Ռուսաստանում Apple-ի արտադրանքը դեկտեմբերի 24-ից կրկին կթանկանա
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է ռուսական շուկայում կրկին բարձրացնել իր արտադրանքի գները:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, թանկացումները կսկսվեն դեկտեմբերի 24-ից. դրանք պայմանավորված են արժութային շուկայում տեղի ունեցող տատանումներով ու ռուբլու թուլացմամբ:
Աղբյուրը հավելում է, որ նոյեմբերի 26-ին ընկերությունն արդեն բարձրացրել է iPhone-ի ու iPad-ի գները: Նոր iPhone 6 և 6 Plus սմարթֆոնները թանկացել են միջինը 25%-ով: Մոտավորապես նույնքան ավելացել է iPhone 5S, 5C սմարթֆոնների, նոր սերնդի iPad պլանշետների գինը:
Այժմ Apple-ի պաշտոնական կայքում 16 Գբ ծավալ հիշողությամբ iPhone 6-ն արժե 39 990 ռուբլի, իսկ iPhone 6 Plus-ը` 46 990 ռուբլի:










