Հաքերների կոտրած նամակագրությունում Անջելինա Ջոլիի հասցեին վիրավորանքներ կան
Ամերիկացի կինոպրոդյուսեր Սքոթ Ռուդինը Sony Pictures ընկերության համանախագահ Էմի Պասկալի հետ նամակագրության ընթացքում դերասանուհի Անջելինա Ջոլիին անվանել է «անտաղանդ և երես առած», գրում է Газета-ն։
Sony ընկերության վրա կատարված հաքերային հարձակման հետևանքով հասանելի է դարձել ընկերության աշխատակիցների էլեկտրոնային նամակագրությունը։ Դրանցից մեկում Ռուդինը Պասկալին գրել է, որ չի ցանկանում համագործակցել Ջոլիի հետ նոր «Կլեոպատրա» ֆիլմում, որտեղ նա ռեժիսորն է։
Անջելինան դեմ է եղել, որ Դևիդ Ֆինչերը լինի այդ ֆիլմի ռեժիսորը։ Այդ կապակցությամբ Պասկալը դիմել է Ռուդինին, որպեսզի վերջինս խոսի Ջոլիի հետ։ Սակայն նա նշել է, որ «չի ցանկանում դրա համար ժամանակ վատնել»։
«Դուք ավելի լավ կանեք նրան խնդրեք, որ լռի, քանի դեռ չի փչացրել Ֆինչերի աշխատանքը»,- գրել է Ռուդինը։
Քննարկման կենտրոնում հայտնվել է նաև «Սթիվ Ջոբս» ֆիլմը, որը նախատեսել էր Sony ընկերությունը և որն արդեն փոխանցվել է Universal Pictures-ին։









