Հայ հայտնիները նկարահանվել են սոցիալական գովազդում՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման
Հայ հայտնիներըը նկարահանվել են սոցիալական գովազդում, որում քաղաքացիներին կոչ են անում երթուղայիններին և ավտոբուսներին վճարել ոչ թե 150, այլ 100 դրամ։
Այն հայտնի մարդիկ, ովքեր արդեն քանի օր է միացել են հասարակական շարժմանն ընդդեմ տրանսպորտի թանկացման, և իրենց մեքենաներով անվճար ուղևորներ են տեղափոխում, գովազդում նշում են, որ ամոթ չէ վճարել 100 դրամ։
Կարգին Հայկոն՝ Հայկ Մարությանը, Vitamin ակումբի տղաները, դերասանուհի Լալա Մնացականյանը, դերասան Սերգեյ Դանիելյանը, հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը, հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, մոդել Անի Քոչարը և այլք նշում են. «Ամոթ է վճարել 150 դրամ, երբ կողքինդ չունի այդ 50 դրամը»։
«Նրանք միավորվել են մեկ նպատակով՝ սատարելու այն քաղաքացիներին, ովքեր ի վիճակի չեն վճարել 150 դրամը»,- ասվում է սոցիալական գովազդում։










