Այրվող իտալական Norman Atlantic նավից փրկվել է 211 մարդ, 267-ը դեռևս գտնվում են նավում

08:53 • 29.12.14

Հոնիական ծովում այրվող Norman Atlantic ուղևորատար նավում գտնվում է 267 մարդ, 211 ուղևոր փրկվել է, հայտնում է РИА Новости-ն:

 

«211 մարդ փրկվել է, 267-ը դեռևս գտնվում են նավում»,- ասվում է Իտալիայի ՌԾՈւ հաղորդագրությունում:

 

Հունաստանից Իտալիա շարժվող նավում հրդեհը բռնկվել էր կիրակի վաղ առավոտյան: Հրդեհի պահին նավում գտնվել է մոտ 470 մարդ, այդ թվում` ավելի քան 410 ուղևոր:

 

Միջադեպի հետևանքով մեկ մարդ մահացել է, մի քանիսը՝ տուժել: Փրկարարական աշխատանքներին մասնակցում են Հունաստանը, Իտալիան և Ալբանիան: