Միջազգային հանրությունը քննադատել է Փարիզում Charlie Hebdo թերթի գրասենյակի վրա կատարված հարձակումը (լուսանկարներ, տեսանյութ)
ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Charlie Hebdo ֆրանսիական պարբերականի խմբագրությունում իրականացված հարձակումն անվանել է հարձակում խոսքի ազատության վրա:
«Ահավոր է հարձակումը Charlie Hebdo-ի վրա: Դա հարձակում է խոսքի ազատության վրա: Ես մտքով զոհերի և նրանց ընտանիքների հետ եմ», - РИА Новости-ի հաղորդմամբ` ասվում է Միյատովիչի թվիթերյան գրառման մեջ:
Ահաբեկչության հետ կապված` Ֆրանսիայի Իլ դե Ֆրանս շրջանում ահաբեկչական վտանգի բարձրագույն աստիճան է հայտարարվել:
Հաղորդվում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը Charlie Hebdo թերթի փարիզյան գրասենյակի վրա հարձակումն անվանել է հարձակում մամուլի ազատության վրա:
Երգիծական պարբերականի խմբագրությունում իրականացված հարձակումը դատապարտել է նաև Նյու Յորքում գործող «Լրագրողների պաշտպանության կոմիտե» ոչ կառավարական կազմակերպությունը:
Հարձակումը քննադատել են նաև Սպիտակ տունը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, այլք:




















