Որ պատերազմ չի լինելու, երևում է հենց վերջին մի քանի օրերին տեղի ունեցած իրադարձություններից. Ալ. Իսկանդարյան
«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը անդրադառնալով սահմանին լարվածությունը սրելու ադրբեջանական կողմի դրդապատճառներին, այն որակեց որպես որոշակի «խելամիտ անհրաժեշտություն» իրենց կողմից՝ նշելով, որ հիմա արդեն եկել է այն պահը, երբ լոկ խոսքերն արդեն բավարար չեն. «Նրանց մշտապես ասվում է՝ մենք հարուստ ենք, մենք զինվում ենք, մենք նավթ ենք վաճառում, մեզ մոտ կա «Եվրատեսիլ», մենք ունենք խավիար, և այլն, և որ մենք կհաղթենք Հայաստանին, որն արդեն սովից մահացել է, այնտեղից բոլորը գնացել են, Ղարաբաղում մարդ չի մնացել: Եվ այսպես 20 տարի: Միայն նրա համար, որ դա ասվում է արդեն 20 տարի, այս հռետորաբանությունը թեժանում է և մարդկանց համար սա արդեն բավարար չէ»։
-Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այս անգամ բավականին լարված է, ոմանք անգամ չեն բացառում պատերազմի վերսկսումը: Դուք ժամանակին ասում էիք, որ այստեղ ոչ մի նոր բան չկա, հիմա ի՞նչ կարծիք ունեք իրավիճակի վերաբերյալ:
-Վերջին իրադարձությունները, առհասարակ, տեղավորվում են վերջին զարգացումների տրամաբանության մեջ, այսինքն՝ լարվածության սրացումը, կրակոցների ինտենսիվացումը Ադրբեջանի դիվերսիոն գործողությունները, որոնք արդեն ձեռնարկվում են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ հենց Հայաստանի Հանրապետության նկատմամբ ու արդեն լրիվ նոր երևույթ՝ Նախիջևանի կողմից ագրեսիան: Այս ամենը, եթե չեմ սխալվում, արդեն մի քանի տարի է, ինչ զարգացման միտում ունի: Իսկ իմ ասածն այն է, որ իրավիճակի այս դանդաղ թեժացումը նոր չէ: Ահա, թե ինչ էի ուզում ասել: Եվ այն իրադարձությունները, որոնք հիմա են տեղի ունենում, իրենց մասշտաբով են առանձնանում. ավելի շատ զոհեր կան:
Բայց, եթե չեմ սխալվում, սրան հավասարազոր զոհեր ունեցել ենք 2008թ. մարտի 3-ին, իսկ նման քանակի մահեր չէինք ունեցել 1994թ-ից ի վեր: Այսինքն՝ ավելի շատ մարդիկ են զոհվել, բայց տրամաբանությունը նոր չէ: Նոր է այս ամենում երկու իրողություն. առաջինը՝ Հայաստանի բավական կոշտ արձագանքն է և դրա հետևանքով Ադրբեջանի՝ այս օրերին բավական մեծ, ես կասեի՝ ջախջախիչ կորուստները: Իհարկե, այնքան էլ չեմ հավատում հրապարակված պաշտոնական տվյալներին, բայց դրանցից կարելի է եզրակացություն անել կորուստների չափերի մասին: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի կողմից զոհվել են նվազագույնը՝ տասնյակ զինվորներ:
Եվ երկրորդ. ինչ վերաբերվում է պատերազմի վերսկսմանը, ապա պետք է նշեմ, որ հակառակը՝ այն, որ պատերազմ չի լինելու երևում է հենց վերջին մի քանի օրերին տեղի ունեցած իրադարձություններից: Իրենք, մասնավորապես ի ցույց դրեցին իրար դեմ կանգնած զինված ուժերի՝ մի կողմից Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի, և մյուս կողմից՝ Ադրբեջանի մարտական պատրաստվածությունը, պատրաստակամությունը, տեխնիկական հագեցվածությունը: Կարծում եմ, ամեն ինչ ակնհայտ է բոլորի համար: Իհարկե, մասնագետների համար սա պարզ էր նաև դրանից առաջ: Այն որ ադրբեջանական բանակը, մեղմ ասած, տարածաշրջանում ամենալավը չէ, սա ակնհայտ էր մասնագետների համար, բայց հիմա սա ի ցույց դրվեց նաև հանրությանը, այդ թվում՝ նաև ադրբեջանական: Եվ այն, որ Ադրբեջանը ստիպված եղավ ընդունել կորուստը, ինչը սովորաբար նա չի անում, ապացուցում է այն, ինչ ասում եմ: Իհարկե, ոչ այն չափով, որքան եղել է, բայց Ադրբեջանն այն ընդունեց: Ես ենթադրում եմ, որ նա ամբողջ կորստի չափով չի ընդունել, բայց մասշտաբներն այնպիսին են, որ չընդունելու հնարավորություն չուներ:
-Ի՞նչ կարելի է սպասել Սոչիում առաջիկայում կայանալիք Պուտին-Սերժ Սարգսյան-Ալիև հանդիպումից: Ի՞նչ արդյունքներ կարող են լինել:
- Եթե այդ հանդիպումը տեղի ունենա։ Քիչ կասկածում եմ, որ տեղի կունենա։ Ճիշտ է պաշտոնապես այն հետաձգված չէ ու այս պահին, երբ հարցազրույց եմ տալիս, ամեն ինչ ուժի մեջ է, սակայն ես 100 տոկոսով վստահ չեմ, որ այն տեղի կունենա, բայց ընդունենք, որ տեղի կունենա: Բանն այն է, որ այս հանդիպումը նախատեսված էր մինչև այս իրադարձությունները, և հանդիպումը նախաձեռնված էր ռուսական կողմի լուրջ մասնակցությամբ: Նաև ասեմ, որ ինձ համար ակնհայտ է, որ ռուսական կողմը փորձում էր այդ հանդիպման միջոցով հասնել ինչ-որ բանի. առաջին հերթին՝ ինքնին հանդիպմանը, երկրորդ՝ հաստատմանը, որ լինելու է հաջորդ հանդիպում: Եվ նաև՝ ինչ-որ մի հայտարարության:
Ռուսաստանն այս պահին լավագույն վիճակում չի գտնվում, նկատի ունեմ նրա վարկանիշը՝ պայմանավորված Ուկրաինայի հարավում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ: Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ ինչ-որ քայլեր է անում կոնֆլիկտի լուծման համար։ Սա ակնհայտորեն Ռուսաստանի շահերից է բխում, և, եթե հիշում եք, ՌԴ-ն նման ակտիվություն ցուցաբերեց նաև ռուս-վրացական պատերազմից հետո: Եվ Մեդվեդևի՝ Լեռնային Ղարաբաղի հարցում արձանագրված որոշակի ակտիվությունը, դրանից հետո ավելի շատ ուղղված էր Ռուսաստանի վարկանիշի բարձրացմանը, քան ԼՂ հիմնախնդրի լուծմանը: Հիմա էլ, նման իրավիճակ կա: Այսինքն՝ Սոչիի հանդիպումը դիտվում է Ռուսաստանի հնարավորությունների ծիրում. որոշակիորեն ազդել երկու կողմերի վրա ՝ Հայաստանի ու Ադրբեջանի: Եթե նույնիսկ հանդիպումը կայանա, եթե նույնիսկ կողմերը ինչ-որ բան ասեն, չեմ կարծում, որ կարելի է ինչ-որ լուրջ բան ակնկալել այս իրավիճակում:
-Հանդիպումը ստեղծված լարված իրավիճակը ինչ-որ կերպ կմեղմացնի՞:
-Եթե իրավիճակը մեղմանա, ապա դա տեղի կունենա հանդիպումից առաջ: Եթե ռազմական որոշակի գործողությունների ակտիվության նվազում լինի, ապա այն տեղի կունենա հայ-ղարաբաղյան կողմի տված պատասխանի արդյունքում, ոչ թե հանդիպման: Իհարկե, այն կարող է վերագրվել, բայց դա էական չէ: Բայց մյուս կողմից, եթե իհարկե հնարավոր լինի հանդիպումը անցկացնել և կողմերից ստանալ ինչ-որ բառեր, էլի վատ չէ:
-Ըստ Ձեզ, ինչո՞ւ հանդիպումը որոշվեց անցկացնել Սոչիում և ոչ Փարիզում:
- Նախ, ֆրանսիական հրավերից հրաժարում չի եղել: Ինչ վերաբերում է պատճառին, ապա դա այն է, ինչ մասին նշել էի, որ Ռուսաստանը ցուցադրում է ինչ-որ խաղաղապահ ակտիվություն, նաև՝ որ Օլանդը տարածաշրջանում բոլորովին վերջերս էր գտնվում և որ Ռուսաստանի համար սովորական է նման ակտիվությունը՝ սկսած 2008թ-ից: Եվ հետո այս հանդիպումը բացարձակապես չի բացառում Փարիզում հնարավոր հանդիպումը: Ես չգիտեմ այդ հանդիպումները կկայանա՞ն, թե՞ ոչ, բայց մեկը մյուսին չի խանգարում:
-Ամեն դեպքում ի՞նչ հանգրվանում է ներկայիս բանակցային փուլը:
- Մինսկի խմբի բոլոր համանախագահների խնդիրն այսօր այն է, որ «չսպանեն» բանակցային գործընթացը, որպեսզի այն պարզապես վերսկսվի: Այսինքն՝ միայն հանդիպման փաստը՝ առանց լուրջ ձեռքբերումների, ինքնին ձեռքբերում է հատկապես՝ նման լարված իրավիճակում:
-Կարծիքներ են հնչում, որ Ղարաբաղի հարցում Ադրբեջանն այլ անելիք չունի, քան կրակելն է։ Համակարծի՞ք եք։
-Ընդհանուր առմամբ ադրբեջանցիներն ունեն կրակելու խելամիտ անհրաժեշտություն: Բանն այն է, որ հայերիս համար այն իրավիճակը, որը կա Ադրբեջանում, դժվար է պատկերացնել։ 20 տարի է անցել պատերազմից, որում Ադրբեջանը պարտություն կրեց, պարտությունը նույնպես բավականին ջախջախիչ էր:
Այդ տարածքները Ադրբեջանի բնակչությունը համարում է իրենը, որոնք կորցրել է: 20 տարի է բանակցային գործընթաց է տեղի ունենում, և այդ բանակցային գործընթացների շրջանակներում ոչինչ բացի «ребята, давайте жить дружно» -ից չի եղել: Իսկ ինչո՞ւ այդ գործընթացը մի կողմից չի բերում կարգավորման, իսկ մյուս կողմից թույլ չի տալիս ոչ մի կերպ ազդել հակամարտության վրա, պարզ է. Ադրբեջանում գոյություն ունի զանգվածային ֆրուստրացիայի խափանում: Մարդիկ ուղղակի անտեղյակ են, թե ինչ կատարվում է: Նրանց մշտապես ասվում է՝ մենք հարուստ են, մենք զինվում ենք, մենք նավթ ենք վաճառում, մեզ մոտ կա «Եվրատեսիլ», մենք ունեն խավիար, և այլն, և որ մենք կհաղթենք Հայաստանին, որն արդեն սովից մահացել է, այնտեղից բոլորը գնացել են, Ղարաբաղում մարդ չի մնացել: Եվ այսպես 20 տարի: Այս հռետորաբանությունը թեժանում է, և մարդկանց համար սա արդեն բավարար չէ: Սա Ադրբեջանի ներքին քաղաքականության տեսանկյունից: Իսկ արտաքին քաղաքականության տեսանկյունից, ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսում հավատալ, որ ստատուս քվոն այն վիճակն է, որը կմնա դեռ երկար ժամանակ:
Այնպես որ, տրամաբանությունը հետևյալն է. ներշնչել միջազգային հանրությանը, որ ստատուս քվոն վատ է, և եկե՛ք ստատուս քվոն փոխենք, քանի որ ուղղակի բառերով դա անելն արդեն դժվար է, ապա պետք է ինչ-որ բան անել, և ինչ-որ պահ շանտաժի գործիքն այն աստիճան է թեժանում, որ պետք է լինի ինչ-որ մի բան նման իրավիճակում: Եվ արտաքին քաղաքական խաղացողներին պետք է ցույց տրվի՝ ի՞նչ ստատուս քվո, եթե այնտեղ կրակում են: Ահա սա է նրանց խելամիտ անհրաժեշտությունը: Այս անգամ Ադրբեջանը այնպիսի հակազդեցության հանդիպեց, որին երբևէ դեռ չէր հանդիպել: Եվ սա նաև հայկական կողմերի փորձն էր՝ վերջ դնել այս ամենին, ավելացնել անվտանգության սխեմաները: Տեսնենք՝ ինչ կստացվի:
-Իսկ սահմանին և բանակցային գործընթացում հայկական կողմի գործողություններն ինչպե՞ս եք գնահատում:
-Իհարկե, մասնավոր խնդիրներ մշտապես կան: Եվ յուրաքանչյուր խնդրի կարելի է ավելի լավ լուծում տալ: Եվ ես օրինակ՝ կարող եմ ժամերով խոսել այն մասին, որ այս կամ այն ընդհարման դեպքում կարելի էր ավելի քիչ զինվոր կորցնել: Կամ այս կամ այն դիվերսիոն ակտին ավելի ճիշտ գործել: Կամ այս կամ այն բանակցություններին ավելի լավ ձևակերպում կորզել: Բայց ասել, որ կարելի է արմատապես փոխել իրավիճակը, ես չեմ կարող պնդել: Որովհետև, օրինակ՝ ես կարծում եմ, որ անհնար է հասնել նրան, որ Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղը: Կարծում եմ՝ անհնար է նաև հասնել նրան, որ Ղարաբաղը դառնա բանակցային կողմ: Սկզբունքորեն, արմատապես իրավիճակը փոխելը, կրկնում եմ, անհնար է, որովհետև նման իրավիճակներ աշխարհում, կարծում եմ, մի քանի տասնյակ կարող են լինել: Երևանին այստեղից թվում է, որ մեր հակամարտությունը բացառիկ է, բայց այդպես չէ. Թայվան, Քաշմիր, Պաղեստին, Արևմտյան Սահարա, Հյուսիսային Կիպրոս և այլն: Եվ ոչ մի տեղ նման հակամարտությունները չեն լուծվում արագ և հեշտ: Սրանք, սովորաբար, սերունդների հակամարտություններ են: Սրանք բարդ, բազմաշերտ, բազմատարր հակամարտություններ են, որոնցում թել առ թել պետք է ինչ-որ բան հանգույցից դուրս հանել: Մինսկի խումբը 1992 թվականից է գործում, սա չափազանց հետաքրքիր է, բայց ձանձրալի է հասարակ ընթերցողի համար: Այնտեղ շատ հատուկ բան կա, շատ գաղտնի բան: Երբեմն ես կարդում եմ թերթերում ու չգիտեմ լա՞մ, թե ՞ խնդամ: Իսկ ինչու՞ այդ ամենը չի ներկայացվում հասարակությանը: Չի ներկայացվում, որովհետև նման բաները չեն ներկայացվում:
Հիմա, կարող եք հարցնել՝ իսկ հնարավոր կլինե՞ր խուսափել զոհերից, երևի տեսականորեն այո՛: Կարելի էր անել շատ ավելին, տասնյակ միլիոնավոր դոլարների դեպքում, եթե ինձ կարողանայիք ասել՝ որտեղից այդ դոլարները վերցնել ՝ թոշակների՞ց, նախարարությունների՞ց, այն ժամանակ ես Ձեզ կկարողանայի պատասխանել: Այնպես որ, կան թերություններ, բայց, կրկնում եմ, արմատապես ոչինչ փոխել հնարավոր չէ: Եվս մեկ նկատառում. այն, ինչ դուրս եկավ մակերես, վկայում է երկու բանակների սկզբունքային տարբերությունների մասին։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
![](https://img.youtube.com/vi/9Kl443O65io/maxresdefault.jpg)
Sevan Startup Summit-ն արդեն 6-րդ անգամ ներդրողներին, ստարտափերներին հավաքել է մեկ վայրում
![](https://img.youtube.com/vi/0W57Uyndx0A/maxresdefault.jpg)
Full Moon Fest-ի հյուրերը մասնակցեցին Ամերիաբանկի վիճակախաղին՝ շահելով 5 հատ 100 հազար դրամ նվեր քարտ
![](https://img.youtube.com/vi/b0KHcYQ-DwY/maxresdefault.jpg)
Արևմուտքին չի հուզում, թե ՀՀ-ն զիջումներով մինչև ուր կգնա, թղթի կտորի ստորագրմամբ ՌԴ-ին է դուրս մղում․ Կարեն Բեքարյան
![](https://img.youtube.com/vi/nNMayi8KjEM/maxresdefault.jpg)
Արարատի մարզի բնակիչները բոյկոտեցին ցեմենտի գործարան կառուցել ցանկացող «ՕՐԴ ՍՊԸ»-ի մամուլի ասուլիսը
![](https://img.youtube.com/vi/U-c_Ja2TL2o/maxresdefault.jpg)
Անահիտ աստվածուհու արձանը սեպտեմբերի 21-ից կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում. նախարար
![](https://img.youtube.com/vi/MdH4xm2SBNw/maxresdefault.jpg)
Կառավարությունը 102 միլիոն եվրոյով ավելացրեց Հայաստանի պետական պարտքը
![](https://img.youtube.com/vi/_bXxjw9G7lw/maxresdefault.jpg)
Չեմ բացառում, որ Փաշինյանը գնա արտահերթ ընտրությունների, եթե տեսնի, որ ճնշումը մեծ է, մարզային բեմադրությունները դրա համար են․ Արթուր Խաչատրյան
![](https://img.youtube.com/vi/ygVNZ7SHIK0/maxresdefault.jpg)
Կայացավ հայկական PR մրցանակաբաշխություն 2024-ը
![](https://img.youtube.com/vi/Wyg4qDuDcPU/maxresdefault.jpg)
Մեզ ստիպում են որպես ժողովուրդ գնալ կապիտուլյացիայի՝ որպես անուն-ազգանունով անհատներ․ Վահե Հովհաննիսյան
![](https://img.youtube.com/vi/y0PxTQpZuZg/maxresdefault.jpg)
Երևանը նոր սիմվոլ կունենա. Renshin-ի Skyline թաղամասը կյանքի որակի նոր ստանդարտ է թելադրում
![](https://img.youtube.com/vi/epSnVwwHkyY/maxresdefault.jpg)
«Վերադարձ արմատներին»․ կայացել է նոր՝ «Toyota Land Cruiser-250»-ի հարավկովկասյան շնորհանդեսը
![](https://img.youtube.com/vi/JjpYXlAMEfY/maxresdefault.jpg)
Եթե հարևանի պահանջով Սահմանադրություն փոխենք, կդառնանք Թուրքիայի կամ Ադրբեջանի գաղութ․ Վարդան Այվազյան
![](https://img.youtube.com/vi/5fLKsN5d_hw/maxresdefault.jpg)
«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դեղաբուժության ժամանակակից մոտեցումները, նորարարություն և լավագույն փորձ» խորագրով գիտաժողովը
![](https://img.youtube.com/vi/E2qw4PaS77U/maxresdefault.jpg)
Եթե ՀՀ-ի նկատմամբ հետաքրքրություն չառաջացնենք, տանուլ տված դաշտում ենք լինելու. Լարիսա Ալավերդյան
![](https://img.youtube.com/vi/T0fAKh96eFA/maxresdefault.jpg)
Ձեր ցանկությունները ձեր երկրում իրականացրեք, մեզ հետ գործ չունեք. Սրբազանը՝ միջազգային կառույցներին
![](https://img.youtube.com/vi/uPuCOKeyp4g/maxresdefault.jpg)
ԵՄ-ում Հայաստանի անդամակցությանը չեն սպասում, ՀՀ-ն էլ դեռ պատրաստ չէ դրան. Ավետ Ադոնց
![](https://img.youtube.com/vi/uFNjpNI2FpI/maxresdefault.jpg)
Հայաստանը ռեկորդ է գրանցել, թե ինչպես կարելի է աշխարհում շատ արագ մնալ մենակ. Արման Աբովյան
![](https://img.youtube.com/vi/TI52zTfTwrs/maxresdefault.jpg)
Հայ-ադրբեջանական կառավարելի կոնֆլիկտը մեր սխալների պատճառով դառնում է ռեգիոնալ. Վահե Հովհաննիսյան
![](https://img.youtube.com/vi/AqN9uBo7UBw/maxresdefault.jpg)
Ինչպե՞ս է եղել՝ քարտեզի սխալներն ի վնաս մեզ են, մի սխալ չի եղե՞լ ի շահ մեզ. Արթուր Խաչատրյանը՝ Կադաստրի կոմիտեի նախագահին
![](https://img.youtube.com/vi/noFwuxTtyTI/maxresdefault.jpg)
ՀՀ տարածքից ոչ մի կտոր որևիցե հարևան երկրի չի տրվել․ Ալեն Սիմոնյան
![](https://img.youtube.com/vi/ZSgpoID96zc/maxresdefault.jpg)
«Հայաստանի պատմությունը» պետության գոյության զարգացման պատմությունն է, իսկ «Հայոց պատմությունը»՝ չգոյության. Նիկոլ Փաշինյան
![](/cache_video/video_images/78/232961_1/screenshot_2.thumb-550x310.png)
Այգի ենք կառուցում, վեց ամիս հետո այն մոլախոտով է պատվում, ճանապարհ ենք գծանշում, առաջին անձրևից հետո պարզվում է՝ այդտեղ ճանապարհ չկա. Փաշինյան
![](https://img.youtube.com/vi/hX8CeEaeE8k/maxresdefault.jpg)
Փաշինյանն արտահերթ կամ հերթական ընտրությունում կպարտվի, եթե վերակազմավորված ընդդիմություն ունենանք․ Սուրեն Սուրենյանց
![](https://img.youtube.com/vi/f1_DuOuchbk/maxresdefault.jpg)
Վրաստանից դեպի Ռուսաստան թունելները լուսավոր են, Դիլիջանի թունելը մութ է, ինչո՞ւ. ՔՊ-ական պատգամավորը՝ ՏԿԵ փոխնախարարին
![](https://img.youtube.com/vi/1DfNB1PdYz0/maxresdefault.jpg)
Քանի անգամ իշխանությունը փողոցում գցած էր, ընդդիմությունը չվերցրեց, չեն ուզում ՀՀ փլատակների տակ մնալ․ Հուսիկ Արա
![](https://img.youtube.com/vi/0s08hK2L43E/maxresdefault.jpg)
Տասնամյակներով ինքնակամ շինություններ են կառուցվել, oրինականացվողների ծավալը մեծ է լինելու. Ավինյան
![](https://img.youtube.com/vi/fzyEc-ACVNU/maxresdefault.jpg)
Ուղևորները ավտոբուսների վարորդների պահվածքից հաճախ են բողոքում, ի՞նչ է պետք անել. Ավինյան
![](https://img.youtube.com/vi/mwCztLvh0yw/maxresdefault.jpg)
Եթե Վերին Լարսը փակվի, իշխանափոխություն կլինի, ՀՀ տարածքի կեսը կորցնենք, իշխանափոխություն չի լինի․ Երվանդ Թարվերդյան
![](https://img.youtube.com/vi/Mfoo-syPY1k/maxresdefault.jpg)
Անվտանգ, ճկուն և հուսալի. Jetour մեքենաներն արդեն Հայաստանում են, էքսկլյուզիվ ցուցասրահն արդեն բացել է իր դռները
![](https://img.youtube.com/vi/xEEz3g665-E/maxresdefault.jpg)
2-րդ ցեմենտի գործարանն ամբողջ Արարատյան մարզը փոշու մեջ կթաղի. բնապահպաներն ահազանգում են
![](https://img.youtube.com/vi/KMkkj6MwjQ4/maxresdefault.jpg)
Ստանդարտով ենք փոխհատուցում․ աղետի գոտում մի տան գույքը շատ է եղել, մյուսինը՝ քիչ․ Փաշինյան
![](https://img.youtube.com/vi/0zBvkmwMql0/maxresdefault.jpg)
Ջրհեղեղից առավել տուժած բնակավայրերում բնակարանի մեկ քմ-ի դիմաց կտրամադրվի փոխհատուցում 60 հազար, իսկ մյուսներում՝ 40 հազար դրամի չափով․ Վահե Ղազարյան
![](https://img.youtube.com/vi/DRCMGyBC14g/maxresdefault.jpg)
Բաքվի պահանջը հասնելու է Երևանի թաղամասերի անունները փոխելուն, Սահմանադրությունը սկիզբն է․ Ռուբեն Մելքոնյան
![](https://img.youtube.com/vi/8ZKhn04JXUc/maxresdefault.jpg)
Ջալիլիի ընտրվելը մեզ ավելի ձեռնտու է, թեև ՀՀ-ի վերաբերյալ Իրանի կարմիր գիծը չի փոխվելու, անկախ ընտրության արդյունքից․ Գոհար Իսկանդարյան
![](https://img.youtube.com/vi/2_AveYysZdQ/maxresdefault.jpg)
Խոսքի և մամուլի ազատությունը հանրության կողմից պետք է ընկալվի ոչ թե «ցնցոտիավոր ջադու», այլ որպես «վայելչատես այցելու». Նիկոլ Փաշինյան
![](https://img.youtube.com/vi/MjpZxvyQFmY/maxresdefault.jpg)
Հուշարձան շենքերի նկատմամբ նախագծային շեղումներն ուղղակի հանցագործություն են. Տիգրան Ավինյան
![](https://img.youtube.com/vi/36uwHsspYzc/maxresdefault.jpg)
Մետրոյի «Աջափնյակ» կայարանը կառուցվելու է, եկեք հավելյալ վատատեսական սցենարներ չքննարկենք. Տիգրան Ավինյան (տեսանյութ)
![](https://img.youtube.com/vi/L3VIQdeuP0A/maxresdefault.jpg)
Եթե փողոցում 1 շաբաթ «մայիսի 9-ը» ունենանք, կկարողանանք իմփիչմենթ սկսել ԱԺ-ում․ Քրիստինե Վարդանյան
![](https://img.youtube.com/vi/63fv88UxDKM/maxresdefault.jpg)
Ավելի նպատակահարմար կլինի հանրաքվե անել Անդրոմեդայի համաստեղությանը միանալու համար. Արմեն Աշոտյան
![](https://img.youtube.com/vi/U0R5BrNqgsc/maxresdefault.jpg)
Մեր այն տարածքները, որոնք հիմա Ադրբեջանի տիրապետության տակ են, դիվանագիտական ճանապարհով հետ կբերվեն․ Փաշինյանի խորհրդական
-
17:12 • 25.07.24 Sevan Startup Summit-ն արդեն 6-րդ անգամ ներդրողներին, ստարտափերներին հավաքել է մեկ վայրում
-
20:35 • 22.07.24 Full Moon Fest-ի հյուրերը մասնակցեցին Ամերիաբանկի վիճակախաղին՝ շահելով 5 հատ 100 հազար դրամ նվեր քարտ
-
20:49 • 19.07.24 Արևմուտքին չի հուզում, թե ՀՀ-ն զիջումներով մինչև ուր կգնա, թղթի կտորի ստորագրմամբ ՌԴ-ին է դուրս մղում․ Կարեն Բեքարյան
-
14:02 • 19.07.24 Արարատի մարզի բնակիչները բոյկոտեցին ցեմենտի գործարան կառուցել ցանկացող «ՕՐԴ ՍՊԸ»-ի մամուլի ասուլիսը
-
12:17 • 18.07.24 Անահիտ աստվածուհու արձանը սեպտեմբերի 21-ից կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում. նախարար
-
12:16 • 18.07.24 Կառավարությունը 102 միլիոն եվրոյով ավելացրեց Հայաստանի պետական պարտքը
-
20:35 • 17.07.24 Չեմ բացառում, որ Փաշինյանը գնա արտահերթ ընտրությունների, եթե տեսնի, որ ճնշումը մեծ է, մարզային բեմադրությունները դրա համար են․ Արթուր Խաչատրյան
-
16:08 • 17.07.24 Կայացավ հայկական PR մրցանակաբաշխություն 2024-ը
-
20:41 • 15.07.24 Մեզ ստիպում են որպես ժողովուրդ գնալ կապիտուլյացիայի՝ որպես անուն-ազգանունով անհատներ․ Վահե Հովհաննիսյան
-
16:54 • 15.07.24 Երևանը նոր սիմվոլ կունենա. Renshin-ի Skyline թաղամասը կյանքի որակի նոր ստանդարտ է թելադրում
-
11:02 • 15.07.24 «Վերադարձ արմատներին»․ կայացել է նոր՝ «Toyota Land Cruiser-250»-ի հարավկովկասյան շնորհանդեսը
-
20:49 • 12.07.24 Եթե հարևանի պահանջով Սահմանադրություն փոխենք, կդառնանք Թուրքիայի կամ Ադրբեջանի գաղութ․ Վարդան Այվազյան
-
15:16 • 12.07.24 «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դեղաբուժության ժամանակակից մոտեցումները, նորարարություն և լավագույն փորձ» խորագրով գիտաժողովը
-
16:59 • 11.07.24 Եթե ՀՀ-ի նկատմամբ հետաքրքրություն չառաջացնենք, տանուլ տված դաշտում ենք լինելու. Լարիսա Ալավերդյան
-
16:55 • 11.07.24 Ձեր ցանկությունները ձեր երկրում իրականացրեք, մեզ հետ գործ չունեք. Սրբազանը՝ միջազգային կառույցներին
-
16:52 • 11.07.24 ԵՄ-ում Հայաստանի անդամակցությանը չեն սպասում, ՀՀ-ն էլ դեռ պատրաստ չէ դրան. Ավետ Ադոնց
-
16:51 • 11.07.24 Հայաստանը ռեկորդ է գրանցել, թե ինչպես կարելի է աշխարհում շատ արագ մնալ մենակ. Արման Աբովյան
-
16:22 • 11.07.24 Հայ-ադրբեջանական կառավարելի կոնֆլիկտը մեր սխալների պատճառով դառնում է ռեգիոնալ. Վահե Հովհաննիսյան
-
14:42 • 11.07.24 Ինչպե՞ս է եղել՝ քարտեզի սխալներն ի վնաս մեզ են, մի սխալ չի եղե՞լ ի շահ մեզ. Արթուր Խաչատրյանը՝ Կադաստրի կոմիտեի նախագահին
-
14:06 • 11.07.24 ՀՀ տարածքից ոչ մի կտոր որևիցե հարևան երկրի չի տրվել․ Ալեն Սիմոնյան
-
13:15 • 11.07.24 «Հայաստանի պատմությունը» պետության գոյության զարգացման պատմությունն է, իսկ «Հայոց պատմությունը»՝ չգոյության. Նիկոլ Փաշինյան
-
12:29 • 11.07.24 Այգի ենք կառուցում, վեց ամիս հետո այն մոլախոտով է պատվում, ճանապարհ ենք գծանշում, առաջին անձրևից հետո պարզվում է՝ այդտեղ ճանապարհ չկա. Փաշինյան
-
20:58 • 10.07.24 Փաշինյանն արտահերթ կամ հերթական ընտրությունում կպարտվի, եթե վերակազմավորված ընդդիմություն ունենանք․ Սուրեն Սուրենյանց
-
11:46 • 10.07.24 Վրաստանից դեպի Ռուսաստան թունելները լուսավոր են, Դիլիջանի թունելը մութ է, ինչո՞ւ. ՔՊ-ական պատգամավորը՝ ՏԿԵ փոխնախարարին
-
20:38 • 08.07.24 Քանի անգամ իշխանությունը փողոցում գցած էր, ընդդիմությունը չվերցրեց, չեն ուզում ՀՀ փլատակների տակ մնալ․ Հուսիկ Արա
-
15:39 • 08.07.24 Տասնամյակներով ինքնակամ շինություններ են կառուցվել, oրինականացվողների ծավալը մեծ է լինելու. Ավինյան
-
15:38 • 08.07.24 Ուղևորները ավտոբուսների վարորդների պահվածքից հաճախ են բողոքում, ի՞նչ է պետք անել. Ավինյան
-
20:52 • 05.07.24 Եթե Վերին Լարսը փակվի, իշխանափոխություն կլինի, ՀՀ տարածքի կեսը կորցնենք, իշխանափոխություն չի լինի․ Երվանդ Թարվերդյան
-
18:52 • 04.07.24 Անվտանգ, ճկուն և հուսալի. Jetour մեքենաներն արդեն Հայաստանում են, էքսկլյուզիվ ցուցասրահն արդեն բացել է իր դռները
-
18:14 • 04.07.24 2-րդ ցեմենտի գործարանն ամբողջ Արարատյան մարզը փոշու մեջ կթաղի. բնապահպաներն ահազանգում են
-
13:07 • 04.07.24 Ստանդարտով ենք փոխհատուցում․ աղետի գոտում մի տան գույքը շատ է եղել, մյուսինը՝ քիչ․ Փաշինյան
-
13:07 • 04.07.24 Ջրհեղեղից առավել տուժած բնակավայրերում բնակարանի մեկ քմ-ի դիմաց կտրամադրվի փոխհատուցում 60 հազար, իսկ մյուսներում՝ 40 հազար դրամի չափով․ Վահե Ղազարյան
-
20:45 • 03.07.24 Բաքվի պահանջը հասնելու է Երևանի թաղամասերի անունները փոխելուն, Սահմանադրությունը սկիզբն է․ Ռուբեն Մելքոնյան
-
20:49 • 01.07.24 Ջալիլիի ընտրվելը մեզ ավելի ձեռնտու է, թեև ՀՀ-ի վերաբերյալ Իրանի կարմիր գիծը չի փոխվելու, անկախ ընտրության արդյունքից․ Գոհար Իսկանդարյան
-
15:47 • 01.07.24 Խոսքի և մամուլի ազատությունը հանրության կողմից պետք է ընկալվի ոչ թե «ցնցոտիավոր ջադու», այլ որպես «վայելչատես այցելու». Նիկոլ Փաշինյան
-
12:07 • 01.07.24 Հուշարձան շենքերի նկատմամբ նախագծային շեղումներն ուղղակի հանցագործություն են. Տիգրան Ավինյան
-
12:07 • 01.07.24 Մետրոյի «Աջափնյակ» կայարանը կառուցվելու է, եկեք հավելյալ վատատեսական սցենարներ չքննարկենք. Տիգրան Ավինյան (տեսանյութ)
-
21:48 • 28.06.24 Եթե փողոցում 1 շաբաթ «մայիսի 9-ը» ունենանք, կկարողանանք իմփիչմենթ սկսել ԱԺ-ում․ Քրիստինե Վարդանյան
-
16:37 • 28.06.24 Ավելի նպատակահարմար կլինի հանրաքվե անել Անդրոմեդայի համաստեղությանը միանալու համար. Արմեն Աշոտյան
-
14:33 • 27.06.24 Մեր այն տարածքները, որոնք հիմա Ադրբեջանի տիրապետության տակ են, դիվանագիտական ճանապարհով հետ կբերվեն․ Փաշինյանի խորհրդական
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 09:40 • 26/07 Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը «Եթե նրանք կարողանան սպանել ինձ, իսկ այս տարբերակը հնարավոր է, ես հույս ունեմ, որ Ամերիկան կջնջի Իրանն աշխարհի երեսից, քանի որ հակառակ դեպքում ամերիկացի առաջնորդներին կվերաբերվեն որպես թուլամորթ վախկոտների», - ասվում է նրա գրառման մեջ:
-
Քաղաքականություն 21:01 • 26/07 ԱԳՆ-ն տեղյակ չի եղել Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանին հանձնման հուշագրի բովանդակության և ստորագրման մասին. Արա Այվազյան Տեսեք, եղել է Անվտանգության խորհրդի նիստ, այդ Անվտանգության խորհրդի նիստը տեղի ունեցավ Արցախում դրան նախորդող նոր ճգնաժամային իրավիճակին, և այդ նիստերից երեք նիստ է եղել,
-
Իրավունք 18:17 • 26/07 Ռոբերտ Քոչարյանը, ըստ ամենայնի, կրկին կկանգնի դատարանի առջև, բայց եթե նույնիսկ նա մեղավnր ճանաչվի, նա չի ազատազրկվի․ փաստաբան 4-ամսյա քննությունից հետո բարձր դատարանը որոշեց, որ օրենքը, մի կողմից, Սահմանադրությանը չի հակասում, բայց, մյուս կողմից, նաև հնարավորություն տալիս է վերաորակել մեղադրանքը։
-
Քաղաքականություն 09:31 • 26/07 ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ ՀՀ ԱԳՆ-ից պարզաբանել են, որ Երևանն Անկարայից նույն հանձնառությունն ու պատրաստակամությունն է ակնկալում, այդ թվում` նաև երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման հարցում:
-
Իրադարձային 08:39 • 26/07 Շիրակի մարզում բախվել են «BMW X3»-ն ու «Honda Fit»-ը. երիտասարդ ամուսինները և նրանց 7-ամյա որդին մահացել են Վթարի հետևանքով Ն․ Մկրտչյանը, վերջինիս ուղևոր 31-ամյա Նազենի Շմոյանը տեղում մահացել են, իսկ 1 հոգի՝ Լոռու մարզի բնակիչ 7-ամյա Դավիթ Մ․-ն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրու «Մոր և մանկան ավստիրական» հիվանդանոց, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել է։
-
Քաղաքականություն 13:31 • 26/07 Ֆանտաստիկ նախագահ կլինի. Օբամաներն աջակցություն են հայտնել Հարիսին «Մենք նրան ասացինք, որ կարծում ենք՝ նա կդառնա Միացյալ Նահանգների ֆանտաստիկ նախագահ, և որ նա ունի մեր լիակատար աջակցությունը: Մեր երկրի համար այս կրիտիկական պահին մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նա հաղթի նոյեմբերին։ Հուսով ենք, որ դուք կմիանաք մեզ», - գրել է ԱՄՆ նախկին նախագահը:
-
Մամուլի տեսություն 07:42 • 26/07 ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը 25 օրում 515,430 արձանագրություն է կազմել․ «Ժողովուրդ» Այսպիսով՝ կազմված արձանագրություններից առյուծի բաժինը՝ 89,921-ը, առանց ամրագոտին ամրակցված վարելու հիմքով է կազմվել, 44,320 արձանագրություն արագությունը գերազանցելու հիմքով է կազմվել, 10,408-ը՝ ոչ սթափ վարելու, 14,869-ը՝ վարելիս հեռախոսով խոսելու հիմքով:
-
Տնտեսություն 14:27 • 26/07 Ֆրանսիայում Օլիմպիական խաղերի բացման օրը երկաթուղային կոլապս է. «տրանսպորտային սաբnտաժից» տnւժել են հարյուր հազարավոր ուղևnրներ Ֆրանսիան «հարձակման տակ է» այն բանից հետո, երբ երկրի արագընթաց երկաթուղային ցանցի աշխատանքը «կաթվածահար» է եղել դիվերսիոն հարձակումների պատճառով, գրում է telegraphcoukը՝ մանրամասնելով, որ չարագ
-
Իրավունք 16:03 • 26/07 ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ՌԴ ՆԳՆ-ի և ՌԴ Քննչական կոմիտեի հետ կոռուպցիոն քրեական գործի շրջանակում կալանավորել և ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայություն է տեղափոխել պաշտպանության նախկին փոխնախարար, բանակի գեներալ, ՌԴ հերոս Դմիտրի Բուլգակովին:
-
Իրավունք 20:01 • 26/07 Դատախազությունը Քաջարան համայնքի նախկին ղեկավար Մանվել Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ․ դատախազության պահանջն է Քաջարան համայնքի նախկին ղեկավար Մանվել Փարամազյանից, նրա հորից, կնոջից և քենուց։
-
Քաղաքականություն 09:40 • 26/07 Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը «Եթե նրանք կարողանան սպանել ինձ, իսկ այս տարբերակը հնարավոր է, ես հույս ունեմ, որ Ամերիկան կջնջի Իրանն աշխարհի երեսից, քանի որ հակառակ դեպքում ամերիկացի առաջնորդներին կվերաբերվեն որպես թուլամորթ վախկոտների», - ասվում է նրա գրառման մեջ:
-
Քաղաքականություն 21:01 • 26/07 ԱԳՆ-ն տեղյակ չի եղել Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանին հանձնման հուշագրի բովանդակության և ստորագրման մասին. Արա Այվազյան Տեսեք, եղել է Անվտանգության խորհրդի նիստ, այդ Անվտանգության խորհրդի նիստը տեղի ունեցավ Արցախում դրան նախորդող նոր ճգնաժամային իրավիճակին, և այդ նիստերից երեք նիստ է եղել,
-
Իրավունք 18:17 • 26/07 Ռոբերտ Քոչարյանը, ըստ ամենայնի, կրկին կկանգնի դատարանի առջև, բայց եթե նույնիսկ նա մեղավnր ճանաչվի, նա չի ազատազրկվի․ փաստաբան 4-ամսյա քննությունից հետո բարձր դատարանը որոշեց, որ օրենքը, մի կողմից, Սահմանադրությանը չի հակասում, բայց, մյուս կողմից, նաև հնարավորություն տալիս է վերաորակել մեղադրանքը։
-
Քաղաքականություն 09:31 • 26/07 ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ ՀՀ ԱԳՆ-ից պարզաբանել են, որ Երևանն Անկարայից նույն հանձնառությունն ու պատրաստակամությունն է ակնկալում, այդ թվում` նաև երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման հարցում:
-
Իրադարձային 08:39 • 26/07 Շիրակի մարզում բախվել են «BMW X3»-ն ու «Honda Fit»-ը. երիտասարդ ամուսինները և նրանց 7-ամյա որդին մահացել են Վթարի հետևանքով Ն․ Մկրտչյանը, վերջինիս ուղևոր 31-ամյա Նազենի Շմոյանը տեղում մահացել են, իսկ 1 հոգի՝ Լոռու մարզի բնակիչ 7-ամյա Դավիթ Մ․-ն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրու «Մոր և մանկան ավստիրական» հիվանդանոց, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել է։
-
Քաղաքականություն 13:31 • 26/07 Ֆանտաստիկ նախագահ կլինի. Օբամաներն աջակցություն են հայտնել Հարիսին «Մենք նրան ասացինք, որ կարծում ենք՝ նա կդառնա Միացյալ Նահանգների ֆանտաստիկ նախագահ, և որ նա ունի մեր լիակատար աջակցությունը: Մեր երկրի համար այս կրիտիկական պահին մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նա հաղթի նոյեմբերին։ Հուսով ենք, որ դուք կմիանաք մեզ», - գրել է ԱՄՆ նախկին նախագահը:
-
Մամուլի տեսություն 07:42 • 26/07 ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը 25 օրում 515,430 արձանագրություն է կազմել․ «Ժողովուրդ» Այսպիսով՝ կազմված արձանագրություններից առյուծի բաժինը՝ 89,921-ը, առանց ամրագոտին ամրակցված վարելու հիմքով է կազմվել, 44,320 արձանագրություն արագությունը գերազանցելու հիմքով է կազմվել, 10,408-ը՝ ոչ սթափ վարելու, 14,869-ը՝ վարելիս հեռախոսով խոսելու հիմքով:
-
Տնտեսություն 14:27 • 26/07 Ֆրանսիայում Օլիմպիական խաղերի բացման օրը երկաթուղային կոլապս է. «տրանսպորտային սաբnտաժից» տnւժել են հարյուր հազարավոր ուղևnրներ Ֆրանսիան «հարձակման տակ է» այն բանից հետո, երբ երկրի արագընթաց երկաթուղային ցանցի աշխատանքը «կաթվածահար» է եղել դիվերսիոն հարձակումների պատճառով, գրում է telegraphcoukը՝ մանրամասնելով, որ չարագ
-
Իրավունք 16:03 • 26/07 ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ՌԴ ՆԳՆ-ի և ՌԴ Քննչական կոմիտեի հետ կոռուպցիոն քրեական գործի շրջանակում կալանավորել և ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայություն է տեղափոխել պաշտպանության նախկին փոխնախարար, բանակի գեներալ, ՌԴ հերոս Դմիտրի Բուլգակովին:
-
Իրավունք 20:01 • 26/07 Դատախազությունը Քաջարան համայնքի նախկին ղեկավար Մանվել Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ․ դատախազության պահանջն է Քաջարան համայնքի նախկին ղեկավար Մանվել Փարամազյանից, նրա հորից, կնոջից և քենուց։
-
Իրադարձային 13:51 • 21/07 Արաբկիրի ոստիկանները 2 անչափահաս աղջկա մոտ հայտնաբերել են ատրճանակներ Անչափահասների բաժանմունքի պետի գլխավորությամբ հայտնաբերվում են անչափահաս աղջիկները: Երկուսի մոտ էլ եղել են ատրճանակներ։ Վերջիններս արդարացել մ են, թե գիշերով փողոցում ման են գալիս և իրենց ապահովության համար են զենք կրում։
-
Իրադարձային 10:40 • 21/07 Վաղվանից կորած ամառը վերադառնում է Հայաստան. Գագիկ Սուրենյան Օդի ջերմաստիճանն հուլիսի 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:Երևանում՝ հուլիսի 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
-
Տնտեսություն 10:53 • 24/07 Wildberries-ի համահիմնադիրը դիմել է Կադիրովին՝ պնդելով, որ Միրզոյան եղբայրները փորձում են տիրանալ իր և կնոջ բիզնեսին Հետխորհրդային տարածքի խոշորագույն առցանց առևտրային հարթակներից մեկը՝ Wildberries-ը. հայտնվել է սկանդալի կենտրոնում: Ինչպես հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, փորձ է արվում ակնհայտ և լկտի «ռեյդի» միջոցով տիրանալ Wildberries ընկերությանը:
-
Իրադարձային 15:03 • 23/07 Երկար տարիներ պահանջարկ ունեցող մասնագիտությունները զիջում են իրենց տեղերը, բուհերում 6 հազարից ավելի տեղ թափուր է մնացել․ ինչ են նախընտրել դիմորդները Այս տարի դիմորդները հնարավորություն են ունեցել քննություն հանձնել մի քանի անգամ։ Ընտրել են այն քննության գնահատականը, որի արդյունքը բարձր է եղել։
-
Տնտեսություն 14:25 • 22/07 Այս իշխանության տնտեսական քաղաքականությունը զրո է, ոչնչով չի տարբերվում Ռոբերտ Քոչարյանի վարած տնտեսական քաղաքականությունից. Արամ Սարգսյան Այս իշխանության տնտեսական քաղաքականությունը ոչնչով չի տարբերվում Ռոբերտ Քոչարյանի վարած տնտեսական քաղաքականությունից: Այն սպասարկման ոլորտի տնտեսական քաղաքականություն է՝ հյուրանոցներ ու սրճարաններ են կառուցում:
-
Իրադարձային 14:20 • 23/07 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ տեղումները կշարունակվեն Մարզերում հուլիսի 23-ի և 24-ի ցերեկը, 25-ին և 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին և 28-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։
-
Իրադարձային 13:07 • 21/07 ՄիԳ-29 և ՄիԳ-31 ինքնաթիռները կանխել են ԱՄՆ B-52N ռմբակոծիչների կողմից ՌԴ պետական սահմանի խախտումը. ՌԴ ՊՆ ՌԴ հակաօդային պաշտպանության ծառայության կազմում ներառված կործանիչները կանխել են ամերիկյան ռմբակոծիչների կողմից ՌԴ պետական սահմանի խախտումը ամերիկյան ռմբակոծիչները նկատվել են Բարենցի ծովի օդային
-
Իրադարձային 17:30 • 21/07 Երևան-Սևան ճանապարհին «Hyundai Elantra»-ն, կուտակված անձրևաջրերի պատճառով, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել Վիրավորներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 33-ամյա Վարդուհի Մ.-ն, 39-ամյա Լևոն Խ.-ն և 7-ամյա Էրիկ Բ.-ն։ Նրանք ընտանիքի անդամներ են։
Քաղաքականություն
-
19:23 • 26.07.24 Միրզոյանը կմեկնի Կիպրոս, հանդիպում կունենա Կիպրոսի ԱԳ նախարարի հետ
Իրավունք
-
18:41 • 26.07.24 Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին․ ՆԳՆ
Սպորտ
-
20:03 • 26.07.24 Փարիզում Օլիմպիական խաղերի բյուջեն կազմել է 11 միլիարդ եվրո
Մշակույթ
-
11:09 • 21.07.24 Երևանում ելույթ կունենա Պլասիդո Դոմինգոն
Գիտություն/տեխնիկա
-
16:16 • 25.07.24 Apple-ը ծալվող iPhone է մշակում. լրատվամիջոցներ
-
13:24 • 25.07.24 Xiaomi-ն ներկայացրել է ամբողջապես էլեկտրական հիպերքար (լուսանկարներ)
Ժամանց
-
14:21 • 23.07.24 Սնուփ Դոգը կլինի Օլիմպիական կրակի ջահակիրներից մեկը