Հպարտ եմ, որ հայկական արմատներ ունեմ. Գալիցկի

13:00 • 12.12.13

Ռուսական «Կրասնոդար» ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին «Маяк» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ հպարտանում է իր հայկական արմատներով:


-75 տոկոսով ես էթնիկական ռուսական ծագում ունեմ, իսկ 25 տոկոսով՝ հայ եմ: Ծնվել և մեծացել եմ Ռուսաստանում, այդ պատճառով էլ, ցավոք, հայերեն լեզվին չեմ տիրապետում: Այդուհանդերձ, հպարտ եմ իմ հայկական արմատներով, - ասել է գործարարը:


Գալիցկին որոշ չափով մասնակցություն ունի Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի ֆուտբոլային աճին, ով 2011 թվականին դանիական «Ռանդերսից» տեղավոխվել է «Կրասնոդար»:


Ներկայումս, Գալիցկին հայկական ծագում ունեցող աշխարհում ամենահարուստ մարդն է, ում կարողությունը գնահատվում է 8,2 միլիարդ դոլար: 

Հպարտ եմ, որ հայկական արմատներ ունեմ. Գալիցկի