Չեմ հասկանում՝ Վանո՞ն այստեղ չէ, թե՞ ես. Նորայր Այվազյան
Գոյության վերջի գիտակցում չի կարող լինել, որովհետև չի կարող լինել վերջին պահի գիտակցումը։ Վերջին պահի գիտակցումը բացառվում է, որովհետև դրան պիտի նախորդի նախավերջին պահի զգացողությունը։ Բայց ամբողջ հարցն այն է, որ հենց այդ պահի ընկալումն է անհնար, որովհետև ոչ ոք մինչև վերջ չի հավատալու վերջին պահի անխուսափելիությանը։ -Պիտի որ չհավատա,-ցածրաձայն ասաց Մենակը։ Այդ օրերից մի օրը նա քնից կտրուկ արթնացավ ու հասկացավ, որ նախորդ պահին սիրտը մի երկվայրկյան դադար էր առել։ Եվ հասկացավ, որ այդպես է լինում։ Դադարը՝ ժամանակավոր, թե՝ հավերժ, չեն զգում։ Զգում են դադարից վերադառնալը, ինչպես ուշաթափությունից ետ գալն են զգում և չեն զգում գնալը։
Վանո Սիրադեղյան
«Ափսոս էր երեխան»
-Այսօր նոյեմբերի 13-ն է, այսինքն՝ Վանո Սիրադեղյանի ծննդյան օրը։ Բարեմաղթանք ունե՞ք։
-Վանո´ ջան, ծնունդդ շնորհավոր։ Վանոյի ծնունդն ինձ համար տոնի պես բան է, ես կասեի՝ հենց տոն է, անկախության, մտքի, ազատության տոն։
-Հենց այդպե¬՞ս. ինչու՞։
-Որովհետև Վանոն գնացել է՝ իր հետ տանելով մեր անկախության կոդը։ Ինձ համար անկախությունը հռչակագիր չէ, որ ետևում թաքնվես, հոխորտաս, ձեռք բերես, հետո միֆականացնես։ Գենը տրվում է բոլորին, բայց կոդը տրվում է լավագույնին։ Վանո Սիրադեղյանը կոդ է, անկախության կոդ։
-Անկախության հռչակագիրն, այո´, թուղթ է ընդամենը, եթե նրա վրա գաղափարի պես ծանր բան չդնես, չի բացառվում, որ քամին քշի էդ թուղթը։
-Ես մեր հասարակության հիվանդություններից մեկը ձևակերպել եմ՝ սատարախտ։ Բռնում, ամեն ինչի սատարում ենք, բայց այդ ձևական սատարումների մեջ չենք գիտակցում գլխավորը։
-Իսկ ի՞նչն է գլխավորը։
-Գլխավորն այն է, որ չենք հասկացել, թե ում պիտի սատարեինք, ու հիմա այդ մարդը՝ Վանոն, հեռացել է՝ իր հետ տանելով այդ կոդը։ Ու հիմա ես չեմ հասկանում՝ Վանո՞ն այստեղ չէ, թե՞ ես...
-Բայց գաղափարակիրը պիտի որ իր ետևից աշխատող, ապրող համակարգեր, երկիր թողնի, որ իր գնալով՝ հեռանալուց հետո մեծ ավերածություններ չլինեն։ Ինքը գնա, բայց իր իդեալներն աշխատեն, համակարգերը բանեն, գործեն իրենից հետո։ Այդպես չէ՞։
-Դե, մենք էլ այդ ենք ասում՝ վերադառնա և այդ կոդը բերի։ Ամենավատ բանը կիսատ մնացած գործն է։ Երբ շարունակությունը չկա։ Պիտի գա, որ լինի։
- Վանո Սիրադեղյանի վերադարձի շարժման ընթացքում մի քանի բան շատ ոգևորեց։ Նախ՝ այն մտավոր ընտրանին, ով առանց վարանելու առաջին օրից միացավ մեզ։ Մինչ այդ մենք շատ էինք տրտնջում, թե՝ մտավոր ընտրախավ չունենք։ Մտածում էինք՝ որպես թափոն ու ջարդոն խշրվել են իշխանությունների ոտքերի տակ։ Բայց պարզվեց՝ սխալվել ենք։ Այսինքն՝ երկրի ողնաշարը կա, միտքն ու խիղճն արթուն է։ Դա այդպե՞ս է, թե՞ ես եմ ուղղակի հորինել իմ իսկ խաղաղության համար։
-Իհարկե՝ կա այդ ընտրախավը։ Ո՞նց կարող է չլինել։ Եվ դա է մեր միակ հույսը։ Ուղղակի մի քանի բան այնքան ձուլված է իրար, որ մեկը մյուսին կարող է անգամ փչացնել։ Մտավոր խավը պետք է առանձնացնել մտավորական կոչված մասնագիտական խավից, որովհետև կա, չէ՞, այդպիսի բան՝ մտավորականի մասնագիտությամբ աշխատողներ։
-Բոլորն այսօր մտավորականի «պրոբը» վրաները խփած՝ խոսում են. ինչի՞ մեջ նրանց գցենք՝ ստուգելու՝ ի՞նքն է, թե՞ ինքը չի։ Դուք ինչպե՞ս եք նրանց տարբերում, օղու մե՞ջ եք գցում՝ ազնվությունն ու թնդությունը ստուգելու համար։
-Ամեն դեպքում՝ պետք է շատ զգոն լինել, մանավանդ՝ օղու հետ։ Մենք, չգիտես ինչու, ասում ենք՝ մտավորական ու միանգամից նկարիչ, գրող ենք պատկերացնում՝ մտածելով, որ մտավորականը մասնագիտություն է, էլի։ Ստացվել է այնպես, որ մտավորական լինելը մասնագիտություն է դարձել։ Եվ հետաքրքիրն այն է, որ այդ սերունդը գնում է, ու ետևից գալիս է ավելի ակտիվ ու երիտասարդ սատարողների սերունդը։ Իսկապես՝ պետք է զգույշ լինել։
- Ամեն դեպքում՝ ընդունեցիք, որ երկրում կա այդ մտավոր ողնաշարը, ուրեմն՝ հասարակությունը մսակույտ, իսկ երկիրը՝ ավերակ հաստատ չի դառնա։
-Իհարկե՝ ողնաշարը կա։ Բայց Դալիի նկարներն է հիշեցնում՝ անապատի մեջ, աբսուրդ վիճակում նետված գոյություն։ Ես չգիտեմ՝ ինչպես կարելի է այդ ողնաշարին միս ու արյուն տալ։ Իսկ առանց դրա այդ ողնաշարը սիմվոլիկ բան է։ Ողնաշարը, հաստատ, ամբողջ կյանքը չէ։
-Լավ, անցնենք էն երկրորդ լավ բանին, որ մենք տեսանք այս ստորագրահավաքի ընթացքում. երկրի առողջ և պայծառ երիտասարդությունը երևաց՝ երիտասարդ գրողներ, գիտնականներ, ուսանողություն, ովքեր ցույց տվին, որ այս թույլ, տկար համակարգերի ու ինստիտուտների դռների դիմաց կանգնած են իրենք՝ պատրաստ մաքրելու այդ հոգնած տարածքները՝ Ավգյան ախոռները։ Պարզվեց՝ Վանո Սիրադեղյանի երկրում իր բացակայության ժամանակ արդեն այսպիսի աչքաբաց սերունդ է գոյացել. ես շատ հուզվեցի՝ այս ջահելությանը տեսնելով...
-Երիտասարդություն ասելով՝ միշտ պատկերացնում եմ ուսանողներին։ Գիտակից ու խենթ հատիկը պետք է լինի հենց ուսանողության մեջ։ Ինձ ամենաշատն ուրախացնում է, որ կան նրանք՝ ջահել էրեխեք՝ Ձեր ասած ողնաշարին միս ու արյուն տվող։ Բայց ուսանողությունն ամբողջության մեջ սոցիալ ու բիզնես խնդիրներ է կրում։ Ընդհանուր պասիվության մեջ այդ ակտիվությունը կորչում է։ Կան անհատներ, որ տեղով մեկ գաղափար են, իհարկե, և սա, անխոս, ոգևորում է։
-Հասանք ճիշտ տեղ։ Դուք ամեն օր Երևանից գնում եք Ծաղկունք գյուղ՝ դաս տալու երեխաներին։ Վախենալու չէ՞ մեր օրերում՝ լինել ուսուցիչ։ Այսօրվա երեխային ի՞նչ արժեհամակարգ է պետք տալ։ Ասես՝ դարձիր բարի, ազնիվ տղա, բայց այդ դեպքում եղած կյանքը մի լավ կտա նրա քիթումռութին,ասես՝ եղիր ճարպիկ ու դաժան... բայց էդպիսի բան ասել կլինի՞։ Դժվար չէ՞։
-Դժվարը գիտե՞ք ինչն է՝ թե ի՞նչ խնդիր ես դնում և ի՞նչ ես ուզում այդ երեխաներից։ Ես գեղարվեստական կրթություն եմ տալիս նրանց։ Սա ինձ համար ազատ մարդ և ճաշակ ձևավորելու մի հնարավորություն է։ Ես ոչ թե ասում եմ՝ ահա՝ ինչ տաղանդավոր երեխա է, այլ ասում եմ՝ ինչ մտածող էրեխեք են։ Եվ դա աշխատում է։ Գյուղի մաքուր էրեխեք են։
-Ամենակարևորը, երևի, նրանց միջի չալին տեսնելն ու չծեծելն է։ Այն չարին, գժին, որն ուրիշ է, նման չէ մյուսներին։ Իսկ այսօրվա հանրակրթությունը, կարծես, այս վառ երեխայի դեմ է ու հարթեցնում է բոլորին։ Հետո այս մոդելը գալիս, հասարակություն է դառնում։ Վանոն էլ մեր հասարակության այն չալն էր, գիժ երեխան, որին, փաստորեն, չմարսեցինք, մնաց կոկորդներիս կանգնած, որովհետև փոքրուց պատերազմ ունենք այս տեսակի դեմ։
- Պարզ է, որ պետք է ստվեր գցեն այդ վառի վրա, նրա տեսակն ուժեղ է և ճնշում է։ Բայց մեր խնդիրը հենց այդ վառին, չարին պահելն է։ Մենք պետք է նրանց ընդհանուր գիտելիք ու ճաշակ, իմացություններ տանք և երբեք չփակենք ինչ-որ դոգմաների մեջ։ Երեխան պետք է ազատ լինի, որ կարողանա ստեղծագործ վիճակում լինել։
- Մեկի ետևից գնալով՝ պիտի պատրաստ լինել 99-ին կորցնելուն. դժվար ընտրություն է: Վանոյի ջանքերով գոյացավ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցը։ Մի անգամ նրա տնօրեն և Ձեր հրաշալի կին Գոհար Սանոյանն ինձ ասաց, որ Վանոյի ստեղծածներից, թերևս, միայն այդ դպրոցը մնաց քաղաքում և ծառայում է նրան, ինչին կոչված էր։ Վանոն, կարծեմ, հենց այդպես էլ ասել էր՝ մի լավ գժանոց բացեք։ Ասածս այն է, որ Վանոն հենց գժի տերն էր, իսկ գժին տեր լինելը, թերևս, ահագին ծանր գործ է։
-Ես Վանոյի հետ շփվել եմ հիմնականում՝ կրթական ու մշակութային հարցերով։ Նա այն ժամանակ քաղաքապետ էր և խնդիր էր դրել՝ փոխել դպրոցի տնօրենների հին համակարգը։ Եվ նրա խնդիրն էր, որպեսզի նոր, դոգմաներից դուրս մարդիկ գան դպրոցներ։ Կհիշեք, երևի, հենց այդ շրջանում ծնվեց ՆՓԱԿ-ը, ՀայԱրտ մշակութային կենտրոնը։ Վանոն այդ հարցերում այնքան ուշադիր էր։ Բայց հիմա ճիշտ հակառակ պրոցեսներն են գնում, որովհետև եթե մի բանը կիսատ ես թողնում, շատ ավելի վատ բան է սկսվում դրանից հետո։
-Բայց մի առանձին կտոր՝ Կոջոյանի դպրոցը, փրկվեց, չէ՞: Կնշանակի՝ կիսատն էլ կարելի է լրումին հասցնել, եթե նրա գլխին մասնագետ ես դնում...
-Երբ դու գիտես քո գործը և հետևողականորեն դա անում ես, չի կարող վատ բան ստացվել դրանից։ Իսկ ինչո՞ւ եք միայն Կոջոյանը հիշում։ Բլեյանի կրթահամալիրը՝ նույնպես։ Կան մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչ են ուզում, և իրենց նպատակը տանում են առաջ։
-Լավ, գանք Վանո Սիրադեղյանի վերադարձի շարժման երրորդ՝ քաղաքական համատեքստին: Տեսեք, այս շարժումը երևակեց, որ քաղաքական համակարգն ադեկվատ չէ հանրային սպասումներին։ Այն ցույց տվեց, որ հանրային միտքն առաջ է ընկել, և քաղաքական կուսակցությունները չեն հասցնում նրա ետևից, չեն կարողանում սպասարկել այդ միտքը, հանրային ձևակերպված պատվերները։ Եվ մարդիկ հասկացան, որ կուսակցությունները զբաղված են ինչով ասես, միայն՝ ոչ հանրային մտահոգություններին հետամուտ լինելով, լուծումներ առաջարկելով։ Եթե սխալ է դիտարկումս, ինձ ուղղեք։
-Մի ընդհանուր բան եմ տեսնում՝ կա իշխանություն և ընդդիմություն...
-Վայ, պարզվում է ընդդիմությո՞ւն էլ կա։
- Այդ երկուսն իրար հետ դարձել են արդեն մեկ կառույց։ Ինձ մոտ այդպիսի տպավորություն է։ Այսպիսին է մոտեցումը՝ ես ինչ ուզեմ՝ կանեմ, դու ինչ ուզում ես՝ ասա։ Ահա, այսպիսի կոնսենսուսի են եկել՝ անում եմ՝ լավ եմ անում, դու ինչ ուզում ես՝ ասա։ Ինձ թվում է՝ ամբողջ քաղաքական դաշտը չի գործում։
-Գիտե՞ք, տպավորություն է, որ քաղաքական դաշտն ականապատ է, ու ոչ մի վառ, գաղափար ունեցող մարդ չի կարող մտնել այդ դաշտ։ Ավելին, կարծես այդ դաշտն ինչ-որ մարդիկ սեփականաշնորհել են, դռները զմռսել և գնացել տուն։ Այդ օֆիսը կա´մ տանը չէ, կա´մ էլ՝ երկարատև ու բուռն ընդմիջում է անում։
-Ինձ թվում է՝ այդ համակարգում ինչ-որ վիրուս կա՝ ով մտնում, հիվանդանում է։ Ընդ որում՝ դա անբուժելի վիրուս է։ Կարծես ընդդիմությունն էլ է այժմ այդ վիրուսով տառապում։ Հասարակությանը մնում է, որ ինքն իր գլխի ճարը տեսնի։
-Ընդ որում՝ մինչև այնտեղ մուտք գործելը՝ դրսում, խելոք են ավելի, բայց ներսում շատ արագ գլխատվում են և դառնում մեկը բոլորից. Նկատե՞լ եք՝ բոլորն իրար պես խոսում են, իրար պես մտածում...
-Ինձ թվում է՝ նրանք ինչ խոսում են, դրանք պահեստապետի զեկույցներ են։ Այն տարիներին, երբ կոմունիստ էին, տակից պահեստապետ էին աշխատում։ Հետո պահեստապետերը հասկացան, որ ինչո՞ւ պիտի իրենք գողանան, ուրիշները վայելեն, և իշխանությունը վերցրին ու պահեստավորեցին։ Նրանք, իհարկե, իրենց անունը դրել են կուսակցություն, բայց դա ոչ մի կապ չունի։ Մենք գիտենք, որ դա մի թալանի պահեստ է, որը երբ մի քիչ պակասում է, սկսում են միմյանց թալանել։ Նայեք այսօրվա խորհրդարանին՝ այնտեղ ահագին նախկին պահեստապետերի կտեսնեք։
- Ես այսօր դժվարանում եմ տալ որևէ քաղաքական գործչի անուն, ով Վանո Սիրադեղյանի վարկանիշի կեսն անգամ ունենա...
-Կեսը շատ եք ասում։
-Բայց նկատե՞լ եք՝ այսօր, մի տեսակ, Վանոյի մոդա է սկսվել։ Շատերը նրա անունը դիվիդենտ են սարքում, Վանոյի անունը տալով՝ հերոսանում են, այն դեպքում, երբ նախկինում ռիսկ չէին անի անգամ սեփական խոհանոցում նրա անունը տալ...
-Սկզբում սարքում են միֆ, հետո սկսում են դրա հաշվին միավորներ հավաքել։ Իսկ ինչո՞ւ են ամենաշատը Վանոյից վախենում. շատերին ձեռնտու է, որ Վանոն միֆ լինի, որպեսզի դրա վրա սկսեն խոսել ու խաղալ։ Կամ՝ առանձինները գլուխ են գովում, թե Վանոյին մենք ենք փախցրել՝ առանց հասկանալու, որ իրենց անկախությունն ու ազատությունն են փախցրել դրանով իսկ, ոչ թե՝ Վանոյին։ Վանոյից խոսելն արդեն համարվում է անվտանգ։ Եթե մի քիչ վտանգ լիներ, այդ ժամանակ կերևար՝ բաց նամակ գրող կլինե՞ր, թե՞ չէր լինի։
-Դե, դուռը բացվել է արդեն. մեկ-երկու տարի առաջ ծպուտ չկար։ Ավելին՝ մեծ ռիսկ էր նրան անդրադառնալը։ Բայց այսօր արդեն տեղեկություններ կան, որ իշխանական կուլիսներում Վանոյի վերադարձի խնդիրը բավականին ակտիվ քննարկվում է։ Տալիս են նաև առանձին շահագրգիռների անուններ: Դուք հավատո՞ւմ եք դրան։
-Ես ուզում եմ հասկանալ՝ նրանց ինչի՞ն է պետք Վանոյի վերադարձը։ Չէ՞ որ նրանք բոլոր հարցերին նայում են հենց այդ տեսանկյունից՝ ի՞նչ քյար դրանից։ Նրանք երբ օգուտ չեն տեսնում, չեն հավատում մի բանի։ Ի՞նչ է՝ որոշել են փոխե՞լ, փոխվե՞լ։ Ես դրան չեմ հավատում։ Դա բոլորովին ուրիշ տեղից պիտի գա։
-Որտեղի՞ց, օրինակ։
-Քեզնից, ինձնից, հասարակությունից։ Այդպես։ Հիմա՝ Շանթը: Ասում են՝ գիժ է։ Գիժ չէ։
-Չէ, եթե գիժ է, դա է լավը։ Այսօր հնարավոր չէ՝ լինել խելոք և անցնել գործողության։ Խելոքը խոսողն է, գիժն է գործում։ Խելոքն ինչպե՞ս գործի։ Նա ավելի ծանրաքաշ է, տասը չափում՝ մեկ կտրում է, կամ՝ ընդհանրապես չի կտրում, կամ՝ գցում է, չի բռնում, չէ՞։
-Հա, խելոք-խելոք գցում է, մեկ էլ տեսնում է՝ չի բռնել։
-Վանոյի շուրջ ծավալվող շարժման մեսիջներից մեկն էլ այն էր, որ հասարակությունը ցույց տվեց, որ վստահություն չունի արդարադատության նկատմամբ։ Իսկ խաղի կանոնը պիտի որ օրենքը լինի։ Եթե օրենքը չի գործում, ապա ի՞նչ ենք խաղում մենք...
-Գիտե՞ք, մենք այստեղ բոլորս լավ էլ դատված ենք ու լավ էլ նստած ենք։ Մնում է՝ դրան փաստաթղթային տեսք տալ։
- Սիրելի Սպարապետ... Ի դեպ, պարզաբանեք, խնդրեմ, թե ինչո՞ւ են Ձեզ ասում՝ Սպարապետ։
-Դա ծագել է մի միամիտ խոսակցությունից։ Միջազգային մրցույթներից մեկում միաժամանակ՝ առաջին, երկրորդ, երրորդ մրցանակ էի շահել։ Հետո կանչեցին միություն, որ «ռազբիրատ» անեն, թե դա ինչ հաշիվ է, ես ասացի՝ «Սպարապետի համար դրանք հասարակ բաներ են»։ Հետո էլ շարժման ժամանակ սպարապետական պաստառներ էինք անում։ Ու այդպես՝ մնաց այդ անունը։ Ես էլ մտածեցի, որ մենք անընդհատ ինչ-որ միֆականացված սպարապետներից ենք խոսում, բայց ոչ մեկը ո´չ նրանց տեսել է, ո´չ խոսել է, ո´չ էլ՝ ճանաչել։ Դրանք էլ այնքան արագ զոհվող են: Ոչ մեկը 50 տարեկանից այն կողմ չի անցել։ Ի՞նչն էր խանգարում՝ մի կենդանի, լավ սպարապետ ունենալ։
-Ի միջի այլոց՝ պաստառների մասին։ Օրինակ՝ հիմա ի՞նչ պաստառների կարիք կա և ինչպիսի՞ պաստառներ կարող են հանրային միտք ու գաղափար շարժել։
-Այդ ամեն ինչը պետք է ինքնաբուխ լինի։ Հիմա չես կարող լոգոյի պես որոշել ու պաստառ սարքել։ Դրանք ապրող բաներ են, ոչ թե գեղարվեստական-էսթետիկական ինչ-որ բան։
-Իսկ ժամանակը չի՞ հուշում, թե իրեն ի՞նչ պաստառի վրա պետք է տեղավորել ո´չ միայն տպավորիչ, այլև՝ աշխատող ուղերձ հղելու համար։
-Իհարկե՝ մտածել կարելի է այդ մասին։ Հիմա միանգամից էքսպրոմտ չասեմ։ Տակը եթե միտք ու իդեա չեղավ, ոչ մի վիզուալ, էսթետիկ բան չի փրկի։ Միտքն է պետք գտնել և այն, թե ինչպես ասել այդ միտքը, որովհետև հիմա շատ ամորֆ վիճակ է։ Ինչ անում ես, պլստում, աչքերիդ առաջ խորտակվում է։
-Դուք ֆեյսբուքում լավ էլ խոսուն պաստառներ եք դնում։ Եվ, ի տարբերություն ուրիշների, հանդես եք գալիս ո´չ թե կեղծանունով, այլ՝ Ձեր իսկ ստորագրությամբ։ Այսինքն՝ Դուք չեք թաքնվում Ձեր պաստառների տակ...
-Գիտե՞ք, ես թաքնվելու ձևը չգիտեմ։
-Ի՞նչ եք կարծում՝ սա, ամեն դեպքում, վախվորա՞ծ հասարակություն է, թե՞, գոնե, տեղ-տեղ անվախ, ներքին որձությունը դեռ մեջը։
-Բալանսի հարց է՝ որքան կսովորես վախին։ Ինձ թվում է՝ վախը շատացել է։ Տեսեք՝ վախվորած ակցիաներ, երթեր... Գնում եմ ու գրազ եմ գալիս, որ այսքան օրից փակ շուկայի ակցիաները կավարտվեն։ Եվ իմ ասած օրն էլ ավարտվում են։
-Այսինքն՝ Դուք կարծում եք, որ անընդհատ ակցիանե՞ր պիտի լինեն։
-Անընդհատ՝ պրոցես և հետևողականություն։ Հիմա ինձ ասեք, խնդրեմ, թե փակ շուկայի հարցն ինչ եղավ։ Ես չիմացա, թե վերջն ինչ եղավ։ Քյարը մնացին գլխարկները։ Կարմիր ու դեղին գլխարկներ էին բաժանել, չէ՞։
- Կարմիր և դեղին գլխարկների պատերազմը, երբ օրը ցերեկով հրապարակ մտան նաև էշերն ու այծերը: Ի՞նչ պիտի անեին մարդիկ այս անհավասար պայքարում։
-Դե, ի՞նչ պետք է անեին, մնում էր՝ գլխարկը վերցնել, գնալ տուն։
-Մտքի, իդեաների սով կա երկրում։ Իսկ դա ամենավտանգավոր բանն է, որ կարող էր մեզ հետ պատահել։ Բոլորս ինչ-որ ապատիկ ենք, ճմրթված։ Դա վտանգավոր չէ՞։
-Եթե մենք դարեր շարունակ սա ենք եղել, ի՞նչը պետք է մեզ համար ստիմուլ լիներ, որ փոխվեինք։ Նվերի պես այս էլ քանի անգամ գալիս է մեզ, պիտի պահե՞ս այդ անտերը, թե՞ չէ։ Ի՞նչ արեցինք այս 20 տարում։ Կարծես՝ մի բան վերցնես ու չկարողանաս պահել։
- Մենք, փաստորեն, եղածը չենք սիրում։ Եղածը մեր սրտով չի։ Մեզ թվում է, թե ամեն անգամ էս երկիրը ոտքերը չռելու է ու մինիմում՝ մի Վանո բերի, մեզ տա։Առանձիններն, իհարկե, խիստ ուշացումով կարդացին նրա գործերը, և հիմա են հասկանում, թե ում մասին է խոսքը։
-Դե, իհարկե, տարիների մեջ, ի՞նչ իմանաս, երկրորդը կծնվի՞, թե՞ ոչ։ Ու անընդհատ ասում ենք՝ լավ, մի մարդ չկա՞, որ գա, մեզ իր շուրջը հավաքի։ Բայց շրջվում եմ, ու էլի՝ Վանոն է: Հիշում ես, չէ՞, հայտնի տողը՝ «Հերկուլեսի շուրջ խմբվել էին մի քանի ակցիոներական ընկերություններ»։
-Երևի ամբողջ հարցն այն է, որ եղած միտքը չենք կարողանում տեղաբախշել երկրում, միտքը կծում է առանձիններին, դրա համար էլ քշում են երկրից։
-Հենց դա է, էլի։ Մի քանիսը թույլ չեն տալիս, որ այդ պահեստապետերը հանգիստ աշխատեն։
-Մենք բողոքում ենք նաև հասարակությունից, նրա որակից։ Բայց որտեղի՞ց է գոյանում այդ հասարակությունը. Նախ՝ գնում է մանկապարտեզ, հետո՝ դպրոց։ Այսպես է մեծանում, չէ՞։ Դուք մի առանձին կոնցեպտ, հեղինակային նախագիծ ունե՞ք՝ ուղղված երեխաներին։
-Մտնում ես դպրոց, այնպիսի´ դոգմաներով են կազմակերպում կրթությունը։ Օրինակ՝ տառերն են անցնում, և ուսուցչի համար ամենակարևորն այն է, թե Մաշտոց դյադյայի նկարն ունենալո՞ւ է, թե՞ ոչ։ Բայց այդ նույն տառերն է հենց Մաշտոց դյադյան։ Ես, օրինակ, տալիս եմ տառերը և ասում եմ՝ «Այդ տառերի վրա գույնով, գծով նկարեք Մաշտոց դյադային։ Ո՞նց եք նրան պատկերացնում»։ Չկան տաղանդավոր երեխաներ։ Կա տաղանդավոր միջավայր: Հոգևոր մարդը պետք է մտնի դպրոց։ Իսկ հիմա երկրով մեկ մի այլանդակ միջավայր են ձևավորել՝ իրենց երգերով, սերիալներով, բանով, որտեղ չի կարող նորմալ երեխա մեծանալ։
- Բայց այսօրվա երեխային դժվար է բերել Ձեր ասած նշանային համակարգեր։ Նա արդեն մտել է ինտերնետ և ապրում է այդ ցանցային աշխարհում՝ ինչպես հարազատ տանը։
-Առաջին դասարան ես մտնում, ինտերնետ չկա։ Եվ այնքան ընկալունակ ու մաքուր երեխաներ կան։ Ես ինստիտուտում էլ եմ դաս տվել և փորձեցի մոտավորապես այդ ծրագրով աշխատել 5-րդ դասարանի հետ։ Եվ հինգերորդցիները հազար անգամ ավելի լավ ընկալեցին։ Ամբողջ միջավայրը գեղարվեստական լեզու է։ Ու ես չեմ սովորեցնում նկարել։ Ես սովորեցնում եմ մտածել։
-Գալով Վանո Սիրադեղյանին. այսօր սոցիալական ցանցում նայում եմ՝ հազարավորներն ամենաջերմ մաղթանքներով շնորհավորել են Վանո Սիրադեղյանին։ Չեմ հասկանում՝ էլ ի՞նչ ապացույց է պետք որոշ մարդկանց՝ հասկանալու, որ հայրենիքը դատարկ է առանց Վանոյի։ Ինչպե՞ս պետք է հասկանան, որ այսօր օրակարգային է նրա վերադարձի հարցը։
- Հասկանո՞ւմ ես, կարծես՝ մենք էլ այստեղ չենք, ախր, որովհետև տեսակի խնդիր կա։ Հետո հիշում եմ, որ պիտի զանգեմ, ասենք՝ քեզ, և նոր պարզ է դառնում, որ ես էլ եմ այստեղ։ Ես զգում եմ, որ իմ տեսակն այստեղ չէ։ Կամ՝ եթե անգամ՝ այստեղ է, պետք չէ։ Երբ ասում ենք՝ «Վանոն վերադառնա», հենց այդ ենք ասում՝ վերադարձնենք այս տեսակի կոդը։
-Սպարապետ, ամենալավը Դուք կիմանաք, թե մեր վերջն ի՞նչ է լինելու, այս համակարգերը խելքի՞ են բերվելու, թե՞ ոչ։
-Ես գիտեմ, թե վերջում ես ու դու ուր ենք գնալու։ Իսկ համակարգերը՝ չգիտեմ։
-Ո՞ւր ենք գնալու։
-Նմանները միշտ գնում են նմանների մոտ։
-Ուրեմն՝ Կարթագենը պիտի կործանվի, այսինքն՝ Վանո Սիրադեղյանը պիտի վերադառնա։
Հարցազրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 18:40 • 01/05 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն (լուսանկար) Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ տեխնոլոգիական ներուժ, աշխատանքային փորձ, հաստատակամություն և ուժ, մեր հավատարմությունը հայրենիքին, խորը պատմական հիշողություն և լավ դրված նպատակներ։
-
Քաղաքականություն 17:04 • 01/05 Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը «Արդեն կան երկրներ, որոնք արդեն զենք են տրամադրել Ուկրաինային՝ առանց նման սահմանափակումների»,- ասել է Լատվիայի ԱԳՆ ղեկավարը։
-
Իրավունք 15:03 • 01/05 Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ 30.04.2024 թվականին լայն քննարկում ստացած Արթուր Սուքոյանի մասնակցությամբ դեպքի շրջանակներում հենց վերջինիս նախաձեռնությամբ փորձել ենք ինքնակամ ներկայանալ և իրավապահներին ներկայացնել ոչ թե կիսաճշմարտություն այլ ամբողջական դեպքի մանրամասները:
-
Ժամանց 12:32 • 01/05 Դերասան Ջո Մանգանյելոն պատմել է 1915-ի իրադարձությունները վերապրած նախնիների և հայկական արմատների մասին (տեսանյութ) Դերասանը բացահայտել է, որ 1915-ին թուրքերը սպանել են մեծ տատի ամուսնուն և յոթ երեխային: Ի վերջո կինը հայտնվել է ճամբարում, որտեղ հղիացել է թուրքերի հետ համագործակցող գերմանացի սպայից: Թավրիզը լույս աշխարհ է բերել խարտյաշ աղջկա, որին անվանել է Սիրարփի: Վերջինս Մանգանյելոյի տատն է:
-
Քաղաքականություն 12:53 • 01/05 Սկսված սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ. Ալիև Սկսվել է սահմանազատումը, տարվում են սահմանագծման աշխատանքներ, և այս ամենը տեղի է ունենում հենց հիմա Ադրբեջանին և Հայաստանին հաջողվել է դրան հասնել առանց միջնորդների այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
-
Քաղաքականություն 14:17 • 01/05 Պատրաստվում ենք հերթական ընտրություններին, բայց եթե ժողովուրդը ցույց տա, որ փողոցային պայքարի է պատրաստ, կլինենք կիզակետում․ Հայկ Մարության Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ նա ասաց, որ եթե նախկինում Ադրբեջանը ռազմական ագրեսիայի միջոցով էր ստիպում զիջումների գնալ, այսօր ուղղակի խոսքով է անում դա։
-
Քաղաքականություն 00:03 • 02/05 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Նիկոլ Փաշինյան Այդպիսի դեպք չի եղել այս ընթացքում, որ մենք արբանյակային լուսանկարի վրա դնենք կետ և արբանյակային լուսանկարի կետը, որ գնանք, հետո ֆիզիկապես գետնի վրա դնենք իրար վրա՝ համընկնեն:
-
Իրադարձային 21:15 • 01/05 Արագածավան-Արտենի ճանապարհին Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և հայտնվել դաշտում․ 4 հոգի, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց Ոստիկանները, պարեկներն ու քննիչները ունեն օպերատիվ տեղեկություններ, որ ավտոմեքենան վարել է անչափահաս 16-ամյա տղան։
-
Քաղաքականություն 10:26 • 02/05 Գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և որոշ ժամանակ հետո ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը․ Արտակ Զաքարյան Տեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները:
-
Իրադարձային 09:16 • 02/05 Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը 18.04.2024 թվականի հերթական ապօրինի որոշմամբ դատավոր Վահե Դոլմազյանը կրկին մերժեց իմ նկատմամբ կիրառված կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ պաշտպաններիս միջնորդությունը, բայց այս որոշումն իր «տարօրինակությամբ» գերազանցեց նախորդներին:
-
Քաղաքականություն 18:40 • 01/05 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն (լուսանկար) Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ տեխնոլոգիական ներուժ, աշխատանքային փորձ, հաստատակամություն և ուժ, մեր հավատարմությունը հայրենիքին, խորը պատմական հիշողություն և լավ դրված նպատակներ։
-
Քաղաքականություն 17:04 • 01/05 Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը «Արդեն կան երկրներ, որոնք արդեն զենք են տրամադրել Ուկրաինային՝ առանց նման սահմանափակումների»,- ասել է Լատվիայի ԱԳՆ ղեկավարը։
-
Մամուլի տեսություն 09:26 • 01/05 Ինչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը․ «Հրապարակ» Նախարարությունից պատասխանել են․ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև պայմանագրի ստորագրման տեխնիկական խնդիրները հարթված են։ Պայմանագիրն առաջիկայում կստորագրվի, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»։
-
Իրավունք 15:03 • 01/05 Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ 30.04.2024 թվականին լայն քննարկում ստացած Արթուր Սուքոյանի մասնակցությամբ դեպքի շրջանակներում հենց վերջինիս նախաձեռնությամբ փորձել ենք ինքնակամ ներկայանալ և իրավապահներին ներկայացնել ոչ թե կիսաճշմարտություն այլ ամբողջական դեպքի մանրամասները:
-
Իրադարձային 09:16 • 01/05 Այսօր մարդու՝ աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է, կամ դրա ոչ պատշաճ որակը․ Փաշինյանի ուղերձը Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդն այնպես, որ մարդն աշխատանքով իր բարեկեցությունը կառուցելու հնարավորություն ունենա:
-
Իրադարձային 11:37 • 01/05 15 երիտասարդ տղա, ուղեղները աշխատում էր, ֆիզիկականը տեղը, այդ բենզինը ի՞նչ պիտի աներ, ո՞ւմ են հիմարի տեղ դնում․ զինծառայողի ծնող Մարտիրոսյանի խոսքով՝ ուղղորդումը սկսել է վարչապետի առաջին օրվա ելույթից, երբ հունվարի լույս 19-ի գիշերը դեպքը տեղի ունեցավ, 19-ի առավոտը ինքը ելավ ծածկեց։
-
Քաղաքականություն 12:53 • 01/05 Սկսված սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ. Ալիև Սկսվել է սահմանազատումը, տարվում են սահմանագծման աշխատանքներ, և այս ամենը տեղի է ունենում հենց հիմա Ադրբեջանին և Հայաստանին հաջողվել է դրան հասնել առանց միջնորդների այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
-
Ժամանց 12:32 • 01/05 Դերասան Ջո Մանգանյելոն պատմել է 1915-ի իրադարձությունները վերապրած նախնիների և հայկական արմատների մասին (տեսանյութ) Դերասանը բացահայտել է, որ 1915-ին թուրքերը սպանել են մեծ տատի ամուսնուն և յոթ երեխային: Ի վերջո կինը հայտնվել է ճամբարում, որտեղ հղիացել է թուրքերի հետ համագործակցող գերմանացի սպայից: Թավրիզը լույս աշխարհ է բերել խարտյաշ աղջկա, որին անվանել է Սիրարփի: Վերջինս Մանգանյելոյի տատն է:
-
Քաղաքականություն 14:17 • 01/05 Պատրաստվում ենք հերթական ընտրություններին, բայց եթե ժողովուրդը ցույց տա, որ փողոցային պայքարի է պատրաստ, կլինենք կիզակետում․ Հայկ Մարության Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ նա ասաց, որ եթե նախկինում Ադրբեջանը ռազմական ագրեսիայի միջոցով էր ստիպում զիջումների գնալ, այսօր ուղղակի խոսքով է անում դա։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
Իրավունք
-
09:03 • 02.05.24 Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
-
18:06 • 01.05.24 Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալել են․ ՔԿ
Տնտեսություն
-
09:33 • 01.05.24 ԱՄՆ Սենատն արգելել է ռուսական ցածր հարստացված ուրանի ներկրումը
-
18:22 • 30.04.24 Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
Սպորտ
-
08:32 • 01.05.24 Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին
-
14:15 • 30.04.24 Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
09:46 • 30.04.24 Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում