ՄԵԿ ՈՒ ՄԻԱԿ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Էս տեքստը մի տաս օր առաջ նկատեցի ֆեյսբուքիս ծանուցումներում, կարդացի, դուրըս եկավ, դրեցի Գուգլի պատիս։ Երեկ չէ առաջի օրը ֆրենդներիցս մեկի ստատուսի տակ բանավեճի ընթացքում հիշեցի, զգացի ինչքան ակտուալ ա ու որոշեցի թարգմանեմ։ Թարգմանությունը կատարել եմ The New York Review of Books-ի հրապարակումից՝ Isaiah Berlin։ A Message to the 21st Century։ Եսայիա Բեռլինը Ռուսաստանում, հետո Բրիտանիայում ապրած հրեա էսսեյիստ եւ քաղաքական տեսաբան ա, որն էս տեքստը գրել ա ուղիղ 20 տարի առաջ, որպես ողջույնի խոսք՝ Տորոնտոյի համալսարանում իրավաբանության դոկտորի պատվավոր կոչում ստանալիս։
ԵՍԱՅԻԱ ԲԵՌԼԻՆ. ՈՒՂԵՐՁ 21-ՐԴ ԴԱՐԻՆ
«Դրանք լավագույն ժամանակներն էին, դրանք վատագույն ժամանակներն էին», էս խոսքերով ա Դիկենսն սկսում իրա հայտնի «Երկու քաղաքների պատմություն» վեպը։ Բայց մենք նույնը չենք կարող ասել մեր ապրած ահավոր դարի մասին։ Մարդիկ հազարամյակներով են ոչնչացրել իրար, բայց Աթիլլայի, Չինգիզ Խանի, Նապոլեոնի (որը պատերազմ ներմուծեց զանգվածային սպանությունները) արածները, նույնիսկ հայկական կոտորածները անգունանում են Ռուսական հեղափոխության եւ դրա պտուղների առաջ. Լենինի, Ստալինի, Հիտլերի, Մաոյի, Պոլ Պոտի կազմակերպած հալածանքները, կտտանքները, սպանությունները, նաեւ տեղեկատվության համակարգված խեղաթյուրումը, որը տարիներով թույլ չէր տալիս, որ էս սարսափների մասին մարդիկ իմանան, զուգահեռներ չունեն։ Դրանք բնական աղետներ չէին, այլ մարդու ձեռքով արված կանխելի հանցագործություններ, եւ պատմական դետերմինիզմին հավատացողները ինչ էլ ասեն, դրանցից հնարավոր էր խուսափել։
Էս ամեն ինչի մասին ես խոսում եմ առանձնահատուկ մի զգացումով, քանի որ ծեր մարդ եմ եւ ապրածս կյանքը համընկնում ա 20-րդ դարին՝ համարյա ծայրից ծայր։ Բայց իմ կյանքը խաղաղ եւ ապահով էր, ու ես մի քիչ ամաչում եմ դրա համար, տեսնելով թե շատ ուրիշներին ինչ պատահեց նույն էդ ժամանակ։ Ես պատմաբան չեմ եւ լիազորված չեմ խոսելու էդ սարսափները ծնող պատճառներից։ Բայց փորձել, առնվազն, կարող եմ։
Դրանց պատճառը, իմ կարծիքով, մարդու սովորական նեգատիվ զգացմունքները չէին (ինչպես Սպինազան ա ձեւակերպում) ՝ վախ, ագահություն, ցեղային ատելություն, նախանձ, իշխելու ցանկություն, չնայած իհարկե, սրանք էլ իրանց սեւ գործը ինչ-որ չափով արել են։ Էդ սարսափների պատճառը, մեր ժամակներում, գաղափարներն էին, կամ ավելի ճիշտ՝ մեկ կոնկրետ գաղափար։ Պարադոքս ա, բայց նույն ինքը Մարքսը, որը գաղափարները պակաս կարեւոր էր համարում անանձնական սոցիալական եւ տնտեսական ուժերի համեմատ, իրա գրածներով քսաներորդ դարը հրեց թե էն կողմ ինչ կողմ որ ցանկանում էր, թե, դրա հակազդեցության արդյունքում՝ հակառակ ուղղությամբ։ Ոնց որ գերմանացի բանաստեղծ Հայնեն ա իրա հայտնի տեքստերից մեկում ասում՝ չարժի թերագնահատել գրասեղանի առաջ խաղաղ նստած փիլիսոփային. եթե Կանտը հարված չհասցներ աստվածաբանությանը, Ռոբեսպիերը չէր կարողանա կտրել Ֆրանսիայի թագավորի գլուխը։
Նա կանխատեսում էր, որ գերմանացի փիլիսոփաներ Ֆիխտեի, Շելինգի, եւ գերմանական ազգայնականության մյուս հայրերի զինված աշակերտները մի օր կկործանեն Արեւմտյան Եվրոպայի մեծագույն տաճարները՝ ֆանատիկ ավերումի էն տեսակ ալիք բարձրացնելով, որի համեմատ Ֆրանսիական հեղափոխությունը մանկական խաղ կթվար։ Գուցե Հայնեն էնքան էլ արդար չի գերմանացի մետաֆիզիկների նկատմամբ, ամեն դեպքում նրա արտահայտած հիմնական միտքն ինձ ճիշտ ա թվում՝ նացիստների գաղափարախոսությունը, ցածրակարգ դրսեւորում լինելով հանդերձ, այո, սնվում էր գերմանական հակալուսավորչական մտքից։ Մարդիկ կան, որոնք հանգիստ խղճով կսպանեն եւ կխեղեն ուրիշին՝ ազդված լինելով նրանց խոսքից ու գրվածքներից, ովքեր հաստատ համոզված են, որ կատարելությանը հնարավոր ա հասնել։
Փորձեմ պարզաբանել։ Եթե դու անկեղծորեն համոզված ես, որ գոյություն ունի մարդկության բոլոր խնդիրներին վերջ դնող մի լուծում, եթե դու պատկերացնում ես մի կատարյալ հասարակություն, որը հնարավոր ա ստեղծել, մենակ թե մարդիկ դրա համար անեն էն ինչ պետք ա, էդ դեպքում դու եւ քո կողմնակիցները կմտածեք, որ նման դրախտի դռներին հասնելու համար ամենամեծ գինն անգամ արժի վճարել։ Կմտածեք, թե մենակ հիմարները կամ չարամիտները կառարկեն, եթե էս պարզ ճշմարտությունը նրանց բացատրես։ Ովքեր կառարկեն նրանց պետք ա համոզել, եթե չհամոզվեն, ուրեմն օրենքներ պետք ա ընդունել՝ էդ չհամոզվողներին զսպելու համար, եթե դա էլ չօգնեց, ուրեմն անհրաժեշտ կլինի հարկադրանքի դիմել, եթե ստիպված լինեք՝ նաեւ բռնության, եթե շատ պետք լինի՝ նաեւ տեռորի եւ սպանության։ Կապիտալը կարդալուց հետո Լենինը հենց էս ձեւով էր մտածում, եւ հետեւողական ձեւով առաջ էր տանում էն միտքը, որ եթե արդար, խաղաղ, երջանիկ, ազատ, բարոյական հասարակությանը հասնելու ճանապարհը հենց էն ա, ինչ ինքը քարոզում ա, ուրեմն նպատակն արդարացնում ա դրան հասնելու համար պետք եկող բոլոր միջոցները, առանց բացառության՝ բոլորը։
Սրա հիմքում ընկած ա էն համոզումը, թե մարդկային կյանքի առանցքային հարցերը, լինեն դրանք անձնական թե սոցիալական, ունեն մեկ ու միակ ճշմարիտ պատասխանել, որն էլ հնարավոր ա գտնել։ Էդ պատասխանը պետք ա գտնվի եւ կիրառվի, ու նրանք, ովքեր էդ պատասխանը գտել են, առաջնորդներն են, որոնց խոսքը պետք ա ընդունվի որպես օրենք։ Էս միտքը՝ թե բոլոր իրական հարցերը ունեն մեկ ու միակ ճիշտ պատասխան, շատ հին փիլիսոփայական պատկերացում ա։ Աթենքի մեծ փիլիսոփաները, հրեաներն ու քրիստոնյաները, Վերածննդի ու նաեւ Լուի 14-րդի ժամանակի Փարիզի մտածողները, 18-րդ դարի ֆրանսիացի արմատական բարեփոխականները, 19-րդ դարի հեղափոխականները չնայած շատ տարբեր ձեւով էին պատկերացնում պատասխանը ու նաեւ էդ պատասխանը գտնելու ձեւը (ինչքան արյուն ա թափվել դրա համար), բայց մի հարցում բոլորը նման էին՝ բոլորը համոզված էին որ պատասխանը կա, որ պատասխանը մեկն ա, որ իրանք էդ պատասխանը գիտեն, եւ միայն մարդկային չարությունն ու հիմարությունը կարող են խանգարել էդ գտնված պատասխանը կյանքի կոչելուն։
Էս ա էն կոնկրետ գաղափարը, որի մասին վերեւում խոսում էի, եւ թույլ տվեք ասել, որ դա կեղծ գաղափար ա։ Ու դա՝ ոչ միայն էն պատճառով , որ սոցիալական մտքի տարբեր դպրոցներ որպես հարցի պատասխան տարբեր լուծումներ են նշում, որոնցից ոչ մեկը ռացիոնալ մեթոդներով ցույց տալ հնարավոր չի։ Կա շատ ավելի խորքային մի պատճառ։ Առանցքային էն արժեքները, որոնցով մարդկանց մեծ մասը ապրել են՝ ամենատարբեր ժամանակներում եւ երկրագնդի ամենատարբեր ծայրերում, եթե ոչ կատարելապես ունիվերսալ, ապա գոնե հիմնականում ունեվերսալ էս արժեքները՝ մեկը մյուսի հետ ոչ միշտ են ներդաշնակ։ Մի մասը ներդաշնակ են, մի մասը՝ ոչ։ Մարդիկ միշտ ձգտել են ազատության, ապահովության, հավասարության, երջանկության, արդարության, իմացության եւ այլն։ Բայց լիակատար ազատությունը լիակատար հավասարության հետ համատեղելի չի. եթե լրիվ ազատություն լիներ, ուրեմն գայլերը պետք ա ազատ լինեին ուտելու գառներին։ Լիակատար հավասարությունը ենթադրում ա, որ մարդկանց ազատությունները պետք ա սահմանափակվեն, որպեսզի նրանք, որ առավել հմուտ են եւ առավել շնորհալի, չկարողանան առաջ անցնել նրանցից, որոնք մրցակցության դեպքում կպարտվեին։ Անվտանգությունը, եւ նույնիսկ ազատությունները, հնարավոր չի լինի ապահովել, եթե թույլ տրվի դրանք խախտելու ազատություն։ Իրականում ոչ բոլորն են փնտրում ապահովություն կամ խաղաղություն, հակառակ դեպքում չէին գտնվի մարդիկ, որ փառք կփնտրեին ճակատամարտերում կամ վտանգավոր մարզաձեւերում։
Արդարությունը միշտ եղել ա մարդկային իդեալ, բայց էդ իդեալը լրիվ համատեղելի չի գթասրտության հետ ։Ստեղծագործական երեւակայությունն ու խիզախումը ինքնին հրաշալի են, բայց երբեմն հակասության մեջ են մտնում պլանավորելու, կազմակերպելու, ուշադիր եւ պատասխանատու հաշվարկ կատարելու անհրաժեշտության հետ։ Իմացությունը, ճշմարտության ձգտումը՝ ազնվագույն նպատակներ, լրիվ ներդաշնակ չեն երջանկության ձգտման կամ մարդու ուզած ազատության հետ, քանի որ եթե ես իմանամ որ անբուժելի հիվանդություն ունեմ, դա ինձ ավելի երջանիկ կամ ազատ չի դարձնի։ Ես միշտ պետք ա ընտրություն կատարեմ՝ հանգստության եւ հուզումի, գիտելիքի եւ երջանիկ անգիտության միջեւ։ Եւ այսպես շարունակ։
Ուրեմն ի՞նչ անենք, որ զսպենք էս կամ էն արժեքի ծայրահեղ, հաճախ խիստ ֆանատիկ, հետեւորդներին, որոնցից յուրաքանչյուրը փորձում ա կոխկրտել մյուսին, ճիշտ ոնց որ 20-րդ դարի մեծ բռապետերը, աչքները հառած ոսկե գալիքի պատկերին, կոխկրտեցին միլիոնավոր մարդկանց կյանքը, ազատություններն ու մարդկային իրավունքները։
Վախենամ թե տվածս պատասխանը շատ տպավորիչ չլինի, բայց ասեմ որ եթե ուզում ենք մեր համար թանկ բոլոր արժեքներն էլ հարգվեն, ուրեմն վատագույն զարգացումներից խուսափելու համար պետք ա գնանք փոխզիջումների, համաձայնությունների, պայմանավորվածությունների։ Զիջում ենք էսքան ազատություն՝ էսքան հավասարության դիմաց, էսքան անհատական ինքնաարտահայտում՝ էսքան ապահովության դիմաց, էսքան արդարություն՝ էսքան կարեկցանքի դիմաց։ Կրկնում եմ՝ արժեքները երբեմն բախվում են։ Մարդ արարածի բոլոր ձգտումներն էլ մեր ընդհանուր մարդկային բնույթից են սկիզբ առնում, բայց էդ ձգտումները ինչ-որ չափով պետք ա վերահսկվեն, քանի որ ազատությունն ու երջանկությունը, ոնց որ ասեցի, իրար հետ միշտ չէի որ լրիվ համատեղվում են, ոչ էլ ազատությունը՝ հավասարության կամ եղբայրության հետ։
Ուրեմն կարիք կա, որ մենք չափենք ու կշռենք, բանակցենք, փոխզիջման գնանք՝ թույլ չտալու համար, որ կյանքի մի ձեւը կոխկրտի մյուսին։ Ես շատ հստակ հասկանում եմ, որ իմ ասածը էն դրոշը չի, որի տակ իդեալիստ եւ խանդավառ երիտասարդները կուզենային քայլել։ Իմ ասածը նրանց երեւի թվա չափից ավելի զգուշավոր, հաշվենկատ, բուրժուական մի խոսք, որ թունդ զգացումներ չի արթնացնում։ Բայց հավատացեք ինձ՝ էս աշխարհում մեր բոլոր ուզածներին հասնել հնարավոր չի, ու սա՝ ոչ միայն գործնականում, այլ նաեւ տեսականորեն։ Եթե անտեսենք սա, եթե փնտրենք ողջ մարդկության համար մեկ ու միակ էն իդեալը, որը ուզում ենք որ ծածանվի մեր վերեւում, ի վերջո հանգելու ենք բռնադատումի։ Իսկ հետո գալիս են ավերումն ու արյունը՝ ձվերը ջարդվում են, իսկ ձվաձեղը չկա ու չկա, ընդամենը ձվեր կան՝ անհամար ձվեր, անհամար մարդկային կյանքեր, որ պետք ա ջարդես։ Իսկ վերջում կրքոտ իդեալիստները մոռանում են ձվաձեղի մասին եւ բավարարվում են ձու ջարդելով։
Բայց չէ, ուրախությամբ ուզում եմ նկատել, որ իմ երկար կյանքի վերջում շատ բան կարծես փոխվել ա։ Ռացիոնալությունը, հանդուրժողականությունը, սակավ պատահող բան մարդկության պատմության ընթացքում՝ չեն արհամարհվում։ Լիբերալ դեմոկրատիան, հակառակ ամեն ինչի, հակառակ ֆանատիկ, ֆունդամենտալիստական ազգայնականության նոր ալիքին, շարունակում ա տարածվել։ Հսկա բռնապետությունները փուլ են եկել արդեն կամ շուտով փուլ են գալու, անգամ Չինաստանում էդ օրը հեռու չի։ Ես ուրախ եմ որ դուք, ում հետ հիմա խոսում եմ, կտեսնեք 21-րդ դարը, որը վստահ եմ, կլինի իմ ապրած սարսափելի դարից շատ ավելի լավ մի ժամանակ։ Շնորհավորում եմ ձեզ որ էդքան բախտավոր եք լինելու, ափսոս որ ես ինքս չեմ տեսնի էդ լուսավոր ապագան, որին հավատում եմ։ Էսքան մռայլ բաներ ասելուց հետո, ուրախ եմ որ ավարտում եմ լավատեսական նոտայով։ Հիմքեր կան մտածելու որ լավատեսությունս արդարացված ա։
Անգլերենից թարգմանեց՝ Մարինե Պետրոսյանը
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
- 17:15 • 28.03.24 Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- 14:33 • 28.03.24 Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
- 12:19 • 28.03.24 Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
- 12:03 • 28.03.24 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
- 20:49 • 27.03.24 Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
- 16:05 • 26.03.24 Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
- 14:30 • 26.03.24 Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
- 13:02 • 26.03.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
- 20:45 • 25.03.24 Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
- 15:24 • 25.03.24 Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
- 15:23 • 25.03.24 Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
- 10:34 • 25.03.24 Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
- 14:55 • 22.03.24 Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
- 20:44 • 21.03.24 4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
- 14:25 • 21.03.24 Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
- 13:25 • 21.03.24 Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
- 12:02 • 21.03.24 Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
- 20:42 • 20.03.24 Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
- 17:19 • 20.03.24 Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
- 15:22 • 20.03.24 30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
- 12:58 • 20.03.24 Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
- 12:11 • 20.03.24 Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
- 14:08 • 19.03.24 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 20:47 • 15.03.24 Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
- 14:31 • 15.03.24 Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Մշակույթ 14:51 • 28/03 Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին ամազոնուհիների՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
-
Մամուլի տեսություն 08:44 • 28/03 Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Մշակույթ 14:51 • 28/03 Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին ամազոնուհիների՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
-
Մամուլի տեսություն 08:44 • 28/03 Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
-
Իրադարձային 10:19 • 25/03 Crocus City Hall-ի գործով կալանավորվածներից մեկը փետրվարին լուսանկարներ էր հրապարակել Ստամբուլից Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Instagramում Ստամբուլից լուսանկարներ էր հրապարակել։ Այս մասին գրում է kommersantruնՓետրվարի 23ի
-
Իրավունք 09:03 • 25/03 Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը (լուսանկարներ) Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
-
Իրադարձային 19:22 • 22/03 Որքանո՞վ են հավաստի Հայաստանում ամենաշատ որոնվող կայքերի մասին Ahrefs-ի աղմուկ հանած տվյալները, ի՞նչ պատկեր են ցույց տալիս մյուս հաշվիչ կայքերը Semrush-ի տվյալներով ոչ մի գեմբլինգ կայք չի գտվում ամենաշատ այցելվող կայքերի ցանկում։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալների վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ SEO գործիքների կիրառումը։
-
Սպորտ 09:25 • 26/03 Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է գրավ վճարել Դանի Ալվեշի համար Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Դանի Ալվեշը, պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։
-
Մամուլի տեսություն 10:52 • 23/03 Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ» «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում:
-
Իրադարձային 11:44 • 22/03 Հունգարիայի վարչապետը չի բացառել, որ Արևմուտքը 2-3 ամսից կորոշի զnրք ուղարկել Ուկրաինա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ելույթ ունենալով Radio Kossuthի եթերում, չի բացառել, որ 23 ամսից արևմտյան զորքերը կլինեն Ուկրաինայում, քանի որ հակամարտության նախկին զարգացումումները ցույց են տալիս, որ սկզբում անհավ
-
Իրադարձային 13:10 • 23/03 «Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը։
-
Իրավունք 10:16 • 26/03 Սանկտ Պետերբուրգի բնակչին օդանավակայանում ձերբակալել են Crocus-ի վերաբերյալ գրառումների համար. նա պատրաստվում էր Հայաստան մեկնել Սանկտ Պետերբուրգի բնակիչ, հայտնի դեկորատոր Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են «Պուլկովո» օդանավակայանում, որտեղից մտադիր էր Հայաստան թռչել Մոսկվայով։ Այս ամսին գրում է kommersantruնԱվելի վաղ Նիկոլայ Կո
Սպորտ
-
16:24 • 28.03.24 Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Իրադարձային
-
21:51 • 28.03.24 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)
Մշակույթ
-
12:36 • 27.03.24 Եվա Մենդեսը պատմել է՝ հանուն ում է հրաժարվել կինոկարիերայից
Գիտություն/տեխնիկա
-
11:05 • 27.03.24 Mercedes-Benz-ը թարմացրել է G-Class-ը (լուսանկարներ)