Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց` կա՛մ պետք է միանաս ինձ, կա՛մ քեզ քաղաքականապես կոչնչացնեմ. Արթուր Բաղդասարյան (թարմացված, տեսանյութ)
22։00
Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց` կա՛մ պետք է միանաս ինձ, կա՛մ քեզ քաղաքականապես կոչնչացնեմ. Արթուր Բաղդասարյան
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ հերթով անդրադարձավ ՕԵԿ-ի հասցեին հնչող մեղադրանքներին, այդ թվում նաև, թե ինչու 2008թ-ի նախագահական ընտրություններից հետո միացավ իշխանություններին։
Նախ` նա սկսեց 2006թ-ին ԱԺ նախագահի պաշտոնից իր հրաժարականից։ «Երբ Ռոբերտ Քոչարյանի հետ տարաձայնությունների հետևանքով ես կամովին լքեցի ԱԺ նախագահի պաշտոնը որոշ ընդդիմախոսներ հայտարարեցին, թե Արթուր Բաղդասարյանը դուրս է եկել իշխանությունից և ԱԺ նախագահի պաշտոնից պայմանավորած ձևով և գործուղվել ընդդիմության ձայները փոշիացնելու։ Այս թեզը մեր ընդդիմախոսները շրջանառության մեջ դրեցին այդ տարիներին, բայց ՕԵԿ-ը՝ շնորհիվ իր 100 000-ավոր նվիրյալների 2007թ-ին արդեն երրորդ անգամ մուտք գործեց ԱԺ»,– ասաց նա։
« Ես և իմ թիմակիցները բազմիցս հերքել ենք այդ հերթական կեղտոտ, ստահոդ լուրը և հիմա էլ հայտարարում եմ, որ ՕԵԿ-ը 2006 թ-ին մինչև իշխանությունից դուրս գալը, ուներ 22 պատգամավոր, իսկ նախագահի պաշտոնից հրաժարականից հետո մնացին 10-ը, որովհետև 12-ին ստիպեցինք հրաժարվել»,- նշեց նա։
Բացի այդ, ըստ նրա՝ 2006-2008թթ-ին ՕԵԿ-ի նկատմամբ տարբեր շինծու գործեր են հարուցվել. «Այսինքն՝ ի՞նչ էինք պայմանավորել, որ պառակտեին կուսակցությունը, հալածեին մեզ»,- հարցրեց նա։
Այնուհետև նա անցավ հաջորդ մեղադրանքին. «Արթուր Բաղդասարյանը 2008թ-ի նախագահական ընտրություններին դավաճանեց ժողովրդին, միացավ Սերժ Սարգսյանին և պատասխանատվություն է կրում «Մարտի 1-ի» սպանությունների համար»։ Նա հիշեցրեց նախագահական ընտրությունների ընթացքը, որ հիմնական առաջադրված թեկնածուները երեքն էին՝ Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և ինքը։
«Քարոզարշավի ուղիղ կեսին Լևոն Տեր-Պետրոսյանը ՕԵԿ գրասենյակում ինձ ասաց. «Արթո՛ւր, դու ընտրություն չունես. կա՛մ պետք է միանաս ինձ, կա՛մ քեզ քաղաքականապես կոչնչացնեմ»։ Ես առաջարկեցի նրան կազմակերպել հանդիպումներ թիմերի լայն կազմով, մշակել առավել լայն ռազմավարություն, քննարկել ինչպես նախընտրական, այնպես էլ հետընտրական համագործակցությունը՝ ներառել Տեր-Պետրոսյանի կողից ինձ սատարելու հնարավորությունը, առավել ևս ինչպես ինքն էր հայտարարել, որ իր նպատակը միայն ժամանակավորապես նախագահի պաշտոնը զբաղեցնելն էր։ Ինձ հնչեցված պատասխանը միանշանակ ոչ էր՝ հետագա կոշտացման հիմքով։ Մեր հանդիպումն ավարտվեց հետևյալ ֆրազով՝ երեք օր մտածի, հետո կասես, ես իմ ասածն ասացի»,- շարունակեց նա։
Իսկ թե ինչ եղավ երեք օր հետո Բաղդասարյանը նշեց, թե դրա պատասխանը տրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում։ ««Հայկական ժամանակը» գրել էր այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին օրերի հանրահավաքները նվիրված էին Արթուր Բաղդասարյանին՝ 2008 թվականի նախագահական ընտրությունների վերջին տասնօրյակին, ես մի կողմից գտնվել եմ իշխանությունների հուժկու քննադատության և ճնշումների, մյուս կողմից՝ Տեր Պետրոսյանի և նրան սատարող ուժերի քննադատության կենտրոնում, ովքեր ինչ լուտանք ասես չթափեցին։ Արդյունքում ես միայնակ իմ թիմով ու սատարող ժողովրդով մասնակցել եմ ընտրություններին և ընդամենը մեկ-երկու տոկոսով եմ զիջել Լևոն Տեր-Պետրոսյանին, որին քսանից ավելի կուսակցություններին էին սատարում։ Ընտրություններից հետո ես չեմ հանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանին երկու պատճառով։ Նախ՝ նման առաջարկ չէր եղել, և երկրորդ՝ խորապես վիրավորված՝ մեր թիմին արգելում էի նախաձեռնություն ցուցաբերել»,- ասաց նա։
Արդյունքում փետրվարյան տասնօրյակին, ըստ նրա, Երևանը հեղեղվեց միտինգներով և վրանով, մարդիկ սպասում էին նաև իր և իր թիմի որոշմանը։ «Սակայն միտինգները ու սկիզբ առած երգն ու պարը բավարար չէին արդյունքների հասնելու համար, իսկ հետագա գործողությունների ծրագիր ժողովրդին չէր հրամցվում, ինչի արդյունքում տեղի ունեցան ողբերգական մարտյան դեպքերը: Նախագահական ընտրություններից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը հրապարակավ դիմեց մեզ՝ կազմել կոալիցիա։ Արդյունքում մենք հանդիպեցինք, այնուհետեւ ստորագրվեց կոալիցիոն հուշագիր»- ասաց ՕԵԿ նախագահը և հայտարարեց, թե «Մարտի 1»-ի համար մեղավոր են բոլորը՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը:
«Հիմա ովքե՞ր են մեղավոր մարտյան դեպքերի համար, մեղավորները նախ ընտրական գործընթացների երկու հիմնական դերակատարներն են՝ մի կողմից իշխանությունը, մյուս կողմից՝ հրապարակը գրաված, բայց ժողովրդին ծրագիր չառաջարկող ընդդիմությունը: Նման իրավիճակներում փնտրում են մեղավորներ, իսկ ամենահարմար մեղավորն ո՞վ կարող էր լինել, եթե ոչ ՕԵԿ-ը, քանի որ մենք արդեն թիրախ էինք եղել և պատասխանատվությունից խուսափելու լավագույն ձևը այդ պատասխանատվությունն ուրիշի վրա բարդելն է»,- ասաց նա:
Վերջում Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե ամեն դեպքում նա եկել է Ազատության հրապարակ և պայքար է սկսել հանուն հայրենիքի՝ առանց մաղձի ու թույնի։
21:50
Ինչո՞ւ պետք է մենաշնորհային ընկերությունը ունենա 14 % շահութաբերություն. Արթուր Բաղդասարյան
«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը «Ազատության» հրապարակում հրավիրած հանրահավաքին այսօր կոչ արեց միասնաբար ոչ ասել օգոստոսի 1-ից սպասվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը: Նա անթույլատրելի համարեց մեկ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագնի շուրջ 40%-ով բարձրացումը:
«Բաշխիչ ցանցերի ընկերությունը մոնոպոլ կարգավիճակ ունի շուկայում: Ինչո՞ւ պետք է մենաշնորհային կարգավիճակ ունեցող ընկերությունը ունենա 14 տոկոս շահութաբերություն, այն դեպքում, երբ այսօր հազարավոր ընկերություններ Հայաստանում աշխատում են նվազագույն շահույթով»,– ասաց նա:
«Ճգնաժամային ժամանակաշրջաններում միջազգային ֆինանսական կազմակերպությունները ձեռնարկությունների միջին շահութաբերություն էին կանխատեսում մինչև 4 տոկոս և առավելագույնը 10 տոկոս, հիմա ինչո՞վ է պայմանավորված մոնոպոլ դիրք ունեցող նման ընկերության նման բարձր չափի շահութաբերությունը»,- հարցրեց նա։
Արթուր Բաղդասարյանը հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ Հայաստանի հարկային մարմինները լուրջ խախտումներ ու չարաշահումներ հայտնաբերեցին «Հայաստանի բաշխիչ ցանցեր» ընկերությունում՝ միլիարդավոր չարաշահումներ, որոնք չէին հավաքագրվել բյուջե:
«Միայն այս փաստը բավարար է պնդելու, որ մենք գործ ունենք ընկերության ոչ արդյունավետ կառավարման հետ: Ինչո՞ւ են «Հայաստանի բաշխիչ ցանցեր» ընկերության ներդրումները հաշվարկվում սակագնի մեջ և փաթաթվում մարդկանց վզին, ինչո՞ւ պետք է վճարենք ընկերության կապիտալ շինարարության, գործուղումների, պանսիոնատների, հանգստյան տների ու այլնի համար: Ինչու՞ բաշխիչ ցանցերը պետք է ունենա 12.4% կորուստներ, ո՞ւր են գնում այդ կորուստները, ինչու՞ մեր ժողովուրդը պետք է վճարի դրանց համար: Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցերը 1 կիլովատը վաճառում է Բաշխիչ ցանցերին 17 դրամով, իսկ վերջինս վաճառում է մեզ 42 դրամով, գրեթե 300 տոկոս ավելի է… Ո՞վ է տեսել նման բան, ինչո՞ւ այս խնդիրները համակարգային քննարկման առարկա չեն դառնում»,- ասաց նա:
Արթուր Բաղդասարյանին վրդովմունք է պատճառում այն, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաշվի չի առնում ԱԺ ժամանակավոր հանձնաժողովների ներկայացված հանձնաժողների դիտարկումներն ու եզրակացությունները:
«Համապատասխան հանձնաժողովում փաստագրվել է, որ մտահոգության առարկա բազմաթիվ հացեր կան, բայց դրանք այդպես էլ չքննարկվեցին, մինչդեռ դրանք նշանակություն կարող էին ունենալ սակագնի բարձրացման որոշման վրա … Եթե ԱԺ-ն ստեղծում է ժամանակավոր հանձնաժողով, որի գրած եզրակացությունը որևէ մեկը չի ուսումնասիրում, ինչո՞ւ են ստեղծվում այդ հանձնաժողովները, այլ կերպ ասած՝ «ստեղծում եք, որ ի՞նչ անեք»»,- ասաց նա:
Արթուր Բաղդասարյանը հիշեցրեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը բողոքարկելու նպատակով ՕԵԿ-ը դիմել է Վարչական դատարան: «Մենք ակնկալում ենք լայն հանրային աջակցություն»,-ասաց նա:
20:35
ՕԵԿ հանրահավաք. Եկե՛ք միասին պայքարենք. Մհեր Շահգելդյան
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը այսօր Ազատության հրապարակում ՕԵԿ–ի հրավիրած հանրահավաքին իր ելույթում անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը՝ նշելով, թե միասնական պայքարի շնորհիվ միայն հնարավոր է հասնել շոշափելի արդյունքների:
«Սիրելի հայրենակիցներ շոգ է, սակայն պայքարող մարդուն շոգը տալիս է էներգիա՝ պայքարելու համար էներգիայի սակագների թանկացման դեմ»,- ասաց նա:
Նա նշեց, որ համամիտ չեն, երբ ասում են, թե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անհրաժեշտ է:
«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կախված է մի շարք ձեռնարկությունների վատ կառավարման հետ և սովորական քաղաքացին իր գրպանից չպետք է վճարի թանկացման համար, քանի որ մի շարք էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկություններ սխալ են աշխատում, կամ չեն կարողանում կառավարել»,- ասաց Մհեր Շահգելդյանը:
Պատգամավորը նշեց, որ էլեկտրաէներգիայի թանկացումը իր հետ բերելու է այլ ապրանքների թանկացման, ինչի հետևանքով էլ աղքատության և արտագաղթի ցուցանիշներն են աճելու:
«Մենք ասում ենք ոչ էլեկլտրաէներգիայի սակագնի թանկացմանը, և ոչ ապրանքների գների բարձրացմանը, մենք ասում ենք ոչ աղքատացմանը: Հայկական խոսք կա, ասում են մեջք մեջքի, որ տանք, սարեր շուռ կտանք, եկեք միասին պայքարենք և ես համոզված եմ կհասնենք հաջողությունների»,-ասաց նա:
20:23
Մարդկանց արտագաղթը ահագնացող չափերի է հասել. Արթուր Բաղդասարյան
ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը մինչ ելույթին անդրադառնալը նախ շնորհակալություն հայտնեց ներկաններին, հանրահավաքին մասնակցելու համար և տեղեկացրեց, որ առանձին մարզերում հարուցվել են դժվարություններ՝ այս հանրահավաքին մասնակցելու համար։
Նա նկատեց, որ ընդամենը երեք ամիս է անցել, երբ ՕԵԿ-ը դուրս է եկել իշխանությունից, և սա իրենց առաջին հրապարակային քայլն է՝ համախմբելու համախոհներին և խոսելու ապագայի ծրագրերի մասին։
Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ելույթը բաղացած է երեք մասից, որի ժամանակ կանդրադառնան ավելի վաղ ՕԵԿ-ի հասցեին հնչած մեղադրանքներին, ապագա ծրագրերին, ինչպես նաև Էլեկտրաէներգիայի թանկացմանը։
Նա նշեց, որ եղել է Հայաստանի տարբեր մարզերում և տեսել, որ երկիրը և ժողովուրդը գտնվում են ծանր ու թշվառ վիճակում։
«Տպավորություններս ծանր են և դժգույն, որովհետև տեսնում ենք, որ Հայաստանը դատարկվում է։ Մարդկանց արտագաղթը ահագնացող չափերի է հասել»,- նշեց նա և հավելեց, թե եզրակացությունը մեկն է՝ «հայրենիք ենք կորցնելու, եթե վճռական չլինենք»։
«Կուտակված խնդիրներն ի վիճակի են լուծել այն քաղաքական ուժերը, որոնք ունեն տեսլական, արդյունքին միտված քաղաքականություն»,- ասաց նա։
Արթուր Բաղդասարյանը նախ նշեց, թե ինչու ՕԵԿ-ը որոշեց դուրս գալ իշխանությունից և ավելացրեց, որ դուրս եկան, քանի որ իշխանության մեջ չկարողացան լինել իրական դերակատար։ «Եկել ենք ոչ ասելու բոլոր շղթայական թանկացումներին»,- ասաց նա։
ՕԵԿ նախագահը նշեց, որ իրենց կազմակերպած հանրահավաքը վերջին օրերին դարձել է մի կողմից բուռն քննարկումների, մյուս կողմից էլ առանձին անձանց կողմից շահարկման թեմա, որին ՕԵԿ-ը սովոր է։
«Որոշ ուժեր ու անձեր փոխանակ ողջունելու համախմբումը՝ զբաղված են ՕԵԿ-ի նկատմամբ չարություն և ատելություն սերմանելով, հնչեցնելով մեղադրանքներ, որոնք այսօր հարկ եմ համարում անդրադառնալ»,-ասաց նա։
20:08
Միջադեպ Արթուր Բաղդասարյանի ելույթի ժամանակ, ակտիվիստին բերման ենթարկեցին
Քիչ առաջ Ազատության հրապարակում Արթուր Բաղդասարյանի ելույթի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ։ Նավակ Ճոճող մականվամբ հայտնի ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը փորձեց ելույթի ժամանակ մի թուղթ փակցնել ամբիոնից, որտեղ գրված էր՝ ՅԱԽՔ։
Ոստիկանները միջամտեցին, երիտասարդին քաշքշելով և հեռացնելով բեմահարթակից։ Վիլեն Գաբրիելյանը հարցնում էր, թե ուր են տանում, ինչին ոստիկանները բարձրաձայն պատասխանեցին, որ տանում ենք ոստիկանության բաժին, «որպեսզի պատասխան տաս քո հիմար գործողությունների համար»։
19:55
Կշտանալու մասին օրենք ենք մշակել, որ անկուշտները բավարարվեն. Հովհաննես Մարգարյան
Ըստ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի՝ արձակուրդն էլ պետք է վաստակած լինի և չի պատկերացնում, թե ինչպես կարելի է գնալ արձակուրդի, երբ երկրի առաջ նման խնդիրներ են կան: «Ազատության» հրապարակում մեկնարկած հանրահավաքին վերջինս նշեց, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է և իրենք իրավունք չունեն լռել:
«ՕԵԿ-ը դիմել է վարչական դատարան, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել ենք բողոք-դիմում, որ վերանայեն սակագինը: Այդ հանձնաժողովի հինգ անդամները, որոնից որևէ մեկը երբևէ ձեռնպահ չի մնացել ինչ-որ հարցում, ուսումնասիրե՞լ եք, թե անցած տարի ինչո՞ւ է ՀԷՑ-ը 14 տոկոս հաշվարկային կորուստներ ունեցել: Գնացեք գտե՛ք, թե որտեղ է ձեր ճեղքվածքը, գնացեք նայե՛ք, որտեղ եք վատ կառավարում»,- հորդորեց պատգամավորը:
Հովհաննես Մարգարյանն ընդգծեց, որ ՀԷՑ-ը կարող է իր շահույթը կրճատել ու այդպիսով խնդիրը լուծել:
Դա այսպես ասած «լևի» վաճառված էլեկտրաէներգիան է, թող իրենց շահույթը կրճատեն: Մեկ տարվա ընթացքում սպառումը պակասել է, բայց ավելացել է աշխատողների քանակը:
Հովհաննես Մարգարյանը քննադատեց իշխանությանը «Շքեղության հարկն» հանելու համար: Նա ընդգծեց, որ ՕԵԿ-ը պայքարելու է, որ շքեղ առանձնատներ ունեցողները վճարեն շքեղության հարկ։
«Մի նոր օրենքի նախագիծ ենք մշակել, որը կոչվում է կշտանալու մասին օրենք: Չգիտեմ, մի ձև գտնենք, որ այս անկուշտները բավարարվեն: Աղետի գոտում հազարավոր երեխաներ սոված են քնում … չենք թույլ տալու»,-ասաց նա:
19:45
Սա թանկացումների շղթայական ռեակցիա է լինելու. Հովհաննես Մարգարյան
Ազատության հրապարակում ՕԵԿ հանրահավաքի ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն իր ելույթում ասաց, որ իրենք մինչև վերջ պայքարելու են, որպեսզի թույլ չտան թանկանա էլեկտրաէներգիան: Նա հիշեցրեց, որ անցած տարի առանց այն էլ 30 տոկոսով անհիմն թանկացում եղավ:
«Սա թանկացումների շղթայական ռեակցիա է լինելու և մենք հետևողական ենք լինելու մեր պայքարում»,- ասաց նա:
Նա նշեց, որ իրենք բազմաթիվ ելույթներ էին նախատեսել, սակայն այսօր ամռան ամենաշոգ օրն է և շուտով կլսեն Արթուր Բաղդասարյանի ելույթը։
Հանրահավաքին ելույթ ունեցավ նաև ՕԵԿ կուսակցության փոխնախագահ, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Դիմելով հանրահավաքի մասնակիցներին նա ասաց, որ իրենց մշտական աջակցությունը և ներկայությունը այս հրապարակում փաստում է, որ իրենք չեն սխալվել հայրենիքի կառուցման իրենց տեսլականով:
«Մենք հպարտ ենք մեր տեսակով, մենք նույնիսկ ազնիվ ենք մեր սխալների մեջ»,- ասաց նա և ավելացրեց, որ ի տարբերություն մյուսների, իրենք չեն տառապել ուրիշներին սևացնելու մոլուցքով:
«Ի վերջո հաղթելու ենք մեր սկզբունքներով, տեսլականով, տեսակով, արժեհամակարգով»,-ասաց նա և նշեց, որ իրենք չեն հեռացել իրենց դավանած սկզբունքներից և պայքարելու են մինչև Հայաստանը կունենա ազատության անկախության արձանը։
Երևանի «Ազատության» հրապարակում մեկնարկել է «Օրինաց երկիր» կուսակցության հրավիրած հանրահավաքը: Ինչպես նախապես հայտարարվել էր կուսակցության քաղաքական խորհուրդը, համազգային հանրահավաքը հիմնականում ուղղված է օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ:
Հիշեցնենք, որ վերջերս տված մամուլի ասուլիսի ժամանակ ՕԵԿ-ի ղեկավար Արթուր Բաղդասարյանը հանրահավաքին մասնակցելու էր հրավիրել բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և անհատներին:
«Ընդվզում» շարժամն ղեկավար Կարեն Թումասյանն իր ելույթում նշեց, որ ՕԵԿ-ի ցանկում այս հանարահավաքը եզակի է։ Նա նշեց, թե եկել է այն պահը, որ ազդեցիկ ուժերից մեկը նախաձեռնեց պայքարի այս մարտավարությունը։ «Ընդվզում շարժումը պայքարի այս էտապում սատարում է ՕԵԿ-ին և հայարարում է, որ մինչև հարցին վերջնական ուծում տալը լինելու իր կողքին»,-նշեց նա։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 14:11 • 08.04.24 Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
- 14:09 • 08.04.24 Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 15:54 • 18/04 Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանն ավելի մեծ ախորժակ ունեն և նրանց ճանապարհին մնացել է ՀՀ-ն իր ընտրած իշխանությամբ. Հովիկ Աղազարյան Ավելի վաղ հայտնի է դարձել օկուպացված Արցախից ՌԴ խաղաղպահ զորակազմի դուրսբերման որոշման մասին: Նախօրեին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են երկու երկրի՝ ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
Իրավունք
-
10:22 • 19.04.24 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
-
23:32 • 18.04.24 Կեպան Ռեալին օգնել է Սիթիի հետ 11 մետրանոց հարվածաշարում
-
22:41 • 18.04.24 Նոյերը խոսել է Արսենալի նկատմամբ տարած հաղթանակի մասին
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Իրադարձային
-
14:33 • 19.04.24 Նիկոլ Փաշինյանն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը