Մոսկվայում ներկայացրել են ռուսական YotaPhone երկէկրան սմարթֆոնը
Yota Devices ընկերությունը ներկայացրել է ռուսական YotaPhone երկէկրան սմարթֆոնը, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Սմարթֆոնի մասին պատմել է Yota Devices ընկերության տնօրեն Վլադ Մարտինովը։
Սարքն ունի Krait երկմիջուկ պրոցեսոր, 4,3 դյույմանոց LCD և 4,3 դյույմանոց EPD էկրան, 13 մեգապիքսելանոց հիմնական, 1 մեգապիքսելանոց ճակատային տեսախցիկ, 2 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներկառուցված հիշողություն։
«Մենք երազում էինք ունենալ սմարթֆոն, որը կփոխեր մարդկանց վերաբերմունքը սմարթֆոնների հանդեպ»,-հայտարարել է Yota Devices ընկերությունը։
YotaPhone-ը կարժենա 19 990 ռուբլի կամ մոտ 500 եվրո։










