Դալմանուտա. հնագետները հայտարարել են, որ բիբլիական քաղաք են հայտնաբերել Իսրայելի հյուսիսում
Բրիտանացի հնագետները քաղաք են հայտնաբերել, որը, հավանաբար, բիբլիական Դալմանուտա քաղաքն է՝ ըստ Մարկոսի ավետարանի, հայտնում է The Independent-ը:
Նոր կտակարանում Դալմանուտան նշվում է որպես այն վայրը, ուր իր աշակերտների հետ նավարկել է Հիսուսը՝ 4000 մարդկանց ձկներով և հացով կերակրելուց հետո:
Ավելի քան 2000 տարվա պատմություն ունեցող քաղաքը հայտնաբերվել է Գալիլեայի ծովի հյուսիսարևմտյան ափին՝ Իսրայելի Գինոսար հովտում: Հնագետները ենթադրում են, որ հնագույն քաղաքը, հավանաբար, Դալմանուտան է, որտեղ հայտնաբերված ճարտարապետության հետքերն ու խեցեգործության նմուշները նույնիսկ մ.թ.ա. երկրորդ դարի հնություն ունեն:
Այն գտնվում է Մագդալա անունով հայտնի հնագույն քաղաքի հարևանությամբ, որը Մարիամ Մագդաղենացու ծննդավայրն է, ինչպես նշվում է Աստվածաշնչում:










