Charlie Hebdo-ի խմբագրության վրա հարձակմանը 3 ահաբեկիչ է մասնակցել. Ֆրանսիայի ՆԳՆ
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հստակեցրել է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողության մասնակիցները թիվը:
Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` France-Presse գործակալությանը հղումով, նախարար Բեռնար Կազնովը հայտնել է, որ Charlie Hebdo-ի խմբագրության վրա հարձակումն իրականացրել է 3 ահաբեկիչ:
Ոստիկանության բացած կրակից հետո հանցագործները թաքնվել են:
Ականատեսների համաձայն` ահաբեկիչները 12 մարդու սպանելուց հետո թողել են իրենց Citroen C3-ը, որով մոտեցել էին խմբագրությանը, և հեռացել Renault Clio մակնիշի մեքենայով:










