Եթե չլինեին երեկվա պայմանավորվածությունները, ապա գազի գինը հերթական անգամ կվերանայվեր. Վիգեն Սարգսյան
Մի քանի լրատվամիջոցների հետ հարցազրույցում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած պետական այցին, դրա քաղաքական հետևանքներին, ինչպես նաև մի շարք ապրանքների՝ այդ թվում գազի արտահանման համար ՌԴ-ի կողմից մաքսատուրքի նվազեցմանը: Ըստ այդմ՝ եթե երեկ ռուս-հայկական բանակցությունները հաջողությամբ չավարտվեին, ապա կարող էր առաջանալ սակագնի հերթական վերանայման կարիք:
-Պարոն Սարգսյան, կխնդրեի անդրադառնալ ՌԴ նախագահի պետական այցին, ի՞նչ է սա նշանակում, ինչո՞վ է տարբերվում մյուս ձևաչափերով այցելություններից և կխնդրեի գնահատել այս այցը բոլոր և, հատկապես, տնտեսական առումներով (Panorama.am):
-Պետական այցը միջպետական հարաբերություններում փոխադարձ այցելությունների ամենաբարձր մակարդակն է, որ սովորաբար խորհրդանշում է հարաբերությունների հատուկ կարգավիճակ, քննարկվող հարցերի կարևորությունը, և, առհասարակ, երկու պետությունների միջև համագործակցության զարգացումներում ամենաբարձր ու ակտիվ փուլը: Մենք այս դեպքում ունեցել ենք ՌԴ նախագահի պետական այց, ինչը արտացոլվեց և՛ քննարկվող հարցերի շրջանակով, և՛ ստորագրված փաստաթղթերի մեծ փաթեթով: Գիտեք, որ այցի ընթացքում ստորագրվել է 12 պայմանագիր և համաձայնագիր, ըստ որում՝ փաստաթղթեր, որոնք ունեն անմիջական կիրառական նշանակություն և չեն դասվում շրջանակային համաձայնագրերի շարքը, որոնք ստորագրվում են և հետագա երկար աշխատանք են պահանջում մինչև դրանց հետագա արդյունքները, դրանց ներազդեցությունը կզգացվի: Դա արտահայտվեց նաև այն փաստով, որ ՌԴ նախագահը իր այցի ընթացքում այցելեց երկու քաղաք՝ բացի մայրաքաղաքից եղավ նաև Գյումրիում: Դա ևս պետական այցի շատ կարևոր ատրիբուտ է: Եվ, իհարկե, շատ ներկայացուցչական պատվիրակության կազմով. ՌԴ նախագահին ուղեկցում էր ՌԴ փոխվարչապետը, նախարարներ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, երեք դաշնային գործակալությունների՝ «Ռոսատոմի», «Ռոստուրիզմի» և «Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային խորհրդի» նախագահները, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահը, ՌԴ տնտեսության համար բացառիկ նշանակություն ունեցող երեք խոշոր ձեռնարկությունների՝«Գազպրոմի», «Ռոսնեֆտի» և ՎՏԲ բանկի ղեկավարները, ՌԴ երկաթգծերի նախագահի տեղակալը, ինչը վկայում է, որ պատվիրակությունը ժամանում է բովանդակային հարցեր քննարկելու, որոշումներ գտնելու, լուծումներ տալու և ոչ թե զուտ արարողակարգային այցով հերթական փոխանակման և այլն: Հետևաբար, կարծում եմ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը պետական այցի մակարդակին համապատասխանում էր և՛ բովանդակությամբ, և՛ ներկայացուցչական կազմով, և՛ այն հարցերի շրջանակով, որ քննարկվեց: Դրա համար էլ մենք այն գնահատում ենք որպես բացառիկ այց, որը մեծ կարևորություն ունի հայ-ռուսական հարաբերությունների վրա:
- Հայ հասարակությանը շատ հետաքրքրում է գազի գնի հարցը։ Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը հանելու է արտահանվող մի շարք ապրանքների մաքսատուրքը, այդ թվում և գազինը: Կուզենայի իմանալ այս ամենի արդյունքում նվազելո՞ւ է գազի սակագինը, և երկրորդ՝ 20 տոկոսը, որ տրվեց ռուսական կողմին ինչի՞ դիմաց է: Եվ գազի սակագնի ձևավորման հիմքում ի՞նչն է լինելու (Tert.am):
-Շատ կարևոր հարց եք արծարծում, որովհետև իրականում երեկվա բանակցությունների, հանդիպումների, այցի տնտեսական արդյունքը շատ մեծ նշանակություն ունի: Գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 3-ին հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու իր որոշման մասին և այդ օրվանից ի վեր մեծ նախապատրաստական աշխատանք է իրականացվում: Եվ նաև հիշում եք, որ որպես այդ որոշման հիմնական խթանիչներից մեկը նշվում էր Հայաստան ներկրվող հումքային ապրանքների վրա արտահանման սակագնի զրոյացումը, որի արդյունքում Հայաստանում սպառողը կկարողանա և նաև տնտեսությունը կկարողանա ունենալ շատ ավելի մատչելի վառելիք, գազ, ադամանդի հումք, որից հետո կարելի է ոսկերչական ոլորտի համար մեծ առավելություններ ստանալ: Երեկ ստորագրված փաստաթղթերով Ռուսաստանի Դաշնությունը կատարեց շատ կարևոր գործընկերային մի քայլ, այսինքն՝ մինչև ՄՄ մտնելն անգամ իր կողմից արտահանվող հիմնական ապրանքատեսակների համար, որոնք մեր տնտեսության համար կարևոր են, արդեն զրոյացրեց արտահանման տուրքերը: Այլ խոսքով՝ եթե դա պետք է տեղի ուներ Հայաստանի անդամակցությունից հետո միայն, այս պարագայում ունեցանք իրավիճակ, երբ ընդամենը երկկողմ հարաբերությունների մակարդակում այդ քայլը կատարվեց: Գազի առումով, մենք երեկ ունեցանք շատ կարևոր պայմանավորվածություններ՝ մենք ֆիքսեցինք 5 տարով գազի մատակարարման գնի հաշվարկման բանաձևը՝ այն ձևաչափով, որով հաշվվելու է գինը: Եվ դա շատ կարևոր էր, որովհետև նախկին հինգ տարվա ընթացքում մենք հինգ անգամ գնի փոփոխություն ենք ունեցել և, եթե սպառողի վրա դա ամեն անգամ չի անդրադարձել գնի բարձրացմամբ, ապա ամեն անգամ որոնվել են ճանապարհներ, որոնցով դա հնարավոր է եղել փոխհատուցել առանց սպառողի շահերին հարվածելու: Իհարկե, դա ստեղծել է լրացուցիչ բեռ տնտեսության համար, բյուջեի համար, և նաև այն 20 տոկոսը, որի մասին հիշատակեցիք, փոխանցվել է ռուսական կողմին՝ փոխհատուցելու համար գազի գնի այն տարբերությունը, որը մենք վճարում էինք որպես մատակարարվող սահմանի վրա և հաշվարկում էինք սակագնի հաշվարկի մեջ ստանալով, գանձելով այդ գումարը սպառողից: Այս պայմանավորվածությունների արդյունքում գազի գինը չի նվազի, բայց ակնհայտորեն մեծ առավելություն է,որ այն չի ավելանալու, որովհետև գազի այն սակագինը, որ գրված էր պայմանագրում ի սկզբանե 30 տոկոսով ավելի բարձր էր, քան այն գինը, որը օգտագործվել է գազի սակագնի այս վերջին բարձրացման ժամանակ՝ հաշվարկ կատարելիս: Այսինքն՝ 270 դոլարի փոխարեն հաշվարկվել է 189, որը և եղավ այն թիվը, որի վրա կարողացանք կանգ առնել՝ բանակցել և պայմանավորվել երեկ ռուսական կողմի հետ: Եթե այդ բանակցությունները հաջողությամբ չավարտվեին, ապա կարող էր առաջանալ սակագնի հերթական վերանայման կարիք, որից կարողացանք խուսափել ոչ միայն ներկայի համար, այլև առաջիկա հինգ տարվա համար կարողացանք ունենալ որոշակի վստահության պաշար գազի սակագնի վերաբերյալ, քանի որ Հայաստան մտնող գազի գինը փոխշաղկապվեց Ռուսաստանի շուկայի ներքին գների հետ, և դա շատ մեծ առավելություն է:
Նավթամթերքի մասով կարող են լինել գնի փոփոխություններ սպառողի օգտին, որովհետև մենք այս պահին ՌԴ-ից նավթամթերք շատ քիչ էինք ներկրում, ներմուծում էինք այլ շուկաներից, և հիմա, երբ ռուսական նավթամթերքի վրա կկիրառվի այդ զեղչը, չի վճարի արտահանման մաքսատուրքը, շատ հնարավոր է, որ բաներ փոխվեն, և դա կարող է ազդել Հայաստանում նավթամթերքի գնի վրա: Սա փոխշաղկապված է նավթամթերքը Հայաստան հասցնող ճանապարհների, ենթակառուցվածքների հետ, որոնց հետ կապված, գիտեք, ունենք բավականին լուրջ խնդիրներ և այդ առումով ևս շատ կարևոր էր երեկվա օրը, որովհետև ինչպես տեղեկացաք մամուլի ասուլիսին, ՌԴ նախագահը շատ հստակ արձանագրեց, որ ռուսական կողմը շահագրգռված է և Հայաստանի հետ միասին որոնելու է ուղիները երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ: Ինչը կարող է ամբողջությամբ փոխել Հայաստանի և՛ արտահանման, և՛ ներմուծման վրա ազդող այդ ենթակառուցվածքային պատկերը, որը շատ մեծ առավելություն կտա: Ուզում եմ ասել, որ երեկվա հանդիպումները տնտեսական ոլորտում կարևոր այլ թիրախների հասցրեցին մեզ: Միգուցե աննկատ անցավ մեր հասարակության համար, բայց այս տարի ՀՀ-ն ամբողջությամբ մարեց այն վարկը, որը ճգնաժամի ժամանակ՝ 2009-ին ստացանք ՌԴ-ից որպես արտոնյալ վարկ: Այդ վարկը թույլ տվեց այդ տարիներին բազմաթիվ խնդիրներ լուծել, ինչպես հիշում եք՝ բացարձակապես չիջեցվեցին սոցիալական վճարները, աշխատավարձերը, թոշակները, թեև շատ երկրներում այդ գործընթացը տեղի ունեցավ, և դրան զուգահեռ, աղետի գոտում մեծ շինարարական ծրագիր սկսվեց՝ բնակարանաշինության, ինչի արդյունքում հազարավոր ընտանիքներ ստացան բնակարաններ, բայց նաև հարյուրավոր հայ շինարարներ ճգնաժամի տարիներին անգործ չմնացին և շինարարական շուկան, ընդհանուր առմամբ, շատ ավելի լավ վիճակում էր գտնվում: Եվ այն, որ մենք ամբողջությամբ մարեցինք պարտքը՝ վաղաժամ, ցույց է տալիս, որ այն շատ թիրախային և նպատակային օգտագործվեց՝ տնտեսական շատ ճիշտ մոդելով: Այսիքն՝ այդ պահին վերցված վարկը չավելացավ մեր արտաքին ընդհանուր պարտավորությունների զամբյուղի մեջ, այլ կատարեց իր դերը և վերադարձվեց ռուսական կողմին: Ինչն էլ թույլ տվեց մեզ շարունակել աշխատանքը հետագա արտոնյալ վարկեր ստանալու համար, ինչը շատ կարևոր է տնտեսությունն առաջ մղելու համար:
-Եթե չեմ սխալվում 500 միլիոն էր վարկը (Tert.am):
-Այո, 500 միլիոն ամերիկյան դոլարի վարկի մասին է խոսքը, որ 2009-ին ռուսական բյուջեից տրամադրվեց Հայաստանին: Եվս շատ կարևոր պայմանավորվածություն էր Հայաստանի ատոմակայանի գործունեության ժամկետի երկարացման շուրջ մեր համատեղ աշխատանքի մասին պայմանավորվածությունը. ռուսական կողմը շահագրգռված է այդ աշխատանքներին լիարժեք մասնակցելու, և այժմ հանձնարարություն ստացան և՛ Ֆինանսների նախարարությունը, և՛ «Ռոսատոմ» գործակալությունը՝ գտնելու այն ֆինանսական առավել ճկուն և օպտիմալ մոդելները, որոնք թույլ կտան դա անել արդյունավետ և առանց լրացուցիչ բեռ ստեղծելու մեր պետական բյուջեի հնարավորությունների վրա:
Եվս մի շատ կարևոր պայմանավորվածություն, որ մենք ունեցանք, դա «Նաիրիտ» գործարանի ապագայի հետ կապված պայմանավորվածությունն է։ Ռուսաստանում այժմ կա շատ շահագրգռված և պատրաստակամ գործընկեր՝ ձեռնարկությունը վերագործարկելու և վերագործարկելու ոչ միայն հումք արտադրելու, այլ վերջնական ապրանք արտադրելու համար: Խոսքը անվադողերի արտադրության հնարավորությունների մասին է. այս ամիս արդեն ՌԴ նախագահի հանձնառությամբ ևս մեկ պատվիրակություն կժամանի Հայաստան՝ վերջնական գնահատելու այդ հնարավորությունները, և գործողությունների հստակ ծրագրեր, քայլեր ձեռնարկելու համար։
-Այսքանով ավարտվեցի՞ն պայմանավորվածությունները (Tert.am):
-Ոչ, և վերջինը, ինչ կուզեի ասել այցի մակարդակի և ձեռք բերված պայմանավորվածությունների հետ կապված. ուզում եմ հատուկ ընդգծել մի պայմանավորվածություն, որի մասին խոսեց ՀՀ նախագահը համատեղ ասուլիսի ժամանակ: Դա պայմանավորվածությունն է ձևավորել հայ-ռուսական նախագահական միջպետական խորհուրդ: Դա ևս երկկողմ հարաբերությունների բարձրագույն մակարդակը ամրագրող ձևաչափ է, որը շատ հարիր է մեր երկու պետությունների միջև հարաբերությունների ներկա մակարդակին՝ և՛ քաղաքական երկխոսության, և՛ ռազմատեխնիկական համագործակցության, և՛ տնտեսական ծրագրերի առումով: Եվ ՀՀ նախագահի և ՌԴ նախագահի աշխատակազմերը հանձնարարություն ստացան ձևավորելու այն փաստաթղթերի փաթեթը, որը կարող է ստորագրվել արդեն հաջորդ հանդիպման ժամանակ՝ խորհուրդը ձևավորելու ուղղությամբ:
-Երեկ ստորագրված 12 փաստաթղթերը գալիս են լրացնելու այն 200 փաթեթները, որոնք այսօր առկա են որպես իրավապայմանագրային բազա հայ-ռուսական հարաբերություններում: Թվում է, թե ավելացնելու ոչինչ չկա, բայց այս այցելության մեջ կարո՞ղ եք առանձնացնել նորը՝ համագործակցության խորացման առումով (Panorama.am):
- Ամենագլխավոր առաջնահերթ խնդիրը, որ ունենք մեր առջև և պետք է շարունակենք աշխատել այդ խնդրի լուծման ուղղությամբ, արդեն նշեցի, ենթակառուցվածքների զարգացման ծրագրերն են, դա և ՛ ռուսական կողմի մասնակցությունն է Հայաստանում իրականացվող և իրականացվելիք մեծ ենթակառուցվածքային ծրագրերին , և՛ ճանապարհների և հատկապես՝ երկաթգծի շահագործման վերականգնումն է այն հատվածներում, որտեղ ընդհատված է: Եվ սա առաջնահերթություն է:
Կար ևս մի շատ կարևոր պայմանավորվածություն, որը նորություն է մեր հարաբերությունների համար, դա այն սկզբունքային պայմանավորվածությունն է, որ մենք ռուսական կողմի հետ աշխատում ենք Հայաստանի համար դոնորների մեծ համաժողով կազմակերպելու ուղղությամբ՝ Համաշխարհային բանկի մասնակցությամբ: Եվ ենթադրվում է, որ այդ համաժողովը կարող է տեղի ունենալ 2014-ի առաջին կիսամյակում:
Եվ հիմնական խնդիրը այս համաժողովի, լինելու է գտնել ֆինանսավորում մեծ ծրագրերի համար, որոնք ունեն ենթակառուցվածքային նշանակություն Հայաստանի տնտեսության հետագա խթանման համար: Դա է այն նորը, որը կարելի է արձանագրել մեր հարաբերություններում՝ երեկվա հանդիպումից հետո:
-Իմ հարցը վերաբերում է անվտանգությանը, այս այցը ի՞նչ տվեց Հայաստանին անվտանգության տեսակետից (Armnews):
-Երկու-երեք կարևոր բաղադրիչներ կան, հենց այսօր ՀՀ ԱԺ-ում քվեարկվելու է մի պայմանագիր, որը ստորագրվել է այս տարի հունիսին: Դա ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիրն է, որը թույլ է տալու ՀՀ-ին ռուսական արտադրողից զենք-զինամթերք ձեռք բերել մատակարարի ներքին գներով: Այսինքն՝ այն գներով, որով մատակարարվում է ՌԴ զինված ուժերում: Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին մեր բազմակողմ համագործակցության շրջանակներում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում անելիքների և մեր միավորված խմբավորման հետագա գործունեության շուրջ: Ես կարծում եմ՝ շատ կարևոր, խորհրդանշական ու նաև շատ խոսուն էր այն փաստը, որ ռուսական կողմը ընդունեց մեր առաջարկը և Գյումրի այցելության շրջանակներում երկու պետությունների ղեկավարները համատեղ այցելեցին այստեղ տեղակայված 102-րդ ռազմաբազա: Իհարկե, գիտեք, որ այն արձանագրությամբ, որով երկարացվեց բազայի տեղակայումը ՀՀ-ում, հանվեց այն սահմանափակումը, որը կար նախկին պայմանագրում, որով նախատեսվում էր, որ այդ ռազմաբազան կարող է օգտագործվել միայն ԽՍՀՄ նախկին արտաքին սահմանի երկայնքով՝ առկա վտանգների համար: Այսինքն՝ ընդլայնվեց ռազմական բազայի գործունեության մանդատը և, կարծում եմ, որ այդ համատեքստում մեզ համար շատ կարևոր է, որ այդ ռազմաբազան լինի շատ արդիական ու կարող, և այնտեղ ծառայություն անցնող զինծառայողները լինեն մարտական բարձր պատրաստվածության: Անշուշտ, գերագույն գլխավոր հրամանատարի այցելությունը միշտ ունի այդպիսի խթանիչ դերակատարում, և կարծում եմ նաև հստակ ազդակ էր բոլոր նրանց համար, ով կասկածի տակ է առնում հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության իրական ներուժը և ազդեցությունը տարածաշրջանային հիմնախնդիրների կարգավորման վրա:
- Վերջերս ռուսական լրատվամիջոցները փոխանցել էին, որ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին ռուսական լրատվամիջոցների հետ հարցազրույցում նշել էր, որ եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Լեռնային Ղարաբաղի դեմ, ապա ռազմաբազան կարող է ներգրավվել հակամարտությանը: Այսինքն՝ Պուտինի այցը ռազմակայան, ըստ Ձեզ, հաստատո՞ւմ է այս հայտարարությունը (Armnews):
-Եթե չեմ սխալվում՝ երեկ այդ հարցը տրվեց նաև ՌԴ նախագահին և ստացանք շատ կարևոր մի պատասխան, որ Ռուսաստանի Դաշնությունը չափազանց շահագրգռված է հարցի խաղաղ կարգավորմամբ: Եվ, եթե չեմ սխալվում, ՌԴ նախագահը նշեց, որ ավելի լավ է խոսել խաղաղության մասին, քանի որ պատերազմի մասին խոսելով կարող ենք միայն խթանել նրանց երևակայությունը, ով կարծում է, որ ռազմական ճանապարհով, այնուամենայնիվ, հնարավոր է լուծել հակամարտությունը: Բայց ես լսում եմ հարցի իմաստն ու բովանդակությունը, ես չեմ կարող մեկնաբանել ռուսական կողմի համար, թե ինչքանով է այդ այցելությունը հաստատելու կամ, այսպես ասենք, վավերացնելու ռազմակայանի հրամանատարի արած հայտարարությունը, բայց վստահ եմ, որ ռուսական կողմը լավ տեղեկացված էր և գիտեր այդ հայտարարության մասին:
- Երեկ ՌԴ նախագահի այցին ընդառաջ Հայաստանում բողոքի ակցիաներ էին, ձերբակալություններ: Ինչպե՞ս կմեկնաբանեիք (Հ1):
-Գիտեք, և՛ ներքին, և ՛ արտաքին քաղաքականության ոլորտում ցանկացած որոշում, ցանկացած քայլ, ցանկացած հանդիպում որևէ հասարակության մեջ, եթե դա տոտալիտար, փակ հասարակություն չէ, պետք է առաջացնի բազմակարծություն: Այսինքն՝ պետք է լինեն մարդիկ, ովքեր կնախընտրեն, որ Հայաստան ժամանի մեկ այլ երկրի նախագահ, կլինեն մարդիկ, որ կհամարեն, որ Մաքսային միությանը անդամակցելու ձգտումը կամ որոշումը սխալ էր և դրա փոխարեն պետք է լիներ մեկ այլ որոշում: Հենց դրանով են հանրային իշխանությունը և պետական կառավարման համակարգը քաղաքականացվում: Այսինք՝ ՀՀ նախագահը, խորհրդարանը, կառավարությունը կայացնում են որոշումներ կամ իրականացնում են քաղաքական որոշումներից բխող քայլեր, որոնք արտացոլում են իրենց մոտեցումը տվյալ իրավիճակում պետական շահերին համապատասխանության կամ առավել արդյունավետ ծառայելու խնդիրների շուրջ: Ես կարծում եմ, որ երեկվա այն ցույցերը, որոնք դեմ էին կամ արտահայտում էին վերապահում ՌԴ նախագահի այցին, կարող են բնութագրվել այդ կոնտեքստում: Մանավանդ որ, կարծես թե, բոլոր կողմերը՝ իրավապահ մարմինները և ցուցարարները չանցան, բարեբախտաբար, այն գիծը, որից հետո արդեն քաղաքական կամքի արտահայտումը կընդունեին անթույլատրելի արտացոլումներ: Հետևաբար, կարծում եմ, որ նման ցույցերը, կարծիքները հասարակության համար բնական պետք է լինեն: Եթե մենք փակ հասարակություն չենք, իսկ մենք, փառք Աստծո, արդեն վաղուց փակ հասարակություն չենք։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Որոշակի տվյալներ կան ԼՂ ում տեղի ունեցած խոշտանգումների, գերիների մասին․ ՄԻՊ
Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանն իրականացրեց Լավրովի պլանի վատ տեսակը, նա ՌԴ ին դեռ պետք է. Արթուր Մարտիրոսյան
Արցախի համար մեր տղաներն իրենց կյանքն են տվել, բայց ղեկավարությունն այդ հողին տիրություն չարեցին․ զոհվածի հայր
Ի՞նչ գործ ունեին մեր զավակներն այն հողում, որը պետք է ընդունեիք որպես Ադրբեջանի մաս․ Հերոսի մայր
ԱՄՆ դեսպանն այցելել է «Եռաբլուր»
Հայաստանը կարող է բաժանվել 3 մասի՝ Թուրքիայի, ՌԴ և Իրանի միջև, այդ ճանապարհի վերջին կետում ենք․ Ռուբեն Մելքոնյան
Միավորելով հայ ոսկեգործներին ու արծաթագործներին․ արդեն հասանելի է Goldcenter.am հարթակը
Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին
Մոսկվան ոչ կոռեկտ դիվանագիտական վարքով երկարաձգում է Փաշինյանի իշխանությունը․ Աբրահամ Գասպարյան
Ոստիկանները բերման ենթարկեցին փողոցը փակած քաղաքացիներին
Քաշքշուկ՝ ոստիկանների և ցուցարարների միջև
Եթե մեր շարժումը հասներ ավարտին, համոզված եմ՝ Արցախի ողբերգական դեպքերը չէին լինի․ Լևոն Քոչարյան
Ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Մանուկյան
Ոստիկանությունը համաչափ ուժ է կիրառում. ՀՀ ոստիկանապետ
Նախապատրաստել ենք ավելի քան 40․000 կեցավայր՝ ԼՂ մեր հայրենակիցների համար․ Փաշինյան
«Եռաբլուր»-ը՝ սեպտեմբերի 21-ին
Եթե Փաշինյանը մաքուր է, թող գա և ասի, որ մեղավոր չի. զինծառայողի մայր
Ադրբեջանը ցուցակ է ներկայացրել, հավանաբար ես էլ կարող եմ ցուցակում լինել․ Սեյրան Օհանյան
Եվլախում որոշվելու է Արցախի բնակչության ճակատագիրը․ Սեյրան Օհանյան
Եկել եք ասեք, որ ծախե՞լ եք Արցախը․ ծնողները ԵԿՄ անդամներին թույլ չտվեցին ծաղկեպսակ դնել
Արցախի ՊԲ ն կիսասոված կատաղի դիմադրություն է ցույց տվել․ Աբրահամյան
Իմ տեղեկություններով՝ Եվլախի հանդիպումը մեկ ֆորմատով նախատեսված չէ, մի քանի հարթություններով է ընթանալու․ Տիգրան Աբրահամյան
Դուք և ձեր նման ոչնչությունները չեն որոշում՝ ով է իշխանությունը. Աղազարյանը՝ լրագրողներին
Պետությունն ու իշխանությունը չեք տարբերում․ Հակոբ Ասլանյան
Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Նիկոլ Փաշինյան
Ռուսաստանը հիմա Հայաստանում իշխանություն չի փոխի, մենք իրենց համար բեռ ենք․ Արթուր Խաչիկյան
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր շատ թույլ է․ Կարեն Վրթանեսյան
Հեղաշրջման փորձ չկա, ոչ մի իշխանության տենչ չկա․ Սեյրան Օհանյան
Փաշինյանն Արցախի հարցը լուծելուց հետո լուծելու է նաև Հայաստանի հարցը․ Վազգեն Մանուկյան
Երևանի քաղաքապետ պետք է ընտրվի Հայկ Մարությանը, տրամաբանությունն այդպես է հուշում․ Էդգար Ղազարյան
Wildberries․ հիվանդությո՞ւն, թե՞ նորմա
Առաջինը` հայկական սպորտում. To.SportFM-ը դարձել է ՆՈԱ-ի հովանավորը
Երևանցիները պետք է հաղթեն, հետևաբար՝ պետք է մասնակցեն․ Մանե Թանդիլյան
Գնում ենք իշխանափոխության, պատերազմի և խաղաղության ընտրության միջև ենք․ Անդրանիկ Թևանյան
Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ մասնակցության 12 տոկոս կունենայինք․ Տիգրան Ավինյան
Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան․ Փաշինյանը՝ Էրդողանի առաջարկի մասին
Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց ամեն ինչ անում ենք, որ մինչև տարեվերջ ստորագրվի. Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ է գրել Պուտինին ուղղված նամակում
Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել, այն միշտ կողմնորոշված է ըստ ՀՀ պետական շահերի. Փաշինյան
-
13:40 • 28.09.23
Որոշակի տվյալներ կան ԼՂ ում տեղի ունեցած խոշտանգումների, գերիների մասին․ ՄԻՊ
-
11:21 • 28.09.23
Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա․ Նիկոլ Փաշինյան
-
16:51 • 27.09.23
Փաշինյանն իրականացրեց Լավրովի պլանի վատ տեսակը, նա ՌԴ ին դեռ պետք է. Արթուր Մարտիրոսյան
-
13:42 • 27.09.23
Արցախի համար մեր տղաներն իրենց կյանքն են տվել, բայց ղեկավարությունն այդ հողին տիրություն չարեցին․ զոհվածի հայր
-
13:33 • 27.09.23
Ի՞նչ գործ ունեին մեր զավակներն այն հողում, որը պետք է ընդունեիք որպես Ադրբեջանի մաս․ Հերոսի մայր
-
13:30 • 27.09.23
ԱՄՆ դեսպանն այցելել է «Եռաբլուր»
-
15:41 • 25.09.23
Հայաստանը կարող է բաժանվել 3 մասի՝ Թուրքիայի, ՌԴ և Իրանի միջև, այդ ճանապարհի վերջին կետում ենք․ Ռուբեն Մելքոնյան
-
13:43 • 25.09.23
Միավորելով հայ ոսկեգործներին ու արծաթագործներին․ արդեն հասանելի է Goldcenter.am հարթակը
-
12:00 • 24.09.23
Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին
-
17:01 • 22.09.23
Մոսկվան ոչ կոռեկտ դիվանագիտական վարքով երկարաձգում է Փաշինյանի իշխանությունը․ Աբրահամ Գասպարյան
-
14:36 • 22.09.23
Ոստիկանները բերման ենթարկեցին փողոցը փակած քաղաքացիներին
-
14:25 • 22.09.23
Քաշքշուկ՝ ոստիկանների և ցուցարարների միջև
-
14:08 • 22.09.23
Եթե մեր շարժումը հասներ ավարտին, համոզված եմ՝ Արցախի ողբերգական դեպքերը չէին լինի․ Լևոն Քոչարյան
-
14:05 • 22.09.23
Ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Մանուկյան
-
14:03 • 22.09.23
Ոստիկանությունը համաչափ ուժ է կիրառում. ՀՀ ոստիկանապետ
-
12:53 • 22.09.23
Նախապատրաստել ենք ավելի քան 40․000 կեցավայր՝ ԼՂ մեր հայրենակիցների համար․ Փաշինյան
-
14:39 • 21.09.23
«Եռաբլուր»-ը՝ սեպտեմբերի 21-ին
-
14:10 • 21.09.23
Եթե Փաշինյանը մաքուր է, թող գա և ասի, որ մեղավոր չի. զինծառայողի մայր
-
14:04 • 21.09.23
Ադրբեջանը ցուցակ է ներկայացրել, հավանաբար ես էլ կարող եմ ցուցակում լինել․ Սեյրան Օհանյան
-
13:53 • 21.09.23
Եվլախում որոշվելու է Արցախի բնակչության ճակատագիրը․ Սեյրան Օհանյան
-
13:47 • 21.09.23
Եկել եք ասեք, որ ծախե՞լ եք Արցախը․ ծնողները ԵԿՄ անդամներին թույլ չտվեցին ծաղկեպսակ դնել
-
13:45 • 21.09.23
Արցախի ՊԲ ն կիսասոված կատաղի դիմադրություն է ցույց տվել․ Աբրահամյան
-
13:44 • 21.09.23
Իմ տեղեկություններով՝ Եվլախի հանդիպումը մեկ ֆորմատով նախատեսված չէ, մի քանի հարթություններով է ընթանալու․ Տիգրան Աբրահամյան
-
13:23 • 21.09.23
Դուք և ձեր նման ոչնչությունները չեն որոշում՝ ով է իշխանությունը. Աղազարյանը՝ լրագրողներին
-
13:16 • 21.09.23
Պետությունն ու իշխանությունը չեք տարբերում․ Հակոբ Ասլանյան
-
12:52 • 21.09.23
Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Նիկոլ Փաշինյան
-
17:43 • 20.09.23
Ռուսաստանը հիմա Հայաստանում իշխանություն չի փոխի, մենք իրենց համար բեռ ենք․ Արթուր Խաչիկյան
-
20:57 • 19.09.23
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր շատ թույլ է․ Կարեն Վրթանեսյան
-
20:57 • 19.09.23
Հեղաշրջման փորձ չկա, ոչ մի իշխանության տենչ չկա․ Սեյրան Օհանյան
-
20:56 • 19.09.23
Փաշինյանն Արցախի հարցը լուծելուց հետո լուծելու է նաև Հայաստանի հարցը․ Վազգեն Մանուկյան
-
21:49 • 18.09.23
Երևանի քաղաքապետ պետք է ընտրվի Հայկ Մարությանը, տրամաբանությունն այդպես է հուշում․ Էդգար Ղազարյան
-
18:58 • 18.09.23
Wildberries․ հիվանդությո՞ւն, թե՞ նորմա
-
17:54 • 18.09.23
Առաջինը` հայկական սպորտում. To.SportFM-ը դարձել է ՆՈԱ-ի հովանավորը
-
16:13 • 17.09.23
Երևանցիները պետք է հաղթեն, հետևաբար՝ պետք է մասնակցեն․ Մանե Թանդիլյան
-
15:37 • 17.09.23
Գնում ենք իշխանափոխության, պատերազմի և խաղաղության ընտրության միջև ենք․ Անդրանիկ Թևանյան
-
15:35 • 17.09.23
Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ մասնակցության 12 տոկոս կունենայինք․ Տիգրան Ավինյան
-
11:47 • 17.09.23
Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան․ Փաշինյանը՝ Էրդողանի առաջարկի մասին
-
11:39 • 17.09.23
Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց ամեն ինչ անում ենք, որ մինչև տարեվերջ ստորագրվի. Նիկոլ Փաշինյան
-
11:32 • 17.09.23
Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ է գրել Պուտինին ուղղված նամակում
-
11:30 • 17.09.23
Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել, այն միշտ կողմնորոշված է ըստ ՀՀ պետական շահերի. Փաշինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 13:15 • 28/09 Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո Պուտինը մուտք գործի Հայաստան. Եղիշե Կիրակոսյանի պարզաբանումը Չեմ կարծում, թե ձերբակալելու մասին խոսք կարող է լինել։ Այն լուծումները, որոնք հիմնվում են Հռոմի ստատուտի 96-րդ հոդվածի 2-րդ մասով, առաջարկվել են մեր ռուս գործընկերներին։ -
Իրադարձային 16:24 • 28/09 Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը Սամվել Բաբայանն օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում էր նման հայտարարությամբ հանդես եկել՝ կոչ անելով Դատախազությանը դա ընդունել որպես հայտարարություն հանցագործության մասին և քրեական գործ հարուցել։ -
Իրադարձային 11:26 • 28/09 Ռուբեն Վարդանյանին 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել. հրապարակվել են Բաքվում հարցաքննության կադրերը (տեսանյութ) Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը երեկ Ադրբեջանի կողմից ձերբակալվել էր Արցախից Հայաստան տեղափոխվելու փորձի ժամանակ, մեղադ -
Իրադարձային 16:38 • 28/09 Ադրբեջանը 30 ավտոբուս է ուղարկել Ստեփանակերտ՝ արցախցիներին Հայաստան տեղափոխելու համար Ադրբեջանը 30 ավտոբուս է ուղարկել Ստեփանակերտ՝ արցախցիներին Հայաստան տեղափոխելու համար, հայտնում են տեղի լրատվամիջոցները՝ պնդելով, թե Արցախի ներկայացուցիչներն են Բաքվին այս մասին խնդրել։ Ադրբեջանի թվային զ -
Իրադարձային 15:05 • 28/09 Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը «Հատկանշական է, որ այդ հրապարակված տեքստի (Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությունը-Tert.am) երկրորդ կետում խոսքը պայմանավորվածության համաձայն՝ բնակչության վերաինտեգրման պայմաններին ծանոթանալու անհրաժեշտության մասին է», - շարունակել է Պեսկովը: -
Իրադարձային 10:24 • 28/09 Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։ Մինչև 2024 թվականի հունվարի 1ը լուծարել գերատեսչական ենթակա -
Իրադարձային 14:43 • 28/09 Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ին՝ մեջբերելով Փաշինյանի հայտարարությունը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է հրապարակել՝ դատապարտելով 2023 թվականի սեպտեմբերի 27ին Հայաստանի ԱԳՆի հայտարարությունը և ընդգծելով, թե իբր Երևանը փորձում է միջազգային հանրությանը մո -
Իրադարձային 10:56 • 28/09 Տառապող հայ ժողովրդին ասում եմ՝ մի՛ հուսահատվեք, Աստված ձեզ հե՛տ է. Մել Գիբսոն (տեսանյութ) Պատմությունը ողբերգականորեն կրկնվելու հատկություն ունի. մենք ականատես ենք լինում մերօրյա ցեղասպանության, մինչդեռ մեդիա դաշտ լռում է սրա մասին: Այս մասին ուղերձում ասել է հոլիվուդյան աստղ Մել Գիբսոնը՝ անդրադառնալով Արցախից տասնյակ հազարավոր բնակիչների բռնի տեղահանմանը: -
Քաղաքականություն 13:30 • 28/09 Որտե՞ղ են համընկնում ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի շահերը․ Վահե Հովհաննիսյան Սեպտեմբերի 19-ից այս կողմ իրավիճակը կտրուկ փոխվել է, և Հայաստանն այս պայմաններում պարզապես չի կարող գնալ և այս ամենի հեղինակի հետ խոսել խաղաղության մասին՝ առանց իրավիճակին համարժեք պայմաններ առաջ քաշելու։ -
Իրադարձային 17:17 • 28/09 Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ձերբակալությունը ուղերձ է հայ բնակիչներին՝ հաջորդը դուք եք. կոնգրեսական Շերման Մեր աչքի առաջ տեղի են ունենում Արցախի էթնիկ զտումներ հայերը լքում են ավելի քան 2000 տարվա իրենց տունը։ Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ձերբակալությունը ուղերձ է հայ բնակիչներին՝ հաջորդը դուք եք այս մասին իր ֆեյսբու

Իրադարձային 13:33 • 27/09 Հարց եմ տալիս հին ու նոր իշխանություններին՝ ի՞նչ գործ ունեին մեր զավակներն այն հողում, որը պետք է ընդունեիք Ադրբեջանի մաս․ Արցախի հերոսի մայր (տեսանյութ) Նրա խոսքով՝ բոլոր իշխանությունները մեկ շղթայի նույն օղակներն են, որ հանցավոր համաձայնությամբ հայ ժողովրդի ճակատագիրը հասցրին այս օրվան և ոտնակոխ արեցին ժողովրդի հավատն ու հույսը։ -
Իրադարձային 13:15 • 28/09 Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո Պուտինը մուտք գործի Հայաստան. Եղիշե Կիրակոսյանի պարզաբանումը Չեմ կարծում, թե ձերբակալելու մասին խոսք կարող է լինել։ Այն լուծումները, որոնք հիմնվում են Հռոմի ստատուտի 96-րդ հոդվածի 2-րդ մասով, առաջարկվել են մեր ռուս գործընկերներին։ -
Իրադարձային 23:11 • 26/09 Մեքենայից իջել եմ, բարևել ադրբեջшնցի ոստիկաններին, նորից նստել եմ մեքենան, շարժվել դեպի Հայաստան․ Սամվել Բաբայան Ինչ վերաբերում է Ադրբեջանի ներկայացրած ցուցակներին ու անձնագրերի ստուգմանը, Սամվել Բաբայանը նշեց, որ ադրբեջանցի ոստիկանները երիտասարդ էին և չէին կարող ճանաչել իրեն, իսկ անձնագրերն անցակետում չեն ստուգվում։ -
Իրադարձային 13:49 • 22/09 Ես հայերին բողոքի ակցիաների կոչ չեմ անում. Մարգարիտա Սիմոնյանը պարզաբանել է Ռուսական Russia Today լրատվամիջոցի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել է լրատվամիջոցներում և թելեգրամյան ալիքներում տարածված տեղեկությանն առ այն, որ նա հայերին բողոքի ակցիաներին ամսնակցելու կոչ է արել«Ես հայեր -
Իրադարձային 14:56 • 24/09 Տեղահանված արցախցիների առաջին խումբը ժամանել է Սյունիք. ՍիվիլՆեթ (լուսանկարներ) Տեղահանված արցախցիների առաջին խումբը ժամանել է Սյունիք, հայտնում է տեղում աշխատող՝ ՍիվիլՆեթի լրագրող Արմինե Սիմոնյանը։ Մոտ 40 հոգանոց խումբը հաշվառում է անցնում հումանիտար կայանում։ Իրականացվում է կարիքի գնահատում։ Նրանք
Իրավունք
-
11:37 • 28.09.23 Համակարգչային խաբեությամբ հափշտակել են 19 մլն դրամ
Սպորտ
-
09:47 • 28.09.23 Ռոնալդուն համաշխարհային ռեկորդ է սահմանել
-
17:34 • 26.09.23 Կարեն Խաչանովը հաղթեց Չժուհայի ATP-250 մաստերս մրցաշարում
Մամուլի տեսություն
-
08:56 • 28.09.23 Կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ»
-
08:32 • 28.09.23 Ինչ սպասել Փաշինյան-Ալիև հանդիպումից. «Ժողովուրդ»
Մշակույթ
-
12:35 • 19.09.23 Իգոր Նիկոլաևը սրտի վիրահատություն է տարել
Ժամանց
-
11:31 • 19.09.23 Մեսսին նշել է իր սիրելի ուտեստները