The Interview ֆիլմը ցուցադրման երկու օրում 2.8 մլն դոլար է վաստակել

00:03 • 29.12.14

«Հարցազրույց» (The Interview) ամերիկյան կինոկատակերգությունը, որի ներկայացումը հետաձգվել էր հաքերների սպառնալիքների պատճառով, հանգստյան օրերի ընթացքում  2.8 մլն դոլար է հավաքել: Այս մասին հայտնում է  Газета.Ru-ն` Variety-ին հղումով:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի վրա հարձակման մասին ֆիլմը ցուցադրել են 330 ամերիկյան կինոթատրոնում, որը կազմել է ավելի վաղ ծրագրվածի 10 տոկոսը:

Ցուցադրման առաջին օրը կատակերգությունը ավելի քան 1 մլրդ դոլար է վաստակել: Կինոնկարը նաև գլխավորել է կինովաճառքների աղյուսակը Google Play-ում և YouTube Movies-ում: Թողարկումից հետո  24 ժամվա ընթացքում ֆիլմի կեղծ պատճենները դիտել է համացանցի 904 137 օգտատեր:

The Interview ֆիլմը ցուցադրման երկու օրում 2.8 մլն դոլար է վաստակել