Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմը կկոչվի Spectre

15:45 • 04.12.14

Հեղինակավոր Sony և MGM կինոընկերությունները հայտնել են գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող հերթական ֆիլմի անվանումը:

 

Ինչպես նշում է theguardian.com-ը, անվանումից բացի հայտնի է դարձել նաև ֆիլմի դերասանական կազմը. 007 գործակալին կմարմնավորի Քրիստոֆ Վալցը: Բացի այդ, Spectre-ում կնկարահանվեն Մոնիկա Բելուչին և Լեա Սեյդուն: Նշվում է, որ Բելուչին կմարմնավորի Բոնդի ընկերուհուն, ում, սակայն, կսպանեն ֆիլմի սկզբում:

 

Ինչ վերաբերում է գործակալի մեքենային, ապա այն լինելու է Aston Martin DB-10:

 

Հայտնի է նաև, որ Բոնդի արկածների մասին պատմող նախորդ` Skyfall ֆիլմի նկարահանող անձնակազմի մեծ մասը ներգրավված է լինելու Spectre-ի ստեղծման գործընթացում:

Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմը կկոչվի Spectre