ՌԴ քաղաքացին մոլորվել է Ծաղկաձոր քաղաքում

16:52 • 02.01.15

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հունվարի 2-ին` ժամը 15.00-ին, ահազանգ է ստացվել, որ ՌԴ քաղաքացի Միխայիլ Ցեխինը դուրս է եկել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Նաիրի» հյուրանոցից և մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:


Որոնողափրկարարական աշխատանքները սկսվել են ժամը 15.25-ին:


Կտրվի լրացուցիչ տեղեկություն: