Ավստրալիայում 8 երեխայի սպանության մեջ կասկածվող կնոջը մեղադրանք է առաջադրվել
Ավստրալական իշխանությունները մեղադրանք են առաջադրել կնոջը, ում կասկածում են Քվինսլենդ նահանգի Քերնս արվարձանների տներից մեկում 8 երեխայի սպանության մեջ, գրում է gazeta.ru-ն:
37-ամյա Մերսան Վարին դեռևս գտնվում է հիվանդանոցում, ուր նա տեղափոխվել էր դանակի հարվածներից ստացած վնասվածքներով: Ոստիկանությունը նրա սենյակի մոտ հսկողություն է սահմանել:
Ըստ իրավապահ մարմինների՝ ձերբակալված կինը 8 երեխաներից 7-ի մայրն է, մյուս երեխա նրա զարմիկն է եղել: Մարմինները գտնվել են ուրբաթ օրը առավոտյան կնոջ 20-ամյա որդու կողմից:
Ոստիկանությունը հերքել է տեղեկությունն այն մասին, որ ընտանիքը եղել է սոցիալական ծառայությունների հսկողության տակ՝ հայտարարելով, որ դա «խնդրահարույց ընտանիք» չի եղել:










