Սիդնեյում գրոհայինների գրաված սրճարանից հաջողվել է փախուստի դիմել ևս 2 պատանդի

11:19 • 15.12.14

Սիդնեյի կենտրոնում գրոհայինների գրաված սրճարանից ևս 2 հոգի է փախել, հայտնում է ABC News-ը։

 

Նշվում է, որ փախել են Lindt շոկոլադի գործարանի խանութ-սրճարանի 2 աշխատակցուհիներ։

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ոստիկանությունը սկսել է բանակցություններ վարել չարագործների հետ։

 

Սրճարանում այժմ, հավանաբար, գտնվում է մոտ 30 մարդ։