Սիրված «мымра» Ալիսա Ֆրեյնդլիխը նշում է 80-ամյա հոբելյանը (լուսանկարներ)
Հրաշալի դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Ալիսա Ֆրեյնդլիխն այսօր նշում է 80-ամյակը։ Ապագա մասնագիտությունը դերասանուհին ընտրել է դեռևս մանկության տարիներին՝ 3 տարեկանում «Կորնևիլյան զանգեր» օպերետան դիտելուց հետո, գրում է rustoria.ru-ն։
Կինոյում Ֆրեյնդլիխն առաջին անգամ նկարահանվել է դեռևս ինստիտուտում ուսանելու տարիներին, սակայն միայն էպիզոդիկ դերում։ 1957-ին ապագա դերասանուհին անմիջապես ընդունվել է Լենինգրադի Կոմիսարժևսկու անվան թատրոն։
Ֆրեյնդլիխի «ոսկի տարիները» կինոյում եղել են նախորդ դարի 70-ականներին։ 1977-ին նա ստացել է գլխավոր դերն Էլդար Ռյազանովի «Ծառայողական սիրավեպ» կատակերգությունում։ Շնորհիվ այս ֆիլմի՝ նա արժանացել է «Տարվա դերասանուհի» տիտղոսին։ Հետաքրքրական է, որ Լյուդմիլա Կալուգինայի դերը «Ծառայողական սիրավեպ» ֆիլմում գրվել է հատուկ Ֆրեյնդլիխի համար։





















