Ադրբեջանական զինուժի կրակոցից հայ զինծառայող է զոհվել

18:04 • 08.12.14

Դեկտեմբերի 8-ին, ղարաբաղա–ադրբեջանական  հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի  մարտական հենակետում,  հակառակորդի  կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ.ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը:

 

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ կայքը, դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

 

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր  վիշտը և իր  զորակցությունը հայտնում Գ. Իսպիրյանի  ընտանիքի անդամներին,  հարազատներին և ծառայակիցներին»,– ասվում է ԼՂՀ ՊԲ հաղորդագրությունում:

 

 

Ադրբեջանական զինուժի կրակոցից հայ զինծառայող է զոհվել