Հատուկ ծույլերի համար. կանադացիները ինքնակապվող քուղերով սպորտային կոշիկներ են ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)
Կանադայի Քվեբեկ քաղաքի մի խումբ մասնագետներ ստեղծել են Powerlace կոչվող սպորտային կոշիկներ, որի քուղերը ավտոմատ կերպով են կապվում ու դրա համար մարտկոց կամ էլեկտրոնային սարքեր հարկավոր չեն, գրում է technoguide.com.ua-ը։
Նրանց խոսքով այն նախատեսված է 200 000 անգամ կապելու համար, իսկ դա բավական շատ է, օրինակ, եթե դուք հագնեք Powerlace կոշիկները օրը տասն անգամ, ապա մեխանիզմը կաշխատի 50 տարի։
Բավական է ոտքդ մտցնես կոշիկի մեջ,իսկ մնացածը կանի մեխանիզմը. կրունկի տակ տեղադրված ոտնակը գործի է գցում մեխանիզմն ու քուղերը ավտոմատ կերպով կապվում են։ Իսկ քուղերն արձակելու համար բավական է ոտքով կպնես կոշիկի հետնամասում տեղադրված սեղմակին՝ նույնիսկ կռանալու կարիք չկա։


















