Լեդի Գագան մասնակցել է Atelier Versace-ի ցուցադրությանը Փարիզում (լուսանկարներ)

23:41 • 20.01.14

Փարիզում սկսվել է բարձր նորաձևության շաբաթը, որի առաջին ցուցադրությունը կազմակերպել է Versace նորաձևության տունը՝ Լեդի Գագայի գլխավորությամբ:


Ինչպես ներկայացնում է Luxlux.net–ը՝ Versace-ի նոր հավաքածուն ներկայացրել է սկանդալային երգչուհին, ով այս տարի դարձել է Atelier Versace ապրանքանիշի դեմքը:


Գագային հրավիրել են Փարիզ՝ բարձր նորաձևության շաբաթի շրջանականերում մասնակցելու իտալական բրենդի ցուցադրությանը:  Երգչուհին ներկայացել է երկար սև զգեստով և անցնելով բեմահարթակով՝ սպիտակ վարդերի փունջ է ստեցել Դոնաթելլա Վերսաչեից: