ՀՀ-ն պետք է Եվրասիական տնտեսական միությանը ոչ պակաս, քան ԵՏՄ-ն՝ ՀՀ-ին. Արմեն Աշոտյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, բացառեց այն տարբերակը, որ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համար մաքսային սահման կդնի ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև։ «Չեմ պատկերացնում հայաստանյան որևէ կուսակցության ներկայացուցիչ, որը նման աբսուրդային գաղափարը կարող է լուրջ ընդունել և իրոք քննարկել»,-ի պատասխան Tert.am-ի հարցման՝ նշեց նա։ Աշոտյանը վստահեցրեց, որ Ադրբեջանից կախված չէ Հայաստանի անդամակցության խնդիրը։ «Կարծում եմ, որ Հայաստանը երեկ մատնանշված ժամկետներում կմիանա ԵՏՄ-ին, և 2015թ.-ի հունվարի մեկից կլինի այդ միության լիիրավ անդամ»,-նշեց նա՝ հայտարարելով, թե Հայաստանը պետք է Եվրասիական միությանը ոչ պակաս, քան Եվրասիական միությունը՝ Հայաստանին։
-Պարոն Աշոտյան հնարավոր տարբերակ հարմարո՞ւմ եք, որ Հայաստանի և ԼՂՀ-ի միջև կդրվի մաքսային սահման Եվրասիական տնտեսական միության անդամակցելու համար։
-Ի սկզբանե այդ տարբերակը տարբերակ չէ Հայաստանում բնակվող և աշխատող, առավել ևս՝ քաղաքականությամբ զբաղվող և ոչ մի գործչի համար։ Ես չեմ պատկերացնում հայաստանյան որևէ կուսակցության ներկայացուցիչ, որը նման աբսուրդային գաղափարը կարող է լուրջ ընդունել և իրոք քննարկել։ ՀՀ-ն և ԼՂՀ-ն միասնական տարածք է, մենք ունենք, այո, երկու պետություն, բայց միասնական տնտեսական տարածք է, միասնական կրթական տարածք է, միասնական մշակութային տարածք է, այս պարագայում նաև միասնական պաշտպանական տարածք է, որովհետև Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ երաշխավորն է Արցախի բնակչությանն ու անվտանգությանը։
-Ձեր կարծիքով՝ երեկ Աստանայում երեք նախագահներն ինչո՞ւ չքննարկեցին Սերժ Սարգսյանի հետ Ադրբեջանի նախագահ Ալիևի նամակը։
-Ես չեմ կարծում, որ մենք նման հարցադրման իրավունք ունենք, որովհետև առհասարակ նամակներն անձնական կատեգորիա են, երկրորդ՝ ես նման կատեգորիկ պնդում չէի անի և երրորդ՝ քանի որ ես այնուհանդերձ կողմնակից եմ, որ Հայաստանը դառնա Եվրասիական ընդհանուր տնտեսական միության մաս, զերծ կմնամ առավել կտրուկ մեկնաբանություններից։ Մի օրինակ կբերեմ, վստահաբար յուրաքանչյուրդ մի հարևան, բարեկամ կամ ընկեր կարող եք ունենալ, որն այդքան էլ սիրված չէ այլոց կողմից, բայց պարբերաբար Ձեզ մի բան է խնդրում, այսպես ասած բզբզում է, դուք ստիպված ինչ-որ մի բան անում եք, ասելու համար, որ արել եմ։ Ես կարծում եմ, որ այս հոգեբանական գործոնները կարող էին լինել նաև այս պարագայում։ Ակնհայտ է նաև հետևյալը, որ Ադրբեջանի իշխանությունները մեծ խանդով են վերաբերում Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին և հասկանում են դրա բոլոր հետևանքները, և ակնհայտ է հանրապետության ներսում գտնվող բոլոր քննադատների համար, որ եթե ԵՏՄ-ի անդամակցությունը վատը լիներ, կործանարար լիներ, բացասական հետևանքներ լիներ, ապա վստահաբար Ադրբեջանի իշխանությունները հաճույքով կհետևեին, թե ինչպես է Հայաստանը կատարում այդ քննադատների սխալ աշխարհաքաղաքական ընտրությունը, թե ինչպես է տանում փակուղի կամ կործանվում։ Ադրբեջանի իշխանությունների նման ռեակցիան ակնհայտորեն հաստատում է ևս մեկ անգամ, որ իրենք լավ են հաշվել Հայաստանի համար բոլոր արդյունքները՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ ռազմական, որոնք ի հայտ կգան անդամակցությունից հետո և դրա համար ամեն կերպ փորձում են կանխել։ Կանխել, բնականաբար, չի հաջողվելու, որովհետև Ադրբեջանից չէ կախված անդամակցության խնդիրը, և կարծում եմ, որ Հայաստանը երեկ մատնանշված ժամկետներում կմիանա ԵՏՄ-ին և 15 թ-ի հունվարի մեկից կլինի այդ միության լիիրավ անդամը։
-Պարոն Աշոտյան, իսկ ճիշտ չի՞ լինի այս պահից սկսած, օրինակ, Վրաստանի նախագահն էլ մի նամակով դիմի Սերժ Սարգսյանին և ասի, որ Ռուսաստանին ընդունեք այն կազմով, որը, օրինակ, նվազագույնը մինչև Ղրիմն էր։
-Ես չեմ կարծում, որ կարիք կա մեկնաբանելու, թե որ երկրի, որ նախագահներն ինչ նամակներով իրար կարող են դիմել։ Դա, կարծում եմ, նախագահների գործն է, հատկապես հարևան պետությունների։ Ես չեմ կարծում, որ այն, ինչ-որ երեկ հնչել է, ի թիվս այլ պնդումների խոչընդոտ կարող է հանդիսանալ ՀՀ-ի անդամակցությանը, որովհետև և՛ Ղազախստանը, և՛ Բելառուսը, և՛ Ռուսաստանը քանիցս ընդգծել են իրենց շահագրգռվածությունը Հայաստանի նկատմամբ, և ակնհայտ է նաև, որ մեր հարաբերությունները, կոնստրուկտիվ լինելով բոլոր երկրների հետ, այս պարագայում խարսխված են Մոսկվայի հետ ունեցած գերակա հարաբերությամբ։ Գաղտնիք չէ, որ առհասարակ նման միություններում մեկը լինում է առաջնորդող ուժ։ ԵՄ-ում դա Ֆրանսիան և Գերմանիան է. այս պարագայում ԵՏՄ-ի մեջ ինձ մի բան է դուր գալիս, որ գործընկերները հավասար են, և չկա Ռուսաստանի ճնշիչ դոմինանտությունը։ Ընդամենը Ռուսաստանը պատրաստ է քննարկումների փուլով տանել իր գործընկերների առաջարկությունները։
-Յուրաքանչյուր պետություն բարձրաձայնեց իր շահը, ինչո՞ւ Հայաստանի շահի մասին ոչինչ չհնչեց։
-Շատ բնական եմ համարում, որ հիմական երկրները խոսում են տվյալ պարագայում դե յուրե ձևավորված եռյակի մասին, երբ որ Հայաստանի անդամակցության գործընթացը նույնպես կավարտի, բնականաբար Հայաստանը և այլ երկրներ կխոսեն իրենց շահերի մասին։
- Պարոն Աշոտյան, ի՞նչ տարբերակ ի վերջո այս պարագայում կընտրվի, որպեսզի և՛ Հայաստանի շահերը հաշվի առնվի, և՛ Ադրբեջանի։ Գուցե ա՞յն տարբերակով, որով Ռուսաստանն առաջնորդվում է զենքի վաճառքի հարցում, այսինքն՝ զենք մատակարարել իր դաշնակից Հայաստանին և վաճառել Ադրբեջանին՝ նման կերպ խաղաղության երաշխիք ապահովելով։
-Ես ուզում եմ Ձեր հարցին այլ ձևակերպմամբ անդրադառնալ։ Եթե թույլ տաք, ես մի փոքր կվերաձևակերպեմ հարցը։ Եվրասիական միությանն անդամակցելու Հայաստանի գործընթացը Հայաստանի համար պայմանավորված է բացառապես Հայաստանի շահերով։ Եվրասիական միության արդեն անդամ հանդիսացած երկրների համար բնականաբար կա նաև Ադրբեջանի գործոնը, այնպես որ այդ գործոնը աշխարհաքաղաքական տեսակետից սխալ է, և ակնհայտ է, որ նույն Հայաստանն իր հարաբերություններում այն երկրների հետ, որոնց հետ Եվրասիական միության անդամ երկրներն ունեն խնդիրներ, առաջնորդվում է իր սեփական մոտեցումներով՝ իհարկե հարգելով իր ռազմավարական գործընկերների շահերը։ Արտաքին քաղաքականությունը շատ նուրբ կատեգորիա է, և այստեղ ծայրահեղություններով առաջնորդվել և հատկապես երանգներով գնահատական տալը՝ սխալ է։ Ինչ վերաբերում է Հայաստանի շահերին զենքի վաճառքի հարցով, իհարկե սպառազինությունների մրցավազքն անհանգստացնում է, իհարկե անհանգստացնում է այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է մեծ քանակությամբ զենք ձեռք բերել նաև Ռուսաստանից։ Բայց միաժամանակ ակնհայտ է, որ Ռուսաստանը ռազմաքաղաքական դաշնակից է Հայաստանին և եթե թույլ կտաք, կես կատակ, բայց հիմնականում կես լուրջ ասել, որ այս իրավիճակը հիշեցնում է ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականին, որի կարգախոսը գիտեք. «Թող մեզ խփեն այնքան գնդակ, որքան կարող են, իսկ մենք կխփենք այնքան գնդակ, ինչքան մեզ պետք է»։ Կարծում եմ՝ Ռուսաստանի հետ հարաբերություներում ռազմատեխնիկայի հարաբերություններում կարելի է վերաձևակերպել այս մոտեցումները հետևյալ կերպ՝ Ադրբեջանը թող գնի այնքան զենք, որքան կարող է, իսկ Հայաստանին մենք կօգնենք ՀԱՊԿ-ի շրջանակներում այնքան, որքան մեզ պետք է։
-Մեկ ճշգրտող հարց, ասացիք, որ հարևանն անընդհատ խնդրում է ամենատարբեր առիթներով, ի վերջո՝ ես ի՞նչ պետք է անեմ նման հարևանի հետ։
-Ես Ձեր տեղը պատասխանել չեմ կարող, բայց, իհարկե, գալիս է, մի պահ, որ հոգնում ես այդ հարևանից և այդ հարևանից սկսում ես խուսափել։ Բայց կան հարևաններ, որոնք Ձեզ համար կարևոր են, որովհետև ենթադրենք լույսի վահանը գտնվում է իրենց տարածքում, կամ ջրի գիծն անցնում է այնտեղով։ Այդ օրինակը բերեցի հոգեբանական տեսակետից, ինձ համար հասկանալի է, թե ինչպես Ղազախստանի նախագահն այդ մասը ընթերցեց, կարծես թե ասաց՝ դե խնդրել է և պետք է ասեմ։ Ակնհայտ է, որ Ղազախստանն ունի իր շահերն Ադրբեջանի հետ, դժվար չէ հասկանալ, երբ նայում ես քարտեզին, ակնհայտ է, որ Եվրոպայի էներգետիկ անկախությունն ապահովելու մեջ նույն Ղազախստանը կարող է լուրջ դերակատարություն խաղալ, բացառապես, եթե Ադրբեջանի հետ ունենա գազանավթային ընդհանուր կոմունիկացիաներ, և արդեն ունեն նրանք։ Անտեսել այս ամենը մեծ քաղաքականության մեջ՝ հնարավոր չէ։
Տեսեք, որ դա մի նժարի վրա դրվող գործոն է, իսկ մյուսի վրա դրվում է Հայաստանի կարևորությունը Եվրասիական միության համար՝ որպես ունիկալ երկիր, որովհետև առաջինը՝ մենք հարավկովկասյան միակ երկիրն եք փաստորեն, որը եվրասիական միությանն անդամակցության գործընթաց է սկսել, այսինքն, եթե չլինի ՀՀ-ի անդամակցությունը Եվրասիական միությանը, ապա ակնհայտ է, որ ԵՄ-ի սահմանները Եվրասիական միության հետ կանցնեն բացառապես Հյուսիսային Կովկասով, և Հայաստանի ներգավվածությունը բացում է այդ միության համար նոր շուկաներ, նոր ռազմաքաղաքական հարթություններ, ինչպիսիք են Միջին Արևելքը, Առաջավոր Ասիան և մյուս մեր հարակից տարածաշրջանը։ Հայաստանը պետք է Եվրասիական միությանը ոչ պակաս, քան Եվրասիական միությունը Հայաստանին։ Երկրորդ ունիկալությունն է, Հայաստանը բացառիկ երկիր է, որն ունի ազդեցիկ կազմակերպված սփյուռք, որի ներգործությունը նույնպես կարող է հետաքրքրել Եվրասիական միության անդամ երկրներին։ Անհայտ է, որ Հայաստանն իր աշխարհաքաղաքական ընդգրկվածությամբ շատ ավելի մեծ ու լուրջ երկիր է, քան այն աշխարհագրական տարածքը, որը մենք զբաղեցնում ենք։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Սոֆիայում լիներ հանդիպումը, թե Եվլախում, Բաքվի պահանջը նույնն էր, բանակցության բովանդակությունը՝ ևս․ Մեսրոպ Առաքելյան
Անհատականության և բիզնեսի ճակատագրի կառավարում. Ալեքսեյ Սիտնիկովը Երևանում էր
Ապաշրջափակման հարցով ՀՀ-ի համար ավելի մեծ վտանգ տեսնում եմ ՌԴ-ից, քան Ադրբեջանից․ Արմեն Պետրոսյան
Ես այստեղ եմ, որովհետև ունեմ արժանապատվություն ու սկզբունքներ. Հրայր Թովմասյան
Արդարանալ չեմ սիրում, իսկ չղջալ՝ չգիտեմ ինչի՞ համար. Հրայր Թովմասյան
Փաշինյանը թղթի կտոր ստորագրելով՝ հիմք է դնում 2026-ի կամ արտահերթով հաղթանակի համար․ Վահե Հովհաննիսյան
«Չի կարելի, մենք բարձր աշխատավարձ ենք ստանում, ինչի՞ եք շտապում», «Պարո՛ն Բագրատյան ինչո՞ւ վրդովվեցիք, Ձեզ ո՞վ բան ասաց». բանավեճ՝ ԱԺ-ում
Հայերը Հայաստանում 2050-ին կդառնան սփյուռք, փոքրամասնություն կլինենք․ Արտաշես Ալեքսանյան
Մինչև 18 տարեկաններն ինքնագլորները հատուկ վայրերում պետք է վարեն. քննարկում՝ ԱԺ-ում
Զիգզագ և Haier ընկերությունների գործակցության շնորհիվ՝ Հայաստանում բացվեց Haier-ի առաջին բրենդ շոփը
«Լռե՛ք ու լսե՛ք», «Ձեր չափերն անցնում եք, ես հանգիստ եմ», «Ինձ մի ընդհատեք». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Հայաստանում աշխատատեղեր կան, դրանք թափուր են ու գնալով մեծանում են. Փաշինյան
Հեղափոխություն, արտահերթ, հերթական ընտրություններ․ բոլոր գործիքներն էլ ուժի մեջ են․ Գեղամ Մանուկյան
Այստեղ ինչո՞ւ ռեստորան կամ հյուրանոց չլինի. Փաշինյանը՝ Ջերմուկում
Հունիսի 17-ը՝ հայրերի օր. հոր դերը երեխայի կյանքում պետք է բարձրացվի. Զարուհի Բաթոյան
«Հեռախոսից չօգտվող 50-ն անց տաքսիստն ինչպե՞ս է հարկը մուծելու», «50 տարեկանների մասին վատ կարծիք ունեք, զարգացած են». քննարկում՝ ԱԺ-ում
4,300 արցախցի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 3,000-ն արդեն ստացել է. ՄՔԾ պետ
Մինչև 18 տարեկանների ամուսնությունները պետք է բացառենք. Ռուստամ Բաքոյան
Ես ակնկալում եմ արդարացման դատավճիռ. Հրայր Թովմասյան
Վաշինգտոնն ու Մոսկվան ակնարկում են արցախցիների վերադարձի մասին, Փաշինյանը «փոխանցումը» չի վերցնում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Այդպես էլ ինձ ոչ ոք բերման չենթարկեց, և լավ է դա, որովհետև այդտեղ իմ իրավունքները կխախտվեր․ Հրայր Թովմասյան
Ինչ այսօր տեղի է ունենում պատմության դասերի ընթացքում, լրջագույն պրոբլեմ է մեր պետության հետագա գոյության համար. Փաշինյան
Չի կարելի ՌԴ-ի հետ խոսել վիրավորանքի ու հեգնանքի լեզվով․ Փաշինյան
Հետ չենք կանչելու մեր ստորագրությունը «Նոյեմբերի 9»-ի փաստաթղթից․ Փաշինյան
Բաքվին առաջարկում ենք ստորագրել մինչև հիմա համաձայնեցված կետերն իբրև պայմանագիր․ Փաշինյան
Ո՞վ Ռուբեն Վարդանյանին գործուղեց ՀՀ, հետո՝ ԼՂ, ապա ասաց՝ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է. Նիկոլ Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձի հարցն այնպես, ինչպես դա ներկայացվում է, հակասում է ՀՀ պետական շահերին. Փաշինյան
Ասել եմ Պուտինին՝ այս փուլում Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով աշխատանքն ավելի արդյունավետ է․ Փաշինյան
Ցանկապատը ժանգոտ թողնելու համար համայնքը կկարողանա մարդու նկատմամբ վարչական լծակ կիրառել. Փաշինյան
Բոլոր ուսուցիչները 5 տարվա կտրվածքով պետք է վերապատրաստվեն՝ անկախ ատեստավորումից. Փաշինյան
Փաշինյանին գլոբալ արձակուրդ են ուղարկել, աշխարհում ոչ ոք նրան լուրջ չի ընդունում․ Լևոն Զուրաբյան
Նախորդ նիստին Տաթևիկ Գրիգորյանի ճառը նման էր դատական դեպարտամենտի ֆիլմի սցենարի տեքստի. Արամ Օրբելյան
Ես իմ ճառը կարդալու եմ մի դատավորի մոտ, որը կողմնակալ է. Հրայր Թովմասյանի պաշտպանը՝ Գրիգորյանին
Նոր ընտրություններում հաղթելով, Փաշինյանը Սյունիքն է տալու, 2021-ից հետո Արցախը տվեց․ Արտակ Զաքարյան
Քրիստոսի արձանը գրեթե պատրաստ է. Ծառուկյանը հետևել է արձանի կառուցման աշխատանքներին
Եկեք թախտի տակ պառկող ընկերությունների հետ պայմանագրերը խզենք, վախենում են ծանուցվեն․ Ավինյան
Ունենք 15 օր հին հարցերին պատասխան տալու համար, ինչից հետո կորոշենք՝ պատժի ինչ միջոցներ կիրառել․ Ավինյան
Փաշինյանն ու ընդդիմությունը պատրաստվում են ընտրությունների, նման տպավորություն կա․ Էդգար Ղազարյան
Հրայր Թովմասյանի գործի շրջանակներում ողջամիտ ժամկետները 4 տարի է՝ խախտվել են, այս քրգործն ընդհանրապես չէր կարող վարույթ ընդունվել․ Արամ Օրբելյան
«Ինձ ուղարկվող ծանուցումը ինչո՞ւ եք ուրիշ տեղ ուղարկել». Հրայր Թովմասյանի գործով դատական հաջորդ նիստին կներկայացվեն պաշտպանական ճառերը
- 20:39 • 16.09.24 Սոֆիայում լիներ հանդիպումը, թե Եվլախում, Բաքվի պահանջը նույնն էր, բանակցության բովանդակությունը՝ ևս․ Մեսրոպ Առաքելյան
- 17:49 • 16.09.24 Անհատականության և բիզնեսի ճակատագրի կառավարում. Ալեքսեյ Սիտնիկովը Երևանում էր
- 20:41 • 13.09.24 Ապաշրջափակման հարցով ՀՀ-ի համար ավելի մեծ վտանգ տեսնում եմ ՌԴ-ից, քան Ադրբեջանից․ Արմեն Պետրոսյան
- 22:30 • 11.09.24 Ես այստեղ եմ, որովհետև ունեմ արժանապատվություն ու սկզբունքներ. Հրայր Թովմասյան
- 22:29 • 11.09.24 Արդարանալ չեմ սիրում, իսկ չղջալ՝ չգիտեմ ինչի՞ համար. Հրայր Թովմասյան
- 20:46 • 11.09.24 Փաշինյանը թղթի կտոր ստորագրելով՝ հիմք է դնում 2026-ի կամ արտահերթով հաղթանակի համար․ Վահե Հովհաննիսյան
- 12:54 • 11.09.24 «Չի կարելի, մենք բարձր աշխատավարձ ենք ստանում, ինչի՞ եք շտապում», «Պարո՛ն Բագրատյան ինչո՞ւ վրդովվեցիք, Ձեզ ո՞վ բան ասաց». բանավեճ՝ ԱԺ-ում
- 20:45 • 06.09.24 Հայերը Հայաստանում 2050-ին կդառնան սփյուռք, փոքրամասնություն կլինենք․ Արտաշես Ալեքսանյան
- 16:04 • 06.09.24 Մինչև 18 տարեկաններն ինքնագլորները հատուկ վայրերում պետք է վարեն. քննարկում՝ ԱԺ-ում
- 20:00 • 05.09.24 Զիգզագ և Haier ընկերությունների գործակցության շնորհիվ՝ Հայաստանում բացվեց Haier-ի առաջին բրենդ շոփը
- 15:16 • 05.09.24 «Լռե՛ք ու լսե՛ք», «Ձեր չափերն անցնում եք, ես հանգիստ եմ», «Ինձ մի ընդհատեք». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
- 12:21 • 05.09.24 Հայաստանում աշխատատեղեր կան, դրանք թափուր են ու գնալով մեծանում են. Փաշինյան
- 20:53 • 04.09.24 Հեղափոխություն, արտահերթ, հերթական ընտրություններ․ բոլոր գործիքներն էլ ուժի մեջ են․ Գեղամ Մանուկյան
- 13:48 • 04.09.24 Այստեղ ինչո՞ւ ռեստորան կամ հյուրանոց չլինի. Փաշինյանը՝ Ջերմուկում
- 13:26 • 03.09.24 Հունիսի 17-ը՝ հայրերի օր. հոր դերը երեխայի կյանքում պետք է բարձրացվի. Զարուհի Բաթոյան
- 12:36 • 03.09.24 «Հեռախոսից չօգտվող 50-ն անց տաքսիստն ինչպե՞ս է հարկը մուծելու», «50 տարեկանների մասին վատ կարծիք ունեք, զարգացած են». քննարկում՝ ԱԺ-ում
- 12:00 • 03.09.24 4,300 արցախցի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 3,000-ն արդեն ստացել է. ՄՔԾ պետ
- 11:53 • 03.09.24 Մինչև 18 տարեկանների ամուսնությունները պետք է բացառենք. Ռուստամ Բաքոյան
- 21:07 • 02.09.24 Ես ակնկալում եմ արդարացման դատավճիռ. Հրայր Թովմասյան
- 20:39 • 02.09.24 Վաշինգտոնն ու Մոսկվան ակնարկում են արցախցիների վերադարձի մասին, Փաշինյանը «փոխանցումը» չի վերցնում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 20:09 • 02.09.24 Այդպես էլ ինձ ոչ ոք բերման չենթարկեց, և լավ է դա, որովհետև այդտեղ իմ իրավունքները կխախտվեր․ Հրայր Թովմասյան
- 16:30 • 02.09.24 Ինչ այսօր տեղի է ունենում պատմության դասերի ընթացքում, լրջագույն պրոբլեմ է մեր պետության հետագա գոյության համար. Փաշինյան
- 14:51 • 31.08.24 Չի կարելի ՌԴ-ի հետ խոսել վիրավորանքի ու հեգնանքի լեզվով․ Փաշինյան
- 14:27 • 31.08.24 Հետ չենք կանչելու մեր ստորագրությունը «Նոյեմբերի 9»-ի փաստաթղթից․ Փաշինյան
- 13:53 • 31.08.24 Բաքվին առաջարկում ենք ստորագրել մինչև հիմա համաձայնեցված կետերն իբրև պայմանագիր․ Փաշինյան
- 13:42 • 31.08.24 Ո՞վ Ռուբեն Վարդանյանին գործուղեց ՀՀ, հետո՝ ԼՂ, ապա ասաց՝ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է. Նիկոլ Փաշինյան
- 13:29 • 31.08.24 ԼՂ հայերի վերադարձի հարցն այնպես, ինչպես դա ներկայացվում է, հակասում է ՀՀ պետական շահերին. Փաշինյան
- 13:08 • 31.08.24 Ասել եմ Պուտինին՝ այս փուլում Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով աշխատանքն ավելի արդյունավետ է․ Փաշինյան
- 13:05 • 29.08.24 Ցանկապատը ժանգոտ թողնելու համար համայնքը կկարողանա մարդու նկատմամբ վարչական լծակ կիրառել. Փաշինյան
- 11:49 • 29.08.24 Բոլոր ուսուցիչները 5 տարվա կտրվածքով պետք է վերապատրաստվեն՝ անկախ ատեստավորումից. Փաշինյան
- 20:46 • 28.08.24 Փաշինյանին գլոբալ արձակուրդ են ուղարկել, աշխարհում ոչ ոք նրան լուրջ չի ընդունում․ Լևոն Զուրաբյան
- 17:29 • 28.08.24 Նախորդ նիստին Տաթևիկ Գրիգորյանի ճառը նման էր դատական դեպարտամենտի ֆիլմի սցենարի տեքստի. Արամ Օրբելյան
- 17:28 • 28.08.24 Ես իմ ճառը կարդալու եմ մի դատավորի մոտ, որը կողմնակալ է. Հրայր Թովմասյանի պաշտպանը՝ Գրիգորյանին
- 20:33 • 26.08.24 Նոր ընտրություններում հաղթելով, Փաշինյանը Սյունիքն է տալու, 2021-ից հետո Արցախը տվեց․ Արտակ Զաքարյան
- 12:44 • 26.08.24 Քրիստոսի արձանը գրեթե պատրաստ է. Ծառուկյանը հետևել է արձանի կառուցման աշխատանքներին
- 11:14 • 26.08.24 Եկեք թախտի տակ պառկող ընկերությունների հետ պայմանագրերը խզենք, վախենում են ծանուցվեն․ Ավինյան
- 11:13 • 26.08.24 Ունենք 15 օր հին հարցերին պատասխան տալու համար, ինչից հետո կորոշենք՝ պատժի ինչ միջոցներ կիրառել․ Ավինյան
- 21:02 • 23.08.24 Փաշինյանն ու ընդդիմությունը պատրաստվում են ընտրությունների, նման տպավորություն կա․ Էդգար Ղազարյան
- 13:16 • 22.08.24 Հրայր Թովմասյանի գործի շրջանակներում ողջամիտ ժամկետները 4 տարի է՝ խախտվել են, այս քրգործն ընդհանրապես չէր կարող վարույթ ընդունվել․ Արամ Օրբելյան
- 13:11 • 22.08.24 «Ինձ ուղարկվող ծանուցումը ինչո՞ւ եք ուրիշ տեղ ուղարկել». Հրայր Թովմասյանի գործով դատական հաջորդ նիստին կներկայացվեն պաշտպանական ճառերը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 10:20 • 16/09 Իրանի խորհրդարանում հայտարարել են, որ ՌԴ-ն «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անընդունելի պնդումներ է անում, և ԱԳՆ-ն պետք է խիստ նախազգուշացում անի Մոսկվային Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին հայտարարել է, որ Ռուսաստանը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ «պնդո
-
Քաղաքականություն 16:04 • 16/09 Հայերը պետք է պատրաստ լինեն դիմանալու ցուրտ ձմեռներին. ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպանը խոսել է ՀՀ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի նպատակների մասին Այս անվտանգային համաձայնագրերը հայերին վստահություն կտան այն պայմաններում, երբ նրանց ղեկավարները բարդ քայլեր են ձեռնարկում Մոսկվայից կախվածությունը նվազեցնելու և անկախ պետություն ունենալու ուղղությամբ։ Մոսկվան կփորձի առաջընթացին խանգարել»,- ասել է նա:
-
Քաղաքականություն 16:26 • 16/09 Փաստ է, որ Ռուսաստանը ռшզմական առումով անպարտելի է. Տոկաևը՝ Շոլցին «Փաստն այն է, որ Ռուսաստանը ռազմական առումով անպարտելի է։ Պատերազմի հետագա էսկալացիան կհանգեցնի անուղղելի հետևանքների ամբողջ մարդկության և առաջին հերթին ռուս-ուկրաինական հակամարտության մեջ անմիջականորեն ներգրավված բոլոր երկրների համար»,- ասել է Տոկաևը։
-
Իրադարձային 14:49 • 16/09 Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին. լրատվամիջոց Ադրբեջանը մտահոգություն է հայտնել, որ ձերբակալված ադրբեջանցիներին, իբր, բռնի ուժով ուղարկել են Ուկրաինայում պատերազմական գոտի։ Այդ կապակցությամբ ադրբեջանական կողմը դիմել է ՌԴ ԱԳՆ՝ իրավիճակը հասկանալու և իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելու պահանջով։
-
Ժամանց 14:29 • 16/09 Ալիևն ընդունել է սուպերմոդել Նաոմի Քեմփբելին (լուսանկարներ) Քեմփբելը շնորհակալություն է հայտնել Ալիևին, նրա օգնական Անար Ալեքպերովին, Երիտասարդության և սպորտի նախարար Ֆարիդ Գայբովին, «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարի նախագահ և գործադիր տնօրեն Ստեֆանո Դոմենիկալիին և «Ֆորմուլա 1»-ի խորհրդատու Ֆլավիո Բրիատորեին։
-
Քաղաքականություն 11:38 • 16/09 Ադրբեջանն անհանգստացած է՝ ՀՀ կառավարությունը մեր անվտանգության մակարդակը բարձրացրել է մի քանի աստիճանով. Անդրանիկ Քոչարյան Քոչարյանի խոսքով՝ մեր խնդիրը մեր անվտանգությունը բարձրացնելն է նոր սպառազինությամբ, անձնակազմով և այն կառույցներով, որը մեզ ավելի վստահ կդարձնի խաղաղության օրակարգին հասնելու համար:
-
Քաղաքականություն 10:20 • 16/09 Իրանի խորհրդարանում հայտարարել են, որ ՌԴ-ն «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անընդունելի պնդումներ է անում, և ԱԳՆ-ն պետք է խիստ նախազգուշացում անի Մոսկվային Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին հայտարարել է, որ Ռուսաստանը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ «պնդո
-
Քաղաքականություն 16:04 • 16/09 Հայերը պետք է պատրաստ լինեն դիմանալու ցուրտ ձմեռներին. ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպանը խոսել է ՀՀ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի նպատակների մասին Այս անվտանգային համաձայնագրերը հայերին վստահություն կտան այն պայմաններում, երբ նրանց ղեկավարները բարդ քայլեր են ձեռնարկում Մոսկվայից կախվածությունը նվազեցնելու և անկախ պետություն ունենալու ուղղությամբ։ Մոսկվան կփորձի առաջընթացին խանգարել»,- ասել է նա:
-
Քաղաքականություն 16:26 • 16/09 Փաստ է, որ Ռուսաստանը ռшզմական առումով անպարտելի է. Տոկաևը՝ Շոլցին «Փաստն այն է, որ Ռուսաստանը ռազմական առումով անպարտելի է։ Պատերազմի հետագա էսկալացիան կհանգեցնի անուղղելի հետևանքների ամբողջ մարդկության և առաջին հերթին ռուս-ուկրաինական հակամարտության մեջ անմիջականորեն ներգրավված բոլոր երկրների համար»,- ասել է Տոկաևը։
-
Իրադարձային 14:49 • 16/09 Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին. լրատվամիջոց Ադրբեջանը մտահոգություն է հայտնել, որ ձերբակալված ադրբեջանցիներին, իբր, բռնի ուժով ուղարկել են Ուկրաինայում պատերազմական գոտի։ Այդ կապակցությամբ ադրբեջանական կողմը դիմել է ՌԴ ԱԳՆ՝ իրավիճակը հասկանալու և իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելու պահանջով։
-
Ժամանց 14:29 • 16/09 Ալիևն ընդունել է սուպերմոդել Նաոմի Քեմփբելին (լուսանկարներ) Քեմփբելը շնորհակալություն է հայտնել Ալիևին, նրա օգնական Անար Ալեքպերովին, Երիտասարդության և սպորտի նախարար Ֆարիդ Գայբովին, «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարի նախագահ և գործադիր տնօրեն Ստեֆանո Դոմենիկալիին և «Ֆորմուլա 1»-ի խորհրդատու Ֆլավիո Բրիատորեին։
-
Քաղաքականություն 11:38 • 16/09 Ադրբեջանն անհանգստացած է՝ ՀՀ կառավարությունը մեր անվտանգության մակարդակը բարձրացրել է մի քանի աստիճանով. Անդրանիկ Քոչարյան Քոչարյանի խոսքով՝ մեր խնդիրը մեր անվտանգությունը բարձրացնելն է նոր սպառազինությամբ, անձնակազմով և այն կառույցներով, որը մեզ ավելի վստահ կդարձնի խաղաղության օրակարգին հասնելու համար:
-
Քաղաքականություն 10:20 • 16/09 Իրանի խորհրդարանում հայտարարել են, որ ՌԴ-ն «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անընդունելի պնդումներ է անում, և ԱԳՆ-ն պետք է խիստ նախազգուշացում անի Մոսկվային Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին հայտարարել է, որ Ռուսաստանը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ «պնդո
-
Մամուլի տեսություն 08:15 • 12/09 Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն տուգանվել է 10 հազար դրամով․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է փաստաթղթերը, որոնք վկայում են տուգանքի եւ դրա դեմ ներկայացված բողոքի մասին: Եվ այս անթույլատրելի երեւույթի դեմ պայքարի լավագույն ձեւը հավատավոր դառնալն ու մեր սուրբ եկեղեցու շուրջ համախմբվելն է։
-
Ժամանց 15:22 • 15/09 25 մլն դոլար. Դեն Բիլզերյանը վաճառում է Լաս Վեգասի իր առանձնատունը (լուսանկարներ) Ամերիկահայ պրոֆեսիոնալ պոկեր խաղացող, սոցցանցերի աստղ Դեն Բիլզերյանը վաճառում է Լաս Վեգասում գտնվող իր առանձնատունը Միլիոնատերն անշարժ գույքի համար պահանջում է 25 մլն դոլար, գրում է tmzcomըԱռանձնատունն ունի 7 ննջասեն
-
Քաղաքականություն 16:04 • 16/09 Հայերը պետք է պատրաստ լինեն դիմանալու ցուրտ ձմեռներին. ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպանը խոսել է ՀՀ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի նպատակների մասին Այս անվտանգային համաձայնագրերը հայերին վստահություն կտան այն պայմաններում, երբ նրանց ղեկավարները բարդ քայլեր են ձեռնարկում Մոսկվայից կախվածությունը նվազեցնելու և անկախ պետություն ունենալու ուղղությամբ։ Մոսկվան կփորձի առաջընթացին խանգարել»,- ասել է նա:
-
Իրադարձային 12:11 • 11/09 «Չի կարելի, մենք բարձր աշխատավարձ ենք ստանում, ինչի՞ եք շտապում», «Պարո՛ն Բագրատյան ինչո՞ւ վրդովվեցիք, Ձեզ ո՞վ բան ասաց». բանավեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ) Բագրատյանն առաջակեց՝ ով շտապում է, թող նա էլ գնա: «Եթե շտապում ենք ժողովուրդ ջան, եկեք այսպես պայմանավորվենք՝ նախագիծը բերենք, ոչ էլ քննարկենք, քվեարկենք գնա»:
-
Տնտեսություն 16:13 • 10/09 BMW-ն հետ է կանչում 1,5 մլն ավտոմեքենա BMW-ի համար դա կհանգեցնի հարյուրավոր միլիոն եվրոների լրացուցիչ երաշխիքային ծախսերի: Ուստի ընկերությունը ստիպված է եղել վերանայել այս տարվա շահույթի իր կանխատեսումը։ Ընկերության արժեթղթերի գինն անմիջապես նվազել է 7%-ով, միտումը պահպանվում է նվազման։
Գիտություն/տեխնիկա
-
18:12 • 14.09.24 Իրանը հետազոտական արբանյակ է ուղարկել տիեզերք
Իրադարձային
-
20:53 • 16.09.24 Ռումինիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
-
20:34 • 16.09.24 Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Էնդրիկն ամուսնացել է