Նման անմարդկային և անարդյունավետ քայլ ես չեմ էլ պատկերացնում. Գագիկ Ծառուկյանը՝ «կուտակայինի» մասին
«Բարգավաճ Հայաստանի» 7-րդ համագումարի ժամանակ այսօր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր ելույթում ի թիվս այլ հարցերի անդրադարձավ երկրում տիրող իրադրությանը, տնտեսական վիճակին, իսկ կոնկրետ կենսաթոշակային բարեփոխումների մասին ասաց, որ դրանից անմարդկային և անարդյունավետ քայլ չի էլ պատկերացնում։ Խոսելով կուսակցության անելիքների մասին՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ Կառավարության ցանկացած քայլի ու որոշման դիմաց, որը չի ընդունում ժողովուրդը, իրենք պետք է ներկայացնեն իրենց այլընտրանքային տարբերակը:
Ստորև ներկայացնում ենք Գագիկ Ծառուկյանի ելույթն ամբողջությամբ։
«Հարգելի՛ գործընկերներ, կուսակից ընկերներ
Ես իմ ելույթը կբաժանեմ երկու մասի՝ կուսակցական հարցեր և մեր երկրի ու ժողովրդի առաջ ծառացած խնդիրներ:
Խոստանում եմ մեկ բան` լինել առավելագույնս անկեղծ: Մենք միասին անցել ենք դժվար ճանապարհ, միասին դեռ շատ անելիքներ ունենք, ու մեր մեջ չի կարող լինել որևէ կեղծիք կամ գաղտնիք:
2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք ներկայացրեցինք մեր ծրագիրը և ստացանք մեծ աջակցություն ժողովրդի կողմից: Մենք ստացանք մոտ կես միլիոն ձայն: Պարզվեց, որ սա բավարար չէ` մեր պատկերացրած Կառավարությունը կազմելու և սեփական ծրագրերը կյանքի կոչելու համար:
Կար երկու ճանապարհ՝ մաս կազմել իշխող կոալիցիային, վերցնել պատասխանատվություն ստեղծված իրավիճակի համար՝ միաժամանակ չունենալով հնարավորություն սեփական ծրագրերն իրականացնելու:
Եվ երկրորդ տարբերակը` հրաժարվել բոլոր իշխանական լծակներից ու պաշտոններից, արձանագրել մեր ծրագրերի ու մոտեցումների սկզբունքային տարբերությունները ու արդեն նոր կարգավիճակով կազմակերպել աշխատանքները թե՛ խորհրդարանում, թե՛ ժողովրդի հետ:
Մենք միասին ընտրեցինք երկրորդ տարբերակը:
Սա դժվար, երկարատև աշխատանքի, բայց նաև արժանապատիվ կեցվածքի ճանապարհն էր: Բայց, եթե մենք այսօր չանենք հաջորդ քայլերը, ապա կմնանք կես ճանապարհին:
«Բարգավաճ Հայաստանը» պետք է դառնա, բառիս բուն իմաստով, ժողովրդի խոսափողը, իրականացվող քաղաքականությանն իրական այլընտրանք:
Կառավարության ցանկացած քայլի ու որոշման դիմաց, որը չի ընդունում ժողովուրդը, մենք պետք է ներկայացնենք մեր այլընտրանքային տարբերակը: Ցանկացած նոր օրենքի դեպքում, որը կբերվի խորհրդարան ու որին մենք դեմ կլինենք, պետք է հստակ բացատրենք ժողովրդին, թե ինչու ենք դեմ, և ինչ ենք առաջարկում ինքներս:
Հասարակության տարբեր շերտերի բողոքի ու դժգոհության դեպքում կուսակցությունը պետք է լինի այդ մարդկանց կողքին, լսի նրանց խնդիրները և փորձի հասնել դրանց արդարացի լուծմանը:
Սիրելի պատգամավորներ, քաղխորհրդի անդամներ, ավագանու անդամներ, ձեր աշխատատեղը ոչ թե տաք ու հարմարավետ սենյակներն են, այլ փողոցները, բակերը, դահլիճները, որտեղ կհավաքվեն մարդիկ` իրենց խնդիրները բարձրացնելու համար:
Այս համագումարով մենք դնում ենք կուսակցության բարեփոխումների նոր հիմքը, որի նպատակը լինելու է վերը նշված խնդիրների լուծումը:
Մեզ շատ դժվար աշխատանք է սպասում: Ով պատրաստ է դրան` ես ուրախ կլինեմ տեսնել իմ կողքին, ում մտքին այլ բան կա` ավելի լավ է կեղծ հույսեր չփայփայի:
ԲՀԿ-ն պետք է լինի բաց՝ մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության համար: Մենք պետք է լինենք վստահելի, սկզբունքային ու համախմբող ուժ:
Այն մարդը կամ այն քաղաքական ուժը, ով չի հասկանում, որ Հայաստանում խնդիրները լուծելու համար պետք է լայն քաղաքական–հասարակական կոնսոլիդացիա, նա պարզապես չի պատկերացնում մեր պետության առջև կանգնած խնդիրները ու, հետևաբար, չի կարող ունենալ քաղաքական ապագա:
Մեր գործին պետք է միանան նաև խորհրդարանից դուրս գտնվող ուժերը, և որ ամենակարևորն է՝ հասարակությունը:
Մենք պետք է բաց լինենք նաև իշխանության մեջ առկա առողջ շրջանակների համար, որտեղ նույնպես կան բանիմաց ու երկրի ապագայով մտահոգ մարդիկ:
Հարգելի գործընկերներ
Այսօր մեր երկրի ու ժողովրդի առաջ լուրջ խնդիրներ են կանգնած:
Մենք ունենք արտագաղթի խնդիր, մենք ունենք լուրջ տնտեսական խնդիրներ, մենք ունենք արդարության խնդիր, և որ ամենավտանգավորն է, մարդկանց մոտ պակասում է հույսը, որ այդ խնդիրները կլուծվեն:
Ժամանակը քիչ է: Այս պայմաններում առաջին քայլը պետք է լինի երկրում տիրող մթնոլորտի ու հիմնական պատկերացումների փոփոխությունը:
Դուք կհարցնեք՝ ինչի՞ց սկսել:
«Բարգավաճ Հայաստանը» գտնում է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց անհատական փոքր բիզնեսով, իրենց ամենօրյա աշխատանքով կարողանում են այս դժվար պայմաններում պահել իրենց ընտանիքները պետք է ունենան հարկային արտոնություններ և ազատվեն ավելորդ քաշքշուկներից, օրինակ` տաքսիստները, վարսավիրները, ատամնաբույժները, ընտանեկան բիզնեսը և այլն:
Ավելին, անգամ կարելի է քննարկել այսպես կոչված «հարկային արձակուրդի» գաղափարը, որը լայնորեն կիրառվել է աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում:
Սկզբունքը մեկն է՝ փոքր բիզնեսը պետք է ազատվի անիմաստ հարկերից ու իշխանության հետ գործ ունենալուց: Հարկային ու այլ ստուգող կազմակերպությունները տարբեր բնույթի խորամանկություններով չպետք է ճնշումներ գործադրեն կրպակների, փոքր խանութների, վարսավիրանոցների և նմանատիպ այլ օբյեկտների վրա: Անհատական փոքր բիզնեսի համար պետք է ստեղծվեն միանգամայն այլ բարենպաստ պայմաններ:
Միջին բիզնեսը պետք է ունենա աշխատելու ու զարգանալու հնարավորություն: Նրանց զարգացումը, նոր աշխատատեղերի բացումը շատ ավելի կարևոր է, քան այն գումարները, որ մարդկանց քերթելով մուծում են բյուջե:
«Բարգավաճ Հայաստանը» գտնում է, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներին պետք է տրվեն լայն արտոնություններ՝ այնտեղ ապրելու, աշխատելու նոր բան ստեղծելու համար: Այսօր այդ մարդկանց կոպեկներն ենք գանձում բյուջե, փոխանակ պետությունը նրանց խրախուսի՝ սահմանին ապրելու ու հայրենիք պահելու համար:
«Բարգավաճ Հայաստանի» համար հայրենիքը սկսվում է ամենահեռու սահմանամերձ գյուղից, ու իսկական հայրենասիրությունը այդ գյուղը պահելն է:
Մենք գիտենք, որ վերջին շրջանում երկրից հեռանում են լավագույն մասնագետները. եթե պետությունը չի կարողանում իր լավագույն մասնագետներին պահել, ուրեմն երկրի կառավարման գործում կան էական բացթողումներ:
Հայաստանում օտարերկրյա ներդրումները նվազել են ավելի քան 40 տոկոսով: Սա նշանակում է, որ կապիտալը խուսափում է մեր երկրից, կապիտալը գնում է այլ երկրներ՝ նպաստելով ուրիշ պետությունների ու ժողովուրդների բարօրությանը: Շատ բնակավայրերում գյուղացիները կոպեկների դիմաց բանկերում գրավ են դրել իրենց տներն ու հողերը ու հիմա կանգնած են վերջին ունեցվածքի կորստի առաջ: Դրանից հետո ո՞վ է մշակելու մեր հողերը, ո՞վ է պահելու մեր գյուղերը, ո՞վ է պահելու մեր սահմանները:
Մենք ունենք զգալի կորուստներ տեղական արտադրության մեջ: Կան ճյուղեր, որտեղ ընդամենը մի քանի տարի առաջ մենք բավարարում էինք մեր երկրի պահանջները, և մտածում արտահանելու մասին, իսկ այսօր դարձել ենք ներմուծողներ:
«Բարգավաճ Հայաստանը» սկզբունքորեն մերժում է այս միտումը, մեր սկզբունքային մոտեցումն է` ամեն կերպ սատարել ու օգնել տեղական արտադրողին. միայն սա կարող է բերել զարգացման, նոր աշխատատեղերի բացման ու աշխատավարձերի բարձրացման:
Առ այսօր հնարավոր չի լինում գտնել տնտեսության վերակենդանացման և զարգացման մի այնպիսի բանալի, ինչպիսին, օրինակ, շինարարությունն էր 2000-2007 թվականներին: Շինարարությունն այդ տարիներին բառիս բուն իմաստով իր հետևից քաշում էր արդյունաբերության և ծառայությունների տարբեր ոլորտներ՝ շինանյութերի, տրանսպորտի, երկաթբետոնե կոնստրուկցիաների, սալիկների, Ճարտարապետության և այլն: Հարյուր հազարավոր մարդիկ ներգրավված էին այդ ոլորտներում: Ունեին աշխատանք, չէին մտածում արտագաղթելու մասին:
Մարդն իր կենսամակարդակի բարելավումը պետք է իր աչքերով տեսնի, զգա փոփոխություններն իր ընտանիքում և իր շրջապատում: Ոչ մի գունավոր գրաֆիկներով մարդուն այսօր չես մոլորեցնի:
Հանրապետությունում իրականացվող տնտեսական և սոցիալական անպտուղ քաղաքականության պարզ օրինակ է կենսաթոշակային, այսպես կոչված, ռեֆորմը: Սրանից ավելի անմարդկային և անարդյունավետ քայլ ես չեմ էլ պատկերացնում այնպիսի մի երկրում, որտեղ պաշտոնապես յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է:
Շուրջ 250.000 մարդ ամսական վաստակում է մինչև 120.000 դրամ, իսկ դա նշանակում է, որ կուտակայինի 5-6.000 դրամը, այսինքն` զուտ հացի փողը, մարդկանցից տանում են: Իսկ ո՞վ է այդ դեպքում տալու երաշխիքներ այդ կուտակային ֆոնդերի համար, այն էլ` 25-30 տարի հետո: Ենթադրենք՝ մի քանի տարի հետո նոր համաշխարհային ճգնաժամ է գալիս և ավերում է այդ ֆոնդերը, որտեղ կուտակված կլինեն մեր քաղաքացիներից պարտադրանքով գանձված գումարները: Ո՞վ է դրա համար պատասխան տալու: Ժամանակն է կանգ առնել:
Ես կարող եմ դեռ երկար շարունակել թվարկել մեր պետության առաջ կանգնած ծանր խնդիրների ցանկը ու մեր կուսակցության մոտեցումները:
Ես ուզում եմ, սակայն, շեշտել մի կարևոր միտք․ որքան էլ դժվար ու բարդ լինեն խնդիրները, մենք վստահ ենք, որ դրանք բոլորն էլ լուծելի են: Այդ վստահությունը մեզնից պետք է փոխանցվի ողջ ժողովրդին:
Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ: Հավատացեք, որ մենք կարող ենք միասին երկիրը հանել այս վիճակից: Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է պետք դրա համար:
«Բարգավաճ Հայաստանը» հիմնական քաղաքական ուժերին, հասարակական ակտիվ շրջանակներին առաջարկում է կազմել հստակ քաղաքական-հասարակական-սոցիալական-տնտեսական միասնական օրակարգ և դրան հասնելու հստակ ճանապարհային քարտեզ:
Մեր երկրի ճակատագիրը մեր ձեռքերում է: Մեր փոխարեն մեր երկիրը ոչ ոք չի զարգացնելու, չի պաշտպանելու: Մենք կա՛մ այս գաղափարով կվարակենք ողջ ժողովրդին, կա՛մ մեր պետությունը կարող է կանգնել անվերադարձ կորուստների եզրին: Այդպես հաճախ է եղել մեր պատմության տարբեր փուլերում:
Ես պատրաստ եմ հրավիրել մեր երկրի լավագույն տնտեսագետներին՝ հավաքվելու, խելք-խելքի տալու, երկիրն այս վիճակից հանելու լուրջ ծրագիր մշակելու:
Ես պատրաստ եմ ցանկացած գումար դնել՝ հրավիրելու աշխարհի ամենահեղինակավոր տնտեսագետներին՝ միասին աշխատելու, միասին լուծումներ գտնելու:
Ես պատրաստ եմ գնալ աշխարհի բոլոր հայաշատ երկրները, հանդիպել մարդկանց, համոզել վերադառնալ հայրենիք` իրենց տների լույսը վառել:
Ես պատրաստ եմ ողջ աշխարհով` մեկ առ մեկ հանդիպել աշխարհի տարբեր երկրներում ապրող մեծահարուստ ու հաջողակ մեր գործարար հայրենակիցներին, խնդրել, համոզել, որ Հայաստանում ներդրումներ անեն, գործ դնեն: Բայց ես գիտեմ, որ բոլորը ինձ տալու են նույն հարցը` իսկ արդյոք կա՞ն երաշխիքներ և համապատասխան պայմաններ:
Ցավոք, այսօր ես չունեմ այդ հարցի պատասխանը:
Հարգելի գործընկերներ
Վերջում կուզեի մի քանի խոսք ասել անձամբ իմ մասին:
Ես իմ կյանքում հասել եմ մեծ հաջողությունների: Սկսել եմ զրոյից, միայնակ, դժվար ճանապարհ եմ անցել:
Ես երբեք աչք չեմ դրել ուրիշի ունեցվածքին, չեմ ձգտել պաշտոնների:
Ես մտել եմ քաղաքականություն` հետապնդելով միայն մեկ նպատակ` ես ուզում եմ օգուտ տալ իմ երկրին ու իմ ժողովրդին: Եվ ես չեմ կարող լինել անտարբեր, երբ տեսնում եմ, որ խնդիրները շատանում են, իսկ մարդիկ հուսալքվում:
Ես կարող էի ապրել անհոգ` միայն իմ ու իմ ընտանիքի համար: Բայց ես ընտրեցի ավելի բարդ, բայց նաև ավելի ազնիվ ճանապարհը:
Սա իմ գիտակցված ընտրություն էր: Հետևաբար՝ ես շատ լավ հասկանում եմ խոչընդոտները և վտանգները: Եվ ես չեմ անելու երբեք մի քայլ, որից կամաչեմ ես, որից կամաչեն իմ ընկերներն ու թիմակիցները:
Ես պատրաստ եմ ցանկացած զարգացման, ցանկացած սցենարի: Բոլորդ հասկանում եք, որ ես նյութական բարիքների համար չեմ ընտրում այս ճանապարհը: Եվ ոչ փառասիրական մղումներով – ես ոչ ոքի ոչինչ չունեմ ապացուցելու: Սակայն ես չեմ կարող դիտորդի պես հետևել, թե ինչպես է իմ երկիրն օրեցօր թուլանում:
Չկա ավելի մեծ հատուցում, ավելի մեծ պարգև, քան՝ պետությանը և քո ժողովրդին օգտակար լինելը:
Իսկ երբ կգա այն օրը, երբ ես կտեսնեմ, որ երկրում կատարվել են անհրաժեշտ ու ամենակարևոր փոփոխությունները, երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ, մարդկանց խնդիրները քայլ առ քայլ լուծվում են, ես մեծ սիրով կհեռանամ քաղաքականությունից: Կզբաղվեմ այլ գործերով, կզբաղվեմ սպորտի ոլորտով, բարեգործական ծրագրերով, որն ինձ շատ հոգեհարազատ է, ու այդպես օգտակար կլինեմ իմ ժողովրդին:
Շնորհակալություն»:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

ՏՀՏ ոլորտը կարող է դառնալ ՀՀ տնտեսության կարևոր շարժիչ ուժը. Յիրիկյանը՝ Yerevan Tech Forum 2022-ում

Պետք է հստակեցնել խաղի կանոնները՝ ստարտափերում ներդրումներ ներգրավվելու նպատակով․ Արմեն Ավագյան

Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի նախագահին

Երվանդ Թարվերդյանը մասնակցել է «Մեծ հաղթանակը և պատմության նենգափոխությունը» թեմայով գիտաժողովին

Քննիչը մեղադրյալի մորից 40.000 դոլար կաշառք է ստացել․ ԱԱԾ բացահայտումը

Ուկրաինայի գոնե արևելքը գրավելու համար ռուսներին կես միլիոնանոց զորախումբ է պետք, հիմա 100 հազար է մասնակցում․ Կոնստանտին Տեր-Նակալյան

ՔՊ-ում կան մարդիկ, որ կարող են անցնել ժողովրդի կողմը, շատերն այնտեղ գերության մեջ են. Աղվան Վարդանյան

Ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, հրավիրել են շտապօգնություն

Ոստիկանները բռնի ուժ են կիրառել Արծվիկ Մինասյանի նկատմամբ

Փակ շուկայի դիմացի մայթից ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկում քաղաքացիներին

Սա ժողովրդի շարժում չէ, ժողովրդի պայքար չէ, իշխանության գալու պայքար է․ Մեսրոպ Առաքելյան

Մարուքյանի դեսպան նշանակվելն ընդունվեց խանդավառությամբ,ասում էին՝ գոնե խելքը գլխին մարդ կա․ Անի Սամսոնյան

Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպումը

Ոստիկանների խումբը ուժի կիրառմամբ բերման է ենթարկում քաղաքացուն

Պուտինը վախենում է ներքին ընդվզումներից և չի գնում մոբիլիզացիայի, թեև դրա կարիքը վաղուց կա․ Կարեն Վրթանեսյան

Վարչապետն անձամբ է ասում, որ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, իրենց համար հայրենիքը զրո է․Առուշ Առուշանյան

Տուրք մի տվեք ձեր նախարարների և պաշտոնյաների սպառնալիքներին․ Ի․ Սաղաթելյանը՝ հանրային ծառայողներին

Եկեղեցին չպետք է լինի կամակատար, իշխանությունը պահանջում է, որ եկեղեցին լուռ մնա. Արքեպիսկոպոս Աջապահյան

Երիտասարդներն ակցիա են իրականացրել մետրոյում

Հաագայի Խաղաղության պալատում բացվեց հայկական խաչքար․ Նիկոլ Փաշինյան

Վթար Երևանում. միմյանց են բախվել 5 մեքենա, կան տուժածներ

Հայ-ադրբեջանական պատերազմ կլինի, եթե ՌԴ-ն ակնհայտ ռազմական պարտություն կրի Ուկրաինայում․ Հայկ Խալաթյան

Ծեծկռտուք ու լարված իրավիճակ. ոստիկաները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին

Փողոցում նվազագույնը 50-60 հազար մարդը բավարար է անցնցում իշխանափոխության համար. Արծվիկ Մինասյան

Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել հերոսների հիշատակին

Նիկոլի ասածը հետևյալն է՝ եթե Ալիևը «պապայի արև» երդվի, որ Արցախի անվտանգության երաշխիք կտա, մենք համաձայն ենք․ Նաիրա Զոհրաբյան

Ով պետք է հողերը շուտ տար, մեր դիսկուրսը շարունակ դրա մասին է. Տաթևիկ Հայրապետյան

Հայաստանում կկառուցվի եվրոպական ստանդարտներին համապատասխան «խելացի տուն». «Ռաֆֆայել» շինարարական ընկերությունը Հայաստան է հրավիրել դիզայներների և ճարտարապետներ

ՀՅԴ–ականներն ԱՄՆ–ում ՀՀ դեսպանատան պատին փակցրել են 44–օրյա պատերազմի զոհերի անունները

Հրմշտոց և բախումներ՝ Աբովյան փողոցում

Լարված իրավիճակ Հրազդան մարզադաշտի մոտ․ քաշքշուկ ոստիկանների ու ցուցարարների միջև

«Թուրք». քաղաքացիները դերասան Սոս Ջանիբեկյանին ուղեկցել են վիրավորանքներով

ՀՀ քաղաքական թթվածինը վերջանում է, մանևրելու միակ նախադրյալը այս իշխանության հեռացումն է․ Մելքոնյան

Ագնեսա Խամոյանի ինքնազգացողությունը վատացել է, նա ուշաթափվել է

Իրարանցում ԱԺ֊ի միջանցքում. ընդդիմադիրներն ու իշխանականները վիճաբանել են

Ոնց միշտ փախել եք, այդպես էլ փախչելու եք, հենց ասացի, որ բացահայտում է հնչելու, փախան․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ–ից հեռացող ընդդիմությանը

Քաղաքական ուժերը Փաշինյանի վարչապետությամբ այլևս ընտրությունների չեն գնա. Արտակ Զաքարյան

Քայլերթի մասնակիցը Արցախի դրոշը փակցրեց արագաչափի վրա

Կարմիր բերետավորները բռնի ուժով բերման են ենթարկել ՀՅԴ-ական 2 երիտասարդի

Քննիչը հրաժարվում է զոհերի ծնողների հետ քննչական գործողություն իրականացնել․ փաստաբան
-
21:54 • 23.05.22 ՏՀՏ ոլորտը կարող է դառնալ ՀՀ տնտեսության կարևոր շարժիչ ուժը. Յիրիկյանը՝ Yerevan Tech Forum 2022-ում
-
16:30 • 23.05.22 Պետք է հստակեցնել խաղի կանոնները՝ ստարտափերում ներդրումներ ներգրավվելու նպատակով․ Արմեն Ավագյան
-
18:11 • 20.05.22 Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի նախագահին
-
14:03 • 20.05.22 Երվանդ Թարվերդյանը մասնակցել է «Մեծ հաղթանակը և պատմության նենգափոխությունը» թեմայով գիտաժողովին
-
11:18 • 20.05.22 Քննիչը մեղադրյալի մորից 40.000 դոլար կաշառք է ստացել․ ԱԱԾ բացահայտումը
-
21:06 • 19.05.22 Ուկրաինայի գոնե արևելքը գրավելու համար ռուսներին կես միլիոնանոց զորախումբ է պետք, հիմա 100 հազար է մասնակցում․ Կոնստանտին Տեր-Նակալյան
-
21:07 • 18.05.22 ՔՊ-ում կան մարդիկ, որ կարող են անցնել ժողովրդի կողմը, շատերն այնտեղ գերության մեջ են. Աղվան Վարդանյան
-
13:59 • 18.05.22 Ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, հրավիրել են շտապօգնություն
-
11:15 • 18.05.22 Ոստիկանները բռնի ուժ են կիրառել Արծվիկ Մինասյանի նկատմամբ
-
15:16 • 17.05.22 Փակ շուկայի դիմացի մայթից ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկում քաղաքացիներին
-
21:11 • 16.05.22 Սա ժողովրդի շարժում չէ, ժողովրդի պայքար չէ, իշխանության գալու պայքար է․ Մեսրոպ Առաքելյան
-
21:11 • 16.05.22 Մարուքյանի դեսպան նշանակվելն ընդունվեց խանդավառությամբ,ասում էին՝ գոնե խելքը գլխին մարդ կա․ Անի Սամսոնյան
-
18:49 • 16.05.22 Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպումը
-
13:27 • 16.05.22 Ոստիկանների խումբը ուժի կիրառմամբ բերման է ենթարկում քաղաքացուն
-
21:08 • 13.05.22 Պուտինը վախենում է ներքին ընդվզումներից և չի գնում մոբիլիզացիայի, թեև դրա կարիքը վաղուց կա․ Կարեն Վրթանեսյան
-
20:37 • 13.05.22 Վարչապետն անձամբ է ասում, որ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, իրենց համար հայրենիքը զրո է․Առուշ Առուշանյան
-
19:50 • 13.05.22 Տուրք մի տվեք ձեր նախարարների և պաշտոնյաների սպառնալիքներին․ Ի․ Սաղաթելյանը՝ հանրային ծառայողներին
-
21:05 • 12.05.22 Եկեղեցին չպետք է լինի կամակատար, իշխանությունը պահանջում է, որ եկեղեցին լուռ մնա. Արքեպիսկոպոս Աջապահյան
-
14:39 • 12.05.22 Երիտասարդներն ակցիա են իրականացրել մետրոյում
-
16:50 • 11.05.22 Հաագայի Խաղաղության պալատում բացվեց հայկական խաչքար․ Նիկոլ Փաշինյան
-
12:26 • 11.05.22 Վթար Երևանում. միմյանց են բախվել 5 մեքենա, կան տուժածներ
-
21:07 • 10.05.22 Հայ-ադրբեջանական պատերազմ կլինի, եթե ՌԴ-ն ակնհայտ ռազմական պարտություն կրի Ուկրաինայում․ Հայկ Խալաթյան
-
15:04 • 10.05.22 Ծեծկռտուք ու լարված իրավիճակ. ոստիկաները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին
-
21:13 • 09.05.22 Փողոցում նվազագույնը 50-60 հազար մարդը բավարար է անցնցում իշխանափոխության համար. Արծվիկ Մինասյան
-
12:45 • 09.05.22 Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել հերոսների հիշատակին
-
11:08 • 07.05.22 Նիկոլի ասածը հետևյալն է՝ եթե Ալիևը «պապայի արև» երդվի, որ Արցախի անվտանգության երաշխիք կտա, մենք համաձայն ենք․ Նաիրա Զոհրաբյան
-
21:05 • 06.05.22 Ով պետք է հողերը շուտ տար, մեր դիսկուրսը շարունակ դրա մասին է. Տաթևիկ Հայրապետյան
-
18:04 • 06.05.22 Հայաստանում կկառուցվի եվրոպական ստանդարտներին համապատասխան «խելացի տուն». «Ռաֆֆայել» շինարարական ընկերությունը Հայաստան է հրավիրել դիզայներների և ճարտարապետներ
-
19:13 • 05.05.22 ՀՅԴ–ականներն ԱՄՆ–ում ՀՀ դեսպանատան պատին փակցրել են 44–օրյա պատերազմի զոհերի անունները
-
14:07 • 05.05.22 Հրմշտոց և բախումներ՝ Աբովյան փողոցում
-
13:04 • 05.05.22 Լարված իրավիճակ Հրազդան մարզադաշտի մոտ․ քաշքշուկ ոստիկանների ու ցուցարարների միջև
-
23:00 • 04.05.22 «Թուրք». քաղաքացիները դերասան Սոս Ջանիբեկյանին ուղեկցել են վիրավորանքներով
-
21:59 • 04.05.22 ՀՀ քաղաքական թթվածինը վերջանում է, մանևրելու միակ նախադրյալը այս իշխանության հեռացումն է․ Մելքոնյան
-
18:33 • 04.05.22 Ագնեսա Խամոյանի ինքնազգացողությունը վատացել է, նա ուշաթափվել է
-
17:48 • 04.05.22 Իրարանցում ԱԺ֊ի միջանցքում. ընդդիմադիրներն ու իշխանականները վիճաբանել են
-
17:24 • 04.05.22 Ոնց միշտ փախել եք, այդպես էլ փախչելու եք, հենց ասացի, որ բացահայտում է հնչելու, փախան․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ–ից հեռացող ընդդիմությանը
-
21:50 • 02.05.22 Քաղաքական ուժերը Փաշինյանի վարչապետությամբ այլևս ընտրությունների չեն գնա. Արտակ Զաքարյան
-
16:28 • 29.04.22 Քայլերթի մասնակիցը Արցախի դրոշը փակցրեց արագաչափի վրա
-
14:02 • 29.04.22 Կարմիր բերետավորները բռնի ուժով բերման են ենթարկել ՀՅԴ-ական 2 երիտասարդի
-
13:45 • 29.04.22 Քննիչը հրաժարվում է զոհերի ծնողների հետ քննչական գործողություն իրականացնել․ փաստաբան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 10:48 • 23/05 «Տուն քանդող չեմ». պատերազմից փախած ուկրաինուհին ապաստան է ստացել բրիտանացի զույգի ընտանիքում և 10 օր անց հեռացել տանտիրոջ հետ (լուսանկարներ) Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է ուշագրավ մի դեպքի, որը վերաբերում է Ուկրաինայում պատերազմի պատճառով Միացյալ Թագավորություն արտագաղթած ուկրաինուհուն և նրան մեծահոգաբար ապաստանած ընտանիքին:
-
Իրադարձային 16:40 • 23/05 Պուտինը քաղցկեղ ուներ. ՌԴ նախագահի հետ աշխատած Օլիվեր Սթոունը մանրամասներ է պատմել Ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը երեքշաբթի ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղցկեղի դեմ պայքարելիս է եղել այն ժամանակահատվածում, երբ օսկարակիր ռեժիսորը նրա մասին ֆիլմ էր նկարահանում:
-
Իրադարձային 19:41 • 23/05 Հրապարակվել է, թե ովքեր են Ադրբեջանի հետ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմում Վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Հայաստանի և Ադրբեջանի հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեո
-
Իրադարձային 16:08 • 23/05 Կախված վիճակում հայտնաբերված 11-ամյա երեխան փորձել է ընդամենը ճոճանակ սարքել. aravot.am Aravotamի տեղեկություններով՝ մայիսի 21ին Կոտայքի մարզի գյուղերից մեկում իրենց տան բակի կեռասենուց կախված վիճակում հայտնաբերված 11 ամյա երեխան ինքնասպանություն չի գործել Նախնական տեղեկություններով՝ նա, կանգնելով տան
-
Իրադարձային 09:59 • 23/05 ՌԴ-ում հայտնել են, որ Ազովի ծովի կարգավիճակն այլևս փոխված է «Հատուկ գործողությունը թույլ տվեց Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությանը հասնել Մարիուպոլ և ազատագրել ուկրաինացի ազգայնականների կողմից օկուպացված հանրապետության հարավային մասը՝ դրանով իսկ ապահովելով ելքը դեպի Ազովի ծով: Այսպիսով, սա արդեն ծով է, որը մենք կիսում ենք ԴԺՀ-ի հետ»...
-
Իրադարձային 20:54 • 23/05 Բնակարաններ Երևանում և Իսպանիայում, թանկարժեք ժամացույցների հավաքածուներ, HARLEY մակնիշի մոտոցիկլ․ ինչ են հայտարարագրել Վահե Հակոբյանն ու կինը ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, 2021 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը Ըստ հայտարարագրի՝
-
Քաղաքականություն 09:49 • 23/05 Առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա Սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը. Միշելը հայտնել է, թե որ հարցերի շուրջ են Փաշինյանն ու Ալիևը արդյունքի հասել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարություն է տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով:
-
Իրադարձային 15:24 • 23/05 Երևանի կենտրոնում հաստաբուն բարդին արմատից պոկվել և տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենաներ․ shamshyan.com Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Արամի փողոցում հսկայական բարդին արմատից պոկվել և տապալվել է։ Ինչպես տեղեկացնում է shamshyancomը, պարզվել է, որ Արամի 2րդ հասցեում է դեպքը տեղի ունեցել, և ըստ նախնական տ
-
Քաղաքականություն 18:05 • 23/05 Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է․ Արցախի նախագահի խոսնակ Արցախի Հանրապետության իշխանությունների վերաբերմունքը տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում և քննարկումներում Արցախի Հանրապետության ու Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ հնչեցվող հայտարարություններին միանշանակ է
-
Ժամանց 10:48 • 23/05 «Տուն քանդող չեմ». պատերազմից փախած ուկրաինուհին ապաստան է ստացել բրիտանացի զույգի ընտանիքում և 10 օր անց հեռացել տանտիրոջ հետ (լուսանկարներ) Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է ուշագրավ մի դեպքի, որը վերաբերում է Ուկրաինայում պատերազմի պատճառով Միացյալ Թագավորություն արտագաղթած ուկրաինուհուն և նրան մեծահոգաբար ապաստանած ընտանիքին:
-
Իրադարձային 16:40 • 23/05 Պուտինը քաղցկեղ ուներ. ՌԴ նախագահի հետ աշխատած Օլիվեր Սթոունը մանրամասներ է պատմել Ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը երեքշաբթի ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղցկեղի դեմ պայքարելիս է եղել այն ժամանակահատվածում, երբ օսկարակիր ռեժիսորը նրա մասին ֆիլմ էր նկարահանում:
-
Իրադարձային 19:41 • 23/05 Հրապարակվել է, թե ովքեր են Ադրբեջանի հետ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմում Վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Հայաստանի և Ադրբեջանի հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեո
-
Իրադարձային 16:08 • 23/05 Կախված վիճակում հայտնաբերված 11-ամյա երեխան փորձել է ընդամենը ճոճանակ սարքել. aravot.am Aravotamի տեղեկություններով՝ մայիսի 21ին Կոտայքի մարզի գյուղերից մեկում իրենց տան բակի կեռասենուց կախված վիճակում հայտնաբերված 11 ամյա երեխան ինքնասպանություն չի գործել Նախնական տեղեկություններով՝ նա, կանգնելով տան
-
Իրադարձային 09:59 • 23/05 ՌԴ-ում հայտնել են, որ Ազովի ծովի կարգավիճակն այլևս փոխված է «Հատուկ գործողությունը թույլ տվեց Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությանը հասնել Մարիուպոլ և ազատագրել ուկրաինացի ազգայնականների կողմից օկուպացված հանրապետության հարավային մասը՝ դրանով իսկ ապահովելով ելքը դեպի Ազովի ծով: Այսպիսով, սա արդեն ծով է, որը մենք կիսում ենք ԴԺՀ-ի հետ»...
-
Իրադարձային 20:54 • 23/05 Բնակարաններ Երևանում և Իսպանիայում, թանկարժեք ժամացույցների հավաքածուներ, HARLEY մակնիշի մոտոցիկլ․ ինչ են հայտարարագրել Վահե Հակոբյանն ու կինը ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, 2021 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը Ըստ հայտարարագրի՝
-
Քաղաքականություն 09:49 • 23/05 Առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա Սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը. Միշելը հայտնել է, թե որ հարցերի շուրջ են Փաշինյանն ու Ալիևը արդյունքի հասել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարություն է տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով:
-
Իրադարձային 15:24 • 23/05 Երևանի կենտրոնում հաստաբուն բարդին արմատից պոկվել և տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենաներ․ shamshyan.com Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Արամի փողոցում հսկայական բարդին արմատից պոկվել և տապալվել է։ Ինչպես տեղեկացնում է shamshyancomը, պարզվել է, որ Արամի 2րդ հասցեում է դեպքը տեղի ունեցել, և ըստ նախնական տ
-
Քաղաքականություն 18:05 • 23/05 Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է․ Արցախի նախագահի խոսնակ Արցախի Հանրապետության իշխանությունների վերաբերմունքը տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում և քննարկումներում Արցախի Հանրապետության ու Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ հնչեցվող հայտարարություններին միանշանակ է
-
Ժամանց 10:48 • 23/05 «Տուն քանդող չեմ». պատերազմից փախած ուկրաինուհին ապաստան է ստացել բրիտանացի զույգի ընտանիքում և 10 օր անց հեռացել տանտիրոջ հետ (լուսանկարներ) Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է ուշագրավ մի դեպքի, որը վերաբերում է Ուկրաինայում պատերազմի պատճառով Միացյալ Թագավորություն արտագաղթած ուկրաինուհուն և նրան մեծահոգաբար ապաստանած ընտանիքին:
-
Գիտություն/տեխնիկա 09:45 • 21/05 Բժիշկ Մյասնիկովը նշել է՝ որ դեպքում է հնարավոր վարակվել կապիկի ջրծաղիկով Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը Telegram-ի իր ալիքում անդրադարձել է ներկայում մի շարք երկրներում կապիկի ջրծաղիկով վարակման դեպքերի հայտնաբերմանը՝ ասելով, որ վարակումը հնարավոր է հիվանդի հետ առնվազն երեք ժամ շփման դեպքում՝ միմյանցից մետր հեռավորության վրա։
-
Գիտություն/տեխնիկա 16:41 • 18/05 Ռուսաստանը փորձարկել է մարտական լազեր, որը կարող է 5 վայրկյանում այրել անօդաչուները Ռուսաստանը փորձարկել է մարտական լազեր, որը կարող է հինգ վայրկյանում այրել հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող անօդաչու թռչող սարքերը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը «Նոր հորիզոններ» կրթական մարաթոնում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
-
Իրադարձային 16:15 • 20/05 14-ամյա հայ աղջկա անունով Credit Suisse-ում բանկային հաշիվ է բացվել, տարիներ անց հաշվին ավելի քան 100 մլն $ է եղել. ո՞ւմն է այդ գումարը․ «Հետք» Կարծում ենք՝ բանկն իր հաճախորդների հետ որոշ կոնսուլտացիաներ է արել և խորհուրդ տվել լրագրողների այդ թեմայով հաղորդակցվելու, ճիշտ պատասխաններ տալու վերաբերյալ։
-
Իրադարձային 12:08 • 19/05 Արմավիրում հայրը ինքնասպանություն գործելու նպատակով թունաքիմիկատ խմած որդուն հիվանդանոց տեղափոխելիս ենթարվել է վթարի․ Shamshyan.com (լուսանկարներ) Ինքնասպանության փորձ կատարելու փաստով ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննական բաժանմունքում հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում»,-գրում է կայքը։
-
Քաղաքականություն 15:42 • 19/05 Bloomberg-ը նշել է 3 պաշտոնյայի, որոնք թույլ չեն տալիս դադարեցնել ուկրաինական պատերազմը «Վարչապետ Բորիս Ջոնսոնը, արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը և պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը փորձում են բարձրացնել իրենց վարկանիշը Ուկրաինայի հակամարտության միջոցով»,- ասվում է հրատարակության մեջ։