«Դուք ինձնից ծաղկավաճառ չեք ստանա». Մայրանուշ Գրիգորյան
Միշտ, երբ մեռնելու չափ տխուր եմ եղել, հավատացել եմ, որ ինձ մի լավ զրույցը կփրկի միայն։ Գիրքը, կինոն, մի լավ մեղեդին՝ նրանք էլ, իհարկե, զրույց են, բայց դրանք ավարտուն ստեղծագործություններ են, և ձեռքդ չի հասնում փրկել մեռնող հերոսին կամ չթողնել, որ լավ բարձրացված նոտան միանգամից իջնի և դուրս նետվի օրվա տրամադրության միջից։
Ի՛նչ լավ է, որ մեր քաղաքում արթնանում, պտտվում ու մեր ռադիոյից խոսում է նա՝ Մայրանուշ Գրիգորյանը, մեր Մարոն։ Կին, ում դուք էլ կարող եք մոտենալ և զրուցել ինչից ասես, որովհետև նրա մայրն իրեն բարուրել է յոթ տնից վերցրած կտորտանքով և, միգուցե, հենց այդ 7 տուն ճակատագիրն է նրան դարձրել քաղաքի ամենամարդամոտ ու ամենաշփվող արարածը։ Աղջիկը, ով սոված ու բոկոտն կանգնած էր Երևանի Օմար Խայամ կոչվող մի հին փողոցում, մի օր հանկարծ հարևանի հեռուստացույցով տեսավ զվարթ, թեթև ու երգեցիկ արտիստներին ու գոչեց՝ «Դուք ինձնից ծաղկավաճառ չեք ստանա»։
-Մարո ջան, երբ տխուր ու համարյա մեռած եմ լինում, ուզում եմ քեզ հանդիպել. հաստատ գիտեմ, որ քեզ հետ զրույցն ինձ նորից ոտքի կկանգեցնի, սիրտ կտա... Չգիտեմ, այս օրերին, իսկապես, սիրտ է պետք, որ կարողանաս օրվա լրահոսը կարդալ ու չընկնել դեպրեսիվ նոպաների մեջ։
–Երանի, թե գրելու ունակություն ունենայի, շատ երանի, ու ես գրեի։ Էլ ի՞նչ սերիալ, ի՞նչ հնդկական կինո ... Միայն իմ մանկության պատմությունը կհաղթեր բոլոր սերիալներին։ Վերջին 20 տարին ինձ բզկտում եմ՝ ախր, Մարո ջան, մի քիչ գրելու ընդունակություն ունենայիր ու գրեիր։
–Իսկ փորձե՞լ ես գրել։
–Իհարկե, փորձել եմ։ Ինձ սխալ էի պահել Հանրային ռադիոյում՝ մի կնոջ ահավոր կոպտել էի և բացատրագիր պետք է գրեի։ Եվ այդ բացատրագիրն այնքան հումորով էր ստացվել, որ աղջիկներից մեկը մի օրինակը վերցրեց որպես հիշատակ։
-Դե բացատրագիրն արդարացում է, դա է համարյա գրականության գործն, էլի. հաջող փորձն էլ ունես...
-Բայց ժամանակը, ընտանիքն այնպես են ինձ մորթում, որ բանը երբեք գրելուն չի հասնի։
–Դու ասա, ես կգրեմ. հիմա հենց սա է իմ գործի անունը՝ երկրի վրա թափառող մտքերը գրի տալ։ Դե, հիմա ծնունդիցդ արի, գիտեմ, որ ծանր ու կիսաքաղց մանկություն ես ունեցել։ Այսօր սա, թերևս, ամենաակտուալ թեման է՝ ինչպես սոված ապրել և չդառնալ սրիկա։
–Ամենառաաջին բանը, որ մանկությունից հիշում եմ, մեր փողոցն է, որտեղ նկարահանվել է «Նվագախմբի տղաները» ֆիլմից մի հատված։ Կհիշես այդ կտորը, երբ հեղափոխական կինը՝ Ցոլակ Դարբինյանի քեռակինը, դուռը բացում և մտնում է հենց այդ բակը։ Դա մեր հարևանի բակն էր, և իմ մանկությունը հենց այդ բակում է անցել։ Այդ բակում մեր տունն էր. կողքին՝ ապարանցիների տունը, իսկ հեռուստատեսությունը նոր էր սկսվել, և սրանք էլ հեռուստացույց ունեին։
-Դե, դրանց հասցրած կլինես մի վիճակի, որ անիծեն իրենց այդ հեռուստացույցը գնելու համար...
-Չէ, բարի մարդիկ էին։ Ես՝ 5-6 տարեկան երեխա, ամեն Աստծո օր գնում էի, կծկված նստում ու ամբողջ օրը նայում ու նայում։ Մայրս բարկանում էր, թե՝ «Այ բոշա, տուն արի, չի կարելի այդ մարդկանց տանն այդքան նստել, նրանք գյուղից են եկել, շուտ են քնում»։ Իսկ ես մինչև ծրագիրը չավարտվեր, ապարանցիների տնից ոտքս չէի քաշում։ Փաստորեն, իմ տխուր մանկության միակ ուրախությունը նրանց հեռուստացույցն էր։ Եվ քանի որ մամաս անընդհատ բերում էր, բերում էր, մեզ այդ տնից բարելավում տվեցին՝ Օմար Խայամից մի փողոց անցանք այն կողմ՝ Զաքյան փողոց։ Հետո էլ այնտեղ սկսեց ծնել ու ծնել...
-Վերջը քանի՞սը բերեց։
-Մամաս աստվածավախ կին էր և, երևի, չէր ուզում երեխաներին կես ճանապարհին թողնել։ Ով տեղ էր հասնում, բերում էր։ Մենք ութ երեխա էինք։
–Ասում են՝ մարդը կազմված է իր կերածից, մյուսներն էլ ասում են՝ իր գիտելիքից։ Իսկ ես կարծում եմ՝ մարդը բաղկացած է իր մանկությունից. մանկության սպիները մարդու հետ մեծանում ու բարդույթներ են դառնում։ Դու ի՞նչ բարդույթներ բերեցիր քո մանկությունից։
–Ես մանկությունից բերել եմ իմ աղքատության բարդույթը։ Հիմա Աստված շատ չհամարի՝ մի քանի բնակարան ու մեքենա ունենք։ Բայց որ ամուսինս ասում է՝ «Այս շորը գցի, այս չուստի մռութը բացվել է՝ նետի», ես, որ արդեն 60 տարեկան եմ դարձել, ձեռքս չի գնում թափեմ, քանի որ աղքատության ու սովի բջիջներն իմ մեջ են։ Դրանից դուրս չես գա։ Դա ի՜նչ վանեցիություն է, որ ես չեմ կարողանում հաղթահարել։ Ա՛յ, դա է իմ մանկությունը՝ բան շպրտել չեմ կարող։ Մտածում եմ՝ ինչպես ձևափոխեմ, ինչ անեմ դրա հետ, միայն թե չնետեմ, որովհետև անշոր, անկոշիկ ենք մեծացել։
–Բա դու այդպես անշոր ու անկոշիկ ո՞նց դիմացար էդ դերասանների թիթիզ աշխարհում, հատկապես Թատերականը մեր նորաձևության դիկտատորն է եղել միշտ։
–Երբ ինստիտուտում սովորում էի, բոլորը հագուստ ունեին, ես չունեի։ Ես զրոյից կոշիկ էի ստեղծագործում՝ կոշիկ էի կարում, վերջում էլ «բանտիկը» դնում գլխին, որ մի քիչ կանացի դառնա, կարողանամ հագնել։ Ես միշտ կարում էի, գործում էի ու հագնում։ Ո՞վ գիտեր, որտեղից է այդ շորը, իսկի մամաս գլխի չէր ընկնում՝որտեղից։
–Մայրանուշ, միշտ զարմացել եմ մեր տատերի ու մայրերի ռիսկի վրա, որ համ սոված էին, համ էլ մի տուն երեխա էին բերում։ Հասկանալի է, իհարկե, որ այն ժամանակ չկային պաշտպանվելու այսօրվա հնարավորությունները, բայց Ցեղասպանություն, պատերազմ տեսնելուց հետո նրանք մի տեսակ թասիբի ընկած՝ բերում էին։ Հարցրե՞լ ես երբևէ մորդ, թե ինչու էր սովի ու թշվառության մեջ այդքան ծնել։
-Մայրս, ով, իմիջիայլոց, կուլակի աղջիկ էր, տասներկու ծնունդ էր ունեցել, ուղղակի չորսը մահացել էին Հայրենական պատերազմից հետո, բնականաբար, սովից։ Մաման մտածել է՝ կարող է ես էլ մահանամ։ Հարևաններից մեկը մորս խորհուրդ է տվել, որ յոթ տնից կտոր վերցնի, շապիկ կարի, հագցնի ինձ։ Նորից եմ ասում՝ մայրաքաղաքի կենտրոն, Զաքյան փողոց։ Ու մաման տրվել է այդ սնահավատությանը, և ես հագել եմ այդ յոթ տան կտորից կարված շապիկը։ Հիմա մտածում եմ, որ, երևի, դրա համար եմ այսքան մարդամոտ. տրանսպորտում մարդ եմ տեսնում՝ խոսում եմ հետը, փողոցում անծանոթների հետ զրուցում եմ։
–Իմիջիայլոց, մեր բանահյուսության մեջ այդ դրվագն ընդգծված է՝ յոթ կտոր են անում, որ չկորչի, որ հաստատվի. դա նաև բարության և քաջության նշան-պատկերն է։ Մեկ էլ մի վատ բան էլ կա՝ յոթծովիմերանության ասքը։ Բայց դու բամբասկոտ չես, չէ՞։
–Չէ, առանձնապես բամբասկոտ չեմ։ Խոսք տանել-բերել չեմ սիրում։ Եթե իմանում եմ, որ մարդուն վնաս կլինի, երբեք չեմ անի։ Բայց, ընդհանուր առմամբ, խոսում ենք, շփվող եմ։ Քանի որ գործից գնում եմ տուն, տնից՝ գործի, ես մարդկանց հետ շփվելու կարիք ունեմ։ Կյանքը տխուր է առանց մարդկանց հետ զրույցների։ Եթե մարդու չտեսնես, չշփվես, նշանակում է՝ դու չես ապրում։
–Բայց սիրելիս, հիմա ամեն մարդ մի համակարգիչ է առել ու մտել մեջը։ Ինձ թվում է՝ մարդիկ կորցրել են աշխարհի ամենագեղեցիկ բանը՝ երեկոյան թեյի շուրջ զրույցը։ Ի՞նչ իմանաս, գուցե հենց դրա՞ պատճառով են ընտանիքները շատ բաժանվում, որովհետև օրը չի վերլուծվում, մնում է փակ և գնալով սևանում է։
–Աշխարհի ամենալավ բանը զրույցն է։ Եթե մարդը մարդու հետ չի խոսում, ուրեմն թող բարձրանան, սարերում ապրեն։ Ո՞նց կարող է մարդը չուզենա մարդու հետ խոսել։ Բայց էն մանկության թեմայով մի բան էլ ասեմ, էլի. ես միայն հիսուն տարեկանից հետո հասկացա, որ բարձրանաս տիեզերք, իջնես՝ մեկ է, մանկությունն իր դրոշմը թողել է քեզ վրա և դա չի անցնելու։ Լրիվ սուտ է, ուզում ես՝ նախագահ դարձիր, ինչ կայիր, էդ էլ կմնաս, ինչ հողուջրից դուրս ես եկել՝ այդպիսին էլ կմնաս։
–Ասա ինձ, խնդրեմ, չքավորությունն իր հետ վրիժառություն, դաժանություն չի՞ բերում։ Այսօր մենք աղքատ հասարակություն ենք, ու ես ամեն օր տեսնում եմ, որ իմ մի ընկերն ու բարեկամն էլ գնաց էն հարամ աշխարհը, իրենից դուրս եկավ՝ իր ողնաշարը ջարդելով։ Արդյոք աղքատությունը սրիկա՞ է դարձնում մարդուն, հասարակությանը։
–Այո, աղքատությունը կարող է սրիկա դարձնել։ Եթե տան մեջ երեխան սոված է, և ծնողը չի հասցնում գիրք ու տետր առնել, այո, ծնողը կարող է գնալ ամեն քայլի։ Եվ ես դա արդարացնում եմ։
–Սիրելի Մայրանուշ, բա դու ինչպե՞ս աղքատությունից այդքան պայծառ դուրս եկար. ինչո՞ւ սրիկա չդարձար։
–Ես չէի կարող սրիկա դառնալ, որովհետև իմ կրթությունը թույլ չէր տալիս, իմ ծնողները գերազնիվ մարդիկ էին։ Բայց մեկ ուրիշ ընտանիք, իհարկե, կարող է սրիկա դառնալ. երբ նեղության մեջ է, կարող է և՛ ստել, և՛ գողանալ։ Նեղը մի օր չէ ախր, ամիսներ, տարիներ է։ Տես, այսօր մարդիկ աշխատում են, բայց չեն հասցնում անգամ կոմունալ վճարումներն անել։ Մի շաբաթ հնարավոր է վատ ուտել, բայց մի օր էլ սիրտդ երշիկ, միս է ուզում։ Կյանքն ապրել է ուզում։
-Ուսյալին հանիր, կյանքը ցույց է տալիս, որ նա ավելի տաղանդավոր սրիկա է դառնում, իսկ մարդու գենետիկ կազմվածքին հավատում եմ. իհարկե, մաքուր արյունը ժառանգում են, և որքան էլ ուղեղդ մղի սրիկայության, ներսի բջիջդ ընդդիմանում է, փակում է նրա ճանապարհը... Երևի սրիկայությունն անատոմիա է, ոչ թե կյանքի հարուցած վիրուս։
–Տեսեք, մենք կիսասոված, կիսատկլոր էինք, չէ՞, և էդ անտեր կոշիկները միշտ ջուր էր քաշում։ Գուլպաներն ինչքան էլ կարեի, ձմեռները չէի սիրում, որովհետև մի րոպե չէի տաքանում։ Այնքան աղքատ էինք, որ ութերորդ երեխային էլ ուրիշին ենք տվել։ Բայց մի բան ասեմ՝ այդքան չքավոր, բայց երբեք ոչ մեկի տնից մի ասեղ չենք վերցրել, թեկուզ ուտելու մի բան։ Եվ ծեծ ու հայհոյանք երբեք չի եղել մեր տանը՝ սոված, բայց ազնիվ, մաքուր ու անարատ ապրել ենք։
-Բա ձերոնք չէին ասու՞մ, մենք այդքան աղքատ՝ ի՞նչ գործ ունես դերասանության հետ, այ Մարո ջան...
–Հայրիկն ասում էր՝ «Մի սովորի, գնա արտելում աշխատի կամ ծաղիկ ծախի»։ Ես էլ ասում էի՝ «Այ պապ, ինձ դպրոցում ասում են՝ սիրուն աղջիկ ես, լավ երգում ես, դերասանուհու տվյալներ ունես»։ Կիրովի այգում կենդանի օրկեստրն էր նվագում. քույրերիս ու եղբայրներիս հավաքում ու գնում էինք. ո՜նց էի սիրում... Ու հորս ասում էի՝ «Ես ինչո՞ւ գնամ արտելում աշխատեմ։ Աշխատի, պահի քո երեխաներին, դու ես բերել, դու էլ պահի, ես պիտի սովորեմ, ոչ թե գնամ մեխակ ծախեմ»։
–Բայց էդ Սովետը ոնց էր, էլի, քամահրում առևտուրը։ Ամբողջ աշխարհի ուսանողությունը չարքաշ աշխատանքն ու ուսումը լավ էլ համատեղում է՝ ի՞նչ կա որ։ Կեղծ, քաղքենի երկիր էր Սովետը. հիշում եմ՝ մի անգամ պապս Տաթևից եկավ՝ կարտոֆիլով բեռնված, ոնց էր եղել՝ չէր կարողացել շուկայում վաճառել, ես էլ՝ երրորդ դասարանի աշակերտ. Էդ կարտոֆիլն առա, գնացի, սիրուն կանգնեցի խանութի դիմաց ու երգով, խաղով մի ժամում ամբողջը ծախեցի. հաջորդ օրն էլ դպրոցից ծնող կանչել, մի թուքումուր...
–Մեղքս ի՞նչ թաքցնեմ՝ ես էլ եմ ծախել։ Իրոք, մի օր գնացի, Քոչարի անկյունում կանգնեցի՝ մեխակները ձեռքիս։ Բայց ես գնորդներին չէի տեսնում, գլուխս կախ էր։ Աչքերս համարյա փակ՝ փողն առնում էի ձեռից, մեխակը՝ տալիս։ Իսկապես, ամաչում էի։ Նույն օրը փողերը հանձնեցի ու հաջորդ օրն էլ չգնացի։ Բայց երեք խուրձ ծաղիկ ծախելուց հետո լրիվ կապտել էի, և իմ բիզնեսն ընդամենը մեկ օր տևեց։
–Ես ու դու մեկ օրական բիզնեսմեններ ենք, ուրեմն։ Բայց էդ Սովետի երկիրը՝ կեղծիքի մեջ, սակայն մարդիկ զարմանալիորեն բարի ու ազնիվ էին։ Մի անգամ պատմեցիր, որ Խնկո Ապոր գրադարանի մի գրադարանավարուհի է քեզ մղել, որ չվախենաս դերասանուհի դառնալու մտքից ու քեզ հրել է այդկողմ։ Ի՞նչ բարի ժամանակներ են եղել ...
–Այո, այդ գրադարանավարուհին Մանիկ Կոշկակարյանն էր՝ իմ հոգևոր մայրը, ով հենց սկզբից ինձ տեր կանգնեց։ Ամեն մեկին պետք է ինչ-որ մեկը տեր կանգնի։ Մանավանդ, երբ ծնողները մեջք չեն կանգնում, տանիք չեն դառնում։ Մի օր էլ Մանիկս ասաց՝ «Էս տարի պիտի թղթերդ հանձնես Թատերական ու ընդունվես։ Եթե մնացիր երկրորդ տարվան, գիտելիքներդ կսառեն։ Քանի տաք են՝ տուր»։ Եվ նա ինձ ստիպում էր օրերով, շաբաթներով պարապել։ Լսիր, ի՞նչ հրաշք տեղ էր, չէ՞, Խնկո Ապոր գրադարանը։
–Հա, դրա համար էլ մայրս այդ գրադարանն անվանում է իմ բոլոր դժբախտությունների դրդապատճառը։ Ես հետո հասկացա, որ մայրս ճիշտ է ասում, այդ գրադարանը գիրք կարդալ էր սովորեցնում։ Որովհետև ընթերցանությունը դեռ կարդալը չի։ Կարդալը կյանքը ժխտելու պես բան է, ու մայրս սա լավ հասկացել էր։
–Իմ կարդալն էլ կրակ ու պատիժ էր։ Եվ հայրս անընդհատ երեսովս էր տալիս։ Բայց ամբողջ ցավն այն է, որ ես էն գլխից էլ լավ հիշողություն չունեի, ինձ թվում է՝ հենց թերսնումից. գիշեր-ցերեկ կարդում էի տեքստերս, բայց հենց տեղ էի հասնում, ամբողջը մոռանում էի։ Բայց քննությանս Մանիկի ահից ահագին բան անգիր էի արել։ Սակայն, ամբողջ ցավն այն է, որ հազիվ էի դեսից-դենից հագնվել. կոշիկներն, իհարկե, մաման առավ, բայց շորը վերցրի մի աղջկանից, որի բարեկամուհին հենց քննական հանձնաժողովում էր։
–Իմ կյանքի փորձը ցույց է տվել, որ երբ ուրիշի շորը հագած գնում ես, միշտ մի լավ բան պատահում է։ Բայց ինձ թվում է՝ բոլորը հասկանում են, որ դա քո շորը չէ։ Հիշեցի, որ ընկերուհիս՝ Գայանե Բաբայանը, քրոջ շորը հագել էր, գնացել Գրողների միություն, Հրանտ Մաթևոսյանը որտեղից որտեղ դիմացն է դուրս եկել ու հարցրել՝ «Էդ ո՞ւմ շորն ես հագել», նա էլ, թե՝ քրոջս։ Եվ Հրանտն ասել էր՝ «Էլի հետ ե՞ս տալու», ընկերուհիս էլ իր Լոռվա բարբառով մի լավ պատասխան էր տվել, ասել էր՝ «Չէ, ղաստի փչացնելու եմ, որ ինձ մնա»։ Հիմա այնտեղ՝ քո դերասանական հանձնաժողովներում, մի սուր աչքով մեկը գտնվե՞ց, վառվեցի՞ր։
–Ես իմ բոլոր դերերն ուրիշի շորերով եմ խաղացել։ Որ ասում ես՝ հաջողություն, իսկը՝ դա է։ Այս դեպքում էր այն աղջիկը՝ Թամարը, որ իր շորն ինձ էր տվել, ինձնից ահագին ցածրահասակ էր։ Եվ շորը գոտկատեղիցս բարձր, շագանակագույն զոլերը լավ արտահայտված՝ հագած-կանգնած էի. այսօրվա պես հիշում եմ։ Եվ ամենաարտառոցն այն էր, որ երբ ընդունվեցի, «Սայաթ-Նովա» ֆիլմի ռեժիսոր Կիմ Արզումանյանն աջուձախ ասել էր, թե՝ «Այս աղջիկը հարուստ ընտանիքից է», որովհետև մազերս այնքան ճոխ էի սարքել, դեմքս՝ առանց կոսմետիկայի, բնական «մեյքափ»՝ աչքերս վառվռուն, այտերս վարդագույն, շուրթերս կարմիր, թարթիչներս էլ բնականից կանգնած։
–Դրա համար էլ կինոն չդիմացավ քո գայթակղությանը և որոշեց քեզ միանգամից ներքաշել էրոտիկ տեսարան։ «Աշնան արևն» էլ առաջին ֆիլմի հրավերն էր, կարծեմ. լրիվ պատկերացնում եմ հոգեվիճակդ՝ ոչ հա ասել կլիներ, ոչ՝ չէ։
–Ես հայտնի եմ նաև նրանով, որ ռիսկ արեցի այդտեղ մի լավ կռիվ, ղալմաղալ սարքել։ Միգուցե, ես տրվեի այդ սցենարին, եթե «պարտնյորս» Կարեն Ջանիբեկյանը չլիներ. նա անկանխատեսելի է և հիմա էլ է այդպիսին։ Նա ի վիճակի էր ինձ ամբողջ կոլեկտիվի առաջ խայտառակ անել և այդ տեսարանն ինձ համար ճակատագրական դարձնել։
–Բայց տեսարանը կա։ Ճիշտ է՝ ոչ այդքան բաց, բայց, այնուամենայնիվ, նկարահանվել ես։
–Ես այդ ժամանակ 24-25 տարեկան էի։ Ու երբ ինձ ընտրում էին, ընդամենն ասացին, որ տեղաշորում Կարեն Ջանիբեկյանի հետ թեթև, 5 րոպեանոց տեսարան է։ Բայց ամուսինս ահավոր խանդոտ է, և նրա պատճառով ես իսկի թատրոնի երես չտեսա։ Թող ֆիլմի ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի շիրիմին լույս իջնի... Մոտեցա նրան ու ասացի, որ եթե ուրիշ մեկը լիներ՝ ոչ Կարեն Ջանիբեկյանը, միգուցե, կարելի էր, բայց նրա հետ չեմ կարող և եթե այդպես է՝ ես գնում եմ Երևան։
–«Աշնան արևի» այն կտորը հիշեցի, որ ասում է՝ «Պետքս չի, ես գնում եմ Երևան»։
–Հա, ես էլ համարյա նույնն էի ասում՝ «Պետքս չի, գնում եմ Երևան, ես նրա հետ տեղաշոր մտնողը չեմ»։ Իսկ ռեժիսորն ինձ ցնցող բան ասաց, և հենց դա էր, որ ինձ նստեցրեց իմ տեղը՝ «Լսիր, Կարենին դերից կհանեմ, բայց քեզ՝ երբեք»։ Ու դա այն դեպքում, երբ իմն ընդամենը էպիզոդիկ դեր էր, իսկ Կարենինը՝ գլխավոր. սա ինձ լրիվ խեղճացրեց։ Հզոր ռեժիսոր էր Բագրատ Հովհաննիսյանը՝ Տարկովսկու դպրոցի ներկայացուցիչ, ով աշխատել էր Տարկովսկու հետ։
–Իսկ հիմա դու ինձ մի բան ասա՝ արդյոք արժե՞ տղամարդը, որպեսզի հանուն նրա զոհես քո հրաշք թատրոնի տեսիլքը, քո իդեալները։
–40 տարեկանում չէի կարող միանշանակ սրան պատասխանել, բայց հիմա՝ 60 տարեկանում, ասում եմ՝ ոչ, չարժե։ Եթե դու լավ տվյալներ ունես, պետք չէ այն զոհաբերել։ Իսկ ես զոհաբերել եմ։ Բայց եթե իմանայի, որ որպես կին չպիտի լիարժեք գնահատվեմ և մեծարվեմ, չէի գնա այդ քայլին, չէի դառնա կիսադերասանուհի, կիսահաղորդավարուհի։ Աշխատանքի մեջ երբեք լիարժեք չեմ եղել։ Արվեստը դաժան է՝ կամ պիտի տրվես ընտանիքիդ ու երեխաներիդ, կամ՝ արվեստին։ Հիմա ասում եմ՝ Աստված իմ, գոնե մի քիչ խաղայի թատրոնում, էլի։ Հայ տղամարդն էգոիստի մեկն է, ասում է՝ «Ինձ հագցրու, ինձ կերակրի, բայց ինձնից ավել բան չպահանջես»։
–Ամեն դեպքում, իր տղամարդը չունեցող կինն էլ ինչ-որ թերատություն ունի։ Եվ հատկապես բեմ բարձրանալիս, ամեն դեպքում, նրա աչքերից երևում է, որ նա միայնակ կինն է։ Երևում է նրա կողի մերկությունը...
–Տվյալ դեպքում, կնոջ տղամարդը դառնում է իր ֆիլմը, իր բեմը, իր բալետը։ Տաղանդավոր կնոջ միայնակը ո՞րն է։ Հենց այդ կինն է, որ Աստծո տվածից մի բան էլ ավելին է տալիս հասարակությանը, որովհետև նրանից խլված չէ։ Իսկ ես կոմպոտ եմ փակում, փոխանակ այդ ժամանակ դերերիս վրա աշխատեմ, կամ՝ խալի եմ լվանում, երբ պետք է սցենարը մեկ անգամ էլ խորությամբ կարդալ։ Իր անձնական կյանքում չիրացված հնարավորությունները տաղանդավոր կինը տանում է դեպի արվեստ։ Իսկ մենք արվեստը կիսում ենք ընտանիքի հետ։ Ու կիսատը հենց մենք ենք, ոչ թե նրանք, որովհետև չենք կարողանում մեզ լիարժեք դրսևորել։ Չնայած, օրինակ, Գալյա Նովենցը, որ ընտանիք ուներ, էլի այդքան բան տվեց բեմին։
–Հա, իմիջիայլոց, ես էլ էի ուզում տալ Վերջալույս Միրիջանյանի, Մետաքսյա Սիմոնյանի անունները. հզոր կանայք՝ թե՛ բեմում, թե՛ իրենց ընտանիքում։
–Այո, որովհետև նրանք տաղանդավոր մարդիկ էին և ընտանիք ունենալով հանդերձ՝ շատ բան են տվել հայկական կինոյին։ Դա նշանակում է, որ նրանք շատ են տանջվել, տառապել, ջանք թափել։ Չգիտեմ, ես շատ եմ խեղճացել։ Իմ պես «մատերիալը» կորավ, չնկարեցին, ափսոս էի, իհարկե։ Միշտ նույն կերպարներն էին. ինչքա՞ն նկարվեցին, օրինակ, Գալյա Նովենցն ու Վարդուհի Վարդերեսյանը։
–Մի բան ասեմ, բայց մի նեղացեք ինձնից. մեր կինոյում բավականին կեղծ և անգամ ծիծաղելի կանանց կերպարներ կան։ Քո կարծիքով, հայ կինոն ինչո՞ւ է նրանց այդպիսին կերտել՝ մի տեսակ, գերազանցիկ կանայք, որոնցից ոչ մեկին չես հանդիպի, օրինակ, մեր փողոցներում։ Լրիվ սարքած կերպարներ։
–Չէ, ինչո՞ւ, կան։ Օրինակ, «Երջանկության մեխանիկա» ֆիլմում Ալլան լավն է, «Աշնան արևում» էլ կան լավ, կենդանի կերպարներ։ Բայց ես մոտավորապես գլխի ընկա, թե ինչ ես ասում. քո ասած խնդիրը սցենարից է գալիս, սցենարն է մեզ շեղում։ Մենք ճշմարտացի ենք խաղում։ Մեր կանայք կատաղած ուժեղ դերասաններ են. որ ֆիլմը կուզես՝ վերցրու՝ խորն են ու գունեղ։ Շատ հաճախ, այո, սցենարը թույլ է, ճշմարտացի չէ։ Ես քեզ հասկանում եմ՝ դու ռեժիսորի աչքով ես նայում այդ ֆիլմերը և ավելի շատ թերություններ ես տեսնում։ Այո, միշտ պետք է, որ ռեժիսորը դերասանին տեղը բերի։ Օրինակ, «Ձորի Միրոյում» ես Եղեռն ապրած Նարե եմ։ Սոս Սարգսյանն ասաց, որ այդքան էլ վատ չէ։ Բայց երբ հիմա եմ նայում, մի քիչ էլ պիտի խորը լինեի։ Չէ՞ որ ես ընտանիք, երկու երեխա էի կորցրել։ Տարիներ հետո ես ընդունում եմ, որ ես շատ երիտասարդ էի այդ դերի համար՝ ընդամենը 22 տարեկան։
–Իսկ մնացած ֆիլմերում ինչպե՞ս ես քեզ գնահատում արդեն 60-ամյա հանդիսատեսի աչքով։
–«Ընկեր Փանջունի» ֆիլմում էլի էպիզոդիկ դերում եմ։ Այ, այդ ֆիլմում ես արդեն պատրաստ էի, այն վիճակում էի, որ, ինչպես Ժենյա Ավետիսյանն էր ասում՝ «Դեր ըմ տվեք, փթրտեմ, կտրտեմ», այսինքն՝ մորթեմ, էլի։ Ահա, թե ինչ է նշանակում փորձ։ Երբ կենսափորձն արդեն կա, ամեն ինչ ավելի ճիշտ ես անում։
–Ուզում եմ քո կարծիքն ասես մեր իշխանական կանանց մասին. հայ կանանց ո՞ր տիպն է վերևում և արդյոք նրանք ներկայացնո՞ւմ են գոնե միջին վիճակագրական հայ կնոջ ինտելեկտն ու կարողությունը։ Ի՞նչ կերպարներ են վերին էշելոնի կանայք։
–Ես իսկույն գնում եմ խորհրդարանական կանանց շրջան և հիշում Ալվարդ Պետրոսյանին։
–Բայց նա հիմա խորհրդարանում չէ։
–Արդեն չէ, բայց խելացի, կյանքն իմացող մեկը, ով այնքան «բագաժ» ուներ, որ իսկի տղամարդիկ այդքան խելացի չեն։
–Լավ, հիմա ո՞ւմ դնենք Ալվարդ Պետրոսյանի կողքին։ Էլ ո՞վ կա։
–Համարձակ է Զարուհի Փոստանջյանը։ Ես, օրինակ, չեմ կարող նրա պես համարձակ քայլեր անել։ Ընդհանրապես, իշխանական կանայք պետք է նպատակասլաց լինեն, ոչ թե, ասենք, իմ պես։ Ես մի գիծ վերցնում եմ և չեմ կարողանում գործն ավարտին հասցնել։ Ինձ ամեն ինչ, կարծես, շեղում է, և չեմ կարողանում հասնել նպատակիս։ Դրա համար հիանում եմ նպատակասլաց կանանցով։ Հայաստանում կինը մեծ դժվարությամբ է բարձրանում այդ աստիճաններով։ Տղամարդիկ չեն թողնում, որ կինը գոնե բաժնի վարիչ դառնա։
–Ես չեմ կիսում ֆեմինիստների ծայրահեղականությունը, բայց կարծում եմ, որ այս նոր աշխարհակարգը եկել է հենց կնոջ համար, որովհետև տեխնոլոգիաները ավելի մեծ հնարավորություն են բացել կանանց համար, որովհետև ֆիզիկական աշխատանքը գնալով կորցնում է իր գինը։ Բայց Հայաստանում, չգիտես ինչու, քաղաքակրթական ցանկացած շունչ տեղ չի հասնում, և կնոջ դերակատարումը բարձրացել է այնքանով, որ նա քարշ է տալիս նաև տղամարդու երբեմնի բեռները. բացի կենցաղային խնդիրներից՝ ավելացել է նաև փող աշխատելու և իր խեղճացած տղամարդուն մեջքին կրելու խնդիրը։ Սա ի՞նչ բան է, լավ։
–Համաձայն եմ։ Եթե տղամարդիկ չխանգարեն, դուք չեք կարող երևակայել, թե հայ կինն ինչ ընդունակություններ և ինչ պոտենցիալ հանդես կբերի, մանավանդ, եթե նրան մի քիչ օգնի պետությունը։ Հայ կնոջ դիմացը ոչ ոք չի կարող առնել։ Մենք շատ ուժեղ ենք։ Մեզ էլի խանգարում են մեր տղամարդիկ։ Ցանկացած երկիր գնացեք՝ ոստիկանական համակարգերից մինչև մշակույթ, գրականություն. մեծ թվով կանայք կան։ Իսկ մեր տղամարդիկ... Մտնում ես տուն, ասում են՝ «Ճաշ պատրաստի, լվացք արա»։ Իսկ ես ե՞րբ կարդամ, ե՞րբ խելոքանամ, ե՞րբ իմ սեփական գաղափարներով զբաղվեմ։ Կարելի՞ է արդյոք հայ կնոջն այդքան ճնշել։ Չեմ դադարում զարմանալ, թե Աստված հայ կնոջ մեջ ինչքան շնորհք է դրել, որի ուղիղ կեսը մեռած է և կեսի կեսն էլ չենք արտահայտում։ Մենք միշտ մտածում ենք երեխաների մասին՝ կուլ տալով ամեն տեսակի ամոթ ու վիրավորանք։
-Երկու կին զրուցեն ու տղամարդկանց ոսկորները թողնեն անլվա՞, լսվա՞ծ բան է։ Ամեն դեպքում, նրանք մեր բերած երեխաներն են, և մենք դատապարտված ենք սիրել նրանց։ Իսկ հիմա մի հարց՝ կա՞ մի դեր, որ երազել ես խաղալ ու ներսումդ մեխված մնացել է այդ սևեռումը։
-Կոնկրետ դերի մասին չեմ երազել, բայց հիմնականում ուզել եմ հայրենասիրական մի լավ ու մեծ դեր խաղալ։
-Բայց այդ «հայրենասիրական» կոչված դերերն այնքան պլակատային են։ Ճիշտն ասած՝ հիմա չեմ հասկանում, թե ինչ է նշանակում այդ հայրենասիրականը։ Մեռնեմ՝ չեմ կարող հասկանալ , գոնե այն իմաստով, ինչով այսօր գործածվում է։
-Ինչո՞ւ չես կարող։ Հայրենասիրությունն այն է, որ որքան էլ ծանր է կյանքը, բայց չես կարողանում լքել քո քաղաքը։ Միշտ պետք է եկող սերնդին հոգի տալ, որ փոքր է մեր երկիրը, վատ աշխարհագրական դիրքում է, և եթե ես ու նա գնանք, ապա ո՞վ է ապրելու այստեղ։ Դու հայրենասիրությունը բառ մի համարի։
- Դե, այնքան խոսեցինք հայրենասիրությունից, որ այդ աղմուկից երկիրը ծակվեց, ու մարդիկ դուրս են թափվում միջից, բառը եթե շատ ես շարժում, թարսվում է հետդ։
-Հիմա ես խոսում եմ, բայց սրտիցս արյուն է կաթում. նորից լսում եմ, որ այսքան մարդ լքել է երկիրը։ Լավ, ի՞նչ կա դրսում։ Այնտեղ հավաքարար կաշխատես, Հայաստանում՝ ո՞չ։ Ա՛յ բալա, հենց այստեղ՝ առանց ամաչելու, հավաքարար աշխատի, էլի։ Ի՞նչ է պատահել։ Ես իմ մի հարազատին ասում եմ՝ ինչո՞ւ ես տանը անգործ վեր ընկել։ Ա՛յ տղա, գնա մի ավտոբուս քշի։
-Մարդկանց շատ հաճախ թվում է, թե երկիրն իրենցից դուրս մի բան է՝ իրենք պիտի թքեն փողոցում, հարևանին ու բարեկամին խաբեն, բայց երկիրը պիտի ուրիշ լինի, ոչ իրենց կերպով ու նմանությամբ։ Այնինչ, այդ 30 հազար քառակուսի երկրի մի կտորը մեր թաղն է, մյուս կտորն՝ իմ շենքի մուտքը. երկիրը լայնքով մեկ մի մաքրի, որ դժվարանաս, այլ՝ քո մուտքում, քո բակում մի արդար ու սիրուն բան արա, որ չզզվես այնտեղ ապրելուց ու լեղապատառ չփախչես քո մուտքից։
- Նախագահները կգան ու կգնան, բայց մենք պիտի կիրթ լինենք, իրար սիրենք ու հարգենք։ Նաև՝ խցանումների ժամանակ իրար զիջենք. սա էլ սեր է։ Չթքենք փողոցում ու չիջեցնենք կնոջը. սա մշակույթ է։ Ի՞նչ կլինի, եթե բոլորս վեր կենանք ու գնանք։ Մենք սիրում ենք մեր շենքի դիմացի այգին։ Ա՛յ, դա է հայրենասիրությունը։ Պուճուր-պուճուր բաները կպցնում ենք՝ դառնում է հայրենիք։ Ասում են՝ բանակում կրթված հրամանատարները քիչ են։ Կրթվածներին բերենք, որ մեր էրեխեքը ողջ-առողջ գնան բանակ ու վերադառնան։ Հրամանատարների անգրագիտության ու զոռբայության պատճառով են լինում հենց այդ ծանր դեպքերը։ Ամբողջ ազգային հարստությունը բաժանեցինք, ցրիվ տվեցինք. որ ասպարեզն ուզում եք՝ վերցրեք՝ էլեկտրականությունից մինչև գազ ու կոնյակ։ Եթե ամեն ինչ տվել ենք ուրիշին, էլ ի՞նչ ազատ ու անկախ պետություն։
-Այս շաբաթ նշվում է հայկական հեռուստատեսության 57-ամյակը։ Դու նաև հեռուստատեսության մարդ ես, չնայած՝ այսօր ռադիոյում ես աշխատում։ Քո կարծիքով, որտեղից ո՞ւր հասավ մեր հեռուստատեսությունն ու այսօր ի՞նչ դեմք ունի։ Նրա երեսին գոնե նայել լինո՞ւմ է։
- Դե, հիմա նոր ղեկավար է եկել, և հեռուստատեսությունը կտրուկ փոփոխությունների շրջան է ապրում։ Իսկ այնպիսին, ինչպիսին այսօր է, ես, իհարկե, գոհ չեմ։ Իսկ ինչո՞ւ չեն ցուցադրում մեր հրաշալի հայկական գեղարվեստական, փաստավավերագրական ֆիլմերը, ի վերջո, հեռուստաթատրոնը կամ էլ արտասահմանյան օսկարակիր ֆիլմերը։
-Տես, մենք հեռուստատեսությունում հրաշալի արխիվ ունենք, որի ռետրո ցուցադրությունը կարելի է կազմակերպել, մանավանդ, որ ավելի լավ հեռուստաարտադրանք չի էլ ստեղծվում։ Ես քեզ մի անկեղծ բան ասեմ՝ օրինակ, նույն Հանրային հեռուստաընկերությունն իմ մի քանի վավերագրական ֆիլմերի ցուցադրության իրավունքը գնել և բարեհաջող փակել է դրանք. չի ցուցադրում։ Չես էլ կարող այլ տեղ ցուցադրել, իրավունք չունես։ Եվ այդպիսի հարյուրավոր ֆիլմեր կան, հո միայն ի՞մը չէ։
-Բիզնես, փող՝ սա է, իմ կարծիքով։ Այ, եթե դու նրանց գումար առաջարկես, շատ արագ ցույց կտան։ Միայն բիզնես։ Կամ՝ ինչ-որ մեկը պիտի տանիք դառնա քեզ համար և վերևից զանգ տա նրանց։ Մաքուր Սովետ։ Ինձ էլ է այդ հարցը շատ հուզում՝ իսկ ինչո՞ւ չեն ցուցադրում։ Մենք շատ բան չենք պահանջում, ասում ենք՝ ամսվա մեջ երկու անգամ թող հեռուստաթատրոնի մարգարիտներից ցույց տան, մեր լավ ֆիլմերը ցույց տան։ Այս նոր սերունդը թող մեր մեծ դերասանների խաղը տեսնի, ի վերջո։ Որտեղ գնում եմ՝ մարդիկ առաջինն այդ հարցն են բարձրացնում՝ ինչո՞ւ «Հայֆիլմի» գործերը չեն ցուցադրում։ Հարգելի, սիրելի Ռուբեն Ջաղինյան ջան, շաբաթը երկու անգամ ցույց տուր այդ հրաշալի ժապավենները։ Մարդիկ սպասում են։ Ձեզնից ի՞նչ է գնում։ Դրեք, թող գնա, էլի։ Ես ամաչում եմ, վրդովվում եմ, որ ինձ ճանաչում են սերիալներից, երբ գեղարվեստական ֆիլմերում եմ նկարվել, հեռուստատեսային տարբեր հաղորդումներում, հեռուստաթատրոնում։ Տաքսիստին ասում եմ՝ «Ձորի Միրոն», «Աշնան արևը», «Ընկեր Փանջունին», «Երեք ընկերը» չես նայե՞լ, ասում է՝ չէ։
-Դերեր էլ կան, որ ձայն ես կրկնօրինակել միայն, բայց խաղում է ուրիշը, բայց ամբողջ խնդիրն այն է, որ շատ հաճախ խաղը ձայնից դժգույն է։ Այն ժամանակ էլ, աչքիս, սիրուհու ինստիտուտը, բարեխոսությունները կինոյում հիմիկվա պես քրոնիկ են եղել...
-Շատ էր լինում, որ բարեխոսում էին։ էն մեկն էլ քիչ չէր։
-Կինը, փաստորեն, կարիերա անելու երկու ճանապարհ ունի՝ կա՛մ պիտի սիրուհի դառնա, կա՛մ էլ՝ ճակատն այնքան պնդացնի, որ ոչ ոք չմտածի, թե դա կնոջ ճակատ է։
-Այո, սիրուհի դառնալն ամենակարճ ճանապարհն է, և ամոթ չէ հիմա դրա մասին խոսել։ Դե, ես էլ պիտի հոլիվուդյան գերաստղերից լինեի, որ ոչ մեկի սիրուհին չլինելով՝ շատ նկարվեի, դրա համար էլ առնվազն Մելրին Մոնրո պետք է լինեի։ Բայց սսկվել ենք, էլի, դռներ չենք ջարդել։ Եթե սիրուհի չէին, ապա խաշ էին տալիս, մի լավ նվեր էին տալիս, տուն էին հրավիրում, հաց էին տալիս։ Իսկ ես հիմարի պես ֆիլմից հետո էի հրավիրում, էլի թերի էի, թերի ուղեղով էի։ Սկզբից են այդպիսի բաներն անում, ոչ թե՝ հետո։
-Մի մեծ դարդ ունենք մենք՝ հայ կանայք հիմնականում կեղծիքի մեջ են, ուղղակի զզվելի է սա տեսնելը։ Ասա ինձ, դու շատ ես տուժել քո անկեղծության պատճառով։ Ուզում եմ, հասկանալ՝ քո բացությունը շա՞տ է պատժվել։
-Հա, տուժել եմ, բայց շատ չէ. ասեմ, իմացիր՝ ես հիմա խելոքացել եմ ահագին, այլևս այդպես անկեղծ չեմ, ինչպես առաջ։ Հիմա ես շատ վարպետորեն կեղծ խաղում եմ, երբ պետք է և որտեղ պետք է։ Առաջ մեկը մի սուտ ասեր, վրա էի պրծնում, իսկ հիմա՝ Մարո ջան լռիր։
-Չես համոզի, առայժմ մի կեղծ բան չես ասել, ես այդքան էլ միամիտ չեմ, որ հնարավոր լինի ինձ կեղծիքն ուտացնել։
-Չէ, հիմա չափից դուրս անկեղծ եմ, ինչը չպիտի ասեմ՝ էդ էլ եմ ասում։ Ինչ խոսք, մեծ կարողություն է անկեղծ լինելը։ Ցավում եմ, որ հիմա այնպիսի ժամանակ է, որ ճկունությունն է առաջնայինը։ Հիմա ես գիտեմ, որ եթե իմ մի անկեղծ մտքի համար տվյալ գործն իմ ձեռքից գնալու է, չեմ անկեղծանա։ Հիմա երբ պետք է, լավ էլ ձևեր եմ թափում, լավ էլ խաղում եմ՝ այնպես արվեստով, որ էլ չասած։ Դա մի մեծ ոճիր չի։
-Բա որ մթնում է, ու Մարոյին տանում ես, որ քնացնես, վերմակը քաշում ես գլխին, չես ասո՞ւմ՝ այ Մարո ջան, էս ի՞նչ հալի ես. բոլորը կանեն, կմարսեն, բայց դու զգոն եղիր՝ կեղծիքը քո խելքի բանը չի։
-Եթե այդ փոքրիկ կեղծիքը ոչ մեկի վնաս չի տալիս, ոչինչ, խաղացի, անցավ... Աստծո առաջ ներողություն, մեղա, մեղա։ Ես դրանով մարդ կամ եկեղեցի չեմ քանդում, Փոսի թատրոն չեմ փակում, թույլ տուր մի սուտ էլ ես ասեմ։
-Լսիր, բայց ասում ես՝ վատ հիշողություն ունեմ, իսկ սուտ ասողին կարգին հիշողություն է պետք, որ չբռնվի։
-Ես անմեղ, թեթև ստեր եմ ասում և վստահ եմ, որ չեմ բռնվելու։
-Բայց Մարոյի իսկական կինոն վերևում է նկարվում. բա որ տեղ հասնես և Ստեղծողդ հանի ու կադր-կադր ցույց տա, ի՞նչ ես ասելու։
-Գիտե՞ս, չեմ ամաչում ասել՝ 60 տարեկան եմ, բայց դեռ լավ չեմ պատկերացնում քավարանում ի՞նչ է լինելու՝ հոգի՞ս է ցավալու, թե՞ մարմինս է այրվելու. դեռ խիստ մակերեսային եմ մտածում։ Ասում եմ՝ բա իմ բարի գործե՞րը... Վստահ եմ, որ այնտեղ ինձ ներելու են։ Հետո էլ նրա համար ենք մարդ, որովհետև սխալական ենք, մեղավոր ենք։
-Մեղքն ամենամարդկային բանն է, երևի...
-Շեֆիս, օրինակ, մեկ-մեկ ֆռռացնում եմ, հա... Ախր թոռան տեր եմ, բայց մեկ-մեկ աշակերտի պես քեզ կանգնացնում ու ամոթանք են տալիս այնպիսի տոնով, որ գիշերը չեմ կարողանում քնել. ընդամենը մի հաղորդման վերնագիրը մոռացել եմ գրել, ո՞նց կլինի։ Ստիպված ստում ես, ասում ես՝ «Գրել եմ, ո՞ւր է կորել էդ անտեր վերնագիրը»։
-Գիտե՞ս ես քեզ ինչի համար եմ շատ շնորհակալ, որովհետև երբ դու եկար մեր տուն, մայրս այդ օրվանից սկսեց ինձ լուրջ ընդունել և բոլորին պատմել էր, որ սրա տուն Մայրանուշ Գրիգորյանն է գնում-գալիս։ Հենց այդ օրվանից փոխվեց մորս հայացքն իմ նկատմամբ։
-Գիտե՞ս, ես, ամեն դեպքում, քիչ եմ արել։ Այ, որ շատ արած լինեի, ես, իրոք, արժանի կլինեի նրան, որ ինձ ավելի ճանաչեին ու սիրեին։ Ես քիչ եմ արել։ Հանկարծ չփորձեն ինձ համոզել, թե մեր ազգն արվեստասեր չէ։ Մեր ազգը սիրում է լավ արվեստ։
-Անցյալ օրը Հասմիկ Պապյանն ասում էր, որ ամբողջ աշխարհը ման է եկել, բայց ոչ մի տեղ այսքան երիտասարդ հանդիսատես չի տեսել։ Ասում էր՝ ուրիշ երկրներում հիմնականում ծերերն են, իսկ այստեղ արվեստասեր երիտասարդություն կա։
-Նայեք՝ ինչ է ստեղծված՝ հայ ճարտարապետությունից, գրականությունից սկսած, ու կտեսնեք՝ մենք արվեստ սիրո՞ղ ենք, թե՞ ոչ։
– Դու հեռուստատեսությամբ երկար տարիներ կանանց համար վարում էիր «Հասմիկ» հանդեսը՝ կանանց խորհուրդներ էիր տալիս, թե ինչպես իրենց երջանիկ ու զվարթ դարձնեն. հիմա արդեն 60-ամյա կնոջ փորձն ի՞նչ է ասում՝ ի վերջո, ո՞րն է ամենաարժեքավորը, կինն ի՞նչ անի, որ տարիներ անց չտա իր գլխին, իրեն չդատափետի։
- Կինը պետք է առաջին հերթին իրեն սիրի և հենց իր երեխաների համար, հենց իր ամուսնու համար, որ առողջ, խնամված և պիտանի լինի հասարակությանը հենց իր ամուսնու համար, որպեսզի ամուսինն էլ հասկանա, որ նա առաջին հերթին իրեն է սիրում, ապա նոր, ասենք, սկեսուր-սկեսրայրին։ Ով ինչ ուզում է, թող ասի, բայց դու առաջինը քեզ սիրիր։ Տուն ու տեղը չի փախչի։ Հերոսուհիներ են այն կանայք, որ հիսունից հետո էլ լավ տեսք ունեն։ Դա կուլտուրա է, որ մեզ փոքրուց չեն սովորեցնում։ Դու գիտես, չէ՞, որ ես կորած քույր ունեմ. մարդն այնքան ծեծեց ու տանջեց, հետո էլ, թե՝ «Ձեր աղջիկը հոգեկան հիվանդ է»։
-Հա, գիտեմ, մտածեցի նրա մասին հարց չտամ, չցավեցնեմ, բայց ավելի ցնցող պատմություն է մյուս քրոջդ գտնելը։
-Կորած քրոջս ամուսինը, գիտես, Արշալույս գյուղից ետ բերեց նրան՝ մի վերմակ-դոշակով, թե՝ «Ես հոգնել եմ, էլ չեմ ապրի նրա հետ»։ Մամայի մահից հետո քույրս կորավ։ Նա իմ մեծ քույրն էր։ Ես շատ էի սիրում նրան։ Բայց կորցրի։ Իսկ մյուս քրոջս, որին մայրս տվել էր ուրիշին ու որի հետ ես ընդհանրապես չէի շփվել, հանկարծ գալիս ու գտնում է մեզ։ Ես երազներիս մեջ լացում էի մեծ քրոջս համար ու անընդհատ սպասում էի նրան։ Նա մինչև հիմա չկա։ Մայրս շաքարախտ ընկավ այդ երեխայի կարոտից։ Ախր մինչև նրան ուրիշին տալը վեց ամիս կուրծք էր տվել ու կարոտում էր։ Ինչ բան է, չէ՞, կարոտը։
- «Կարիք» բառն է հիմքում, «կարիք» արմատն է, նշանակում է կարիք ունենալ, լինել կարիքավոր։ Այ, դրա համար էլ կարոտախտ է դառնում՝ հենց ֆիզիկական ցավ։
-Այո, այլանդակ բան է կարոտը։ Եվ, ահա, այդ փոքրիկ քույրս, որին մայրս տվել էր իր հեռավոր բարեկամուհուն, որտեղից որտեղ վերցնում է Հոմերոսի «Իլիականը», գրքի միջից մի թուղթ է գտնում ու իմանում, թե ովքեր են իր իրական ծնողները։ Հետո տեսա գտնված քրոջս՝ մի քիչ թխադեմ, սիրուն աղջիկ էր, բայց ես ամաչում էի նրա դեմքին նայել, ամաչում էի, որ նրան տվել ենք ուրիշի։ Ա՛խ, Աստված, շնորհքով մարդկանց շուստրիություն տուր, հնարավորություններ։ Ես որ մի քիչ շուստրի լինեի, այն ժամանակ կգտնեի կորած քրոջս։ Հիմա էլ նույնն եմ էլի, ասա փոխվե՞լ ես, Մարո, որ մեծ-մեծ խոսում ես։ Լսիր, վերևներում մարդ ունե՞ս։
-Բայց ինչո՞ւ ես հարցնում։
- Օֆ, ասա ո՞ւմ եմ հարցնում, մարդ ունենայիր, մի կարգին գործի կլինեիր էլի։ Ասում են՝ նախագահը կոչումս ստորագրել է, և իր սեղանին դրված է։ Բայց ես չեմ հավատում։
-Բայց ինչո՞ւ չես հավատում, դրա ստացողը քեզնից հրեղե՞ն է։
- Երկուսս էլ անտեր՝ ոչ դու կանալ ունես, ոչ՝ ես, ո՞նց ճշտենք։
-Լսիր, հարցազրույցի այս կտորը հենց այսպես՝ ուղիղ, դնե՞մ։ Կարո՞ղ է մոռացել ես, որ հարցազրույցի ես նստած։
-Հա, դիր։ Ինձ ասել են, որ ստորագրել է և հարմար առիթ է փնտրում, որ տա, որովհետեւ 60 տարեկան եմ, հոբելյանական տարի է։ Թող չհայտարարեն էլ, բայց իմանամ, որ ստորագրված է այս տարվա մեջ։ Հետո էլ սա իմ տարին է՝ օձի տարի։ Ճիշտ եմ ասում՝ ինձ հետաքրքիր է՝ ստորագրե՞լ է, թե՞ ոչ։
-Լսիր, արի կանգ առնենք, թե չէ, այս թեման որ շարունակես, կարող է քո ձեռքով քար գցես մրցանակիդ գլխին (ծիծաղում ենք)։
-Լսիր, գիտես ինձ պե՞տք է այդ մրցանակը։ Էրեխեքիս համար եմ ուզում, որ հպարտանան։ Հետո էլ՝ թող Հայաստանը լավ վիճակում լինի, ինձ էլ կոչում չտան։ Սրա համար եմ ես աղոթում։
Հարցազրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Իրադարձային 09:14 • 24/04 Այլևս երբեք․ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ, պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը․ Փաշինյանի ուղերձը Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Քաղաքականություն 16:53 • 24/04 Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների կողմնակալ հռետորաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նրանք անվանել են «հայ ժողովրդի ցեղասպանություն»։
-
Քաղաքականություն 15:39 • 24/04 ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Իրադարձային 07:49 • 23/04 Օշականում «VAZ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ վարորդը հոսպիտալացվել է Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
-
Իրադարձային 22:37 • 23/04 Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը. ՌԴ ՔԿ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (կաշառք վերցնելը) ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Վլադիմիրովիչ Իվանովը
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Իրադարձային 16:29 • 23/04 Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան «Այսօր ԵԿՄ անդամներն իրենց ղեկավարի գլխավորությամբ՝ Յուրա անունով, Կոթի գյուղից, ուղղակիորեն ահաբեկել են այն մարդկանց, ովքեր հույզերի մեջ որոշել են ինքնաբուխ ինչ-որ գործողություններ անել։
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Իրադարձային 17:20 • 23/04 3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Սակայն ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։
-
Իրադարձային 11:55 • 23/04 Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Քաղաքականություն
-
22:07 • 24.04.24 Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
Տնտեսություն
-
22:02 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս (տեսանյութ)
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
23:16 • 24.04.24 ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղում
Մամուլի տեսություն
-
08:24 • 24.04.24 ՔՊ-ականներն ամաչում են մարդամեջ դուրս գալ․ «Հրապարակ»
Իրադարձային
-
22:27 • 24.04.24 Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի