Մարտահրավեր միասնությանը. Մարտիրոսյան-Բայադյան զրույցը (մաս 5)
Տեքստիս առաջին մասերում ներկայացնում էի, որ boon.am-ով մտավորական Հրաչ Բայադյանի և լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանի «Հայոց լեզվի մարտահրավերներ» զրույցը ամենևին էլ հայերենին ուղղված սպառնալիքներին չի վերաբերում, այլ դրա անվան տակ նրանք փորձում են անհիմն մեղադրանքներով ոչնչացնել հայոց հնագույն պատմության և հայերի ծագման վերաբերյալ այն հայացքներ ունեցողներին, որոնք իրենց համար անընդունելի են: Նաև գիտականության անվան տակ քաղաքական պայքար են տանում դասական ուղղագրության վերակագնման գաղափարի դեմ:
Այս մասով ավարտում եմ նրանց երկխոսության անդրադարձս:
Սկիզբը այստեղ , այստեղ , այստեղ և այստեղ
«Լեզուն չի պատկանիր լեզուաբաններուն, ինչպէս պատմութիւնը չի պատկանիր պատմագէտներուն»,- ասում է Մարկ Նշանյանը:
Ինչպես Թուրքիան է պահանջում ցեղասպանության հարցը թողնել միայն պատմաբաններին, նաև՝ Ֆրանսիայում ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծի դեմ ելույթ ունեցողները պնդում են, թե դա կկաշկանդի պատմաբանների աշխատանքը, այնպես էլ սովետական ուղղագրության կողմնակիցներն են պնդում, որ ուղղագրական խնդրով միայն մասնագետ լեզվաբանները պետք է զբաղվեն: Երկուսն էլ քաղաքականություն են, սակայն երկուսն էլ այն քողարկում են գիտության անվան տակ: Այդ «գիտականության քաղաքականությունը» հարցը փակելու ճանապարհ է՝ պատմությունը տալիս ես պատմաբաններին, ուղղագրությունը՝ լեզավաբաններին, ու նրանք անվերջանալիորեն քննում են դրանք: Ու հարցը այլևս լուծում չի ստանում՝ ցեղասպանությունը չի ճանաչվում, դասական ուղղագրությունը չի վերականգնվում:
Կոստան Զարյանն էլ է քննադատում այն մտայնությունը, թե ուղղագրությունը լեզվաբանների մենաշնորհն է.
«Ուղղագրական խնդիրը ընդհանուր մշակութային խնդիր է, միանգամայն կապված մեր մտային և հոգեկան կյանքի ընթացքի հետ, և սխալ է նրան անջատել և տալ մասնագիտական և արվեստային բնույթ, ինչպես արած են մինչև հիմա այդ հարցի շուրջը գրողները։
Ու նաև ձգտումը դեպի ձայնական ուղղագրությանը։ Ուղղագրությունը համարում են իբրև միջոց և ոչ նպատակ։ Այդ միջոցը պետք է դյուրացնել։ Պետք է լեզուն դարձնել որոշ անհրաժեշտ նշանների արտահայտական ձև, փշրել նրա զարգացման բնականոն ընթացքը, խառնել, աղավաղել և դատարկել իր պատմական բովանդակությունից։ Ազգային մշակութային և դարավոր հոգեկան աշխատանքի արդյունքը վերածել փողոցային նախնական արտահայտությունների միջոցի։
Հայերեն լեզվի առնվազն քսան դարվա պատմությունը, հարստությունը, գեղեցկությունը, ահավասիկ միանգամայն ջնջված է։ Եվ տեսեք, ինչպես հանուն «լույս»–ի կարելի է գլխով և ոտքով գլորվել թանձր խավարի մեջ»(ամբողջ նյութը այստեղ՝ «Ուղղագրության խնդրի առթիվ»)։
Հայաստանում լեզվաբան գիտնականների մեջ տարակարծություն չկա, նրանք բոլորը դեմ են դասական ուղղագրությանը:
Մարտիրոսյանի ու Բայադյանի միտքը, թե ուղղագրությունը մասնագետների մենաշնորհն է, իսկ մասնագետն էլ ներկայացնում է, թե պետք է մնա սովետական ուղղագրությունը, կարելի էր վիրավորանք համարել Սփյուռքի գիտնականների հանդեպ, եթե նրանք իրոք Հայաստանն ու Սփյուռքն իրար հետ կապ չունեցող միավորներ չհամարեին: Նրանք գիտե՞ն, որ Սփյուռքում էլ կան գիտնականներ, մասնագետներ: Գիտեն, թե ոչ, բայց այդ հարցը իրենց չի հուզում, եթե կան էլ, այդ մասնագետները թող զբաղվեն միայն արևմտահայերենի խնդիրներով՝ «իրենց դասական ուղղագրությամբ»:
Սա տարածված մտայնութուն է հայաստանյան լեզվաբանների շրջանում, գրեթե նույն կերպ ուղղագրության հարցը որպես միայն Սովետական Հայաստանին վերաբերող խնդիր ժամանակին հոդված է գրել լեզվաբան պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարյանը` «Հօգուտ արդի ուղղագրության» վերնագրով (Սովետական մանկավարժ, 1988, հ 6): Հայրս՝ Ռաֆայել Իշխանյանը պատասխան է գրել. «Վերնագրից բնավ պարզ չէ, թե որն է հեղինակի դրույթը, ինչ է հասկանում արդի ուղղագրություն ասելով: Արդի, ինչպես հայտնի է, նշանակում է ներկայիս, այժմյան: Իսկ ներկայումս Խորհրդային Միության հայագիր հայությունը գործածում է 1922-1940 թթ. ուղղագրությունը, սփյուռքի հայությունը՝ մաշտոցյան կամ դասական ուղղագրությունը: Այսպես, մեր մեծարգո հեղինակը գրում է արդի մի ուղղագրության դեմ` պաշտպանելով արդի մյուս ուղղագրությունը» («Խորհրդային մանկավարժ», 1990թ. հ. 1):
Ուրեմն, երկրորդ անարդարությունը Բայադյան-Մարտիրոսյան զրույցի. հայրենիք կորցրած Սփյուռքի մերժումը և այն մասնագետներին ու մտավորականներին անտեսելը, ովքեր պնդում են դասական ուղղագրության վերականգնման անհրաժեշտությունը (առաջին անարդարության մասին տես նյութիս երրորդ մասում):
Բոլոր լեզվաբանները, որոնց մեջ նաև Մարտիրոսյանն ու նրանց միացած Բայադյանը, մասնագետ ասելով՝ նկատի են ունենում միայն Հայաստանի լեզվաբաններին, նրանք Սփյուռքի գիտությունը չեն ճանաչում, քանի որ Սփյուռքը «հողի» մաս չի կազմում (Բայադյանն ու Մարտիրոսյանը մասնագետ ասելով, փաստորեն, միայն նկատի ունեն նրանց, ովքեր սովետական ուղղագրությունն են պաշտպանում, իսկ այն պաշտպանում են միայն Հայաստանի լեզվաբանները):
Ահա թե ինչու հորս մահից 18 տարի անց շարունակում են նրա դեմ կատաղած ելույթներ ունենալ ու հերյուրանքներ տարածել, քանի որ Հայաստանում դասական ուղղագրության պաշտպանների մեջ միակ լեզվաբանը Ռաֆայել Իշխանյանն էր: Նա քանդում է այդ պնդումը, թե Հայաստանի մասնագետները դեմ են դասական ուղղագրությանը, ու ահա թե ինչու նրան որպես մասնագետ ոչնչացնելու համար հեռացրեցին համալսարանից:
Հայրս մինչև հիմա հանգիստ չի տալիս նրանց: Լեզվաբան, պրոֆեսոր Արտաշես Պապոյանը 2013-ին «Հայերենի արդի ուղղագրության հիմնախնդիրը» տեքստում գրում է.
«Կան գրագետներ, որոնք հարցի պատմությանը ծանոթ չեն կամ քիչ են ծանոթ, այն էլ առավելապես ժամանակին ոչ անհայտ մատենագետ-գրականագետ-լեզվաբան Ռաֆայել Իշխանյանի ռադիո-հեռուստաելույթներից ու հոդվածներից, որոնք, սկսած 1980-ական թթ. վերջերից, ընդհուպ մինչև իր մահկանացուն կնքելը հնչել են եթերում, հեղեղել հանրապետության կենտրոնական, նաև շրջանային ու գերատեսչական գրեթե բոլոր թերթերի էջերը:
Ավելորդ չենք համարում նշել, որ Ռ. Իշխանյանը մինչև այդ ելույթները, երբ դեռ աշխատում էր ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնում և այն ժամանակվա մեր ընկերն ու գործընկերն էր, նոր՝ աբեղյանական ուղղագրության մոլի պաշտպանն էր և իր իսկ մշակած եղանակներով ու մեթոդներով ուսանողներին հիանալի ուսուցանում էր այդ ուղղագրության հիմունքները. ամեն տարի հրատարակում ու վերահրատարակում էր մի փոքրիկ, կարելի է ասել՝ գրպանի գրքույկ՝ «500 բառ» խորագրով, որով ուսանողները (նաև ուսուցիչներն ու աշակերտները, ընդհանրապես հայերենի ուղղագրությունը սովորել ցանկացողները) հեշտությամբ յուրացնում էին դժվար գրություն ունեցող բառերի ուղղագրությունը, դրանով նաև՝ ընդհանրապես նոր ուղղագրության կանոնները:
Փոխվեցին ժամանակները, փոխվեց երկրի քաղաքական իշխանությունը, եկան նոր բարքեր: Հայտնի պատճառներով Ռ. Իշխանյանը դուրս եկավ համալսարանից, բայց նրա լեզվի ու բազկի զորությունը բնավ չնվազեց: Նոր ուղղագրության երբեմնի ջատագովն ու մունետիկը դարձավ այդ նույն ուղղագրության երդվյալ թշնամին:
Եվ սկսվեց խաչակրաց արշավանքը նոր ուղղագրության դեմ, ու այդ արշավանքի գլխավոր դրոշակակիրը դարձավ նույն ինքը՝ Ռ. Իշխանյանը»:
Բացարձակ հերյուրանք, հայրս երբեք աբեղյանական ուղղագրության պաշտպան, այն էլ մոլի, չի եղել, Պապոյանը ոչ մի հղում չի կարող ցույց տալ: Այն հանգամանքը, որ Իշխանյանը լեզվաբան էր և իր ուսանողներին ուսուցանում էր գործող ուղղագրությունը, նրա` բարեխիղճ դասախոսի բնութագիրն է ցույց տալիս և ոչ թե այդ ուղղագրության մոլի պաշտպանությունը: Պապոյանը ասում է, թե իբր հայրս Ղարաբաղյան շարժման և Սովետական միության փլուզման ժամանակներին հարմարավելով սկսեց պաշտպանել դասական ուղղագրությունը: Մեկ այլ սուտ: Մինչև «ժամանկների փոխվելը»՝ դեռ 1982 թվին «Երևանի համալսարան» հանդեսի թ1-ում Ռաֆայել Իշխանյանը «Մեր ուղղագրական հիմնահարցը» հոդվածում դեմ է արտահայվում նոր ուղղագրությանը: Այս հոդվածը հաջորդ տարի՝ 1983-ին արտատպում են Սփյուռքի` իրար թշնամի երկու թերթեր՝ Բեյրութում դաշնակցական «Ազդակը» (մարտի 17) և Լոս Անջելոսի առաջադիմական «Լրաբերը» (26 փետրվար), նաև առանձին գրքույկով հրատարկվեց Նոր Ջուղայում: Մի մեջբերում այդ հոդվածից, հատուկ այն մասը, ուր մեջբերված է Հովհաննես Թումանյանի վրդովմունքը.
«1922-ին այդ համակարգը արմատապես փոխելու առաջարկներից մեկին օրենքի ուժ տրվեց, առանց այլ կարծիքներ հաշվի առնելու: Առանց նույնիսկ հայ մշակույթի հայտնի նշանավոր դեմքերի տեսակետները լսելու: Հայտնի է, որ ուղղագրական այդ փոփոխությանը կտրականապես դեմ էր հայ մտավորականների ավելի քան իննսունինը տոկոսը, այդ թվում Հ. Թումանյանը, Ե. Օտյանը, Ա. Իսահակյանը, Հ. Հովհաննիսյանը, Վ. Թեքեյանը, Ա. Շիրվանզադեն, Ս. Մալխասյանը, Հ. Աճառյանը, Ն. Ադոնցը, ժամանակի բոլոր Մխիթարյանները և ուրիշներ: Բերում ենք միայն Հ. Թումանյանի բնութագրումը.
«Հայաստանի լուսժողկոմը դեկրետ է հանել փոխելու հայ լեզվի եղած ուղղագրությունը և ընդունելու պրն. Մ. Աբեղյանի առաջարկը: Ես որպես հայ գրող և գրողների միության նախագահ՝ գալիս եմ հայտնելու իմ զարմանքը և բողոքելու էն վարմունքի դեմ, որ ունեցել է Հայաստանի Լուսժողկոմը էս կարևոր խնդրում:
Պրն. Մ. Աբեղյանը մի առաջարկ է արել ու դրել հրապարակ: Շատ լավ, բայց Հայաստանի լուսժողկոմը որտեղի՞ց է իմացել, թե Պրն. Աբեղյանը, և ինքը լուսժողկոմն էլ նրա հետ միասին անսխալական են, որ առանց քննության ենթարկելու առաջարկը, հրամանագրում է ընդունել և միայն դրանով գրել և տպագրել:
Եվ ի՞նչ կարծիք ունի լուսժողկոմը հայ գրողների, հայ բանասերների, մանկավարժների ու հրապարակագիրների վրա: Նա կարծում է, թե հայոց լեզվի խնդիրներում կարելի է նրանց արհամարհել և արհամարհել:
Ճշմարիտ որ զարմանալի է:
Պրն. Աբեղյանի առաջարկը ընդունելի է թե չէ, դա դեռ քննելիք խնդիր է, երբ դա քննելիք խնդիր է, հետևաբար լուսժողկոմի հրամանը անընդունելի է, և եթե էսպես է, ապա նրան՝ լուսժողկոմին մնում է ուղղել իր արած սխալը, ետ վերցնել իր կարգադրությունը, խնդիրը համարել բաց և դնել քննության» (Հ. Թումանյան Երկերի ժողովածու» 6, էջ 158, 1959)»:
Եվ հորս նույն հոդվածից մի կարևոր մեջբերում ցույց տալու համար, որ իրարից անկախ երեք հոգի՝ Կոստան Զարյանը, Մարկ Նշանյանը և Ռաֆայել Իշխանյանը գրեթե նույն բանն են ասում՝ որ ուղղագրությունը լեզվաբանների մենաշնորհը չի.
«Հայերենի ուղղագրական հիմնահարցը միայն փոքր չափով է լեզվաբանական, շատ ավելի մեծ չափով այն ընդհանուր մշակութային, նաև հասարակական-ընկերային, ինչպես և մանկավարժական հարց է, և մեծ սխալ է եղել, որ վերջին տասնամյակներում մեզանում այդ հարցի գլխավոր իրավասուները լեզվաբաններն են համարվել»:
Դասական ուղղագրության վերականգնման վերաբերալ Իշխանյանի հաջորդ հրապարակումը էլի մինչև, Պապոյանի ասած, «ժամանակների փոխվելն» է եղել. 1986 թվին Բեյրութի «Զարթոնք» շաբաթաթերթի ապրիլի 17-ի համարում հայրս հարցազրույց է տվել՝ խոսելով դասական ուղղագրության վերականգնման անհրաժեշտության մասին(իսկ հարցազրույցի տակ նշված է որ այն արվել է 1985-ին): Հենց այս հարցազրույցի պատճառով էլ նրան կանչում են ռեկտորատ: «Դասական ուղղագրության վնասները» պատմության մեջ հայրս նկարագրում է.
-Ո՞վ է ձեզ թույլ տվել արտասահմանյան թերթին նյութ ուղարկել,- խստաձայն հարցրեց պրոռեկտորը:
Ապշեցի՝ ի՞նչ նյութ, ի՞նչ արտասահմանյան թերթ: Դա ի՞նչ նորություն է:
-Ես արտասահմանյան որևէ թերթի նյութ չեմ ուղարկել:
-Դուք Բեյրութի «Զարթոնք» թերթին նյութ չե՞ք ուղարկել:
-Ոչ:
-Ուղղագրության մասին,- ճշտեց ամբիոնի վարիչը:
Ուրեմն, նա գիտեր, թե ինչու են ինձ կանչել ռեկտորատ: Քիչ հետո պարզվեց, որ բանասիրականի տնօրենն էլ գիտեր:
Հիշեցի թղթակցի հետ ունեցածս հանդիպումը և պատմեցի եղածը:
-Մի՞թե տպվել է պատասխանս: Անկեղծ եմ ասում՝ չգիտեի:
Բոլորը զայրացած սկսեցին նախատել ինձ:
-Դուք չգիտե՞ք, որ արտասահմանյան թղթակիցների հարցերին կարող եք պատասխանել միայն հատուկ թույլտվություն ստանալուց հետո,- հարցրեց պրոռեկտորը:
-Չգիտեի: Բայց դրանում ի՞նչ կա որ: Էդուարդ Աղայանն էլ է նույն թղթակցի միևնույն հարցերին պատասխանել: Հիմա ինչո՞ւ եք ինձ մեղադրում,- ուզում էի ասել, եթե ակադեմիկոսն էլ է նույն բանն արել, ուրեմն ի՞նչ վատ բան կա դրանում:
-Այո, Աղայանն էլ է պատասխանել,- բղավեց ամբիոնի վարիչը,- բայց նա պաշտպանել է սովետական ուղղագրությունը, իսկ դու՝ հակասովետական ուղղագրությունը»(Ռաֆայել Իշխանյան «Իրական Պատմություններ», Երևան, 2004):
Ամբիոնի վարիչը լեզվաբան, պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանն էր, իսկ բանասիրականի տնօրենն էլ գրականագետ Գառնիկ Անանյանն էր:
Ռաֆայել Իշխանյանը ուղղագրական ռեֆորմի բերած վնասն ամփոփում է այսպես.
«1922-40 թթ. Ուղղագրական կարգադրությունները, ջնջելով հայերենի դարավոր ավանդույթը, մեր գրավոր խոսքը հավասարեցրին 20-րդ դարում նոր միայն գիր ու գրականություն ստացող ժողովուրդների գրավոր խոսքի ուղղագրական մակարդակին» («Խորհրդային մանկավարժ», 1990թ. հ. 1):
Այսինքն, ինչպես գիր չունեցող ադրբեջանցիները իրենց հնչյունները հարմրացրին սկզբում արաբական այբուբենին, ապա կիրիլյան գրերին, հետո լատինականին, այնպես էլ Հայաստանում վարվեցին այդ պահին խոսվող հայերենի հնչյունները հարմարեցնելով մաշտոցյան գրերին:
Դասական ուղղագրությունը վերականգնելուն դեմ Հրաչ Մարտիրոսյանի փաստարկներից մեկն այն է, թե անգրագիտությունը կշատանա, և սովետական ուղղագրությամբ գրված հսկայական ժառանգությունը դժվարամատչելի կլինի ընթերցողների համար(«Դասական ուղղագրության հարցի շուրջ»): Ուրեմն, եթե ուղղագրության հարցում առաջնայինը անգրագիտությունը կանխելն է, ուղղագրությունը այն աստիճան հեշտացնելը որ յուրաքանչյուր հնչյունը համապատասխանի «իր» տառին, ապա Մարտիրոսյանը նոր ռեֆորմի առաջարկ պիտի անի, որ բաղաձայնները ոնց լսվում են, այնպես էլ գրվեն՝ միրգ-միրք, բարձր-բարցր, վարդ-վարթ և այլն:
Հայրս բանասիրական ֆակուլտետի լեզվաբանների այս նույն փաստարկների դեմ գրում է. «Փաստն այն է, որ Երևանի, Շուշիի թեմական կամ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցները, Գևորգյան ճեմարանը և կամ նախքան 1922 թվականը եղած հայկական որևէ ուսումնական հաստատություն ավարտողների ուղղագրական միջին մակարդակը շատ ավելի բարձր է, քան այսօր մեր հանրապետության դպրոցների շրջանավարտների միջին մակարդակը: Մեկ անգամ խախտված ուղղագրական դարավոր մշակույթը ընդհանուրի ուղղագարական գրագիտության ցածր մակարդակի պատճառ է դառնում»(«Խորհրդային մանկավարժ», 1990թ. հ. 1):
Մարտիրոսյանի և մյուս լեզվաբանների անհանգստությունները գաղափարական հզոր ներուժ ունեցող որոշումների առաջ վերանում են: Շատ ժողովուրդներ հանուն գաղափարի ոչ միայն ուղղագրություն, այլև այբուբեն են փոխում՝ չզգուշանալով, թե ինչպես պիտի ընթերցվի հին այբուբենով գրականությունը, կամ որ դա անգրագիտության կարող է բերել: Քաղաքական ուժերը այդ ժամանակ երբեք չեն հարցնում ինչ-որ լեզվաբանի, թե արդյոք արժե՞ փոխել: Թուրքիան արաբական այբուբենից հրաժարվեց ու անցնավ լատինատառի, բայց դրանից հետո անգրագիտությունը ոչ միայն չշատացավ, այլև նվազեց, գրագիտությունը աճեց: Եվրոպական երկիր դառնալու ազգային ոգևորությունը իր հետ բերեց ոչ միայն տնտեսական հզորացում, այլև կրթական բարեփոխումներ:
Դասական ուղղագրության վերադարձն էլ հնարավոր է այնպիսի գաղափարական վերելքի պահին, որը իր հետ կբերի և՛ կրթական, և՛ տնտեսական բարեփոխումներ:
Իհարկե, այսօր դատարկվող երկրին և ուծացող Սփյուռքին միայն միասնական ուղղագրության գաղափարը քիչ բան կտա:
Բայադյանն ու Մարտիրոսյանը անհանգստանալու կարիք չունեն. հուսահատ ու կոտրված հոգիների երկրում, ուր քաղաքական ուժերի գաղափարախոսությունը միայն իրարից պատառ փախցնելն է դարձել, ակադեմիական շրջանակները անսասան կպահպանեն սովետական ուղղագրության դիրքերը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Մամուլի տեսություն 10:42 • 20/04 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Մովսես Հակոբյան․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանը պնդում է՝ Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է:
-
Իրադարձային 22:49 • 19/04 Մոսկվայում փոթորիկը 100-ից ավելի ծառ է տապալել «Ժամը 21.00-ի դրությամբ Մոսկվայում 13 ծառ է ընկել, վնասվել է երկու ավտոմեքենա, տուժածներ չկան։ Մոսկվայի մարզում ավելի քան 90 ծառ է տապալվել, վնասվել է 6 ավտոմեքենա: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել», - ասել է գործակալության խոսնակը։
-
Մշակույթ 19:36 • 19/04 Հայկական Kulthome-ի դիզայներական աշխատանքները հայտվել են միջազգային Amazing Architecture և Architecture & Design հարթակների ուշադրության կենտրոնում (լուսանկարներ) Կարևոր է ընդգծել, որ միջազգային հարթակների անդրադարձը Kulthome-ին ընդգծում է Հայաստանի դերը՝ համաշխարհային դիզայնի ոլորտում՝ ասելիքի ու ուրույն ձեռագրի առումով։
-
Իրադարձային 13:54 • 20/04 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սա համարում եմ անկյունաքարային մեր ինքնիշխանության, զարգացման հաջորդ փուլի համար. Փաշինյան (տեսանյութ) «Այս անկյունաքարի շուրջ մենք պետք է կարողանանք կառուցման, ստեղծման գործընթացն իրականացնել: Այս որոշումը նվազեցնելու է ՀՀ անվտանգային ռիսկերը»,- նշեց Փաշինյանը:
-
Իրադարձային 21:27 • 19/04 Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ) Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ, պետք է նշանակվեր 5000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու պայմաններում կկիրառվի բոնուսային նվազեցում և տուգանքի չափը կկազմի 4000 դրամ։
-
Իրադարձային 12:23 • 20/04 Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք. Նիկոլ Փաշինյան «Չէի ուզի, որպեսզի մենք գերագնահատեինք տեղի ունեցածը, բայց նաև չթերագնահատենք այն։ Շատ կարևոր է արձանագրել, որ ըստ էության, առաջին անգամ ՀՀ-ն և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց, պետք է գնահատենք դա»,- նշեց Փաշինյանը:
-
Իրադարձային 14:25 • 20/04 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր (տեսանյութ) Այցի ընթացքում վարչապետին են ներկայացվել կատարված աշխատանքները։ Նա անձամբ փորձարկեց նորակառույց դպրոցի մարզադահլիճը՝ փորձելով գնդակը նետել բասկետբոլի օղակի մեջ, ինչպես նաև հերթական անգամ անդրադարձավ դպրոցի կախիչների որակին։
-
Քաղաքականություն 23:35 • 19/04 Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է․ Արայիկ Հարությունյան Հիմա էլ կարող ենք համարել, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են, բայց եթե 21-րդ դարում խոսում ենք ուղիղ նշանառության մասին, ապա այսօր երկու հարևան երկրների մայրաքաղաքներն են ուղիղ նշանառության տակ՝ հաշվի առնելով, թե տեխնոլոգիաներն ինչպես են զարգացել և ինչպես են դրանք կիրառվում։
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 22:49 • 19/04 Մոսկվայում փոթորիկը 100-ից ավելի ծառ է տապալել «Ժամը 21.00-ի դրությամբ Մոսկվայում 13 ծառ է ընկել, վնասվել է երկու ավտոմեքենա, տուժածներ չկան։ Մոսկվայի մարզում ավելի քան 90 ծառ է տապալվել, վնասվել է 6 ավտոմեքենա: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել», - ասել է գործակալության խոսնակը։
-
Մշակույթ 19:36 • 19/04 Հայկական Kulthome-ի դիզայներական աշխատանքները հայտվել են միջազգային Amazing Architecture և Architecture & Design հարթակների ուշադրության կենտրոնում (լուսանկարներ) Կարևոր է ընդգծել, որ միջազգային հարթակների անդրադարձը Kulthome-ին ընդգծում է Հայաստանի դերը՝ համաշխարհային դիզայնի ոլորտում՝ ասելիքի ու ուրույն ձեռագրի առումով։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
Սպորտ
-
22:39 • 19.04.24 Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց
Մամուլի տեսություն
-
11:32 • 20.04.24 Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
-
11:30 • 20.04.24 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»