«Я не раб, я не трус, я Левон Джавахян»
Ընթերցող, սիրելիս
Մեր այս հարցազրույցներին ուշի-ուշով հետևում է ժամանակի հազվագյուտ գրող Արմեն Շեկոյանը։ Ավելին ասեմ, երբ էմիլ Գազազն իր հարցազրույցում մեր սիրելի մեռելներին բռնել ու լավ «քանդակել» էր՝ հայրենասերների մարտական գունդը կապելով իմ ու իր ջանին, Շեկոյանս ինձ լիազորեց իր հիացմունքը որպես գործիք օգտագործել այդ գազազությունը սանձահարելու համար։ Ավելին ասեմ, այժմ Շեկոյանս օր առաջ է զանգում՝ իմանալու, թե ուռկանն այս անգամ ո¬՞ր կողմ է նետված և ո՞վ է լինելու իմ հաջորդ զոհը, կներեք՝ կանչվածը։ Ավելին ասե՞մ. երեկ նա անգամ հասցրել էր շեկոյանական դատաստանի քաշել երկրի պոտենցիալ ազնիվներին ու երկու-երեք փրկվածի անուն բաշխեց ինձ։ Ու սրանք հիմա դատապարտված են արդարացնելու Շեկոյանի հույսերը, հակառակ դեպքում ես չեմ կարող չօգտվել հրապարակային հիասթափություն ապրելու իմ մասնագիտական իրավունքից։ Իհարկե, Շեկոյանս և էլի մի քանի խելոքներ, սա կարդալով, մտքի մեջ արդեն մի տասն անգամ ասացին, որ ես իմ գրած մի քանի տողում առնվազն 8 անգամ Արմեն Շեկոյանի անունը տալով՝ ռեկլամ եմ անում իմ իսկ նյութը և շատ էլ ճիշտ արեցին, որովհետև Ա. Անոտացիա կոչված գլուխը տեղով մեկ նյութի ռեկլամ է, որ կա։ Բ. Բա որ ես Շեկոյանի ախպեր Լևոն Ջավախյանի հարցազրույցը լավ ռեկլամ չանեմ, Ջավախյանը, կամ հենց Շեկոյանն ինձ կներե՞ն, մանավանդ, որ Ջավախյանի կատարմամբ այս զրույցը հավակնություն ունի դառնալ այս տխուր ու միամիտ երկրի ամենափառահեղ իրադարձությունը։
-«Я раб, я трус, я Левон Джавахян». Ջավախյան, հեշտ ենք պրծել, որ չես ասել՝ «Я Гарегин Нжде», բայց գտնված վերնագիր է, կեցցես։
-Հա, դե հենց էդտեղից էլ սկսենք։
-Քո կարծիքով, Պուշկինն ինչո՞ւ է մեզ այդպես «նխշել»։
-Էդ Պուշկինը կիմանա ու իր հերոսը։
-Դե, ինձ համար դժվար կլինի հիմա գնալ ու նրանցից հարցնել։ Մնում է դու ասես։
-Դա Լերմոնտովի մոտ էլ կա։ Մեկի մոտ հայ լինելն ընդգծված է, մեկի մոտ՝ ոչ։
-Բայց Պուշկինը լավ էլ կապեր ուներ մերոնց հետ, Հայաստանում էր լավ պտտվել էր։ Ինչո՞ւ պիտի մեզ սա ասեր։ Կարող է չե՞նք կարողանում նրա այդ տողը լավ կարդալ։
-Գիտե՞ս, երբ հերոսն է ասում, դա չի նշանակում, թե գրողն այդ կարծիքին է։ Եթե հիմա իմ հերոսը մի բան է ասում, չի նշանակում, թե Լևոն Ջավախյանն է ասում։
-Փաստորեն, էդ պատմվածքը, որ գրել ես ու տան բոլոր գաղտնիքները հանգամանալից շարադրել, հաստատ, մեղքը բարդել ես հերոսներիդ վրա։ Այդ պատմվածքում կնոջդ գլխին ինչ օյին ասես՝ դրել ես, բա չի նեղացե՞լ քեզնից։
-Կնիկը նախ պիտի իմանա, որ նեղանա։
-Վստա՞հ ես, որ չի իմացել։
-Չէ, հաստատ ինքը չի կարդացել։ Եղել են, իհարկե, մարդիկ, ովքեր անակնկալ են մատուցել աղջկաս և պատմվածքն ինտերնետով ուղարկել նրան։ Ինքն էլ շատ նեղվել էր։ Հիմա մի գիրք եմ տպում՝ «Վերնիսաժ», արդեն տպարանում է։ Աղջիկս, բնականաբար, այդ պատմվածքը հանել էր գրքի միջից ու բոլոր տեղերից ջնջել։ Բայց քանի որ ինձ մոտ այդ պատմվածքի բնագիրը կար, անհնար էր վերացնել։
-Ջավախյան, փաստորեն, տանը երկու ընդդիմություն ունես։ Երկու ճակատով կարողանալո՞ւ ես պայքարդ մղես։
-Դե, ի՞նչ ընդդիմություն։ Պատկերացրու, օրինակ, քո մերն է։ Ի՞նչ պիտի անես։
-Իմ մորը ես վերջերս հեռուստացույցով քննադատեցի, և նա շատ խաղաղ էլ տարավ։ Իմ մայրն էդ մայրն է։
-Ես քո մորը ճանաչում եմ։ Ես շատ լավ գիտեմ քո մայրն ինչ մայր է։
-Ամեն դեպքում, պատմվածքդ փախցրել ես, տարել տպել, հիմա ես ո՞նց քեզնով չհիանամ։
-Հա, ռիսկ արեցի, վերցրի տարա «Հրապարակ»։ Ու ես քեզ ասում եմ՝ արվեստի մեջ ռիսկն ամենակարևոր գործոնն է, գործի 50 տոկոսը։
-Բա մյուս 50-ն ի՞նչ է։
-Էն մյուս 50-ը՝ տաղանդ ու աշխատասիրություն։
-Բա բա՞խտը։
-Չէ, բախտը չէ։ Անբախտ գրող չի լինի։ Անբախտ կարող է լինել թատերական գործիչը, ռեժիսորը, բանը, որ չեն կարողանալու իրենց գործը բեմ բարձրացնել։ Գրողը եթե անգամ այսօր չտպվի, վաղը կտպվի։ Դրա համար էլ բախտը գրողի հետ է։ Էն օղորմածիկ Հովհաննես Գրիգորյանն իմ մասին ասել է՝ «Գրականությունն, ընդհանրապես, ստի վրա է հենված, ես էլ եմ մեկ-մեկ ստում։ Իսկ Լևոնը սուտը միջից հանում է»։ Ես քեզ ազնիվ եմ ասում՝ ես չեմ կարողանում սուտ գրել։
-Լևոն, սուտուղորթի մասին սկսեցիր, որ իմ տված հարցից փախչե՞ս։ Ես էդքան համեստ չեմ, որ մի հարց անգամ կուլ տամ. հարցս սա էր՝ կինդ ի՞նչ արեց, երբ իմացավ այդ պատմվածքիդ մասին։
-Պահ, էդ առաջին մեղքս չի, որ գործել եմ։ Մի եռագրություն էլ ունեմ՝ «Ուզում եմ ասեմ՝ աշխարհն իմանա», «Ուզում եմ ասեմ՝ կինս չիմանա», «Ուզում եմ ասեմ՝ խիղճս արթնանա»։ Էդ գործս էլ չէր կինս կարդացել, բայց էլի իմաց էին տվել. հետո բանը հասել էր նրան, որ մանկխորհրդի նիստ էին արել և քննարկել Լևոն Ջավախյանի բարոյական վարքը։ Կնիկս էլ էն ժամանակ, թարսի պես, ժողկրթբաժնի տեսուչ էր։
-Իսկ նիստն ի՞նչ որոշեց, ի՞նչ պատիժ սահմանեց։
-Չգիտեմ, թե նիստն ինչ էր որոշել, բայց որ կնիկս մի տարի ծոցս չմտավ, էդ ակնհայտ էր։
-Հիմա, փաստորեն, էլի ռիսկի ես դիմել, գրել ես։ Կարո՞ղ է հիմա էլ դու ես հրահրում, որ ծոցդ չմտնի (ծիծաղում ենք-Վ.Ս.)։
-Լսի, բայց նախադասություն էի ուզում ասել, չթողեցիր։
-Ջավախյան, գրողի նախադասությունը կտրել կլինի՞, ասա։
-Ինձ, իհարկե, ասում են, որ ես ազնիվ ու անկեղծ գրող եմ։ Բայց հո ամեն ազնիվ ու անկեղծ գրականություն չէ՞, որ լավն է։ Ինքը՝ գրականությունը, կրոն է։ Եվ եթե ընթերցողը քեզ հավատում է՝ կարդում է, չի հավատում՝ չի կարդում։ Ես էլ,որ չեմ կարողանում ստել, ճշտի վրա եմ գրում, որ հավատան։ էդ ա։
-Ես գիտեմ, որ մի ժողկրթբաժվար էլ դու ես եղել Լուսավորության մինիստրությունում։ Էդ գործից ինչպե՞ս եկար հասար գրականությանը։ ժողկրթբաժվարները նամռոտ դեմքով, «լևի» փողեր աշխատող տիպեր էին էն ժամանակ, չէ՞։
-Հա, էնտեղ ժողովուրդը հիմնականում զբաղված էր հենց փող աշխատելով։ Թուղթ էին տանում-բերում, որ արանքում փող աշխատեն։ Իմ սեղանն էլ ոնց որ ավլած կալ՝ դափ ու դատարկ։ Նրանք փող էին աշխատում, ես էլ, որ էդ հունարը չունեի, դեպի իմ ազատությունն էի գնում։
-Քանի՞ տարեկան էիր, որ առաջին անգամ ռիսկ արեցիր, գրեցիր։
-Բավականին ուշ եմ սկսել՝ 30 տարեկանում։ Իմ սեղանին՝ էդ ավլած կալի վրա, ես գրեցի մի առաջին «Շնող» ակնարկս։
-Ջավախյան, բոլորս էլ մի անգամ ձեռքներս քսում ենք դրան, կոպիտ ասած՝ գոնե մի անգամ էդ ղալաթն անում ենք։ Բայց ո՞նց եղավ, որ քո դեպքում շարունակվեց։ Այսինքն, ե՞րբ դարձար կրկնահանցագործ։
- Ասելու բան էլ չի, բայց պիտի ասեմ. ես ճակատագրապաշտ մարդ եմ։ Հըլը գլուխս նայի՝ ես պեծիկ եմ ծնվել, այսինքն՝ նշանով։ Մերս որ գնում էր իր բախտը բացելու, ասում էին՝ «Քո տղան նշանավոր մարդ ա դառնալու»։ Երբ մի անգամ էլ եկավ ու էլի նույն բանն ասաց, ես շուռ տվի օրագիրս ու տեսա, որ ծերից ծեր 3-ներ են։
-Մտքումդ ասացիր՝ «Բա սա նշանավորի առաջադիմությո՞ւն է, սա պեծիկի վա՞րք է»։
-Հա, մտածեցի՝ եթե նշանավոր եմ լինելու, պիտի մի քիչ էլ խելոք լինեմ։
-Մարկեսից էն կտորը հիշեցի, որ ասում է՝ «Եթե իմանայի որդիս պրեզիդենտ կդառնա, գոնե կրթության կտայի նրան»։ Հիմա սաղ հեչ՝ մորդ երազանքը կատարվե՞ց, նշանավո՞ր ես։
-Գիտե՞ս ոնց է՝ եթե քո հերն ու քո մերը քո մեջ էդ սաղմը չիպի նման դրել են, դա արդեն ճակատագիր է։ Մնում է, որ դու ականջալուր լինես ու գնաս։
-Բայց, օրինակ, քո հայրենակից Հրանտ Մաթևոսյանի գլխին նման նշան չկար։ Հովհաննես Թումանյանի գլխին՝ առավել ևս։ Էդ ինչո՞ւ ես էդ նշանը գրողի կնիք սարքում։
-Չէ, ես կնիքով ու շտամպով մարդ չեմ։ Ես ոչ շտամպով գրում եմ, ոչ էլ շտամպով՝ մտածում։ Այն, ինչ ինձական ա, ինձուգյորա էլ ասում եմ։ Իրենք էլ իրենց գյորա են եղել։
-Դե, դուրս է գալիս, որ նրանց նշանն իրենց գյորա մի փակ տեղում եղել է ու, երևի, մեզ անհասանելի մի տեղում։ Բայց լավ է, որ դու մտածում ես, թե էդ նշանը քեզ միշտ փառք է բերելու, ուղղակի չեմ հասկանում, թե փառքը քո ինչի՞ն է, երբ Վերնիսաժում քեզ համար արծաթ ես ծախում։
-Ես քեզ մի բան ասեմ էդ փառքի մասին։ Էն, որ դու նշանավոր մարդկանց՝ գրողների կամ նկարիչների հետ նստում ես սրճարաններում ու նրանք ասում են՝ «Ես փառքի համար չեմ գրում կամ նկարում», քեզ սուտ են ասում։ Դա նման է նրան, որ, ասենք, դերասանը բեմ դուրս գա ու իր համար մեկ լինի՝ ծափ կտա՞ն, թե՞ ոչ։ Դերասանն էլ էդ ծափին է կարոտ։
-Լևոն ջան, ի՞նչ է փառքը քո դեպքում։ Էդ ի՞նչ պիտի տա մեր էս աղքատ երկիրը քեզ, որ դու փառավորվես։
-Դե, արի էդ փառքը չէժանացնենք։ Ես, օրինակ, շատ լավ եմ զգում, որ մի պատմվածքը վերջացնում եմ ու կարողանում եմ մյուսը գրել։ Երբ չեմ կարողանում գրել, ինձ համար արդեն դժբախտություն է, լսո՞ւմ ես։
-Ջավախյան, ես էս անգամ սխալվեցի։ Մտքումս նոր ասում էի՝ հեսա կասի, թե ամբողջ նախագահի պալատն ինձ ծնկին դրած կարդում է, բա դա փառք չի՞։ Մանավանդ, որ ասում են, թե դա հենց էդպես է, որ կա։
-Հա, էդ մասին շատերն են եկել, ինձ ասել։ Եղել է, որ Վերնիսաժում եկել կողքիս կանգնել են ու չեն էլ ամաչել։
-Չհասկացա, թե էդ ամաչելն ինչու ասացիր։ Այսինքն, գրողը մի էնպիսի ամոթալի բան է դարձել, որ պաշտոնյան պիտի ամաչի՞ նրա կողքին կանգնելիս։ Հողը մեր գլխին, հա։
-Կաց։ Բայց կան շատ մարդիկ, որ պատմվածքներս հավանում են, բայց դախլից էն կողմ չեն անցնում։ Ասում եմ՝ արի, բայց չի գալիս, ամաչում է։ Բա ես ինչո՞ւ չեմ ամաչում։ Հո գողություն չե՞մ անում, իրենց պես ալան-թալան չե՞մ անում, որ ամաչեմ։ Բա որ ես թեկուզ քծնող մարդ լինեի, Վերնիսաժում արծաթ կծախեի՞։ Հենա մեկի քամակը կմտնեի՝ տաք-տաք կապրեի, էլի։
-Ջավախյան, էդ բոլոր տեղերը «բրոնյա» արված է առաջիկա 100 տարիների կտրվածքով։ Պարապ տեղ չկա։
-Տաղանդավոր մարդկանց համար տեղը միշտ պահած է։ Բայց ես իմ տեղն ազատ երկնքի տակ եմ պատկերացնում ու էդպես էլ ապրել եմ։
-Վայ, Լևոն, մեկ է՝ մտքիցս դուրս չի գալիս քո էն տողը, որ կինդ ամենաինտիմ պահին ասում է՝ «Լևոն, մինչև հիմա չհասկացա՞ր, որ էդ գործը երկուսով են անում»։ Էդ տողի վրա շաբաթներով ծիծաղել եմ։ Բայց դա իրակա՞ն պատմություն է։
-Հա։ Կինս մի օր ասաց՝ «Էսքան տարի քո կինն եմ, ու դու չհասկացար, որ էդ գործը երկու հոգով են անում»։ Բայց մինչ այդ ավելի ուժեղ մի պատկեր կա։ Կինը՝ տախտակի պես պառկած, տղամարդն էլ քրտնամխած՝ իր սև գործին։ Եվ կինը հովհարը վերցնում ու սկսում է իրեն հով անել։
-Ջավախյան, դա արդեն լրիվ կինո է։ Եթե ուզեմ ֆիլմ նկարել, կթողնե՞ս։
-Արա։ Փող էլ չեմ ուզի քեզնից։ Դա ուժեղ կինո կլինի։
-Լևոն, էս զրույցի համար մեզ չեն ներելու, իհարկե, բայց ես ետ դարձողը չեմ, գնում ենք։ Բայց անկեղծ ասա՝ էդ պատմությո՞ւնն էլ է գլխովդ անցել, իրակա՞ն է։
-Ախչի, իհարկե, իրական է։ Եթե հիշում ես՝ այդ պատմվածքում մի աղջկա եմ սիրահարվել։ Ասում եմ՝ «Գիշերը գնանք իրար հետ»։ Ու չի ստացվում, կհիշես։ Ու գալիս եմ տուն և կնոջս ջանից հանում։ Նա էլ անկիրք տրվում է ինձ։ Վերջում էլ ասում է քո էն հավանած նախադասությունը, որ էդ գործը երկուսով են անում։ Բայց, որ էդ պատմվածքը կարողանաս նկարել, է...
-Լևոն, աշխարհում երկուսով արված ամենալավ գործը, մեկ է, զրույցն է։ Դա ամենաինտիմ ակտն է երկուսի միջև, մեկ է։
-Մի պատմվածք հիշեցի՝ «Ճգնաժամը»։ Կնոջ մենախոսություն է։ Էլի տղամարդն իր գործին, կինը տակից փնթփնթում է, թե՝ «Դու ինչ տղամարդ ես, տանն էս է պակաս, էն է պակաս... Մթոմ տղամարդ ես, ուրիշները «սչոտչիկը» կանգնեցնում են, դու էդ էլ չես կարողանում անել»։Ամբողջ ընթացքում տակից բորբոքված խոսում է, տղամարդն էլ շարունակում է իր սև գործը։ Բայց երբ արդեն գալիս է արբունքի պահը, կնոջ տոնայնությունը կտրուկ փոխվում է, ասում է՝ «Էս տունը շուտով կնորոգենք, սառնարանը կփոխենք...»։ Լրիվ լավատեսական տեքստեր է սկսում արտասանել՝ նյութափոխանակությունից րոպեներ առաջ։
-Այստեղից եզրակացություն, որ լավատեսությունը թուլության նշան է։ Իսկ նյութափոխանակության մասին էլ ուրիշ բան կա. մի անգամ մի հաղորդում էի արել՝ առաջին տասը րոպեն բոլորը լավատեսական բաներ էին խոսում երկրի մասին։ Զուտ լավատեսություն և ոչ մի պրոբլեմ։ Բայց վերջում ցույց տվեցի, որ այդ բոլոր խոսողներն ինչպես են դուրս գալիս քաղաքային զուգարանից ։ Այնպես որ, լավատեսներն ակտիվ նյութափոխանակության արդյունք են։
-Լսիր, բայց էդ կինոն դու, ամեն դեպքում, արա։ Դու տաղանդավոր ես։ Էդ ֆիլմը դու հանճարեղ կանես՝ էն վրացական կարճամետրաժ կինոների պես։ Էլ չեմ ասում, որ եթե դու ձեռքդ գրիչ վերցնես, շատ մարդիկ պիտի վայր դնեն իրենց գրիչները։
-Ջավախյան, ես որ չեմ կարողանալու եղածից ավելի լավ բան գրեմ, էլ ինչո՞ւ գրիչ վերցնեմ ու խայտառակեմ ինձ։ «Կիկոսի մահը», «Անբան Հուռին», «Կացին ախպերը»՝ տես՝ ինչ հզոր գործեր են։ Կարողանալո՞ւ ես դու, օրինակ, մի օր էդտեղ հասնես։
-Գրականությունը հո 100 մետր վազք չի՞՝ իրար հետ վիզ դրած վազենք, որ տեսնենք՝ ես եմ շուտ տեղ հասնո՞ւմ, թե՞ Թումանյանը։ Եթե էդպես է, ուրեմն, Թումանյանն իր ֆինիշն արել է։ Եթե ես նրան ուրիշ առումով անցնելու տեղ չունեմ, տարիքով արդեն անցել եմ։ Մի բանով էլ եմ անցել՝ ինքը մեռած է, ես՝ սաղ։ Եթե անգամ ի զորու էլ չեմ լավ բան գրելու, ես դրա պոտենցիալ հնարավորությունն ունեմ։ Եվ կարող եմ մի բան անել, որ նա այլևս չի կարող։
-Փաստորեն քո հայրենակից մեծ լոռեցուն էլ չխնայեցիր, էլի, խոսքիդ մեջ մի մուշտի էլ նրան տվիր...
-Իզուր ես էդպես ասում. Թումանյանն ինձ համար էն եզակի գրողն է, որ եթե հացը կա, պանիրը կա ու եթե արաղը չի լինելու, ապա երրորդը Թումանյան պիտի լինի։ Այսինքն, հայի սեղանին դրված հոգևոր սնունդն է։
-Բայց ես էլ հո չեմ ուզում, որ դու վազես կամ կոխ բռնես Թումանյանի հետ. կա ստեղծված գրականություն, որն արդեն մտել է մեր արժեքների բանկ։ Հիմա էդ ողնաշարը պիտի առաջ գնա։ Ու ես ընդամենն ասում եմ, որ եղածը պիտի հաղթահարենք ու անցնենք առաջ։
-Հաղթահարել ենք։ Թումանյանից հետո Չարենց ու Բակունց են եղել, նրանցից հետո՝ Հրանտ Մաթևոսյանը։
-Հրանտ Մաթևոսյանը քո գործերը հավանո՞ւմ էր։
-էդ հեսա կասեմ, բայց մի օր Հրաչ Մաթևոսյանն ասաց՝ «Լևոն, դո՞ւ ինչու ես գրում։ Մտածում ես՝ ահնիձորցին գրում է, պիտի շնողցին էլ գրի՞»։ Դե, ես հասկացա, թե ինչ է ասում. Շնողը Ահնիձորի մոտ մի փոքրիկ գոմահանդ է։ Ես էլ ասացի՝ «Դե, որ տարածքի մեծությամբ է, թող մի երևանցի Հրանտի պես գրեր»։
-Ես կարծում եմ՝ եթե չի հավանել, ավելի ձեռնտու է քեզ։ Իհարկե, նա է մեր ժամանակակից արձակի ամենամեծը, ուղղակի եթե ուրիշ, նոր և ուրեմն չար բան ես արել գրականության հետ, պիտի իր սրտով չլիներ, հաստատ։
-Դե, հիմա նայի, թե քո էդ հարցի վրա ինչ եմ պատմում։ Վերցրի «Չինարի ծառը» պատմվածքս ու գնացի Հրանտի մոտ։ Երբ Հրանտը կարդում էր իմ պատմվածքը, ես մտածում էի՝ «Հեսա Հրանտը կկարդա, կվերջացնի ու ինձ կմնա մի հրթիռ քամակիս դնեմ ու պոկ գամ դեպի մեծ գրականություն»։ Մտածում էի՝ հեսա կգովա, մեկ էլ տեսնեմ ՝ նա ինձ սովորեցնում է, թե ոնց պիտի գրեմ։ Ես էլ մտքումս ասի՝ «Ես պատրաստի գրող եկել եմ, որ ինձ սովորեցնե՞ս, թե ինձ գովես»։ Երբ Հրանտի տնից դուրս էի գալիս՝ սև քրտինքը ճակատիս, ինձ ասի՝ «Սրանից հետո գրողի սենցն ու նենցը, էլ չեմ գրի»։ Մանավանդ, որ գրիչս ընկել էր նրանց դիվանի տակ, ու դա արդեն շատ վատ նշան էր։ Բայց մինչև տուն հասա, մոռացա, թե ինչ էի որոշել։ Սիրուն նստեցի գրասեղանիս առաջ՝ ոնց որ Արշակ թագավորը պարսկական հողից իր հողի վրա ընկներ։ Մտածեցի՝ «Հեչ էլ հավանի։ Ասել մեր գյուղացի Պուրի Մադոն՝ ես էլ ինձուգյորա մարդ եմ»։ Հիմա ես գրականության մեջ Պուրի Մադոն եմ ու թքած ունեմ, թե ով ինչ կասի։ Ես իմ խոսքն եմ ասում։
-Ջավախյան, փաստորեն Հրանտի հավանածը չես, բայց նրա ամենասուր դիտողությունն ի՞նչ էր։
-Չէ, հավանածը չեմ ։ Հրանտը լեզուն սրբացնում էր, իսկ ինձ համար լեզուն տրանսպորտի միջոց է՝ խոսքը մի տեղից մի տեղ եմ ուղարկում։ Թե սելով կուղարկեմ, թե պոեզով, թե ռակետով՝ էդ ես գիտեմ։ Բիճն իր կնունքն ուզում է։ Օղորմածիկ Հովհաննես Գրիգորյանն ասում էր, որ իմ ամեն պատմվածքը տպելուց հետո Հրանտի հետ կռիվ-ղալմաղալ էր։ Հրանտն ասում էր՝ «Հա, շնորհքով է գրում, բայց խմբագրի, նոր դիր»։ Նա էլ ասում էր՝ «Որ բռնեմ խմբագրեմ, Ջավախյան Լևոնից բան չի մնա»։ Իսկապես, ես գրականության մեջ չխմբագրվող տիպ եմ։ Ես իմ լեզվով խոսում եմ, իմ լեզվով էլ գրում եմ։ Ուզում է՝ Վարդուհուն դուր գա, ուզում է՝ դուր չգա։
-Բայց ո՞վ է ասել, որ ինձ դուր չի գալիս, չնայած՝ մենք զանգեզուրցիներով միշտ Բակունցի հետ ենք մտքով. Լոռին, երևի, մայր ու աղջիկ է իր նկարագրով, իսկ Զանգեզուրը որձ աշխարհ է, մեր որդին է, կարծես։
-Հլա լսի, տես ինչ եմ ասում՝ ես, օրինակ, կասկածում եմ՝ Հրա՞նտն է մեծ, թե՞ Բակունցը։ Եվ մտածում եմ, որ եթե Բակունց չլիներ, Հրանտ էլ չէր լինի։ Երբ ես իմ «Շնող» ակնարկը գրեցի, «Ահնիձորը» դեռ չէի էլ կարդացել։ Ու գրեցի Բակունցի «Կյորեսի» ազդեցության տակ։ Այնպես որ՝ Բակունցն ահավոր մեծ գրող է։
-Լևոն, երբ քո գյուղ ես գնում՝ Շնող, քեզ՝ որպես իրենց գրողի, գյուղացիք հարց չե՞ն տալիս իրենց ապրուստից, թանկ ու էժանից, չեն հարցնո՞ւմ, թե ինչու են մեր գյուղերն ավերակ դառնում։
-Վերջերս, երբ գնացել էի, հենց էսպիսի հարց տվեցին։ Ու խոսում էինք։ Ես ասում էի՝ գյուղն է հողը, գյուղը սահման է, գյուղը Երևան չի, գյուղը հայրենիք է։ Բայց էս շան որդիք՝ օլիգարխ է, թալանչի է, եկել համախմբվել են Երևանում՝ լույսերը վառել, իրենց համար տոն են սարքել։ Ու նրանց թվում է, թե դա է հայրենիքը։ Բայց դա մեր հայրենիքի իսկական պատկերը չի։
-Դե, քաղաքը գյուղի վատ կրկնօրինակն է։ Եվ ստացվում է, որ մենք օրիգինալ պատկերը թողած՝ վատ կրկնօրինակն ենք սիրում։ Ոնց որ մարդուն թողնես, իր դիմանկարը սիրես։
-Այո, գյուղը մեր մոռացված հայրենիքն է։
-Իսկ ի՞նչ ես ասում այդ մարդկանց։ Ո՞նց ես հույս տալիս։
-Ինձ լսած են լինում հեռուստատեսությամբ։ Բանը հասել է այնտեղ, որ մտնում եմ այնտեղի շուկա, փող չեն վերցնում ինձնից։ Ասում են՝ «Դու համարձակ ես խոսում»։ Նրանք մտածում են, որ եթե դու իրենց դարդ ու ցավից խոսում ես, ուրեմն օգնում ես իրենց։ Մոտենում են քեզ և ուզում են պատիվ տալ։ Հետո ասում են՝ «Էս բանն էլ կասե՞ս»։ Մտածում են, որ եթե ասես, ուրեմն էդ հարցը կլուծվի։
-Զգույշ մնա, մի օր սևերես կլինես։
-Ես գիտեմ, որ շները հաչում են, իսկ քարավանը գնում է, ու մի հաչող շուն էլ ես եմ մնում, էլի։
-Ջավախյան, մի հարց կա, որի պատասխանը միայն դու կիմանաս։ Էդ ինչի՞ց է, որ գյուղացիք քաղաքացիներից միշտ խելոք են դուրս գալիս։
-Իմ խորին համոզմամբ, խելքը գիրք կարդալուց չի։ Կարող է մարդ դոկտոր-պրոֆեսոր էլ դառնա, բայց ապուշ լինի։ Իսկ երբ այդպիսի ապուշները կարդացած էլ են լինում, ավելի հետաքրքիր ապուշ են լինում։ Իսկ կարող է մի չոբանի հետ նստես, զրույց անես, ավելի մեծ վայելք ունենաս, քան էդ դոկտոր-պրոֆեսորի դեպքում, որը լոկ գրքասուն է, ձեռնասուն է։ Խելքը մարգարեություն է, իմաստնություն, որը գալիս է հենց իր աշխարհից, իր հորից-մորից, իր գենից և շատ քիչ գրքերից։ Հիսուսը, որ մարգարե էր, շատ գիրք չէր կարդացել։ Նա իմաստուն էր։ Լոռեցին շատ աղքատ է։ Բայց Աստված նրան խոսք է տվել ու չի խնայել։
- Միշտ եմ նկատել, որ գյուղացիք քաղաքացիներից համառ ու աշխատասեր են։ Ես իմ ուսանող տարիներին նայում էի իմ դասախոսներին՝ հիմնականում գյուղացի էին։ Ով էլ խելքով չէր կարողացել առաջ գնալ, արանքը ճղել էր ու քաղաքացի պրոֆեսորի փեսա դարձել։ Փաստորեն, քաղաքացիք, մի տեսակ, դինջ ու արխային են լինում։ Եվ գյուղացին քաղաքում իր տեղը չգտնելու ներքին ահից, քաղաքում տակը հող ու տուն չունենալու վախից սրանց միշտ տվել, անցել է։ Դե հիմա ասա տեսնեմ, որպես գյուղացու շա՞տ է հալածել քեզ քաղաքը։
-Չէ։ Իհարկե, ես ընկերներ ունեմ, որ վիրավորելու համար ինձ գեղացի են ասում։ Մի օր ինձ սկսեցին ասել՝ «Գյուղացի ես, գյուղացի», ես էլ ասացի՝ «Ինձ նման գյուղացու կողքին դուք քաղաքացի դարձաք։ Դուք, փաստորեն, իմ գյուղացիությունից շահել եք»։
-Ջավախյան, իհարկե, քո ադրբեջանական մրցանակի մաղարիչը ես լավ կերա ու խմեցի «Կետիկնոցում» և, իհարկե, չեմ ուրանում։ Բայց հիշո՞ւմ ես՝ դու մեծ խանդավառությամբ պատմում էիր, թե ինչպես է քո ընկեր Խաչիկյանը, քեզ իր թևերին առած, բոլոր ծախսերն իր վրա վերցնելով՝ տարել ու փառքով հետ բերել ։ Նա նստած է մեկուսարանում. դու նրան այցելե՞լ ես, հետևից մի տուլիկ տարե՞լ ես։
- Ես՝ չէ, բայց եղբորս երեխան գնացել է։ Բայց որ բանտ տանեն, գնալու եմ։ Նա հիմա անվտանգության մեկուսարանում է։ Բարդություններ կան նրան տեսնելու համար։
-Դու հավատո՞ւմ ես, որ նա էդքան մարդու թոշակ է կերել։
-Գիտե՞ս ինչ կա՝ իմ ընկերներին, չգիտես ինչու, մեկին գյուլլում են, մեկը երկրից փախչում է, մեկը որպես կաշառակեր նստում է։ Իսկ ուրիշները գյուլլում են ու չեն բռնվում, ուտում են ու մարսում։ Վերնիսաժում էլ՝ կողքիս մարդիկ կիլոյով խաբում են, բայց եթե ես մի դեցի սխալ ասեմ՝ տեղում կբռնվեմ։ Էդպես էլ իմ շրջապատն է։ Ես չեմ ասում՝ Վազգեն Խաչիկյանը սուրբ է։ Բայց այդ ամբողջ գործն իր վրա ջարդվեց։ Դրանք էնպիսի գումարներ են, որ մի ըռխի բան չի, մենակ չի ուտվի։ Վազգենը շատ պարտքեր էլ ունի։ Նույնիսկ իմ եղբորն է պարտք։ Եթե էդքան փող է կերել, էդ ի՞նչ բարդություն էր 5000-6000 դոլարը՝ մեր պարտքը տալը։ Չունի էդ մարդը, լսո՞ւմ ես։ Քավության նոխազի դեր է խաղացել՝ ինչպես Վանո Սիրադեղյանը։ Էսօր և՛ Վանոն է քավության նոխազ, և՛ Խաչիկյանը։
-Բայց դու էդ ի՞նչ ծանր գործ բռնեցիր՝ Խաչիկյանին տանում ես, Սիրադեղյանի կողքի՞ն ես դնում։ Ի՞նչն է ստիպում քեզ դա անել։
-Ես զուտ անձնական առումով եմ դա անում, ոչ թե իրենց տաղանդի ու շնորհքի առումով։ Իմ շրջապատը, իմ ընկերներն են նրանք։ Իմ շրջապատի մարդիկ, իմիջիայլոց, Վազգեն Սարգսյանն էլ հետը, միշտ քաշվում են՝ կամ մեռնում են, կամ խաբվում են, կամ նստում են։ Մեր տիպն էդ է։ Որովհետև մենք իսկի մեր ճշտով չենք կարողանում ապրել։ Վազգեն Խաչիկյանն էլ մի հարիֆ է, մի հարիֆ էլ ես եմ։ Մի օր էլ ինձ վրա մի բան կսարքեն։
-Ի՞նչ հարցով ես քեզ հարիֆ ճանաչել, ա՛յ մարդ։
-Դե, մենք Հովիկ Աբրահամյան չենք։ Էդ տիպը որ ջրի երեսին է, մենք էլ՝ կործանվողն ենք։ Ու թե ինչու է այդպես, թող աշխարհն էլ խորհի։
-Աշխարհը ծուռ է, և չեն տա մեզի գլխավոր դերեր...
-Դե, Վանոն, Վազգենը՝ էդ գործին չպիտի լինեին։ Խաչիկյանն էլ չպիտի լիներ։ Ստեփանյան Գագոն էլ չպիտի բանտում լիներ։ Թերևս, ինձ նման Վերնիսաժում լինեին, շահած կլինեին։
-Մի անգամ ասացիր՝ փոշմանել եմ, որ Սերժ Սարգսյանին եմ ընտրել։ Ինչո՞ւ ես փոշմանել։
-Որովհետև ինձ չի լսում։ Ասում եմ՝ վարչապետիդ հանի, չի հանում։ Ինձ համար և՛ իշխանությունն է իշխանություն, և՛ ընդդիմությունն է իշխանություն։ Նրանք իշխանություն են նյութական աշխարհի վրա, սրանք էլ իշխանություն են հոգևոր աշխարհի վրա՝ մարդիկ կան, որ նրանց հավատում են, չէ՞։
-Ջավախյան, քեզ շուտ փրկի, Սուրբ Էջմիածնի ձեռից հոգևոր իշխանությունն առար, տվիր ընդդիմությանը։ Գոնե ասա, որ ընդդիմությունը մասն է քաղաքական համակարգի, կամ՝ մի ուրիշ բան, որովհետև հոգևոր իշխանությունն ո՞ւր, ընդդիմությունն՝ ուր։
- Չէ, եթե մարդիկ հավատում են նրանց, ուրեմն, նրանք հենց հոգևոր իշխանություն են։ Ժողովրդի հիմնական մասը ձայնը տալիս է հենց նրանց՝ ընդդիմությանը։ Բայց այսօր երկուսն էլ ինձ համար նույնքան վարկաբեկված են։ Եվ ես երկուսի մասին էլ արդեն կոշտ եմ խոսում։
-Փաստորեն, երրորդ ուժ ես կտրել։
- Չէ, երրորդ ուժ չեմ։ Ես ասում եմ՝ ինչ եղել է, չի եղել՝ իշխանությանը հուպ տված պահենք։
-Ո՞վ ում հուպ տա։
-Ընդդիմությունը՝ իշխանությանը։ Որովհետև ես չեմ հավատում ընդդիմությանը, որ ասում է՝ սրան գցենք, նրան դնեն։ Բայց մենք դա էլ ենք տեսել, որ հրեշին սպանում են ու հրեշ դառնում։ Ինձ համար ճիշտը ոչ թե քաղաքական, այլ տնտեսական պայքարն է։
- Ազգային ժողովում քանի՞ ազնիվ ու մտածող պատգամավոր ես տեսնում։
-Քիչ են, բայց կան։
- Տասը մատս պարզած՝ սպասում եմ. տասը պատգամավորի անունը տուր։
- Տամ... Պիտի լուրջ մարդիկ լինեն, չէ՞։
-Դե լավ, որ նեղվում ես՝ 7-ն ասա։
-....
-Դե լավ, 4-ն ասա, 3-ը...
-Սպասի, ախր պիտի հավատ էլ ներշնչի, չէ՞։
-Անգամ հավատը կարևոր չէ, գոնե հույս ներշնչի։ Ուզո՞ւմ ես, էս մատներս փակեմ, թողնեմ երեքն ու 5 րոպե սպասեմ, որ հույս ներշնչող 3 նախարարի անուն ասես, որոնց դու վստահում ես։
-Վարդուհի, դժվար հարց ես տալիս... Ախր հավատ չեն ներշնչում... Հարցազրույցում կգրես, որ Լևոնը կարկամեց։
- Լևոն, բայց մի 5 գրողի անուն, հաստատ, կտաս, չէ՞։
- Ես կտամ միայն Հրանտ Մաթևոսյանի անունը և որոշ վերապահումներով՝ Վանո Սիրադեղյանի։ Էս մակարդակի էլ չկա։ Բայց էն քաղաքական գործիչների առումով չես ուզո՞ւմ ինձ քոմագ անես... Ախչի, ընդդիմության մեջ էլ հըլա նայենք։ Էլի չկա, հա՞...
-Ասենք, դու այսօրվանից Սերժ Սարգսյանն ես, և հանրապետությունը քո ձեռքին է։ Ի՞նչ կանես։
-Նախ, ես կձերբազատվեմ իմ վարկաբեկված վարչապետից ու կընտրեմ այնպիսի մի վարչապետի, որն ունի տնտեսությունը զարգացնելու հստակ նպատակներ ու ծրագրեր, գիտի, թե ինչ է պետք արտագաղթը կրճատելու համար։
-Լավ, վարչապետին հանեցիր։ Հետո՞ ինչ ես անելու։
-Վարչապետին որ հանում եմ, նոր վարչապետն իր նոր կառավարությունն է ստեղծում՝ իրենց հստակ ծրագրերով։ Եվ ես հետամուտ կլինեմ նրա յուրաքանչյուր քայլին, թե ինչպես է նա աշխատում։ Ընդդիմությունն էլ պետք է գա ու անընդհատ փեշը բարձրացնի։
-Ո՞ւմ փեշը՝ նախագահի՞, թե՞ վարչապետի։
-Չէ, վարչապետի։ Եկողը գալիս է, թե՝ նախագահ փոխենք։ Ես ընդդիմության մեջ կոնստրուկտիվ բան չեմ տեսնում։
-Ջավախյան, ես զգում էի, որ դու էսպես խոսելով՝ հասնելու էիր «կոնստրուկտիվ» բառին։
-Ես մեղավո՞ր եմ, որ սրանք էդ բոլոր բառերը վարկաբեկել են։ Համ ընդդիմությունն է վարկաբեկում, համ՝ իշխանությունը։ Միահամուռ նույն գործն են անում։ Մեխը պետք է դնել ոչ թե քաղաքական, այլ տնտեսական հարցերի վրա։ Պետք է ճնշել իշխանությանը, որ գործի հօգուտ ժողովրդի։
-Մեխ ասացիր՝ հիշեցի. անցյալ օրը Ռուսաստանում մի տղա որպես բողոքի նշան՝ իր ամորձիները մեխել էր ասֆալտին՝ ռուս հասարակությանը ցույց տալով, որ այսօր միայն ինքնազոհողությամբ է հնարավոր մարդկանց ուշադրությունը բևեռել կոնկրետ խնդիրների վրա։ Կանե՞ս, օրինակ, այդպիսի մի բան հանուն հայրենիքի։
-Չէ, ես չեմ անի, ես թույլ մարդ եմ։ Բայց Հայաստանում էլ էդպիսի բաներ անողներ կլինեն։ Շանթը նման մի բան արեց, որը քաղաքական ակցիա էր, հեղափոխության մանրակերտ։ Վաղը կարող է սոցիալական բողոքը մոլեգնել, և դա թող արմանք-զարմանք չթվա իշխանությանը։ Աստված չանի, որ էդ փետերն ու նռնակներն իսկական դառնան։
-Բայց կարո՞ղ է էս ամեն ինչը հենց «Կիկոսի մահն է», որ կա։ Կարող է մենք չենք էլ գնացել մարդի, չենք էլ ունեցել որդի, բայց հիմա ցեղով-տեղով լաց ենք լինում։ Ինձ թվում է՝ մենք մեկը մեկին կրկնում ենք մեր հեքիաթները։ Այրուկին փափկել, հեքիաթասաց ենք դարձել։
- Բայց էդ «Կիկոսի մահը» կարող է իսկական դառնա, ու մեր պետությունը մահանա։ Ես դրա համար եմ շատ մտածում։ Մեր ղեկավարն էլ պիտի...
-Ջավախյան, մենք բոլորս ասում ենք՝ պիտի, պիտի։ Մեզ գցել ենք ապառնի ժամանակի բոստանը ու բոլորս գուսան կտրել, երկիրն է ոտի տակ գնում է։ Էլ «մենք» ու «պիտի» չկա. կա՝ ԵՍ, այն էլ՝ ներկայի մեջ՝ հստակ, օրվա, ժամի կտրվածքով։ Այսօր ե՞ս ինչ եմ անում, դո՞ւ ինչ ես անում։
-Ես իմ գլուխը պահում եմ, պատմվածք եմ գրում, տեղն եկած տեղն էլ արձագանքում եմ երկրի անցուդարձին։ Իմ տիպն էն տիպը չէ, որ գնա ու իր ամորձիները մեխի։ Կամ՝ փետը ձեռը վերցնի ու հաթաթա տա։ Ես, Վերնիսաժում կանգնած, պետության վզից ինձ թեթևացրել եմ, իմ տունն ու ընտանիքը պահում եմ։ Է՞լ ինչ ես ուզում, որ անեմ՝ ես Վերնիսաժում եմ, Հովիկ Աբրահամյանը՝ պալատում, դու էլ էստեղ. հենա տեսնում եմ քեզ՝ աշխատանքդ կորցրել, էլի նստել ես։ Տեսնո՞ւմ ես՝ ամեն ինչ ինչքան խառնված է իրար։
-Լևոն, տես քո կողքին ինչքան համեստ եմ, ուրիշը լիներ, էս պահին կուլ չէի տա խոսքս ու կասեի, որ ես աշխատանքս չեմ կորցրել, աշխատանքն է ինձ կորցրել։ Բայց ինչպես տեսար՝ համեստորեն չասացի և նույնքան համեստորեն ուզում եմ, ամեն դեպքում, քո մասին խոսենք, ոչ թե՝ իմ։ Դու ինձ էն ասա, մահվանից վախենո՞ւմ ես։ Գիտեմ, որ մեկ-մեկ ուշաթափվում, ընկնում ես։
-Չէ, հիմա չեմ վախենում։ Էրեխա վախտ էնքան վախեցել եմ, էլ փայ չի մնացել, որ էսօր վախենամ։ Բայց, որ մահը կոնկրետ գա, վզիցս բռնի, կարող է և վախենամ։ Բայց, իսկապես, որ տառապում եմ ուշագնացությամբ. 25-30 անգամ ուշքս գնացել է։
-Երբ հետ ես գալիս, ի՞նչ աշխարհ է, փոխվա՞ծ աշխարհ է։
-Էս աշխարհն է, էլի, բոզերով, գ...ով լեցուն։ Էս վերջերս էլի մահվան քրտինքն եկավ, գործի տեղն էի։ Տղերքին ասացի՝ «Որ ուշքս գնա, չվախեք, բժիշկ-բան չկանչեք, էլի հետ եմ գալու»։ Տղերքն էլ ասացին՝ «Լևոն դյադյա, որ մեռնես, կատաֆալ, բան բերե՞նք», ես էլ ասացի՝ «Բա ես էս աշխարհում հարգանք-պատիվ չեմ թողե՞լ, որ ձեր ուսերի վրա չգնամ»։ Նույնիսկ ասացի, թե ով որտեղիցս պիտի բռնի։
-Չէ, որ էդպիսի լավ հումոր ես անում մեռնելուդ վրա, ուրեմն առաջ մի լավ վախեցել ես դրանից։
-Հա, էրեխա վախտ սարսափում էի մահից։ Րոպե շուտ ուզում էի լույսը տեսնել։ Ժամը 5-6-ին տնից դուրս էի գալիս, որ լույսին դիմավորեմ։ Չէի համբերում, որ ինքը գա, ես էի գնում, որ լույս լինի։ Հերս ջոկել էր, որ վախենում եմ, եկավ ինձ հարցրեց՝ «Ի՞նչ ա եղել, տղա ջան», ու հորս խոստովանեցի, որ վախենում եմ մթից ու մահից։ Հերս ասաց՝ «Տղա ջան, որ դու չկայիր, էս ամենը չկա՞ր», ասացի՝ կար, ասաց՝ «Դե, որ չլինես, էլի պիտի լինի։ Ցավ ես զգում դրա համա՞ր, որ դու չկայիր, էլի կար։ Ի՞նչ տարբերություն՝ ծնունդն ու մահը»։ Ես հիմա իմ գրականությամբ հենց դա եմ անում՝ մարդուն նախապատրաստում եմ մահվան։
-Այ Ջավախյան, լավ չի՞ պատրաստես ապրելուն։ Մահը միանգամից եկող բան է, պատրաստում ես՝ ի՞նչ անես։
-Չէ, ես գերագույնս կյանքն եմ գնահատում։ Սովորաբար, մարդիկ ջուրը միանգամից են խմում, իսկ ես, իմ պատմվածքում էլ եմ գրել, կաթիլ-կաթիլ վայելում եմ, մանրամասն։ Ես կյանքին հավատում եմ։ Հետո էլ ի՞նչ վատ բան կա մահվան մեջ։ Մարդը ոնց դեպի ծնունդն է գնում, էդպես էլ դեպի մահը պիտի գնա։ Դրա մեջ վատ բան չկա։ Ինչո՞ւ բնության վրա ծանրանանք, մարդը պիտի թեթև տանի էդ բաները։ Որտեղ կյանքը, էնտեղ էլ մահը։ Մենք այդ կողմ պիտի ոչ թե ողբով գնանք, այլ՝ սիրով։ Բայց դու ինձ էս ինչ ի՞նչ հարցեր ես տալիս, ախչի։
-Մեկ է, Լևոն, վերևում Աստված էս հարցերը քեզ տալու է։ Պարապում ենք, գործդ թեթևացնում եմ։
-Հիմա հարցազրույց ես անո՞ւմ, թե՞ քարոզ։ Ես հիմա կարող եմ քեզ ուրիշ բան ասել, կարող եմ քեզ խաբել, բայց Աստծուն ի՞նչ խաբեմ։ Ինքը գիտի։ Որտեղ անուժ ենք, էնտեղ էլ Նրան հավատում ենք։ Հետո էլ անմահ ի՞նչ կա՝ ծառերն են մեռնում, և մարդիկ, և երկրագունդը, և արևը։ Նա էլ մի լույս է՝ մոմի պես հալվելու է, գնա։
- Անմահությունն ամենամեծ պատիժն է։ Ինչպես Հրանտ Մաթևոսյանի հերոսն է ասում՝ «Նանի ջան, ես քեզ մահ չեմ ցանկանում, կարող ա մեռնես, հետևիցդ ասեն՝ լավն էր»։ Մի անմահ Մհեր ունենք, հերիք է։
-Դե, պատկերացրու ես իմ կարողացած ուժով չկարողանամ գրել, որպես տղամարդ չկարողանամ կարգին ապրեմ, ո՞ւմ է պետք ինձ տրված կյանքը։
-Լևոն, բայց դե իսկական մահը չես տեսել, խոսում ես, էլի։
-Հա, ճիշտ է, իսկական մահը դու ես տեսել։ Ախչի, հիշո՞ւմ ես, որ ասում էիր՝ մենակ ծառերին էի կարոտել։ Էդ ի՞նչ հետաքրքիր բան էիր պատմում։ Բայց մի անգամ ինձ հետ էլ է եղել։ Դասատու ժամանակս էրեխեքին տարա Սանահին, այնտեղ իմ ամենախոր ուշագնացությունը եղավ։ Էնքան էլ լավ ձյուն էր գալիս։ Ես, մի հողաթմբի վրա պառկած,մի քնքուշ, գրավիչ երաժշտություն էի լսում, ինձ կանչում է, տանում է, ո՜նց է տանում... Լույսերի միջով գնում եմ...
-Ա՛յ տա, դրախտ ես ընկել։
-Էդպես գնում էի, է՜... Էնպես խաղաղ, էնպես սիրով, մի հաճելի՜... Երևի, իմ կյանքի ամենահաճելի պահն էր։ Մեկ էլ մի դժարեկան ձեն ականջս ընկավ՝ «Լյովա՛, Լյովա՛...»։ Աչքերս բացեցի, տեսնեմ մեր էն անտեր ջոկատավարն է, խփում է, սիլա է տալիս երեսիս։
-Լևոն, սաղ հեչ։ Փաստորեն, մի նշան էլ է եկել, որ քո տեղը դրախտն է։
-Դժոխք, դրախտ... Ես չեմ հավատում նման բաների։ Ինձ համար կյանքը ճանաչողություն է, խաբարի պես մի բան։ Ու երբ ես մի խաբար իմանում եմ, ուզում եմ ուրիշներին էլ ասեմ։ Աշխարհին խաբար եմ անում։ Ամեն մի պատմվածքս մի խաբար է։ Վաղը, մյուս օրը ոչ ես եմ լինելու, ոչ իմ կինն ու ընտանիքը։ Բայց էդ պատմվածքը լինելու է, որը մեր փոխարեն շատ հարցերի է պատասխանում։ Եվ ամենակարևորը՝ եթե ընթերցողն ուշադիր լինի, կհասկանա, որ սա մի ընտանիք է՝ իր լավ ու վատ կողմերով, իր հակասություններով, կնոջ և տղամարդու միջև եղած սիրով։ Եթե պատմվածքից վերանանք, ապա ասեմ, որ, գոնե, իմ շրջապատը գիտի, որ իմ կինը 20 տարի է անկողնային հիվանդ է՝ դժվար վիճակում։ Ես եմ նրան խնամում։ Առանց ինձ համարյա հաց չի ուտում։ Նույնիսկ լողացնում եմ նրան, իր առաջ հաց եմ դնում։ Ու եկել է մի պահ, որ ես զգում եմ ոչ միայն կնոջը, այլև նրա թշվառությունը։
-Լևոն ջան, դու արդեն նրա համար, կարծես, մայր ես դարձել։ Ու դա ոչ միայն գրականություն է կյանքի մեջ , այլև կյանք՝ գրականության մեջ. գրողն իր հերոսի մայրն է նաև կյանքում։
- Ես սիրում եմ իմ կնոջը։ Լսո՞ւմ ես, ես սիրում եմ նրան։
-Դե, դրանից էլ մեծ կանացիությո՞ւն։ Նա քեզ տալիս է կարևորված լինելու զգացողություն, իր միակ պաշտպանի դերը։
-Իմ կարեկցանքը նրա նկատմամբ մեծ սիրո է վերածվել։ Լսո՞ւմ ես, կարեկցանքս։
-Բայց սկզբում եղել է սերը, չէ՞, ապա կարեկցանքը։
-Այո, սկզբում եղել է սերը, ապա հակասությունները։ Դա շատ բարդ բան է, որ ես կրկին վերադարձել եմ իմ սիրուն։ Ես առաջ այդքան ուշադիր չեմ եղել նրա նկատմամբ։
-Կնոջ և տղամարդու հարաբերությունը պետք է ունենա սուր դրամատուրգիա։ Եթե չկա այդ դրամատուրգիան, ոչ միայն սեր, այլև կյանք չկա։
-Հիմա ամենակարևոր նախադասությունն եմ ասում՝ կյանքը գաղտնիքն է։ Եթե այդ գաղտնիքը գիտես, ուրեմն այդ կյանքը պատմված բան է և հետաքրքիր չէ։ Այդ կյանքը կյանք չէ։ Իսկ երբ գաղտնիքը կա, ուրեմն բարձրանում է գեղարվեստի մակարդակը, որովհետև կյանքն ինքնին գեղարվեստ է։ Նոր վիպակս կոչվում է «Վերնիսաժ»։ Ուզում եմ ավարտը քեզ ասեմ։
- Դեռ չե՞ս տպել։
-Չէ, չեմ տպել։ Վերջում կինս ասում է՝ «Լևոն, է՞դ ինչի մասին է»։ Շուռ եմ գալիս, թե՝ «Էնպիսի հարց ես տալիս, ոնց որ ասես՝ կյանքդ ինչի՞ մասին է»։ Իսկական գեղարվեստը չասված խոսքն է։ Եվ կյանքը որևէ բանի մասին չի լինում։
Հարցազրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Իրադարձային 11:23 • 02/05 «Որտե՞ղ է նախարարը. դե՛, փնտրիր հացահատիկը». Լուկաշենկոն գյուղնախարարից պահանջել է դաշտում փորել հողը (տեսանյութ) Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գյուղատնտեսության նախարարության ղեկավար Սերգեյ Բարտոշից պահանջել է դաշտերից մեկում փորել հողը՝ ստուգելու հացահատիկի ցանքի որակն ու խորությունը, ինչին պաշտոնյան ամիջապես ենթարկ
-
Իրավունք 17:06 • 02/05 Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել Պարզվել է, որ առկա չէ տվյալ մարտկոցների հետագա շահագործման թույլատրության վերաբերյալ զորամասի ներքին հանձնաժողովի համապատասխան ակտ, և այդ պայմաններում դրանք չեն փոխարինվել նորով։
-
Քաղաքականություն 16:41 • 02/05 Ադրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ Ըստ օրենքի՝ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան այս տարվա նոյեմբերին։ Այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողով
-
Քաղաքականություն 10:26 • 02/05 Գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և որոշ ժամանակ հետո ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը․ Արտակ Զաքարյան Տեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները:
-
Քաղաքականություն 15:35 • 02/05 Մակրոնը նշել է 2 պայման, որի դեպքում հնարավոր է Ուկրաինայում արևմտյան զորքի տեղակայումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկնել է այն թեզը, որ դեմ չէ Ուկրաինա զորք ուղարկելուն։ The Economistին տված հարցազրույցում նա մանրամասնել է, որ նման քայլի կգնա, եթե Ռուսաստանը ճեղքի պաշտպանությունը, և Կիևը օգնությու
-
Իրադարձային 18:30 • 02/05 Երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից հարկ պահանջելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի․ Փաշինյան Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է՝ տարիներ առաջ եղել է հայտնի գործ, երբ տեղացի մի գործարար միջազգային հայտնի բրենդ էր գրանցել ՀՀ-ում և հետաքրքրվել, թե ինչ ավարտ է ունեցել այդ գործը:
-
Իրադարձային 11:58 • 02/05 Անազնիվ է. մեր հանրապետությունում կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան (տեսանյութ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս քաղաքականութունը նրա համար չէ, որ մարդկանց դուրս թողնեն համակարգերից, ընդհակառակը՝ նրա համար է, որ ավելի իսնտիտուցիոնալ ներգարվումը ապահովեն։
-
Քաղաքականություն 16:26 • 02/05 Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար Foreign Policy-ին տված հարցազրույցում Կուլեբան ասել է, որ պատերազմական պայմաններում կարևոր է ոչ միայն տրամադրվող օգնության քանակն ու որակը, այլև տարամադրման ժամկետը։
-
Տնտեսություն 12:13 • 02/05 ՌԴ ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Ապրիլի 25-ին Ստարովոյտը հարցում է անցկացրել իր թելեգրամյան ալիքում. կարելի էր «կողմ» կամ «դեմ» արտահայտվել տաքսիներում միգրանտների աշխատանքի սահմանափակումների ներդրմանը։ Այս որոշման օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 82%-ը։
-
Իրադարձային 09:16 • 02/05 Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը 18.04.2024 թվականի հերթական ապօրինի որոշմամբ դատավոր Վահե Դոլմազյանը կրկին մերժեց իմ նկատմամբ կիրառված կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ պաշտպաններիս միջնորդությունը, բայց այս որոշումն իր «տարօրինակությամբ» գերազանցեց նախորդներին:
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Իրադարձային 11:23 • 02/05 «Որտե՞ղ է նախարարը. դե՛, փնտրիր հացահատիկը». Լուկաշենկոն գյուղնախարարից պահանջել է դաշտում փորել հողը (տեսանյութ) Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գյուղատնտեսության նախարարության ղեկավար Սերգեյ Բարտոշից պահանջել է դաշտերից մեկում փորել հողը՝ ստուգելու հացահատիկի ցանքի որակն ու խորությունը, ինչին պաշտոնյան ամիջապես ենթարկ
-
Իրավունք 17:06 • 02/05 Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել Պարզվել է, որ առկա չէ տվյալ մարտկոցների հետագա շահագործման թույլատրության վերաբերյալ զորամասի ներքին հանձնաժողովի համապատասխան ակտ, և այդ պայմաններում դրանք չեն փոխարինվել նորով։
-
Քաղաքականություն 16:41 • 02/05 Ադրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ Ըստ օրենքի՝ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան այս տարվա նոյեմբերին։ Այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողով
-
Քաղաքականություն 10:26 • 02/05 Գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և որոշ ժամանակ հետո ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը․ Արտակ Զաքարյան Տեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները:
-
Քաղաքականություն 15:35 • 02/05 Մակրոնը նշել է 2 պայման, որի դեպքում հնարավոր է Ուկրաինայում արևմտյան զորքի տեղակայումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկնել է այն թեզը, որ դեմ չէ Ուկրաինա զորք ուղարկելուն։ The Economistին տված հարցազրույցում նա մանրամասնել է, որ նման քայլի կգնա, եթե Ռուսաստանը ճեղքի պաշտպանությունը, և Կիևը օգնությու
-
Իրադարձային 18:30 • 02/05 Երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից հարկ պահանջելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի․ Փաշինյան Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է՝ տարիներ առաջ եղել է հայտնի գործ, երբ տեղացի մի գործարար միջազգային հայտնի բրենդ էր գրանցել ՀՀ-ում և հետաքրքրվել, թե ինչ ավարտ է ունեցել այդ գործը:
-
Իրադարձային 11:58 • 02/05 Անազնիվ է. մեր հանրապետությունում կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան (տեսանյութ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս քաղաքականութունը նրա համար չէ, որ մարդկանց դուրս թողնեն համակարգերից, ընդհակառակը՝ նրա համար է, որ ավելի իսնտիտուցիոնալ ներգարվումը ապահովեն։
-
Քաղաքականություն 16:26 • 02/05 Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար Foreign Policy-ին տված հարցազրույցում Կուլեբան ասել է, որ պատերազմական պայմաններում կարևոր է ոչ միայն տրամադրվող օգնության քանակն ու որակը, այլև տարամադրման ժամկետը։
-
Տնտեսություն 12:13 • 02/05 ՌԴ ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Ապրիլի 25-ին Ստարովոյտը հարցում է անցկացրել իր թելեգրամյան ալիքում. կարելի էր «կողմ» կամ «դեմ» արտահայտվել տաքսիներում միգրանտների աշխատանքի սահմանափակումների ներդրմանը։ Այս որոշման օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 82%-ը։
-
Քաղաքականություն 00:03 • 02/05 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Նիկոլ Փաշինյան Այդպիսի դեպք չի եղել այս ընթացքում, որ մենք արբանյակային լուսանկարի վրա դնենք կետ և արբանյակային լուսանկարի կետը, որ գնանք, հետո ֆիզիկապես գետնի վրա դնենք իրար վրա՝ համընկնեն:
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Սպորտ
-
08:32 • 01.05.24 Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
09:46 • 30.04.24 Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում