Պակիստանում ռազմական ուսումնարանի գրավման ժամանակ 95 մարդ է զոհվել, այդ թվում՝ կուրսանտներ (լուսանկարներ, տեսանյութ)

14:15 • 16.12.14

Պակիստանում «Թալիբան» շարժման գրոհայինների կողմից ռազմական ուսումնարանի գրավման ժամանակ շուրջ 95 մարդ է զոհվել, գրում է lenta.ru-ն՝ Agence France-Presse-ին հղումով։

 

Զոհերի թվում են կուրսանտներ, ուսուցիչներ և անվտանգության աշխատակիցներ։ Բժիշկները հայտնել են ավելի քան 100 վիրավորի մասին։

 

Այսօր առավոտյան «Թեհրիկ-է Թալիբան Պակիստան» խմբավորման զինված ահաբեկիչները ներխուժել են Փեշավար քաղաքի ռազմական ուսումնարան և գերի վերցրել այնտեղ գտնվող դասավանդողներին և ուսանողներին, ընդհանուր առմամբ՝ 500 մարդու։

Pakistani troops at the scene

A soldier escorts schoolchildren after they were rescued from the Army Public School which is under attack.

84 children killed in Taliban attack

Karte Pakistan Peschawar Englisch