Թինա Կանդելակին ռուսական YotaPhone 2 սմարթֆոն է նվիրել Կադիրովին

17:41 • 30.11.14

Հաղորդավարուհի Թինա Կանդելակին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին ռուսական YotaPhone 2 սմարթֆոն է նվիրել։ Այդ մասին Կադիրովը հայտնել է Instagram-ում, փոխանցում է Газета-ն։ 

«Այսօր YotaPhone 2 եմ ստացել։ Ես ասում էի, որ մտադիր եմ գնել, սակայն Թինա Կանդելակին ինձ շքեղ նվեր արեց»,- գրել է Կադիրովը։ 

Չեչնիայի ղեկավարը նշել է նաև, որ ռուսները պետք է աջակցեն «հայրենական արտադրողին»։

«Ամերիկան Ռուսաստանն անվանում է իր թշնամին, իսկ մեր քաղաքացիները գնում են տասնյակ միլիոնավոր iPhone-ներ՝ այդպիսով ֆինանսավորելով ԱՄՆ-ի Ռազմաարդյունաբերական համալիրը։ Ինչպես նաև ամբողջ Ռուսաստանը նստած է ԱՄՆ սոցկայքերում՝ նպաստելով նրանց արժեքի աճին։ Մեր ВКонтакте կայքը ոչնչով չի զիջում։ Եկե՛ք աստիճանաբար անցնենք նրան»,- գրել է Կադիրովը։
 

Թինա Կանդելակին ռուսական YotaPhone 2 սմարթֆոն է նվիրել Կադիրովին