Պուտինը 3 ժամ 10 րոպեում պատասխանել է 39 լրագրողի հարցի

17:30 • 18.12.14

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ավանդական մամուլի ասուլիսն ավարտվել է:

 

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, նախագահը 3 ժամ 10 րոպե տևած ասուլիսի ընթացքում պատասխանել է 39 լրագրողի հարցերին:

 

Այս անգամ ասուլիսը մոտ մեկ ժամ ավելի կարճ է տևել, քան նախորդ տարի:

 

Նախագահի և լրագրողների հարցուպատասխանի հիմնական թեման եղել են ֆինանսատնտեսական խնդիրները, որոնք այսօր գտնվում են միջազգային հանրության օրակարգում:

 

Չնայած դրան՝ եղել են նաև այլ հարցեր, այդ թվում՝ անձնական բնույթի:

 

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսը լուսաբանելու համար հավատարմագրվել էր 1.259 լրագրող: Միջոցառմանը, բացի ՌԴ-ից, մասնակցել են թղթակիցներ Գերմանիայից, Վիետնամից, Կորեայից, Չինաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և այլ երկրներից, այդ թվում` 8 լրագրող Ուկրաինայից: