Այսքան ազատ Ա. Մեր լեզվի ամեն մասնիկում ազատության ոգի կա. Գևորգ Գիլանց
Իմ սիրելի ընթերցող, ինչ մեղքս թաքցնեմ, երեկվանից զբաղված եմ այս նյութի նախաբանը գրելով ու ջնջելով։ Թեման մեր լեզվի այսօրվա վիճակն է՝ թերևս մեր ամենագլխավոր խնդիրը, բայց արի ու տես, որ քարկապ ընկա ու չկարողացա անգամ երկու տող գրել։ Մի կողմից էլ մտածում եմ, ախր ես ո՞վ եմ, որ ձեզ պիտի ասեմ, թե ինչ լեզու է Աստված դրել մեր բերանում և մի հատ էլ խորհուրդ տամ, թե ոնց վարվեք Աստվածային այդ լեզվի ու գրի հետ։ Գրողը գրել, գնացել է. ամենավերջինը Հրանտ Մաթևոսյանն էր, ով, ցավոք սրտի, բոլորովին էլ ոչ ինձ տված հարցազրույցում, ասում է.«Ի վերջո, լեզվական տարբեր մարզերի միությունն է ամբողջական լեզուն՝ վարչական, բանակի, գործարանային, փողոցային, տարբեր ժարգոններ: Ռազմական արդյունաբերություն չունես՝ ուրեմն չունես այդ մարզի բառամթերքը, գրասենյակներդ աշխատում են այլ լեզուներով՝ ուրեմն աղքատանում է ամբողջ լեզուդ: Այլ չափումներում է ապրում այսօր հայոց լեզուն, մտավորականությունը և ժողովուրդը: Լեզվով ապրում, լեզուն հարստացնում, այն գործառնության մեջ է դնում ազգի մի չնչին մասը: Մնացածը այլ գործի են և, փաստորեն, հայերենի որդիները չեն»։ Հիմա, որ կրկին կարդում եմ իմ ու գրող, թարգմանիչ Գևորգ Գիլանցի զրույցը, զգում եմ, որ այնտեղ Մաթևոսյանը կար, մի քիչ մեզնով արված, ուրիշ, բայց ինքն է։ Միգուցե այն պատճառով, որ Գիլանցն առաջարկեց գրավոր զրուցել, իսկ գրի հետ միշտ ձեռքով կանչում ես Նրանց։ Այնպես որ, ներող եղիր, իմ եղբայր Գիլանց, որ քո գիրն էլ իմի հետ այստեղից ջնջելով գնացի ու կանչվածը դարձյալ Նա էր.«Երեկ էր դա, չէ՞, դիմադրություն եղավ, ինքնագիտակցությունը խոսեց. ես պետք է ունենամ իմ ազգային կրոնը: Այդպես էլ այսօր է: Բացվելու է ինքնատարբերակման ուղին՝ իմ տառը քո տառից տգեղ չի լինելու, իմ բանաստեղծությունը քոնից լավն է լինելու: Վիճակն այս է, ուղին այս է: Մեր ժամանակներում ետ մնալով, մեր ժամանակներ շուտ մտած ազգերին ուսուցիչ անելով, այդուհանդերձ, նրանց «դավաճանելու» ենք: Մենք նրանց երթի մեջ չենք: «Կդավաճանենք», ինչպես միշտ ենք արել, միշտ չենք ձուլվի: Վերադարձ է լինելու ինքներս մեզ:»
-Բարև, Գիլանց
–Բարև, Վարդ ջան
–Ի՞նչ ես կարծում, չարժի՞ հետդ մի հարցազրույց անել լեզվական խնդիրների մասին. մի քիչ սրենք այս թեման, իսկը ժամանակն է
–Բայց խնդրում եմ բանավոր չխոսենք. ես սիրում եմ հարցերին հանգիստ,մտածելով պատասխանել
–Փաստորեն գրավո՞ր ես ուզում
–Եթե կարելի է, ես վատ եմ խոսում, ու միտքս լեզվիցս առաջ է՝ եթե թեման, իհարկե, լուրջ է։ Իսկ սա՝ լուրջ թեմա է, ես կասեի՝ լրջագույն։ Կարելի է հենց այստեղ՝ ֆեյսում, որ զրույցային ֆոնը պահպանենք. այսպես ասած՝ հեռակա, բայց տեքստային զրույց։ Այսպես անմիջականությունը կմնա, բայց ես գոնե միտքս կկարողանամ պատշաճ ձևակերպել։ Համ էլ հետաքրքիր փորձ կստացվի, եթե լավ չստացվի՝ կանցնենք ավանդական տարբերակների։)
-Դե թույլ տուր ինտերվյուից առաջ գնամ լողանամ, խելքս գլուխս հավաքեմ ու միանամ ուղիղ մի ժամից, հարմար է՞
– Լավ, Վարդ ջան, ես էլ եմ էդ մտքին
–Պայմանավորվեցինք՝ ուղիղ 20.30–ին
–Լավ, Վարդ ջան
–Ալո, Գիլանց,այստեղ ե՞ս
-Հա, եկա, կարող ենք սկսել, մի տեսակ դժվար ենք սկսում մեր զրույցը, երևի թեմայի հրատապ ու կարևոր լինելուց է
– Տես, եթե բանավոր գնար մեր զրույցը, այլ փիլիսոփայություն կունենար, չէ՞.ինձ թվում է այնքան կեղծ գիր է ամբարվել, որ մեր գրավոր լեզուն մի տեսակ ստվել է.բանավորում կարծես ավելի մարդկային ենք, քիչ ճռճռան ու փքուն
–Բայց հիմա էլ ճռճռան չենք, մեր շուրջ այնքան գռեհկություն կա, որ բնականոն գրական զրույցը դիտարկում ենք որպես ճռճռան ճառ... Դա սեփական մշակույթից օտարվելու արգասիք է։ Եթե այսպիսի լեզուն կորցնենք՝ մեզ ամեն տեսակ ճորտական միությունները հալալ են լինելու
Իրականում լեզուն գռեհկացնելը մի խնդիր է հետապնդում՝ պոկել սեփական մշակութային ժառանգությունից, քանզի բազառի ժարգոնով խոսողն ու ապրողը ոչ Սիամանթո է ընկալելու, ոչ Չարենց, ոչ էլ Մաթևոսյան...
–Լեզուն ժամանակի ամենաարդար վավերագիրն է,այն իր վրա է կրում ժամանակի բոլոր հարվածները՝ սոցիալականից մինչև քաղաքական, բայց այն նորոգ է պահում միայն միտքը։ Իսկ մենք այսօր ի՞նչ միտք ենք արտադրում, որ մեր լեզուն այն սպասարկի ու նորոգվի
–Եթե թեկուզ քիչ կամ նույնիսկ վատ արտադրվածը (նույն միտքը, պատկերը...) սպառող ունի՝ շանս կա ունենալու, իսկ ամենալավ արտադրանքն էլ, եթե սպառող չունի՝ դատապարտված է
–Տվյալ սոցիումի մտածողությունը, կյանքը...այ սրանք են կարծեմ որոշում լեզվի վիճակը, չէ՞
–Զանգ է եկել, մի վայրկյան.շարունակենք, քո ասածը խիստ վիճելի թեզ է
–Մեր լեզուն կարծեմ բաղկացած է մեր մտքերից։ Հիմա մեր այսօրվա հանրալեզվաբանության վիճակն ի՞նչ է, այս նոր տեխնոլոգիաների շնորհիվ պիտի որ այն նոր կենսական լիցքեր ստանար՝ շփվելով նոր համակարգերի հետ, բայց եղածն ենք փաստորեն հարամում այս սոցցանցերում, ուր ծաղկում է անգրագիտությունը, լեզվական քաոսը
–Ցանկացած քաոս ի վերջո բերում է կոսմոսի, ուղղակի մեր քաոտիկ ժամանակն է շատ երկարում, արհեստականորեն երկարացնում են ... լատինատառ գրողների մեծ մասը խոստովանում է, որ ամաչում են հայատառ գրել, սխալվելուց ամաչում են... Բայց չեն գիտակցում, որ հոնք շինելու տեղ աչքն են հանում... Իսկ սոցցանցերում առկա անգրագիտությունը մեր հոգևոր մակարդակի, այս նոր իրականության արտացոլանքն է, հայելին ինչ մեղք ունի... Փաստորեն զուտ անհատների ջանքերով թվային տեխնոլոգիաների լեզու դարձած հայերենը վտանգվում է նաև լեզվակրի անգրագիտության պատճառով... Ես համաձայն չեմ լեզվակիր համարել միայն խոսակցական լեզվին տիրապետողին
–Սպասիր, այստեղ խնդիր կա. Դու շատ լավ գիտես, որ լեզուն միասեռ մի բան չի. ունի մասնագիտական, սլենգ, ժողովրդական, բարբառներ եվ այլ դիրքեր.ի՞նչ ես կարծում, ժամանակը չէ՞, որ մեր գրական լեզուն դուրս գա իր արարատյան հայրենիքից և կրի այս շերտերը, մանավանդ որ ժամանակակից գրականությունը արդեն խիզախել է և պահպանողականությունը վայր դնելով՝ իրեն դուրս է բերել գրական լեզվի նոր հուն, ավելի ազատ ափեր։ Ի վերջո 21–րդ դարի մարդը չի կարող չէ՞, գրել և խոսել 19–րդ դարի մարդու նման
–Դա պիտի արվի զգուշորեն, ելնելով գրական լեզուն ժարգոնախեղդ չանելու, չպարզունակացնելու տրամաբանությունից. լեզուն, իհարկե, կենդանի մեխանիզմ է, բայց լեզուն մշակողների՝ գրողների ճաշակն ու կրթվածությունը շատ կարևոր գործոն են։ Հրանտ Մաթևոսյանի օրինակը ամենագայթակղիչն է, հիշիր «Ծառերը»... Իսկ տրվել փողազգիների լեզվական զեղումներին՝ նշանակում է ինքզինքը տանել կործանման... սպասի միտքս բոլորեմ
–Բայց եթե շարունակվի գրավոր և բանավոր խոսքի այս խզումը եթե, մենք շատ շուտով նոր գրաբար կարող է ունենանք
–Դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ ժողովրդին սնում ես ոչ իր մշակույթով, այլ գաղութացված վիճակի կարող են հասցնել... Մենք երկար դարեր գաղութ ենք եղել, ու սեփական մշակույթը ապրել է լոկ նվիրյալների հաշվին։ Հետո քանի-քանի նվիրյալի կյանք պահանջվեց, որ մեր մշակույթը մեզ տան, իսկ հիմա նույն բանն արվում է ավելի խորամանկ մեթոդներով...
Նախորդ հարցի վերաբերյալ մի բան էլ ասեմ. Ի վերջո գրականությունը վավերագրություն չէ, քսանմեկերորդ դարում գրավոր միտքն ու գրականությունը տարանջատվել են, մենք դա դեռ չենք ուզում գիտակցել...
–Չէ, նախ գրականությունը նաև վավերագրություն է. լավ գիտես, որ այն այսօր մի առանձին գրական ուղղություն լինելուց բացի, նաև Մաթևոսյանի ժուռնալիզմ ասածն է, նրա գործերում սա կա, հստակ ընդգծված է, նաև իր հարցազրույցներից մեկում է խոսում այս մասին, հորդորում է հենց այդ ժուռնալիզմն անել բայց սա չէր,կարևորը ...
–Մաթևոսյանը նոր ժուռնալիզմի մասին արդեն ցավով էր խոսում, հենց այդ զրույցներից հիշելով դա ասացի, քանզի իսկական գրականությունը նա այլ էր համարում, կարծեմ ասում էր՝ «գոնե մեր ժամանակի վավերագիրը լինենք...»։
–Վերադառնալով մեր բանին՝ տես 60–ից ավելի բարբառ ունենք, իր ենթաշերտերով, արևելահայերեն, գրաբար, միջին հայերեն, բայց մեր խղճուկ բառաֆոնդին նայի, մեր այսօրվա մամուլի ճապաղ լեզուն տես, սա ինչ լեզու է, ես արդեն չեմ հասկանում, դու հասկանում ե՞ս
–Մենք ընդհանրապես շատ հզոր, ներունակ ու ճկուն լեզու ունեք՝ բազմաթիվ լեզվաշերտերով ու բարբառներով, բայց գրական մոդան թելադրում է գրել տուտուզիկ-մուտուզիկների մասին, թանձր ծխով տարված գերխելամիտ մտահանգումներով... Իսկ հողն այսօր ջրողը, կամ ջուր չունեցող գյուղացին բերնին երգ չունի, եղածն էլ մշակող չկա... Մոդա, սիրելիս, մոդա... «Սատանայի փաստաբանը» ֆիլմում մի հրաշալի կտոր կա, որտեղ փաստաբանն ասում է՝ «Մեկ է, փառասիրությունն իմ սիրելի մեղքն է»։ Մեզ մոտ այդ բառերը նա կարող էր գործածել ամեն քայլափոխի
–Գիլանց, ժամանակի մտքի ու նյարդի վրա է ախր միշտ լեզուն բանում. Բա մտքի անելիքն ինչ է, այն պիտի ապրելու տարածքներ ստեղծի ներկայի ու ապագայի համար։ Եթե աշխարհում մի ինքնավար բան կա, դա հենց ազատ միտքն է, որը չի թողնում, որ լեզուն պառավի, փչանա։ Ժամանակն այսօր արագահոս է.բայց նայիր խնդրեմ մեր գրավոր խոսքի յոթհարկանի կառույցները. մեր շատ մտքեր անընթեռնելի են մնում հենց իրենց խրթին կառուցվածքի պատճառով, ինձ երբեմն թվում է, թե սովետում այդպես են գրել հայերը, որ արանքում կարողանան իրենց ուզած ուղերձները տեղ հասցնեն, թաքցնեն այդ հարկերի տակ, բա այսօրվա խոսքի ազատության մեջ մենք ինչո՞ւ ենք այդ կառույցներին գերի մնացել
– Եթե պապերդ քո հողի վրա տուն են կառուցել, ապա դու պիտի կամ հիմնովին քանդես ու նորը կառուցես, կամ վերակառուցես նույն հիմքի վրա (կարող ես կողքից էլ ավելացնել)։ Սա նաև մեր լեզվին ու մշակույթին է վերաբերվում
Իսկ ազատությունն առաջին հերթին պատասխանատվություն է, ոչ թե ամենաթողություն. դու քանի գրող գիտես, որ գրում են առանց սեփական փառասիրությանը հագուրդ տալու։ Ես մեկին գիտեի, ցավոք... իսկ մնացածի վրա ազդում է ինքնատիպ լինելու և հանրահռչակված լինելու ցանկությունը։ Հենց գրող լինելը դարձավ մասնագիտություն՝ խնդիրը բարդացավ... Դա, իհարկե, երեկ չի եղել, բայց մեկ է, խնդիրը դրանից չի հեշտանում
– Լսիր, այդ պատճառով անգամ Մարկեսին իր ընկերները մարքեթոլոգ են ասել.))))Առանց փառասիրության միայն միջնադարյան վանքերում են ճգնել, հետո էլ փառասիրությունը զուտ նյութական մի բան չէ, նաև հոգևոր բան կա մեջը կարծես։ Նորից վերադառնալով գլխավոր թեմային, ասեմ. ինձ իմ լեզվաբանության հանճարեղ դասախոսները սովորեցրել են, որ նախադասությունն ունի 4 կողմնորոշիչ՝ խոսող, լսող, տեղ, ժամանակ. մեր գրական լեզվի այսօրվա կազմվածքով ես հենց հիմա դժվարանում եմ այս կողմնորոշիչներով մտքերս քեզ հասցնել՝ երկարում է մի տեսակ, չե՞ս զգում
–Եթե երկարում է՝ ուրեմն իրար այսպես դժվար ենք հասկանում. սա կարող ենք պահել որպես թեմայի նախավարժանք ու հանդիպել, հանգիստ զրուցել, մի բաժակ սուրճի կամ գարեջրի շուրջ
–Ես որ եղածից դժգոհ չեմ, կարծես վատ չենք գնում, եղբայր...շարունակենք
–Գիտես, Մարկեսն իր թիկունքում հսկա լատինախոս աշխարհ ուներ, Մարկեսն իրեն կարող էր թույլ տար, մեզ մոտ գոյատևման խնդիր է, որ, ցավոք, անկախ (թվացյալ) պետության պայմաններում էլ անհատների ուսերին է, ու դեռ երկար մնալու է... Մենք տարբեր խնդիրներ ունենք, տարբեր աշխարհայացք։ Մեր գրքերի տպաքանակներն այնքան ծիծաղելի են, որ դրանք կարելի է համարել գրադարանների համար պատվիրված...
–Չէ, ասածս այն էր, որ Մարկեսից տաղանդավոր գրողները աշխարհին անճանաչ մնացին, որոշներն էլ միայն թարգմանության շնորհիվ հայտնի դարձան իրենց իսկ երկրներում. և հիմա ուզում եմ, որ մենք այս կարևոր գործին՝ թարգմանությանն անդրադառնանք
– Դա էլ հենց այն է, ինչի մասին քիչ առաջ խոսում էինք. թարգմանությունն այն թարմն արյունն է, սնունդն է, եթե կուզես, որ կենսական նշանակություն ունի գրականության, լեզվի համար, բայց այստեղ էլ խնդիրներ կան, որոնց մասին հարկ է խոսել. հիմա ես քեզ հարցնեմ՝ պատահական է՞, որ մեր գրողներից շատերը խուսափում են թարգմանելուց, հատկապես պոեզիա
–Ասել, թե մերոնք չեն գիտակցում սրա կարևորությունը, ահագին միամիտ կլինի։ Ով չգիտի, որ հենց հայերեն թարգմանությունների շնորհիվ են պահպանվել Արիստիդեսի «Ջատագովությունը», Եվսեբիոս Կեսարացու «Ժամանակագրությունը» և այլ երկեր, որոնց հունարեն բնագրերը կորել են: Ինչ է մեր պոետները չգիտե՞ն, որ առանց թարգմանելու ու թարգմանվելու կայարանից այնկողմ նրանց ոչ մեկը չի կարդա և չի ճանաչի, ապշած եմ, և պատասխանս է՝ չգիտեմ, թե ինչու են դրանից խուսափում։ Մեր մի քանի տաղանդավոր թարգմանիչների էնտուզիազմի վրա է այս գործը մնացել, Սամվել Մկրտչյանի, Ֆերեշեթի, Զավեն Բոյաջյանի...մի քանիսն էլ կան, այ էստեղ եմ ես օրինակ տեսնում մեր լեզվի նորոգումը, լեզուն շփվելով է կենսունակ դառնում կարծես, բայց այս մարդիկ կարծես պետություն չունեն մեջքի ետևում, այսպես մենք ուր կհասնենք, լավ
– Թարգմանության կարիք ունենք ոչ միայն զուտ գրականության ոլորտում... Գրականությունից մինչև ծրագրեր, տեղեկատվական համակարգեր և մասնագիտական այլ ոլորտներ։ Բայց իշխանությունը սրա փոխարեն օտարալեզու դպրոցներ է բացում։ Արդեն կասկած չունեմ, թե որ գերտերության պահանջով
Մենք պատմական բախտավորություն ունենք այն իմաստով, որ մեր դժվարին ժամանակներում ունենում ենք հզոր անհատներ, որոնք իրենց գործով ազգ են փրկում։ Ես առանց ավելորդ համեստության կասեմ ում նկատի ունեմ՝ Սամվել Մկրտչյանին, Լևոն Խեչոյանին... Նրանք հզոր են։ Բայց մեր ողբերգությունն այն է, որ դասեր չենք առնում մեր պատմությունից... Օտարները մեր մշակույթը, մեր այսօրվա մշակույթն ավելի լավ գիտեն, քան այն կրողները... Ես ասեմ ինչու՝ հայերենը թույլ է տալիս ցանկացած լեզվից կատարել բնագրին գրեթե համարժեք թարգմանություն։ Դա փաստ է։ Բայց գրողներից քանիսն են լիարժեք տիրապետում սեփական լեզվի բոլոր շերտերին, քանիսն են խաղում լեզվի հետ, երբ լեզվական ճկունություն է պետք... Ճաշակ է պետք, գիտելիք է պետք... Իսկ հիմա հաճախ թարգմանիչը միայն այն լեզուն գիտի, որից թարգմանում է, հայերենը համարում է խոսակցականը.... Ու այդպես ստանում ենք աղբ... Ես օրինակ էլ կարող եմ բերել...
–Համաձայն եմ, բայց տես. ես էլ եմ ահագին վախենում էդ ռուսալեզու դպրոցներից, բայց երբ նայում ես թռիչքային զարգացում ապրած երկրներին, տեսնում ես, որ համարյա բոլորի կրթական կոնցեպտներում կա էդ հակումը. իրենց երեխաների բերաններում օտար լեզուները դրել են ու ուղարկել մեծ աշխարհի փորձը կլանելու,օրինակներ որքան ուզես, բայց մենք ահա վախենում ենք, էսպես վախերի մեջ էլ միատարր երկիր դարձանք, ոչ մեկը չապրեց մեր կողքին, սա վտանգավոր է, կարծես...ես չեմ ասում սա անենք մայրենիի հաշվին, նրանք էլ այդպես չարեցին, բայց աննորմալ բան չէ՞, որ մեր երիտասարդների մեծամասնությունը ռուսերեն չգիտի, օրինակ
–Վարդ ջան, լեզվի ուսուցումն ու իմացությունն այլ բան է, դասավանդման լեզուն ու մեթոդներն՝ այլ... Դա մի ծուղակ է, որի մեջ արդեն եղել ու մի կերպ ազատվել ենք, բայց հիմա փոխանակ դրանից խուսափենք՝ նորից ենք ուզում ընկնել
Ինձ ասում էին, ինչու դու չես ուզում, որ քո պես ուրիշ երեխաներ էլ գերազանց ռուսերեն իմանան... Չգիտեին ու չէին պատկերացնում, որ ես հայկական դպրոց եմ գնացել։ Դա նաև իմ ռուս համակուրսեցիների դեպքում էր...
–Համաձայն եմ, որ այստեղ քաղաքական բաղադրիչը կա, շահագրգիռ կողմը տեսանելի է հստակ, բայց ինչ է, հնարավոր չէ՞ դուրս գալ այս փակ տարածքի հոգեբանությունից, ոնց որ Հայաստանը մի մեծ բերդ լինի, մենք էլ ներսում նստածներ, ինչո՞ւ չենք ուզում բացել, մեր երկիրն էլ ուրիշների պես շնչի, զարգանա, ոնց որ էդ փակ երկրի երազանքը, որը հենց օլիգարխներինն է, մենք էլ ուզենք կողքից «շախ» տալ
–Օտար լեզվով օտար մշակույթ, օտարի հանդեպ սեր ենք սերմանում, սեփականի հանդեպ՝ քամահրանք, ու խեղճանում ենք... Հպարտության պակաս ունեք, արժանապատվության պակաս... Մենք այստեղ պայքարող տղաներ ունենք, քանզի մեծ մասը մեր լեզվի ու մշակույթի կրող է, չի փախչում... Սպառողի հոգեբանության սերմանումն ու վախն է արտագաղթի հիմնական պատճառը։ Եթե կրող ես՝ ոչ սպառող ես, ոչ վախկոտ... Իսկ բերդում փակված ենք, քանզի բերդի կայազորը հազիվհազ հերիքում է բերդը պահելուն, հակահարվածի, երկրի մատույցներից դուրս շպրտելու ուժը դասալքում է։ Ես այլևս ընտանիք պահելու, երեխա մեծացնելու պատճառաբանությամբ գնացողին չեմ ասում ՝իր գործն է։
–Ես էլ չեմ ասում ու չգիտեմ էլ մենք սխա՞լ ենք թե՝ ճիշտ
–Ես հիմա ասում եմ ազատամարտի տարիներից ավելի դժվար չի, մի փախի, կանգնեք իրար կողքի, որ արդար դատարանի հույս ունենանք այստեղ կարողանանք աշխատել
–Որտե՞ղ ես հիմա աշխատում
–Տանը, եթե այլ բան չլինի, մի կտոր հողս կմշակեմ, դե համակարգիչներ նորոգելն էլ կա ու կա... շատերի համար՝ ընկերական, քանի որ փողային հարաբերությունները թողնում եմ ոչ իմ կամքին, երկնքի թռչնի նման... Լավ է, կինս ինձ հասկանում է ։))))))
–Գիլանց, իշխանության լավը չի լինում, իշխանության նպատակն ամենուր իշխանությունն է, ես ուզում եմ հասկանալ, թե մենք որտե՞ղ ենք սխալվել, որ այսօր այսքան տխուր իրավիճակում ենք......մենք ինչը սխալ արեցինք
–Առաջնորդամոլությունը.... Ստրուկին մեր միջից չվռնդեցինք, գերադասեցինք մեր հարցերը մենք չլուծել, այլ ազդեցիկ ծանոթ բարեկամի միջոցով, որ նույն ստրկության տարատեսակ է, ստրուկի, ճորտի մտածողություն է... Մենք ազատ մարդ մեծացնելու խնդիր ունենք
–Հա, երևի այս տարիներին բոլորս էլ գլուխ պահելով ընկանք, մտածեցինք դե պետությունն արդեն ունենք, իսկ այսօր այն երերում է...
–Հայ մշակույթի կրողը, իսկական կրողը, չի կարող ստրուկ լինել, եթե նրա երակներում հայերենն է, ապա ստրկությունը վաղ թե ուշ կթոթափի... Դա լավ գիտեն այլոք, ու ամեն կերպ մեր կյանքից ուզում են վտարել հայերենը, կամաց-կամաց, մեր հոգին ասֆալտում են «մուղամով», իսկ մեր լեզվի մեջ, նրա ամեն մի մասնիկում ազատության ոգին կա... Ար, Արև, Արդար, Ազատ... Այսքան ազատ Ա...
–Անշուշտ. հայոց այբուբենի մեջ թաքնագրված են նաև գիտություններ, գենետիկ ծածկագրեր, ամենայն արարումի բանալիներ, ինձ թվում է՝ այս գրով եթե նոր մտքեր ստեղծվեն, պատկերագրվեն, մենք, հաստատ աղետներից կխուսափենք
–Կան, բայց վերծանելու տեղ մենք զբաղված ենք անիմաստ պայքարով՝ լեզուն պահելով, լեզվի գոյություն ապահովելով, ոնց որ թնդանոթով ծիտ խփես...
–Բայց այս սոցցանցերի անգրագետ գիրը տեսնելով, վախն ընկնում է չոքերդ, մտածում ես, որ կրթության իմիտացիա է թե դպրոցում թե բուհերում, սա հենց ավելին է, քան աղետը. մենք այսքան անգրագետ մարդ երբեք չենք տեսել ախր
–Իրականում մեր հասարակության մի ստվար զանգված բոլոր «լավ» ժամանակներում էլ այս մակարդակին է եղել, ուղղակի էն ժամանակ սոցցանցերը լակմուսի թուղթ չեն ծառայել, իսկ գրագիտության, ուսումի, գրի հանդեպ ակնածանք ունենալու համար պարտական ենք մեր գենետիկային
–Քո կարծիքով՝ եթե պառլամենտում թելադրություն տան և գնահատեն հին ու բարի հինգ բալանոց համակարգով քանի՞ հոգի երեք կստանա
–ՀՀԿ-ականների մեծ մասը ընդհանրապես այդ օրը կհիվանդանա ։))) Ընդդիմադիրների մեծ մասը կգրի ։))) Բայց
ընդդիմադիրների մեծ մասը ռուսերեն թելադրությունն ավելի լավ կհանձներ... Ու հենց դա է մեր իրական ողբերգությունը
–Դու համակարգիչներ ես նորոգում ու ավելի լավ կիմանաս. Ո՞նց հիշողությունը տեղը բերել, երբ խաթարվում է համակարգչի հիշողությունը ո՞ր գործողությունն է ճիշտ և ինչ անել մեր կորսված հիշողությունը կրկին ներբեռնելու համար
–«Ռիքովեր»՝ պահպանելով ֆայլերը, այսինքն` վերադառնալ նախնական վիճակին՝ պահպանելով մինչ օրս կուտակած նյութերը։ Ես հաճախ լրիվ զրոյացնում եմ, բայց դա էլ նախկին համակարգը չի, հսկայական ջանք է պահանջվում և մեկ է արդյունքը նույնն է՝ նույն համակարգիչը՝ ավելի երկար տանջանքներից հետո։ Մեկ-մեկ հարկ է լինում, թարմացնել օպերացիոն համակարգը, բայց դրա հետ մեկտեղ հարկ է լինում ֆիզիկական հզորացում անել, նոր մասեր ավելացնել։ Ի բնե մենք հզոր, գերհզոր «հարդ» ունենք, մեզ միայն վերագործարկումն էլ բավարար է, ռիքավեր անելու կարիք չունենք... Ուղղակի թարմացնել է պետք ու ավելորդ ֆայլերից (նիշք բառը չեմ սիրում) ազատվել.Վարդ ջան, մի քիչ ու...
–Հասկացա, գնում ենք դեպի վերջը. հարց՝ վախ ապագայից.կա՞ այդպիսի մի բան քեզ մոտ
–Վախ չունի միայն արդեն մեռածը։ Թվացյալ գերհզոր ազգերն էլ ունեն վախ։ Ես էլ ունեմ, ու մենք էլ որպես տեսակ՝ ունենք։ Ուղղակի վախն ու վախկոտությունը տարբեր բաներ են... Մեր հավատի պակասն է մեզ շատ հաճախ վախկոտ դարձնում
–Իսկ քո այդ վախերը կարողանո՞ւմ ես կառավարել, վերահսկել
–Չէ, վերահսկել կարելի է այն, ինչ գիտակցական է, վախը գիտակցությունից վեր է. վախի դեմ պայքարելով ես հասնում նոր գիտակցության, իսկ վախկոտությունը, թուլամորթությունը հավատի բացակայության վկայություն է։
Հավատի առկայությունը վախից չի ազատում, պատասխանատվությունն է մեծացնում
–Հիմա դու ամենաշատն ինչի՞ց ես վախենում
–Տեսակի կորստից.Վարդ ջան, մի քիչ անց կգամ, կարծում եմ սիրում ես գիշերվա հովին աշխատել ։))
–Չէէէէէէէէէէէէէէէէէէէէէ... ես ժրում եմ միայն առավոտյան, այս զրույցն էլ կարծես քնած անցկացրի. ենթագիտակցության մի արթուն խորշից
–Լավ. մենք հիմնարար կորուստներից պիտի վախ ունենանք...
–Ինձ թվում է ամենամեծ կորուստն այն է, որ այլևս միմյանց չենք զգում և անցել ենք ցավի շեմը......
– Մենք մեր տեսակն ենք կորցնում, մեր գենետիկ հիշողության հետ մեր ներկան չի կապվում ու մեռնում ենք որպես հիմնարար տեսակ։ Խորենացին գրում էր, թե մեր ազգն Աստծուց է... Այս գիտակցության կորստից եմ վախենում, մեր փողոցն ամայացած տեսնելուց եմ վախենում, իսկ փողոցն ամայանում է, բնիկները գնում են, տեղն ուրիշներն են գալիս, բայց համուհոտը չեն զգում ... քանդում են... կամ ամայի մնացուց փլուզվում են, որովհետև ժառանգ չունեն։ Ժառանգությունը պատասխանատվություն ու ծանր աշխատանք է, աստվածահաճո ու բարեբանվող աշխատանք, որի համար միշտ պարգև ես ստանում, իսկ անբաններին շատ-շատ անառակ որդու ներում է հասնում...
– Այտա, վախիլ մի, էս լեզվի տերը մեռնող պտուղ չի, էս հրեղեն լեզվի...և շնորհակալություն իմ գրավոր առաջին զրույցը նախաձեռնելու համար. Ասեմ, որ էսպես ձեռքերդ է հոգնում, էնպես ՝գլուխդ, ամեն դեպքում պիտի ոսկի միջինը գտնել...)))))
–Լավ, Վարդ ջան, խմբագրելուց հետո մի հատ եթե դժվար չէ՝ ուղարկի նայեմ էլի ։)
Ապրես դու, ինձ պես ծույլին ստիպեցիր գրել, մտածել...
։)
Դե լավ, ջան, ես էլ արդեն գնամ տղերքի մոտ, իմ քառասուն տարվա մանկության ընկերներին են, դեռ մանկապարտեզից ։)))
–Լսի, դու մանկապարտեզ էլ ե՞ս գնացել, էդ ազգանունով միանգամից համալսարան են ընդունվում. )))
Այս մասին մի զրից հիշեցի. Մեր մեծ քաղաքագետ Երվանդ Բոզոյանին երեխա էր ծնվել, ընկերներիցս մեկը զանգեց, թե Երվանդ, էրեխի ազգանունն ի՞նչ ես դրել։ )))
–Վայ ։)))))))))))))))))))))))) Այ էդ բոցը չէի լսել
Շատ լավն էր ։) Իմ իսկական ազգանունը Գևորգյան է, Գիլանցը մեր գյուղից է գալիս, բացի այդ էլ Ռուդիկը Ռուդոլֆ անունից է, որ նշանակում է կարմիր գայլ։ Անունս դառավ ազգանուն, նաև գյուղում մեր ցեղի մականունը, իսկ ազգանունս՝ անուն։
-Անունը ճակատագիր է, իսկ ազգանունը, երևի, ապրելակերպ կամ ավելի շուտ կենսաձև։))))))))) Բարի գիշեր, Գիլանց
– Բարի գիշեր. պաչիկ ։) էսօր գրքիս վրա աշխատեմ, հազիվ գործի ես գցել շարժիչս...
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա․ Նիկոլ Փաշինյան

Փաշինյանն իրականացրեց Լավրովի պլանի վատ տեսակը, նա ՌԴ ին դեռ պետք է. Արթուր Մարտիրոսյան

Արցախի համար մեր տղաներն իրենց կյանքն են տվել, բայց ղեկավարությունն այդ հողին տիրություն չարեցին․ զոհվածի հայր

Ի՞նչ գործ ունեին մեր զավակներն այն հողում, որը պետք է ընդունեիք որպես Ադրբեջանի մաս․ Հերոսի մայր

ԱՄՆ դեսպանն այցելել է «Եռաբլուր»

Հայաստանը կարող է բաժանվել 3 մասի՝ Թուրքիայի, ՌԴ և Իրանի միջև, այդ ճանապարհի վերջին կետում ենք․ Ռուբեն Մելքոնյան

Միավորելով հայ ոսկեգործներին ու արծաթագործներին․ արդեն հասանելի է Goldcenter.am հարթակը

Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին

Մոսկվան ոչ կոռեկտ դիվանագիտական վարքով երկարաձգում է Փաշինյանի իշխանությունը․ Աբրահամ Գասպարյան

Ոստիկանները բերման ենթարկեցին փողոցը փակած քաղաքացիներին

Քաշքշուկ՝ ոստիկանների և ցուցարարների միջև

Եթե մեր շարժումը հասներ ավարտին, համոզված եմ՝ Արցախի ողբերգական դեպքերը չէին լինի․ Լևոն Քոչարյան

Ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Մանուկյան

Ոստիկանությունը համաչափ ուժ է կիրառում. ՀՀ ոստիկանապետ

Նախապատրաստել ենք ավելի քան 40․000 կեցավայր՝ ԼՂ մեր հայրենակիցների համար․ Փաշինյան

«Եռաբլուր»-ը՝ սեպտեմբերի 21-ին

Եթե Փաշինյանը մաքուր է, թող գա և ասի, որ մեղավոր չի. զինծառայողի մայր

Ադրբեջանը ցուցակ է ներկայացրել, հավանաբար ես էլ կարող եմ ցուցակում լինել․ Սեյրան Օհանյան

Եվլախում որոշվելու է Արցախի բնակչության ճակատագիրը․ Սեյրան Օհանյան

Եկել եք ասեք, որ ծախե՞լ եք Արցախը․ ծնողները ԵԿՄ անդամներին թույլ չտվեցին ծաղկեպսակ դնել

Արցախի ՊԲ ն կիսասոված կատաղի դիմադրություն է ցույց տվել․ Աբրահամյան

Իմ տեղեկություններով՝ Եվլախի հանդիպումը մեկ ֆորմատով նախատեսված չէ, մի քանի հարթություններով է ընթանալու․ Տիգրան Աբրահամյան

Դուք և ձեր նման ոչնչությունները չեն որոշում՝ ով է իշխանությունը. Աղազարյանը՝ լրագրողներին

Պետությունն ու իշխանությունը չեք տարբերում․ Հակոբ Ասլանյան

Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանը հիմա Հայաստանում իշխանություն չի փոխի, մենք իրենց համար բեռ ենք․ Արթուր Խաչիկյան

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր շատ թույլ է․ Կարեն Վրթանեսյան

Հեղաշրջման փորձ չկա, ոչ մի իշխանության տենչ չկա․ Սեյրան Օհանյան

Փաշինյանն Արցախի հարցը լուծելուց հետո լուծելու է նաև Հայաստանի հարցը․ Վազգեն Մանուկյան

Երևանի քաղաքապետ պետք է ընտրվի Հայկ Մարությանը, տրամաբանությունն այդպես է հուշում․ Էդգար Ղազարյան

Wildberries․ հիվանդությո՞ւն, թե՞ նորմա

Առաջինը` հայկական սպորտում. To.SportFM-ը դարձել է ՆՈԱ-ի հովանավորը

Երևանցիները պետք է հաղթեն, հետևաբար՝ պետք է մասնակցեն․ Մանե Թանդիլյան

Գնում ենք իշխանափոխության, պատերազմի և խաղաղության ընտրության միջև ենք․ Անդրանիկ Թևանյան

Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ մասնակցության 12 տոկոս կունենայինք․ Տիգրան Ավինյան

Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան․ Փաշինյանը՝ Էրդողանի առաջարկի մասին

Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց ամեն ինչ անում ենք, որ մինչև տարեվերջ ստորագրվի. Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ է գրել Պուտինին ուղղված նամակում

Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել, այն միշտ կողմնորոշված է ըստ ՀՀ պետական շահերի. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մասնակցեցին Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը
-
11:21 • 28.09.23 Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա․ Նիկոլ Փաշինյան
-
16:51 • 27.09.23 Փաշինյանն իրականացրեց Լավրովի պլանի վատ տեսակը, նա ՌԴ ին դեռ պետք է. Արթուր Մարտիրոսյան
-
13:42 • 27.09.23 Արցախի համար մեր տղաներն իրենց կյանքն են տվել, բայց ղեկավարությունն այդ հողին տիրություն չարեցին․ զոհվածի հայր
-
13:33 • 27.09.23 Ի՞նչ գործ ունեին մեր զավակներն այն հողում, որը պետք է ընդունեիք որպես Ադրբեջանի մաս․ Հերոսի մայր
-
13:30 • 27.09.23 ԱՄՆ դեսպանն այցելել է «Եռաբլուր»
-
15:41 • 25.09.23 Հայաստանը կարող է բաժանվել 3 մասի՝ Թուրքիայի, ՌԴ և Իրանի միջև, այդ ճանապարհի վերջին կետում ենք․ Ռուբեն Մելքոնյան
-
13:43 • 25.09.23 Միավորելով հայ ոսկեգործներին ու արծաթագործներին․ արդեն հասանելի է Goldcenter.am հարթակը
-
12:00 • 24.09.23 Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին
-
17:01 • 22.09.23 Մոսկվան ոչ կոռեկտ դիվանագիտական վարքով երկարաձգում է Փաշինյանի իշխանությունը․ Աբրահամ Գասպարյան
-
14:36 • 22.09.23 Ոստիկանները բերման ենթարկեցին փողոցը փակած քաղաքացիներին
-
14:25 • 22.09.23 Քաշքշուկ՝ ոստիկանների և ցուցարարների միջև
-
14:08 • 22.09.23 Եթե մեր շարժումը հասներ ավարտին, համոզված եմ՝ Արցախի ողբերգական դեպքերը չէին լինի․ Լևոն Քոչարյան
-
14:05 • 22.09.23 Ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Մանուկյան
-
14:03 • 22.09.23 Ոստիկանությունը համաչափ ուժ է կիրառում. ՀՀ ոստիկանապետ
-
12:53 • 22.09.23 Նախապատրաստել ենք ավելի քան 40․000 կեցավայր՝ ԼՂ մեր հայրենակիցների համար․ Փաշինյան
-
14:39 • 21.09.23 «Եռաբլուր»-ը՝ սեպտեմբերի 21-ին
-
14:10 • 21.09.23 Եթե Փաշինյանը մաքուր է, թող գա և ասի, որ մեղավոր չի. զինծառայողի մայր
-
14:04 • 21.09.23 Ադրբեջանը ցուցակ է ներկայացրել, հավանաբար ես էլ կարող եմ ցուցակում լինել․ Սեյրան Օհանյան
-
13:53 • 21.09.23 Եվլախում որոշվելու է Արցախի բնակչության ճակատագիրը․ Սեյրան Օհանյան
-
13:47 • 21.09.23 Եկել եք ասեք, որ ծախե՞լ եք Արցախը․ ծնողները ԵԿՄ անդամներին թույլ չտվեցին ծաղկեպսակ դնել
-
13:45 • 21.09.23 Արցախի ՊԲ ն կիսասոված կատաղի դիմադրություն է ցույց տվել․ Աբրահամյան
-
13:44 • 21.09.23 Իմ տեղեկություններով՝ Եվլախի հանդիպումը մեկ ֆորմատով նախատեսված չէ, մի քանի հարթություններով է ընթանալու․ Տիգրան Աբրահամյան
-
13:23 • 21.09.23 Դուք և ձեր նման ոչնչությունները չեն որոշում՝ ով է իշխանությունը. Աղազարյանը՝ լրագրողներին
-
13:16 • 21.09.23 Պետությունն ու իշխանությունը չեք տարբերում․ Հակոբ Ասլանյան
-
12:52 • 21.09.23 Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Նիկոլ Փաշինյան
-
17:43 • 20.09.23 Ռուսաստանը հիմա Հայաստանում իշխանություն չի փոխի, մենք իրենց համար բեռ ենք․ Արթուր Խաչիկյան
-
20:57 • 19.09.23 Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր շատ թույլ է․ Կարեն Վրթանեսյան
-
20:57 • 19.09.23 Հեղաշրջման փորձ չկա, ոչ մի իշխանության տենչ չկա․ Սեյրան Օհանյան
-
20:56 • 19.09.23 Փաշինյանն Արցախի հարցը լուծելուց հետո լուծելու է նաև Հայաստանի հարցը․ Վազգեն Մանուկյան
-
21:49 • 18.09.23 Երևանի քաղաքապետ պետք է ընտրվի Հայկ Մարությանը, տրամաբանությունն այդպես է հուշում․ Էդգար Ղազարյան
-
18:58 • 18.09.23 Wildberries․ հիվանդությո՞ւն, թե՞ նորմա
-
17:54 • 18.09.23 Առաջինը` հայկական սպորտում. To.SportFM-ը դարձել է ՆՈԱ-ի հովանավորը
-
16:13 • 17.09.23 Երևանցիները պետք է հաղթեն, հետևաբար՝ պետք է մասնակցեն․ Մանե Թանդիլյան
-
15:37 • 17.09.23 Գնում ենք իշխանափոխության, պատերազմի և խաղաղության ընտրության միջև ենք․ Անդրանիկ Թևանյան
-
15:35 • 17.09.23 Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ մասնակցության 12 տոկոս կունենայինք․ Տիգրան Ավինյան
-
11:47 • 17.09.23 Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան․ Փաշինյանը՝ Էրդողանի առաջարկի մասին
-
11:39 • 17.09.23 Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց ամեն ինչ անում ենք, որ մինչև տարեվերջ ստորագրվի. Նիկոլ Փաշինյան
-
11:32 • 17.09.23 Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ է գրել Պուտինին ուղղված նամակում
-
11:30 • 17.09.23 Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել, այն միշտ կողմնորոշված է ըստ ՀՀ պետական շահերի. Փաշինյան
-
11:18 • 17.09.23 Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մասնակցեցին Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 13:33 • 27/09 Հարց եմ տալիս հին ու նոր իշխանություններին՝ ի՞նչ գործ ունեին մեր զավակներն այն հողում, որը պետք է ընդունեիք Ադրբեջանի մաս․ Արցախի հերոսի մայր (տեսանյութ) Նրա խոսքով՝ բոլոր իշխանությունները մեկ շղթայի նույն օղակներն են, որ հանցավոր համաձայնությամբ հայ ժողովրդի ճակատագիրը հասցրին այս օրվան և ոտնակոխ արեցին ժողովրդի հավատն ու հույսը։
-
Իրադարձային 15:04 • 27/09 Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացի է, կպաշտպանենք նրա իրավունքները. Պեսկով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկություն չունի, որ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Ադրբեջանի սահմանին՝ Հայաստան մեկնելու փորձի ժամանակ։ «Կրեմլում գիտե՞ն, որ
-
Իրադարձային 18:54 • 27/09 Ադրբեջшնական աղբյուրները հրապարակային տեղեկություն են տարածել Հակարի կամրջի մոտից Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին․ Արման Թաթոյան Հայաստանի Հանրապետության իշխանությունը պարտավոր է ամեն քայլ գործադրել` անօրինական ձերբակալումից ու հետագա կալանքից առևանգված մարդկանց ազատ արձակելու համար:
-
Իրադարձային 16:19 • 27/09 Սամվել Բաբայանի՝ առանց որևէ խնդրի Հակարիի կամրջով անցնելը հարվածի տակ է դրել այն մարդկանց, որոնք հավանական սև ցուցակներում են. Տիգրան Աբրահամյան Այն որ երեկվանից Ադրբեջանը որոշակի միջոցառումներ ձեռնարկում է, դա չի սահմանափակվում միայն Ռուբեն Վարդանյանի հետ կատարվածով»,- ասել է նա:
-
Իրադարձային 14:47 • 27/09 Ադրբեջանը հաստատել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալման տեղեկությունը. նրան տեղափոխել են Բաքու Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից հաստատել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին տեղեկությունը։Հիշեցնենք, որ նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հանդես է եկել հայտարարությա
-
Իրադարձային 11:26 • 28/09 Ռուբեն Վարդանյանին 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել. հրապարակվել են Բաքվում հարցաքննության կադրերը (տեսանյութ) Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը երեկ Ադրբեջանի կողմից ձերբակալվել էր Արցախից Հայաստան տեղափոխվելու փորձի ժամանակ, մեղադ
-
Իրադարձային 10:24 • 28/09 Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։ Մինչև 2024 թվականի հունվարի 1ը լուծարել գերատեսչական ենթակա
-
Իրադարձային 17:29 • 27/09 «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պատրաստ է կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 300 ընտանիքի Զուգահեռ գույքագրվում են կարճաժամկետ աջակցության համար նախատեսվող այլ ռեսուրսներ՝ համակարգող մարմինների կողմից ներկայացվող կարիքներին համապատասխան:
-
Իրադարձային 14:12 • 27/09 2,000 մարդ՝ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ, զբաղված են Հայաստանում տեղեկատվական դաշտի մշակմամբ. Զախարովա ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան խորհուրդ է տվել ուշադրություն չդարձնել նրանց, ովքեր հիմա ծայրահեղական հայտարարություններ են անում, կասկածի տակ են դնում հայռուսական հարաբերությունները Ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակի՝ այս ամենն անցնելո
-
Իրադարձային 19:09 • 27/09 Սամվել Բաբայանին ու մնացած շատերին միավորում է մի պարզ բան՝ գրեթե բոլորը տարբեր ժամանակներում Ռուբեն Վարդանյանից աշխատանք են ուզել․ Մեսրոպ Առաքելյան Մեղավորը Սամվել Բաբայանը չէ, իր նման անհայրենիքներ կան ու լինելու են։ Մեղավորը իշխանության քարոզչամեքենա «Հանրային հեռուստատեսությունն» է, որը շարունակում է իր կործանարար հետևանքները Հայաստանի և Արցախի համար։
-
Իրադարձային 13:33 • 27/09 Հարց եմ տալիս հին ու նոր իշխանություններին՝ ի՞նչ գործ ունեին մեր զավակներն այն հողում, որը պետք է ընդունեիք Ադրբեջանի մաս․ Արցախի հերոսի մայր (տեսանյութ) Նրա խոսքով՝ բոլոր իշխանությունները մեկ շղթայի նույն օղակներն են, որ հանցավոր համաձայնությամբ հայ ժողովրդի ճակատագիրը հասցրին այս օրվան և ոտնակոխ արեցին ժողովրդի հավատն ու հույսը։
-
Իրադարձային 15:04 • 27/09 Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացի է, կպաշտպանենք նրա իրավունքները. Պեսկով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկություն չունի, որ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Ադրբեջանի սահմանին՝ Հայաստան մեկնելու փորձի ժամանակ։ «Կրեմլում գիտե՞ն, որ
-
Իրադարձային 18:54 • 27/09 Ադրբեջшնական աղբյուրները հրապարակային տեղեկություն են տարածել Հակարի կամրջի մոտից Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին․ Արման Թաթոյան Հայաստանի Հանրապետության իշխանությունը պարտավոր է ամեն քայլ գործադրել` անօրինական ձերբակալումից ու հետագա կալանքից առևանգված մարդկանց ազատ արձակելու համար:
-
Իրադարձային 16:19 • 27/09 Սամվել Բաբայանի՝ առանց որևէ խնդրի Հակարիի կամրջով անցնելը հարվածի տակ է դրել այն մարդկանց, որոնք հավանական սև ցուցակներում են. Տիգրան Աբրահամյան Այն որ երեկվանից Ադրբեջանը որոշակի միջոցառումներ ձեռնարկում է, դա չի սահմանափակվում միայն Ռուբեն Վարդանյանի հետ կատարվածով»,- ասել է նա:
-
Իրադարձային 14:47 • 27/09 Ադրբեջանը հաստատել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալման տեղեկությունը. նրան տեղափոխել են Բաքու Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից հաստատել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին տեղեկությունը։Հիշեցնենք, որ նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հանդես է եկել հայտարարությա
-
Իրադարձային 17:29 • 27/09 «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պատրաստ է կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 300 ընտանիքի Զուգահեռ գույքագրվում են կարճաժամկետ աջակցության համար նախատեսվող այլ ռեսուրսներ՝ համակարգող մարմինների կողմից ներկայացվող կարիքներին համապատասխան:
-
Իրադարձային 11:06 • 27/09 Ադրբեջանն nւժ չի կիրառի Հայաստանի տարածքով ցամաքային միջանցք ստեղծելու համար. Ալիևի օգնական Ադրբեջանը մտադիր չէ ռազմական գործողություններ ձեռնարկել Հայաստանի հարավում ցամաքային միջանցք ստեղծելու համար, ասել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը։
-
Իրադարձային 01:01 • 27/09 Սամվել Բաբայանը խոստովանել է, որ առանց Արցախի իշխանության գիտության Ադրբեջшնի հետ շփումների մեջ է եղել, առաջարկներ փոխանցել․ Տիգրան Աբրահամյան Հայաստանի ԱԱԾ-ն պետք է պարզի, թե ինչպե՞ս, ու՞մ միջնորդությամբ և ի՞նչի շուրջ է Բաբայանը խոսել Ադրբեջանի հետ` իր պատմած հեքիաթները մի կողմ:
-
Իրադարձային 14:12 • 27/09 2,000 մարդ՝ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ, զբաղված են Հայաստանում տեղեկատվական դաշտի մշակմամբ. Զախարովա ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան խորհուրդ է տվել ուշադրություն չդարձնել նրանց, ովքեր հիմա ծայրահեղական հայտարարություններ են անում, կասկածի տակ են դնում հայռուսական հարաբերությունները Ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակի՝ այս ամենն անցնելո
-
Իրադարձային 00:50 • 27/09 Արայիկ Հարությունյանին ՌԴ ԱԴԾ-ի 5-րդ ծառայությունից են զանգել, ասել` հերի՛ք է, դու չես կարողանում, մեզ խաբում ես․ Սամվել Բաբայան «Նախկին նախագահները զեկուցում են, որ Արայիկն ամբողջ ճշմարտությունը չի պատմում, ձեզ խաբում են։ Արայիկին հանում են, բերում են նորին»,- ասաց Սամվել Բաբայանը:
-
Իրադարձային 19:09 • 27/09 Սամվել Բաբայանին ու մնացած շատերին միավորում է մի պարզ բան՝ գրեթե բոլորը տարբեր ժամանակներում Ռուբեն Վարդանյանից աշխատանք են ուզել․ Մեսրոպ Առաքելյան Մեղավորը Սամվել Բաբայանը չէ, իր նման անհայրենիքներ կան ու լինելու են։ Մեղավորը իշխանության քարոզչամեքենա «Հանրային հեռուստատեսությունն» է, որը շարունակում է իր կործանարար հետևանքները Հայաստանի և Արցախի համար։
-
Իրադարձային 16:11 • 21/09 Բաքվի հայտարարությունը` Եվլախում կայացած հանդիպման արդյունքներով Բաքուն հայտարարությամ է հանդես եկել Եվլախում Արցախի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման արդյունքներով Դրանում նշվում է, որ կառուցողական և դրական մթնոլորտում կայացած հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի Սահմանադրության
-
Իրադարձային 17:36 • 21/09 Պեսկովն ասել է՝ արդյոք Ռուսաստանը կարո՞ղ է ընդունել տարհանված արցախցիներին Ռուս խաղաղապահները ջանքեր են գործադրել՝ օգնելու Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հեռանալ վտանգավոր տարածքներից։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 13:33 • 27/09 Հարց եմ տալիս հին ու նոր իշխանություններին՝ ի՞նչ գործ ունեին մեր զավակներն այն հողում, որը պետք է ընդունեիք Ադրբեջանի մաս․ Արցախի հերոսի մայր (տեսանյութ) Նրա խոսքով՝ բոլոր իշխանությունները մեկ շղթայի նույն օղակներն են, որ հանցավոր համաձայնությամբ հայ ժողովրդի ճակատագիրը հասցրին այս օրվան և ոտնակոխ արեցին ժողովրդի հավատն ու հույսը։
-
Իրադարձային 23:11 • 26/09 Մեքենայից իջել եմ, բարևել ադրբեջшնցի ոստիկաններին, նորից նստել եմ մեքենան, շարժվել դեպի Հայաստան․ Սամվել Բաբայան Ինչ վերաբերում է Ադրբեջանի ներկայացրած ցուցակներին ու անձնագրերի ստուգմանը, Սամվել Բաբայանը նշեց, որ ադրբեջանցի ոստիկանները երիտասարդ էին և չէին կարող ճանաչել իրեն, իսկ անձնագրերն անցակետում չեն ստուգվում։
-
Իրադարձային 13:49 • 22/09 Ես հայերին բողոքի ակցիաների կոչ չեմ անում. Մարգարիտա Սիմոնյանը պարզաբանել է Ռուսական Russia Today լրատվամիջոցի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել է լրատվամիջոցներում և թելեգրամյան ալիքներում տարածված տեղեկությանն առ այն, որ նա հայերին բողոքի ակցիաներին ամսնակցելու կոչ է արել«Ես հայեր
-
Իրադարձային 14:56 • 24/09 Տեղահանված արցախցիների առաջին խումբը ժամանել է Սյունիք. ՍիվիլՆեթ (լուսանկարներ) Տեղահանված արցախցիների առաջին խումբը ժամանել է Սյունիք, հայտնում է տեղում աշխատող՝ ՍիվիլՆեթի լրագրող Արմինե Սիմոնյանը։ Մոտ 40 հոգանոց խումբը հաշվառում է անցնում հումանիտար կայանում։ Իրականացվում է կարիքի գնահատում։ Նրանք
Իրավունք
-
11:37 • 28.09.23 Համակարգչային խաբեությամբ հափշտակել են 19 մլն դրամ
Սպորտ
-
17:34 • 26.09.23 Կարեն Խաչանովը հաղթեց Չժուհայի ATP-250 մաստերս մրցաշարում
-
17:19 • 26.09.23 Թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ ֆուտբոլիստները
Մամուլի տեսություն
-
08:56 • 28.09.23 Կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ»
-
08:32 • 28.09.23 Ինչ սպասել Փաշինյան-Ալիև հանդիպումից. «Ժողովուրդ»
Ժամանց
-
11:31 • 19.09.23 Մեսսին նշել է իր սիրելի ուտեստները