Իրանը հերքել է, թե բարտերային գործարք կկնքի Ռուսաստանի հետ

23:59 • 11.01.14

Իրանի Նավթի նախարարությունը հերքել է տեղեկությունը Իրանի և Ռուսաստանի միջև «Նավթ` ապրանքների դիմաց» հնարավոր բարտերային գործարքի կնքման մասին: Այս մասին հայտնում է Regnum-ը` վկայակոչելով կառույցի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աքբար Նեմաթոլլահիի հայտարարությունը:

 

Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով իր իրանական և ռուսական աղբյուրները, հայտնել էր, որ այդ երկրները նման թեմայով բանակցություններ են վարում: Ըստ այդմ` յուրաքանչյուր ամիս Իրանը 1,5 մլրդ ԱՄՆ դոլարի նավթ է տրամադրելու Ռուսաստանին, իսկ դրա դիմաց ստանալու է ապրանքներ:

Այդ կերպ, ըստ լուրերի, Իրանն իրացնելու է իր նավթը` շրջանցելով արևմտյան պատժամիջոցները: