

16:30 • 18/11

Սոլարին նման է Զիդանին. Մայորալ

16:30 • 18/11

ՊՍԺ-ն ցանկանում է գնել ՄՅՈւ-ի պաշտպանի տրանսֆերը

16:21 • 18/11

Երևանյան բնակարաններից մեկում փրկարարները դի են հայտնաբերել

16:10 • 18/11

Մեծ Բրիտանիայի ընդդիմությունում չեն բացառում ապագայում Brexit-ի վերաբերյալ նոր հանրաքվե

15:50 • 18/11

Եվգենի Պետրոսյանը տոնել է Ելենա Ստեպանենկոյից ամուսնալուծվելու ավարտը (տեսանյութ)

15:42 • 18/11

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

15:26 • 18/11

«Ռոման» կփորձի խոչընդոտել ՄՅՈւ-ի և իր թիմի կիսապաշտպանի բանակցություններին

15:20 • 18/11

«Յուվենտուսը» պատրաստ է շավահետ պայմանագիր առաջարկել Ռեմսիին

15:04 • 18/11

2014-ից ի վեր Նիդեռլանդներից ու Բելգիայից անօրեն ճանապարհով 240 մլն եվրոյի տանձ է ներկրվել Ռուսաստան. de Volkskrant

14:48 • 18/11

Արմեն Սարգսյանը իտալական ռազմաարդյունաբերական առաջատար ընկերություններից մեկի ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

14:38 • 18/11

Տղաներն ինձ այնպես ընդունեցին, կարծես հավաքականից երբեք չէի բացակայել. Ալեքսանդր Կարապետյան

14:36 • 18/11

Նման հարց մեր օրակարգում չկա. Թրամփը հերքել է Գյուլենին Թուրքիային արտահանձնել պատրաստվելու մասին լուրերը

14:30 • 18/11

Ինձ դուր եկավ, թե ինչպես թիմն արձագանքեց բաց թողած գոլին. Արմեն Գյուլբուդաղյանց (տեսանյութ)

14:19 • 18/11

Մինչև 20 մլն դրամ տարե­կան շրջանառություն ունեցող բիզնեսը կազատվի հարկերից և աշխատողների եկամտահարկի համար կվճարի 5000 դրամ. Հարկային օրենսգրքի նախագիծ

14:09 • 18/11

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում

13:49 • 18/11

Աֆղանստանում հրթիռն ընկել է տան վրա հարսանեկան խնջույքի ժամանակ, կան զոհեր ու վիրավորներ

13:31 • 18/11

Ինքն ընդամենը ցանկացել էր պաշտպանել ինձ՝ հեռացնելով դահլիճից. Մարինա Խաչատրյանը սիրով ընդունել է Գոռ Վարդանյանի հրավերը՝ հաշտվելով նրա հետ

13:30 • 18/11

NBA. Խաղային օրվա արդյունքները (տեսանյութ)

13:14 • 18/11

Աբդուլ Համիդը, Աթաթուրքն ու Էրդողանը իրար շատ են նման ու վերջին 120 տարում Թուրքիայի երեք մեծ առաջնորդներն են. Սևան Նշանյան

12:59 • 18/11

Չավիի և Ինյեստայի սերունդն անկրկնելի է. Սաուլ

12:51 • 18/11

Ականատես կլինենք էկզոտիկ նախընտրական արշավների, սկանդալների, արհեստական տեղեկատվական արտահոսքերի. քաղտեխնոլոգ

12:42 • 18/11

Իտալիայի հավաքականը հակառեկորդ է սահմանել

12:22 • 18/11

ԱՄՆ-ը նոյեմբերի 20-ին կհայտնի ընդդիմադիր սաուդացի լրագրողի սպանության պատվիրատուի անունը. Թրամփ

12:01 • 18/11

Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը հոսպիտալացվել է Մոսկվայում. լրատվամիջոցներ

11:41 • 18/11

Հայտնի են BBC-ի վարկածով տարվա լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

11:38 • 18/11

Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Լիխտենշտեյնի հետ խաղից առաջ (տեսանյութ)

11:27 • 18/11

Համագործակցության հնարավորություններ են առկա թե՛ տնտեսական, թե՛ մշակութային ու գիտական ոլորտներում. հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

11:11 • 18/11

Հորդանանցի իրավապահները կանխել են Սիրիայից 4 մլն թմրահաբի ներկրումը երկիր

11:00 • 18/11

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը բաց է. Ադրբեջանում գերեվարվածի հարազատներին այցելել են Կառավարության ներկայացուցիչները (թարմացված)

10:59 • 18/11

Ամփոփիչ մրցաշար. Ջոկովիչը հաղթել է Անդերսոնին և դուրս եկել եզրափակիչ (տեսանյութ)

10:52 • 18/11

76 զոհ, 1276 անհայտ կորած. Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառած կորուստներն աճում են

10:46 • 18/11

Ազգերի լիգայի եզրափակիչ փուլը կանցկացվի Պորտուգալիայում

10:10 • 18/11

Տավուշի մարզի Զորական գյուղում մեքենան ամբողջությամբ այրվել է

10:01 • 18/11

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է

09:41 • 18/11

«Լուսավոր Հայաստանը» հրապարակել է 157 հոգուց բաղկացած համամասնական ցուցակը

09:18 • 18/11

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, ռուսական կողմում կա կուտակված մոտ 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա

07:06 • 18/11

2018 թվականի լավագույն տեսախաղերի տասնյակը՝ ըստ Time-ի

06:42 • 18/11

Facebook-ն առանձին կայք է ստեղծել՝ թափուր աշխատատեղերի որոնման համար

06:21 • 18/11

Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել

05:54 • 18/11

Ֆլորիդայի նահանգապետ է դարձել հանրապետական Ռոն Դեսանտիսը

05:26 • 18/11

Լոնդոնում հրաձգություն է տեղի ունեցել. կան տուժածներ

04:58 • 18/11

ԱՄՆ-ը հավելյալ միջոցներ կձեռնարկի Խաշոգջիի սպանության գործին ներգրավված անձանց նկատմամբ

04:31 • 18/11

Կալիֆոռնիայի քաղաքները գլխավորում են աշխարհի ամենաաղտոտված օդն ունեցող բնակավայրերի ցանկը

03:57 • 18/11

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում. shamshyan.com

03:27 • 18/11

Ոչ ոք չէր կարող ենթադրել, որ Կալիֆոռնիայի հրդեհները նման հետևանքների կհանգեցնեն. Թրամփ

02:58 • 18/11

Շրի Լանկայից դեպի Եկատերինբուրգ թռչող ինքնաթիռում մայրը դստեր հետ ծեծի է ենթարկել ուղևորներից մեկին