Հասարակության ճնշումը դեռ բավարար չէ օրենքի գերակայության ապահովման համար. «Հարսնաքարի» գործով տուժողների ներկայացուցիչ
Վահե Ավետյանի իրավահաջորդի և մյուս տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով «Հարսնաքարի» գործով և ընդհանրապես նմանատիպ գործերով հասարակական ճնշման ազդեցության մասին, նկատեց, թե հասարակության և լրատվամիջոցների ուշադրությունն ու ճնշումը առանձին գործերով դեռևս բավարար չեն երկրում օրենքի գերակայության ապահովման համար։ Խոսելով ամբաստանյալների հարազատների պահվածքից՝ փաստաբանը նշեց, թե «առհասարակ մարդու պահվածքը նրա էության արտահայտումն է տարբեր ճշտությամբ՝ կախված իրավիճակից»։ Իսկ ինչ վերաբերում է հարազատների կողմից սպառնալիքներ, հայհոյանքներ և անեծքներ տեղալու փաստի առթիվ հարուցված քրեական գործին, ապա Եգորյանը կարծում է, որ փորձ է արվում «ծածկադմփոց անել»։
-Պարոն Եգորյան, «Հարսնաքարի» գործով վճռի հրապարակման ժամանակ ամբաստանյալների և նրանց հարազատների կողմից սպառնալիքներ, հայհոյանքներ և անեծքներ տեղալու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ենթադրում ենք, որ Ձեզ հրավիրած կլինի նախաքննական մարմինը՝ բացատրություններ տալու։ Ի՞նչ կարող եք ասել այս մասին։
-Ոչ մեզ դեռևս ոչ մի տեղ չեն հրավիրել, բացատրություններ չենք տվել և ինձ հայտնի չէ նաև, որ գեթ մեկ լրատվամիջոցից այդ օրվա նյութեր պահանջեին, երևի, ինչպես գլխավոր դատախազը հայտարարեց, դեռ դատարանի համակարգչային ձայնագրառման կրիչներն են լսում:
-Ինչո՞վ եք սա պայմանավորում, արդյո՞ք ծածկադմփոց անելու փորձ է արվում։
-Կարծում եմ, որ մտադրությունն ի սկզբանե առկա էր, իսկ փորձերը շարունակվում են, և դրա ապացույցն այն է, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 24-ին, իսկ գործը կարծեմ հարուցվել է ապրիլի 22-ին. սա արդեն լուրջ խնդիր է: Հաշվի առնելով, որ կան տասնյակից ավելի տեսագրություններ, բազմաթիվ վկաներ, այդ թվում՝ ոստիկաններ և կարգադրիչներ, հանցագործությունը հնարավոր էր արդեն բացահայտել, սակայն իրավապահ համակարգը, ինչպես տեսնում ենք, չի շտապում. երևի հասարակական ուշադրության կենտրոնն են փորձում բացահայտել։
- Ինչո՞վ եք պայմանավորում «Հարսնաքարի» գործով հարազատների նման պահվածքը։ Նաև նշեմ, որ իրենք ևս իրենց պահում էին «տուժածի» կարգավիճակով, մասնավորապես նախագահականի դիմաց բողոքի ցույցեր էին անում։
- Դե առհասարակ մարդու պահվածքը նրա էության արտահայտումն է տարբեր ճշտությամբ՝ կախված իրավիճակից: Հետևաբար կարծում եմ, որ մարտի 24-ին մենք մի պահ հայտնվեցինք «Հարսնաքարի» ավտոկայանատեղիում՝ դեմ առ դեմ այն մարդկանց հետ, ովքեր գազանաբար ծեծի էին ենթարկել տուժողներին, իսկ Վահե Ավետյանին՝ սպանել: Իսկ նախագահականի դիմացի այդ «բողոքի» ակցիաների դրդապատճառները, կարծում եմ, բոլորին հասկանալի են, հենց այդ է պատճառը հասարակության ադեկվատ արձագանքի, չնայած որ որոշ լրատվամիջոցներ փորձում են ինչ-որ ուշադրություն հրավիրել այդ ամենին:
-Որոշ ամբաստանյալների հարազատներ Ձեր փաստաբանական գործունեությունը ոչ միանշանակ համարեցին և հայտնում էին, որ դուք փաստորեն «համահավասար» ձևով եք իրավահաջորդի կողմից շահերի պաշտպանությունը իրականացրել։
-Կռահելով Ձեր հարցի էությունը՝ ասեմ, որ ինձ հասկանալի է ամբաստանյալների և նրանց հարազատների դժգոհությունը, սակայն դրանց հասցեատերը ես չեմ, այլ դատախազն ու դատավորը։ Չգիտես ինչու, ամբողջ դատավարության ընթացքում և դատավճռից հետո դատախազի և դատավորի փոխարեն թիրախավորվում էին տուժող կողմի փաստաբանները և մասնավորապես իմ անձը: Որքան էլ զարմանալի թվա՝ ասեմ, որ դա էլ է հասկանալի և դա հետևանք է այն բանի, որ ամբաստանյալներին և նրանց հարազատներին երաշխիքներ տվողները և մեզ հայտնի անձանց համար ապահով հեռավորություն պահպանողները բացասական հետևանքները պայմանավորում էին հենց մեր գործունեությամբ և հասարակության ուշադրությամբ: Հիշեցնեմ միայն, որ այս ամենի կապակցությամբ, որ մենք դեռևս նախաքննության ընթացքում զգուշացնում էինք և հորդորում նախաքննությունը հապճեպ և թերի չավարտել և ապահովել օբյեկտիվության, բազմակողմանիության և լրիվության սկզբունքները թե՛ նախաքննության ընթացքում, թե՛ դատաքննության ընթացքում, քանի որ միայն այդ ճանապարհով է հնարավոր ապահովել արդարությունը բոլոր կողմերի համար:
-Դուք Վերաքննիչ դատարան դիմե՞լ եք կամ դիմելո՞ւ եք, եթե այո, ապա ե՞րբ։ Իսկ եթե դիմել եք արդեն, գործն ընդունվել է և ո՞ր դատավորի վրա է մակագրվել։
- Այո, անպայման դիմելու ենք, բանն այն է, որ ընդհանուր իրավասության վճիռը մենք ստացել ենք սույն թվականի ապրիլի 15-ին և հետևաբար վերաքննիչ բողոքը ներկայացնելու համար ժամանակ ունենք մինչև մայիսի 15-ը:
-Վահե Ավետյանի ընտանիքը առարկություններ, վերապահումներ, դժգոհություններ ունի՞, թե ոչ։
-«Հարսնաքարի» ավտոկայանատեղիում ծեծելով սպանել են զինվորական բժիշկ Վահե Ավետյանին, նրա ծնողները կորցրել են իրենց միակ որդուն, կինը կորցրել է իր ամուսնուն, երեխաները զրկվել են հորից, ամբողջ ընտանիքը կորցրել է իր կերակրողին, Հայաստանի Հանրապետությունը կորցրել է պաշտպանության բանակի զինվորական բժիշկ, որի ուսման և մասնագիտական աճի համար տարիներ շարունակ ներդրումներ են կատարվել պետական բյուջեից, սակայն նրան սպանողները դատապարտվել են ոչ թե սպանության, այլ մարմնական վնասվածքներ պատճառելու համար, դատարանը առանց քննության է թողել Վահե Ավետյանի ընտանիքի անդամների նյութական և բարոյական վնասների հատուցման հայցը, դատախազությունը հրաժարվում է պետությանը հասցված վնասի հատուցման համար քաղաքացիական հայց ներկայացնելուց, բոլոր մնացած հարցերի պատասխանները թողնում եմ յուրաքանչյուրի խղճին։
- Հաշվի առնելով առաջին ատյանում դատավարության ընթացքը, դրան հասարակական քաղաքական գործիչների մասնակցությունը, կարո՞ղ եք ասել, որ այն բավականաչափ հնչեղ էր այնքան, որքան «Հարսնաքարի» գործով դատավարության առաջին օրերին։ Հիմա դուք ակնկալո՞ւմ եք առավել ակտիվություն Վերաքննիչ դատարանում։
-Կարծում եմ՝ կարելի է ասել, որ մեր հասարակությունը և լրատվամիջոցները բավական մեծ ուշադրություն հատկացրին «Հարսնաքարի» գործին, սակայն պետք է արձանագրել, որ հասարակության և լրատվամիջոցների ուշադրությունն ու «ճնշումը» առանձին գործերով դեռևս բավարար չեն մեր երկրում օրենքի գերակայության ապահովման համար։ Բացի այդ, բավական դժվար է տևական ժամանակահատված մեծ ուշադրություն կենտրոնացնել մեկ հարցի վրա, հենց դա էլ այն հույսն էր, որ փայփայում էին արդարադատության դեմ պայքարող ուժերը: Այս ամենի արդյունքում ունեցանք այս դատավճիռը, որն իհարկե խիստ խոցելի է: Ուստի, կարևոր է, որ այս ամբողջ ընթացքում ևս ուշադրության կենտրոնում պահենք հարցը ՝ հնարավորինս սահմանափակելու համար հայեցողության չարաշահումները:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
«Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը
2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամ բյուջե, այս տարվա 61.5 մլրդի փոխարեն, նաև սեփական եկամուտների աճ կապահովվի. Տիգրան Ավինյան
ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար
Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
«Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
Իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ չձևավորվի այլընտրանքային քաղաքական ուժ․ Երվանդ Թարվերդյան
Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց բարեկեցությունն «աչքի փուշ» է դառնում. Փաշինյան
Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց վաստակը աչքի փուշ է դառնում. Փաշինյան
Պետականը մեր բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ` TOON EXPO 2024 ցուցահանդես-վաճառքը
Եթե իմանանք, որ մանդատները դնենք ու փողոցում մոբիլիզացիա կլինի, մանդատ դնելը րոպեների հարց կլինի․ Քրիստինե Վարդանյան
ՀՀԿ-ն չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը մեզ պարզապես չի հետաքրքրում. Հայկ Մամիջանյան
Բացի Ադրբեջանի քաղաքական կամքից, այլ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՔՊ պատգամավոր
«Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Երբ ներկրումների ուշացումներ են լինում, արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Խաչատուր Սուքիասյան
Ռուսաստանը Հայաստանի պարտիան կխաղա Վրաստանի ընտրություններից հետո՝ Փաշինյանով, թե առանց․ Էդուարդ Շարմազանով
BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու կարևոր շարժառիթ է նաև, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան
Կիրանցում վերջին 35 տարում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան հիմա․ Փաշինյան
Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն
Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
- 20:35 • 08.11.24 Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
- 13:21 • 08.11.24 «Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
- 11:58 • 07.11.24 858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
- 20:41 • 06.11.24 Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
- 17:33 • 05.11.24 Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը
- 16:40 • 05.11.24 2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամ բյուջե, այս տարվա 61.5 մլրդի փոխարեն, նաև սեփական եկամուտների աճ կապահովվի. Տիգրան Ավինյան
- 11:02 • 05.11.24 ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար
- 20:34 • 04.11.24 Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
- 18:39 • 04.11.24 «Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
- 11:12 • 04.11.24 Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
- 20:40 • 01.11.24 Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
- 19:51 • 01.11.24 Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
- 13:40 • 31.10.24 Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
- 12:01 • 31.10.24 Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
- 11:34 • 31.10.24 ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
- 11:20 • 31.10.24 Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
- 11:16 • 31.10.24 Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
- 20:57 • 30.10.24 Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
- 20:38 • 30.10.24 Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
- 16:15 • 29.10.24 ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
- 15:17 • 29.10.24 Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
- 12:25 • 29.10.24 Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
- 20:38 • 28.10.24 Իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ չձևավորվի այլընտրանքային քաղաքական ուժ․ Երվանդ Թարվերդյան
- 12:15 • 28.10.24 Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
- 11:13 • 28.10.24 Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց բարեկեցությունն «աչքի փուշ» է դառնում. Փաշինյան
- 11:01 • 28.10.24 Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց վաստակը աչքի փուշ է դառնում. Փաշինյան
- 10:48 • 28.10.24 Պետականը մեր բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
- 20:12 • 26.10.24 Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
- 23:15 • 25.10.24 Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ` TOON EXPO 2024 ցուցահանդես-վաճառքը
- 20:44 • 25.10.24 Եթե իմանանք, որ մանդատները դնենք ու փողոցում մոբիլիզացիա կլինի, մանդատ դնելը րոպեների հարց կլինի․ Քրիստինե Վարդանյան
- 13:03 • 25.10.24 ՀՀԿ-ն չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը մեզ պարզապես չի հետաքրքրում. Հայկ Մամիջանյան
- 11:37 • 25.10.24 Բացի Ադրբեջանի քաղաքական կամքից, այլ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՔՊ պատգամավոր
- 12:16 • 24.10.24 «Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
- 12:00 • 24.10.24 Երբ ներկրումների ուշացումներ են լինում, արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Խաչատուր Սուքիասյան
- 20:38 • 23.10.24 Ռուսաստանը Հայաստանի պարտիան կխաղա Վրաստանի ընտրություններից հետո՝ Փաշինյանով, թե առանց․ Էդուարդ Շարմազանով
- 18:29 • 23.10.24 BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու կարևոր շարժառիթ է նաև, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան
- 17:33 • 23.10.24 Կիրանցում վերջին 35 տարում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան հիմա․ Փաշինյան
- 14:36 • 23.10.24 Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
- 11:19 • 23.10.24 Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն
- 17:36 • 22.10.24 Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:35 • 09/11 Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացրած 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը Ակադեմիայից ասել են կինոգործիչներին, որ նրանք կարող են ներկայացնել «Տունս քաղցր ա» ֆիլմը դիտարկմանը՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ, եթե նրանք հետևեն որակավորման ստանդարտ ընթացակարգերին: Ֆիլմի ստեղծող թիմը պայքարել է ԱՄՆ-ում որակավորման փուլ կազմակերպելու համար:
-
Քաղաքականություն 10:35 • 09/11 Ալիևը հպարտանում է, որ uտիպել է Փաշինյանին իր հայտնի` «Արցախը Հայաստան է և վե´րջ» կարգախոսը փոխարինել «Ղարաբաղն Ադրբեջան է» ձևակերպումով. Աբրահամյան Փաշինյանական իշխանության ամոթալի էջը պետք է փակել, հակառակ դեպքում սրանք մեր ժողովրդի գլխին նոր ողբերգություն և բռնի տեղահանություն են բերելու:
-
Իրադարձային 12:06 • 09/11 Հայտնի չէ, թե երբ է կայանալու Սնուփ Դոգի հետաձգված համերգը. Սնուփ Դոգը նշել է Երևանում նախատեսվող համերգի կարևորությունը Նշենք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 23-ին հայտարարել էր՝ հնարավոր է, որ նոյեմբերին տեղի ունենա համերգը, սպասում ենք կազմակերպության կողմից վերջնական պատասխանի:
-
Քաղաքականություն 13:17 • 08/11 Ադրբեջանը հասավ իր ուզածին, պшտերшզմ չի ուզում, Հայաստանը «պետք» է վերջ տա զինվելnւն. Ալիև Հայաստանը «պետք» է հրաժարվի զինվելու քաղաքականությունից, սրան «պետք» է վերջ տալ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը«Այս մասին ես բազմիցս խոսել եմ։ Նրանք պետք է հրաժար
-
Սպորտ 11:40 • 08/11 Առաջին հինգ րոպեների ընթացքում գոլ ընդունելու դեպքում այլ խաղ կընթանար. «Չելսիի» գլխավոր մարզիչ Դժվար հանդիպում էր, քանի որ բոլորը սպասում էին մեր հաղթանակին։ Նմանատիպ հանդիպումներին պետք է մոտենալ շատ լուրջ և պրոֆեսիոնալ, կարևորն այն է, որ ֆուտբոլիստները ցույց տվեցին, թե որքան լուրջ են նրանք։
-
Քաղաքականություն 12:08 • 08/11 Առաջիկա 20 տարին մարդկության համար կլինի ավելի դժվար. Պուտին Առաջիկա քսան տարիները մարդկության համար կլինեն ավելի բարդ՝ միջազգային գործընթացների դինամիկայի պատճառով, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում։ Այս մասին գրում է РБК-ն։
-
Քաղաքականություն 11:30 • 08/11 Եվրոպան այլևս չի կարող աշխարհի «բուսակեր» լինել, պետք է «ամենակեր» դառնա. Մակրոն Եվրոպան այլևս չի կարող աշխարհի «բուսակերը» լինել և փոխարենը պետք է «ամենակեր» դառնա. այս մասին, Politico-ի փոխանցմամբ, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բուդապեշտում եվրոպական քաղաքական համայնքի հավաքի ժամանակ։
-
Քաղաքականություն 12:58 • 08/11 Հայ ժողովրդին ժամանակ է պետք՝ իր համար նոր ռազմավարական որոշումներ կայացնելու համար. Տիգրան Սարգսյան Հայաստանը մտադրված է համագործակցել ՌԴ-ի հետ, իսկ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը ժամանակի ընթացքում ավելի պարզ կդառնա, այս մասին «Վալդայ» ֆորումի շրջանակում ասել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:
-
Սպորտ 14:37 • 05/11 Հայաստանի ազգային հավաքականի մարզչի թեկնածուների թվում Ռաուլի անունն է շրջանառվում. ՀՖՖ փոխնախագահ Ես և ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը Միշել Տեր-Զաքարյանի հետ հանդիպել ենք, նա մեծ ֆինանսական պահանջներ ունի: Մարգար Աղաջանյանի տարբերակն էլ ենք քննարկել: Նրա հետ ևս հանդիպումներ ունեցել ենք:
-
Իրադարձային 15:29 • 04/11 Զուրաբիշվիլին կիսվել է հրապարակմամբ, որում Լոռու մարզը ներկայացվում է «պատմական Վրաստան» Կազմակերպությունը, որը տուրեր է կազմակերպում դեպի ՀՀ Լոռու մարզ, հայտարարության մեջ գրել է. «Մեկ այլ տխուր, բայց պարտադիր շրջագայություն... Պատմական Վրաստան։ Յուրահատուկ մշակույթ, որը ցավոք մնաց Լոռիում։ Հիշենք և փառաբանենք Մեծ Վրաստանը»։
-
Քաղաքականություն 13:53 • 06/11 Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատելուն՝ հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերություններ կառուցելու համար. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին «Ջերմ շնորհավորանքներս Դոնալդ Թրամփին Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Պրն. նորընտիր նախագահ, անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատելուն՝ կառուցելու հայ-ամերիկյան երկկողմ ռազմավարական հարաբերություններ՝ հիմնված մեր ընդհանուր...
-
Սպորտ 20:39 • 06/11 Նրանք անվանվել են աստվածաշնչյան պատմվածքից և պատրաստ են «տապանը կայանել» Չելսիի դեմ. The New York Times-ը՝ «Նոայի» մասին «Հայաստանը ուժեղ կապ ունի Նոյի պատմության հետ. այն հոգևոր ազգ է: Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն է, իսկ Արարատ սարը երկրի պատմության կարևոր տեղերից է»։
-
Քաղաքականություն 13:17 • 08/11 Ադրբեջանը հասավ իր ուզածին, պшտերшզմ չի ուզում, Հայաստանը «պետք» է վերջ տա զինվելnւն. Ալիև Հայաստանը «պետք» է հրաժարվի զինվելու քաղաքականությունից, սրան «պետք» է վերջ տալ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը«Այս մասին ես բազմիցս խոսել եմ։ Նրանք պետք է հրաժար
Տնտեսություն
-
22:28 • 08.11.24 Սևանա լիճ է բաց թողնվել 300 հազար մանրաձուկ
Գիտություն/տեխնիկա
-
14:45 • 05.11.24 Տիեզերք է արձակվել առաջին փայտե արբանյակը
Մշակույթ
-
18:31 • 31.10.24 Ադրբեջանի կեղծիքն Ամբերդի վերաբերյալ․ «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
16:25 • 09.11.24 Ռուս մարմնամարզուհին հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Իրադարձային
-
19:29 • 09.11.24 69 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի դերասան Թոնի Թոդը
Քաղաքականություն
-
17:24 • 09.11.24 Մոլդովայի ԿԸՀ-ն հաստատել է Մայա Սանդուի հաղթանակը
Իրավունք
-
13:45 • 09.11.24 ԱՄՆ-ում դադարեցնում են Դոնալդ Թրամփի դեմ դատական գործերի ընթացքը
Ժամանց
-
17:07 • 06.11.24 Իտալիայում վաճառում են շշալցված թարմ օդ` Կոմո լճից