Մանսուրյանների երգի երկինքն անապական եմ ուզում տեսնել. բացառիկ զրույց Արաքս Մանսուրյանի հետ
1947 թվական, ձմեռ,Պեմզաշեն։ Մանսուրյան ընտանիքը, Բեյրութից գալով, տեսավ առաջին ձյունը։ Անկոպեկ, անշոր, անկոշիկ ու... մեկ, երկու, երեք՝ աստիճաններով բարձրանում է այն փոքրիկ մարդն ու դպրոցի խուլ միջանցքում պատերից նրան ողջունում են հայոց մեծերը։ Եվ ահա՝ Տիգրան Մանսուրյանի ենթագիտակցության մեջ թրթռացող այս միտքը, որ կարող է պահել ցանկացած մեկի ցանկացած աղետի ժամին. «Իրականությունից վերև կա մի ճշմարտություն. ես Աստծո զավակ եմ, ու իմ երազանքներն ինձ հղել են վերևից, վերևից էլ կօգնեն, որ իրականացնեմ դրանք»։
«Ես էլ հուզվեցի և գիտե՞ք ինչ հիշեցի՝ Արթիկում մի սյան վրա ռադիոընդունիչ կար, որտեղից հաճախակի լսվում էր դասական երաժշտություն։ Երբ ես ու Տիգրանն անցնում էինք նրա կողքով, նա ամուր բռնում էր իմ ձեռքից և ասում՝ «Սպասիր, լսիր»։ Ու այդպես՝ ձեռքս բռնած, մենք՝ շատ թեթև հագնված այդ ցրտին կանգնում ու լսում էինք հրաշք մեղեդիներ։ Այսօրվա պես հիշում եմ, թե որքան պինդ էր նա բռնում իմ ձեռքից»,– պատմում է Արաքս Մանսուրյանը։ Ահա, այսպիսի պատմություն ամենամեծերի կյանքից։ Այս կյանքն ընթերցել է պետք։
-Տիկին Մանսուրյան, այնքան հարցեր ունեմ Ձեզ, որ չեմ կողմնորոշվում ինչից սկսել. Ճանապարհին էլ մտածում էի և առաջին հարցն այդպես էլ չգտա...
–Ես կարդացել եմ Ձեր վարած զրույցները՝ Հակոբ Հակոբյան, Էմիլ Գազազ... Շատ անկեղծ զրույցներ։ Ես էլ անկեղծ մեկն եմ, ամենակարևորն անկեղծությունն է, գիտե՞ք։ Բայց եղբորս՝ Տիգրանի հետ, կարծես դեռ չեք զրուցել, այո՞։
– Գիտեք, այսպես եղավ. ես խնդրեցի նրանից հարցազրույց, նա ասաց, որ վերջին շրջանում մի քանի լրագրողների հետ խոսել է և առաջարկեց հետաձգել մի քիչ, բայց ավելի ուշ զանգահարեց, թե հանդիպենք, խոսենք։ Բայց կյանքն ավելին է, քան լրագրությունը, և ես գերադասեցի ուղղակի այդ օրն ապրել մեծ մաեստրոյի հետ, քան աշխատել. իմ կյանքում, երևի, ոչ մեկի կողքին այդքան երջանիկ ու ապահով չէի զգացել։ Ընկերներիցս մեկի տանը հրաշք օր եղավ։
– Եղբայրս ամբողջությամբ արվեստ է՝ իր խոսքը, իր վարվելաձևը, իր նրբությունը, իր մեծությունը, իր թափանցիկությունը, իր երաժշտության ազնվականությունը։ Միշտ ասում էր. «Ինձ մենակ չես թողնի չէ՞, Արաքս, չես թողնի մենակ»։
–Բայց երբ սերը գալիս է, չես էլ հասցնում հասկանալ, թե ինչպես քեզ սկզբունքներիդ հետ միասին քշեց օվկիանոսներից այն կողմ, այս դեպքում՝ Ավստրալիա՝ Սիդնեյ։
–Այո, հենց սերը նաև պայմանագրերս Սիդնեյի օպերայի հետ։ Մեծ ու ազնիվ սիրուն չես կարող ընդառաջ չգնալ։ Չնայած, նա էլ ամուսնացած էր և ուներ երեխաներ։ Մասնագիտությամբ նկարիչ և փորագրիչ է, բայց երգի, երաժշտության շատ նուրբ ընկալում ունի։
–Բայց, կարծես, կա այդպիսի մի ճշմարտություն՝ երբ կնոջ կողը դատարկ չէ, Արարիչը նրա կողքին չի դնում ուրիշ մեկի սերը։ Երևի, պիտի մտքով ու սրտով արդեն հեռացած լինես, որ մեծ սերը գա։ Այդպես չէ՞։
-Ես հեռացած էի Սամվելից։ Մեր միջև այդ մեծ խզումն արդեն կար տարիներով։ Ամեն բան ավարտված էր։ Այո, ես հեռացել էի նրանից բայց մենք լավ ընկերներ մնացինք։
-Երբ նա մահացավ, չեկա՞ք նրա թաղմանը։
-Ոչ, ոչ, չեմ եկել։ Բայց երբ եկա Հայաստան, Շուշանիս հետ գնացինք նրա գերեզման այցի։
-Բայց սիրել եք, չէ՞, նրան։
–Գիտես, ես մի փոքրիկ և ամոթխած աղջիկ էի, երբ եղավ այդ ամենը։ Բայց մի բան կա՝ միայն այն, որ նա ինձ պարգևեց Շուշանին, հենց դրա համար արժեր Սամվելին սիրել, իհարկե։
– Միտքս եկավ Շուշանի՝ Ձեզ՝ իր մորը նվիրված երգը՝ «Պատրանքի թևերը». անկեղծ ասած, այդ երգն ինձ հիմնահատակ քանդում է, բայց մի օր մտածեցի, որ բարձրարվեստ գործն այդքան շատ գրգիռներ չպիտի որ առաջացնի, չգիտեմ։ Բայց ասում են՝ այդ երգը Դուք առաջին անգամ լսելիս այնպես եք հուզվել, որ երդվել եք այլևս չլսել, այդպե՞ս է։
–Երգը լավն է, և Շուշանս էլ շատ լավ է կատարում։ Բայց ես շատ հուզվեցի, ահավոր բան կատարվեց հետս, թուլացա։ Ես չէի ասի դրանք գրգիռներ են, ոչ, դրանք հենց զգացմունքներ էին, որոնց առատությանը ես, երևի, չկարողացա դիմանալ։ Շատ տխրեցի և հուզվեցի՝ որոշելով այլևս չլսել այդ երգը։
–Ձեր մայրն էլ, կարծեմ, երգում էր, չէ՞։ Երաժշտական առանձնահատուկ ձիրք, շնորհներ ուներ։ Տիգրան Մանսուրյանն ասել է, որ Ձեր ծնողները՝ Եղիան և Աննան, սերում էին Մարաշից ու Տիգրանակերտից և հանդիպել են Հալեպի որբանոցում, ու որ Ձեր մայրն իբրև իր ծնողների գերեզման էր այցելում Ծիծեռնակաբերդ...
–Մայրս պատմում է, որ երբ փոքր էր, իր մայրը՝ եղբոր ձեռքը բռնած, մյուս քույրը՝ ուսերին, տանում ու ցույց է տալիս մի երկաթե դուռ ու ասում՝ «Այստեղ այրեցին ձեր հորը»։ Աղոտ, բայց ես հիշում եմ այդ պատմությունը։ Մայրս էլ շատ գեղեցիկ ձայն ուներ։ Իր ներսում էր երգում մայրս։ Չէր սիրում բարձր երգը։ Մի անգամ ներկա էր իմ «Անուշին», և այդ խելագարության տեսարանի ժամանակ ձայն է հանել՝ «Ամա՛ն, էս ինչ բարձր ձայն է»։ Նա իր խորքում, իր ներսում էր երգում։ Ցածրաձայն «Ալելուան» էր երգում, դասական երաժշտություն էր լսում։ Եվ հորս էլ սիրահարվել է, որովհետև նա լավ ձայն ուներ և կարողանում էր նվագել ու երգել։ Իմիջիայլոց, հայրս թատրոնում մեներգիչ էր։
–Բայց գիտենք, որ Ձեր հայրը լուսանկարչությամբ էր գումար վաստակում, իսկ մայրն աշխատում էր Արթիկի հացի փռում՝ հյուծիչ գիշերային աշխատանք, իսկ տանը՝ 4 երեխա։ Գիտեմ, որ այդ տարիներին ապրել եք ծայրահեղ աղքատության մեջ...
–Այո, մենք շատ աղքատ էինք։ Բայց դա հենց երջանկության շրջանն էր, որովհետև բոլորս միասին էինք։ Իհարկե, նյութական պայմաններ չկային։ Բայց մենք ունեինք մեր երգը, որ երգում էինք ամբողջ ընտանիքով։ Հայրս շատ խստապահանջ էր, բայց շատ ազնիվ ու արդար մարդ։ Նա մի առանձնահատուկ վերաբերմունք ուներ հայոց լեզվի նկատմամբ և երբեք թույլ չէր տա, որ մեր լեզուն մի փոքր ծռվի։ Երբ լսում էր, որ մենք արտասանում ենք «հա» բառը, նա, կարծես, դուրս էր գալիս իրենից։ Դու էլ ասացիր՝ հա։ Բայց չէ՞ որ դա հայերեն չէ։ Նայիր՝ «այո»-ն ինչ գեղեցիկ է։ Հայրս լուսանկարչությամբ էր գումար վաստակում։ Երբ վերջին ժապավենն էր մնում, միշտ կանգնեցնում էր ինձ ու Տիգրանին և մեզ լուսանկարում։ Ինչ երջանիկ օրեր էին։
–Իմիջիայլոց, միշտ, երբ ձեռքիս վերջին գումարը հատում է, հիշում եմ իմ իմացած, երևի, ամենաջերմ պատմությունը, որ Տիգրան Մանսուրյանն է պատմել. 1947, ձմեռ,Պեմզաշեն։ Մանսուրյան ընտանիքը, Բեյրութից գալով, տեսավ առաջին ձյունը։ Անկոպեկ, անշոր, անկոշիկ ու... մեկ, երկու, երեք՝ աստիճաններով բարձրանում է այն փոքրիկ մարդն ու դպրոցի խուլ միջանցքում պատերից նրան ողջունում են հայոց մեծերը։ Եվ ահա՝ Տիգրան Մանսուրյանի ենթագիտակցության մեջ թրթռացող այս միտքը, որ կարող է պահել ցանկացած մեկի ցանկացած աղետի ժամին. «Այս իրականությունից վերև կա մի ճշմարտություն. ես Աստծո զավակ եմ, ու իմ երազանքներն ինձ հղել են վերևից, վերևից էլ կօգնեն, որ իրականացնեմ դրանք»։
–Ես էլ հուզվեցի և գիտե՞ք ինչ հիշեցի՝ Արթիկում մի սյան վրա ռադիոընդունիչ կար, որտեղից հաճախակի լսվում էր դասական երաժշտություն։ Երբ ես ու Տիգրանն անցնում էինք նրա կողքով, նա ամուր բռնում էր իմ ձեռքից և ասում՝ «Սպասիր, լսիր»։ Ու այդպես՝ ձեռքս բռնած, այդ ցրտին կանգնում ու լսում էինք հրաշք մեղեդիներ։ Այսօրվա պես հիշում եմ, թե որքան պինդ էր նա բռնում իմ ձեռքից։ Հետո շատ լավ հիշում եմ, որ հայրիկի հետ միասին քայլում էինք փողոցով, ու ես անհամբեր սպասում էի, որ ուր որ է՝ կկանգնենք կոնֆետի խանութի մոտ։ Մի կոնֆետ կար՝ մի տեսակ ուռուցիկ ու փքուն, և ես այնքան էի սիրում դրանից։ Մի անգամ էլ հայրս ու Տիգրանը, լուրջ-լուրջ զրուցելով, ցանկանում էին շրջանցել այդ խանութը, բայց ես աչքերիս չէի հավատում, որ նրանք չեն կանգնի։ Եվ տեսնելով, որ, իրոք, չեն կանգնում, ինքս կանգնեցի խանութի առջև և հասկացրի, որ առանց այդ կոնֆետի այդ ճանապարհը չպիտի շարունակվի և առ այսօր ականջիս է հայրիկիս և Տիգրանի բարձր ծիծաղը։ Այնքան սիրուն և շատ անուշ պատմություններ կան։ Իսկապես, ինչ լավ էր, երբ բոլորս միասին էինք։ Ոչ մի ցուրտ և սով չէր կարող խանգարել մեզ, երբ մենք միասին էինք։
-Գիտե՞ք ինձ ինչը զարմացրեց՝ երբ փնտրում էի Ձեր անուն-ազգանունը google-ում, առաջինը բերում է այն նյութը, որ Դուք Շուշան Պետրոսյանի մայրն եք և Տիգրան Մանսուրյանի քույրը։ Բայց Դուք մի առանձին անհատականություն եք՝ Աիդա, Լեոնորա, էլիզաբեթ դե Վալուս ,Անուշ, Շուշան, Նեդա՝ անզուգագան դերերգեր, վերջապես՝ կոմիտասյան երգերի եզակի մեկնաբաններից։ Ձեր կայացած լինելն ամենևին էլ թույլ չի տալիս քույր կամ մայր ներկայանալ, կարծեմ։
-Ես էլ շատ զարմացա։ Բայց միևնույն ժամանակ չեմ էլ մտածում, որ ես մի առանձնահատուկ մեկն եմ։ Անկեղծ եմ ասում՝ որևէ խաղ չկա ասածիս մեջ։ Ես միշտ հպարտանում ու խոնարհվում եմ եղբորս առաջ։ Իսկ Շուշանին հիացած նայում եմ ու լսում՝ իր երգը, իր գաղափարները, իր խոսքը սիրով եմ լսում։ Ինչ խոսք, իմ կատարած մեծ աշխատանքը և գնահատանքը օպերային արվեստում եզակի է և համեստորեն կարող եմ նշել, որ նաև կոմիտասյան շատ երգերի, անավարտ Անուշ օպերայի նաև Տիգրան Մանսուրյանի շատ երգերի առաջին և միակ կատարողն եմ եղել:
-Կարծում եք, Շուշանն Արաքս Մանսուրյանից առավել բա՞րձր երգչուհի է։
-Տեսեք՝ ես որպես մայր չեմ կարողանում ասել և որպես երգչուհի էլ չեմ կարող ասել՝ ամենաբարձր։ Բայց նրա երգեցողության մեջ կա մի բան, որը ոչ միայն հայեցի է, այլև աշխարհի որևէ բեմի վրա այդ ձայնը կարող է հնչել ու խենթացնել։ Միշտ, երբ տեսնում եմ, որ մի պարզ երգիչ կամ երգչուհի այդպիսի մեծ դահլիճներ է լցնում, մայր եմ՝ մտածում եմ, որ եթե Շուշանս այստեղ լիներ, հաստատ, ավելի մեծ ու ցանկալի կլիներ։ Բայց և շատ հպարտ եմ, որ նա մնաց Հայաստանում։
-Դուք ողջունե՞լ եք նրա քաղաքական գործունեությունը, քաղաքական բեմահարթակ բարձրանալը։ Ձեզ շատ անկեղծ մի բան ասեմ՝ երբ ես մի անգամ նմանատիպ մի բանի մասին խոսեցի իմ մոր հետ, նա կարճ ու կտրուկ ասաց՝ «Գործ չունես, դա քո տեղը չէ»։ Եվ այն էլ մի պարագայում, երբ վիճակներս վիճակ չէր, և մայրս՝ աչքս թեքում էի թե չէ՝ տան տաքացուցիչներն անջատում էր։ Ուզում եմ իմանալ՝ Դուք ի՞նչ ասացիք Ձեր աղջկան։
-Սա ինձ համար հիվանդագին հարց է։ Ասեմ ինչու՝ բաներ կան, որ, այո, շատ վտանգավոր է անկեղծ ասելը։ Բայց ես անկեղծ կլինեմ Ձեզ հետ. երբ այդ առաջարկը եղավ, Շուշանս ինձ մոտ էր։ Ես նրան ասացի՝ «Շուշան, լավ մտածե՞լ ես։ Ես չեմ ուզում, որովհետև քո արվեստը շատ բարձր եմ գնահատում»։ Նա ասաց՝ «Մամա, մի մտահոգվի, եթե ես գնամ, համարյա նույն բանը պիտի անեմ, ինչն իմ արվեստով եմ անում՝ պիտի ծառայեմ իմ ժողովրդին, պիտի անեմ այն, ինչը դեռ ինչ-որ մեկը չի արել։ Ես չեմ շարունակելու ինչ-որ մեկի գործը, այլ անելու եմ այն, ինչ սկսել եմ իմ երգով»։
–Բայց դա բավականին ռիսկային քայլ էր, կամ, միգուցե, ես եմ սխալվում, չգիտեմ։ Ցանկացած կտրուկ խոսքի սխալանքը մեծ է. այո-ի ներսում պիտի կարողանաս, միգուցե, ոչ-երը ցույց տալ կամ՝ հակառակը։ Չի բացառվում, որ դադարը, լռությունը հենց մեզ տրված այդ կարողությունն է, որ կա։
–Անշուշտ։ Բայց եթե նրա երգը ինձ, մարդկանց, իսկապես, տակնուվրա է անում, այդ զգացումը նա պիտի մարդկային հարաբերությունների մեջ կիսեր։ Եվ անկեղծ ասեմ՝ տեսնում եմ, որ նա արդեն անում է այդ գործը։ Լսում եմ, տեսնում եմ, թե ինչպես է Ղարաբաղում օգնում, կարծեմ, 39 դպրոցի։ Այնտեղ դաշնամուր տարավ, նկարչական լաբորատորիա, տարբեր պիտույքներ։ Եվ ես հասկացա, որ նա մտավ այս գործի մեջ, ուրեմն, ուներ այդ երազանքն իրականացնելու ցանկություն։ Եվ ոչ որպես քաղաքական, այլ՝ ավելի շուտ որպես հասարակական գործիչ։ Ես միշտ նրան գրում եմ՝ «Շուշան, ես հպարտ եմ քեզնով, ապրես։ Աստված քեզ այնքան ուժ տա, որ շարունակես քո գործերը, օգնես մարդկանց»։ Բայց ասում եմ՝ սկզբում ես դեմ էի։ Ասել էի՝ «Երգդ չկեղտոտես»։ Ինձ համար քաղաքականությունը միշտ էլ անբարոյականություն է եղել։ Ես չեմ սիրում քաղաքականություն և չեմ հետաքրքրվում դրանով։ Միգուցե, հիմա շատ համարձակ բաներ եմ ասում։ Կարծում եմ՝ Շուշանը մտել է ոչ թե քաղաքականության մեջ, այլ այդ բառի անվան տակ ընտրել է մի լուսավոր ճանապարհ՝ գործով օգնել մարդկանց։
-Դուք հիշո՞ւմ եք այն շրջանը, երբ Տիգրան Մանսուրյանն էլ պատգամավոր էր, հետո՝ Կոնսերվատորիայի ռեկտոր, որից նա հրաժարվեց։ Դա, անշուտ, որոշակի դիրք էր, որտեղից նա էլ կարող էր ավելի ակտիվ գործել։ Բայց նա, ամեն դեպքում, հեռացավ իր աշխարհ։ Իսկ նա մեզ համար բարոյականության, մշակութային ամենաբարձր երկնքի էակ է։
-Նա ետ քաշվեց դեպի իր աշխարհ, իր տիեզերք։ Այո, բայց Տիգրանը մի քանի տարի այդտեղ էր, այդ աշխատանքների մեջ։ Իսկ Շուշանը նոր է մտել՝ 1,5 տարի է ընդամենը։
-Այսինքն, կարծում եք, կվերադառնա՞ դեպի իր երգը, դեպի իր տուն։
-Այո, ես երազում եմ, որ նա նորից մտնի իր երգարվեստի մեջ։ Շնորհակալ եմ Աստծուն, որ նրան փրկեց այս վթարից, այս սարսափելի աղետից։ Դրա տակ, անշուշտ, մի ծրագիր կար։ Ուրեմն, նա դեռ շատ կարևոր առաքելություն ունի։ Մարդիկ կան, որ դեռ նայում են նրա օգնությանը։ Ես տեսել ու լսել եմ այդ մարդկանց աղոթքները։ Ինձ էլ զանգահարում, խոսում են։ Ղարաբաղից շատ են զանգում, թե՝ «Շնորհակալ ենք, որ մեզ Շուշան եք նվիրել»։ Դա ինձ համար ամենամեծ գնահատականն է։ Բայց ես, միևնույն է, ուզում եմ, որ Շուշանը երգի։ Երգն աստվածային պարգև է։ Չի կարելի դնել անկողնու տակ ու պահել։ Ափսոս է։ Չէ՞ որ երգարվեստը երկար կյանք չունի։ Բայց նա դեռ երգում է։ Հետո կորցնում ես որակ։ Ես ուզում եմ դեռ լսել Շուշանիս ձայնը։ Իհարկե, թող նա անի այս գործը, դա արդար է։ Բայց ասեմ՝ նրա արդարությունն ու ուղղամտությունն էլ է սխալ ընկալվում։ Շատերը ցավով են ընդունում, որովհետև կեղծիքն ու չարությունը շատ են։ Գնահատանք չկա։
–Ես բավականին պինդ մայր ունեմ, ով ամենաշատն է ինձ քննադատում, օրինակ, վերջերս ինձ տեսավ հեռուստացույցով և հատուկ զանգեց ու հատ-հատ խոսեց բոլոր թերությունների մասին։ Վերջում էլ, թե՝ «Դու ընդամենը լրագրող ես, մի թող, որ քեզ ասեն մեդիափորձագետ, ամոթ է»։ Ես, իհարկե, նրան հաշվետվություն տվի, որ դա իմ զբաղեցրած աշխատատեղի անվանումն է, բայց դա բնավ էլ նրան համոզիչ չթվաց։ Ինչ է ասելիքս, որ բոլորս էլ կարող ենք ընկնել թե՛ փառասիրության և թե՛ անգամ ռազմահայրենասիրական պաթետիկայի մեջ, ու միայն մեր ամենասիրելիները կարող են բռնել մեր մազերից ու դուրս հանել այդ փորձության միջից, չէ՞։
–Ես հասկանում եմ, իհարկե, թե ինչի մասին եք Դուք ասում։ Այո, համաձայն եմ Ձեզ հետ։ Այս բոլորին Շուշանը շատ մեծ ցավով է նայում և երբեմն, երևի, խիստ զգացմունքային է արձագանքում։ Միշտ չէ, որ նրա արդարամտությունը ճիշտ է ընկալվում։
–Ես, օրինակ, նրան ընկալում եմ որպես մանսուրյանական ընտանիքի մի ճյուղ և կարծում եմ, որ նրա հանրային ընկալումը խիստ կարևոր է։ Դրա համար էլ խոսեցի այս մասին, կներեք։ Որովհետև Մանսուրյանների երգի երկինքը համարյա անապական եմ ուզում տեսնել։
–Գիտե՞ք, հիմա պատմեմ երեկվա դեպքը։ Ես մայրն եմ, մենք միասին տանն էինք։ Հանկարծ նա վեր թռավ ու ասաց՝ «Մամա, կներես, հիմա Տավուշի հետ կապված մի ծրագիր պետք է նայեմ»։ Քիչ հետո եկա ու տեսա, որ նա արցունքներն աչքերին նայում է՝ քթի տակ բարկացած ինչ-որ բաներ խոսելով։ Տեսնում եմ, որ նրա մեջ շատ մեծ ցավ կա։ Այս բոլորին նա մեծ ցավով է նայում։ Երանի խաղալու ընդունակություն ունենար։ Ես, հաստատ, կողջունեի։ Նա ասում է՝ «Ես իմ տատիկի նման եմ»։ Այո, մեր մաման շատ հայրենասեր էր։ Միշտ ասում է՝ «Աննա տատիկը որ սա իմանար, շատ հպարտ կլիներ»։ Երանի, թե նա կարողանար իր պոռթկումները փակել, պատնեշ դնել, մի բան իր ներսում թողնել։ Չի կարողանում։
–Բայց ծնողներն ամեն բանի ելքը գտնում են, ու ես էլի Տիգրան Մանսուրյանի մի պատմությանն եմ գալիս, երբ նա շատերիս պես գրքեր է ժամանակին թռցրել գրադարանից, և Ձեր հայրը գտել է խաղաղ կապիտուլյացիայի ելքը՝ որդուն ասելով, թե գրադարանին տեղեկացրել է, որ որդու ընկերներից մեկն է այդ գրքերը վերցրել, ամաչում է վերադարձնել ու նրան է խնդրել, որ գրքերը հանձնի։ Դուք հիշո՞ւմ եք այդ պատմությունը։
–Դեպքը չեմ հիշում, բայց պատմությունն, անշուշտ գիտեմ։ Տիգրանն անընդհատ կարդում էր և ընկերություն անում միշտ իրենից մեծերի հետ։ Հիշում եմ նրա և հորս զրույցները, ես տան փոքրն էի։ Մենք չորսն ենք, գիտեք, մյուս եղբայրսˋ Մհերը, գեղանկարիչ է, հիմա Փարիզում է բնակվում, փոքր քույրսˋ Սոնան, նույնպես այնտեղ է։ Իսկ հայրս, այո ազնվագույն մարդ էր։ Մեր տանը երբեք կեղծիք չի եղել։ Իսկ մաքրամաքուր հայերենը զնգում էր։ Ծաղրում էր, երբ ռուսերեն բառեր էին ասվում հայերեն խոսքի մեջ. սարսափելի հիվանդագին էր ընդունում, երբ լեզուն աղավաղվում էր։ Լեզուն սրբություն էր մեր տանը։ Ես էլ այդպես եմ մեծացրել իմ երեխաներին։
–Գիտեմ, որ Փարաջանովն է ցանկացել Ձեզ նկարահանել իր ֆիլմում, անգամ խոսք ունի Ձեր մասին, գրել է, որ երբ Ձեր կատարմամբ լսել է հայ հոգևոր երգերը, հասկացել է, թե ինչն էր նրան պակասում հայ ոգեղենությունն ու ազնվականությունը մարմնավորելու համար։ Իսկ ինչո՞ւ չնկարվեցիք, ինչ՞ն էր պատճառը։
– Ինչպե՞ս է լինում սովորաբար՝ կա ամուսին, ով ասում է՝ ոչ, և ինչը պիտի լինի, ուղղակի չի լինում։ Ափսոսում եմ, իհարկե։ Փարաջանովի ցուցահանդեսին հետո, իհարկե, երգեցի։ Ինչ հրաշալի օր էր։
–Դա ե՞րբ էր, ո՞ր թվականին, այսինքն՝ «Նռան գույնից» առա՞ջ, թե՞ հետո։
–Հետո, հետո։
–Լրիվ պատկերացրի Ձեզ Փարաջանովի կինոդիկտատուրայի տակ։ Բայց երազե՞լ էիք երբևէ կինոդերասանուհի դառնալ։
–Ես, ընդհանրապես, երազել եմ լինել ջութակահար, ապա երազել եմ լինել դիրիժոր։ 1993-ին, իրոք, ուզում էի դիմել կոնսերվատորիա։ Այդ ժամանակ ես օպերայի երգչուհի էի, բայց ուզում էի դիրիժորություն սովորել։ Դա իմ երազանքն էր։ Նույնիսկ մի անգամ Մոցարտի «Ռեքվիեմն» եմ չափ տվել, և այդ ծարավը մնաց մեջս։ Բայց, ափսոս, չստացվեց։ Այսօր Շուշանին ասում էի՝ «Չվերցնե՞նք ջութակ գնենք և սկսեմ ջութակի դասերի գնալ»։ Մի օր այն դասախոսին, ում հետ դասավանդում ենք նույն կոնսերվատորիայում, ասացի՝ «Ռոբերտ, ինձ կսովորեցնե՞ս ջութակ նվագել»։ Իսկ նա միանգամից ինձ հարցրեց՝ «Իսկ ջութակ ունե՞ս», ասացի՝ ոչ, պատասխանեց՝ «Դե, ջութակը գտիր, նոր կխոսենք այդ մասին»։ Ահա հիմա, իսկապես, մտածում եմ այս մասին։
-Արվեստագետն ամենանուրբ գոյությունն է և ամենալավն է զգում երկիրը։ Ըստ Ձեզ, ի՞նչ է հիմա կատարվում Հայաստանում։
-Այո, սիրո պակաս եմ զգում։ Դա ամենամեծ ցավն է ինձ համար։ Երբ հիշում եմ այն հին Հայաստանը, ինչ ես եմ տեսել ու ապրել, մի տեսակ, տխրություն եմ ապրում։ Ես այդպես եմ մեկնաբանում, բայց չի բացառվում, որ Դուք համաձայն չլինեք ինձ հետ։ Բայց հիմա շատ չարություն եմ տեսնում։ Երանի սա վերանար, Աստված մի հրաշք գործեր, և մարդիկ հասկանային, որ չարությամբ երկիրը կործանվում է։ Միայն սերը կարող է ավելացնել, մեծացնել, պահպանել։ Սերն ամենակարևորն է։
–Երբ Կոմիտասը Պոլիս գնաց, մեկ ամիս հետո ամբողջ Պոլիսը «Սոնա յար» էր երգում, նա հեղափոխություն արեց: Իսկ գերմանացիներն, օրինակ, 1800-ականներին ազգային ինքնությունը երաժշտությամբ հաստատեցին և փրկեցին Գերմանիան։ Իսկ ի՞նչ անենք մենք։
-Ո՞վ պիտի անի՝ չգիտեմ։ Երևի, ինչ-որ մեկը։ Կամ՝ ի՞նչ պիտի անի, ինչպե՞ս պիտի անի՝ ես դրանք չգիտեմ։ Ես ընդամենը կարող եմ երազել այդ մասին։ Ես չգիտեմ՝ կարո՞ղ եմ այդքան մեծ բեռներ վերցնել, թե՞ ոչ։ Անշուշտ, ամեն ինչ այնպես չէ, ինչպես բոլորս կուզեինք տեսնել։ Լավ, գեղեցիկ բաները դժվար են հայտնվում։ Մեզ, երևի, սերն է պակասում, չնայած մենք շատ տաք, նույնիսկ՝ շատ հախուռն ժողովուրդ ենք։ Բայց այս տարիների ընթացքում նաև շատ լավ բաներ կորցրինք։ Բայց կա մի վատ գիծ, որ միշտ ունեցել ենք՝ տաղանդավոր, յուրօրինակ մարդկանց հոշոտելու մեր բնազդը։ Ինչ-որ տեղ չենք կարողանում ներել նրանց, որ նրանք մեզնից լավն են, գեղեցիկ են, տաղանդավոր են։ Իսկապես, այդ հատկանիշն ունենք։ Հենց մեկը մի քիչ բարձրանում է, սկսում են հարվածել։ Չեն ուզում տեսնել լավը։ Բայց նախկինում այդպես չէր՝ մեծարում էին։ Չնայած՝ մյուս կողմն էլ կար, բայց այդքան շատ չէր։ Տեսնո՞ւմ եք՝ որքան եմ ինքս ինձ հակասում։ Ասում եմ, հետո ինձ ժխտում։ Մտածում եմ՝ թերևս, ես չգիտեմ, տեղյակ չեմ, միգուցե, անմեղ-անմեղ ապրե՞լ եմ։
-Ի՞նչ եք կարծում՝ անմեղ արվեստագետ կա՞ աշխարհում. կամ՝ ինչպե՞ս կարող է անմեղը արվեստ ստեղծել, այդպես անմեղ-անմեղ մոտ գալ արվեստին։
-Ո՞րն է անմեղ արվեստագետը՝ այ, հիմա մտածում եմ։ Հա, երևի չկա։ Կամ էլ՝ չգիտեմ։ Բայց ասացեք, խնդրեմ, ես ինչպե՞ս իմ եղբոր մեջ խորամանկություն տեսնեմ։ Նա ամբողջությամբ լույս է։ Եղբորս 75-ամյակին պիտի համերգ նվիրեմ։ Ծրագրում եմ բերել երեք ուսանողի, ովքեր պետք է երգեն Տիգրան Մանսուրյանի վոկալ շարքերը։ Չինացիս երգում է Վահան Տերյան, մյուսը Քուչակ է երգում, երրորդը՝ Համո Սահյան։ Ծրագրում կլինեն Մանսուրյան ու Կոմիտաս։ Ես նրանց ասել եմ՝ «Ինքներդ գումար հավաքեք և հոգացեք Ձեր ճանապարհածախսը, քանի որ Հայաստանը չունի ձեզ հրավիրելու միջոցներ»։ Ասացի, որ մնալու հարցը մի բան կանենք, բայց ճանապարհածախսն իրենց վրա է լինելու։ Մտածում եմ՝ Հայաստանում Կամերային տանն անել այդ համերգը՝ դաշնամուրով, իսկ Ղարաբաղում՝ արդեն օրկեստրով։ Սա է ծրագիրս։ Աստված կամենա։ Աստված տա՝ Շուշանիս առողջությունը կատարյալ լինի, որ ինքն էլ կարողանա մեզ այս գործում օգտակար լինել, որովհետև առանց իր օգնության դժվար կլինի։
– Անցյալ տարի Ձեր սոպրանո ուսանողի հետ բարեգործական համերգների էիք Հայաստանում, այդ աղջիկն ի՞նչ տպավորություններով հեռացավ։
–Նա ուղղակի սիրահարվեց Հայաստանին։ Բնությունն ու մարդկային ջերմությունը նրան գերել էին։ Դրսում չկա մարդկային այդքան ջերմ կապը։ Այնտեղ հարաբերություններն ավելի սառն են։ Նա շատ տպավորված էր, շատ։ Իմ ուսանողները հրաշալի Կոմիտաս են երգում։ Սիդնեյում մի փակ փողոց կա, որտեղ չեն թույլատրում մեքենաների երթևեկը։ Երաժիշտները գալիս, այնտեղ երգում-նվագում են։ Մի օր, հանկարծ, լսում եմ ՝ երգում է՝ «Քելե-քելե, քելքիդ մեռնեմ»։ Կանգնեցի։ Ավստրալիայում՝ հրապարակի մեջտեղում, ո՞վ է սա երգում։ Մեկ էլ տեսնեմ՝ իմ ուսանողը երգում է գումար աշխատելու համար։ Բայց չմոտեցա։ Ասացի՝ «Թող անհարմար չզգա»։ Բայց շատ էի ուզում գնալ և ամենամեծ դրամը դնել։ Բայց գիտեի, որ եթե ինձ տեսնի, էլ չի երգի։ Իսկ ես արցունքներով էի լսում նրան։ Թաքնվել էի սյան ետևում ու լսում էի նրան՝ Կոմիտաս՝ «Քելե-քելե»։ Հայերը շատ են այդ դեպքում մոտենում և շռայլորեն դրամ են տալիս։ Ես ծրագրում եմ այդ աղջկան այս տարի բերել Հայաստան։
–Անգամ ռուսական մամուլը գրեց, որ Հայաստանում ինչ-ինչ խոչընդոտներ են ստեղծվել Ձեր համերգների հետ կապված և արտառոցն այն է, որ Դուք մինչև հիմա Հայաստանում որևէ կոչում չեք ստացել։
-Մամուլի այդ հրապարակման մեջ, իհարկե, ապատեղեկատվություն էլ կար։ Չեմ կարող ասել, թե ինձ այստեղ խանգարել են։ Բայց և այնպես, այո, ոչ մի կոչում ու մրցանակ չեմ ստացել։ Մի տարի էլ եղավ՝ ասացին, որ ինչ-որ մրցանակ պիտի հանձնեն։ Հետո թե ով խանգարեց, ինչ եղավ՝ այդպես էլ չհասկացա։ Իհարկե, այնպես չէ, որ այդ մրցանակներն ինձ օդի ու ջրի պես պետք էին։ Բայց արվեստագետն, անշուշտ, շոյվում է լավ վերաբերմունքից, գնահատանքից։ Չէ՞ որ դա էլ՝ մի յուրօրինակ սեր է։ Տեսեք, այդքան ներկայացումներ համերգներ երգես Հայաստանում՝ «Աիդա», «Տրուբադուր», «Անուշ», և ոչ մի կարգին ձայնագրություն չունենա՞ս։ Բա սա մեղք չէ՞։ Բա ո՞ւր կորան։ Երբեմն ինձ ասում են՝ «Իսկ որտե՞ղ են Ձեր ներկայացումները»։ Ասում եմ՝ չկան։ Դիրիժորիս՝ Արամ Քաթանյանի խոսքերն եմ հիշում. ասում էր՝ «Ինձ համար մեծ երջանկություն ու բավականություն է աշխատել Արաքս Մանսուրյանի հետ»։ Հիմա հարց եմ տալիս՝ ո՞ւր է այդ ներկայացումը։ «Անուշս» ձայնագրել են, բայց այնքան անորակ է։ Գողացել տարել, հիմա էլ վաճառում են։ Ափսոս։ Ափսոս, որ բուն ներկայացումներս ձայնագրված չեն։
–Ինչի՞ մասին եք երազում, ի՞նչ եք ուզում, որ լինի։
-Գործնական այսպիսի ծրագիր ունեմ՝ ուզում եմ 3 ձայնասկավառակ լինի՝ իմ ամբողջ տարիների աշխատանքը՝ հոգևոր երգեր, Տիգրան Մանսուրյան և խառը, սիրված երգեր։ Իմ երազանքն է, որ այս տարի այս գործն արվի։ Չգիտեմ՝ Ձեր հարցին ճի՞շտ եմ պատասխանում, թե՞ ոչ, բայց չգիտեմ՝ այլևս ի՞նչ ունեմ տալու։ Սա, երևի, իմ վերջին տալիքը պիտի լինի։ Հավաքել եմ Ֆրանսիայի ուղևորությունից ձայնագրություններ։ Իմիջիայլոց, Գառզուի առջև երգեցի, և տաճարում համերգից հետո մոտեցավ ու ասաց՝ «Երգչուհին կուզեմ ծանոթանալ»։ Իսկ այնտեղ 32 տղամարդու կողքին միակ կինն էի, որովհետև արական երգչախումբ էր։ Եվ շատ հետաքրքիր հարցազրույց եղավ. Մեզ հետ ռադիոյից մարդ կար։ Գառզուն ասաց՝ «Արաքս Մանսուրյանի ձայնը, կարծես, Տիրամայրն է բերել, որպեսզի խոսի մեզ հետ»։ Շատ գեղեցիկ օր էր։ Տեսնո՚՞ւմ եք՝ շեղվեցի։ Բոլորովին ուրիշ բան էի ուզում ասել։
-Այսպես կատակենք՝ հասկանալի է նկարիչների նկատմամբ Ձեր թուլությունը։ Փաստորեն, բոլոր սերերը, բոլոր տղամարդիկ՝ նկարիչներ։
-Ասեմ միայն, որ նրանք շատ չեն թվերով։ Շատ նկարիչներ են ցանկացել ինձ նկարել։
-Ես Ձեզ համարյա ճանաչեցի Կալենցին ու Բաժբեուկ-Մելիքյանի ստեղծած դիմանկարների շնորհիվ, Կալենցի մոտ, մի տեսակ, ավելի հպարտ, անհասանելի եք։ Ուզում եմ Ձեզ հարցնել՝ ինչպե՞ս է պետք մերժել սիրող տղամարդուն, որպեսզի չցավեցնես նրան. ինձ թվում է՝ Դուք անպայման սա կիմանաք՝ ինչպե՞ս քնքշորեն հրել տղամարդուն։
-Գիտե՞ք, ես չեմ էլ իմացել, որ շատ տղամարդիկ սիրել են ինձ։ Հետո եմ իմացել։ Երբեմն Շուշանին են ասել՝ «Քո մորը սիրել ենք»։ Ես հրել եմ, այո, շատերին եմ հրել։ Իմ մեջ մի ահավոր հպարտություն կար։ Շատ հպարտ էի։ Երբ տղամարդը մոտենում էր ինձ այդպիսի առաջարկով, ինձ թվում էր, թե վիրավորում է։ Այդպիսի մի դեպք էլ եղավ, անունը չեմ ուզում տալ, դիրիժոր է։ Կոնսերվատորիայում մոտեցավ ինձ, իսկ ես ասացի՝ «Չհամարձակվես ինձ հետ այդպես խոսել»։ Իսկ տղան սիրահարված էր ու ասաց՝ «Իսկ ես ի՞նչ եմ ասում քեզ»։ Հիմա նա մեծ դիրիժոր է։ Ես նրան կարմրեցրի։ Գիտե՞ք, ես մերժել եմ ոչ թե նրանց ցավեցնելու համար, այլ՝ մտածելով՝ «Տեսնես ի՞նչ են ուզում ինձնից»։ Չեմ հավատացել, որ դա, իսկապես, սեր է։ Բայց զարմանալիորեն թակարդն ընկա՝ կյանքումս երկու անգամ։ Թակարդ էր, որովհետև նրանց էլ կարող էի մերժել, բայց չարեցի՝ ինչ-ինչ պատճառներով. երկուսն էլ ունեցել են պատճառ։
-Ինչ-որ խորհուրդ այդ առումով տվե՞լ եք Ձեր դուստրերին։ Գիտեմ, որ Մարիամ անունով մի աղջիկ էլ ունեք։
-Չեմ կարող ասել, թե խորհուրդ եմ տվել։ Նրանք ամենը տեսել են։ Ինչ տեսել են, դա էլ վերցրել են։ Չեմ ասել՝ «Հիմա ինձ լսեք՝ այսպես չի կարելի»։ Իսկ Շուշանն, ընդհանրապես, շատ ինքնուրույն է մեծացել։ Նա ծնվեց իր ես-ով։ Շուշանին չէիր էլ կարող ասել՝ այսպես արա, կամ՝ այնպես։ Բայց նա շատ բան է ինձնից տեսել ու վերցրել։ Մարիամս մեր տան ամենափոքրն է, անուշ և շատ զգայուն մարդ է և շատ է կապված ինձ հետ, նաև քրոջ հետ , գրեթե ամեն օր է խոսում և կիսում ինձ հետ իր առօրյան, երեխաներս միշտ ինձ հետ են իրենց դժվար և ուրախ պահերին :
–Եվ իմ վերջին հարցը՝ կիջնեն, չէ՞, Նրանք։
- Իհարկե, կիջնեն։ Շուտով։
Հարցազրույցը ՎԱՐԴուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

ՏՀՏ ոլորտը կարող է դառնալ ՀՀ տնտեսության կարևոր շարժիչ ուժը. Յիրիկյանը՝ Yerevan Tech Forum 2022-ում

Պետք է հստակեցնել խաղի կանոնները՝ ստարտափերում ներդրումներ ներգրավվելու նպատակով․ Արմեն Ավագյան

Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի նախագահին

Երվանդ Թարվերդյանը մասնակցել է «Մեծ հաղթանակը և պատմության նենգափոխությունը» թեմայով գիտաժողովին

Քննիչը մեղադրյալի մորից 40.000 դոլար կաշառք է ստացել․ ԱԱԾ բացահայտումը

Ուկրաինայի գոնե արևելքը գրավելու համար ռուսներին կես միլիոնանոց զորախումբ է պետք, հիմա 100 հազար է մասնակցում․ Կոնստանտին Տեր-Նակալյան

ՔՊ-ում կան մարդիկ, որ կարող են անցնել ժողովրդի կողմը, շատերն այնտեղ գերության մեջ են. Աղվան Վարդանյան

Ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, հրավիրել են շտապօգնություն

Ոստիկանները բռնի ուժ են կիրառել Արծվիկ Մինասյանի նկատմամբ

Փակ շուկայի դիմացի մայթից ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկում քաղաքացիներին

Սա ժողովրդի շարժում չէ, ժողովրդի պայքար չէ, իշխանության գալու պայքար է․ Մեսրոպ Առաքելյան

Մարուքյանի դեսպան նշանակվելն ընդունվեց խանդավառությամբ,ասում էին՝ գոնե խելքը գլխին մարդ կա․ Անի Սամսոնյան

Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպումը

Ոստիկանների խումբը ուժի կիրառմամբ բերման է ենթարկում քաղաքացուն

Պուտինը վախենում է ներքին ընդվզումներից և չի գնում մոբիլիզացիայի, թեև դրա կարիքը վաղուց կա․ Կարեն Վրթանեսյան

Վարչապետն անձամբ է ասում, որ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, իրենց համար հայրենիքը զրո է․Առուշ Առուշանյան

Տուրք մի տվեք ձեր նախարարների և պաշտոնյաների սպառնալիքներին․ Ի․ Սաղաթելյանը՝ հանրային ծառայողներին

Եկեղեցին չպետք է լինի կամակատար, իշխանությունը պահանջում է, որ եկեղեցին լուռ մնա. Արքեպիսկոպոս Աջապահյան

Երիտասարդներն ակցիա են իրականացրել մետրոյում

Հաագայի Խաղաղության պալատում բացվեց հայկական խաչքար․ Նիկոլ Փաշինյան

Վթար Երևանում. միմյանց են բախվել 5 մեքենա, կան տուժածներ

Հայ-ադրբեջանական պատերազմ կլինի, եթե ՌԴ-ն ակնհայտ ռազմական պարտություն կրի Ուկրաինայում․ Հայկ Խալաթյան

Ծեծկռտուք ու լարված իրավիճակ. ոստիկաները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին

Փողոցում նվազագույնը 50-60 հազար մարդը բավարար է անցնցում իշխանափոխության համար. Արծվիկ Մինասյան

Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել հերոսների հիշատակին

Նիկոլի ասածը հետևյալն է՝ եթե Ալիևը «պապայի արև» երդվի, որ Արցախի անվտանգության երաշխիք կտա, մենք համաձայն ենք․ Նաիրա Զոհրաբյան

Ով պետք է հողերը շուտ տար, մեր դիսկուրսը շարունակ դրա մասին է. Տաթևիկ Հայրապետյան

Հայաստանում կկառուցվի եվրոպական ստանդարտներին համապատասխան «խելացի տուն». «Ռաֆֆայել» շինարարական ընկերությունը Հայաստան է հրավիրել դիզայներների և ճարտարապետներ

ՀՅԴ–ականներն ԱՄՆ–ում ՀՀ դեսպանատան պատին փակցրել են 44–օրյա պատերազմի զոհերի անունները

Հրմշտոց և բախումներ՝ Աբովյան փողոցում

Լարված իրավիճակ Հրազդան մարզադաշտի մոտ․ քաշքշուկ ոստիկանների ու ցուցարարների միջև

«Թուրք». քաղաքացիները դերասան Սոս Ջանիբեկյանին ուղեկցել են վիրավորանքներով

ՀՀ քաղաքական թթվածինը վերջանում է, մանևրելու միակ նախադրյալը այս իշխանության հեռացումն է․ Մելքոնյան

Ագնեսա Խամոյանի ինքնազգացողությունը վատացել է, նա ուշաթափվել է

Իրարանցում ԱԺ֊ի միջանցքում. ընդդիմադիրներն ու իշխանականները վիճաբանել են

Ոնց միշտ փախել եք, այդպես էլ փախչելու եք, հենց ասացի, որ բացահայտում է հնչելու, փախան․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ–ից հեռացող ընդդիմությանը

Քաղաքական ուժերը Փաշինյանի վարչապետությամբ այլևս ընտրությունների չեն գնա. Արտակ Զաքարյան

Քայլերթի մասնակիցը Արցախի դրոշը փակցրեց արագաչափի վրա

Կարմիր բերետավորները բռնի ուժով բերման են ենթարկել ՀՅԴ-ական 2 երիտասարդի

Քննիչը հրաժարվում է զոհերի ծնողների հետ քննչական գործողություն իրականացնել․ փաստաբան
-
21:54 • 23.05.22 ՏՀՏ ոլորտը կարող է դառնալ ՀՀ տնտեսության կարևոր շարժիչ ուժը. Յիրիկյանը՝ Yerevan Tech Forum 2022-ում
-
16:30 • 23.05.22 Պետք է հստակեցնել խաղի կանոնները՝ ստարտափերում ներդրումներ ներգրավվելու նպատակով․ Արմեն Ավագյան
-
18:11 • 20.05.22 Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի նախագահին
-
14:03 • 20.05.22 Երվանդ Թարվերդյանը մասնակցել է «Մեծ հաղթանակը և պատմության նենգափոխությունը» թեմայով գիտաժողովին
-
11:18 • 20.05.22 Քննիչը մեղադրյալի մորից 40.000 դոլար կաշառք է ստացել․ ԱԱԾ բացահայտումը
-
21:06 • 19.05.22 Ուկրաինայի գոնե արևելքը գրավելու համար ռուսներին կես միլիոնանոց զորախումբ է պետք, հիմա 100 հազար է մասնակցում․ Կոնստանտին Տեր-Նակալյան
-
21:07 • 18.05.22 ՔՊ-ում կան մարդիկ, որ կարող են անցնել ժողովրդի կողմը, շատերն այնտեղ գերության մեջ են. Աղվան Վարդանյան
-
13:59 • 18.05.22 Ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, հրավիրել են շտապօգնություն
-
11:15 • 18.05.22 Ոստիկանները բռնի ուժ են կիրառել Արծվիկ Մինասյանի նկատմամբ
-
15:16 • 17.05.22 Փակ շուկայի դիմացի մայթից ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկում քաղաքացիներին
-
21:11 • 16.05.22 Սա ժողովրդի շարժում չէ, ժողովրդի պայքար չէ, իշխանության գալու պայքար է․ Մեսրոպ Առաքելյան
-
21:11 • 16.05.22 Մարուքյանի դեսպան նշանակվելն ընդունվեց խանդավառությամբ,ասում էին՝ գոնե խելքը գլխին մարդ կա․ Անի Սամսոնյան
-
18:49 • 16.05.22 Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպումը
-
13:27 • 16.05.22 Ոստիկանների խումբը ուժի կիրառմամբ բերման է ենթարկում քաղաքացուն
-
21:08 • 13.05.22 Պուտինը վախենում է ներքին ընդվզումներից և չի գնում մոբիլիզացիայի, թեև դրա կարիքը վաղուց կա․ Կարեն Վրթանեսյան
-
20:37 • 13.05.22 Վարչապետն անձամբ է ասում, որ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, իրենց համար հայրենիքը զրո է․Առուշ Առուշանյան
-
19:50 • 13.05.22 Տուրք մի տվեք ձեր նախարարների և պաշտոնյաների սպառնալիքներին․ Ի․ Սաղաթելյանը՝ հանրային ծառայողներին
-
21:05 • 12.05.22 Եկեղեցին չպետք է լինի կամակատար, իշխանությունը պահանջում է, որ եկեղեցին լուռ մնա. Արքեպիսկոպոս Աջապահյան
-
14:39 • 12.05.22 Երիտասարդներն ակցիա են իրականացրել մետրոյում
-
16:50 • 11.05.22 Հաագայի Խաղաղության պալատում բացվեց հայկական խաչքար․ Նիկոլ Փաշինյան
-
12:26 • 11.05.22 Վթար Երևանում. միմյանց են բախվել 5 մեքենա, կան տուժածներ
-
21:07 • 10.05.22 Հայ-ադրբեջանական պատերազմ կլինի, եթե ՌԴ-ն ակնհայտ ռազմական պարտություն կրի Ուկրաինայում․ Հայկ Խալաթյան
-
15:04 • 10.05.22 Ծեծկռտուք ու լարված իրավիճակ. ոստիկաները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին
-
21:13 • 09.05.22 Փողոցում նվազագույնը 50-60 հազար մարդը բավարար է անցնցում իշխանափոխության համար. Արծվիկ Մինասյան
-
12:45 • 09.05.22 Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել հերոսների հիշատակին
-
11:08 • 07.05.22 Նիկոլի ասածը հետևյալն է՝ եթե Ալիևը «պապայի արև» երդվի, որ Արցախի անվտանգության երաշխիք կտա, մենք համաձայն ենք․ Նաիրա Զոհրաբյան
-
21:05 • 06.05.22 Ով պետք է հողերը շուտ տար, մեր դիսկուրսը շարունակ դրա մասին է. Տաթևիկ Հայրապետյան
-
18:04 • 06.05.22 Հայաստանում կկառուցվի եվրոպական ստանդարտներին համապատասխան «խելացի տուն». «Ռաֆֆայել» շինարարական ընկերությունը Հայաստան է հրավիրել դիզայներների և ճարտարապետներ
-
19:13 • 05.05.22 ՀՅԴ–ականներն ԱՄՆ–ում ՀՀ դեսպանատան պատին փակցրել են 44–օրյա պատերազմի զոհերի անունները
-
14:07 • 05.05.22 Հրմշտոց և բախումներ՝ Աբովյան փողոցում
-
13:04 • 05.05.22 Լարված իրավիճակ Հրազդան մարզադաշտի մոտ․ քաշքշուկ ոստիկանների ու ցուցարարների միջև
-
23:00 • 04.05.22 «Թուրք». քաղաքացիները դերասան Սոս Ջանիբեկյանին ուղեկցել են վիրավորանքներով
-
21:59 • 04.05.22 ՀՀ քաղաքական թթվածինը վերջանում է, մանևրելու միակ նախադրյալը այս իշխանության հեռացումն է․ Մելքոնյան
-
18:33 • 04.05.22 Ագնեսա Խամոյանի ինքնազգացողությունը վատացել է, նա ուշաթափվել է
-
17:48 • 04.05.22 Իրարանցում ԱԺ֊ի միջանցքում. ընդդիմադիրներն ու իշխանականները վիճաբանել են
-
17:24 • 04.05.22 Ոնց միշտ փախել եք, այդպես էլ փախչելու եք, հենց ասացի, որ բացահայտում է հնչելու, փախան․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ–ից հեռացող ընդդիմությանը
-
21:50 • 02.05.22 Քաղաքական ուժերը Փաշինյանի վարչապետությամբ այլևս ընտրությունների չեն գնա. Արտակ Զաքարյան
-
16:28 • 29.04.22 Քայլերթի մասնակիցը Արցախի դրոշը փակցրեց արագաչափի վրա
-
14:02 • 29.04.22 Կարմիր բերետավորները բռնի ուժով բերման են ենթարկել ՀՅԴ-ական 2 երիտասարդի
-
13:45 • 29.04.22 Քննիչը հրաժարվում է զոհերի ծնողների հետ քննչական գործողություն իրականացնել․ փաստաբան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 10:48 • 23/05 «Տուն քանդող չեմ». պատերազմից փախած ուկրաինուհին ապաստան է ստացել բրիտանացի զույգի ընտանիքում և 10 օր անց հեռացել տանտիրոջ հետ (լուսանկարներ) Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է ուշագրավ մի դեպքի, որը վերաբերում է Ուկրաինայում պատերազմի պատճառով Միացյալ Թագավորություն արտագաղթած ուկրաինուհուն և նրան մեծահոգաբար ապաստանած ընտանիքին:
-
Իրադարձային 16:40 • 23/05 Պուտինը քաղցկեղ ուներ. ՌԴ նախագահի հետ աշխատած Օլիվեր Սթոունը մանրամասներ է պատմել Ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը երեքշաբթի ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղցկեղի դեմ պայքարելիս է եղել այն ժամանակահատվածում, երբ օսկարակիր ռեժիսորը նրա մասին ֆիլմ էր նկարահանում:
-
Իրադարձային 19:41 • 23/05 Հրապարակվել է, թե ովքեր են Ադրբեջանի հետ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմում Վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Հայաստանի և Ադրբեջանի հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեո
-
Իրադարձային 16:08 • 23/05 Կախված վիճակում հայտնաբերված 11-ամյա երեխան փորձել է ընդամենը ճոճանակ սարքել. aravot.am Aravotamի տեղեկություններով՝ մայիսի 21ին Կոտայքի մարզի գյուղերից մեկում իրենց տան բակի կեռասենուց կախված վիճակում հայտնաբերված 11 ամյա երեխան ինքնասպանություն չի գործել Նախնական տեղեկություններով՝ նա, կանգնելով տան
-
Իրադարձային 09:59 • 23/05 ՌԴ-ում հայտնել են, որ Ազովի ծովի կարգավիճակն այլևս փոխված է «Հատուկ գործողությունը թույլ տվեց Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությանը հասնել Մարիուպոլ և ազատագրել ուկրաինացի ազգայնականների կողմից օկուպացված հանրապետության հարավային մասը՝ դրանով իսկ ապահովելով ելքը դեպի Ազովի ծով: Այսպիսով, սա արդեն ծով է, որը մենք կիսում ենք ԴԺՀ-ի հետ»...
-
Իրադարձային 20:54 • 23/05 Բնակարաններ Երևանում և Իսպանիայում, թանկարժեք ժամացույցների հավաքածուներ, HARLEY մակնիշի մոտոցիկլ․ ինչ են հայտարարագրել Վահե Հակոբյանն ու կինը ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, 2021 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը Ըստ հայտարարագրի՝
-
Քաղաքականություն 09:49 • 23/05 Առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա Սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը. Միշելը հայտնել է, թե որ հարցերի շուրջ են Փաշինյանն ու Ալիևը արդյունքի հասել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարություն է տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով:
-
Իրադարձային 15:24 • 23/05 Երևանի կենտրոնում հաստաբուն բարդին արմատից պոկվել և տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենաներ․ shamshyan.com Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Արամի փողոցում հսկայական բարդին արմատից պոկվել և տապալվել է։ Ինչպես տեղեկացնում է shamshyancomը, պարզվել է, որ Արամի 2րդ հասցեում է դեպքը տեղի ունեցել, և ըստ նախնական տ
-
Քաղաքականություն 18:05 • 23/05 Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է․ Արցախի նախագահի խոսնակ Արցախի Հանրապետության իշխանությունների վերաբերմունքը տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում և քննարկումներում Արցախի Հանրապետության ու Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ հնչեցվող հայտարարություններին միանշանակ է
-
Ժամանց 10:48 • 23/05 «Տուն քանդող չեմ». պատերազմից փախած ուկրաինուհին ապաստան է ստացել բրիտանացի զույգի ընտանիքում և 10 օր անց հեռացել տանտիրոջ հետ (լուսանկարներ) Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է ուշագրավ մի դեպքի, որը վերաբերում է Ուկրաինայում պատերազմի պատճառով Միացյալ Թագավորություն արտագաղթած ուկրաինուհուն և նրան մեծահոգաբար ապաստանած ընտանիքին:
-
Իրադարձային 16:40 • 23/05 Պուտինը քաղցկեղ ուներ. ՌԴ նախագահի հետ աշխատած Օլիվեր Սթոունը մանրամասներ է պատմել Ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը երեքշաբթի ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղցկեղի դեմ պայքարելիս է եղել այն ժամանակահատվածում, երբ օսկարակիր ռեժիսորը նրա մասին ֆիլմ էր նկարահանում:
-
Իրադարձային 19:41 • 23/05 Հրապարակվել է, թե ովքեր են Ադրբեջանի հետ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմում Վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Հայաստանի և Ադրբեջանի հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեո
-
Իրադարձային 16:08 • 23/05 Կախված վիճակում հայտնաբերված 11-ամյա երեխան փորձել է ընդամենը ճոճանակ սարքել. aravot.am Aravotamի տեղեկություններով՝ մայիսի 21ին Կոտայքի մարզի գյուղերից մեկում իրենց տան բակի կեռասենուց կախված վիճակում հայտնաբերված 11 ամյա երեխան ինքնասպանություն չի գործել Նախնական տեղեկություններով՝ նա, կանգնելով տան
-
Իրադարձային 09:59 • 23/05 ՌԴ-ում հայտնել են, որ Ազովի ծովի կարգավիճակն այլևս փոխված է «Հատուկ գործողությունը թույլ տվեց Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությանը հասնել Մարիուպոլ և ազատագրել ուկրաինացի ազգայնականների կողմից օկուպացված հանրապետության հարավային մասը՝ դրանով իսկ ապահովելով ելքը դեպի Ազովի ծով: Այսպիսով, սա արդեն ծով է, որը մենք կիսում ենք ԴԺՀ-ի հետ»...
-
Իրադարձային 20:54 • 23/05 Բնակարաններ Երևանում և Իսպանիայում, թանկարժեք ժամացույցների հավաքածուներ, HARLEY մակնիշի մոտոցիկլ․ ինչ են հայտարարագրել Վահե Հակոբյանն ու կինը ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, 2021 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը Ըստ հայտարարագրի՝
-
Քաղաքականություն 09:49 • 23/05 Առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա Սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը. Միշելը հայտնել է, թե որ հարցերի շուրջ են Փաշինյանն ու Ալիևը արդյունքի հասել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարություն է տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով:
-
Իրադարձային 15:24 • 23/05 Երևանի կենտրոնում հաստաբուն բարդին արմատից պոկվել և տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենաներ․ shamshyan.com Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Արամի փողոցում հսկայական բարդին արմատից պոկվել և տապալվել է։ Ինչպես տեղեկացնում է shamshyancomը, պարզվել է, որ Արամի 2րդ հասցեում է դեպքը տեղի ունեցել, և ըստ նախնական տ
-
Քաղաքականություն 18:05 • 23/05 Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է․ Արցախի նախագահի խոսնակ Արցախի Հանրապետության իշխանությունների վերաբերմունքը տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում և քննարկումներում Արցախի Հանրապետության ու Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ հնչեցվող հայտարարություններին միանշանակ է
-
Ժամանց 10:48 • 23/05 «Տուն քանդող չեմ». պատերազմից փախած ուկրաինուհին ապաստան է ստացել բրիտանացի զույգի ընտանիքում և 10 օր անց հեռացել տանտիրոջ հետ (լուսանկարներ) Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է ուշագրավ մի դեպքի, որը վերաբերում է Ուկրաինայում պատերազմի պատճառով Միացյալ Թագավորություն արտագաղթած ուկրաինուհուն և նրան մեծահոգաբար ապաստանած ընտանիքին:
-
Գիտություն/տեխնիկա 09:45 • 21/05 Բժիշկ Մյասնիկովը նշել է՝ որ դեպքում է հնարավոր վարակվել կապիկի ջրծաղիկով Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը Telegram-ի իր ալիքում անդրադարձել է ներկայում մի շարք երկրներում կապիկի ջրծաղիկով վարակման դեպքերի հայտնաբերմանը՝ ասելով, որ վարակումը հնարավոր է հիվանդի հետ առնվազն երեք ժամ շփման դեպքում՝ միմյանցից մետր հեռավորության վրա։
-
Գիտություն/տեխնիկա 16:41 • 18/05 Ռուսաստանը փորձարկել է մարտական լազեր, որը կարող է 5 վայրկյանում այրել անօդաչուները Ռուսաստանը փորձարկել է մարտական լազեր, որը կարող է հինգ վայրկյանում այրել հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող անօդաչու թռչող սարքերը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը «Նոր հորիզոններ» կրթական մարաթոնում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
-
Իրադարձային 16:15 • 20/05 14-ամյա հայ աղջկա անունով Credit Suisse-ում բանկային հաշիվ է բացվել, տարիներ անց հաշվին ավելի քան 100 մլն $ է եղել. ո՞ւմն է այդ գումարը․ «Հետք» Կարծում ենք՝ բանկն իր հաճախորդների հետ որոշ կոնսուլտացիաներ է արել և խորհուրդ տվել լրագրողների այդ թեմայով հաղորդակցվելու, ճիշտ պատասխաններ տալու վերաբերյալ։
-
Իրադարձային 12:08 • 19/05 Արմավիրում հայրը ինքնասպանություն գործելու նպատակով թունաքիմիկատ խմած որդուն հիվանդանոց տեղափոխելիս ենթարվել է վթարի․ Shamshyan.com (լուսանկարներ) Ինքնասպանության փորձ կատարելու փաստով ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննական բաժանմունքում հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում»,-գրում է կայքը։
-
Քաղաքականություն 15:42 • 19/05 Bloomberg-ը նշել է 3 պաշտոնյայի, որոնք թույլ չեն տալիս դադարեցնել ուկրաինական պատերազմը «Վարչապետ Բորիս Ջոնսոնը, արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը և պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը փորձում են բարձրացնել իրենց վարկանիշը Ուկրաինայի հակամարտության միջոցով»,- ասվում է հրատարակության մեջ։