Կատարել Սոս Սարգսյանի վերջին կամքը՝ կառուցել նրա թատրոնը. Կարինե Ջանջուղազյան
Լուսանկարը՝ Վիգեն Մնոյանի
Այս նյութի նախաբանի համար գրեցի տասնյակ տեքստեր և բոլորն էլ ջնջեցի։ Զրուցել եմ Սոս Սարգսյանի հիմնած Համազգային թատրոնի ամենավառ արտիստներից մեկի՝ Կարինե Ջանջուղազյանի հետ, ով վաստակել է Սոս Սարգսյանի մասին խոսելու իրավունքն ու պատիվը։
-Կարինե, գոնե ես գիտեմ, որ Սոս Սարգսյանը Ձեզ համար ուսուցիչ, հայր, մեծ եղբայր էր նաև, իսկ այդ դեպքում կորցնելիս առաջին զգացողությունը վախն է լինում, կարծես...
-Ոչ, վախը չէր։ Չգիտեմ էլ, թե ինչ ապրում էր, բայց վախ չէր։ Այո, շատերը վախեցան հենց այդ նույն որբության զգացումից, որովհետև նրանք մտածեցին, թե՝ լավ, հետո ի՞նչ է լինելու։ Իսկ ես չապրեցի այդ վախը։ Եվ չեմ էլ կարողանում բացատրել, թե ինչու։ Ես այնքան լիքն եմ նրանով, այնքան բան եմ վերցրել նրանից։ Նա ինձ լիուլի է տվել, և ես լիուլի առել եմ նրանից։ Անկուշտի նման վերցրել եմ ու վերցրել։ Անդադար։ Իսկ նա տալիս ու տալիս էր իր հոգին՝ շռայլ։
- Վերջին անգամ նրա հետ ե՞րբ եք երկար ու հավեսով զրուցել ։
-Ինձ փորձից հանեց, կանչեց իր կաբինետ, շնորհավորեց վաստակավորի կոչման համար։ Շատ լավ բաներ ասաց։ Ասաց, որ ինձ հավատում է։ Ամենաթանկ բանը, որ միշտ շեշտում էր, ասում էր, որ ես իր քույրն եմ՝ ոչ ավել, ոչ պակաս։ Մի տեսակ գողտրիկ ու առանձնակի շատ, մենք զգում էինք իրար։ Հոգիների հարազատություն էր։
-Ձեր հոգևոր մտերմությունը քանի՞ տարվա պատմություն ունի։
-Էսօր թատրոնում հենց էդ էի պատմում էրեխեքին, ասում էի՝ «Էրեխեք, 1991 թվականից՝ Համազգային թատրոնի հիմնադրման առաջին օրից, ես այդ մարդու կողքին էի։ Զարմանում եմ, թե այդ մարդը ոնց է իմ բոլոր կապրիզները տարել։ Չի եղել մի դեպք, որ նա ինձ հանդիմանի։ Նա միշտ ինձ հասկանում էր և ամեն բան ներում էր ինձ»։ Այս վերաբերմունքն, իհարկե, ինձ շատ պարտավորեցնում էր։
-Նա մայր թատրոնից նեղացա՞ծ էր դուրս եկել, թե՞ նոր թատրոնի գաղափարը ստիպեց լքել սունդուկյանցիներին։
-Ես չեմ հիշում այդպիսի բան, որ մայր թատրոնից նա նեղացած լինի։ 23 տարի շարունակ ես այդ մարդուն հետևել եմ։ Ես նրա կենդանի վկաներից մեկն եմ։ Նա այդքան փոքր մարդ չէր, որ գնար զուտ անձնական շահի ետևից։
- Սա ցնցող, ավել քան հանճարեղ մի բան է, ախր, 91 թիվ , պատերազմ և թատրո¬ն. մեր օպերային թատրոնը նույնպես Հայրենական պատերազմին պրեմիերաներ է դրել։ Նա ինչպե՞ս այդ նոր թատրոնի գաղափարով կիսվեց ձեզ հետ, ինչպե՞ս հիմնավորեց հենց այդ ժամանակի մեջ նրա անհրաժեշտությունը։
-Շատ պարզ՝ ասաց. «Մենք մեր թատրոնը պիտի ստեղծենք»։ Ես այսօր հասկացա, որ Համազգային թատրոնը Սոս Սարգսյանի հոգու, իր տեսակի, իր ցավի, ասելիքի թատրոնն է։ Իսկ նրա ասելիքի մեջ միայն սերն էր, մարդ ու երկիր սիրելն էր։ Թե որքանով է մեզ սա հաջողվել, միայն իր կամ մեր խնդիրը չէր. ժամանակներն էին ծանր, շատ փորձությունների միջով անցանք։
-Այդ ընթացքում կռվի ու սովի, հազար ու մի նեղ օրերի մեջ երբևէ գնացե՞լ եք նրա մոտ ու ասել՝ փող, հաց չունեմ։
-Երբեք։ Ես երբեք նրան չեմ ասել, բայց նա ամեն ինչում եղել է ուշադիր։ Միշտ։
-Այսինքն, չի թողել բանը հասնի ասելուն, զգացե՞լ է։
-Այո, և ոչ միայն իմ նկատմամբ, այլև՝ ամբողջ թատրոնի։ Եվ բարի գործ անելիս նրա աջ ձեռքը չգիտեր, թե ինչ է անում ձախը ։ Այդպես էր նա օգնում՝ շատ նուրբ։ Երբեք ոչ ոքի չէր խոցի։ Ես շատ վշտացած եմ։ Երբ երեկոյան իմացա, առաջին բանը որբության զգացումն էր։ Մի տեսակ, աշխարհը շուռ եկավ և այնպիսի տպավորություն էր, կարծես ինձ արմատից կտրել ու դեն են նետել։
-Ես տեսել եմ, գիտեմ, որ ամենակենցաղային հարցով անգամ կարելի էր նրան դիմել ու չամաչել դրա համար։ Ես չգիտեմ, երևի մեկ էլ Հրանտ Մաթևոսյանն էր, ում մոտ կարող էիր հանգիստ գնալ ու պատմել, որ փորդ կամ ատամդ ցավում է, կամ էլ ոչ մի տեղդ էլ չի ցավում, բայց տխուր ես, մենակ ես, չգիտեմ՚...
-Դա մեծ մտավորականին վայել պահվածք է։ Նա ավելին էր, քան մտավորականը։ Վարպետը բարձր հոգևոր արժեքներ կրող մարդ էր։ Նրա դեպքում իր հոգին էր աշխատում, գիտե՞ք։ Մարդ կա, որ մտքով է որոշումներ կայացնում, անգամ մտքով է զգում։ Բայց նա ամբողջովին հոգևոր էր։ Սոս Սարգսյանը պաշտում էր Հրանտ Մաթևոսյանին՝ Հրանտ, Հրանտ, Հրանտ... Նրանք եղբայրներ էին, նույն միս ու արյունը՝ այդքան մոտ և նման։ Նրանք գիտակցում էին, որ իրենք Աստծուց տված այս տարածքի մշակն ու տերն են։ Եվ գիշեր ու զօր մշակում էին այս հողը։ Նա տանուտեր մարդ էր։ Իր երկիրն իր տունն էր։ Եվ նա իր երկրի եղածը երբեք դուրս չէր տալիս։ Դուրս տվողին էլ կհանդիմաներ։ Չէր էլ թողնի իր տականքի մասին վատ խոսեն։
-Հրանտի պես, որ ասում էր՝ «Ճիշտ է, նա բոզ է, բայց մեր բոզն է»՝ տեր կանգնելով իր վերջին բոզին։
-Այո, նա էլ՝ տեր էր կանգնում իր տականքին էլ, բոզին էլ։ Նա ասում էր՝ պարտադիր չէ, որ խելոքները շատ լինեն։ Թող քիչ լինեն, բայց՝ հզոր։ Ու երբեք ոչ մի զեխության չտրվեց։ Ինքը՝ հասարակ, տունուտեղը՝ հասարակ, պարզ, սովորական։
-Գիտե՞ք ինչն է ինձ զարմացնում՝ նա այդքան պինդ ու հաստատ, բայց ստիպված եղավ իր կյանքի վերջին տարիները մաշել թատրոնի շենքի, շինության քաշքշուկների մեջ։ Եթե այդքան ուժեղ ես ու դարձյալ չես կարողացել քո թատրոնի շենքն ունենալ 90-ականներից սկսած, սա վախենալու բան է. եթե անգամ Սոս Սարգսյանին չի տրվում, ապա մյուսներս ինչպե՞ս կարող ենք գոնե հուսալ։
-Այսօր ես բոլորին հենց դա էի ասում, որ թատրոն ցանկանալով՝ նա անձնական ոչ մի շահ չէր հետապնդում։ Նա այնքան բարձր հայ մարդու կերպար էր, որ չէր կարող իր անձնական շահի համար մի բան այդքան ցանկանալ։ Սա մեծ հայի իր պահանջն էր՝ ունենալ հայի թատրոն իր հողի վրա, ստեղծել թատրոն, որը ոչ թե կհարմարվի այս կամ այն շենքին, ինչպես եղել է միշտ, այլ վերջապես մեր հայրենիքում կստեղծվի իսկական թատրոնի շենք։ Այսինքն, նրա խնդիրը մշակույթն ավելացնելն էր, մշակութային նոր օջախ հիմնելն էր։
-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պետք է արվի այսօր զուտ պետական մակարդակով այդ մեծ անունը ամենաբարձր տեղում դնելու համար։ Ձեր թատրոնն այս պահից սկսած պետք է անի այդ առաջարկները, որ հետո չբողոքենք արդեն արվածից։
-Շատերն ասում են՝ նա նեղացած գնաց։ Ես այդպես չեմ կարծում, որովհետև նա այդ մարդը չէր, որ այդքան փոքր ապրում ունենար։ Նա լավ գիտեր իրերի, երևույթների դասավորվածությունը։ Բայց վարպետն ուներ երազանք. այսքան տարի մենք թափառող թատրոն ենք եղել, և դա մեզ պատիվ չէր բերում, ոչ էլ՝ մեր պետությանն ու հասարակությանը։ Մենք հենց այնպես չենք նրան ասում՝ Նահապետ։ Ես առանց վարանելու նրան կդնեի Թումանյանի կամ Իսահակյանի կողքին։ Նա թանկագին արմատ էր։
-Լավ, ինչպե՞ս արժևորի նրան պետությունը։ Ի՞նչ անի։
-Կրկնում եմ՝ այդ մարդն ունեցել է ազգային և պետական երազանք։ Արվեստ, մշակույթ չարժևորողը հակահայ է։ Պետական արժևորումը Սոս Սարգսյանի երազանքի թատրոն ստեղծելն է։
-Այո, Կարինե, ես այդպես էլ գիտեի՝ Դուք վախենում եք՝ մտածելով, որ վարպետը գնաց, և կարող են ջնջել այդ նախագիծը՝ թատրոնի շենքի տրամադրումը։
-Շատերն, այո, վախենում են։ Բայց հենց ես՝ չեմ վախենում։
-Հիմա բնական է, որ պետք է ստեղծվի Սոս Սարգսյանի անվան թատրոն, չէ՞։
-Այո։ Արդեն քանի տարի է այդ մարդը միայն խոստումներ լսեց։ Քանի տարի է՝ այդ մարդը գալիս էր կոտրված՝ «Էլի չեղավ, էլի չեղավ...»։ Դուք տեղյա՞կ եք, որ նա միլիոնավոր ծառեր է տնկել իր հայրենիքում, հետո էլ անուն դրեցին, թե ծառ կտրող է։
-Այո, գիտեմ։ Նա բնապահպանական-հասարակական կազմակերպություն էր ստեղծել և տարբեր մարզերում ծառատունկ էր կազմակերպում։
-Ապրես։ Այդ ալեհեր ծերուկը, մարզից մարզ գնալով, միլիոնավոր ծառեր է տնկել։ Մարդն այդքան ծառ տնկեց։ Բայց նրան վերջում մեղադրեցին Մաշտոցի պուրակում ծառ կտրելու համար և վրա տվեցին։ Ես չգիտեմ՝ էդ ի՞նչ ջահել-ջուհուլ էր... Իսկ հանրային լսումներն ուղղակի խայտառակություն էին, վիրավորական։ Այն աստիճանի, որ ես վերջում դուրս եկա ու հարձակվեցի այդ ջահելների վրա։ Ես ինձ թույլ տվեցի, որովհետև նրանք թատրոնը համարեցին քաղցկեղ։ Այդ ահռելի մարդը կանգնել էր ու ժամերով բացատրում էր, թե ինչ է թատրոնը։
-Մարզերում էլ նա տասնյակ մշակութային օջախներ հիմնեց, քանի հին ու խարխուլ շենքեր իր շնորհիվ գործող կենտրոններ դարձան...
-Այո հիմնում էր այդ օջախները և հետո նստում իշխանությունների շնչին, որ բարձրացնի այդ օջախները։ Թատրոնում իր գրասենյակի դռանը անընդհատ մարդիկ էին կանգնած. բոլորին լսում և օգնում էր։ Հազար անգամ լսել եմ՝ այս կամ այն իշխանավորին ասում էր՝ «Տո, ես քո սենցը... էս մարդուն ինչի՞ չես օգնում»։ Եվ ամենացավալին այն է, որ ամենավերջում ասում էր՝ «Է՜, բոլորը սպասում են, որ ես մեռնեմ։ Որովհետև չեն կարողանում ասել՝ չէ»։ Այսինքն, նա ուներ այդ մտավախությունը, որ իրեն դարձյալ խաբում են։ Այսօր մեր դերասաններից մեկն ասաց, թե՝ «Ուզում եմ հավատալ, որ երկրի նախագահը, նրանք, ովքեր խոսք են տվել, պահեն իրենց խոսքը տղամարդու պես։ Եվ միայն այդ ժամանակ մենք կհավատանք, որ այդ խոսքի ետևում տղամարդիկ են կանգնած»։
-Փաստորեն արտահայտել է իր այդ մտավախությունը...
-Վերջին օրերին, երբ գնում էինք Սոս Սարգսյանին այցելության, ասում էր՝ «Է՜, վախենում եմ չհասցնեմ տեսնեմ...»։ Ասում էի՝ «Ի՞նչ եք ասում, վարպետ, ես ու Դուք թև թևի մտած՝ մեր թատրոնի նոր շենքն ենք մտնելու»։ Բայց նա ասում էր՝ «Վախենում եմ չտեսնեմ։ Գոնե հիմքը տեսնեի, մի քար դնեի վրան»։ Այսօր բոլորը ամենաշատ հենց սրա մասին էին խոսում՝ գոնե մի քար դներ այդ շենքի հիմքում։
- ... Լավ, մարդիկ չգիտեի՞ն, որ առաջացած տարիք է, ամեն րոպե կարող է հեռանալ։ Բայց այդպես վարվեցին... Իսկ հանրային խորհրդի դատավարությունն, իրոք, վերջն էր։ Մարդը պետք է կանգնի ու բացատրություն տա, թե ինչ է թատրոնը։ Կարծես, մեղք է գործել, որ ուզում է թատրոնը լինի և ապրի մի շենքում։
- Առհասարակ, արվեստի, մշակույթի, թատրոնի, դերասանի նկատմամբ վերաբերմունքն է ստորացուցիչ։ Շատ ցավում եմ, որ մեր պաշտոնյաները, ովքեր կոչված են ծառայելու, չեն հասկանում դրա խորությունը։ Մենք, կարծես, ճիշտ հակառակ ուղղությամբ ենք գնում։ Արտիստը ամոթալի վիճակում է... Ինքդ գիտես։ Եվ այս հարցը բնավ էլ Սոս Սարգսյանին չի վերաբերվում։ Սա, առհասարակ, վերաբերմունք ու կեցվածք է մշակույթի նկատմամբ։
-Ես հենց սա էի ուզում հարցնել՝ նա հրապարակային խոսքում խիստ կոռեկտ ու չափված էր. ես էլ եմ հարցազրույցներ արել նրա հետ ու գիտեմ, որ այն տեսակը չէր, որ կարող էր բողոքել, դժգոհել ։ Բայց պարզ է, որ ձեր տանը՝ թատրոնում, կիսված կլինի։ Ուզում եմ իմանալ՝ նրան ամենաշատն ի՞նչն էր անհանգստացնում։ Որովհետև հիմա, հայկական սովորույթի համաձայն, բոլորը հետմահու սկսեցին գովել, ծափահարել։ Բայց ոչ ոք չի ասում, թե, ի վերջո, ի՞նչն էր այդ մարդու ցավը, դարդը։
-Երբ տեղի ունեցան Վահե Ավետյանի դեպքերը, արցունքն աչքերիս մտա իր առանձնասենյակ և ասացի՝ «Վարպետ, էս ի՞նչ է կատարվում»։ Նա շատ զայրացած էր։ Ես նրան ասացի՝ «Կներեք, գուցե սա Ձեր գործը չէ...», նա նեղացած ասաց՝ «Ինչ կատարվում է այս աշխարհում և հատկապես մեր երկրում, իմ գործն է»։ Նա ոչ թե կոնկրետ ցավ էր կրում, այլ, առհասարակ, տառապող տեսակ էր։ Ես չեմ կարող ասել, թե նա այսինչ բանի համար էր ցավում. ամեն ինչի համար էր անհանգիստ։ Երբ մտնում էիր իր մոտ,միշտ կարդում էր, թերթերն իր սեղանին էին միշտ։ Նա ինֆորմացված էր, ամեն ինչից տեղյակ էր և անհանգստանում էր ամեն ինչի համար։ Եվ ամենակարևորը, նա միշտ իմաստուն լուծումներ էր գտնում, ի տարբերություն մեզ։ Եվ լինելով արտիստ, ի տարբերություն սովորական մահկանացուների, նրա տառապանքներն էին մեծ, հասուն։
-Երբ խոսում էր Ձեզ հետ, չէ՞ր ասում, թե ինչ անենք, որ այսքան չխեղճանա մեր երկիրը, մենք այսքան չմոլորվենք
-Գիտե՞ք, զարմանալի մի բան. ամեն անգամ, երբ մենակության մեջ պատասխաններ եմ գտնում՝ ի՞նչ անել, ո՞նց անել, ինչո՞ւ է մեր երկիրն այսպիսին... Հետո, երբ նա հանկարծ փորձասենյակում խոսում էր նույն բաներից, հստակ հասկանում էի, որ ես իր ծառի մի ճյուղն եմ։ Նա ասում էր՝ «Այ, երբ Հիսուսի աշակերտները գալիս և ասում են՝ «Տեր, ո՞վ է ընկերը», Հիսուսն ասում էր՝ «Դո՜ւ ես ընկերը»»։ Մեր վարպետն էլ մեզ սովորեցնում էր, որ երբեք աչքներս չգցենք, թե ով՝ ոնց։ Դու ինքդ ես պատասխանատու քո շուրջը կատարվածի համար. նախ՝ դու։ Ես միշտ սա եմ նրանից լսել։
-Գիտե՞ք ինչն է ինձ միշտ զարմացրել իր դեպքում՝ բոլոր տաղանդավոր մարդիկ ունենում են թշնամական մեծ հորդաներ։ Բայց նա, կարծես թե, չուներ։ Օրինակ, ես չեմ հանդիպել մեկին՝ մեծից փոքր, որ թշնամություն ունենա նրա նկատմամբ։ Դա զարմանալի է...
-Դա շատ բարձր բան է։ Նա հոգևոր դիրք ուներ կյանքում։ Նա հասկանում էր մարդու ոչ միայն ինչը, այլ՝ ինչուն։ Նա հասկանում էր շարժառիթը։ Դա հենց մեր մասնագիտությունն է՝ ճանաչել մարդուն։ Ամենակարևորը՝ նա ուներ մեծ գութ՝ ամենամեծ մարդկային արժանիքը։ Նա կարող էր հասկանալ դիմացինի ընկնելն ու բարձրանալը։ Նա լեգենդ է մեզ համար, որ դեռ պիտի բացահայտվի։ Ես հիմա ընտանիք կորցրածի զգացողություն ունեմ։ Նա իմ պապն էր։ Եվ ոչ միայն իմը։ Ինձ ասում էր՝ «Իմ հող ու ջուր»։
-Դուք հայրենակիցներ էիք՝ երկու լոռեցի, ընդ որում՝ երկու ստեփանավանցի։
-Ես ամբողջ ընթացքում ուզում էի նրան դուր գալ, ինչ-որ բան արդարացնել։ Եվ Ձեզ ասեմ՝ նա շատերին երես էր տալիս, իսկ ինձ՝ ոչ։ Բայց ես զգում էի, թե ինչն է նրան դուր գալիս։ Էն աչուկներից էի զգում... Միայն ես գիտեմ, թե ինչ աչքեր էին դրանք՝ զարմացած։ Նա երեխայի նման ամեն ինչից կարող էր զարմանալ։ Երանի մենք արժանի լինենք իր անունը պատվով կրելու։
-Բայց մեկ է, գլուխս դարձյալ չի մտնում սա, թե ոնց էր նրան հաջողվում ցրել իր շուրջ կուտակված թշնամությունը. ախր այսօր...ում եմ ասում, Դուք ինձնից լավ գիտեք, բայց մի հարց՝ ապաշնորհների հետ, օրինակ ո՞նց էր վարվում։
-Մենք այսքան ժամանակ չտեսանք, որ նա իր որևէ կոլեգայի մասին վատ խոսեր։ Եվ անընդհատ ասում էր՝ «Սիրեք իրար, էս կյանքը մի անգամ է տրվում։ Հանկարծ չնախանձեք իրար։ Ամեն մեկդ մի գույն եք։ Ամեն մեկդ կարևոր եք»։ Ես 27 տարեկան էի, երբ եկա։ Նա գրկաբաց ինձ ընդունեց և սկսեց ձևավորել, իսկական հայ դարձնել։ Գիտե՞ք, նա ոչ թե բարոյախոսում էր, այլ իր ապրած կյանքով վկայում էր։ Նա վարակում էր իր տեսակով։ Նա, ընդհանրապես, քիչ էր խոսում, բայց այնքան շատ էր ապրում, ասում։ Շատ եմ ճամփորդել նրա հետ։ Իր պահվածքը, յուրաքանչյուր բառը, իր վերաբերմունքը երևույթներին՝ արդեն ամեն ինչ ասում էր։ Ես այդպես էլ չկարողացա նրան ասել, թե ինչքան բան է ինձ տվել։
-Իսկ ինչպե՞ս էր նա բարկանում։ Օրինակ, փորձերի ժամանակ եղե՞լ է, որ նյարդայնանա, ափերից դուրս գա, կոպտի։
-Երբեք չեմ տեսել, որ նույնիսկ իր ձայնը բարձրացնի։ Նա սիրում էր դերասանին, հասկանո՞ւմ եք։ Նա հասկանում էր, որ դերասան լինելը ճակատագիր է։ Սա մասնագիտություն չէ։ Եվ հատուկ նրբությամբ էր մեզ վերաբերում։ Նույնիսկ երես էր տալիս։
-Այսինքն, ինչպե՞ս էր երես տալիս։
-Օրինակ, մեզ ողջունում էր այսպես՝ «Բարև, իմ արծիվներ։ Միշտ հիշեք, որ դուք մեծ, հզոր դերասաններ եք»։ Արժանապատիվ լինելու դասեր էր տալիս։ Նա հայ էր կերտում և անդադար շեշտը դնում էր դրա վրա։ Նա ազնվական հայ էր ձևավորում։
-Ինչ հիշեցի, մեր մոնտաժային ստուդիան Ձեր շենքի առաջին հարկում էր մի ժամանակ, և շատ գյուղացի մարդիկ էին գալիս այդտեղ՝ Սոս Սարգսյանին փնտրելու։ Ասում էին՝ «Մեր Համբոն էստեղ ա՞...»։ Մենք էլ միամիտ-միամիտ նրանց հարցնում էինք, սենց թե որ գնաք, Ձեզ կընդունի՞ ՝ հաստատ իմանալով , որ բոլորին էլ հատ-հատ ընդունում, լսում էր։ Հետո այդ գյուղացիները հետդարձին հատուկ մեզ մոտ էին մտնում, թե ՝ «Չայ էլ տվավ, փող էլ տվավ...»։ Հանում, փողը ցույց էին տալիս որպես ապացույց....
- Նա մի դարակ ուներ՝ պապիական դարակ էր։ Այնտեղ էրեխեքի համար կոնֆետներ էր պահում։ Կանչում էր էրեխեքին ու տալիս։ Երեխաների գլխից հոտ քաշելու սովորություն ուներ։ Գիտե՞ք, նա սարոյանական կերպարների էր սիրում, մաքուր, կարգին, առանց ձևականությունների մարդկանց էր սիրում։ Նրա համար կարևոր չէր՝ նախագա՞հն է իր առջև, թե՞ հավաքարարը. նույն պարզ ու շիտակ վերաբերմունքն ուներ՝ մարդ, էլի... Երբեք մարդկանց պաշտոններով չէր տարանջատում։
- Մի օր էլ ֆիլմի մոնտաժ էի անում էլի նույն ստուդիայում, մեկ էլ լույսը կտրեցին։ Պարզվեց, շուրջ մի տարի մերոնք լույսի փողը չէին տվել, և Սոս Սարգսյանը հրահանգել էր մեր տեղամասինն անջատել։ Ասի, լավ, սպասեմ իր մոտ գնացող մի գյուղացի հայտնվի, թևը մտնեմ, հետը գնամ մոտը։ Ու իմ բախտից՝ հայտնվեց. դե, ես էլ առիթից օգտվելով՝ լույսի հարցը մեջտեղ բերի, և նա միանգամից հարցրեց՝ «Այնտեղ ի՞նչ գործ ես անում», ասացի՝ «Ֆիլմ եմ մոնտաժում», ասաց՝ «Դե, էդ մարդը շնողցի է, Երևանում տուն չունի, տար՝ մի շաբաթ քո տանը պահի»։ Ես էլ ասացի՝ «Աչքիս վրա, տանեմ»։ Հետո հասկացա, թե նա ինչու հրահանգեց լույսը միացնեն, որ ֆիլմի մոնտաժն ավարտեմ, մանավանդ, որ էդ գյուղացին քաղաքում մնալու խնդիր չուներ էլ.......
-Այդ մարդն ինձ հայ դարձրեց։ Ինձ հայ չդարձրեց ոչ իմ ընտանիքը, ոչ փողոցը, ոչ իմ կրթությունը, ոչ իմ դրոշն ու զինանշանը, ոչ էլ, առավել ևս, կառավարությունը. հայրենասիրական ճառերի պաթոսի տակ հնարավոր չէ հայ դառնալ։ Հենց իր տեսակն ինձ հայ դարձրեց։ Եթե պետք էր ներել, նա ցույց էր տալիս ինչպես են ներում։ Եվ մենք սովորում էինք։ Կամ՝ ինչպես կարելի է ընկածին բարձրացնել, ինչպես կարելի է ապրել այս կյանքը։ Փոքր բաներին հավատարիմ լինելու գաղտնիքներն էր նա սովորեցնում։ Իր շուրջը միշտ մաքուր էր։ Իսկ երբ գալիս էր փորձի, իր փորձերը մտքի բոհեմ էր դառնում։
- Հիշո՞ւմ եք, ինձ պատմում էիք, որ նրա ծննդյան օրը աշակերտների պես շարք կանգնած, տորթը ձեռքներիդ՝ գնացել էիք նրա մոտ՝ հիվանդանոց. սիրուն պատմություն էր։
-Դա հրաշք էր... Մենք շատ էինք վախեցել, և ամբողջ թատրոնով աղոթում էինք։ Իմ երեխաներն էլ էին աղոթում։ Սրտի դողով գնացինք հիվանդանոց։ Նրան բերեցին սայլակի վրա՝ դալկացած։ Տորթը բերեցինք։ Բուժանձնակազմն այնքան հուզված էր, որ մեզ չարգելեցին ներս մտնել։ Մեզ տեսավ, շատ հուզվեց։ Ծիծաղելու մի ձև ուներ՝ այդպես ծիծաղեց, հետո աչուկները լցրած՝ ասաց. «Էս աշխարհում բոլորից շատ ձեզ եմ սիրում...»։ Եվ ասաց Լոռվա առոգանությամբ։
-Զարմանալի է։ Եթե նախկինում տեղ-տեղ էր խոսում Լոռվա բարբառով, ապա վերջին տեսանյութերում խոսքն ամբողջությամբ բարբառով է։ Իր աշխարհն էր գնացել լեզվով, մտքով։ Ինձ թվում է՝ երբ մարդն զգում է, որ հողին դառնալու ժամանակն է, մտքով, լեզվով գնում է իր փոքր հայրենիք։
-Ես այդ կարծիքին չեմ։ Նա միշտ էր այդ հողի հետ։ Նա երկուսն իրար հետ էր կրում՝ երկինքն ու հողը։ Նա ճիշտ բալանսի մեջ էր երկուսի հետ։ Նա հենց դրանով էր ամբողջական։
- Երևի. բայց նա եզակի լեզու ուներ։ Այդքան մխրճված ժողովրդական խոսքի մեջ, բայց միևնույն ժամանակ այդքան բարձր, խիտ լեզու։ Ընդհանրապես, ասում են, որ այդ լեզուն տրվում է միայն նրան, ով երբեք սուտ չի խոսում, կեղծիքի վրա չի բանեցնում։ Բավական է լեզուն մխրճես կեղծիքի մեջ, և նա կընկնի իր բարձրությունից։
-Այո, նրա լեզուն հաճո էր մարդու ականջին։ Նրա լեզուն էլ էր արժանապատիվ։ Ամեն ինչը... Ես չեմ տեսել, որ նա որևէ պաշտոնյայի առջև գլուխ խոնարհեր և վիզ ծռեր։ Նույնիսկ, երբ արդեն մարմինը դալկացել էր, ուսերը տեղում էին, ուղիղ։
Բաներ կան, որ չեմ կարող բարձրաձայնել։ Բայց մի բան կա, որ ինքը հիմա կհաստատեր։ Երբ հյուրախաղերի ժամանակ հայկական եկեղեցի էինք մտնում, աղոթքի պահին մեր աչքերը հանդիպում էին իրար։ Չգիտես ինչու՝ միշտ այդպես էր ստացվում. մենք միասին էինք աղոթում։ Մենք դարձյալ ու կրկին հասկանում էինք, որ քույր ու եղբայր ենք։ Եթե շարունակեմ խոսել, կնշանակի՝ ինքս ինձ մեծարում եմ։ Ես չեմ ուզում իմ մասին խոսել։
-Երբ տան մեծը գնում է, տնեցիք ինչ-որ զարմանալի համերաշխությամբ նստում են մեծ զրույցի՝ ի՞նչ է լինելու հետո...
- Նա գիտեր, հավատում էր, որ հայ մարդն անկոտրում է և անպարտելի իր հոգով։ Ո՞նց կարող էր Սոս Սարգսյանի պես հսկան դա չտեսնել։ Նա ճանաչում էր իր գենը։ Այսօր, տեսնելով մեր թատրոնի երիտասարդներին, իսկ թատրոնում հիմնականում երիտասարդներ են, բոլորի մեջ՝ հատիկ-հատիկ, տեսա Սոս Սարգսյանի գցած սերմը։ Եվ ես հավատում եմ, որ այդ սերմն աճելու է, ծիլ է տալու, բարձրանալու է։ Նրա հոգուց է այդ սերմը գցված։ Եվ նկատեցի, որ էրեխեքը հավատով էին։ Ու ես գիտեմ, որ այսուհետ մենք արդեն ոչ թե խնդրողի, այլ՝ պահանջատիրոջ դիրքում ենք լինելու։ Մենք բոլորին դիմելու ենք իրավունքով, որովհետև կրում ենք նման մեծ հայի անունը։ Այդ թատրոնը պետք է ապրի։ Այնպիսի տպավորություն է, որ նա երկնքից մեզ ավելի ուժ տվեց։ Անգամ իր մահով նա մեզ ուժ տվեց։ Եվ այդ ուժը դեռ գործ է անելու։ Նա գնաց, բայց մենք մնացինք, չէ՞...
Հարցազրույցը՝ Վարդուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Քաղաքականություն 12:07 • 06/05 Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել, այդ նամակին էլ պատասխանել է իմ գործընկերը․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասին «Դե պարզ է չէ՞, որ այդպես բեմականացված հարց ու պատասխան է մշտապես տեղի ունենում։ Սարգիս Խանդանյանին են ուղարկել, նա էլ մեկ կամ երկու օր հետո պատասխանել է»,- ասաց նա։
-
Իրադարձային 14:28 • 06/05 ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ. Բագրատ Սրբազան Այս շարժումը եռագույնի շարժումն է։ Ովքեր դրա մաս են կազմում՝ կուսակցություն են, կազմակերպություն են, անհատ են, ընտանիք են: Gնացեք յուրաքանչյուրին հարցրեք, ի՞նչ նշանակություն ունի եռագույնը։
-
Իրադարձային 08:35 • 06/05 Սեբաստիայի փողոցում Toyota Camry-ում հրդեհ է բռնկվել. վերջինս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Toyota Corolla-ին որն էլ բախվել է «Honda»-ին Փրկարարները Ս. Մ.-ին և «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ք.-ին (ծնված 1996 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, իսկ Ք. Ս.-ն պարեկային ծառայության աշխատակիցների կողմից տեղափոխվել է բժշկական կենտրոն:
-
Իրադարձային 09:18 • 06/05 Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Այսօր նա հայտարարել է, որ սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող, հայրենիք ունեցող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի, որևէ կուսակցության կամ կազմակերպության գունավորում:
-
Իրավունք 09:21 • 06/05 ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարությունը դաշնային որոնման տվյալների բազայում ավելացրել է Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Աավկովի մասին տեղեկությունը։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել, գրում է kommersant.ru-ն:
-
Իրադարձային 11:01 • 06/05 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան (տեսանյութ) «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է:Մենք այս տարի պետք է գանք հանգցուցալուծման, որովհետև պայմանագրում մի բան նախատեսված լինելն ու չլինելը երևանցիներին չի անհանգստացնում:
-
Քաղաքականություն 12:36 • 06/05 ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն Սիմոնյան Լրագրողները հայտարարեցրին, թե կասեցնել միակողմանի զիջումները, ինչին ի պատասխան Սիմոնյանը նշեց, որ ՀՀ-ն միակողմանի զիջումների չի գնում, այլ ֆիքսում է իր սահմանը և այդ գործընթացը շարունակվելու է այն քարտեզներով, որոնք ունեն իրավակյան հիմքեր։
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
-
Իրադարձային 10:20 • 05/05 Երևանում հսկայական ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր ու պոկել արտաքին լուսավորման սյունը Հրշեջ-փրկարարները կտրել են տապալված ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել երթևեկելի հատվածից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
-
Քաղաքականություն 12:03 • 05/05 Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված լինի մայրաքաղաքում գործողությունների կոնկրետ ծրագիր և այն իրականացնելու մարտավարություններ. Դավիթ Անանյան Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։ Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ
-
Քաղաքականություն 13:00 • 05/05 Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից. Թաթոյան Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Իրավո
-
Իրադարձային 14:12 • 05/05 Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան Սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի գունավորում. այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը:
-
Քաղաքականություն 16:02 • 05/05 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
Քաղաքականություն
-
16:11 • 06.05.24 Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ
Սպորտ
-
18:42 • 05.05.24 Երեք խաղ, ինը միավոր, և մենք չեմպիոն կդառնանք․ Գվարդիոլա
-
14:49 • 05.05.24 Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի չեմպիոնությունը
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
Գիտություն/տեխնիկա
-
11:39 • 05.05.24 Ֆիննական HMD-ը 25 տարի անց կվերաթողարկի Nokia 3210-ի նորացված մոդելը
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում