Չենք կարող ունենալ պետություն, եթե չունենք ներքին բարոյականություն. Նիկոլայ Ծատուրյան
Նիկոլայ Ծատուրյանի շուրջ այս հարայհրոցը դեռ չկար, երբ հանդիպեցինք նախարարության սրճարանում, ու նա իր պես՝ առանց կոտրատվելու, համաձայնեց հարցազրույց տալ։ Եվ ես մի քանի օր շարունակ մտածում էի. Արժե՞ այս աղմուկի մեջ բաց թողնել մեր զրույցը, երբ այսպես դաժանաբար մեծ ռեժիսորի ետևից են ընկել, ասված խոսքն այսպես սրել, հանել են իր դեմ։ «Ոչ, չարժե»,- ասաց ներսիս մայրացուն աղմկարար լրագրողին և սրան սսկացրեց մի ամբողջ երեք օր։ Իհարկե, ներսս ուտող աղմկոտն այդ արանքում չխորշեց զանգահարել Tert.am-ի խմբագրին, որպեսզի գոնե նյութի մերժմամբ իրեն օրորեր, բայց խմբագիրը սրան 10։ 0 արեց՝ իրեն հատուկ խաղաղությամբ հայտարարելով՝ «Ինչպես միշտ՝ ոչ մի սահմանափակում, ոնց գրեք, այդպես էլ կգնա»։ Ու հիմա գրում եմ՝ ինձ խոստանալով ամեն նախորդ նախադասության ետևից չնայել, որ չջնջեմ։
Այ, երբ Ծատուրյանն իր երակների արյունը թափեց և Գյումրին կարողացավ մեռելատեղից հանել՝ շունչ ու հոգի տալ սառած քաղաքին, բա ինչո՞ւ գոնե խոսքում այսքան ղոչաղ չգտնվեցինք։ Հիմա մեզ տեսեք՝ Տարկովսկու, Գեորգի Դանելիայի, Սիմյոն Թումանովի արվեստանոցներում կրթված մեծանուն ռեժիսորին հրապարակ ենք քաշել ու չենք էլ հասկանում, որ երկինքներից մեզ վրա կտեղա իր հոգևոր անմեռ եղբայրների անարգանքը. չէ՞ որ ինքը Մհեր Մկրտչյանի, Սոս Սարգսյանի, Մետաքսյա Սիմոնյանի մեծ խղճի մի կտորն է երկրի վրա. նրանք այստեղ են թողել իրենցից մեկին, որ հերկած դաշտը չամայանա, որ խամ ձիավորը չմոտենա նրա վարգը չիմացող հրեղեն նժույգին։
Հոգևոր առաջնորդը զանգել է աշխարհիկ առաջնորդին, մշակույթի առաջնորդն էլ դուռն ամուր կողպել է Ծատուրյանի առաջ... ու հիմա հարաբերական անտրակտ է, բոլորը շունչները պահած սպասում են։ Իսկ կլինի՞ այդ արանքում ես ներողություն խնդրեմ բոլորիցդ. Ես՝ որպես մեծ ռեժիսորի հանդիսատես, դառնամ ու գլուխս խոնարհեմ հոգևոր առաջնորդիս առաջ և ներում հայցեմ, որ մեր հոտից ծանր խոսք է գնացել իրեն. հետո դառնամ ու որպես մի ոմն գլուխս դնեմ աշխարհիկ առաջնորդիս ոտքերի տակ ու ասեմ՝ էս զարկն ինձ բախշի, թե հզոր ես. ապա դառնամ հայոց մշակույթի առաջնորդի կողմն ու ասեմ՝ ես ու դու ջնջվելու ենք, գնանք այս քաղաքից, բայց Նիկոլայ Ծատուրյան անունը մնալու է, ու տասը ներողություն, որ Ձեզ հիշեցրի կյանքի անցողիկության մասին։ Ներողություն, ներողություն.....
–Պարոն Ծատուրյան, տխուր ենք, համարյա ընկճախտի մեջ, ի՞նչ անենք։
-Պատահական չէ, որ ինձ համար սիրելի, շատ-շատ սիրելի Տիգրան Մանսուրյանն այսօր «Ռեքվիեմ» է գրում։ Մի օր հանկարծակի հանդիպեցի Տիգրան Մանսուրյանին ու ասացի՝ «Ո՞նց ես, Տիգրան ջան»։ Ասաց՝ «Լավ եմ, Ֆրանսիա գնում՝ ապրում եմ, իսկ այստեղ գոյատևում եմ»։ Ասաց՝ «Երբ Ֆրանսիայում համերգ եմ տալիս, դահլիճը լեփ-լեցուն է, հոտնկայս ծափահարություններ։ Իսկ այստեղ՝ ծանոթ-բարեկամով լցված, կիսադատարկ դահլիճ»։ Ես էլ նրան ասացի՝ «Արի, անուն ազգանունդ փոխի, Արամ Ասատրյան դարձրու, կամ՝ Արամե-մարամե...»։
-Անցյալ օրը մի շատ հրաշալի երեկո անցկացրինք մաեստրոյի հետ. Նա այսօր, ավելի քան երբևէ, լի է ստեղծագործությամբ, իր ձիու վրա է, և չկա որևէ հողեղեն, որ կարողանա կանգնեցնել նրան. զարմանալիորեն անվրեպ վերլուծում է իրավիճակը, գիտի ով է դիմացը կանգնած, բայց և ստույգ գիտի իր առաքելությունն ու զարմանալի ուժով գնում է։ Այնպես որ, մենք նրան չենք կարող խանգարել ոչ ձեններս գլուխներս գցելով, ոչ էլ մեր տաշիտուշիով։
-Այդ տաշիտուշիի մասին ասեմ՝ էս մեր գեղացի երեսփոխանները, երեսն էլ կարելի է հանել, փոխանները, երբ Նունեն երգում է, իրենք էլ կողքից շախ են տալիս։ Հերիք է, էլի։ Էս գեղացիներն իրենց գեղի ակումբներից բացի ոչինչ չեն տեսել։ Կես միլիոն դոլարանոց քաղաքի տոներ են անում այսպիսի մակարդակով։ Սրանք ո՞ւմ աչքին են թոզ փչում։ Որ ի՞նչ։ Սա անբարոյականություն է։ Թող ասեին՝ կներեք, այս տարի էլ այս տոնը չանենք, ու այդ փողը տանեին տային որբանոցներին, ծերանոցներին։ Ամերիկայի նախագահներից մեկը հատուկ ներողություն է խնդրել ժողովրդից ու ասել՝ «Խնդրում եմ, դիմացեք»։
-Իմիջիայլոց, Ամերիկայի նախագահ Քարտերը մեկ խոստում տվեց մարդկանց, ասաց՝ «Ես երբեք ձեզ սուտ չեմ ասի»։ Եվ այս մի հատիկ խոսքը կարողացավ հրաշքներ գործել։ Այսօր ամբողջ աշխարհում գոյություն ունեն ժամանակակից առասպելներ։ Օրինակ, Ամերիկան մի առանձին առասպել է։ Եվրամիությունը սարքեցին մի այլ ժամանակակից առասպելի վրա։ Հիմա ո՞րն է մեր առասպելը։ Ինչի՞ն ենք հավատում մենք։
–Փողին։
–Այո։ Այսինքն՝ թղթին, աղբին, ոչնչությանը։ Փողի վրա պետություն սարքել, թե՝ փթիրի, նույնն է։ Արժեհամակարգ պիտի դնես պետության տակը, որ չերերա։ Այսօր պետության տակ ձի չկա։ Սա է ամբողջը։
–Ուրեմն, Սոս Սարգսյանի 70-ամյակը ես կազմակերպեցի Սունդուկյան թատրոնում։ Խնդրեցի, որ վարի Վիգեն Չալդրանյանը։ Ռոբերտ Քոչարյանն էլ նստած էր օթյակում։ Եվ Ռոբերտ Քոչարյանը մի բան ասաց, որ բոլորը ձգվեցին։ Ասաց. «Սոս ջան, եթե քեզ ընտրեինք նախագահ, ի՞նչ պիտի անեիր»։ Եվ Սոսը պատասխանեց՝ «Կհիմնեի բարոյականություն»։ Բոլորը շրջվեցին ու նայեցին Ռոբերտ Քոչարյանին։ Իսկ Քոչարյանը հուսահատությունից սկսեց ծափահարել։ Դրանով ամեն ինչ ասված էր։ Այ, մեզ հենց բարոյականություն է հարկավոր։ Հիմա ես Մոնթեի մասին ներկայացում եմ ուզում անել։ Ինչո՞ւ։ Որպեսզի մեր հերոսի օգնությամբ վերագտնենք մեր բարոյականությունը։
–Հրաշալի գաղափար է, անխոս։ Բայց որտեղի՞ց եք վերցնելու Մոնթեի մասին մաքուր փաստավավերագրություն։ Մաքուր, ոչ այնպիսին, ինչպիսին մեր պատմիչներ են բոլոր դարերում սարքել՝ վավերագրությանը գեղարվեստ խառնելով, որի պատճառով էլ մենք մաքուր պատմագրություն չունենք այսօր, լրիվ գուսանություն է։ Հիմա որո՞նք են Ձեր աղբյուրները։
–Մենք գնացինք Ղարաբաղ։ Ես այնտեղ զրուցեցի այն մարդկանց հետ, ում հետ նա շփվել է։ Այդ մարդիկ ամենափոքր դետալներն անգամ պատմեցին։ Ես այնտեղ եմ հավաքել այդ մարդ արարածի կերպարը։ Սեդան՝ Մոնթեի կինը, պատմում էր, որ Մոնթեն մի անգամ նույնիսկ ասել է. «Ես շատ եմ վախենում Հայաստանի անկախությունից»։ Տեսեք, մարդ, որ իր կյանքն էլ տվեց հանուն անկախության, այսպիսի բան է ասել։ Տեսեք, թե ինչ խորքային բան է ասել։ Այ, թե ինչ նյութ է պետք հավաքել մարդու կերպարը բերելու համար, հո մենակ կռվելը չէ՞։
–Բայց մենք ամեն անգամ վերցնում ենք մի հերոսի, որոշում ենք հերոսապատումը սարքել, բայց այնպիսի փաստավավերգրական խճողումների մեջ ենք ընկնում, որ վերջում հերոսին էլ, մեզ էլ ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ, վնասն էլ մեղմ է ասված՝ խայտառակում ենք համ մեզ, համ՝ հերոսին։
–Մարդն է ինձ հետաքրքիր, գիտե՞ք, մարդը։
–Լավ, այստեղից գանք՝ ո՞վ է սցենարիստը։
–Քրիստ Մանարյանը։
–Բայց տեսեք, Քրիստ Մանարյանը գրեց Նժդեհի սցենարը, և մենք բոլորս դեմ առանք նույն խնդրին՝ պատմական խճողումների։ Ֆիլմի մնացած խնդիրների մասին չեմ խոսում՝ զուտ մասնագիտական համերաշխությունից ելնելով։
– Նժդեհի ֆիլմի մի քանի կտորների համար ես էլ քննադատեցի Քրիստ Մանարյանին։ Եվ Քրիստն ինձ ասաց, որ այդ կտորներն ինքը չի գրել, ասաց՝ «Ես դրանցից խաբար չեմ»։ Փաստորեն, դրանք հետո Քեշիշյան Հրաչն է ավելացրել։ Ես երկրորդ մասի հետ բացարձակ համաձայն չեմ։ Եվ հենց այդտեղ է, որ գնացին փաստավավերագրական ճշմարտությունների վրա, և կերպարը քանդվեց։ Ասում են՝ փաստ է, որ Նժդեհը ցանկացել է վերջին անգամ նայել Երևանին, և խնդրեմ... Գալիս է մեր Արտաշեսը, չոքում է հողին, մեր ԿԳԲ-ն էլ նստած՝ խելոք-խելոք սպասում է։ Բայց դա արդեն սուտ է։ ԿԳԲ-ն չի կարող այդպես խելոք-խելոք սպասել, մինչև մեր Արտաշեսն իր ողբն ավարտի։
–Հիմա փաստավավերագրությու՞նն է մեղավոր, որ ֆիլմում այդօրինակ անհեթեթ տեսարաններ են հայտնվել՝ սերիալներին հատուկ զգայացունց թմբուկ-դիալոգներով հանդերձ։
–Հիմա մի բան ասեմ՝ ես չեմ ընդունում, այսպես կոչված, ճիշտ վավերագրության վրա գեղարվեստական ֆիլմի ստեղծման գաղափարը։ Որովհետև երբ մենք վերցնում ենք զուտ փաստերն ու վավերագրական տվյալները, դա արդեն կա, արված է, գրքերում էլ՝ գրված։ Օրինակ, ես այսպես եմ պատկերացնում՝ Ավո անունով մի տղա գնում է արտասահման, որ բանակից ազատվի։ Իսկ այնտեղից գալիս է մյուս Ավոն, որ պաշտպանի հայրենիքը։ Այ, օրինակ, այսպիսի պարադոքս պետք է լինի հիմքում։ Եվ հենց այդ Ավոն զոհվում է պատերազմում։ Պետք է գտնել մատուցման հետաքրքիր եղանակ։ Թե չէ հենց այնպես պատմելն ո՞ւմ է պետք։
–Պարոն Ծատուրյան, Դուք մեծ ռեժիսոր եք և բոլորիցս լավ եք հասկանում, որ փաստավավերագրել՝ ամենևին էլ չի նշանակում պատմական փաստերը դնել իրար կողքի կամ առավել ևս՝ քաշքշել։ Այն ընդամենը մեկ բաժակ է, որ պիտի իմանաս, թե որտեղ դնել։ Եվ այդ բաժակը ճիշտ տեղում դնելու համար պետք է ամբողջությամբ տիրապետես տվյալ փաստավավերագրությանը։ Այսինքն, եթե ամբողջը չգիտես, միշտ բաժակը սխալ տեղ ես դնում, և այդտեղից էլ գալիս է անհեթեթությունը, չէ՞։
–Այո, հենց դրանից էլ սկսվում է ապուշությունը։ Դրա համար էլ պիտի միշտ գեղարվեստը ներկա լինի։ Եթե Նժդեհի մեջ Արտաշեսն ուզեր դեպի հողը գնալ, և ԿԳԲ-ն միանգամից սրան քաշեր, մտցներ մեքենայի մեջ, դա ոչ միայն ճիշտ կլիներ, այլև ավելի ազդեցիկ։ Թե չէ, ինչպես հիշում եք, Արտաշեսը գնում ու ԿԳԲ-ի պալկովնիկի վրա բղավում է։ Եվ հետո գոռալու էլ տեսակ կա... Ներսից գոռալ կա, բան կա... Սա այնպես գոռաց, որ էն խեղճ Ռոբերտը, որ պալկովնիկ էր խաղում, չիմացավ, թե ինչպես արձագանքի։
–Է՜, պարոն Ծատուրյան, մեր ռեժիսորներն այսօր նաև ռեանիմատոլոգներ պիտի լինեն, որ վերակենդանացնեն սերիալային համաճարակով բռնկված դերասաններին։ Մի քանի կոպեկ փող տվեցին մեր դերասաններին և մի ամբողջ դերասանական դպրոց խեղեցին դրա դիմաց։
–Ես իմ ուսանողներին արգելում եմ սերիալներում խաղալ։ Ավարտելուց հետո էլ ասում եմ՝ «Գնացեք, ձեր խղճի չափով ձեր գլխի ճարը տեսեք»։ Ընդհանրապես այսպես է՝ եթե երեխան ծնվեց ու տանը փնթիություն տեսավ, դա իր համար դառնում է կարգ, սովորություն։ Եթե սերիալում դերասանը գնացել է ու ասել՝ «Դավայ ստուց», փողն էլ ստացավ «դավայ ստուցի», իր վրա մնում է այդ «դավայ ստուցը», էլ ո՞նց հետ գա։
-Հայաստանում հիմա մեկ պատերազմ կա՝ գրագետների և անգրագետների պատերազմը, մնացած ամեն բան ածանցյալ է։ Այսօր մտածող մարդը տեղով մեկ շառ է՝ իրենք իրենց համար կյանք են քաշում, մեկ էլ սա հայտնվում է իր ողջ շքեղությամբ։ Այդ խելոքի անունը Հայաստանում կոնֆլիկտային մարդ են դրել, իմիջիայլոց։ Ու ոնց երևում է, այդ պատերազմում ձերոնք պարտվում են, հա՞։
-Քաջ Նազարի պես ձենները գլուխներն են գցում, որ իրենք չվախենան։ Ամբողջ պատմությունն այն է, որ մի քանիսն ուզում են փողերը լվանան, մի քանիսն էլ՝ գրպանները լցնեն։ Իսկ դու այդ նեղ մաջալին թատրոն ես ուզում, հանդգնում ես թատրոն ուզել։
-Փաստորեն, մենք այսօր հեքիաթի այդ հերոսի հետ նույնականացման էյֆորիայի մեջ ենք։ Սկզբում գրվեց, հետո եղավ։
-Էդ կա։ Մտածում էի, որ շատ արդիական կլինի այսօրվա կարգախոսը դարձնել Համլետի «Լինե՞լ, թե՞ չլինելը»։ Որովհետև ժամանակը դուրս է սայթաքել իր շառավղից։ Օ՛, բախտ իմ դժխեմ, ինչո՞ւ ծնվեցի...
- Համլետի «Լինե՞լ, թե՞ չլինելը» «Լինում է, չի լինում» է դառնում կամաց-կամաց։ Ընդհանրապես, ի՞նչ տրամադրությամբ եք արթնանում, ո՞նց եք կառուցում օրը։ Այս հարցը հատուկ եմ տալիս, որովհետև այս օրերին հեշտ է թափթփվելը, շառավղից ընկնելը...
-Առավոտյան սկսում եմ վերակենդանանալ և փորձեր եմ անում, մտնում իմ գործի մեջ։ Բոլորը դա նկատել են։ Ասում են՝ «Այլակերպվում եք փորձերի ժամանակ»։ Միայն այդպես եմ ես անջատվում։ Բայց երբ ավարտում եմ գործս, նորից նույնն է։ Տեսե՛ք, հիմա եկել եմ նախարարություն։ Խոսում ենք ներկայացումներից, ասում են՝ «Էս տարի էլ փող չկա»։ Ուրեմն, մի տվեք կես միլիոն դրամ այդ անիմաստ տոնակատարություններին։ Մի քիչ ուրիշ տեղեր տվեք։ Հերիք է մեզ էշի տեղ դնեք։
-Լավ, բա որ Ձեզ չեն տալիս, ո՞ւմ են տալիս և, ընդհանրապես, ինչի՞ց է այս դրվածքը. ա՝ անգրագետ են, բ՝...
-Երևույթն ամբողջ աշխարհով մեկ է՝ մարդկանց ուզում են զոմբիացնել։ Իտալիայում արդեն հայր ու մայր հասկացողություն չկա. գրվում է՝ ծնող։ Միասեռականություն է քարոզվում։ Ամերիկայում արդեն չիպեր են դնում մարդկանց ուսերի, գլխի մեջ. իբր շտապ օգնության պես մի բան է։ Եթե հանկարծ ձեզ վատ զգաք, մենք իսկույն կիմանանք ու ձեզ օգնության կգանք։ Այդ չիպերով նույնիսկ կարողանում են մարդկանց զգացողությունները կոդավորել։ Ամեն ինչ անում են, որ մարդիկ զոմբիանան։ Եվ ինչպես ամեն տեղ՝ մենք առաջինն ենք, և մեզ առանց չիպերի ենք զոմբիացնում։
-Լավ, եթե Հայաստանն այսօր մի բնական անսպառ ռեսուրս ունի, իր ընդերքում մի հարստություն ունի, դրանք հենց մեր զգացմունքներն են, որը կհերիքի ամբողջ աշխարհին, մեզ չորացնել կլինի՞։
-Մենք պիտի մեր ներքին բարոյականության վրա դողանք, պահպանենք։ Այն օրը տեսա, որ մեկն ընկավ, ու հարյուր հոգի տարբեր տեղերից վազեցին։ Այնպես էին օգնում, բոլորը խառնվել էին իրար։ Այսպիսի բան ոչ Ամերիկայում կտեսնես, ոչ էլ ՝ Եվրոպայում։ Այնուամենայնիվ, իրար օգնելու և սատար կանգնելու երևույթները դեռ կան մարդկանց մեջ։ Չնայած, այսօր արդեն այնպիսի վիճակ է ստեղծվել, որ տղան՝ հորը, եղբայրը քրոջը կարող է հոշոտել։
-Պարոն Ծատուրյան, Դուք տաղանդավոր ռեժիսոր եք և շատ լավ գիտեք, թե ինչպես է սարքվում լավ թամաշայի տեսարանը։ Այսօր որ կողմը նայում ես ,մի քիչ իհարկե փնթի, բայց այդ տեսարաններն են բեմադրված՝ իշխանությունը քրտնամխած աշխատում է, բոլորը գերազանցիկ են, բայց ժողովուրդն այդ լավ կյանքին ու առաջընթացին չի դիմանում և դուրս է նետվում երկրից ։ Սա ի՞նչ խաղ է, լավ։
–Ես ապրում եմ Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակի մոտ։ Ամեն առավոտ տեսնում եմ այդ հրապարակից շարժվող երկու հսկայական ավոտոբուս։ Մարդիկ իրենց կահ-կարասին առած՝ գնում են։ Ամեն Աստծո օր։ Այդ ավտոբուսներում մոտավորապես 40 մարդ կտեղավորվի։ Ամեն օր 80 մարդ միայն այդ կետից է գնում։ Մարդ չի մնում։ Մենք հանդիսատեսի հետ կապված լուրջ խնդիրներ ունեինք։ Եթե Երևանից գնում են Ռուսաստան ու Եվրոպա, ապա Գյումրիից գալիս են Երևան, Ռուսաստան և Եվրոպա։ Մարդիկ գնում են։ Հանդիսատեսն էլ, բնականաբար, քիչ է, բայց մենք Գյումրիում փառատոն արեցինք, և տասը օր շարունակ լեփ–լեցուն դահլիճներ էին։ Մարդիկ սկսեցին գալ։
–Այո, կեցցեք Դուք, կեցցե Գյումրին։ Փաստորեն, նոյեմբերի 13-ին էլ Հասմիկ Պապյանն է գալիս Գյումրի։ Զարմանալիորեն, Գյումրին մեզ է վերադարձնում մեր կորցրած դեմքը, մեր արժեքները։ Հանդիսատեսը, ընթերցողը երևի պատրաստի մի բան չէ, նրան պետք է ծնել, հետո ծոց անել, պահել։ Ի՞նչ եք կարծում, ճիշտ է՞, որ Մշակույթի նախարարությունը գալիս է Գյումրի։ Ինչպես գյումրեցիք են ասում ՝ հիմի ըդիկ լա՞վ է, թե՞ վատ։
–Ես մի բանից եմ վախենում, որ հիմնական ուժերը մնան Երևանում, առաջին դեմքերը չգան։
–Այսինքն, պահեստայինները գան Գյումրի «խաղալո՞ւ»։
–Այո։ Բայց երևույթը վատը չէ։ Ինչո՞ւ պետք է նրանք կենտրոնանան Երևանում։ Սպորտի նախարարությունն, օրինակ, թող գնա Ղափան, Գյուղատնտեսության նախարարությունը՝ Լոռի։
–Գիտե՞ք ես ինչից եմ վախենում. պետական կառավարման համակարգը նստած է Երևանում, և մենք մաս-մաս անդամահատում ենք՝ սիրտը տանում ենք Գյումրի, սպորտը՝ այսինքն ձեռքերն ու ոտքերը՝ Ղափան։ Իսկ եթե դրանք կենտրոնի աչքից հեռու տեղերում ակումբնե՞ր դառնան, Ձեր ասած՝ գեղի ակումբները։ Կորցնե՞ն պետական մարմնի մաս լինելու արժեքը։ Այսօր ամեն ինչին մենք նայում ենք պետական մարմինը փոշիացնելու վախով։
–Ես չեմ վախենում։ Ամերիկայի ամեն մի նահանգը մի առանձին կառավարման համակարգ է։ Կենտրոնացած, լճացած իշխանությունը տեղով չարիք է։
–Դե, կարելի է տանել, կամ չտանել, մեծ հաշվով սա մի մեծ բան չի էլ փոխելու, բայց որ երկրի միսը պետք է հավաքել, դնել հստակ ողնաշարի, հստակ արժեհամակարգերի վրա, փաստ է։ Ո՞ւր է այդ ոսկորը, ինչի՞ վրա ենք շարվում։ Հետո զարմանում ենք, որ մսակույտ դարձած գնում ենք հանձնվելու այս կամ այն երկրին։
–Իմ աղջիկը գնաց Ամերիկա, չնայած չդիմացավ ու տասը տարի հետո վերադարձավ։
–Ձե՞ր աղջիկը։
–Քրոջս աղջիկը, որ 12 տարեկանից իմ թևի տակ է մեծացել։ Երբ նա գնում էր, ես նրան ասացի՝ «Գնացիր Ամերիկա, մոռացիր, որ հայ ես։ Այնտեղից չասես՝ Իմ Մասիս սարը, բան... Դա զզվելի է»։ Ասացի՝ «Հայերի հետ էլ չշփվես։ Դարձի ամերիկացի»։ Եվ, իրոք, նա գնաց այնպիսի թաղամաս, որտեղ ոչ մի հայ չկար։ Բայց երբ գնացի նրա մոտ, ի՞նչ տեսնեմ՝ բացել են խանութ, որ կոչվում է «Ղարաբաղ» և նստած՝ բուրդ են չփխում։ Այ զզվեցի, հա՜, զզվեցի։
–Հա, դա էլ դրսի, այսպես կոչված, սուվենիրային հայրենասիրությունն է. ոչ կարգին այդ երկրի քաղաքացի են դառնում, ոչ էլ՝ այս երկրի։ Այ, դա արդեն ողբերգություն է հենց իրենց համար։
–Եվ անընդհատ՝ «Երթամ Հայաստան...»։ Չոռ ու ցավ, անտեր շուն։ Գնացել ես՝ մոռացի Հայաստանը։ Վերջացավ։ Փոխի ազգանունդ։ Չեմ սիրում, երբ ողբում են, թե՝ գնացին, լաց, կոծ... Ջհանդամը, թե չգնացին։ Ավելի լավ է մնա մեկ միլիոն հայ, քան 6-7 միլիոն թափթփուկ։ Լոս Անջելեսում գնացի մի հեռուստաընկերություն։ Այնտեղ մի վարող կար, ում բոլորն ատում էին։ Իսկապես, հանդիսատեսը սրան ատում էր, որովհետև սա այսպես էր խոսում՝ «Էշ հայ ժողովուրդ»։ Եվ նա մի օր ինձ կանչեց, հարցրեց՝ «Սուր բաներ սիրո՞ւմ եք»։ Ասացի՝ «Ի՞նչ, կերակո՞ւր»։ Ասաց՝ «Չէ, խոսք»։ Ասացի՝ «Հա, բա ո՞նց...»։ Նա, թե՝ «Վա՜յ, ինչո՞ւ Ձեզ երեկոյան չկանչեցի։ Երեկոյան աուդիտորիաս ավելի լայն է»։ Ու սկսեց այս հարցից. «Ինչպե՞ս է կյանքը Հայաստանում»։ Եվ դա 1996 թիվն էր։ Ու ես ասացի՝ «Հայաստանը նման է այն երեխային, ով սկսում է նորից քայլել։ Պատկերացրեք՝ բավականին ծեր մարդ, ով սկսում է նորից քայլել։ Նորմալ է ամեն ինչ, լավ է»։ Այ մարդ, մեկ էլ՝ զանգեր կատաղած՝ «Դուք ո՞նց եք ասում, թե Հայաստանը լավ է։ Բա ով գալիս է, ասում է, որ շատ վատ է, անտանելի է»։
–Նրանք, փաստորեն, «Որքան վատ, այնքան լավ» հայերն են։ Մեղքի զգացում կա, գնացել են ու ամեն օր խնդիր ունեն արդարացնել իրենց գնալը։ Ցավոք, սփյուռքն իր այս կազմվածքով կարող է սպառնալիք դառնալ մեր անվտանգության համար ու նաև այն պատճառով, որ փող ուղարկելով պարազիտացնում է իր հարազատ–բարեկամին։
–Այո, այդ կանանցից մեկը զանգեց ու ասաց՝ «Իմ տղան Հայաստանում է ու աշխատանք չունի, և ես ամեն ամիս նրան 300 դոլար եմ ուղարկում»։ Ես էլ ասացի՝ «Գիտե՞ք, եթե իմ տղան էլ ինձ ամեն ամիս 300 դոլար ուղարկեր, ես էլ չէի աշխատի»։
–Իմիջիայլոց, Հայաստանը աշխարհի տասը պետություններից մեկն է, որ այսպիսի լայնամասշտաբ տրանսֆերտների հաշվին է ապրում։ Եվ սա կաթվածահարում է երկիրը։ Մի իներտ զանգված կա Հայաստանում, որ չի շփվում համակարգերի հետ, չի պատկերացնում, թե ինչ է կատարվում իր երկրում և չի մասնակցում հանրային կյանքին, չկա ծավալվող և որևէ շարժերի մեջ։ Դա սարսափելի վտանգավոր բան է։ Մենք ունենք մեզ հետ ապրող, բայց դուրս գրված ահագին մեծ զանգված։
–Թողել գնացել ես՝ վերջացավ։ Գնա դարձի աշխարհի քաղաքացի։ Սփյուռքը փող ուղարկելով ավելի է խեղճացնում Հայաստանը։ Դու ճիշտ ասացիր, նրա պետքն էլ չի, թե ինչ է կատարվում իր երկրում. փողն ունի, պառկում է բազմոցին ու սերիալ նայում։
–Բայց ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ եղավ Ձեր աղջիկը։ Ինչո՞վ է այստեղ զբաղվում։
–Տեսեք, փայլուն անգլերեն գիտի, բայց աշխատանք չի գտնում։ Երկու ամսով գնում է Ամերիկա, փող աշխատում, գալիս այստեղ ապրելու։
–Հայաստանում աշխատանք չգտնելու համար կամ պետք է շատ թամբալ լինել, կամ էլ՝ շատ վառ անհատականություն, պրոֆեսիոնալ մասնագետ։ Չաշխատող համակարգերը շատ են և չեն կարողանում վառ, կրեատիվ մտքեր մարսել, նոր գաղափարներ ընդունել։ Իսկ մշակույթի դաշտում վառ մարդն ուղղակի աղետ է։ Վառ անհատականությունն ակամայից դառնում է գործող համակարգի հակառակորդը։ ։ Կարծեմ, մի առանձնապես նորություն չասացի։ Բայց հարցս՝ ի՞նչ անվտանգության համակարգ պետք է ստեղծի այդ վառ անհատը, ինչպե՞ս պիտի նա պաշտպանվի։
–Ինձ ասում են՝ «Պարոն Ծատուրյան, դե՞մ եք, որ մենք Ռուսաստանի հետ միանանք»։ Ասացի՝ «Դեմ չեմ, որովհետև Եվրոպան էլ մի զիբիլ չի»։ Բայց ախր պիտի պայման դնել կարողանաս։ Գնում են Ռուսաստանի թևի տակ՝ դե, պայման դիր։ Ասա՝ «Ճանապարհ տուր ինձ, որ մենք հաղորդակցվենք։ Այնպես արա, որ նավթատարը մեր տարածքով անցնի, ոչ թե մեզ շրջանցի»։ Հենց այդպես է լինում, որ Ռուսաստանն էլ քեզ շան տեղ չի դնում ու ձեռ է առնում։ Գալով հարցիդ՝ ասում եմ՝ դասարանում կան չար և խելոք աշակերտներ։ Այդ խելոքը միշտ մի տեղ խելոք վեր ընկած է։ Չարն է, որ քեզ անընդհատ զգոն է պահում, և դու, ի վերջո, այդ չարին ավելի շատ ես սիրում, քան խելոքին։ Հիմա մեր այս խեղճությունը վտանգավոր է։ Մենք այսպես երբեք պետականություն չենք ունենա։ Եվ արդեն չգիտեմ՝ մենք ա՞զգ ենք, թե՞ ցեղ։ Ցեղի պես ենք մեզ պահում։
–Պարոն Ծատուրյան, հիմա այս հարցի համատեքստում նորից գանք Գյումրիի փառատոնին։ Դուք կարողացաք համարյա մշակութային հեղաշրջում անել կիսամեռ Գյումրիում։ Ես այնտեղ չէի, բայց ներկայացումները նայել եմ «Յութուբով»՝ լեփ–լեցուն դահլիճներ։
–Այո, աշխուժություն կա, շատ-շատ կարոտած հանդիսատես կա։ Ես շատ ոգևորված եմ։
–Կա՞ն այն ջահելները, որ իրենց սցենարներն օրերով պտտվում են Ձեր ետևից, ուզում են աչքը աչքին Ձեզ հանդիպել, խոսել, սովորել։
–Համենայն դեպս, Գյումրիում կա։ Այնտեղ ամեն ինչ արվում է նպատակային։ Թվում է, թե ի՞նչ կա՝ «Երկու տիրոջ ծառա» ենք բեմադրում։ Բայց ամբողջը մեսիջային ներկայացում է։ Օրինակ, այնտեղ Լյուդվիգ Հարությունյան անունով երիտասարդ ռեժիսոր կա, նրան ես պատրաստում եմ որպես ինձ փոխարինող։ Շատ լավ ու խելոք տղա է։ Արեց «Առնետները» ներկայացումն անտարբերության մասին։ Շատ լուրջ գործ է։
–Դուք մի շատ սուր ներկայացում բեմադրեցիք՝ «Երկնքից երեք աթոռ ընկավ»։ Դա նույնպես բավականաչափ մեսիջային ներկայացում էր՝ իսկապես ցնցող տեսարաններով։ Ամերիկացի հեղինակի մյուզիքլ էր, բայց մեկը մեկին՝ մեր մասին։
–Այո, դրա տակ շատ լուրջ թեմաներ են արծարծվում։ Աստված փռել է իր հոտը, և գալիս է սատանան, ստիպում է նրանց լինել ուրիշ՝ կռվարար։ Բնականաբար, սրանք սկսում են իրար գզել։ Վերջում Աստված ասում է, որ նրան միայն լեզվով են պաշտում ու թողնում, հեռանում է։
–Բայց վերջում դրել եք նաև Աստծո թողած վերջին մոմի տեսարանը։ Թվում է, թե այդպես պիտի ավարտվի, բայց որտեղից որտեղ գալիս է նորից սատանան։
–Հա, սատանան գալիս է մոմի վրա և փչում այն։ Սատանան հանգցնում է լույսը։ Ո՞ւր ենք գնում։ Էս ո՞ւր ենք գնում։ Այ, Ձեր էն ասածն է՝ խոսում ենք միայն հայրենասիրությունից, որ ավելի շատ ֆաշիզմի տարրեր է պարունակում, քան իսկական հայրենասիրություն։ Դրա համար էլ ուզում եմ նորից բերել Մոնթեի կերպարը, նրա գործը։ Դա կարևոր է։
–Պարոն Ծատուրյան, ախր մեր հերոսը մեռած հերոսն է։ Օրինակ, որ գնացիք Ղարաբաղ, այնտեղ ապրող, աշխատող մարդկանց մեջ հերոսների չտեսա՞ք։
–Իհարկե՝ տեսա։ Ղարաբաղը լրիվ ուրիշ երկիր է։ Եվ լավ է, որ ուրիշ երկիր է, ուրիշ հասկացողություններ են։ Մարդկանց մեջ իսկական հպարտություն կա, որ իրենք ղարաբաղցի են։ Քաղաքը մաքուր էր։ Մարդիկ արժանապատվորեն էին քայլում քաղաքում, ոչ թե՝ հենց այնպես, գնում եմ, էլի։ Նրանք ներկայանալի են։ Ես ղարաբաղցի եմ՝ ա՛յ, այդ կեցվածքով։ Այնտեղ ես անընդհատ հպարտություն էի զգում։ Խոսում էի իրենց պաշտպանության նախարարի հետ, մեզ էդ ո՞նց ընդունեց, ո՞նց տեղից վեր կացավ, ո՞նց ամեն ինչ արեց, որ մենք մեզ լավ զգանք։
–Հա, իհարկե, Մովսես Հակոբյանը հասարակ զինվորի հետ հաց կիսող, շատ ազնիվ մեկն է. նրան հանդիպելիս մարդ խաղաղվում է՝ մտածելով, որ Աստված թուրքի ամենամեծ բանակն էլ կկանգնեցնի այդպիսի զորահրամանատարի խղճի առաջ։
–Հա, քեֆս բերեց այդ մարդը։ Իսկ այստեղ փորձիր մեկին մոտենալ՝ «Ի՞նչ եք ուզում» դեմքով վրա կտան։ Մի մարդ իմացել էր, որ այնտեղ ենք, Մոնթեի մասին ինչքան գիրք կար, վերցրել, բերել էր հյուրանոց։ «Մարդ ենք»՝ այ, այդպիսին էին։ Եվ դա ինձ շատ գրավեց։ Ուրիշ երկիր է, և փառք Աստծո։
–Ես, շատ էի ուզում գնալ Ղարաբաղ և այնտեղ աշխատել, ապրել։ Այս ու անկողմ ասացի, բայց ոչ մեկն աշխատանքի մի երաշխիք չտվեց։ Եվ դա բացարձակ կամսարականություն չէր, Ղարաբաղում բարոյական այլ արժեհամակարգեր կան այսօր։ Իսկ Դուք ինչո՞ւ չուզեցիք թատերական այս ամբողջ շնչառությունը Ղարաբաղին էլ տալ։
–Դե, հազար ասացինք, որ այնտեղ թատրոնի շենք է պետք։ Մինչև հիմա այնտեղ թատրոնի շենք չկա։ Ասում են՝ այո, այո, և չեն անում։ Մի փլված թատրոնի շենք կա, դա է։ Ուֆ, չգիտեմ, թե մշակույթի հանդեպ ինչու է այսպիսի վերաբերմունք։
–Իսկ հնարավոր չէ՞ այստեղ ռեժիսորների մի հրաշալի լաբորատորիա սարքել, մի քանիսին էլ այնտեղ ուղարկել։ Ո՞վ պիտի անի, պարոն Ծատուրյան, եթե ոչ՝ Դուք։
–Ասում եմ՝ շենք չունեն։ Ի՞նչ անենք։ Շենք լինի՝ կանենք։
–Հրաշալի հեռուստատեսության շենք ունեն՝ Արցախի Հանրային հեռուստատեսությունը։ Հնարավոր չէ՞ հեռուստաթատրոն դնել։ Նրանք, ովքեր այսօր մնացել են Արցախում, ախր արժանի են դրան։
–Մի հրեայի հետ զրուցում էի, ասացի՝ «Դուք շատ խելոք, լավ ազգ եք և շատ բան կա ձեզնից սովորելու»։ Իսկ գիտե՞ք, թե նա ինձ ինչ ասաց՝ «Ո՞ր հրեան»։ Հիմա ես եմ Ձեզ հարցնում՝ «Ո՞ր հայը»։
Հարցազրույցը՝ Վարդուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Այսօր տարբեր շրջանակներում քննարկում են Հայաստանի աստիճանական ուկրաինացման սցենարը. Սերգեյ Պանտելեև
Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
- 15:33 • 29.03.24 Այսօր տարբեր շրջանակներում քննարկում են Հայաստանի աստիճանական ուկրաինացման սցենարը. Սերգեյ Պանտելեև
- 17:15 • 28.03.24 Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- 14:33 • 28.03.24 Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
- 12:19 • 28.03.24 Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
- 12:03 • 28.03.24 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
- 20:49 • 27.03.24 Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
- 16:05 • 26.03.24 Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
- 14:30 • 26.03.24 Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
- 13:02 • 26.03.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
- 20:45 • 25.03.24 Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
- 15:24 • 25.03.24 Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
- 15:23 • 25.03.24 Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
- 10:34 • 25.03.24 Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
- 14:55 • 22.03.24 Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
- 20:44 • 21.03.24 4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
- 14:25 • 21.03.24 Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
- 13:25 • 21.03.24 Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
- 12:02 • 21.03.24 Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
- 20:42 • 20.03.24 Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
- 17:19 • 20.03.24 Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
- 15:22 • 20.03.24 30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
- 12:58 • 20.03.24 Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
- 12:11 • 20.03.24 Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
- 14:08 • 19.03.24 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 20:47 • 15.03.24 Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 10:10 • 29/03 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Գողացել են իրենց շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը, կողային հայելու պլաստմասե պաշտպանիչը և իր կողմից շահագործվող մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը։
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Մամուլի տեսություն 09:43 • 29/03 Որ դեղերը չեն ներառվի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկում․ «Իրավունք» Համաձայն նոր կարգի՝ դեղատները պետք է համապատասխան դեղորայքը տրամադրեն միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության պայմաններում, ինչը լրջագույնս դժգոհությունների տեղիք է տվել, հաշվի առնելով, որ այդ ցանկը եկող տարվանից էլ ավելի է ընդլայնվելու:
-
Քաղաքականություն 10:24 • 29/03 Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմություն էր և ղեկավարում էր իր ստեղծած շարժումը, որը, բոլորը գիտեին, կապ ուներ Սորոսի հիմնադրամի հետ, դրա կարգախոսն էր՝ «Ելք» ելք ՀԱՊԿից և Եվրասիական տնտեսական միություն
-
Իրադարձային 09:30 • 29/03 Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Ավագ ուրբաթ օրը Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց և ապա, Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, և կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից:
-
Քաղաքականություն 23:11 • 28/03 Երբ ժամանակը եկավ մեզ պաշտպանելու՝ ՌԴ-ն չպաշտպանեց․ նորից հույս հայտնեցինք, որ կպաշտպանեն, բայց՝ խաբեցին, վերջում փորձեցին ներքաշել նոր պшտերազմի մեջ արդեն ՀՀ-ում, որպեսզի գան և «փրկեն»․ Սիմոնյան Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանանք՝ էդ կազմակերպությունը կա թե չկա, գործո՞ւմ է, դուրս է գալիս մեր տարածաշրջանից, պատրաստվու՞մ է գոնե զանգել Ադրբեջանին և ասել, որ Ջերմուկի մոտ զորքերը դա ՀԱՊԿ-ի տարածք է
-
Քաղաքականություն 23:42 • 28/03 Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Նրա խոսքով՝ թեև պաշտպանական ուժերին հաջողվել է զսպել ռուսներին, այնուամենայնիվ, նրանք պատրաստ չեն պաշտպանվել ռուսական մեկ այլ խոշոր հարձակումից՝ առանց գործընկերների օգնության:
-
Իրադարձային 15:25 • 29/03 Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը Մարտի 28ին ադրբեջանական հեռուստատեսությունը AzTV պետք է եթեր հեռարձակեր հարցազրույցը Ղարաբաղի անջատողական ռեժիմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ, որը ներկայումս գտնվում է Բաքվի բանտում։ Սակայն վերջերս հայտարա
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Մամուլի տեսություն 08:44 • 28/03 Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Իրադարձային 10:19 • 25/03 Crocus City Hall-ի գործով կալանավորվածներից մեկը փետրվարին լուսանկարներ էր հրապարակել Ստամբուլից Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Instagramում Ստամբուլից լուսանկարներ էր հրապարակել։ Այս մասին գրում է kommersantruնՓետրվարի 23ի
-
Իրավունք 09:03 • 25/03 Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը (լուսանկարներ) Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
-
Իրադարձային 19:22 • 22/03 Որքանո՞վ են հավաստի Հայաստանում ամենաշատ որոնվող կայքերի մասին Ahrefs-ի աղմուկ հանած տվյալները, ի՞նչ պատկեր են ցույց տալիս մյուս հաշվիչ կայքերը Semrush-ի տվյալներով ոչ մի գեմբլինգ կայք չի գտվում ամենաշատ այցելվող կայքերի ցանկում։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալների վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ SEO գործիքների կիրառումը։
-
Սպորտ 09:25 • 26/03 Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է գրավ վճարել Դանի Ալվեշի համար Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Դանի Ալվեշը, պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։
-
Իրադարձային 10:10 • 29/03 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Գողացել են իրենց շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը, կողային հայելու պլաստմասե պաշտպանիչը և իր կողմից շահագործվող մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը։
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Մամուլի տեսություն 10:52 • 23/03 Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ» «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում:
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Իրադարձային 13:10 • 23/03 «Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը։
-
Իրավունք 10:16 • 26/03 Սանկտ Պետերբուրգի բնակչին օդանավակայանում ձերբակալել են Crocus-ի վերաբերյալ գրառումների համար. նա պատրաստվում էր Հայաստան մեկնել Սանկտ Պետերբուրգի բնակիչ, հայտնի դեկորատոր Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են «Պուլկովո» օդանավակայանում, որտեղից մտադիր էր Հայաստան թռչել Մոսկվայով։ Այս ամսին գրում է kommersantruնԱվելի վաղ Նիկոլայ Կո
Իրավունք
-
14:22 • 29.03.24 Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով
Տնտեսություն
-
13:06 • 29.03.24 «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում
Սպորտ
-
20:10 • 28.03.24 Դրանք կեղծ լուրեր են․ Դեպայի գործակալը՝ Ալվեշի գրավը վճարելու մասին
Մամուլի տեսություն
-
09:14 • 29.03.24 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Փաշինյանի այցին․ «Հրապարակ»
-
08:54 • 29.03.24 Արդյոք Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա․ «Հրապարակ»